ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2024 թվականի սեպտեմբեր ի 11- ին « ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի 20-րդ հոդվածում՝ 1) 4-րդ մասը «գաղտնի» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 4.1-ին մասով նախատեսված տեղեկատվության» բառերով․ 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով. «4.1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետության կամ համայնքի հիմնադրած, ինչպես նաև 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ կազմակերպություններին առնչվող՝ սույն հոդվածի 4-րդ կետում նշված տեղեկատվությունը ոչ գաղտնի է և ենթակա է տրամադրման օրենսդրությամբ սահմանված կարգով:»․ 3) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով. «ե) հարկային մարմնին՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված հարկային հսկողության շրջանակում օգտագործելու նպատակով: Լիցենզավորված անձինք սույն հոդվածի 4-րդ կետում նշված տեղեկությունների շրջանակում հարկային մարմնին իրավասու են բացահայտելու նաև սպառողներին նույնականացնող տվյալները: Սույն կետով նախատեսված տեղեկատվության ցանկը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2024 թ. սեպտեմբերի 30 Երևան ՀՕ-336-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հոկտեմբերի 2024 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-336-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (11.10.2024-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2024.09.30-2024.10.13 Պաշտոնական հրապարակման օրը 01.10.2024 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 11.09.2024 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 30.09.2024 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 11.10.2024 Հիմնական ակտ 11.09.2024, ՀՕ-336-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 07.03.2001, ՀՕ-148 07.03.2001, ՀՕ-148 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 սեպտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՀՕ-336-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
