Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Կարապետյան — ԿԴ2/0009/11/19
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Կարապետյան — ԿԴ2/0009/11/19

Վճռաբեկ դատարանԿԴ2/0009/11/1927 դեկտեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1 2019 թվականի մարտի 11-ին ՀՇ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Չարենցավանի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՇ քրեական օրենսգիրք) 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի ն 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 66152819 քրեական գործը: Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հունիսի 12ի որոշմամբ Լուսինե Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության մարմնի վերը նշված որոշման դեմ Լ.Կարապետյանի

Ամբողջ Տեքստ

Յ-չ ։ ԿԴԶ/0009/11/19

«2 ՏԱ 12275

(3 ՏՋԱԿ թ-ի

// 85 ՅԵ Ա

ՍԱՆ

ՍՏ 23

ՊԱԼ. 2» 2

ՀՈՐՆ Ծ՛

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր՝ Ա.Բեկթաշյան

27 դեկտեմբերի 2022 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 9-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Շ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1 2019 թվականի մարտի 11-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Չարենցավանի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական օրենսգիրք) 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի ն 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 66152819 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հունիսի 12ի որոշմամբ Լուսինե Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության մարմնի վերը նշված որոշման դեմ Լ.Կարապետյանի ներկայացուցիչ Մ.Հակոբյանի բողոքը Կոտայքի մարզի դատախազության դատախազի՝ 2019 թվականի հունիսի 17-ի որոշմամբ մերժվել է:

2. Վերոնշյալ որոշումների դեմ դիմող Լ.Կարապետյանի ներկայացուցիչ Մ.Հակոբյանի բողոքը ՀԸ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան)՝ 2019 թվականի հուլիսի 12ի որոշմամբ բավարարվել է, ն վարույթն իրականացնող մարմնի համար սահմանվել է :պլարտականություն վերացնելու Լուսինե Կարապետյանի իրավունքների ն ազատությունների խախտումը:

Յ. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2019 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 12-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը:

3

Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի փետրվարի 1Լի որոշմամբ բողոքն ընդունվել է վարույթ, ն 2022 թվականի նոյեմբերի 2Լի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանների դատական ակտերն օրինական ն հիմնավոր չեն, կայացվել են քրեադատավարական օրենքի էական խախտումներով, որոնք հիմք են վիճարկվող որոշումները բեկանելու համար: Մասնավորապես, բողոքաբերը, համակարգային վերլուծության ենթարկելով 1998 թվականի հուլիսի 1ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 134-րդ հոդվածի 1-ին մասի, 135-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերի, 136-րդ հոդվածի 1-ին մասի ն 144-րդ հոդվածի Լին մասի կարգավորումները, փաստել է, որ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց կիրառելու մասին որոշումը պետք է բովանդակի վերջինիս վերագրվող հանցագործության մասին նշումներ ն համապատասխան խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության մասին հիմնավորում:

6. Բողոք բերած անձն ընդգծել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 144րդ հոդվածի իրավակարգավորմամբ օրենսդիրը սահմանել է լրացուցիչ պարտականություն այն կասկածյալի կամ մեղադրյալի համար, ում նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, այլ ոչ թե սահմանել է խափանման միջոցի կիրառման ինքնուրույն հիմք:

Վկայակոչելով ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2019 6թվականի

հոկտեմբեի 15-ի թիվ ՍԴՈՎՂՃՑՕ որոշմամբ արտահատված իրավական դիրքորոշումները՝ բողոքի հեղինակը գտել է, որ վարույթն իրականացնող մարմինը, ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-136-րդ, 144-րդ հոդվածների ' Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483- րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

4

պահանջների, որոշում է կայացրել Լ.Կարապետյանի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու մասին ն որոշման նկարագրական-պատճառաբանական մասում նշել է համապատասխան

խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության մասին: Ուստի այն օրինական է, հիմնավորվծ ն չի հանգեցրել Լ.Կարապետյանի իրավունքների ն

ազատությունների խախտման:

Միաժամանակ, բողոքաբերը նշել է, որ բողոքում բարձրացված

հարաբերություննեը կարգավորող դատավարական իրավունքի նորմերի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

7. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումը ն գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Նախաքննության մարմինը 2019 թվականի հունիսի 12-ի որոշմամբ դիմող Լ.Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել չհեռանալու մասին ստորագրությունը պատճառաբանելով, որ Լ.Կարապետյանը կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական

ազդեցություն գործադրելու եղանակով, մինչդեռ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն իրավազոր է կանխելու վերջինիս ոչ պատշաճ վարքագիծը քրեական գործով վարույթի ընթացքում, ապահովելու դատավճռի կատարումը»:

9. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 12ի որոշման համաճայն՝ «/...) ՛խյափանման միջոց ընտրելիս վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է անդրադառնալ դրա պայմանների ն հիմքերի առկայությանը: Խափանման միջոց ընտրելու պայմաւնը փաստական փվյալներով հաստրատված հանգամանքներ են, որոնց բացակայությունը բացառում է խափանման միջոցի յ Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 17:

5

կիրառումը: Խափանման միջոցի պայմանների թվում հատուկ կարնորություն ունի անձի կողմից իրեն վերագրվող հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածը, որի առկայություն, հավաստելուց հետո միայն հնարավոր է անդրադառնալ խափանման միջոցի հիմքերին, րար այդմ՝ նան խափանման միջոցի տեսակի ընտրության հարցին: Հիմնավոր կասկածի հեր մեկտեղ խափանման միջոց ընտրելու պայմաննր են նան համապատասխան

քրեաիրավական որակմամըբ հարուցված քրեական գործի առկայությունը ն ՀՀ քրեական օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված տարիքը, որոշակի խումը անձանց համար անձեռնմխելիության պարտադիր հաղթահարումը: Հիմնավոր կասկածի են խափանման միջոց կիրառելու մյուս պայմանների առկայությունը հաստատված համարելուց հերո միայն վարույթն իրականացնող մարմինը պերք է կայացնի հիմնավորված ն պատճառաբանված որոշում այն մասին, թնե արդյոք առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի Լին մասում սահմանված հիմքերից որեէ մեկր կամ մի քանիսը:

Վերոգրյալի լույսի ներքո Դատարանը գտնում է, որ մինչդատական վարույթի ընթացքում կիրառված հարկադրանքի միջոցի օրինականության ու հիմնավորվածության այտագման արդյունքներով դատարանը՝

այ) պերք է արձանագրի հիմնավոր կասկածի առկայություն, կամ բացակայությունը,

բ) պետք է պարզի հարկադրանքի միջոց կիրառելու մյուս պայմանների առկայությունը,

գ) այն դեպքում, երբ դատարանը կհանգի այն հենության, ոլ, վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած նյութերը բավարար են արձանագրելու, որ առկա է անձի կողմից հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած, ն միաժամանակ խափանման միջոց ընտրելու մյուս պայմեւնները նույնպես աոկա են, ապա պետք է անդրադառնա այն հարցին, թե արդյոք առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի Լին մասում սաւհմանված հիմքերից որեւ մեկր կամ մի քանիսը: ՀՀ քրեական դատավարության օրենսգիքի 135-րդ հոդված, Լին մատամ սահմանված հիմքերի առկայության վերաբերյալ դատարանի հետնությունը նս պետք է հիմնավորված լինի վարույթն իրականացնող

6

մարմնի կողմից ներկայացվվածց համապատասխան փեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով:

Սույն գործով դատական նիստի ընթացքում վարույթն իրականացնող մարմինը հայտարարել է, որ քրեական գործի նյութերը հանդիսանում են նախաքննական գաղտնք են նպատակահարմար չխ գտնում դրանց

հրապարակում, հետնարար՝ քրեական գործից չի կարող Դատարանին ներկայացնել Լուսինեն Կարապետյանին վերագրվող ենթադրյալ հանցանքը նրա կողմից կատարված լինելու վերաբերյալ փաարական տվյալներ:

Նման պայմաններում Դազտարանը գտնում է, որ հնարավոր չէ արձանագրել ն հաստատված համարել խափանման միջոց կիրառելու պայմանի՝ Լուսինե Կարապետյանին վերագրվող ենթադրյալ հանցանքը նրա կողմից կատարված լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայությունը:

Նկատի ունենալով, որ պաշվայանի բողոքում վիճարկվել է նան խափանման միջոցը կիրառելու հիմքերի իրավաչավությունը, ուարի Դատարանը հարկ է համարում: անդրադառնալ նան այդ հարցին: (...) (Սիրորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառման նպապտաւկը բացառասյես քրեական գործի քննության ընթացքում: վարույթն իրականացնող մարմնի փտամադրության փակ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ներկայության ապահովումն է, քանի որ դրա կիրառմամբ սահմանափակվում է բացառապես անձի ազատ տեղաշարժման իրավունքը: Այլ կերպ ասած՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի հիման վրա կասկածյալի կամ մեղադրյալի վրա կարող է դրվել ընդամենը մեկ պարվփականություն, այն Լէ՝ առանց վարույթն իրականացնող մարմնի թույլփվության չմեկնել այլ տեղանք կամ չփոխել բնակության վայրը, իսկ բնակության վայրը փոխելու դեպքում այդ մասին հայտնել վարույթն իրականացնող մարմնին: Մինչդեռ, բողոքարկվող որոշմամը քննիչը հետնություն է կատարել այն մասին, որ Լուսինն Կարապետյանը կարող է դատավարության մասնակիցների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով խոչընդոտել գործի քննությանը ն եզրահանգել է, որ արորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կարող է կանխվել նրա ոչ պատշաճ վարքագիծը:

7

Գնահատմեուն ենթարկելով վարույթն իրականացնող մարմնի կողմից Լուսինե Կարապետյանի նկավփմեւմը արորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կիրառելու հիմքի իրավաչափությունը` Դատարանն արձանագրում է, որ դատավարության մասնակիցների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը չի կարող հիմք ծառայել արորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կիրառելու համար, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածում այդպիսի պայման նախատեսված չէ: Բացի այդ, Դատարանի գնահապտմամի՝ արտրագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը չի կարող չեզոքացնել դատավարության մասնակիցների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով գործի քննությանը խոչընդոտելու ոիակը, րատ այդմ՝ այդպիսի ոիսկի առկայության պայմաններում ապահովել կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը գործի քննության ընթացքում:

Դատարանը նան հաշվի է առնում դատական նիստի ընթացքում վարույթն իրականացնող մարմնի հայտարարություններնն առ այն, որ Լուսինե Կարապեփմյաւնի թաքնվելու կամ նրա կողմից բնակության վայրը փոխելու մասին հեզնություններ կատարելու համար փաստական վփվյալներ առկա չեն:

Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ խափանման միջոցի կիրառման հիմքում վարույթն իրականացնող մարմինը դրել է ոչ իրավաչափ հիմք, կայացրել է անհիմն ն չպատճառաբանված որոշում, որի արդյունքում խախտվել է Լուսինն Կարապետյանի ազավ տեղաշալժվելու իրավունքը:

Նման պայմաններում Դատարանն արձանագրում է նան, որ բողոքը քննարկելու մասին դատախազի 2019 թվականի հունիսի 17-ի որոշումը նույնպես հիմնավորված չէ: (...):

Ամփոփելով վերոգրյալը ն նկատի ունենալով սվտրագրություն չհեռանալու մասին խափանման միջոց կիրառելու պայմանների ն հիմքի րացակայությունը՝ Դատարանն արձանագիում է, որ խաւփանման միջոց ընտրելու մասին (...) որոշումն օրինական ն հիմնավորված չէ, այն հանգեցրել է Լուսինե Կարապետյանի ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման, ինչր վերացնելու նպատակով անհրաժեշտ է սահմանել վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը:

8

10. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ ըստ էության ամբողջությամբ համաձայնել է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին::

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

11. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը որպես մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա դիտարկելու հարցի կապակցությամբ առկա է հակասական իրավակիրառ պրակտիկա:

Հետնաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված խափանման միջոցի իրավաչափության վիճարկման կառուցակարգի հստակեցման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման ն իրավունքի զարգացման խնդիր, ուստի անհրաժեշտ է սոյն գործով արտահայտել|Ս լթիրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղենիշային լինել միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձնավորման համար:

12. Մույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյապան է. հիմնավոր են արդոք գստորադաս դատարանների

պատճառաբանություննրն այն մասին, որ սուն գործի 6`փաստական հանգամանքների պայմաններում, Լ.Կարապետյանի նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա է:

13. ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածի համաձայն` «մ. Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ վփեղաշարժվելու ն բնակավայր ընտրելու իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք ունի Հայաարանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք:

(-.)

4 Ազատ փեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանավաւլկվել միայն օրենքով ապնփական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ 3Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 59-68:

9

րբացահայտմուն, հասարակական կարգի, առողջության ն բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների նե ազատությունների պաշտպանության նպատակով: «ՔԲաղաքացո Հայատրանի Հանրապետություն մուտք գործելու իրավունքը սահմանափակման ենթակա չէ»:

13.1. ՀՇ Մահմանադրական դատարանը 2017 թվականի ապրիլի 4ի թիվ ՍԴՈ-1360 որոշման շրջանակներում արձանագրել է իրավական այն չափանիշները, որոնց գնահատմամբ կարելի է պարզել Հայաստանի Հանրապետությունում անձի տեղաշարժվելու իրավունքի՝ քննարկման առարկա հանդիսացող

սահմանափակման միջամտության աստիճանը: Մասնավորապես, դրանք են.

1) ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանում է մարդու ն քաղաքացու տեղաշարժվելու ազատության ծավալները ն սահմանները, ինչն արգելում է պետության ոչ իրավաչափ միջամտությունը,

2) այդ իրավունքը բացարձակ չէ, ն այն կարող է սահմանափակվել օրենքով նախատեսված հիմքերի առկայութան դեպքում ն սահմանված նպատակների պահպանմամբ,

3) ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը պետք է սահմանված լինի օրենքով,

4) այդ իրավունքի ողջամիտ ն համաչափ օրենսդրական կարգավորումը ենթադրում է հանրային ն մասնավոր շահերի արդարացի հարաբերակցության ապահովում՝ առանց նվազեցնելու ն ոչ իրավաչափ սահմանափակելու մարդու ն քաղաքացու անհատական ազատության ծավալները ն սահմանները,

5) ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ,

6) այդ իրավունքի սահմանափակման ծավալները ն սահմանները պետք է համաչափ լինեն հետապնդվող նպատակին՛:

14. Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի թիվ 4 արձանագրության «Տեղաշարժի ազատությունը» վերտառությամբ 2-րդ հոդվածի համաճայն՝ «1. Որնէ պետության Տեն ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2017 թվականի ապրիլի 4-ի թիվ ՍԴՈ-1360 որոշումը, կետ

10

տարածքում: օրինական կարգով գտնվող յուրաքանչյուր ոք ունի այդ տարածքի սահմաններում ազատ տեղաշարժվելու ն ազատորեն բնակությաւն վայր ընտրելու իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք ունի ցանկացած երկրից, ներաոյալ իր սեփական երկիրը, հեռանալու իրավունք:

3. Ադ իրավունքների իրականացման նկափտմամը չպետք է կիրառվի որնէ սահմանափակում, գ րացառությամր այն աահմանափակումների, որոնք նախատեսված են օրենքով ն տանհրաժեշփտփ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության ապահովության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների ու ազավաւթյունների պաշտպաւնության նպատակով:

4. Լին կետում շարադրված իրավունքները նս կարող են որոշ ոլորտներում ենթարկվլ սահմանափակումներ, որոնք կիրառվում են օրենքին

համապատասխան ն արդարացվում են ժողովրդավարական հասարակության հասարակական շահերով»:

14.1. Վերոնշյալ հոդվածով երաշխավորված՝ անձի տեղաշարժի ազատության իրավունքի պաշտպանության համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նան Եվրոպական դատարան) 8նն ». Թռտճուն գործով ընդունել է, որ այն միջոցը, որը նպատակ ուներ սահմանափակել հանցագործության մեջ մեղադրվող ն հետագայում դատապարտված անձի արտասահման մեկնելը, հետապնդում էր արդարադատութան պատշաճ իրականացան ն

դիմումատուի ներկայությունն դատավարության ընթացքում ապահովելու օրինական նպատակներ::

Խնդրո առարկա հիմնական հարցն այն է, թե արդյոք արգելքն «անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակության մեջ» այդ նպատակներին հասնելու տեսանկյունից: Այդ հարցում Եվրոպական դատարանը նշում է, որ թիվ 4 Արձանագրության 2րդ հողվածեի 2րդ ն 3րդ կետերի համաճձայն՝ 5 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ցա չ. Թօուււմճ գործով 2013 թվականի դեկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 27804/10, կետ 59:

11

իշխանությունները պարտավոր են ապահովել, որ անհատի՝ իր երկիրը լքելու իրավունքի ցանկացած սահմանափակում ի սկզբանե ն դրա ողջ ընթացքում լինի հիմնավորված ն համաչափ: Այդ գնահատականը սովորաբար պետք է ենթակա լինի վերանայման դատարանների կողմից, քանի որ նրանք լավագույն երաշխիքն են, որ դատավարությունը կլինի անկախ, անաչառ ն օրինական: Նրանց վերանայման շրջանակը պետք է հնարավորություն ընձեռի հաշվի առնել ներգրավված բոլոր գործոններըճ:

Դատարանը նշել| լէ, որ նախկինում մի շարք գործերով, երբ այս պարտավորությունը դրվել է չորս տարի երեք ամիս ն չորս տարի տասը ամիս տատանվող ժամկետներով, դատարանը, հաշվի առնելով նան յուրաքանչյուր գործի այլ հատուկ հանգամանքները, գտել է, որ դիմումատուների տեղաշարժի ազատության սահմանափակումն անհամաչափ չէր՛:

Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումները Եվրոպական դատարանն արձանագրել է, որ խափանման միջոցի կիրառման միայն տնողությունը բավարար չէ եզրակացնելու, ռր այն անհամաչափ է: Որոշելու համար, թե արդյոք արդար հավասարակշռություն է պահպանվել քրեական դատավարության պատշաճ վարման ընդհանուր շահի ն ազատ տեղաշարժվելու դիմումատուի անձնական շահի միջն, դատարանը պետք է պարզի, թե արդյոք դիմումատուն իրական շահագրգովածություն ուներ լքելու իր բնակության երկիրը կամ իրականում ձգտել է հեռանալ, ն եթե այո, արդյոք մերժվել է դա անելու թույլտվություն տալըձ:

Խնդրո գործով դատարանն անձի տեղաշարժի ազատության իրավունքի խախտում չի արձանագրել՝ գտնելով, որ ապահովվել են դատավարական բոլոր երաշխիքները, դիմումատուն հնարավորություն է ունեցել դատարաններում վիճարկելու խափանման միջոցի երկարաձգված կիրառումը՝ նախ պնդելով, որ այդ միջոցն իրեն խանգարել է աշխատանքի տեղավորվել, իսկ այնուհետն այն թույլ չի տվել կատարել իր աշխատանքը, որը ներառում էր արտասահման մեկնելը::

6 Տե՛ս նույն տեղում, կետ 60:

7 Տես նույն տեղում, կետ 61:

Ց Տեղ նույն տեղում, կետ 62:

5 Տես նույն տեղում, կետ 63:

12

142. Վերոնշյալ իրավական դիրքորոշումները ն անձի տեղաշարժի ազատության իրավունքի խախտման առկայությունը գնահատելու մոտեցումները հիմնված են եղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից նույնաբնույթ մի շարք այլ, այդ թվում` Օօ6067 չ. Թաջաղո, ԻՇԱ010Ն ճոմ ԻՇԱՕՒ0ԽԸ 7. Խատջան, Ճոռոճոնցն ճոմ օն չ. ՆՍեաոօշ գործերի վրա: Նշված գործերով դատարանը մշտապես կիրառել է անձի տեղաշարժի ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափության գնահատման եռաստիճան թեստը՝ բաղկացած հետնյալ հարցերից.

- արդյո՞ք իրավունքի սահմանափակումը նախատեսված է օրենքով,

-՝ արդյոք իրավունքի սահմանափակումը հետապնդում է իրավաչափ նպատակ,

- արդյո՞ք սահմանափակումը բավարար ն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու համար, այլ կերպ ասած՝ համաչափության պահանջըտ: Նշված պահանջի համատեքստում դատարանը գնահատել է գործի այն փաստական հանգամանքները, ելակետային տվյալները, որոնք հիմք են որոշելու անձի տեղաշարժի ազատության իրավունքին միջամտության արդարացվածությունը:

14.3. Միաժամանակ, թեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը խափանման միջոցի տնողությունը բավարար գործոն չի համարում այն անհամաչափ որակելու համար, սակայն դրա չափազանց երկար կիրառումը նույնպես կարող է ունենալ վճռորոշ նշանակություն հատկապես, եթե պայմանավորված չէ մեղադրյալի վարքագծով: Այսպես, Եվրոպական դատարանը Նաօմօ . 1ոլչ, գործով նշել է, որ դիմումատուի ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը` կարող է համարվել անհիմն հատկապես, եթե

դատավարությունը ձգձգվում է, ինչպես դա տեղի է ունեցել տվյալ դեպքում, երբ օ Տե՛ս Մարդու իրավունքների եվրռպական դատարանի՝ Օ2ճհծ» յ. Թամօռղռ գործով 2009 թվականի նոյեմբերի 26-ի վճիռը, գանգատ թիվ 34383/03:

ս Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Ք200705 ճոճ Բշմօրօսո ս. Թաջջնն գործով 2005 թվականի հոկտեմբերի 13-ի վճիռը, գանգատ թիվ 31008/02:

Շ Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` ոքթոծունօս ճոմ օիօ:5.. ՍԽճնոօ գործով 2005 թվականի նոյեմբերի 22-ի վճիռը, գանգատ թիվ 14183/02:

5 Տե՛ս նույն տեղում:

13

դատավարությունը տնել է տասնչորս տարի ութ ամիս: Այդ կապակցությամբ, հղում անելով թիվ 1 Արձանագրութան Լին հոդվածի վերաբերյալ իր եզրակացություններին` Եվրոպական դատարանը գտել է, որ դատավարության ձգձգումները չեն վերագրվել դիմումատուի տան վաճառքի ձախողված փորձերին կամ նրա վարքագծին: Հետնաբար, երբ որնէ հիմնավորում չկար սահմանափակելու դիմումատուի ազատ տեղաշարժի իրավունքը դատավարության ողջ տնողության համար, քանի որ, թեն սկզբունքորեն բնակության վայրից հեռանալու իրավունքի սահմանափակումն անհրաժետ էր հետապնդվող նպատակին հասնելու համար, սական ժամանակի ընթացքում այդ

անհրաժեշտությունը նվազում է: (Թեն գործի նյութերում չկա որնէ բան, որը ցույց է տալիս, որ դիմումատուն ցանկացել է հեռանալ իր բնակության վայրից կամ մերժվել է դա անելու թույլտվութան տրամադրում, դատարանի կարծիքով, դատավարության տնողությունը խախտել է հավասարակշռությունը, որը պետք է պահպանվեր՝ սնանկության պարտատերերի վճարումն ապահովելու ընդհանուր շահի ն ազատ տեղաշարժվելու դիմողի անձնական շահի հարաբերակցության համատեքստում: Ուստի, դատարանը գտել է, որ դիմումատուի ազատությանը միջամտությունը համապատասխանաբար անհամաափ էր հետապնդվող

նպատակին":

15. Քաղաքացիական ն քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 12րդ հոդվածի համաձայն «. ՈրնեԼ պետության տարածքում օրինականորեն գտնվող յուրաքանչյուր ոք այդ փարածքի սահմաններում: ունի ազավ երթնեկության իրավունք ն բնակության վայրի ընտրության ազատություն:

2. Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի լքել ցանկացած երկիր, ներաոյալ իր սեփականը:

3 Վերր նշված իրավունքները չեն կարող դառնալ որեէ սահմանափակման օբյեկփ, բացի այն սահմանափակումներից, որոնք նախատեսված են օրենքով, անհրաժեշտ եւ պետական անվտանգության, հասարակական կարգի,

բնակչության առողջության կամ բարոյականության կամ էլ ուրիշների ն աւյն Կ" Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Նամ. ս. Պոլ, գործով 2003 թվականի հուլիսի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, կետ 96:

14

դաշնագրով ճանաչվող այլ իրավունքների հետ համատեղելի իրավունքների ու ազատությունների պահպանման համար: (...)»:

15.1. Մարդու իրավունքների կոմիտեն, անդրադառնալով վերոնշյալ հոդվածով երաշխավորված` տեղաշարժի ազատությանը, նշել է, որ այդ իրավունքի սահմանափակումները պետք է համապատասխանեն դաշնագրով սահմանված պահանջներին, իսկ անդամ պետություններն իրենց զեկույցներում պետք է ներառեն տեղեկատվություն նան իրավական պաշտպանության հնարավորությունների մասին, երբ 12-րդ հոդվածով նախատեսված իրավունքները սահմանափակվում ենտ:

16. ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1ին մասի համաձայն` «Չհեռանալու մասին ստորագրություն տված կասկածյալը կամ մեղադրյալը չի կարող առանց հեվաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի թույլվվության մեկնել այլ տեղանք կամ վտխել բնակության վայրը: Նա. պարտավոր է ներկայանալ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի ն դատարեունի կանչով ն նրանց հայտնել իր բնակության վայրը վտխելու մասին»:

ՀՀ Կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի թիվ 884-Ն որոշման (2019 թվականի խմբագրությամբ՝' Լին հավելվածի օհամաձայն 6սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի շահագործման համար անհրաժեշտ տվյալնեի տրամադրման աղբյուրները ներառում են Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժանորդային կետերից համակարգչային կապով ստացվող տվյալներ՝ «քրեական հերապեդում իրականացնող մարմինների կողմից «Ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը կիրառելու մասին փվյալները խափանման միջոցը նիրառելու մասին հայտալրարմեւն պահին»:

17. Սույն որոշման 13-16-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը նախնառաջ անհրաժեշտ է համարում քննարկման առարկա դարձնել այս խափանման միջոցի դերն ու իրավական նշանակությունը քրեական արդարադատության համակարգում, 6 Տես Օ1ուօ Թ (հօ էջի Շռտութցօոօւ 16: Էխոճո Խջինտ, ՇՇՔՔ Օճոճու Շօուռծոք 7627, ՃւԱՇՇ 12 (Բւօօգօո օք ԽԾօտծու), /Ճ4օքէշմ ձէ հօ Տեւեյ-Տօնօոկհ 5659օո օ1 էհօ Էխոճո Թի Շօուունօօ, օո 2

ՊՕՇՈԵՇ. 1999:

15

որին կարող է թղթակցել անձի դատական բողոքարկման իրավունքը ազատ տեղաշարժվելու իրավունքի պաշտպանության նկատառումներով:

Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով օրենսդրի կողմից սահմանված խափանման միջոցների համակարգում չհեռանալու մասին ստորագրությունն ունի անձի իրավունքների նկատմամբ նվազ միջամտություն: Վերջին, պայմանավորված է այն հանգամանքով, որ չհեռանալու մասին ստորագրությունն ըստ էության արտահայտում է գրավոր եղանակով ամրագրված անձի «խոստումն» առ այն, որ նա պարտավորվում է իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման ժամանակահատվածում գտնվել վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ: Այն հոգեբանական հարկադրանքի միջոց է, որը գրավոր եղանակով տրված` չբացակայելու «խոստման» ուժով կաշկանդում է մեղադրյալին մեկնել այլ տեղանք կամ փոխել բնակության վայրը` առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության: Ուստի, ի տարբերություն ֆիզիկական հարկադրանքի միջոցների, օրինակ՝ անձի ազատության իրավունքը սահմանափակող՝ կալանավորում խափանման միջոցի, չհեռանալու մասին ստորագրությունը, որպես խափանման միջոց, ինքնին չի հանգեցնում անձի հիմնարար իրավունքի խախտման:

Նման պայմաններում, նկատի ունենալով, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգը գործադրվում է անձի առերնույթ խախտված իրավունքների առկայության դեպքում |խնախտումը վերացնելու նպատակով, իսկ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կամ անձի՝ չհեռանալու մասին «խոստումը» ինքնին չի վկայում այդպիսի խախտման առերնույթ առկայության մասին, այն չի կարող դառնալ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա: Այլ կերպ, քրեական վարույթի ընթացքում չհեռանալու մասին ստորագրություն տված անձը չի կարող պարզապես բողոք ներկայացնե դատարան պահանջելով վերացական

վերահսկողության ենթարկել իր կողմից տրված ստորագրության ուժով կիրառված խափանման միջոցի իրավաչափությունը: Վերացական վերահսկողության պարագայում բացակայում են դրա կիրառման իրավաչափությունը ստուգման ենթարկելու ելակետային տվյալները, որպիսի պայմաններում անհնար է դառնում

16

գործադրել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգը:

18. Նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը կարնոր է համարում անդրադառնալ կոնկրետ վերահսկողության այն դեպքերին, երբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառմամբ սահմանափակվում է անձի՝ այլ տեղանք մեկնելու, մշտական բնակութան վայրը փոխելու կամ ՍԷԿՏ համակարգում

համապատասխան տվյալների մուտքագրմամբ անձի՝ ՀՀ պետական սահմանը հատելու հնարավորությունը հանգեցնելով անձի՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման: Այս դեպքերում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ սույն որոշման 14.1-րդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումներին համապատասխան, առաջ է գալիս անկախ, անաչառ ն օրինական երաշխիքների ապահովմամբ կոնկրետ վերահսկողության համատեքստում կիրառված սահմանափակման իրավաչափություն, դատական ստուգման ենթարկելու ն իրավական պաշտպանություն հայցելու

անհրաժեշտություն: Այլ կերպ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ պարագայում անձն իրավասու է բարձրացնել իր նկատմամբ կիրառված արգելքի իրավաչափության հարցը` մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգի գործադրման համար անհրաժեշտ պայմանի՝ անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի առերնույթ խախտման առկայության ուժով:

19. Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը կարնոր է համարում ընդգծել, որ դատական պաշտպանության իրավունքից օգտվելիս, խնդրո հարցի համատեքստում, անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման առարկան չի կարող ներառել կալանքի կիրառման իրավաչափութան ստուգման առարկային բնորո. բոլոր տարրերը:

Մասնավորապես, կալանավորում`՝ Օ որպես խափանման միջոց կիրառելու պայմանների ն հիմքերի վերաբերյալ օրենսդրական պահանջները ն դրանց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքով ձնավորված

17

մոտեցումները չեն կարող մեխանիկորեն կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի նկատմամբ:

Ավելին, Օ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեն ինչպես կալանավորումը, այնպես էլ չհեռանալու մասին ստորագրությունը ներառված են քրեադատավարական խափանման միջոցների նույն համակարգում ն միտված են միննույն նպատակին՝ անձի ոչ պատշաճ վարքագծի կանխմանը, սակայն, ելնելով դրանց ներգործության բնույթից, աստիճանից ն վրա հասնող հետնանքներից, դրանց կիրառմանը ներկայացվող պահանջներն անհամեմատելիորեն տարբեր են: Այսպես, եթե կալանքի դեպքում՝ ելնելով անձի ազատության հիմնարար իրավունքի պաշտպանությունից ու ազատության իրավունքի կանխավարկածից, պահանջվում են ծանրակշիռ հիմնավորումներ դրա կիրառումն արդարացնելու համար, ապա չհեռանալու մասին ստորագրության կիրառումն այդպիսի հիմնավորումներ չի պահանջում Դրա կիրառման անհրաժեշտություն, ։Օ`ծագում է քրեական հետապնդման ներքո գտնվելու ուժով կատարման ենթակա քննչական ն դատավարական գործողություններին մասնակցելու, վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ գտնվելու նպատակով: Այլ կերպ, այն վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալու պարտավորության իրականացման երաշխիք է: Նշվածը որպես իրավաչափ նպատակ է դիտարկում նան Մարդու իրավունքների եվրոպական դատարանը":

20. Տվյալ պարագայում, անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման իրավաչափության նկատմամբ դատական վերահսկողության առարկան բաղկացած է սուն որոշման 141-րդ կետում նշված ն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հիմքում ընկած՝ եռաստիճան թեստից՝ բաղկացած հետնյալ հարցերից.

- արդյո՞ք իրավունքի սահմանափակումը նախատեսված է օրենքով,

-՝ արդյո՛ք իրավունքի սահմանափակումը հետապնդում է իրավաչափ նպատակ,

6 Տե՛ս սույն որոշման 14.1-րդ կետը:

18

- արդյո՞ք սահմանափակումը բավարար ն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու համար, այն է՝ համաչափության պահանջը:

Համաչափության պահանջի առումով կարնոր է նկատի ունենալ, որ դրա նպատակն է ապահովել կոնկրետ գործի պատշաճ քննության հանրային շահի ն մեղադրյաաի ազատ տեղաշարժվելու մասնավոր շահի հավասարակշռված պաշտպանությունը: Ուստի, համաչափության սկզբունքի գնահատման առումով դատարանի խնդիրը պետք է լինի պարզել, թե արդյոք մեղադրյալն իրական շահագրգովածություն ուներ լքելու իր մշտական բնակության վայրը (երկիրը) կամ իրականում ձգտել է հեռանալ, ն եթե այո, արդյոք իրավաչափորեն է դա մերժվել: Նման պարագայում, դատարանը պետք է ա) ուսումնասիրի մեղադրյալի՝ մշտական բնակության վայրը փոխելու կամ երկիրը լքելու պատճառները, բ) գնահատի դրանց հարաբերակցությունը գործի պատշաճ քննության ապահովման հանրային շահի հետ, ն գ) որոշի, թե արդյո՞ք դրանք այն աստիճան ծանրակշիռ են, որ գերակայում են հանրային շահի պաշտպանության նկատմամբ, կամ եթե ծանրակշիռ չեն, արդյո՞ք վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի հետագա գտնվելու անհրաժեշտության պահանջը շարունակում է արդարացված լինել:

21. Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը վերացական վերահսկողության առարկա դառնալ չի կարող: Այն կարող է կոնկրետ վերահսկողության ենթարկվել, երբ, ելնելով անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի նկատմամբ իրականացված միջամտությունից, մեղադրյալն ունի իրական շահագրգովածություն լքելու իր մշտական բնակության վայրը (երկիրը կամ իրականում ձգտում է հեռանալ, սակայն վարույթն իրականացնող մարմնից չի ստանում թույլտվություն: Նման պայմաններում կարող է գնահատման ենթարկվել գործի պատշաճ քննութան ապահովման համար հանրային շահի նե մեղադրյալի ազատ տեղաշարժվելու մասնավոր շահի հավասարակշռված պաշտպանությունը:

19

22. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝

-` նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հունիսի 12ի որոշմամբ Լ.Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը 7,

-. նախաքննության մարմնի վերը նշված որոշման դեմ Լ.Կարապետյանի ներկայացուցիչ Մ.Հակոբյանի բողոքը Կոտայքի մարզի դատախազության դատախազի՝ 2019 թվականի հունիսի 17-ի որոշմամբ մերժվել է,

- Վերոնշյալ որոշումների դեմ դիմող Լ.Կարապետյանի ներկայացուցիչ Մ.Հակոբյանի բողոքն Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ բավարարվել է, ն վարույթն իրականացնող մարմնի համար սահմանվել է պարտականություն՝ վերացնելու Լ.Կարապետյանի իրավունքների ն ազատությունների խախտումը: Առաջին ատյանի դատարանը գտել է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկան կազմում են խափանման միջոցի կիրառման պայմանների ն հիմքերի առկայության ստուգումը: Տվյալ պարագայում դատարանը գտել է, որ հնարավոր չէ արձանագրել ն հաստատված համարել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց կիրառելու պայմանի՝ Լ.Կարապետյանին վերագրվող ենթադրյալ հանցանքը նրա կողմից կատարված լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայությունը: Այնուհետն, քննարկման առարկա դարձնելով դրա կիրառման հիմքերի առկայության հարցը՝ դատարանը գտել է, որ խափանման միջոցի կիրառման հիմքում վարույթն իրականացնող մարմինը դրել է ոչ իրավաչափ հիմք, կայացրել է անհիմն նե չպատճառաբանված որոշում, որի արդյունքում խախտվել է Լ.Կարապետյանի ազատ տեղաշարժվելու իրավունքը",

- Վերաքննիչ դատարանը, 20199 թվականի հոկտեմբերի 9ի որոշմամբ մերժելով դիմողի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը՝ ըստ էության համաձայնել է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին»":

՞ Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:

Թ Տե՛ս նույն տեղում:

5 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

» Տես սույն որոշման 10-րդ կետը:

20

23. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-2-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ստորադաս դատարանները կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու պայմանների ն հիմքերի վերաբերյալ օրենսդրական պահանջները ն Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքով ձնավորված մոտեցումները մեխանիկորեն կիրառել են ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի նկատմամբ:

Այսպես, ստորադաս դատարաններն իրենց դատական ակտերում չեն անդրադարձել այն հարցին, թե մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգի շրջանակներում Լ.Կարապետյանի նկատմամբ կիրառված չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը նրա կոնկրետ ո՛ր իրավունքի խախտման է հանգեցրել: Փոխարենը, ստորադաս դատարանները քննարկման առարկա են դարձրել վարույթն իրականացնող մարմնի տրամադրության ներքո գտնվելու «խոստման» շրջանակներում հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության հարցը, վերագրել դրան կալանավորման կիրառման բոլոր հնարավոր պայմանները, այնուհետն, հիմնավոր կասկածի բացակայությունն արձանագրելու պարագայում անցել են հիմքերի առկայության հարցի քննարկմանը: Մինչդեռ, ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ ի տարբերություն կալանավորման, որի կիրառողը դատարանն է, ուստի ստուգում է դրա հիմքերի ն պայմանների առկայությունը, չհեռանալու մասին ստորագրության դեպքում, դատարանը, 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների շրջանակներում, կարող է լինել միայն վարույթն իրականացնող մարմնի կողմից արդեն իսկ կիրառված խափանման միջոցի իրավաչափության ստուգողը՝ անձի իրավունքների ն ազատությունների հնարավոր խախտումը վերականգնելու համատեքստում:

Նման պայմաններում, դատարանները դուրս են եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմաններից, ն իրենց դատական ակտերում չեն անդրադարձել այն հարցին, թե տվյալ դեպքում արդյոք առկա՞ էր

21

անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի նկատմամբ միջամտություն, արդյոք դիմողն ուներ իրական շահագրգովածություն փոխելու բնակության վայրը կամ լքելու իր բնակության երկիրը, ն արդյոք վարույթն իրականացնող մարմնի կողմից մերժվել էր այդպիսի թույլտվություն ստանալու նրա խնդրանքը: Մինչդեռ, ստորադաս դատարանների կողմից իրականացվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի վերացական վերահսկողություն, առանց հիմնավորելու, որ տվյալ դեպքում կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա է:

Ուստի, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանների պատճառաբանություննրնՆ այն մասին, որ սուն գործ` ` փաստական հանգամանքների պայմաններում, Լ.Կարապետյանի նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողութ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 դեկտեմբերի, 2022 թ.
Գործի #:
ԿԴ2/0009/11/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել