Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ԵԴ/17895/02/20
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ԵԴ/17895/02/20

Վճռաբեկ դատարանԵԴ/17895/02/2013 ապրիլի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով «Նաիրի ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.03.2025 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության Ա երրորդ անձ Արմեն Ստեփանյանի հայցի ընդդեմ «Պատահարների փորձագիտական կենտրոն» սահմանափակ :պատասխանատվության ընկերության (այսուհետ՝ Կազմակերպություն), երրորդ անձինք «Լիգա ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության (Ռոսգոսստրախ Արմենիա ՓԲԸ-ի իրավահաջորդն է) ու «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերության կրկնակի 6փորձաքննության արդյունքն

Ամբողջ Տեքստ

ր չ ՀԵԱ

2թաթաի ոն ֆ

/21ՄՅՏԵՐԻԻ `

ՄԵՐ ԱՆ

ՍՏ առ ՏԱ

Հոր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/17895/02/20 դատարանի որոշում 2026թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/17895/02/20

Նախագահող դատավոր՝ Լ. Հովհաննիսյան

Դատավորներ՝ Լ. Սարգսյան

Ի. Բաղմանյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող ն զեկուցղ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2026 թվականի ապրիլի 13-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Նաիրի ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.03.2025 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության Ա երրորդ անձ Արմեն Ստեփանյանի հայցի ընդդեմ «Պատահարների փորձագիտական կենտրոն» սահմանափակ :պատասխանատվության ընկերության (այսուհետ՝ Կազմակերպություն), երրորդ անձինք «Լիգա ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության (Ռոսգոսստրախ Արմենիա ՓԲԸ-ի իրավահաջորդն է) ու «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերության կրկնակի 6փորձաքննության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմեով դատարան՝ Ընկերություը ` պահանջլ է անվավեր ճանաչել Կազմակերպության 07.06.2020 թվականի թիվ Բ20 0640 ԿՀ փորձագիտական եզրակացությունը:

2

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 04.10.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.04.2022 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 04.10.2021 թվականի վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել է նոր քննության:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 30.04.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 06.03.2025 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 30.04.2024 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպությունը (ներկայացուցիչներ Ռուբեն Բալոյան ն Զարուհի Վարդանյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6րդ, 8րդ, 9րդ, 12րդ ն 132րդ հոդվածները, 379րդ հոդվածի 5-րդ մասը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող .պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննի: դատարանն տանտեսել| է, որ Ընկերությունը փորձագիտական եզրակացությունը վիճարկելու օրենսդրական հնարավորության պայմաններում զրկվել է իր իրավունքների պաշտպանության հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը հակասում է ձնավորված դատական պրակտիկային ն խախտում է Ընկերության՝ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով իրեն վերապահված՝ կրկնակի փորձագիտական եզրակացությունը դատական կարգով վիճարկելու իրավունքը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործի ողջ քննության ընթացքում Կազմակերպության կողմից երբեք չի հայտնվել դիրքորոշում, որ կրկնակի փորձաքննության արդյունքների վիճարկման հայցով փորձագիտական ընկերությունները չեն կարող հանդիսանալ պատշաճ պատասխանող՝ զրկված չլինելով նման դիրքորոշում հայտնելու հնարավորությունից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.03.2025 թվականի որոշումը Աե փոփոխել այն կամ գործն ուղարկել նոր քննության:

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է Ա ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ:

Կազմակերպության կողմից տրված փորձաքննության եզրակացությունն ապացույցի տեսակ է, որը պետք է գնահատվի դատարանի կողմից այլ ապացույցների հետ համակցության մեջ:

3

Նմանատիպ քաղաքացիական գործերով վեճի առարկան ապահովագրական ընկերության կողմից ապահովագրական գումարի հատուցման պարտավորության առկայությունը կամ բացակայությունն է, այլ ոչ՝ փորձաքննության եզրակացության անվավեր ճանաչումը: Փորձաքննության եզրակացությունը կողմերի համար որնէ իրավունք կամ պարտավորություն չի առաջացնում, նման իրավական հետնանքներ կողմերի համար առաջացնում է փորձաքննության եզրակացության հիման վրա ապահովագրական ընկերության կողմից կայացված ապահովագրական հատուցումը վճարելու կամ մերժելու որոշումը, որն էլ կարող է հանդիսանալ դատարանում վիճարկման առարկա:

Այն պայմաններում, երբ ապահովագրական ընկերությունը ցանկանում է դատական կարգով վիճարկել փորձաքննության եզրակացությունը ապա տվյալ դեպքում հայցի առարկան պետք է հանդիսանա ապահովագրական հատուցում վճարելու պարտավորության բացակայությունը: Հետնաբար նմանատիպ պահանջներով հակադիր շահերով օժտված են ոչ թե ապահովագրական ընկերությունը նե փորձագիտական կազմակերպությունը, այլ ապահովադիրն ու ապահովագրողը: Այսինքն` դատարանի կողմից հայցի բավարարումը հետնանքներ է առաջացնում բացառապես ապահովադրի համար, հետնաբար պահանջը պետք է ուղղված լինի ապահովադրի, ն ոչ՝ փորձագիտական կազմակերպության դեմ:

«Անիկոմ» ՍՊԸ-ի կողմից տրված թիվ ԱՔՕ6/20-ԱՏ-77 եզրակացությունն իր ապացուցողական նշանակությամբ չի կարող հավասարազոր լինել դատարանի որոշմամբ նշանակված փորձագետի եզրակացությունը, քանի որ այն ստորագրվել է փորձաքենություն կատարելու իրավասություն չունեցող անձի կողմից:

Կազմակերպության կողմից տրված եզրակացություն, Օ։»:պատշաճ գնահատելու արդյունքում Դատարանը պետք է հանգեր այն հետնության, որ գործով ձեռք չի բերվել որնէ թույլատրելի Ա վերաբերելի ապացույց այն մասին, որ առկա է վերը նշված եզրակացությունն անվավեր ճանաձելու հիմքեր:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

3 Ընկերության ն Արմեն Ստեփանյանի միջն 13.09.2019 թվականին կնքված՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող -պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին թիվ """"""" վկայագրով ապահովագրվել է Հթթթթթթ2 իաշվառման համարանիշով ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվությունը (հատոր 1-ին, գ. թ. 18, 19).

2) նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին 14.05.2020 թվականի արձանագրությամբ (այսուհետ նան՝ Արձանագրություն) նշվել է, որ 1-ին տրանսպորտային միջոցի՝ Օքտ| մակնիշի, Հո" "" հաշվառման համարանիշով, մեքենայի վարորդն է Արմեն Ստեփանյանը, իսկ 2-րդ տրանսպորտային միջոցի՝ ՍՃ7 մակնիշի, Հո "4 հաշվառման համարանիշով, վարորդն է Հրաչյա Մարտիրոսյանը:

Արձանագրության 5.2-րդ ն 5.3-րդ կետերի համաձայն՝ 1-ին Ա 2-րդ տրանսպորտային միջոցները երթնեկել են ուղիղ՝ երկրորդ գոտիով:

Արձանագրության 5.7-րդ կետի համաձայն՝ 1-ին վարորդը համաձայն չլինելով 2-րդ վարորդ կողմից 5.2-րդ կետում երկրորդ գոտի նշման հետ՝ նշել է երրորդ գոտի, իսկ 2-րդ ' Առկա է անձնական տվյալ:

2 Առկա է անձնական տվյալ:

8 Առկա է անձնական տվյալ:

4 Առկա է անձնական տվյալ:

4

վարորդը համաձայն չլինելով 1-ին վարորդի կողմից 5.2-րդ ն 5.3րդ կետերում երկրորդ գոտիով ուղիղ երթնեկության նշման հետ՝ նշել է աջ վերադասավորում երրորդ գոտիով:

Արձանագրության 5.8-րդ կետի համաձայն վարորդներից որնէ մեկն իր մեղավորությունը չի ընդունել (հատոր 1-ին, գ. թ. 22, 23).

3) Արմեն Ստեփանյանը 21.05.2020 թվականին Ընկերությանը ներկայացրել է գույքին պատճառված վնասների գծով ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմում (հատոր 1-ին, գ. թ. 20, 21).

4) «ԴԻԵՔՍ փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ի 26.05.2020 թվականի պատահարի առաջացման պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ 0151-20 եզրակացությամբ (առաջնային փորձաքննություն) պատահարում մեղավոր է ճանաչվել ՍՃ7 մակնիշի, "225 հաշվառման համարանիշով ավտոմեքենայի վարորդը:

Մասնավորապես` նույն եզրակացության «Հետնություններ» բաժնի համաձայն` «1. առաջադրված պայմաններում «ՍՃ7-451» մակնիշի ավտոմոբիլի վարորդն, աջ կողմից համընթաց ընթացող «Օքօլ /Տեճ 1.6» մակնիշի ավտոմոբիլի առկայության պայմաններում երրորդ երթնեկելի գոտուց կատարելով աջ վերադասավորում ն խոչընդոտելով «ՕքճԼ /Տէրճ 1.6» մակնիշի ավտոմոբիլի վարորդի երթնեկությանը, որի արդյունքում տեղի է ունեցել տվյալ պատահարը, տեխնիկական տեսակետից թույլ է տվել ՃԵԿ-ի 36 ն 39 կետերի պահանջներին հակասող գործողություններ, դրանցով իսկ պայմանավորել տվյալ պատահարի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից։ Համաձայն Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի ՋԼ 1-001 կանոնների թիվ 7 հավելվածի 23 կետի առաջադրված պայմաններում «Օք6| ԲՏէոճ 1.6» մակնիշի ավտոմոբիլի վարորդի կողմից տվյալ պատահարը կանխելու տեխնիկական հնարավորություններ չեն դիտարկվում:

2. Առաջադրված պայմաններում «ՍՃ7-451» մակնիշի ավտոմոբիլի վարորդի կողմից նշված այն հանգամանքը, որ պատահարին նախորդող պահին երկրորդ երթնեկելի գոտիով կատարել է ուղիղ երթնեկություն՝ տեխնիկական տեսակետից չի համապատասխանում պատահարի առաջացման մեխանիզմին» (հատոր 1-ին, գ. թ. 26-30).

5) Կազմակերպության 07.06.2020 թվականի պատահարի առաջացման պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ Բ20 0640 ԿՀ եզրակացությամբ (կրկնակի փորձաքենություն) պատահարում մեղավոր է ճանաչվել Օքծէ մակնիշի, "6 հաշվառման համարանիշով ավտոմեքենայի վարորդը:

Մասնավորապես` նուն եզրակացության «Հետնություններ» բաժնի համաձայն՝ «Առաջադրված պայմաններում Օքօ| մակնիշի ավտոմոբիլի վարորդը վերադասավորում կատարելիս ճանապարհը չի զիջել համընթաց ուղղությամբ ընթացող ՍՃ7 մակնիշի ավտոմոբիլին, շեղել է ավտոմոբիլի ընթացքի ուղղությունը դեպի ՍՃշ մակնիշի ավտոմոբիլի ընթացքագոտի ն իր վարած ավտոմոբիլով խոչընդոտել վերջինիս վարորդի երթնեկությանն, որի արդյունքում տեղի է ունեցել տվյալ պատահարը, տեխնիկական տեսակետից Օքճ| մակնիշի ավտոմոբիլի վարորդը թույլ է տվել ՃԵԿ-ի 36 ն 39 կետերի պահանջներին հակասող գործողություններ, դրանցով իսկ պայմանավորել տվյալ պատահարի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից: Առաջադրված պայմաններում ՍՃ7 մակնիշի ավտոմոբիլի վարորդի կողմից տվյալ պատահարը կանխելու տեխնիկական հնարավորություններ չեն դիտարկվում» (հատոր 1-ին, գ. թ. 31-36):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին ՝ Առկա է անձնական տվյալ:

« Առկա է անձնական տվյալ:

5

մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենա` «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի միատեսակ կիրառության համար, քանի որ թիվ ԵԴ/14884/02/20, թիվ ԵԴ/46786/02/21 ն թիվ ԵՄԴ/2948/02/16 քաղաքացիական գործերով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում նշված նորմը կիրառվել է բողոքարկվող դատական ակտում նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետնանքով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող .պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի իմաստով անձանց պատճառված վնասի չափի որոշման արտադատական ընթացակարգերի շրջանակներում եշանակված' կրկեակի փորձաքենության արդյունքեեը դատական կարգով վիճարկելու իրավական հեարավորությանն ու դրա իրականացման եղանակին, իեչպե նան այդպիսի եզրակացություն տված փորձագիտական ըեկերության՝ սույն նյութաիրավական վեճի կողմ հանդիսանալու հարցին:

Ա) Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հայց հարուցելու իրավունքի իրացման նպատակին դրա համատեքստում բացահայտելով հայցի հասկացությունը, դրա տարրերը, ինչպես նան հայցի տեսակները.

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ Ա անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային Ա ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչճելիության իրավունքը: Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին ն պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային ն արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (րես ԽՒռսշ,. Քօլռոժ թիվ 28249/95 գանգատով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

6

Սահմանադրութան ն Կոնվենցիայի վերը շարադրված . իրավադրույթները, երաշխավորելով անձի՝ իր իրավունքնեի ու ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների Ա դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ՝ անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ՝ իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետնում է այն կարնոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս՝ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով ն այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների ն (կամ) ազատությունների խախտման դեպքում (տե՛ս Կարինե Ջլավյանն ընդդեմ Կառավարությանն առըեթեր անշարժ գուքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան՝ Սահմանադրությամբ, օրենքներով ն այ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների Ա օրինական շահերի պաշտպանության համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդարադատության հիմնական նպատակին` իրավունքի սուբյեկտների խախտված կամ վիճարկվող իրավունքների ն օրինական շահերի պաշտպանությանը հասնելու համար դատարանը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է պարզի հայցվորի մոտ այն սուբյեկտիվ իրավունքի առկայությունը, որի պաշտպանությունը հայցվում է, ինչպես նան պատասխանողի մոտ համապատասխան սուբյեկտիվ պարտականության առկայությունը, դրա բովանդակությունը ն կատարման պայմանները, այլ կերպ ասած՝ դատավիճող կողմերի իրական փոխհարաբերությունները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ցանկացած դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով նախատեսված պայմանների առկայությունն է հնարավոր դարձնում քաղաքացիական դատավարության կարգով համապատասխան հայց հարուցելը խախտված իրավունքների պաշտպանության նպատակով (րես Սահակ Կարապետյանե ըեդդեմ «(Թեղուր» փակ բաժեետիրական ըեկերության թիվ ԼԴ2/0145/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.10.2022 թվականի որոշումը):

Այսպես՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական գործ կարող է հարուցվել, երբ ենթադրաբար խախտված կամ վիճարկվող իրավունքի կրողը (կամ այդպիսի լիազորություն ունեցող սուբյեկտը) դիմում է դատարան սուբյեկտիվ իրավունքների կամ օրինական շահերի պաշտպանության խնդրով հայցով: ՆԱյսինքն՝ հայց հարուցելու հնարավորությունն անմիջականորեն կապված է տվյալ անձի խախտված կամ վիճարկվող իրավունքների առկայության ն դրանց պաշտպանության անհրաժեշտության հետ, հակառակ պարագայում, երբ առկա չէ խախտված կամ վիճարկվող իրավունք, իմաստազրկվում է նան դատարան դիմելու իրավունքի իրացումը:

Իրավունքների պաշտպանությունը պետք է լինի հստակ ն որոշակի, մասնավորապես՝ հարուցված հայցի պայմաններում պետք է հասկանալի լինի, թե դիմողն ինչ իրավունքի պաշտպանության խնդրով է դիմել դատարան, ինչ եղանակով է ցանկանում իրացնել իր իրավունքի պաշտպանությունը, ինչ պահանջ է ուղղել պատասխանողին ն այլն: Այսինքն՝ հայցվորի պահանջը պետք է բխի վիճելի իրավահարաբերությունից, ներկայացվի կոնկրետ անձի` պատասխանողի դեմ ն հիմնված լինի որոշակի փաստերի վրա, որն էլ վերջինս պատշաճ կերպով պետք է հիմնավորած լինի:

Ամփոփելով վերը նշվածը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցը՝ դատարան ներկայացված Փհայցվորի կողմից պատասխանողին ուղղված որոշակի

7

նյութաիրավական պահանջ է, որը բխում է կոնկրետ վիճելի իրավահարաբերությունից ն հիմնվում է որոշակի փաստական հանգամանքների վրա:

Անդրադառնալով հայցի տարրերին՝ հարկ է նշել, որ դրանք հայցի այն բաղկացուցիչ մասերն են, որոնց միջոցով որոշվում է հայցի բովանդակությունը, իրավական բնույթը, մասնավորապես, օրինակ, հնարավոր է լինում որոշել հայցի այն տեսակը, որի միջոցով առավել արդյունավետ ն իրագործելի կլինի անձի իրավունքների պաշտպանության պահանջով դատարան դիմելը:

Այսպես՝ հայցի տարրերն են հայցի առարկան, հայցի հիմքը (փաստական, իրավական) ն, հաշվի առնելով, որ անձը դատարան դիմելով հետապնդում է կոնկրետ նպատակ, հայցի տարրերի շարքում կարող ենք դիտարկել նան հայցի նպատակը: Մասնավորապես` հայցի առարկան հայցվորի կողմից պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջն է, որի շրջանակներում քննելով վեճը՝ դատարանը կայացնում է որոշում: Հայցի հիմքը (փաստական) այն փաստերն են, որոնց հետ իրավունքի նորմը կապում է իրավահարաբերության առաջացումը, փոփոխումը ն դադարումը, իսկ իրավական հիմքն այն իրավանորմերն են, որոնց միջոցով կարգավորվում է տվյալ իրավահարաբերությունը (հայցվորը չի կրում հայցում իրավական նորմեր նշելու պարտականություն, սակայն չի բացառվում այդպիսիք նշվելու հանգամանքը): Իսկ հայցի նպատակն արդեն խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանությունն ու վերականգնումն է:

Վերոշարադրյալի համատեքստում անդրադառնալով դատարան ներկայացվող հայցերի տեսակներին՝ հարկ է նշել, որ դրանց դասակարգման հիմքում որպես կանոն դրվում է անձի սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության համար պատասխանողի կողմից որոշակի գործողություններ կատարելու կամ դրանցից ձեռնպահ մնալու պարտականությունը դատարանի կողմից հաստատելու անհրաժեշտությամբ կամ դրա բացակայությամբ: Այսպես՝

Տեսությունում ավանդաբար հայցերը դասակարգվում են 1. վճռող (կատարողական), 2. ճանաչող (հաստատողական) տեսակների: Որոշ դատավարագետներ առանձնացնում են նան երրորդ՝ փոխակերպիչ հայցերը:

Վճռող հայցերի պարագայում հայցվորը պատասխանողին ուղղում է այնպիսի նյութաիրավական պահանջ, որը ենթադրում է վերջինիս կողմից որոշակի գործողություններ կատարելու կամ դրանցից ձեռնպահ մնալու պարտականություն: Այսինքն` նշված հայցատեսակի շրջանակներում անձի իրավունքների պաշտպանության հնարավոր է հասնել այն դեպքում, երբ վերջինիս պահանջած գործողություններ, պատասխանողի կողմից կատարվում են կամ վերջինս ձեռնպահ է մնում այդպիսիք կատարելուց:

Ճանաչողական հայցերով դիմելով դատարան՝ հայցվորը պահանջում է հաստատել որոշակի իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը: Այսինքն` նշված հայցատեսակի շրջանակներում անձի իրավունքների պաշտպանությունն իրականացվում է դատարանի կողմից հայցվորի ներկայացրած իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը ճանաչելով, որպիսի գործողությամբ դատարանը որոշակիություն է մտցնում նան տվյալ իրավահարաբերության բովանդակությունը կազմող սուբյեկտիվ իրավունքների ն պարտականությունների ծավալում:

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարան հայց ներկայացնելով անձը հետապնդում է իր խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանության նպատակ, որին հասնելու համար որոշիչ նշանակություն ունի նան ընտրված ճիշտ հայցատեսակը, որի շրջանակներում հայցվորի կողմից բացահայտված պետք է լինի՝ ինչ իրավունքի պաշտպանության խնդրով է վերջինս դիմել դատարան, ինչ եղանակով է այն ցանկանում իրացնել, պատասխանողին (այն անձին, որն ըստ հայցվորի պատասխանատու է իր իրավունքների խախտման համար, ն որի հետնանքով առաջացել է վեճ) ուղղված պահանջը, դրա հիմքում դրված փաստերը ն այլն:

8

Բ) Վճռաբեկ դատարանը հարկ է համարում եան բացահայտել' ինչ է իրենից ենթադրում եյութաիրավական վեճը ն ովքեր են հանդես գալիս որպես այդպիսի վեճի կողմեր:

Այսպես՝ «վեճ» եզրույթը բնորոշվում է որպես «բանավոր կամ գրավոր հակաճառություն, որի ժամանակ յուրաքանչյուրը ձգտում է հաստատել իր կարծիքը՝ իր ճշտությունը», «որնէ բանի առթիվ եղող տարաձայնությունից բխած հակաճառություն՝ վիճաբանություն» ն այլն՛:

Իրավական դոկտրինայում իրավական վեճը բնորոշվում է որպես կառուցողական կամ ապակառուցողական «կողմերի միջն բանավեճ՝ հակադիր իրավական հայացքների ն գաղափարների փոխազդեցության ն բախման տեսքով»: Այն բնորոշվում է նան որպես «հակամարտության արտաքին ն ձնական արտահայտություն, որի դեպքում կողմերը ներկայացնում են փոխադարձ պահանջներ, կամ մեկ կողմը պնդում է իր իրավունքը ու ներկայացնում կոնկրետ պահանջներ, մինչդեռ մյուսը, իր հերթին, մերժում է առաջինի իրավունքը ն հրաժարվում է բավարարել պահանջը»:

Այսպես՝ նյութաիրավական վեճը կողմերի միջն առաջացած անհամաձայնությունն է՝ կապված նյութաիրավական հարաբերության որնէ տարրի (օբյեկտ, սուբյեկտ, բովանդակություն) հետ: Մասնավորապես՝ նյութաիրավական վեճը որոշակի հակասություն կամ տարաձայնություն է, օրինակ, կապված անձի սուբյեկտիվ իրավունքի կամ պարտականության հետ:

Նյութաիրավական վեճի կողմերն այն անձինք են, որոնց միջե առկա է նյութական իրավահարաբերության որնէ տարրի հետ կապված անհամաձայնություն: Այսինքն՝ այդ անձանց միջն առաջացած վեճի շրջանակներում է վիճարկվում, օրինակ, սուբյեկտիվ նյութական իրավունքի կամ պարտականության գոյությունը, ծավալը կամ իրացման եղանակը: Վերջիններս հանդես են գալիս որպես ենթադրյալ նյութական իրավունքի կրող ն նյութական իրավունքի ենթադրյալ պարտավոր անձ:

Նյութաիրավական վեճի կողմերն են, որ իրենց միջն առկա անհամաձայնության լոծման ն, համապատասխանաբար, իրենց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության նպատակով կարող են իրացնել հայց հարուցելու իրենց իրավունքը: Տվյալ դեպքում վերջիններս ձեռք են բերում նան համապատասխան դատավարական կարգավիճակ: Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ հայցվորը գործին մասնակցող այն անձն է, որն իր կամ օրենքով նախատեսված դեպքերում այլ անձի իրավունքների պաշտպանության նպատակով հայցադիմում է ներկայացրել առաջին ատյանի դատարան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1ին մասի պատասխանողը գործին մասնակցող այն անձն է, որի դեմ հայց է ներկայացվել առաջին ատյանի դատարան:

Այսպես՝ հայցվորը գործին մասնակցող այն անձն է, որն իր կամ օրենքով նախատեսված դեպքերում այ անձի իրավունքների պաշտպանության նպատակով հայցադիմում է ներկայացրել առաջին ատյանի դատարան, իսկ պատասխանողը գործին մասնակցող այն անձն է, որի դեմ հայց է ներկայացվել առաջին ատյանի դատարան: Հայցվորը նե պատասխանողը քաղաքացիական գործը հարուցելու պահից վիճելի իրավահարաբերության կամ օրենքով պահպանվող շահի ենթադրյալ սուբյեկտներ են ու գործի ելքում ունեն նյութաիրավական հակադիր շահեր, ն ըստ այդմ նրանք հանդիսանում են նյութաիրավական վեճի կողմեր կամ վիճող կողմեր: Այսինքն քաղաքացիական դատավարությունում գործում է այն կանխավարկածը, որ հայցվորը ն պատասխանողն են 7 Տե'ս Էդուարդ Բագրատի Աղայան: «Հայաստան» Հրատարակչություն, Երնան, 1976: Արդի հայերենի բացատրական բառարան:

9

հանդիսանում վիճելի իրավահարաբերության սուբյեկտներն ու հենց նրանք են վիճելի իրավունքների ն պարտականությունների ենթադրյալ կրողները:

Ամփոփելով վերը Ննշվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նյութաիրավական վեճն իրավահարաբերության սուբյեկտների միջն 0առաջացած՝ իրավահարաբերության որնէ տարրի հետ կապված 0անհամաձայնությունը կամ տարաձայնությունն է, որի կողմերը, հանդիսանալով որպես տվյալ վեճի շրջանակներում սուբյեկտիվ իրավունքի կրող կամ պարտավոր անձ, կարող են դիմել դատական պաշտպանության (իրացնել իրենց հայց հարուցելու իրավունքը) ձեռք բերելով համապատասխան դատավարական կարգավիճակ:

Գ) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1ին կետի համաձայն՝ ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի ն (կամ) ապահովագրական վկայագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 996-րդ հոդվածի 1ին կետի :համաձայն՝ ապահովագրության պայմանագրով մի կողմը՝ ապահովագրողը, որոշակի միանվագ կամ պարբերական վճարի (ապահովագրավճարի) դիմաց պարտավորվում է մյուս կողմին՝ ապահովադրին կամ նրա մատնանշած անձին (շահառուին), որոշակի ապահովագրական գումարի շրջանակներում հատուցել որոշակի իրադարձության (իրադարձությունների) տեղի ունենալու արդյունքում պատճառված վնասը կամ դրա մի մասը կամ տրամադրել որոշակի գումար (ապահովագրական հատուցում), եթե այդ իրադարձությունների տեղի ունենալը կրում է հավանական ն (կամ) պատահական բնութ ն կախված չէ կողմերի կամ ապահովագրված անձի կամ շահառուի կամքից (բացառությամբ կյանքի ապահովագրության այն դեպքերի, երբ հատուցվում է որոշակի հավաստի ն ակնկալվող իրադարձության տեղի ունենալը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 998-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ ապահովագրության պայմանագրի էական պայմաններն են` ապահովագրական պատահարը (պատահարները) կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու դեպքում տրվում է ապահովագրական հատուցումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1ին կետի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նան իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072րդ հոդվածի 1ին կետի :համաձայն՝ իրավաբանական անձինք ն քաղաքացիները, որոնց գործունեությունը կապված է շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ (տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, բարձր լարվածության էներգիայի, ատոմային էներգիայի, պայթուցիկ նյութերի, ուժեղ ներգործող թույների ն այլնի օգտագործում, շինարարական Ա դրա հետ կապված այլ գործունեության իրականացում), պարտավոր են հատուցել առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասը, եթե չեն ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետնանքով: (...):

Վնաս հատուցելու պարտականությունը դրվում է առավել վտանգի աղբյուրը սեփականության իրավունքով կամ այլ օրինական հիմքով (վարձակալության իրավունք, լիազորագրով տրանսպորտային միջոցները վարելու իրավունք ե այն) տիրապետող իրավաբանական անձի կամ քաղաքացու վրա:

10

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նան՝ Օրենք) 3-րդ հոդվածով սահմանվում են նույն օրենքում, ինչպես նան դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերում (եթե դրանցում այ բան սահմանված չէ) օգտագործվող հիմնական հասկացությունների իմաստները: Մասնավորապես՝

Օրենքի 3րդ հոդվածի 5րդ կետի համաձայն տուժողը (տուժած

անձ)՝ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետնանքով նուն օրենքով նախատեսված անձնական կամ գույքին պատճառված վնասներ կրած ցանկացած անձն է, որը նույն օրենքով Ա իրավական այլ ակտերով սահմանված կարգով ունի հատուցման իրավունք: Տուժող են համարվում նան նուն կետի առաջին նախադասությամբ նախատեսված՝ անձի մահվան դեպքում օրենքի համաձայն վնասների հատուցման իրավունք ունեցող անձինք:

Նուն հոդվածի 7-րդ կետի համաձայն ապահովադիրն ապահովագրական ընկերության հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած անձն է:

Նույն հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ ապահովագրված անձն ԱՊՊԱ պայմանագրի գործողության ընթացքում ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը, ինչպես նան օրինական հիմքերով այն տիրապետող այլ անձն է (ներառյալ՝ վարորդը):

Նույն հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ ապահովագրական պատահարը նույն օրենքով նախատեսված դեպք կամ իրադարձություն է, որի դեպքում ապահովագրական ընկերությունը կամ Բյուրոն պարտավորվում է տուժողին կամ օրենքով ն (կամ) ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված դեպքերում այ` անձանց վճարել ապահովագրական հատուցում:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով վերը նշված իրավանորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ սեփականատերը, իր ավտոմեքենայի օգտագործումից բխող ,պատասխանատվությունն ապահովագրելով, փաստացի հնարավորություն է ստանում ապահովագրավճարի դիմաց ապահովագրողին փոխանցելու վնասը (որը կարող է պատճառված լինել ինչպես սեփականատիրոջ, այնպես էլ ավտոմեքենայի լիազորված տիրապետողի կողմից) հատուցելու իր պարտականությունը (տե'ս «ՌԵՍՈ» ապահովագրական ՓԲԸ-ն ընդդեմ «ՍՄԱՐՏՍՈՎԹ» ՍՊԸ-ի թիվ ԿԴԼ2015/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները, ի թիվս այլ դեպքերի, կարող են ծագել այ անձին վնաս պատճառելու հետնանքով: Ընդ որում, օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետով ոչ միայն հստակեցրել է «վնաս» հասկացությունն ու սահմանել դրա շրջանակները, այլ նան նույն հոդվածի 1-ին կետով ամրագրել է, որ իր իրավունքների խախտման դեպքում անձը կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում: Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ ն 1058-րդ հոդվածների բովանդակային վերլուծությունից հետնում է, որ վնասի հատուցման համար անհրաժեշտ է, որպեսզի միաժամանակ առկա լինի իրավաբանական փաստերի հետնյալ կազմը.

1. վնասի առկայությունը,

2. պատասխանող կողմի անիրավաչափ գործողությունը,

3. պատճառական կապը:

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ վերոգրյալ կարգավորումները կիրառելի են նան ապահովագրության ոլորտում՝ վնասից ծագած իրավահարաբերությունների նկատմամբ: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետով հստակեցվում է, որ ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի ն (կամ) ապահովագրական վկայագրով, որից ելնելով ՀՀ

1

քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածի 1-ին կետով հստակեցվում է, որ եթե այլ բան նախատեսված չէ ապահովագրության պայմանագրով ապա ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովադրին (ապահովագրված անձին) պատճառված վնասից բխող նրա (կամ շահառուի) պահանջի իրավունքը վնասը պատճառած անձի նկատմամբ անցնում է ապահովագրողին՝ նրա կողմից հատուցված գումարի մասով: (..): Այսինքն ապահովագրական հատուցումը պատահարի դեպքում ապահովագրողի կողմից տուժողին վճարման։ ենթակա գումարն է (րես «Հայասրանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությունն ընդդեմ Արամ Խաչունցի թիվ ԵԱՆԴ/2065/02/7 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.02.2021 թվականի որոշումը):

Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ԱՊՊԱ պայմանագրով նույն օրենքով սահմանված պայմաններով ապահովագրվում է տուժած անձանց պատճառված վնասների հատուցման համար ապահովագրված անձանց պատասխանատվությունը:

Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ հարուցված լինելու դեպքում գույքին պատճառված վնասների չափը գնահատվում է, ն դրանում անձի մեղավորության աստիճանը որոշվում է գործն ըստ էության լուծող Ա օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, իսկ այդպիսի գործ հարուցված չլինելու կամ այդպիսի գործն ըստ էության լուծող դատական ակտ չընդունվելու դեպքում` Բյուրոյի որակավորած փորձագետների (այսուհետ` փորձագետ) կողմից, բացառությամբ նույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի, որոնց համար Բյուրոյի կանոններով կարող է նախատեսվել ապահովագրական ընկերության կողմից մեղավորության որոշման ն (կամ) վնասի չափի գնահատման պարզեցված կարգ:

Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) նույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումը ստանալուց հետո՝ Բյուրոյի կանոններով սահմանված ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է որոշում ընդունել փորձաքննություն նշանակելու մասին, (...): Փորձաքննության անցկացումը չպետք է տնի 15 աշխատանքային օրվանից ավելի: Բյուրոյի կանոններով կարող են սահմանվել փորձաքննության անցկացման առավել կարճ ժամկետներ: Փորձաքննության ավարտից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) փորձաքննության արդյունքների մասին գրավոր ծանուցում է ապահովադրին, ապահովագրված անձին ն տուժողին (նրա իրավահաջորդին): Ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) նույն մասով նախատեսված ծանուցումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, լրացուցիչ փորձաքննություն չնշանակվելու ն կրկնակի փորձաքննության անցկացման պահանջ չներկայացվելու դեպքում Յ աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է գրավոր որոշում` ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին՝ համապատասխան որոշումը 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կերպով ուղարկելով ամպահովադրին, ապահովագրված անձին ն տուժողին (նրա իրավահաջորդին):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե ըստ ապահովադրի, ապահովագրված անձի, տուժողի (նրա իրավահաջորդի) ն ապահովագրական ընկերության (Բյուրոյի)'՝ փորձագետի եզրակացությունը պարզ կամ ամբողջական չէ, ապա նրանք նույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծանուցման օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, իրավունք ունեն փոխադարձ համաձայնությամբ նշանակելու լրացուցիչ փորձաքննության անցկացում: (..): Լրացուցիչ փորձաքննության նշանակման դեպքում լրացուցիչ փորձաքննության ավարտից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) փորձաքննության արդյունքների մասին գրավոր ձնով ծանուցում է ապահովադրին, ապահովագրված անձին ն տուժողին (նրա իրավահաջորդին): Ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) նույն մասով նախատեսված ծանուցումից հետո՝ 5

12

աշխատանքային օրվա ընթացքում, կրկնակի փորձաքննության պահանջ չներկայացվելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է գրավոր որոշում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին` համապատասխան որոշումը 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կերպով ուղարկելով ապահովադրին, ապահովագրված անձին ն տուժողին (նրա իրավահաջորդին):

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե ապահովադիրը, ապահովագրված անձը, տուժողը (նրա իրավահաջորդը) կամ ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) համաձայն չէ նույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված կարգով անցկացված փորձաքննության արդյունքներին, ապա նա նույն հոդվածի համապատասխանաբար 1-ին կամ 2-րդ մասով սահմանված ծանուցման օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, իրավունք ունի պահանջելու կրկնակի փորձաքննության անցկացում: (...):

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կրկնակի փորձաքննության անցկացման պահանջ ներկայացվելու դեպքում կրկնակի փորձաքննություն նշանակելու ն փորձագետ նշանակելու մասին որոշումն ընդունում է Բյուրոն համապատասխան պահանջը ներկայացվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում: (..): Կրկնակի փորձաքննության անցկացումից հետո լրացուցիչ փորձաքննություն նշանակվել չի կարող, ն կրկնակի փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել միայն դատական կարգով: Կրկնակի փորձաքննության ավարտից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) ընդունում է գրավոր որոշում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին՝ համապատասխան որոշումը 3 աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ կերպով ուղարկելով ապահովադրին, ապահովագրված անձին ն տուժողին (նրա իրավահաջորդին):

Անդրադառնալով վերը նշված իրավական նորմերի մեկնաբանությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագրով նուն օրենքով սահմանված պայմաններով ապահովագրվւմ է ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետնանքով նուն օրենքով նախատեսված անձնական կամ գույքին պատճառված վնասներ կրած ցանկացած նույն օրենքով ն իրավական այլ ակտերով սահմանված կարգով հատուցման իրավունք ունեցող անձանց պատճառված վնասների հատուցման համար ապահովագրված անձանց պատասխանատվությունը: Ընդ որում, քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ հարուցված չլինելու կամ տվյալ գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտ ընդունված չլինելու դեպքում գույքին պատճառված վնասի չափը գնահատվում է Բյուրոյի որակավորած փորձագետների կողմից:

Միննույն ժամանակ օրենսդիրը սահմանել է նան պատճառված վնասի չափի որոշման ընթացակարգը, որի համաձայն՝ ապահովագրական ընկերությունը, տուժողից կամ նրա իրավահաջորդից ստանալով ապահովագրական հատուցում ստանալու մասին դիմումը, Բյուրոյի կանոններով սահմանված ժամկետում, սակայն ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է որոշում ընդունել փորձաքննություն նշանակելու մասին: Ապահովագրական

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 ապրիլի, 2026 թ.
Գործի #:
ԵԴ/17895/02/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել