Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ2/0016/05/16 ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ2/0016/05/16 ՄԱՍԻՆ

ՀՀ իրավական ակտերՎԴ2/0016/05/167 ապրիլի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ2/0016/05/16 ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ2/0016/05/16 Վարչական գործ թիվ ՎԴ2/0016/05/16 2018թ. Նախագահող դատավոր՝ Ա. Աբովյան Դատավորներ՝ Ա. Բաբայան Ա. Սարգսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ Ե. Խունդկարյանի մասնակցությամբ դատավորներ Ռ . Հ ակոբյանի Ս. Անտոնյանի Վ . Ա վանեսյանի Ա. Բ արսեղ յանի Մ. Դ րմեյանի Գ. Հակոբյանի Տ . Պ ետրոսյանի Ն . Տ ավարացյանի 2018 թվականի ապրիլի 07- ին դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ( այսուհետ ` Կոմիտե ) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 11.01.2017 թվականի որոշման դեմ ` ըստ հայցի Կոմիտեի ընդդեմ Երվանդ Ալեյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին ,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը . Դիմելով դատարան` ՀՀ ֆինանսների նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) պահանջել է Երվանդ Ալեյանից բռնագանձել 330.000 ՀՀ դրամ: ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 13.04.2016 թվականի որոշմամբ վերակազմակերպման հիմքով Նախարարությունը փոխարինվել է իրավահաջորդով՝ Կոմիտեով: Դատարանի 23.05.2016 թվականի վճռով հայցը մերժվել է և Նախարարության իրավաբանական վարչության պետի 01.09.2015 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 33 որոշումը ճանաչվել է անվավեր: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.01.2017 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 23.05.2016 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն : Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել :

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը , հիմնավորումները և պահանջը Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով . Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբան ել է հետևյալ փաստարկներով . Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն , որ Նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության օպերատիվ հետախուզության վարչության 22.05.2015 թվականի « Հարկային պարտավորությունների առաջադրման և պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ» թիվ 1412077 վարչական ակտ ով Երվանդ Ալեյանի մոտ առաջացած 330.000 ՀՀ դրամի հարկային պարտավորությունը վերջինիս կողմից չի կատարվել օրենքով սահմանված ժամկետում : Այդ իսկ պատճառով Նախարարության իրավաբանական վարչության պետը 01.09.2015 թվականին ընդունել է «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 33 որոշումը. այդ լիազորությունը վերապահված է հարկային մարմնին իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով: Ընդ որում , օրենսդրությունը չի սահմանել չվճարված հարկային պարտավորությունների գանձման որոշումների կայացման հիմքերի վերաբերյալ բացառություններ կամ սահմանափակումներ՝ կախված այն հանգամանքից , թե արդյոք հարկային պարտավորություններն առաջացել են հարկ վճարողի կողմից ներկայացված հաշվարկ - հաշվետվություններից , թե հարկային պարտավորությունների առաջադրման վերաբերյալ ընդունված վարչական ակտերից : Հետևաբար սույն գործով հանրային իրավական դրամական պահանջի համար հիմք հանդիսացող անբողոքարկելի վարչական ակտը՝ Նախարարության իրավաբանական վարչության պետի 01.09.2015 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 33 որոշումը, ընդունվել է հարկային մարմնի լիազորությունների շրջանակներում, Երվանդ Ալեյանին չի ծանրաբեռնում ավելորդ պարտականություններով, իրավաչափ է և ենթակա չէ անվավեր ճանաչման, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.01.2017 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հարցը բավարարել :

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը . Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ն ախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության օպերատիվ հետախուզության վարչության 22.05.2015 թվականի « Հարկային պարտավորությունների առաջադրման և պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ» թիվ 1412077 վարչական ակտի համաձայն՝ առանց պետական գրանցման (ապօրինի) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի կիրառմամբ Երվանդ Ալեյանի նկատմամբ առաջադրվել է 330.000 ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություն: Երվանդ Ալեյանը նշված վարչական ակտի մասին առձեռն եղանակով իրազեկվել է 22.05.2015 թվականին (գ.թ. 7-8).

2) Նախարարության իրավաբանական վարչության պետի 01.09.2015 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 33 որոշման համաձայն` Երվանդ Ալեյանից գանձվել է 330.000 ՀՀ դրամ՝ որպես Նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության օպերատիվ հետախուզության վարչության 22.05.2015 թվականի թիվ 1412077 ակտով հաշվարկված հարկային պարտավորության գումար: Երվանդ Ալեյանը նշված վարչական ակտի մասին փոստային ծառայության միջոցով իրազեկվել է 07.09.2015 թվականին (գ.թ. 9).

3) Նախարարությունը Երվանդ Ալեյանից 330.000 դրամ բռնագանձելու հանրային իրավական դրամական պահանջի հիմքում որպես անբողոքարկելի վարչական ակտ է մատնանշել Նախարարության իրավաբանական վարչության պետի 01.09.2015 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 33 որոշումը (գ.թ. 2-6):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը . Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ անբողոքարկելի վարչական ակտերով առաջադրված հարկային պարտավորությունների հարկադիր կատարումն ապահովելու նպատակով առանձին որոշում ընդունելու ` իրավասու վարչական մարմնի լիազորության սահմանների և կիրառման հիմքերի վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք անբողոքարկելի վարչական ակտով առաջադրված հարկային պարտավորության կատարումն ապահովելու համար անհրաժեշտ է ընդունել իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով նախատեսված ` ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գումարները հարկ վճարողից գանձելու վերաբերյալ որոշում : « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին » ՀՀ օրենքի 19- րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթը վարչական մարմնի ` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է : « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին » ՀՀ օրենքի 30- րդ հոդվածի 1- ին մասի համաձայն՝ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են ` ( ա ) անձի դիմումը , բողոքը . ( բ ) վարչական մարմնի նախաձեռնությունը : « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին » ՀՀ օրենքի 34- րդ հոդվածի համաձայն՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են ` վարչական ակտ ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջը , դրանից բխող անհրաժեշտությունը կամ օրենքով վարչական մարմնին վերապահված հայեցողական լիազորությունը : « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին » ՀՀ օրենքի 20- րդ հոդվածի 4- րդ մասի համաձայն՝ վ արչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ ( եզրափակիչ փուլ ): « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին » ՀՀ օրենքի 53- րդ հոդվածի 1- ին մասի համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը , կարգադրությունը , հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է , որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով , և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն , փոփոխելուն , վերացնելուն կամ ճանաչելուն : Վկայակոչված իրավական նորմերի բովանդակությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական ակտն ընդունվում է վարչական մարմնի հատուկ գործունեության արդյունքում, որը կոչվում է վարչական վարույթ: Օրենսդիրը, « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին » ՀՀ օրենք ում սպառիչ կերպով թվարկել է վարչական վարույթի հարուցման համար հիմք հանդիսացող հանգամանքները. դրանք են՝ (1) ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումը կամ բողոքը և (2) վարչական մարմնի նախաձեռնությունը : Ընդ որում , « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին » ՀՀ օրենքի 34- րդ հոդվածի համաձայն՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթի հարուցումը կարող է տեղի ունենալ միայն օրենքով վարչական մարմնին համապատասխան վարչական ակտ ընդունելու իմպերատիվ կամ հայեցողական լիազորություն վերապահված լինելու դեպքում : Իրացնելով իր այդ լիազորությունը՝ վարչական մարմինը հարուցում է վարչական վարույթ, որը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ: Նախկին որոշումներում անդրադառնալով Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական ակտի հասկացությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարան ն արձանագրել է , որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վարչական ակտին բնորոշ են հետևյալ հատկանիշները . 1) վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն ունի հստակորեն որոշված հասցեատեր, 2) վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների ՝ ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից , 3) վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ, 4) վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի ՝ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմ եր ի վրա , 5) վարչական ակտն ընդունվ ում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով . այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձի ն առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը, 6) վարչական ակտն ուղղակի իրավական հետևանքներ է առաջացնում իր հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար . դրանով վարչական մարմինը սահմանում, փոփոխում, վերաց ն ում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար: Ընդ որում , թվարկված որակական հատկանիշներից յուրաքանչյուրն անհրաժեշտ է , իսկ դրանց համակցությունը՝ բավարար , գրավոր փաստաթուղթը վարչական ակտ որակելու համար . այդ հատկանիշներից որևէ մեկի բացակայության դեպքում փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես վարչական ակտ (տե՛ս, Վարդիթեր Ավոյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/2659/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը): Վերոգրյալ իրավական վերլուծությունից հետևում է, որ վարչական ակտի ընդունումը պայմանավորված է հանրային իրավունքի բնագավառում որոշակի հասարակական հարաբերություններ կարգավորող իրավական նորմի առկայությամբ , որը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտին (վարչական մարմնին) լիազորում է արձակել միակողմանի կարգադրություն՝ ուղղված կոնկրետ անձի ն առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը: Փաստորեն, վարչական վարույթի հարուցման և վարչական ակտի ընդունման անհրաժեշտություն է առաջանում բոլոր այն դեպքերում , երբ հարկավոր է կարգավորել հանրային իրավունքի բնագավառում որևէ կոնկրետ հարց , որն առնչվում է վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց իրավունքներին և պարտականություններին: Այսինքն ՝ վարչական ակտի միջոցով համապատասխան իրավաբանական փաստերի առկայության դեպքում իրավական նորմերով սահմանված վերացական հանրային սուբյեկտիվ իրավունքները կամ պարտականությունները ստանում են <SPAN style="FONT-FAMILY: 'Sylfaen','serif'; m

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 ապրիլի, 2018 թ.
Գործի #:
ՎԴ2/0016/05/16
Դատարան:
ՀՀ իրավական ակտեր

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել