Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 24 — Աշխատանքային գործունեության կամ կամավոր աշխատանք կատարելու հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տալը և ժամանակավոր կացության քարտի գործողության ժամկետը երկարաձգելը (վերնագիրը խմ
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 24AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 24 — Աշխատանքային գործունեության կամ կամավոր աշխատանք կատարելու հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տալը և ժամանակավոր կացության քարտի գործողության ժամկետը երկարաձգելը (վերնագիրը խմ

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 24. Աշխատանքային գործունեության կամ կամավոր աշխատանք կատարելու հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տալը և ժամանակավոր կացության քարտի գործողության ժամկետը երկարաձգելը (վերնագիրը խմբ. 27.05.21 ՀՕ-267-Ն, լրաց. 14.06.23 ՀՕ-213-Ն) 1. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «զ.1» կետերի հիմքերով կացության կարգավիճակ տալու կամ մերժելու մասին որոշում կայացնում է միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառ

Ամբողջ Տեքստ

Հոդված 24. Աշխատանքային գործունեության կամ կամավոր աշխատանք կատարելու հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տալը և ժամանակավոր կացության քարտի գործողության ժամկետը երկարաձգելը (վերնագիրը խմբ. 27.05.21 ՀՕ-267-Ն, լրաց.

14.06.23 ՀՕ-213-Ն) 1. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «զ.1» կետերի հիմքերով կացության կարգավիճակ տալու կամ մերժելու մասին որոշում կայացնում է միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետում:

2. Օտարերկրացու հետ աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիրը լուծվելու դեպքում օտարերկրացին կարող է Հայաստանի Հանրապետությունում այլ գործատուի հետ կնքել աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «զ.1» կետերի հիմքերով տրամադրված ժամանակավոր կացության քարտի գործողության ժամկետը երկարաձգում է միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Աշխատանքի թույլտվության մեջ նշվում են այն աշխատանքը, որը պետք է կատարի օտարերկրացին, և այն գործատուն, որի մոտ նա անցնում է աշխատանքի: Աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրացուն ժամանակավոր կացության կարգավիճակ տրվում, կամ դրա ժամկետը երկարաձգվում է աշխատանքի թույլտվության մեջ նշված ժամկետով: (24-րդ հոդվածը խմբ. 02.02.10 ՀՕ-3-Ն, փոփ.

22.06.15 ՀՕ-82-Ն, խմբ.

27.05.21 ՀՕ-267-Ն, փոփ., լրաց.

14.06.23 ՀՕ-213-Ն ) (27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (հոդվածը 20.01.26 ՀՕ-11-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
—
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել