Հովնանյան — ՎԴ/0479/05/23
Ամփոփում
քննելով Սուրիկ Հովնանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21.12.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Սուրիկ Հովնանյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)` 01.12.2022 թվականի թիվ 8180163988 ն 04.01.2023 թվականի որոշումները վերացնելու պահանջի մասին ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Սուրիկ Հովնանյանը պահանջել է վերացնել Ծառայության 01.12.2022 թվականի թիվ 8180163988 ն 04.01.2023 թվականի որոշումները: ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Կ. Զարիկյան) (այսուհետ՝ Դա
Ամբողջ Տեքստ
չար Քան (1201-7.
/ԱՀՏՏ ԱԱ ա.ի
ՊԱՀԵ. 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/0479/05/23
դատարանի որոշում 2025թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/0479/05/23
Նախագահող դատավոր՝ Ռ. Մախմուդյան
Դատավորներ՝ Կ. Ավետիսյան
Ս. Հովակիմյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
2025 թվականի հուլիսի 14-ին
գրավոր ընթացակարգով քննելով Սուրիկ Հովնանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21.12.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Սուրիկ Հովնանյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)` 01.12.2022 թվականի թիվ 8180163988 ն 04.01.2023 թվականի որոշումները վերացնելու պահանջի մասին
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Սուրիկ Հովնանյանը պահանջել է վերացնել Ծառայության 01.12.2022 թվականի թիվ 8180163988 ն 04.01.2023 թվականի որոշումները: ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Կ. Զարիկյան) (այսուհետ՝ Դատարան) 28.06.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:
2
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.12.2023 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 28.06.2023 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սուրիկ Հովնանյանը (ներկայացուցիչ՝ Գոհար Մանուչարյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սուն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ հոդվածները, 124-րդ հոդվածի Էին մասի 2-րդ կետը, 124-րդ հոդվածի 2-րդ մասը, 145-րդ հոդվածի Լին մասին 3-րդ կետը:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի 28.06.2023 թվականի վճիռը, անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը 28.06.2023 թվականի վճռում անդրադարձ է կատարել հայցվորի կողմից ներկայացված միայն մեկ հիմքին Ա դրա հիմնավորմանը:
Հայցադիմումով ներկայացվել են վիճարկվող վարչական ակտի անվավերության այլ հիմքեր նս, որոնք ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված լիազորության իրացման արդյունքում դատական կարգով գնահատման առարկա չեն դարձվել, մինչդեռ հայցադիմումում նշված բոլոր հանգամանքների ուսումնասիրության արդյունքում Վերաքննիչ դատարանը կգար եզրահանգման հայցվորի՝ ոչ իրավաչափորեն վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը թերի է գնահատել գործում առկա ապացույցները, ինչի արդյունքում վարույթի նյութերը բավարար է համարել վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելու համար:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21122023 թվականի որոշումը ն գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
Դ 01.12.2022 թվականին կազմված «Վարչական իրավախախտման վերաբերյալ» արձանագրության համաձայն՝ Ծառայության կրտսեր պարեկ Խաչատուր Հովհաննեսի Սաֆարյանի կողմից կազմվել է արձանագրությունն այն մասին, որ քաղաքացի Սուրիկ Ռուբիկի Հովնանյանը 09 քք 990 համարանիշով Տոյոտա մակնիշի ավտոմեքենայով, ք.Երնան, Գրիբոյեդովի փողոց հասցեում, ժամը 02:10-ին խախտել է «Ճանապարհային երթնեկության
3
անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի «ա» ենթակետը, այն է՝ տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում՝ վարորդի 1լ արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը կազմել է 0.620 մգ/լ (սարքի համար՝ 91100881, զննման համար՝ 00841) (հատոր 1, գ.թ. 36):
2) Համաձայն վարորդի սթափության վիճակի զննության թիվ 00841 արձանագրության՝ Սուրիկ Հովնանյանի արտաշնչած օդում ալկոհոլի պարունակությունը կազմել է 0.620 մգ/լ (հատոր 1, գ.թ.37):
3) Ծառայության 01.12.2022 թվականի «Վարչական իրավախախտման գործով» թիվ 8180163988 որոշման համաձայն` Սուրիկ Հովնանյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտումը կատարելու համար ենթարկվել է վարչական տույժի, այն է՝ զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից մեկ տարի ժամկետով (հատոր 1, գ.թ. 36):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ `վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածը 1-ին մասին 3-րդ կետի խախտման հետնանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը.
- Վերաքենիչ դատարանը կարող է արդյո՛ք վերաքննիչ բողոքի քենության արդյունքում կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի Լին մասի 3-րդ կերով նախատեսված' վարչական դատարանի դատական ակտե ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու ն փոփոխելու լիազորությունը, այնպիսի պայմաններում, երբ հայցում ներկայացված բոլոր փաստարկեերի վերաբերյալ համապատասխան եզրահանգում ՀՀ վարչական դատարանը չի կատարել' վերահաստատելով եախկիեում արտահայտած իրավական դիրքորոշումները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("624 օ1ի օօ"):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով,
4
առաջարկություններով, բացատրություններով Ա առարկություններով ն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ՝ կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձնական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական ն ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նան պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու ն գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("օ օհ օօ") պարզելու՝ վարչական դատարանին ուղղված օրենսդրական պահանջը նպատակաուղղված է վարչական արդարադատության առջն դրված առանձնահատուկ խնդիրների լուծմանը ն հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով ֆիզիկական, իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի կենսագործունեության ապահովմանը: Վարչադատական գործընթացում գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրավական ամրագրումը հետապնդում է դատավարությունում ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ հանրային- իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտնեի ունեցած փաստացի առավելությունները վերացնելու նպատակ: Քննարկվող իրավական սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական ն իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը (տես, Ալեքսանդրը Կարալովե ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("Տ օօ օ") սկզբունքը վերաբերում է բացառապես գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելուն, այլ խոսքով, կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելուն. այս դատավարական սկզբունքը վերաքննիչ դատարանին հնարավորություն չի ընձեռում սեփական նախաձեռնությամբ ն ինքնուրույն լրացնել վերաքննիչ բողոքի իրավական հիմքերը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ թեն վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ
5
էության քննելու համար, սակայն չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ առաջին ատյանի դատարանում գործի քննության շրջանակներից, մասնավորապես՝ փոխել հայցի հիմքը ն կայացնել դատական ակտ այն իրավական ն փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննութան առարկա չեն դարձվել (տես, ՀՀ . առողջապահության եախարարությունն ընդդեմ «Ռեվերդի» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/3271/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Զարգացնելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("6 օն օօ") սկզբունքի բովանդակությունը որոշակիորեն տարբերվում է գործի դատաքննության փուլում այդ սկզբունքի ունեցած բովանդակությունից: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("5 օՄօօ") սկզբունքի բովանդակությունը հանգում է հետնյալին. վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերաքննիչ դատարանը, մի կողմից՝ չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից, այսինքն՝ առանց վերաքննիչ բողոքում համապատասխան հիմքի առկայության կայացնել դատական ակտ այն իրավական ն փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել: Իսկ մյուս կողմից՝ վերաքննիչ բողոքում վարչական դատարանի կողմից քննության առարկա չդարձված հիմքի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը պարտավոր է ըստ էության քննության առարկա դարձնել նան վերաքննիչ բողոքի այդ հիմքը՝ այս պարագայում չսահմանափակվելով վարչական դատարանում գործի քննության շրջանակներով:
Փաստորեն, վարչական դատավարությունում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("Թ օ.օ") սկզբունքի ուժով վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար անկախ այն հանգամանքից, թե վերաքննիչ բողոքում վկայակոչված այս կամ այն հիմքը վարչական դատարանում քննարկվել է, թե՝ ոչ (տես Ա/Ձ Գնորգ Դավթյանն ընդդեմ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության թիվ ՎԴ/2976/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող ն միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների, դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների ն թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ վճռի կայացման վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ, իսկ նույն օրենսգրքի 124-րդ
6
հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս՝ գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, ն որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները ն այլ իրավական ակտերը, ինչպես նան այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Օրենսդիրը սահմանել է դատական ակտի բովանդակությանը ն կառուցվածքին ներկայացվող հստակ պահանջներ, որոնց պահպանումը երաշխավորում է դատական ակտի տրամաբանորեն միասնական, հաջորդական ու համակարգված լինելը, ինչն էլ հանգեցնում է դատական ակտի պատճառաբանվածության չափանիշի ապահովմանը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանի վճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական ն եզրափակիչ մասերից:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վճռի պատճառաբանական մասը բովանդակում է՝
1)գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.
2) գործի լուծման համար նշանակություն չունեցող փաստերը՝ շարադրելով դատարանի եզրահանգումները յուրաքանչյուր փաստի ապացուցված լինելու վերաբերյալ ն գնահատելով տվյալ փաստի հաստատման կամ մերժման համար պիտանի՝ դատավարության մասնակիցների ներկայացրած յուրաքանչյուր ապացույցը.
Յ) եզրահանգում՝ կիրառելի իրավունքի վերաբերյալ՝ միջազգային պայմանագրերի, օրենքների ն այլ իրավական ակտերի այն նորմերի, սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների վկայակոչմամբ, որոնք դատարանը վերաբերելի է համարում.
4) եզրահանգում՝ որնէ ապացույց անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող համարելու մասին՝
ա. հղում կատարելով այն իրավանորմերին, որոնց հիման վրա ապացույցը ճանաչվել է անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող,
բ. շարադրելով այն փաստերը, որոնց հիման վրա դատարանը եկել է նման եզրահանգման.
5) եզրահանգում` դատավարության մասնակիցների պահանջների ն առարկությունների հիմնավորվածության վերաբերյալ.
6) դատարանի դիրքորոշումը՝ դատավարության մասնակիցների միջն դատական ծախսերի բաշխման վերաբերյալ:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վճռի պատճառաբանական մասի բաղադրատարրերը ըստ էության հանդիսանում են եզրահանգումներ՝ որնէ ապացույց անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող համարելու մասին, դատավարության մասնակիցների պահանջների ն առարկությունների հիմնավորվածության
7
վերաբերյալ: Դատական ակտի պատճառաբանական մասի բովանդակությունը կանխորոշում է դատական ակտի եզրափակիչ մասի բովանդակությունը, մասնավորապես՝ յուրաքանչյուր պահանջ լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու մասին կամ գործի վարույթը կարճելու մասին դատարանի եզրահանգումը:
Անդրադառնալով դատարանի՝ վճռի պատճառաբանական մասում դատավարության մասնակիցների պահանջների ն առարկությունների հիմնավորվածության վերաբերյալ եզրահանգում կատարելու պարտականության իրացմանը ՀՀ վճռաբեկ դատարանը վկայակոչել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական ակտին ներկայցվող պահանջների վրա տարածվում են նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով այ բան նախատեսված չէ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման ն իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը ն դրանից բխող եզրահանգումները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե այլ բան սահմանված չէ նույն օրենսգրքով, ապա դատարանը պարտավոր է դատական ակտում անդրադառնալ գործին մասնակցող անձանց կողմից դատավարական փաստաթղթերում, բանավոր բացատրություններում, հարցերին տրված պատասխաններում ներկայացված բոլոր էական փաստարկներին, վկայակոչված իրավական հիմքերին ն ներկայացված ապացույցներին, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայացված փաստարկները կամ իրավական հիմքերն առերնույթ սխալ են, կամ կիրառման է ենթակա հայցային վաղեմության կամ որնէ դատավարական ժամկետ, ն այդ փաստարկներին, իրավական հիմքերին կամ ապացույցներին անդրադառնալն անհրաժեշտ չէ տվյալ դատական ակտի կայացման համար:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր մի շարք վճիռներում ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտելով որպես անձի արդար դատական քննության իրավունքի խախտում, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանների կողմից կայացվող որոշումները պետք է ողջամտորեն պարունակեն այդ դատական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած պատճառաբանություններ՝ կողմերի լսված լինելու հանգամանքը ցույց տալու, ինչպես նան արդարադատության իրականացման նկատմամբ հրապարակային հսկողություն ապահովելու նպատակով, սակայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը չի կարող ընկալվել որպես պահանջ՝ մանրամասնորեն պատասխանելու կողմերի ներկայացրած բոլոր փաստարկներին: Ըստ այդմ, այն հարցը, թե դատարանը պատշաճորեն կատարել է, արդյոք, դատական ակտը պատճառաբանելու իր պարտականությունը, կարող է պարզվել միայն յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո (տե՛ս, օրինակ, Սալովն ընդդեմ
8
Ուկրաինայի գործով Եվրոպական դատարանի 06.09.2005 թվականի վճիռը, 89-րդ կետ, Գարսիա Ռուիզն ընդդեմ Իսպանիայի գործով Եվրոպական դատարանի 21.01.1999 թվականի վճիռը, 26-րդ կետ):
Դատարանները պարտավոր են քննել հետնյալը. հայցվորների հիմնական փաստարկները (8սշ6Տօս-ն ընդդեմ Ռումինիայի, 2005, կետ 67, Զօոռմշ6-ն ընդդեմ Վրաստանի, 2006, կետ 35), առանձնահատուկ, համապատասխան ն կարնոր կետերը (//օու 8Լռոօ 1՛ճժ/ո: Լ1մ զոժ ՃոէոՒօջ նուս 1ճժյոջ Լէժ-ն ընդդեմ Ուկրաինայի, 2021, կետեր 82 ն 84):
Եվրապական դատարանի դիրքորոշումների համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական ակտի 0պատճառաբանվածության չափանիշի պահպանվածությունը ի թիվս այլնի դրսնորվում է նան հայցի հիմք հանդիսացող բոլոր էական ն կարնոր փաստարկներին անդրադառնալով ն համապատասխան եզրահանգում կատարելով, որպիսի պարտականության չկատարումը դատարանի կողմից հանգեցնում է դատական ակտի ոչ լիարժեք պատճառաբանվածության:
ՀՀ սահմանադրական դատարանը 09.04.2007 թվականի թիվ ՍԴՈ-690 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որի համաձայն՝ պատճառաբանվածության վերաբերյալ նորմատիվ պահանջը կարնոր երաշխիք է ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետությունն ապահովելու համար:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը՝
1) մերժում է վերաքննիչ բողոքը՝ դատական ակտը թողնելով անփոփոխ, իսկ այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն վարչական դատարանի կայացրած՝ գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.
2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով վարչական դատարանի դատական ակտը՝ բեկանված մասով գործն ուղարկելով վարչական դատարան՝ նոր քննության, ն սահմանելով նոր քննության ծավալը, իսկ չբեկանված մասով դատական ակտը թողնելով անփոփոխ.
3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում ն փոփոխում է վարչական դատարանի ակտը՝ կայացնելով նոր դատական ակտ, եթե վարչական դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, ն եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, իսկ բողոքարկված ն չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ.
4) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը ն կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, իսկ բողոքարկված ն չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ:
9
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական ակտի վերաքննության արդյունքում Վերաքննիչ դատարանն իրացնում է վարչական դատարանի դատական ակտը բեկանելու ն փոփոխելու լիազորությունը Ա կայացնում է նոր դատական ակտ, եթե վարչական դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, ն եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, այսինքն՝ նշված երկու պայմանների միաժամանակյա առկայությունը կարող է հանդիսանալ բավարար ն անհրաժեշտ պայման ՀՀ վարչական դատարանի դատական ակտը փոփոխելու համար: Անդրադառնալով նոր քննության լիազորության իրացմանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ որոշ դեպքերում, անձի՝ դատարանի մատչելիության ն դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման երաշխիքների պաշտպանությունը, ինչպես նան դատարանների միջն ձնավորված գործառութային կապի սկզբունքի արդյունավետ կենսագործումը կարող է ապահովվել միայն վերադաս դատարանի կողմից գործը նոր քննության ուղարկելու արդյունքում՝ երաշխավորելով նան վերադասության կարգով դատական ակտերի օրինականության վերահսկման սկզբունքի անխախտելիությունը: Ամփոփելով վերոգրյալը ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատարանի կողմից հայցի հիմք հանդիսացող որնէ փաստարկին չանդրադառնալը ն քննության առարկա չդարձնելը դատական ակտի բողոքարկման փուլում բացառում է Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատարանի դատական ակտը բեկանելու ն փոփոխելու լիազորության իրացման համար օրենսդրի կողմից սահմանված պայմաններից մեկը, հետնաբար՝ նշված պարագայում Վերաքննիչ դատարանը պարտավոր է բեկանել ՀՀ վարչական դատարանի դատական ակտը ն հայցի հիմք հանդիսացող մնացած փաստարկները քննարկման առարկա դարձնելու նպատակով գործն ուղարկել նոր քննության (տե՛ս, «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊ ընկերությունն ըեդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ն սպորտի նախարարության թիվ ՎԴ/1244/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22. 03.2024 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն վարչական գործը հարուցվել է Սուրիկ Հովնանյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 01.12.2022 թվականի թիվ 8180163988 ն 04.01.2023 թվականի որոշումները:
Դատարանը 28.062023 թվականի վճռով հայցը Օ »բավարարել |րլ39է այն պատճառաբանությամբ, որ. «(...) դատարանի խեդիրե է պարզել' արդյո՛ք վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի ապացույցների համակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման հիման վրա պատասխանող վարչական մարմինը կարող էր հաստատված համարել հայցվորի կողմից տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու փաստը:
10
Դատարանն արձանագրում է, որ Կարգի 4-րդ կերին համապատասխան 2022 թվականի դեկտեմբերի Լին կազմել է սթափության վիճակի զննության արձանագրությունը: Սակայն նշված արձանագրության օրինակը. ի խախտումն Կարգի 5-րդ կետի, չի հանձեվել հայցվորին: Պատասխահողի ներկայացրած եյութերում բացակայում է դրա վերաբերյալ որնէ ապացույց (այդ թվում' տեսանյությում չի երնում, որ հայցվորին տրամադրվում է Կարգի 4-րդ կետով նախատեսված արձանագրության օրինակը):
Նման պայմաններում ողջամիտ կասկած է առաջանում այն հարցում, որ վարչական վարույթի նյութերին կցված' սթափության վիճակի զենության արձանագրությունը վերաբերում է այս դեպքին, ուստի վարչական վարույթի նյութերով հնարավոր չէ հաստատել վիճարկվող որոշմամբ արձանագրված այն փաստը, որ հայցվորը տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում:
Փաստորեն, վիճարկվող որոշումն ընդունվել է ՎԻՎ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի սխալ կիրառման հետնանքով, ուսրի այն անվավեր է' համաձայն «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի Էին մասի «ա» կետի: Նման պայմաններում անվավեր է նան Պարեկային ծառայության պետի՝ 2023 թվականի հունվարի 4-ի որոշումը, քանի որ դրանով մերժվել է Պարեկային ծառայության 01.12.2022 թվականի թիվ 8180163988 որոշման դեմ ներկայացված բողոքը:
Այսպիսով հայցը հիմեավոր է ն ենթակա է բավարարման: (...)»:
Վերաքննիչ դատարանը 21122023 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 28.06.2023 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ. «(...) Վերաքննիչ դատարանը գփնում է, որ Հայցվորի կողմից մեքենան ոչ սթափ վիճակում վարելու փաստը հաստատվում է գործում առկա փաստաթղթերով, մասնավորապես" վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, վարչական ակտի կայացման համար հիմք հանդիսացած վարորդի սթափության վիճակի զենության վերաբերյալ արձանագրությամբ, ն վերջապես, սույն գործի համար որպես ապացուց հանդիսացող ն առանցքային նշանակություն ունեցող տեսանյութով: Այսիեքն, վիճարկվող որոշման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերով հաստատվում է, որ Սուրիկ Հովնանյանը կատարել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2րդ մասով նախատեսված արարք:
(.. ) Վերաքենիչ դատարանը հիմնազուրկ է համարում եան հայցադիմումով եշված այն պնդումը, որ հայցվորը զրկված է եղել բացատրություն տալու հնարավորությունից, քանի որ ներկայացված տեսանյութի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս փաստելու, որ Հայցվորը Պարեկային ծառայության պարեկներին հայտնում է, որ քաջատեղյակ է իր իրավունքների ն պարտականությունների մասին: Բացի այդ սույն վարչական գործի, մասեավորապեն' վարչական իրավախախտման վերաբերյալ 01.12.2022թ. արձանագրության" «վարչական իրավախախտում կատարած անձի բացատրությունը,
11
դիտողությունը, ստորագրությունը» ն «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ն պարպտականությունեերի մասին քաղվածքը ն խախտման քննարկման վայրի ն ժամանակի վերաբերյալ ծանուցումն ստացա» տողերում առկա է Հայցվորի ստորագրությունը, ինչը Վերաքենիչ դատարանի գնահատմամբ, մեկ անգամ նս փաստում է, հայցվորի մասնակցությամբ կատարված ընթացակարգային գործողությունների իրավաչափության մասին:
Վերոգրյալի լույսի ներքո Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերոնշյալը բավարար է գալու այն համոզման, որ վարչական մարմեի իրականացրած վարչական վարույթի շրջանակներում ապահովվել է սույն գործով հանգամանքների համակողմանի, լրիվ ն օբյեկտիվ պարզումը կամ ապահովումը, որի արդյունքում պատասխանողի կողմից կայացվել է իրավաչափ վարչական ակտ, ինչի հաշվառմամբ Վերաքննիչ դատարաեը գտնում է, որ տվյալ դեպքում վիճարկվող որոշումն իրավաչափ է, իսկ Սուրիկ Հովնանյանի հայցն անհիմե է ն ենթակա է մերժման:
(...) Միննույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը սույն գործով կատարված իրավական վերլուծության համատեքստում հիմեազուրկ է համարում բողոքաբերի այն պնդումը, որ սթափության զենության արձանագրության մեկ օրինակը ստորագրությամբ հանձնելը վերաբերվում է այն դեպքին, երբ հայցվորը ցանկություն է հայտնում այն ստանալ, իսկ եման ցանկություն չհայտնելու դեպքում' եշյալ իրավական ռեժիմը չի գործում, ինչպես նան պեդումե առ այն, որ պարեկային ծառայողը պարտավոր չէ նշել այն մասին, որ քաղաքացին հրաժարվել է ստանալ սթափության զննության արձանագրության իր օրինակը, քանի որ կառավարության համապատասխան որոշմամբ նման կարգ չկա սահմանված .լ..»:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լուսի ներքո համադրելով սույն գործի փաստերը ն գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների
հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
Սույն գործի փաստերի համաձայն՝ 01.12.2022 թվականին կազմված «Վարչական իրավախախտման վերաբերյալ» արձանագրության համաձայն` Ծառայության կրտսեր պարեկ Խաչատուր Հովհաննեսի Սաֆարյանի կողմից կազմվել է արձանագրությունն այն մասին, որ քաղաքացի Սուրիկ Ռուբիկի Հովնանյանը 09 ԷՒ 990 համարանիշով Տոյոտա մակնիշի ավտոմեքենայով, ք.Երնան, Գրիբոյեդովի փողոց հասցեում, ժամը 02:10-ին խախտել է «Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի «ա» ենթակետը, այն է՝ տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում՝ վարորդի 1լ արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը կազմել է 0.620 մգ/լ (սարքի համար՝ 91100881, զննման համար՝ 00841): Ծառայության 01.12.2022 թվականի «Վարչական իրավախախտման գործով» թիվ 8180163988 որոշման համաձայն` Սուրիկ Հովնանյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտումը կատարելու
12
համար ենթարկվել է վարչական տույժի, այն է՝ զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից մեկ տարի ժամկետով:
Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու արգելքը սահմանված է «Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասում: Նույն օրենքի 2-րդ հոդվածում տրված է «ոչ սթափ վիճակ» հասկացության սահմանումը, այն է՝ ալկոհոլային խմիչքի, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործմամբ պայմանավորված՝ մարդու ֆիզիկական ն (կամ) հոգեկան վիճակ, որի դեպքում տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է վարչական պատասխանատվություն: Ալկոհոլային խմիչքի ազդեցությամբ տրանսպորտային միջոց վարելու համար վարչական պատասխանատվությունը սահմանված է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածում:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, Ա զանցանքը չի պարունակում նույն հոդվածի երկրորդից հինգերորդ մասերի հատկանիշները՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում՝ 4 միավոր:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը՝ առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ մեկ տարի ժամկետով:
«Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ոստիկանության ծառայողի պահանջով ոչ սթափ վիճակում գտեվելու բավարար հիմքերի առկայության դեպքում ենթարկվել համապատասխան ստուգման՝ սթափության վիճակը որոշելու համար (...):
Նույն օրենքի 9-րդ հոդվածի «իե.3» կետի համաձայն՝ ճանապարհային երթնեկության անվտանգութան ապահովման բնագավառում Հայաստանի 0Հանրապետության կառավարությունը սահմանում է վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության, ուղեգրի, գրանցման մատյանի ձները:
Նույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետի համաձայն՝ ի թիվս այլնի ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման բնագավառում ՀՀ ոստիկանությունը` տեխնիկական միջոցով սահմանված կարգով իրականացնում է արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զենություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում):
13
Հիմք ընդունելով «Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իե՞Յ» կետը Ան «Հայաստանի Հանրապետության ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 24.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ ՀՀ կառավարությունը 19.03.2009 թվականին ընդունել է «Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության, ուղեգրի, գրանցման մատյանի ձները հաստատելու» թիվ 277-Ն որոշումը: Նշված որոշմամբ հաստատված «Ոստիկանության ծառայողի կողմից տեխնիկական միջոցով արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում) իրականացնելու» կարգի (այսուհետ նան՝ Կարգ) 3-րդ կետի համաձայն վարորդի սթափության վիճակի զննություն իրականացնելու համար ոստիկանության ծառայողը տեխնիկական միջոց է մուտքագրում զննության ենթակա վարորդի անունը, ազգանունը, տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը, տեղադրում նոր զննության խողովակ (մունդշտուկ) ե առաջարկում վարորդին արտաշնչելու միջոցով անցնել սթափության վիճակի զննություն՝ նրան բացատրելով զննություն անցնելու (արտաշնձելու) ձնը:
Կարգի 4-րդ կետի համաձայն՝ եթե վարորդի սթափության վիճակի զննության արդյունքում պետք է կազմվի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ապա տեխնիկական միջոցով կազմվում է (տպագրվում է) նան վարորդի սթափության վիճակի զննության արձանագրություն` երկու օրինակից, որում պարտադիր նշվում են հետնյալ տվյալները՝
1) տեխնիկական միջոցի համարը.
2) տեխնիկական միջոցի վերջին ստուգաչափման օրը, ամիսը, տարեթիվը.
3) սթափության վիճակի զննության օրը, ամիսը, տարեթիվը, ժամը.
4) ալկոհոլի պարունակությունը.
5) վարորդի անունը, ազգանունը.
6) տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը.
7) սթափության վիճակի զննություն իրականացնող տեսուչի ազգանունը, կրծքանշանի համարը:
Կարգի 5-րդ կետի համաձայն՝ վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության մեկ օրինակը ստորագրությամբ տրվում է վարորդին, իսկ երկրորդ օրինակը՝ կցվում վարջական իրավախախտման վերաբերյալ արձանագրությանը:
Կարգի 6-րդ կետի համաձայն՝ վարորդի սթափության վիճակի զննության արդյունքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմվում է, եթե նրա արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է նույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված չափը 10 տոկոսով (0.12մգ/լ կամ ավելի է), իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ
14
Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ՝ եթե նրա արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված չափը 10 տոկոսով (0.56մգ/լ կամ ավելի է):
Վճռաբեկ դատարանը, Դատարանի վճռի պատճառաբանական մասի բովանդակության ուսումնասիրության արդյունքում արձանագրում է, որ Դատարանը վիճարկվող վարչական ակտն անվավեր է ճանաչել միայն այն հիմքով, որ սթափության վիճակի զննության արձանագրությունը Կարգի 5-րդ կետի խախտմամբ չի հանձնվել հայցվորին, ինչի արդյունքում «ողջամիտ կասկած է առաջանում այն հարցում, որ վարչական վարույթի նյութերին կցված՝ սթափության վիճակի զենության արձանագրությունը վերաբերում է այս դեպքին, ուստի վարչական վարույթի նյութերով հնարավոր չէ հաստատել վիճարկվող որոշմամբ արձանագրված փաստը, որ հայցվորը տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում»:
Անդրադառնալով Դատարանի ։պլատտճառաբանությանը,, Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում Դատարանի դիրքորոշումն առ այն, որ սթափության վիճակի զննության արձանագրությունն ։-ստորագրությամբ վարորդին հանձնելու վերաբերյալ ապացույցի բացակայությունը հանգեցնում է վարչական վարույթի նյութերում առկա սթափության վիճակի զննության արձանագրության՝ տվյալ գործին վերաբերելիության առնչությամբ ողջամիտ կասկածի՝ հաշվի առնելով, որ այդ արձանագրությունը, սահմանված պահանջներին համապատասխան, բովանդակում է հետնյալ տվյալները. զննման ամսաթիվը՝ 01.12.2022 թվական, զննման ժամը՝ 02:18:17, վերջին ստուգաչափման ամսաթիվը՝ 12.07.2022 թվական, ալկոհոլի պարունակությունը՝ 0.620 մգ/լ, վարորդի անուն ազգանունը՝ Սուրիկ Հովնանյան, տրանսպորտային միջոցի համարանիշը՝ 09 Էք 990, զննություն իրականացնող տեսուչի ազգանունը, կրծքանշանի համարը՝ Սաֆարյան, 11384: Սթափության վիճակի զննության արձանագրության մեջ նշված տվյալները թույլ են տալիս նույնականացնել այն ն հաստատել դրա վերաբերելիությունը հայցվորի գործին՝ անկախ այդ արձանագրությունը հայցվորին հանձնված չլինելու հանգամանքից: Ըստ այդմ` վերը նշված տվյալների առկայության պայմաններում սթափության վիճակի զննության արձանագրության՝ հայցվորի գործին վերաբերելիության մասին որնէ կասկած չի առաջանում, ն նշված արձանագրությունը ենթակա է գնահատման վարչական վարույթում առկա մյուս ապացույցների հետ համակցության մեջ:
Վերաքննիչ դատարանը իրավախախտման փաստը հաստատված է համարել վարորդի սթափության վիճակի զննության արձանագրությամբ ն տեսանյութով: Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանական մասի ուսումնասիրության արդյունքում արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, չհամաձայնելով Դատարանի կողմից քննարկված ն գնահատված՝ հայցադիմումի միայն մեկ հիմքի վերաբերյալ եզրահանգման հետ, միաժամանակ գնահատական է տվել հայցադիմումի այլ հիմքի, որը
15
Դատարանի կողմից չի քննարկվել ու գնահատվել, ն չի վկայակոչվել նան վերաքննիչ բողոքում: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը գնահատական է տվել հայցվորի այն փաստարկին, որ վարչական վարույթում չի ապահովվել բացատրություն տալու իր իրավունքը, ինչին, սակայն, Դատարանի վճռով գնահատական տրված չէ:
Ավելին, հայցադիմումի առանձին հիմքեր ընդհանրապես դուրս են մնացել սույն գործի՝ Դատարանում Ա Վերաքննիչ դատարանում քննության շրջանակից: Մասնավորապես, հայցադիմումում, ի թիվս այլ փաստարկների, հայցվորը վիճարկվող վարչական ակտի իրավափաձչությունը վիճարկել է նան փաստարկելով, որ սթափության վիճակի զննությունը չի իրականացվել օրենսդրության պահանջները բավարարող ստուգաչափման սարքի միջոցով, սթափության վիճակի զննությունը կատարած ստուգաչափման սարքը հանձնված չի եղել խախտումն արձանագրած Ա սթափության զննությունն իրականացրած ծառայողին, չի արձանագրվել|է վարչական իրավախախտման փաստը փորձաքննությամբ պարզելու իր պահանջը, վիճարկվող որոշման մեջ չեն նշվել բոլոր էական փաստական հանգամանքները, այսինքն՝ չեն պահպանվել «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ ն 57-րդ հոդվածներով վարչական ակտին ներկայացվող պահանջները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն պարագայում Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը, հայցը բավարարելով միայն մեկ հիմքով, չի անդրադարձել հայցում ներկայացված մնացած փաստարկներին: Հետնաբար, Դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն չէին տալիս Վերաքննիչ դատարանին իրացնելու իր՝ ՀՀ վարչական դատարանի դատական ակտը բեկանելու ն փոփոխելու լիազորությունը, այսինքն՝ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, Վերաքննիչ դատարան
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 հուլիսի, 2025 թ.
- Գործի #:
- ՎԴ/0479/05/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
