Լազյան — ՎԴ/3786/05/19
Ամփոփում
քննելով Խաչատուր Լազյանի ն Արթուր Լազյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 18.05.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ ։Խնաչատուր Լազյանի ն Արթուր Լազյանի հայցի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ նան՝ Կոմիտե), երրորդ անձինք՝ Արարատ Լազյան ն Կարինե Գասպարյան՝ մասնակի՝ 3/4 մասով, Արարատ Լազյանի անվամբ 14.07.2011 թվականին Երնան քաղաքի Նուբարաշեն Ե-Լ թաղամասի 12-րդ հասցեի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու ն հետնանքների վերացման ածանցյալ պահանջների մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարակա
Ամբողջ Տեքստ
ո ՀՀՏ---Վ
(ԱՋՆ
էլ Աթ ջ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/3786/05/19
դատարանի որոշում 2023թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/3786/05/19
Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան
Դատավորներ՝ Կ. Բաղդասարյան
Ա. Սարգսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2023 թվականի սեպտեմբերի 01-ին
գրավոր ընթացակարգով քննելով Խաչատուր Լազյանի ն Արթուր Լազյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 18.05.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ ։Խնաչատուր Լազյանի ն Արթուր Լազյանի հայցի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ նան՝ Կոմիտե), երրորդ անձինք՝ Արարատ Լազյան ն Կարինե Գասպարյան՝ մասնակի՝ 3/4 մասով, Արարատ Լազյանի անվամբ 14.07.2011 թվականին Երնան քաղաքի Նուբարաշեն Ե-Լ թաղամասի 12-րդ հասցեի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու ն հետնանքների վերացման ածանցյալ պահանջների մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Խաչատուր Լազյանը ն Արթուր Լազյանը պահանջել են մասնակի՝ 3/4 մասով, Արարատ Լազյանի անվամբ 14.07.2011 թվականին Երնան քաղաքի Նուբարաշեն Ե-յ թաղամասի 12-րդ հասցեի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչել ն վերացնել հետնանքները:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 02.11.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի՝ մասնակի՝ 3/4 մասով, անվավեր է ճանաչվել Արարատ Լազյանի անվամբ 14.07.2011 թվականին Երնան քաղաքի Նուբարաշեն ԵՀ թաղամասի 12-րդ հասցեի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը ն որպես հետնանք՝ այդ մասով անվավեր է ճանաչվել Կարինե Գասպարյանի ն Արարատ Լազյանի միջն 10.05.2012 թվականին կնքված անշարժ գույքի հիփոթեքի (գրավի) պայմանագիրը ն դրա հիման վրա Կարինե Գասպարյանի անվամբ 17.05.2012 թվականին կատարված գրավի իրավունքի պետական գրանցումը, իսկ մնացած մասով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.05.2022 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը բավարարվել է ամբողջությամբ, Դատարանի 02.11.2020 թվականի վճիռը՝ հայցը մասնակի բավարարելու ն դրա հետ կապված դատական ծախսերը բաշխելու մասով, բեկանվել ն կայացվել է նոր դատական ակտ՝ հայցն ամբողջությամբ մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Խաչատուր Լազյանը ն Արթուր Լազյանը (ներկայացուցիչ՝ Արսեն Գրիգորյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասը, 60-րդ հոդվածի Լին մասը, 6-րդ հոդվածի Լին մասը, 63-րդ հոդվածի Լին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի Լին կետը, 277րդ հոդվածը, «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոեվեեցիայի 6-րդ հոդվածի Լին կետը, «Վարչարարության հիմունքեերի ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1Լին մասը, 37-րդ հոդվածի Էին մասը, 53-րդ հոդվածը, 63-րդ հոդվածի Լին մասի «ա» ենթակետը, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 21-րդ, 22-րդ, 24րդ ն 43-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1Լին մասը, 25-րդ հոդվածի Լին մասը, 27-րդ հոդվածի Լին մասը, 29-րդ հոդվածի Լին մասը, նույն հոդվածի 2-րդ մասի Էին կետը, 124-րդ հոդվածի 2-րդ մասը:
Բողոք բերած աեձինք եշված պեդումը պատճառաբանել են հետնյալ փաստարկներով.
3
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Էրեբունի» տարածքային ստորաբաժանման կողմից Երնան քաղաքի Նուբարաշեն Ե-1 թաղամասի 12-րդ հասցեի անշարժ գույքի նկատմամբ կատարվել է Արարատ Լազյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցում միանձնյա՝ հիմք ընդունելով Էրեբունու շրջանի Նուբարաշեն քաղաքատիպ ավանի ավանային խորհրդի գործադիր կոմիտեի 04.10.1991 թվականի թիվ 10/2 որոշումը, որտեղ նշված է, որ Խաչատուր Լազյանին ն Արթուր Լազյանին, իրենց մորը՝ Նելյա Զաքարի Կարապետյանին ն հորը՝ Արարատ Ռաֆայելի Լազյանին հատկացվել է 400 քմ հողատարածք անձնական սեփականության իրավունքով անհատական բնակելի տան շինարարության համար, այն դեպքում, որ այդ հասցեի անշարժ գույքի նկատմամբ նշված որոշման համաձայն պետք է սեփականության իրավունքի պետական գրանցում կատարվեր նան Խաչատուր Լազյանի, Արթուր Լազյանի Ա իրենց մոր անվամբ Արարատ Լազյանի հետ միասին հավասար բաժիներով, որն անտեսվել է ն չի կատարվել:
Փաստորեն, ինչպես երնում է վերոգրյալից, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Էրեբունի» տարածքային ստորաբաժանման կողմից Երնան քաղաքի Նուբարաշեն Ե-Լ թաղամասի 12-րդ հասցեի անշարժ գույքի նկատմամբ Արարատ Լազյանի անվամբ կատարված միանձնյա սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվել է օրենքի խախտմամբ, կեղծ տեղեկությունների հիման վրա:
Այսպես, բողոքաբերների պնդմամբ՝ Երնան քաղաքի Նուբարաշեն Ե-1 թաղամասի 12-րդ հասցեի անշարժ գույքի նկատմամբ կատարելով միայն Արարատ Լազյանի սեփականության իրավունքի պետական գրանցում, ըստ էության Կոմիտեն խախտել է հայցվորների սեփականության, այդ թվում նան՝ իրենց մոր՝ Նելյա Կարապետյանի բաժնի նկատմամբ ժառանգության օրինական ակնկալիքի իրավունքները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 18.05.2022 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 02.11.2020 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
1 Էրեբունու շրջանի Նուբարաշեն քաղաքատիպ ավանի ավանային խորհրդի գործադիր կոմիտեի 04.10.1991 թվականի թիվ 10/2 որոշմամբ անձնական սեփականության իրավունքով անհատական բնակելի տան շինարարության համար Արարատ Լազյանի չորս անձից բաղկացած ընտանիքին հատկացվել է 400քմ հողամաս (հիմք՝ Էրեբունու շրջանի Նուբարաշեն քաղաքատիպ ավանի ավանային խորհրդի գործադիր կոմիտեի 04.10.1991 թվականի թիվ 10/2 որոշում, 1-ին հատոր, գ.թ. 12-13, 52, 102-103):
2) Խաչատուր Լազյանի ն Արթուր Լազյանի ծննդյան վկայականներով հաստատվում է, որ նրանց ծնողներն են՝ հայրը՝ Արարատ Լազյանը, ն մայրը՝ Նելյա Լազյանը, իսկ Նելյա Զախարի Կարապետյանի մահվան վկայականով հաստատվում է, որ նա մահացել է 04.11.1990 թվականին (հիմք՝ Խաչատուր Լազյանի ն Արթուր Լազյանի ծննդյան վկայականներ, Նելյա Կարապետյանի մահվան վկայական 1-ին հատոր, գ.թ. 53-54, 104-107, 2-րդ հատոր, գ.թ. 76-77):
4
3) Երնան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի 02.04.2019 թվականի թիվ 33/01-13 գրությամբ հայտնվել է, որ Էրեբունի շրջանի Նուբարաշեն քաղաքատիպ ավանի ավանային խորհրդի գործադիր կոմիտեի 04.10.1991 թվականի թիվ 10/2 որոշմամբ քաղաք Երնան, Նուբարաշեն Ե-1 թաղամաս, 12-րդ հասցեում գտնվող 400քմ մակերեսով հողամասի սեփականաշնորհմանը մասնակցել է Արարատ Ռաֆայելի Լազյանն ընտանիքի 4 անձով՝ ինքը, կինը՝ Նելյա Զաքարի Կարապետյանը, որդին՝ Արթուր Արարատի Լազյանը, որդին` Խաչատուր Արարատի Լազյանը (հիմք՝ 02.04.2019 թվականի թիվ 33/01-13 գրություն, 2-րդ հատոր, գ.թ. 75):
4) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 14.07.2011 թվականի թիվ 2825777 վկայականի համաձայն՝ Երնան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշեն Ե-1 թաղամասի թիվ 12 հասցեում գտնվող 0,0400 հեկտար հողամասի նկատմամբ Էրեբունու շրջանի Նուբարաշեն քաղաքատիպ ավանի ավանային խորհրդի գործադիր կոմիտեի 04.10.1991 թվականի թիվ 10/2 որոշման հիման վրա գրանցվել է Արարատ Ռաֆայելի Լազյանի սեփականության իրավունքը (հիմք՝ 14.07.2011 թվականի թիվ 2825777 վկայական, 1-ին հատոր, գ.թ. 59-60, 108-111):
5) Արարատ Լազյանի անունից Գարիկ Հովսեփյանի ն Կարինե Գասպարյանի միջն 10.05.2012 թվականին կնքված անշարժ գույքի հիփոթեքի (գրավի) թիվ 2349 պայմանագրով ի ապահովումն կողմերի միջն 10.05.2012 թվականին կնքված փոխառության պայմանագրի, որի գումարն է 6.400.000 ՀՀ դրամ, մարման ժամկետը մինչն 10.11.2012 թվականը, Գարիկ Գագիկի Հովսեփյանը գրավ է դրել սեփականության իրավունքով Արարատ Ռաֆայելի Լազյանին պատկանող քաղաք Երնան, Նուբարաշեն Ե-1 թաղամաս, թիվ 12 անշարժ գույքը (հիմք՝ 10.05.2012 թվականին կնքված անշարժ գույքի հիփոթեքի (գրավի) թիվ 2349 պայմանագիր, 1-ին հատոր, գ.թ. 61, 112-113):
6) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 17.05.2012 թվականի թիվ 17052012-01-0773 վկայականի համաձայն՝ քաղաք Երնան, Նուբարաշեն, Նուբարաշենի Ե 1-ին թաղամաս, թիվ 12 հասցեի նկատմամբ գրավի, հիփոթեքի 10.05.2012 թվականի թիվ 2349 պայմանագրի հիման վրա գրանցվել է Կարինե Գասպարյանի գրավի իրավունքը (հիմք՝ 17.05.2012 թվականի թիվ 17052012-01-0773 վկայական, 1-ին հատոր, գ.թ. 62, 114-115):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի խախտում թույլ տալու հետնանքով առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
5
Սույե վճռաբեկ բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վարչական մարմեի կողմից վարչական վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտի համար էական եշանակություն ունեցող իրավաբանական ն փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քենարկումե ապահովելու պարտականության առաեձնահատկություններին:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով վարչական մարմինների վրա դրված` գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննարկումն ապահովելու պարտականությունը ենթադրում է, որ վարչական մարմինը պարտավոր է իրականացնել այն բոլոր իրավաբանական ն փաստական հանգամանքների մանրամասն Ա ամբողջական քննություն, որոնք կարող են էական նշանակություն ունենալ վարչական վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտի համար: Բացի այդ, վարչական մարմինը պետք է յուրաքանչյուր կոնկրետ գործով ձեռք բերի ամբողջական ն հավաստի տեղեկատվություն ընդունվելիք որոշման համար էական նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ: (...):
(...) «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված իրավադրույթից հետնում է, որ վարչական մարմինը պարտավոր է սեփական ուժերով ու միջոցներով պարզել իր կողմից քննվող գործի բոլոր փաստական հանգամանքները հիմնվելով նան վարույթի մասնակիցների կողմից ներկայացված տվյալների ու տեղեկությունների վրա: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական մարմնի կողմից այս պարտականության չկատարումը կամ թերի կատարումն ընթացակարգային սխալ է, որը հանգեցնում է վարչական ակտի ոչ իրավաչափության (պրե'ս, «Թալգրիգ Գրուպ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առըեթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/3580/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական մարմինը կրում է պարտավորություն բազմակողմանի, լրիվ ն անաչառ քննարկելու տվյալ վարույթով գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, ինչի արդյունքում վարչական մարմինը պարզաբանում է վարույթի առարկային առնչվող բոլոր հարցերը, որն էլ բացառում է այլ անձանց իրավունքների խախտմանը հանգեցնող որոշման կայացումը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավունքի պետական գրանցման վարույթին առնչվող բոլոր փաստական հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրության դրսնորումներից է հանդիսանում նան գույքի նկատմամբ իրավունքների
6
պետական գրանցման համար հիմք հանդիսացող իրավահաստատող փաստաթղթերի բազմակողմանի ուսումնասիրությունը ն գնահատումը:
Այսպես, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ պետական գրանցումը նույն օրենքով սահմանված կարգով պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից իրականացման ենթակա պարտադիր գործառույթ է, որն ուղղված է պետության կողմից գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման, դադարման ն սահմանափակումների ճանաչման, ինչպե նան պետության կողմից գույքի նկատմամբ գրանցված իրավունքների պաշտպանության, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների հավաքագրման, մատձճելիության, օբյեկտիվության, անընդհատության ու միասնականության ապահովմանը:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական գրանցման վարույթի հարուցման հիմք է իրավունքի պետական գրանցում հայցող իրավատիրոջ կողմից անշարժ գույքի պետական ռեգիստրի որնէ սպասարկման գրասենյակ (անկախ գույքի գտնվելու վայրից) ներկայացված դիմումը:
Նույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիմումը մուտքագրվելուց հետո գրանցող մարմինն ուսումնասիրում է իրավունքի պետական գրանցման համար ներկայացված իրավահաստատող փաստաթղթեր ն նուն օրենքով նախատեսված պետական գրանցման վարույթի կասեցման, դադարեցման կամ պետական գրանցումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում կատարում է իրավունքի պետական գրանցում նույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված տվյալները մատյանում գրառելու միջոցով:
Վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանված կարգով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք են հանդիսանում իրավահաստատող փաստաթղթերը, իսկ նույն օրենքի 4-րդ գլխով նախատեսված պետական գրանցման առանձնահատկությունների դեպքերում նան այդ գլխով սահմանված փաստաթղթերը: Իսկ իրավահաստատող փաստաթղթեր Օրենքի իմաստով հանդիսանում են իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթերը ն գույքագրման փաստաթղթերը:
Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ իրավահաստատող փաստաթղթի լիարժեք ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնին որոշակիացնել ն հստակեցնել ի թիվս այլնի նան այն սուբյեկտների շրջանակը, որոնց սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման տվյալ իրավահաստատող փաստաթղթի հիմքով:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով դիմելով դատարան՝ Խաչատուր Լազյանը ն Արթուր Լազյանը պահանջել են մասնակի` 3/4 մասով անվավեր ճանաչել Արարատ Լազյանի անվամբ 14.07.2011
7
թվականին Երնան քաղաքի Նուբարաշեն Ե-Լ թաղամասի 12-րդ հասցեի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը ն վերացնել հետնանքները:
Դատարանը, 02.11.2020 թվականի վճռով Խաչատուր Լազյանի ն Արթուր Լազյանի հայցը բավարարել է մասնակի այն պատճառաբանությամբ, որ «(...) Դատարանը, հետազոտելով ն գնահատելով սույն վարչական գործում եղած ապացույցները, գտնում է, որ դրանցով հաստատվում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստական հանգամանքը, որ Խաչատուր Լազյանը ն Արթուր Լազյանը քաղաք Երնան, Նուբարաշեն Ե-Լ թաղամաս, 12-րդ հասցեում գտեվող անշարժ գույքի նկատմամբ նույնպես ունեն սեփականության իրավունք, իեչը սակայն անտեսվել է պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից` հիշյալ գույքի նկատմամբ գրանցելով միայն Արարատ Լազյանի սեփականության իրավունքը: Մասնավորապես Երնան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշեն Ե-Լ թաղամասի թիվ 12 հասցեի եկատմամբ Արարատ Լազյանի սեփականության իրավունքի գրանցման համար որպես հիմք' իրավահաստատող փաստաթուղթ է հանդիսացել հենց էրեբունու շրջանի Նուբարաշեն քաղաքատիպ ավանի ավանային խորհրդի գործադիր կոմիտեի 04.10.1991 թվականի թիվ 10/2 որոշումը:
Մինչդեռ Էրեբունու շրջանի Նուբարաշեն քաղաքատիպ ավանի ավանային խորհրդի գործադիր կոմիտեի 04.10.1991 թվականի թիվ 10/2 որոշմամբ անձնական սեփականության իրավունքով անհատական բեակելի փան շինարարության համար 400քմ հողամասն ըստ էության հատկացվել է ոչ թե միայն Արարատ Լազյանին, այլ նրա չորս անձից բաղկացած ընտանիքին, որպիսի ընտանիքի կազմում են եղել նան Նելյա Կարապետյանը, Խաչատուր Լազյանը ն Արթուր Լազյանը, ինչից էլ հետնում է, որ Երնան քաղաքի Նուբարաշեն Ե-1 թաղամասի թիվ 12 հասցեի նկատմամբ պետական գրանցում իրականացնող մարմինն իրավասու չէր այդ գույքի նկատմամբ գրանցել միայն Արարատ Լազյանի սեփականության իրավունքը: (...):
Միաժամանակ Դատարանն արձանագրում է, որ հիմեական պահանջի բավարարման դեպքում հայցվորների իրավունքները խախտած մասով բավարարման են ենթակա նան Կարինե Գասպարյանի ն Արարատ Լազյանի միջն 10.05.2012 թվականին կնքված անշարժ գույքի հիփոթեքի (գրավի) պայմանագիրը ն դրա հիման վրա Կարինե Գասպարյանի անվամբ 17.05.2012 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջները նս, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի ուժով վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցի հետ կարող է ներկայացվել պահանջ այն հետնանքները վերացնելու մասին, որոնք առաջացել են վիճարկվող վարչական ակտի կամ վիճարկվող գործողության (անգործության) կամ վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետնանքով, իսկ տվյալ դեպքում հայցվորեերի իրավունքները խախտած մասով ինչպես Կարինե Գասպարյանի ն Արարատ Լազյանի միջն 10.05.2012 թվականին կնքված անշարժ գույքի հիփոթեքի (գրավի) պայմանագիրը, այնպես էլ դրա հիման վրա Կարինե Գասպարյանի անվամբ 17.05.2012 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումն անմիջականորեն ն ուղղակիորեն վիճարկվող գրանցման հետնանք են ու կրում են դրա իրավական ճակատագիրը:
8
Ինչ վերաբերում է որպես հետնանքի վերացման ածանցյալ պահանջ ներկայացված Երնան քաղաքի Նուբարաշեն Ե-|Լ թաղամասի 12-րդ հասցեի անշարժ գույքի նկատմամբ հայցվորների սեփականության իրավունքի ճանաչմանը, ապա այդ պահանջն ըստ էության առարկայազուրկ է, քանի որ հայցվորների իրավունքն արդեն իսկ ճանաչված է Էրեբունու շրջանի Նուբարաշեն քաղաքատիպ ավանի ավանային խորհրդի գործադիր կոմիտեի 04.10.1991 թվականի թիվ 10/2 որոշման հիմքով ն այն չի կարող կրկին անգամ ճանաչվել»:
Վերաքննիչ դատարանը, 18.05.2022 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը բավարարել է, Դատարանի 02.11.2020 թվականի վճիռը՝ հայցը մասնակի բավարարելու ն դրա հետ կապված դատական ծախսերը բաշխելու մասով, բեկանել ն այդ նույն մասով փոփոխել է՝ կայացնելով նոր դատական ակտ՝ հայցն ամբողջությամբ մերժել է այն պատճառաբանությամբ, որ «(...) 400քմ հողամասը հատկացվել է Արարատ Լազյանի չոր անձից բաղկացած ընտանիքին անձեական սեփականության իրավունքով անհատական բնակելի տան շինարարության համար: Սակայն որոշման եզրափակիչ մասում չի բացահայտվում այե, թե կոնկրետ որ իրավունքով է հատկացվել նշյալ 400քմ մակերեսով հողամասը: Միննույն ժամանակ, հատկանշական է, որ նշյալ որոշման վերնագիրն է' «Աեձեական սեփականության իրավունքով անհատական բնակելի տան շինարարության համար անժամկետ օգտագործելու հողամաս հատկացնելու մասին»: Այսինքե՝ կարելի է փաստել, որ 400քմ մակերեսով հողամասը հատկացվել է Արարատ Լազյանի չորս անձից բաղկացած ընտանիքին ոչ թե սեփականության իրավունքով այլ'" անժամկետ օգտագործման իրավունքով, ինչը չի կարող նույնացվել սեփականության իրավունքի հետ: (-.):
Նախ՝ անձեական սեփականության իրավունքով անհատական բնակելի տան շինարարության համար էրեբունու շրջանի Նուբարաշեն քաղաքատիպ ավանի ավանային խորհրդի գործադիր կոմիտեի 04.10.1991 թվականի թիվ 10/2 որոշմամբ 400քմ մակերեսով հողամասը հատկացվել է Արարատ Լազյանի չորս անձից բաղկացած ընտանիքին: Որպիսի պարագայում, նշյալ որոշումից հնարավոր չէ անհատականացնել Արարատ Լազյանի չորս անձից բաղկացած ընտանիքի անդամներին:
Մյուս կողմից, Երնան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի 02.04.2019 թվականի թիվ 33/0-13 գրությամբ հայտեվել է, որ էրեբունի շրջանի Նուբարաշեն քաղաքատիպ ավանի ավանային խորհրդի գործադիր կոմիտեի 04.10.1991 թվականի թիվ 10/2 որոշմամբ քաղաք Երնան, Նուբարաշեն Ե-1 թաղամաս, 12-րդ հասցեում գտնվող 400քմ մակերեսով հողամասի սեփականաշնորհմանը մասնակցել է Արարատ Լազյաեն ըետանիքի 4 անձով' ինքը, կինը" Նելյա Զաքարի Կարապետյաեը, որդին' Արթուր Արարատի Լազյանը, որդիե' Խաչատուր Արարատի Լազյանը /հիմք' 02.04.2019 թվականի թիվ 33/0ԼԷ13 գրություն, 2րդ հատոր, գթ. 75/ Ավելին, Խաչատուր Լազյանի ն Արթուր Լազյանի ծննդյան վկայականներով հաստատվում է, որ երանց ծնողներն են' հայրը' Արարատ Լազյանը, ն մայրը' Նեյա Զախարի Լազյանը, իսկ Նեյա Զախարի Կարապետյանի մահվան վկայականով հաստատվում է, որ նա մահացել է դեռես 04.11.1990 թվականին:
Ավելին, ինչպես եշվել է, համապատասխան հողատարածքն օրենքի ուժով կարող էր փոխանցվել սեփականության իրավունքով, եթե անձը ձեռք է բերել անհատույց (մշտական)
9
օգտագործման իրավունք' միեչն 26.11.2005 թվականը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի եկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նան այդ իրավունքը գրանցվել է օրենսդրությամբ սահմանված կարգով: Սույն պարագայում եույնիսկ եթե մի պահ ընդունենք, որ էրեբունու շրջանի Նուբարաշեն քաղաքատիպ ավանի ավանային խորհրդի գործադիր կոմիտեի 04.10.1991 թվականի թիվ 10/2 որոշմամբ նան հայցվորեերն են ձեռք բերել հողամասի նկատմամբ անհատույց /մշտական/ օգտագործման իրավունք, սակայն անվիճելի է, որ նշյալ իրավունքը չի գրանցվել օրենքով սահմանված կարգով, ինչի մասին վկայում են նան կադաստրային գործի նյութերը: Հեփնապես, հայցվորներին չէր կարող օրենքի ուժով փոխանցվել սեփականության իրավունք ՀՀ գործող հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8րդ մասի հիմքով այն պարզ պատճառաբանությամբ, որ վերջիններս չեն համապատասխանել օրենքով նախատեսված վավերապայմաններից առեվազն մեկին անհատույց (մշտական) օգտագործման իրավունք միեչն 26.11.2005 թվականը գրանցված չէր վերջիններիս անվամբ, ինչե արդեն իսկ բացառում է սույն գործով հայցվորների սեփականության իրավունքի խախտման առկայությունը ն այս առումով վերջիններիս հիմնավորումներն անհիմն են: Հիշարժան է նան այն հանգամանքը, որ Երնան քաղաքի Նուբարաշենի Ե-1 թաղամասի 12-րդ հասցեում գտեվող հողատարածքի նկատմամբ առաջին պետական գրանցումն Արարատ Լազյանի անվամբ կատարվել է միայն 14.07.2011 թվականին, իսկ մինչ այդ որնէ իրավունքի պետական գրանցում առհասարակ չի կատարվել, (...)»:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լուսի ներքո գնահատելով սույն գործի փաստերը ն Վերաքենիչ դատարանի դիրքորոշումները' Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.
Վճռաբեկ դատարանը նախնառաջ հարկ է համարում արձանագրել, որ սույն գործի փաստերի համաձայն՝ Էրեբունու շրջանի Նուբարաշեն քաղաքատիպ ավանի ավանային խորհրդի գործադիր կոմիտեի 04.10.1991 թվականի թիվ 10/2 որոշմամբ անձնական սեփականության իրավունքով անհատական բնակելի տան շինարարության համար Արարատ Լազյանի չորս անձից բաղկացած ընտանիքին հատկացվել է 400քմ հողամաս: Հարկ է նշել, որ նշյալ որոշման վերնագիրն է՝ «Անձնական սեփականության իրավունքով անհատական բնակելի տան շինարարության համար անժամկետ օգտագործելու հողամաս հատկացնելու մասին»:
Երնան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի 02.04.2019 թվականի թիվ 33/0113 գրությամբ հայտնվել է, որ Էրեբունի շրջանի Նուբարաշեն քաղաքատիպ ավանի ավանային խորհրդի գործադիր կոմիտեի 04.10.1991 թվականի թիվ 10/2 որոշմամբ քաղաք Երնան, Նուբարաշեն Ե-1 թաղամաս, 12-րդ հասցեում գտնվող 400քմ մակերեսով հողամասի սեփականաշնորհմանը մասնակցել է Արարատ Լազյանն ընտանիքի 4 անձով՝ ինքը, կինը՝ Նելյա Կարապետյանը, որդին՝ Արթուր Լազյանը, որդին՝ Խաչատուր Լազյանը:
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 14.07.2011 թվականի թիվ 2825777 վկայականով հաստատվել է, որ Երնան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշեն Ե- թաղամասի թիվ 12 հասցեի նկատմամբ Էրեբունու շրջանի
10
Նուբարաշեն քաղաքատիպ ավանի ավանային խորհրդի գործադիր կոմիտեի 04.10.1991 թվականի թիվ 10/2 որոշման հիման վրա գրանցվել է Արարատ Լազյանի սեփականության իրավունքը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն պարագայում վերոնշյալ «Անձնական սեփականության իրավունքով անհատական բնակելի տան շինարարության համար անժամկետ օգտագործելու հողամաս հատկացնելու մասին» փաստաթուղթը վարչական մարմնի համար հանդիսացել է իրավահաստատող փաստաթուղթ, որի եզրափակիչ մասում արձանագրվել է. «...անհատական բնակելի տան շինարարության համար Արարատ Ռաֆայելի Լազյանի 4 անձից բաղկացած ընտանիքին հատկացնել 400 քառ.մ. հողամաս»: Նշվածը հավաստումն է այն հանգամանքի, որ վիճելի հողամասը հատկացվել է ոչ միայն Արարատ Լազյանին, այլ նան վերջինիս կնոջը ն երկու որդիներին՝ Արթուր Լազյանին ն Խաչատուր Լազյանին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական մարմինը, որպես իրավահաստատող փաստաթուղթ հիմք ընդունելով Էրեբունու շրջանի Նուբարաշեն քաղաքատիպ ավանի ավանային խորհրդի գործադիր կոմիտեի 04.10.1991 թվականի թիվ 10/2 որոշումը, վեճի առարկա հողամասի նկատմամբ իրավահաստատող փաստաթղթում նշված անձանց շրջանակից գրանցել է միայն Արարատ Լազյանի սեփականության իրավունքը: Այսինքն Կոմիտեն, վերոգրյալ որոշումը դիտելով բավարար իրավական հիմք՝ Արարատ Լազյանի սեփականության իրավունքը գրանցելու համար, խախտել է վարչական վարույթի փաստական հանգամանքների բազմակողմանի Ա լրիվ քննարկումն ապահովելու պահանջը՝ անտեսելով այն փաստը, որ իր կողմից որպես իրավահաստատող փաստաթուղթ հիմք ընդունված որոշման մեջ նշված են նան Արթուր Լազյանի ն Խաչատուր Լազյանի անունները, ինչի արդյունքում էլ տարբերակված մոտեցում է ցուցաբերել նշված անձանց նկատմամբ:
Իսկ ինչ վերաբերում է Էրեբունու շրջանի Նուբարաշեն քաղաքատիպ ավանի ավանային խորհրդի գործադիր կոմիտեի 04.10.1991 թվականի թիվ 10/2 որոշման՝ Նելյա Կարապետյանի իրավունքներին առնչությանը, ապա անհրաժեշտ է նշել, որ վերջինիս մահվան վկայականով հաստատվում է, որ նա մահացել է 04.11.1990 թվականին, այսինքն՝ նախքան սույն որոշման կայացումը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ իրավաչափ են Դատարանի եզրահանգումներն առ այն, որ հիմնական պահանջի մասով հայցվորների հայցը հիմնավոր է ն ենթակա է բավարարման, քանի որ վիճարկվող մասով գրանցումը կատարվել է սեփականության իրավունքի պաշտպանությունն ամրագրող նորմերի խախտմամբ, ինչն էլ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով սահմանված իրավական հիմք է հանդիսանում այդ մասով այն անվավեր ճանաչելու համար: (Մասնավորապես «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է՝ օրենքի խախտմամբ, այդ թվում՝ օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետնանքով:
11
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն իրավաչափ է համարում նան Դատարանի այն դիրքորոշումը, որի համաձայն՝ հիմնական պահանջի բավարարման դեպքում հայցվորների իրավունքները խախտած մասով բավարարման են ենթակա նան Կարինե Գասպարյանի ն Արարատ Լազյանի միջն 10.05.2012 թվականին կնքված անշարժ գույքի հիփոթեքի (գրավի) պայմանագիրը ն դրա հիման վրա Կարինե Գասպարյանի անվամբ 17.05.2012 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաձելու պահանջները նս, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի ուժով վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցի հետ կարող է ներկայացվել պահանջ այն հետնանքները վերացնելու մասին, որոնք առաջացել են վիճարկվող վարչական ակտի կամ վիճարկվող գործողության (անգործության) կամ վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետնանքով, իսկ տվյալ դեպքում հայցվորների իրավունքները խախտած մասով ինչպես Կարինե Գասպարյանի ն Արարատ Լազյանի միջն 10.05.2012 թվականին կնքված անշարժ գույքի հիփոթեքի (գրավի) պայմանագիրը, այնպես էլ դրա հիման վրա Կարինե Գասպարյանի անվամբ 17.05.2012 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը հանդիսանում են վիճարկվող գրանցման հետնանք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նուն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձնավորումը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, ն որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները Ա այլ իրավական ակտերը, ինչպես նան այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով վերը նշված նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման Ա գնահատման միջոցով: (.) Ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու ն գործի լուծման համար
12
նշանակություն ունեցող մփնիաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ 0ապացույցների գնահատումը ենթադրում է . ապացույցների տրամաբանական Օս իրավաբանական որակում դրանց վերաբերելիության, թույլատրելիությաան, արժանահավատութան ն բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության Ա ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին (տե՛ս, Ջաջուռի գյոււապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առըեթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ն մյուսների թիվ ՎԴՏ/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը դատարանը պարզում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների, այդ թվում՝ գրավոր ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով, ե անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ատպացույցները՝ դատարանը որոշում է փաստի հաստատված լինելու հարցը բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չի ապահովել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ ն 27րդ հոդվածների պահանջների կատարումը ն չի իրականացրել գործի նյութերի բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտում, ինչի հետնանքով եկել է սխալ եզրահանգման:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ ն 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սուն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետնյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետնաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության
13
շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նան գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի ապատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին ն փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նան մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար (...):
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:
Սույն գործով նկատի ունենալով այն փաստը, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Խաչատուր Լազյանը ն Արթուր Լազյանը վճռաբեկ բողոքի համար վճարել են 30.000 ՀՀ դրամ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Խաչատուր Լազյանի ն Արթուր Լազյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Կոմիտեի կողմից:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է նան, որ սույն գործով հայցվորներ Խաչատուր Լազյանը ն Արթուր Լազյանը վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարել են 30.000 ՀՀ դրամ, այնինչ պետք է վճարեին 20.000 ՀՀ դրամ՝ որպես մեկ ոչ դրամական պահանջի գործով վճռաբեկ բողոքի համար օրենքով սահմանված պետական տուրքի գումար: Հաշվի առնելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով ավելի վճարված պետական տուրքը՝ 10.000 ՀՀ դրամի չափով, ենթակա է վերադարձման այն վճարած անձանց:
Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որնէ ապացույց գործում առկա չէ:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը
14
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 18.05.2022 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 02.11.2020 թվականի վճռին:
2. ՀՀ կադաստրի կոմիտեից հօգուտ ՒԻխաչատուր Լազյանի ն Արթուր Լազյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Զեկուցող - Ը Հ ԲԵԴԵՎՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
. ՀԱԿՈԲՅԱՆ
ՕՕ: Ք ՄԿՈՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 սեպտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՎԴ/3786/05/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
