Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/11448/05/19 ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/11448/05/19 ՄԱՍԻՆ

ՀՀ իրավական ակտերՎԴ/11448/05/1910 փետրվարի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/11448/05/19 ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: 'Sylfaen',serif">

ՀՀ վերաքննիչ վարչ ական դատարանի որոշում FONT-FAMILY: "Sylfaen",serif'> Վարչական գործ թիվ ՎԴ/11448/05/19 FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: "Sylfaen",serif'> 2023 թ. FONT-FAMILY: "Sylfaen",serif'> Վարչական գործ թիվ ՎԴ/11448/05/19 Նախագահող դատավոր Լ . Հակոբ յան Դատավորներ Է . Նահապետ յան Կ . Գևորգ յան Ո Ր Ո Շ ՈՒ Մ FONT-FAMILY: "Sylfaen",serif'> ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: "Sylfaen",serif'>ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: "Sylfaen",serif'> Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչ ական պալատը ( այսուհետ՝ Վճռաբեկ դատարան ) հետևյալ կազմով` նախագահող և զեկուցող ռ. Հ ակոբյան հ . Բ ԵԴևՅԱՆ ա. Թ ովմասյան ք ․ Մ ԿՈՅԱՆ 202 3 թվականի փետրվարի 10- ին գրավոր ընթացակարգով քննելով Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.06.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Հասմիկ Ասկանազյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ 11.12.2019 թվականի թիվ Վ-47/4 որոշումը վերացնելու պահանջի մասին ,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը . Դիմելով դատարան ՝ Հասմիկ Ասկանազյան ը պահանջել է վերացնել 11.12.2019 թվականի թիվ Վ-47/4 որոշումը : ՀՀ վարչական դատարանի ( դատավոր ՝ Կ . Զարիկ յան) ( այսուհետ ՝ Դատարան ) 1 0 .0 3 .2021 թվականի վճռով հայցը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի ( այսուհետ ՝ Վերաքննիչ դատարան ) 30 .0 6 .2022 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 1 0 .0 3 .2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: Սույն գործով վ ճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը (ներկայացուցիչ ՝ Զավեն Սմբատյան ): Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել :

2. Վճռաբեկ բողոքի հիմքը , հիմնավորումները և պահանջը . Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով . Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդված ը : Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբան ել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վարչական ակտի գործողությունը կասեցնելու մասին դատական ակտի առկայության դեպքում վարչական ակտի հասցեատերը կորցնում է այդ վարչական ակտով սահմանված ծավալն իրացնելու իրավունքը: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ այն դեպքում, երբ կասեցված է շինարարության թույլտվության՝ որպես վարչական ակտի գործողությունը, ապա դրա հասցեատերը որոշ ժամանակով զրկվում է այդ վարչական ակտով իրեն տրված իրավունքից անարգել օգտվելու հնարավորությունից, այսինքն՝ որոշ ժամանակով տեղի է ունենում իրավունքի սահմանափակում: Վիճարկման ո ղ ջ ընթացքում վարչական ակտի հասցեատերը չունի իրավունք՝ իրականացնելու որևէ շինարարական աշխատանք և, եթե վերջինս իրականաց ն ում է որևէ շինարարական աշխատանք, ապա այդ գործողությունը որակվում է որպես ինքնակամ (առանց թույլտվության), ուստի այդ անձը ենթակա է վարչական պատասխանատվության՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով: Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.06.2022 թվականի որոշումը և փոփոխել այն ՝ հայցը մերժել , կամ գործն ուղարկել նոր քննության :

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը . Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի քաղաքապետի կողմից 06.09.2019 թ վականին կառուցապատող Հասմիկ Ասկանազյանին 36 ամիս ժամկ ետ ով տրվել է թիվ 01/18- Ա -8778-1103 շինարարության թույլտվություն՝ Դավթաշեն վարչական շրջան , Տ . Պետրոսյան փողոց , թիվ 3/7 հողամաս հասցեում գտնվող հասարակական նշանակության շինության , 72,2 քմ օբյեկտի կառուցման շինարարական աշխատանքների կատարման համար ( հատոր 1-ին, գ.թ. 12 ) ․ 2) Սամվել Հակոբյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևան քաղաքի Տ . Պետրոսյան փողոցի թիվ 3/7 հասցեում կառուցապատման համար 06.09.2019 թվականին Հասմիկ Ասկանազյանին տրված թիվ 01/18- Ա -8778-1103 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին , որը ՀՀ վարչական դատարանի 06 .11.2019 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ ( թիվ ՎԴ /90 89 /05/19 վարչական գործ ) ( հատոր 1-ին, գ.թ. 3 8 ) ․ 3 ) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակցի կողմից 26 ․ 1 1 .20 19 թվականին կազմվել է թիվ 032621 արձանագրությունը , որի համաձայն՝ Դավթաշեն վարչական շրջանի Տ . Պետրոսյան փողոցի թիվ 3/7 հասցեում Երևան համայնքի կողմից 06.09.2019 թվականին տրված թիվ 01/18- Ա -8778-1103 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու համար ՀՀ վարչական դատարանի կողմից ( վարչական գործ թիվ ՎԴ /9089/05/19 ) 06. 11 .2019 թվականի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին կառուցապատողին իրազեկելուց հետո շինարարական աշխատանքները շարունակ վ ել են, մասնավորապես իրականացվել են շինության արտաքին հատվածի երեսպատման շինարարական աշխատանքներ։ Իրավախախտումը կատարվել է 26 ․ 1 1 .20 19 թվականին Հասմիկ Ասկանազյանի կողմից ( հատոր 1-ին, գ.թ. 30 ) ․ 4 ) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի բաժնի պետի 11.12.2019 թ վականի թիվ Վ -47/4 որոշմամբ Երևան քաղաքի Տ . Պետրոսյան փողոցի թիվ 3/7 հասցեում կառուցապատման համար 06.09.2019 թ վականին տրված թիվ 01/18- Ա -8778-1103 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ ՎԴ /9089/05/19 վարչական գործով ՀՀ վարչական դ ատարանի «Հ այցադիմումը վարույթ ընդունելու մասին » որոշման մասին իրազեկվելուց հետո շինարարական աշխատանքները շարունակելու՝ շինության արտաքին հատվածի երեսպատման շինարարական աշխատանքներ իրականացնելու համար Հասմիկ Ասկանազյանը ենթարկվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանքի՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154- րդ հոդվածի 1- ին մասի ( հատոր 1-ին, գ.թ. 26 - 27 ) ։

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը . Վճռաբեկ դատարանն արձանագրում է , որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161- րդ հոդվածի 1- ին մասի 1- ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ սույն գործով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի ՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 154-րդ հոդվածի միատեսակ կիրառության համար , քանի որ առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում նշված նորմը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ ։ Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադր մանը, թե շինարարության թույլտվության կատարումը կասեցված լինելու ժամանակահատվածում շենքեր և շինություններ կառուցելը, վերակառուցելը կամ տեղադրելը կամ շինարարական այլ աշխատանքներ իրականացնելն ու շարունակել ն արդյո՞ք համարժեք են առանց շինարարության թույլտվության այդպիսի աշխատանքներ կատարելուն և հիմք են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի կիրառմամբ անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար ՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, (...) քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն (...): Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: (...) Հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով: «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության հիմնադրույթները և կարգավորում այդ գործունեության հետ կապված հարաբերությունները: «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավունքով օժտված օգտագործողը քաղաքաշինական գործունեություն իրականացնելիս հանդես է գալիս որպես կառուցապատող ( այսուհետ ` կառուցապատող ): (...) Կառուցապատողները պարտավոր են` (ա) կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` (...) շինարարության թույլտվության հիման վրա, (...):(...) Նույն հոդվածով նախատեսված պարտականությունները չեն առաջանում , եթե իրականացվող քաղաքաշինական գործունեությունը չի պահանջում շինարարության թույլտվություն ` համաձայն նույն օրենքի 23-րդ հոդվածի (...): «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում: Վերոգրյալ իրավանորմերի բովանդակությունից բխում է, որ անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավունքով օժտված օգտագործողն (կառուցապատողը) ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում կառուցապատում պետք է իրականացնի որոշակի շինարարական գործունեություն իրականացնելու իր իրավունքը հաստատող փաստաթղթի՝ շինարարության թույլտվության առկայության դեպքում: Ուստի քաղաքաշինական ոլորտում սահմանված կանոնի համաձայն՝ որոշակի շինարարական գործունեություն իրականացնելու համար շինարարության թույլտվության առկայությունը պարտադիր է, և դրա բացակայությունը հանգեցնում է վարչական պատասխանատվության: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ անդրադարձել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասին՝ արձանագրելով , որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված են շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու զանցակազմի հետևյալ դրսևորումները. 1) սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը (բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան), 2) գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը, 3) հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը: Թեև վկայակոչված իրավախախտումներից յուրաքանչյուրն ունի միայն իրեն բնորոշ առանձնահատկությունները (արարքի կատարման վայրը, կառուցվող շինության տեսակը, արարքը կատարող սուբյեկտը, կիրառվող սանկցիան), սակայն դրանց համար ընդհանուրն այն է, որ բոլոր դեպքերում այդ զանցակազմերը կարող են առկա լինել միայն ինքնակամ կառույցի (շենքի, շինության) կառուցման պարագայում: Ըստ այդմ, ՀՀ վ ճռաբեկ դատարանը գտ ել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված բոլոր արարքներն ընդգրկվում են շենքեր ու շինություններ ինքնակամ կառուցելու զանցանքի միասնական հասկացության մեջ, որի ոտնձգության օբյեկտը քաղաքաշինության բնագավառում օրենսդրությամբ սահմանված իրավակարգի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների ամբողջությունն է: ՀՀ վ ճռաբեկ դատարանը գտել է , որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154- րդ հոդվածի 1- ին մասում նախատեսված վարչական իրավախախտման առարկան ինքնակամ կառույցն է ( շենքը , շինությունը ), հետևաբար նշված իրավադրույթի ուժով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար նախևառաջ անհրաժեշտ է պարզել , թե արդյոք անձի կողմից կատարված շինարարական աշխատանքներն ուղղված են եղել ինքնակամ կառույցի ( շենքի , շինության ) իրականացմանը , թե՝ ոչ ( տե՛ս , Սասունիկ Մշեցյանն ընդդեմ Երևանի քաղաքապետի , Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի , երրորդ անձ Ռուբեն Աղաջանյան ՝ թիվ ՎԴ /9692/05/13 վարչական գործով ՀՀ վ ճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը ): Վճռաբեկ դատարանն արձանագրում է , որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օ րենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մաս ով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար նախ պետք է բացահայտել , թե որն է համարվում ինքնակամ կառույց : ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188- րդ հոդվածի 1- ին կետ ի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը , շինությունը կամ այլ կառույցը : Վերոշարադրյալից բխում է , որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154- րդ հոդվածի 1- ին մաս ով վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է հետևյալ պայմաններից որևէ մեկի առկայությունը՝ անձը հողամասի վրա , բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից կառուցել , վերակառուցել կամ տեղադրել է շենք , շինություն կամ այլ կառույց՝ 1. օրենքով և այլ իրավական ակտերով այդ նպատակի համար չհատկացված հողամասում , 2. առանց թույլտվության , 3. թույլտվությամբ սահմանված պայմանների էական խախտումներով , 4. քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով : Շարադրվածի արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154- րդ հոդվածի 1- ին մաս ով վարչական պատասխանատվություն առաջանում է ինչպես առանց թույլտվության շենք , շինություն կամ այլ կառույց կառուցելու, վերակառուցելու կամ տեղադրելու համար, այնպես էլ թույլտվության պայմանների էական խախտմամբ դրանք կատարելու համար: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական ակտի՝ տվյալ դեպքում շինարարության թույլտվության կատարումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի հիմքով կասեցված լինելու ժամանակահատվածում շինարարական աշխատանքներ կատարելը համարժեք է առանց թույլտվության շինարարական աշխատանքներ կատարելու՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքին: Այսպես. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի ՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ (…): ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածին և արձանագրել, որ սահմանված ընդհանուր կանոնի համաձայն ` դատարան ներկայացված վիճարկման հայց ը վարույթ ընդունելու իրավական հետևանքը վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումն է ` մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը ( տե՛ս , Երևան համայնքն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության , երրորդ անձ Վարդան Թեյմուրազյան ՝ թիվ ՎԴ /0850/05/19 վարչական գործով ՀՀ վ ճռաբեկ դատարանի 29.12.2020 թվականի որոշումը , Սոֆիա Խաչատրյանը և Սիրվարդ Խաչատրյանն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության , երրորդ անձ Աղավնի Տոլմաջյան ՝ թիվ ՎԴ /5599/05/20 վարչական գործով ՀՀ վ ճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը ): Վիճարկման հայց ներկայացնելու դեպքում վարչական ակտի կատարումը կասեցնելո ւ ինստիտուտ ն օրենսդրի կողմից սահման վ ել է որպես հայցվորի իրավունքների նախնական պաշտպանության եղանակ՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման ենթատեքստում որոշակի իրավական երաշխիքներ տրամադրելով վերջինիս ։ Այս կարգավորման հիմքում օրենսդիրը հաշվարկել է վիճարկման հայցը բավարարելու դեպքում առաջացող հնարավոր բացասական հետևանքներն ու այս միջոցով փորձել կանխել դրանք: Ուստի ընդունվել է այն ընդհանուր մոտեցումը ( ՀՀ վարչական դատավարության օ րենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված բացառություններով), որ քանի դեռ վարչական ակտի իրավաչափությունը դատական քննության առարկա է և լուծված չէ դրա հետ կապված վեճը, վիճարկման հայցը վարույթ ընդուն ելն օրենքի ուժով հանգեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու հետևանքի: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն իր 13.09.1989 թվականի «Վարչական գործերով ժամանակավոր դատական պաշտպանության վերաբերյալ» թիվ (89) 8 հանձնարարականով 1 արձանագրել է, որ դատարանների կողմից կիրառվող ժամանակավոր պաշտպանության միջոցները կարող են լինել վարչական ակտի կատարումը ամբողջությամբ կամ մասնակի կասեցնելու, վարչական ակտի ընդունման պահին կամ հետագա ցանկացած ժամանակ եղած դրությունը ամբողջությամբ կամ մասնակի վերականգնելու և վարչակազմի վրա դատարանի լիազորություններից բխող ցանկացած պարտականություն դնելու միջոցով: Նույն հանձնարարականով նշվել է, որ ե թե վարչական ակտը վիճարկվում է դատարանում և դատարանը դեռևս չի հրապարակել իր որոշումը, հայցվորը կարող է դիմել նույն կամ նման իրավասություն ունեցող այլ դատարան՝ վարչական ակտից պաշտպանվելու ժամանակավոր միջոցներ կիրառելու համար: Վարչական ակտից պաշտպանվելու ժամանակավոր միջոցներ կիրառելու խնդրանքով դատարան դիմելու իրավունք ունեն նաև շահագրգիռ անձին ք : Նույն հանձնարարականով նաև նշվել է, որ վարչական ակտից պաշտպանվելու ժամանակավոր միջոցներ կարող են կիրառվել մասնավորապես , երբ վարչական ակտի կատարումը կարող է ծանր վնաս հասցնել, որը վերականգնելը մեծ ջանքեր կպահանջի, և եթե prima-facie առկա են վարչական ակտի ա ռոչնչության վերաբերյալ ապացույցներ: Նշվածից հետևում է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն ևս վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելը դիտել է որպես վարչական ակտից պաշտպանվելու ժամանակավոր միջոց՝ ընձեռված ինչպես հայցվորին, այնպես էլ շահագրգիռ անձանց։ Ընդ որում՝ այդ միջոցի կիրառումը հետապնդում է վարչական ակտի հետևանքներից խուսափելու և հնարավոր վնասների առաջացումը կանխելու նպատակ։ Շ ինարարության թույլտվության՝ որպես վարչական ակտի կատարումն այն վիճարկող հայցադիմումը վարույթ ընդունվելու փաստի ուժով կասեց վում է այն փաստերի հաշվառմամբ, որ անվավեր ճանաչվելու դեպքում դրա հիմա վրա կառուցված, վերակառուցված կամ տեղադրված շենքերը , շինությունները կամ <SPAN lang=HY style='FONT-FAMILY: "GHEA Grapalat"; BACKGROUND: white; COLOR: blac

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 փետրվարի, 2023 թ.
Գործի #:
ՎԴ/11448/05/19
Դատարան:
ՀՀ իրավական ակտեր

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել