Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-295-Ն3 հուլիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 202 6 թվականի հուլիսի 3 - ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 87-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5) ծխախոտի արտադրանքը (այդ թվում՝ ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները): Սույն կետի կիրառության իմաստով՝ ծխախոտի արտադրանք են համարվում նաև ԱՏԳ ԱԱ 2404 11 000, 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող` ծխախոտ կամ վերականգնված ծխախոտ կամ նիկոտին կամ դրանց փոխարինիչներ պարունակող ապրանքները` նախատեսված առանց այրման ներշնչելու համար, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 2404 91 000 ծածկագրին դասվող՝ նիկոտին պարունակող արտադրանքը՝ նախատեսված մարդու օրգանիզմ նիկոտին մատակարարելու համար.»: Հոդված 2. Օրենսգրքի 88-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի՝ ա. առաջին պարբերության «1-ին, 2-րդ, 3-րդ, 10-րդ, 14-րդ և 15-րդ» բառերը փոխարինել «10-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ» բառերով, բ. աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հ/Հ Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԱՏԳ ԱԱ-ի Ապրանքախմբի անվանումը Հարկման բազայի չափման միավորը Ակցիզային հարկի դրույքաչափերը (դրամ) 2027 թվա-կանի փե-տրվարի 1-ից 2028 թվա-կանի հուն-վարի 1-ից 2029 թվա-կանի հուն-վարի 1-ից 1. 2207 էթիլային սպիրտ 1 լիտր (100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) 7600 2. 2208 (բացառությամբ 2208 20 290 0 2208 20 890 0 2208 90 330 0 2208 90 380 0 2208 90 480 0 2208 20 2208 30 2208 40) սպիրտային խմիչքներ 1 լիտր 4600 3. 2208 20 290 0 2208 20 890 0 2208 90 330 0 2208 90 380 0 2208 90 480 0 պտուղներից և (կամ) հատապտուղներից պատրաստված օղի 1 լիտր 2500 4. 2208 20 կոնյակ, բրենդի և այլ սպիրտային թուրմեր 1 լիտր (100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) 4000 5. 2208 30 2208 40 վիսկի, ռոմ և այլ սպիրտային թուրմեր 1 լիտր 10000 6. 2203 00 գարեջուր 1 լիտր 200 7. 2204 խաղողի գինի 1 լիտր 210 8. 2205 վերմուտ և խաղողի այլ գինիներ 1 լիտր 1400 9. 2206 00 խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք), պտղային, հատապտղային, մրգային և այլ գինիներ 1 լիտր 210 10. 2402 (բացառությամբ 2402 10 000 01 2402 90 000 01 2402 10 000 02 2402 90 000 02) ծխախոտի արտադրանք 1000 հատ 20500 21500 22600 11. 2402 10 000 01 2402 90 000 01 սիգար 1000 հատ 820000 12. 2402 10 000 02 2402 90 000 02 սիգարելա 1000 հատ 25000 13. 2403 (բացառությամբ 2403 11 000 0 և 2403 19) ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ 1 կգ 2100 14. 2403 11 000 0 2403 19 ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ 1 կգ 2800 3600 4600 15. 2404 11 000 ծխախոտի արտադրանք 1000 հատ 5200 6500 8200 16. 2404 12 000 0 2404 19 000 ծխախոտի արտադրանք 1 միլիլիտր 150 200 250 17. 2404 91 000 ծխախոտի արտադրանք 1 կգ 2800 3200 3700 18. 2710 19 7 - 2710 19 9 3403 19 100 0 3403 19 900 0 3403 99 000 0 քսայուղ 1 կգ 680 19. 2710 12 բենզին 1 տոննա 54100 20. 2710 19 1 - 2710 19 6 դիզելային վառելիք 1 տոննա 17600 21. 2709 00 2710 20 2710 9 հում նավթ, նավթամթերք 1 տոննա 36600 22. 3811 նյութեր (հավելանյութեր) 1 տոննա 54100 23. 3819 00 000 0 արգելակման, հիդրավլիկ և այլ հեղուկներ՝ պատրաստի, նախատեսված հիդրավլիկական փոխանցիչների համար, 70% զանգվածային բաժնից պակաս՝ բիտումային ապարներից ստացված նավթ կամ նավթամթերք չպարունակող կամ պարունակող 1 կգ 680 24. 2711 (բացառությամբ 2711 11 000 0 2711 21 000 0) նավթային գազեր և գազանման այլ ածխաջրածիններ 1 տոննա 1400 25. 2711 21 000 0 սեղմված բնական գազ 1 տոննա 46000».

2) 2-րդ մասի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2027 թվականի փետրվարի 1-ից 2028 թվականի հունվարի 1-ից 2029 թվականի հունվարի 1-ից Ակցիզային հարկի հաշվարկման գործակից 1.03 1.06 1.09».

3) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4) 7-րդ մասի «135000» թիվը փոխարինել «167400» թվով: Հոդված 3. Օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի փետրվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. հուլիսի 13 Երևան ՀՕ-295-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հուլիսի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-295-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2027-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 14.07.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.07.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 13.07.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2027 Հիմնական ակտ 03.07.2026, ՀՕ-295-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 04.10.2016, ՀՕ-165-Ն --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 հուլիսի, 2026 թ.
Գործի #:
ՀՕ-295-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել