Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մկրտչյան — ՀԿԴ/0034/06/23
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Մկրտչյան — ՀԿԴ/0034/06/23

Վճռաբեկ դատարանՀԿԴ/0034/06/232 փետրվարի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1 2023 թվականի հունվարի 20-ին ՀՇ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական առաջին վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի Լին ն 3-րդ կետերով, ՀՇ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ՀՇ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախաձեռնվել է թիվ 62202623 քրեական վարույթը: 202 ` թվականի հունվարի 3-ին Հ գլխավոր դատախազութան ՀՇ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Հ.Հարությունյանի կողմից որոշում է կայաց

Ամբողջ Տեքստ

/2: մոմ ւ ՀԿԴ/0034/06/23

ԱԱ

ԱՎՈՆ

Հ ՀՈՆ ԵՐ ած»

ՀՀՀԱՎԻԵԾ՛

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության

հակակոռուպցիոն դատարանի որոշում

Նախագահող դատավոր՝ Տ.Դավթյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր՝ Ս.Մարաբյան

ՀԸ կվճռաբկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն

հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նան՝ Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԶԻՉՈՅԱՆԻ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ

2024 թվականի փետրվարի 2-ին քաղաք Երնանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Կարեն Պետիկի Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան) 2023 թվականի մարտի 7-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1 2023 թվականի հունվարի 20-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական առաջին վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի Լին ն 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախաձեռնվել է թիվ 62202623 քրեական վարույթը:

202 ` թվականի հունվարի 3-ին Հ գլխավոր դատախազութան ՀՀ

հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Հ.Հարությունյանի կողմից որոշում է կայացվել Կարեն Պետիկի Մկրտչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի Լին ն 3-րդ կետերով՝ երեք դրվագով:

2023 թվականի փետրվարի Լին վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալ Կարեն Մկրտչյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան):

2 Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի փետրվարի 1ի որոշմամբ հարուցվել է վարույթ ն 2025 թվականի փետրվարի 2-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է, մեղադրյալ Կարեն Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ երկու ամիս ժամկետով:

Յ. Մեղադրյալ Կ.Մկրտչյանի պաշտպաններ Մ.Ալեքսանյանի ն ԱՆՄանուկյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում, Վերաքննիչ դատարանի 2023 թվականի մարտի 7-ի որոշմամբ բողոքը բավարարվել է, Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի փետրվարի 2-ի որոշումը բեկանվել է ն մեղադրյալ Կ.Մկրտչյանի ձերբակալումը ճանաչվել ոչ իրավաչափ:

Յ

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը հատուկ վերանայման բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի 2023 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումն օրինական ն հիմնավոր չէ, Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշումը կայացնելիս թույլ է տվել դատական սխալ:

Բողոքի հեղինակը նշել է, որ խախտվել է կողմերի մրցակցության սկզբունքը, քանի որ Վերաքննիչ դատարանը վարույթն իրականացնող քննիչին ն հսկող դատախազին պատշաճ կերպով չի ծանուցել սույն գործով նշանակված դատական նիստի տեղի ն ժամանակի մասին: Բողոքաբերը, որպես վճռաբեկ բողոքը հիմնավորող փաստարկներ նշել է, որ Վերաքննիչ դատարանը 2023 թվականի փետրվարի 27-ին կայացրել է գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթը բանավոր ընթացակարգի փոխակերպելու մասին որոշում ն նույն որոշմամբ դատական նիստը նշանակվել է 2023 թվականի մարտի 7-ին՝ ժամը 16:00-ին, ինչի մասին պատշաճ ծանուցվել են վարույթի մասնակիցները, այդ թվում՝ վարույթն իրականացնող քննիչը ն հսկող դատախազը: Նշանակված դատական նիստին մասնակցելու նպատակով քննիչը ն հսկող դատախազը ծանուցագրի մեջ նշված ժամին ներկայացել են Վերաքննիչ դատարան, սակայն պարզվել է, որ դատական նիստը նախապես նշանակված ժամից տեղափոխվել է ն կայացել է նույն օրը՝ ժամը 14:00-ին, ինչի մասին քննիչը ն դատախազը նախապես իրազեկված չեն եղել, ընդ որում՝ դատարանի աշխատակազմի կողմից մեղադրյալի պաշտպաններն իրազեկվել են դատական նիստի ժամի տեղափոխության մասին ն վերջիններիս մասնակցությունը ապահովվել է դատական նիստին:

4

5.. Անդրադառնալով Կ.ՄՄկրտչյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելուն՝ բողոքաբերը գտել է, որ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքում ընկած բավարար փաստական տվյալնրի ի հայտ գալու ն անձին ձերբակալելու գործողությունների միջն ժամանակագրական խզումը, որպես կանոն պետք է լինի հնարավորինս կարճ, սակայն ընդհանուր կանոնից կարող են լինել բացառություններ, երբ անձի կողմից հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմք հանդիսացող փաստական տվյալների ի հայտ գալու ն վարույթն իրականացնող մարմնին հայտնի դառնալուց անմիջապես հետո վարույթն իրականացնող մարմինը անհապաղ միջոցներ ձեռնարկի անձին հայտնաբերելու ն արգելանքի վերցնելու ուղղությամբ, սակայն, ձեռնարկված քանակական ն որակական առումով բավարար միջոցառումների արդյունքում անձին հնարավոր չլինի հայտնաբերել: Միննույն ժամանակ, բողոքաբերը նշել է, որ կոնկրետ իրավիճակներում անհրաժեշտություն է առաջանում մինչն ձերբակալումը՝ ստուգելու կասկածի հիմնավոր լինելը ն դրա առկայությունը հավաստելուց անմիջապես հետո միայն ձերբակալելու անձին, այսինքն հնարավոր է անձի կողմից հանցանք կատարելու կասկածն առկա է, սակայն այն ձերբակալման շեմի տեսանկյունից հիմնավոր դարձնելու համար վարույթն իրականացնող մարմինը կատարում է լրացուցիչ » քննչական ն վարութային գործողություններ, իսկ անձը ձերբակալվում է այդպիսի գործողությունների արդյունքում ստացված տվյալներից անմիջապես հետո, երբ կասկածն արդեն իսկ հիմնավոր է:

Բողոք բերած անձը նշել է, որ մեղադրյալ ԿՄկրտչյանին մեղսագրված հանցավոր արարքները կատարվել են 2022 թվականի դեկտեմբերի 9-ին, 12-ին ն 18-ին: Օպերատիվ- հետախուզական միջոցառումների անցկացման արդյունքներով ստացված տվյալների վերաբերյալ արձանագրությունը կազմվել է 2023 թվականի հունվարի 12-ին: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում թիվ 62202623 վարույթը նախաձեռնվել է 2023 թվականի հունվարի 20-ին, իսկ ձերբակալված անձինք հարցաքննվել ն մեղադրյալ Կ.Մկրտչյանի դեմ ցուցմունքներ են տվել 2023 թվականի հունվարի 30-ին ն նույն օրը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի ընթացակարգով

5

Կ.Մկրտչյանը ձերբակալվել է ն որպես ձերբակալման հիմք արձանագրությունում նշվել է՝ ականատեսն ուղղակի մատնանշում է տվյալ անձին որպես քրեական օրենքով նախատեսված արարք՝ կատարողի ն տվալ անձի կողմից օգտագործվող տրանսպորտային միջոցում հայտնաբերվել են քրեական օրենքով նախատեսված արարքի կատարմանը նրա առնչությունը վկայող բացահայտ հետքեր:

52. Բողոքաբերը, անդրադառնալով Վերաքննի ։-դատարանի կայացրած դատական ակտերին, նշել է, որ նույն քրեական վարույթով մեղադրյալներ Կարեն Մկրտչյանի ն Արթուր Աբաղյանի պաշտպանների ներկայացված հատուկ վերանայման վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով մեղադրյալների նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցների իրավաչափության հարցը, նույնական փաստական հանգամանքներով համապատասխանաբար թիվ ՀՇՀԿԴ/0034/06/23 ն թիվ ՇԿԴ/0035/06/23 որոշումներով Վերաքննիչ դատարանը արտահայտել է տրամազծորեն հակառակ իրավական դիրքորոշումներ ն հանգել տարբեր հետնությունների, մի դեպքում ԿՄկրտչյանի ճերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ, քանի որ ձերբակալելիս հիմնավոր կասկածը չի եղել անմիջականորեն ծագած, իսկ մյուս դեպքում՝ Ա.Աբաղյանի ձերբակալումը համարվել իրավաչափ, քանի որ առկա է անմիջականորեն ծագած հիմնավոր կասկած:

Վերոգրյալից ելնելով բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2023 թվականի մարտի 7-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. Կարեն Պետիկի Մկրտչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2րդ մասի Լին ն 3-րդ կետերով՝ երեք դրվագով, հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն արարքների համար որ. «/...) «ՐՆա) 2007 թվականի հուլիսի Լից ն Կարեն Հովհաննիսյանը (2020 թվականի հունիսի 19ից) զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2րդ

6

սպայաւկաւն գումարտակի 3-րդ սպայական վաշտի Ծաղկաձորի սպայական ջոկի տեսուչի պաշտոնը ն «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի ու ՀՀ կառավարությաւն 2006 թվականի նոյեմբերի 30ի թիվ 1816 որոշման համաձայն՝ ճանապարհային երթնեկության բնագավառում կրել են վարչական իրավախախտումները նախականխելու, կանխելու, դրանց վերաբերյալ արձանագրություններ կազմելու պարտականություններ: 2022 թվականի դեկտեմբերի Զին Կարեն Մկրտչյանը նույն դասակի տնասչ Կարեն Հովհաննիսյանի հետ 638 1 01 հաշվառման համարանիշի 2390 կողային համարի «Տոյոտա Կորոլլա» մակնիշի ծառայողական ավտոմեքենայով ծառայություն են իրականացրել Կոտայքի մարզի Արովյան քաղաքում ն ճանապարհային երթնեկության կանոնների խախտման, այն է` բնակավայրում նախատեսված երթնեկության առավելագույն արագությունը գերազանցելու համար կանգնեցրել են «ՀԵԽ4ՍԼՆՆ ԽՂՊՇՕՕ» մակնիշի, 36 ՍՕ 989 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը, որը վարել է Արման Կարապեվյաւնը:

Այնութերն, Կարեն Մկրտչյանը ն Կարեն Հովհաննիսյանը ապօրինի անգործության՝ Արման Կարապետյանի կողմից թույլ տրված ճանապարհային երթնեկության կանոնի վերոհիշյալ խախտումը չարձանագրելու ն 10000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության չենթարկելու համար նրանից ստացել են 5.000 ՀՀ դրամ կաշառք: Արդյունքում` Արման Կարապետյանի կողմից թույլ փիված ճանապալմային երթնեկության կանոնի վերոհիշյալ խախտման համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1244րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու նպազտաւկով Կարեն Մկրտչյանի ն Կարեն Հովհաննիսյանի կողմից վարչական իրավախախպտմուն արձանագրություն չի կազմվել:

Բացի այդ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Կարեն Մկրտչյանը, նույն դասակի տեսուչ Կարեն Հովհաննիսյանի հետ թիվ 2390 կողային համարի «Տոյոտա Կորոլլա» մակնիշի, 638 1 01 համարանիշի ծառայողական ավտոմեքենայով ծառայություն են իրականացրել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ն ճանապարհային երթնեկությաւն կանոնների խախտման, այն է՝ չնախատեսված վայրում շրջադարձ կատարելու համար

7

կանգնեցրել են «Օն ՄԵՇ» մակնիշի, 36 ե 457 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը» որը վարել է Հովհաննես Մանուկյանը:

Այնունեւըն, Կարեն Մկրտչյանը ն Կարեն Հովհաննիսյանը ապօրինի անգործության՝ Հովհաննես Մանուկյանի կողմից թույլ տրված ճանապարհային երթնեկության կանոնի վերոհիշյալ խախտումը չարձանագրելու համար նրանից ստացել են 5.000 ՀՀ դրամ կաշառք: Արդյունքում Հովհաննես Մանուկյանի կողմից թույլ տրված ճանապարհային երթնեկության կանոնի վերոհիշյալ խախտման համար «Վարչական

իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 124րդ հոդվածով նախատեսված վարչական պազաւսխանատվության միջոցներ կիրառելու նպատակով Կարեն Մկրտչյանի ն Կարեն Հովհաննիսյանի կողմից վարչական իրավախախտման արձանագրություն չի կազմվել:

Բացի այդ, 2022 թվականի դեկտեմբերի 18-ին Կարեն Մկրտչյանը նույն սպայական ջոկի տեսու: Կարեն Հովհաննիսյանի հետ թիվ 2390 կողային համարի «Տոյոտաւ Կորոլա» մակնիշի, 638 1 01 համարանիշի ծառայողական ավտոմեքենայով ծառայություն են իրականացրել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ն ճանապարհային երթնեկությաւն կանոնների խախտման ,այն է՝ փեխնիկական զննությունը չանցած ն ամրագոտին չամրակցված վիճակում ավտոմեքենան վարելու համար կանգնեցրել են «ՕՒՒԼ 45154» մակնիշի, 37 15 349 հաշվառման համարանիշի փրանսպորտային միջոցը, որը վարել է Լյովա Պետրոսյանը:

Այնութերն, Կարեն Մկրտչյանը ն Կարեն Հովհաննիսյանը ապօրինի անգործության՝ Լյովա Պետրոսյանի կողմից թույլ փրված ճանապարհային երթնեկության կանոնի վերոհիշյալ խախտումները չարձանագրելու ն 30.000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության չենթարկելու համար նրանից ավաւցել են 5.000 ՀՀ դրամ կաշառք:

Արդյունքում Լյովա Պետրոսյանի կողմից թուլ տրված ճանապարհային երթնեկութան կանոնի վերոհիշյալ խախտումնեեի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ » ՀՀ օրենսգրքի 123.3-րդ ն 123.4րդ հոդվածներով նախատեսված վարչական պատաեւսխանաւպտվության միջոցներ կիրառելու նպավաւկով

8

Կարեն Մկրտչյանի ն Կարեն Հովհաննիսյանի կողմից վարչական իրավախախտման արձանագրություններ չեն կազմվել':»:

7. Վերաքննիչ դատարանի՝ գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթը բանավոր ընթացակարգի փոխակերպելու մասին 2023 թվականի փետրվարի 27-ի որոշման համաձայն` «(...) Հափուկ վերանայման վարույթով, որպես կանոն, բողոքի քննությունն Օ-իրականացվւմ է գրավոր ընթացակարգով, սակայն օրենադիրը դատարանին լիազորել է այդ վարույթով բողոքի քննությունն իրականացնել նան բանավոր ընթացակարգով կամ սեփական նախաձեռնությամբ որոշում կայացնել գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթը փոխակերպելու բանավոր ընթացակարգի:

Սույն բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանի 17022023 թվականի որոշմամբ որոշվել էր իրականացնել գրավոր ընթացակարգով` նշելով որոշման հրապարակման օրի, սակայն հետագայում վերանայվող դատական ակտի ուսումնասիրությունից ն ներկայացված նյութերի հետ համադրությունից պարզ դարձավ, որ անհրաժեշտ է ստանալ կողմերի րացատրությունները հենց դատական նիատում, իսկ կարիքն առաջանալու դեպքում նան հավելյալ նյութե, պահանջել Առաջին ատյանի դատարանից, որոնք հնարավոր է բողոքի՝ բանավոր քննության անցնելու արդյունքում, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է որոշում կայացնել գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթը փտխակերպելու բանավոր ընթացակարգի:

Հատուկ վերանայման բողոքի հիման վրա դատական նիստի օր պետք է նշանակել 2023 թվականի մարտի 7-ին՝ ժամի 16:00-ինվ...)»7:

8. Հատուկ վերանայման բողոքին կից ներկայացված, ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Հ.Հարությունյանի գրության, Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մարտի 15-ին գրության համաձայն՝ 1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 92-95:

2Տե'ս նյութեր, հատոր 2, թերթեր 49-51:

9

«(...) 2023 թվականի փետրվարի 17-ի որոշմամի հատուկ վերանայման բողոքը ընդունվել է վարույթ ն որոշում է կայացվել դատական վարույթը իրականացնել գրավոր ընթացակարգով: Վարույթի մասնակիցների բացավրությունները, դրանք հիմնավորող նյութերը ն գրավոր միջնորդությունները ներկայացնելու համար ժեաւմկետ է սահմանվել 2023 թվականի փետրվարի 24-ր, իսկ որոշման հրապարակման օր է նշանակվել 2023 թվականի փետրվարի 27ր, նշված որոշումը ուղարկվել է վարութի բոլոր մասնակիցներին: Նշված ժամանակահատվածում պաշտպան Արթուր Մանուկյանի կողմից ներկայացվել է բացավրություն, սակայն վարույթն իրականացնող մարմնի կողմից, ինչպես նան դատախազության կողմից հատուկ վերանայման րողոքի պատասխան չի ներկայացվել: Որոշման հրապարակման օրր՝ 2023 թվականի փետրվարի 27ին ն դրանից հերո դատախազության ն վարույթն իրականացնող մարմնի կողմից որնէ հետաքրքրություն չի դրսնորվել բողոքարկման արդյունքների վերաբերյալ:

Վարույթի նյութերի ուսումնասիրության ընթացքում Վերաքննիչ դատարանի մոտ պաշտպանական կողմին ուղղված պարզարանման ենթակա հարցեր են առաջացել, ուստի 2023 թվականի փետրվարի 27-ին որոշում է կայացվել գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթը բանավոր ընթացակարգի փոխակերպելու մասին ն դարական նիստ. է նշանակվել 2023 թվականի մարտի 7ին՝ ժամի 16:00ին, ինչի վերաբերյալ ծանուցվել են վարույթի բոլոր մասնակիցները:

2023 թվականի մարտի 7ին՝ ժամի 16:00ին նշանակված դատական նիստը տեղավտխվել է նույն օրը՝ ժամի 14:00ին, քանի որ աշխատանքային գրաֆիկում անսպասելի փոփոխություն է տեղի ունեցել:

Դատարեւնի աշխավզակազմը փորձել է կապ հաստատել վարույթի մասնակիցների հետ: Պաշտպանական կողմի հետ հաջողվլ է կապ հաստատե, սակայն դավփախազության հե. կապ հասվավալ չի հաջողվել, դատարանի աշխատակազմը զանգահարել է վարչության հեռախոսահամարով, որին չեն պատասխանել:

10

Միննույն ժամանակ հաշվի առնելով, որ պարզաբանման ենթակա հարցերը ուղղված էին պաշտպանական կողմին, Դատարանը հնարավոր է համարել առանց դատախազի ներկայությաւն նիստը շարունակելը:»:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված առաջին իրավական հարցը հետնյալն է. արդյո՛ք Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտը կայացնելիս թուլ է տվել կողմերի հավասարության ն մրցակցության սկզբունքի խախտում:

10. ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի համաձայն՝

«Յուրաքանչյուն ոք ունս, անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

2. Դատական վարույթը կամ դրա մի մասր, օրենքով սահմանված դեպքերում ն կարգով, դատարանի որոշմամբ կարող է անցկացվել դոնվակ՝ վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նան պետական անվտանգության, հասարակական կարգի կամ րարոյականությաւն պաշտպանության նպավաւկով (...)»:

ՃՇՇ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն՝

«Դատարանում վարույթն խրականացվւմ է կողմերի հավասարության ն մրցակցության հիման վրա: Կողմերի հավասարությունից ն մրցակցությունից շեղում թույլատրվում է միայն ապացուցողական գործողությունների կատարման դատական երաշխիքների վարույթում, համաձայնեցման, համագործակցության ն արագացված վարույթներում, ինչպես նան վճռաբեկ վարուլթում ն բացառիկ վերանայման վարույթներում:

3 Տե՛ս բողոքին կից նյութերում:

11

2. Մեղադրանքը ն պաշտպանությունը տարանջատված են. դրանք իրականացնում են տարբեր անձինք: Դատարանն ապահովում է դատական նիստին կողմերի մասնակցության իրավունքը:

3 Դատարանը, պահպանելով անկողմնակալությունը, մեղադրանքի ն պաշտպանության կողմերի համար ատեղծում է բոլոր ապացույցները ներկայացնելու ն համակողմանի հետազոտելու համար անհրաժեշտ պայմաններ: Դատարանը, կողմի միջնորդությամի, այն օրենսգրքով սահմանված կարգով, աջակցում է նրան ձեռք բերելու անհրաժեշտ ապացույցներ:

4. Դատարանում կողմերն օժտված են իրենց դիրքորոշումը ներկայացնելու ն պաշտպանելու հավասար հնարավորություններով: Դավաւկան ակտի հիմքում կարող են դրվել միայն այնպիսի ապացույցներ, որոնց հետազոտման ընթացքում կողմերից յուրաքանչյուրի հաւմար ապահովվել են հավասեւր պայմաններ: (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ն 1-րդ կետերի համաձայն՝ դատախազն իրավունք ունի

«5) (նաարծիք հայտնելու դատական վարույթի այ րլ մասնակիցների միջնորդությունների ն հայտալրարությունների վերաբերյալ.

Ա) վերաքննիչ ն Վճռարեկ դատարաններում մասնակցելու դատական նիարին. (:-.)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 149-րդ հոդվածի համաձայն՝

«1. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է վարութային գործողության ն դատական նիստի մասին պատշաճ ծանուցել այն անձանց, որոնք դրանց մասնակցելու իրավունք կամ պարվաւկաւնություն ունեն:

2. Վարույթի ընթացքում անձի ծանուցումը կատարվում է՝

1) թղթային կամ էլեկտրոնային ծանուցագրով.

2) ծանուցվող անձի մասնակցությամբ կատարվող վարութային գործողության կամ. ընթացող դատական նիարի ժամանակ ծանուցման մասին հայտարարելով ն միաժամանակ համապաւտասխան արձանագրության մեջ այդ մասին նշում կատարելով.

12

3) ծանուցվողի համաձայնությամբ ցանկացած այլ եղանակով:

(:.)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի համաճայն՝

«Լ Ծանուցումի պամշաճ է, եթե'

1) թղթային ծանուցագիրն արացել է անձամբ ծեւնուցվողը.

2) թղթային ծանուցագիրն ատաւցվել է ծանուցվողի նշաւծ հասցեով.

3) թղթային ծանուցագիրն արագողը գրավոր հաստոեւտել է այն ծանուցվողին հանձնելու փաստր.

4) թղթային ծանուցագիրը վերադարձվել է վարույթն իրականացնող մարմին՝ ծանուցվողի կողմից այն ընդունելուց հրաժարվելու մասին նշումով, եթե ծանուցագիրը հանձնողը վարույթով չշահագրգոված անձ է.

5) առկա է ծանուցվող անձի էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված էլեկտրոնային ծաւնուցագիրն արանալու մասին էլեկտրոնային հավաստում.

6) ծանուցվողը վարութաւյին գործողության արձանագրություն մեջ արորագրությաւմը հասպտաւտել է ծանուցումն արանալու փաստր.

7) դավաւկան նիատում ձայնային արձանագրմամը ամրագրվել է ծանուցմաւն փապրը.

8) ծանուցումն ուղարկվել է ծանուցվողի կողմից գրավոր ն հսփաւկ առաջարկված եղանակով:

2. Պատշաճ ծանուցմեւմի հրավիրված անձը պարտավոր է վարութային գործողության կատարման վայր կամ դատական նիատի ներկայանալ նշանակված ժամին կամ վարույթն իրականացնող մարմնին նախապես իրազեկել չներկայանալու պատճառների մասին: Անհարգելի պատճառով չներկայացած անձի նկատմամբ կարող են կիրառվել սույն օրենսգրքով նախատեսված հարկադրանքի միջոցներ»:

ՃՇՇ քրեական դատավարության օրենսգրքի 264-րդ հոդվածի համաձայն՝

«Դատական վարույթն իրականացվում է րանավոր, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ գրավոր ընթացակարգով:

13

Բանավոր ընթացակարգով վարույթն իրականացվում է դատաւկան նիստերի ձնով, որոնց ընթացքում, որպես կանոն, անցկացվում են դատալսումներ:: Դատական նիարն անցկացվում է դատական նեիատերի դահլիճում, բացառությամբ ասյն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

Դատարաւնը սեփական նախաձեռնությամը իրաւվասու է սույն հոդվածի 3-րդ մասում: նշված վարույթներն իրականացնելու բանավոր ընթացակարգով կամ գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթն իր որոշմամբ փոխակերպելու բանավոր ընթացակարգով վարույթի, որի մասին այն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցում է վարույթի վերաբերելի մասնակիցներին:»:

ՃՇՇ քրեական դատավարության օրենսգրքի 271-րդ հոդվածի համաձայն՝

«ւ. Դատական վարույթին ներգրավված ն պատշաճ ծանուցված րոլոր անձինք պարտավոր են ժամանակին ներկայանալ դատական նիստին՝ ունենալով անձր հաստատող փաստաթուղթ, իսկ անհրաժեշտության դեպքում նան լիազորությունը հաստատող փաստաթուղթ:

2 Հարգելի պատճառով դատական նիստին ներկա լինելու հնարավորություն չունեցող անձր պարվաւվոր է նախապես ն պատշաճ կարգով դատարաւնին տեղեկացնել իր ներկայանալու անհնարինության ն դրա պատճառների մասին:

3. Դատական նիստին առանց հարգելի պատճառի չներկայացած անձի նկատմամբ դատարանի որոշմամբ կարող են կիրառվել ասն օրենսգրքով նախատեսված դատավարական սանկցիաներ հետագա դատական նիստերին երա ներկայությունն ապահովելու նպատակով:

(:.):

ՃՇՇ քրեական դատավարության օրենսգրքի 273-րդ հոդվածի համաճայն՝

«Լ. Դատական նիստին հանրային մեղադրողի մասնակցությունը պարտադիր է, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ: Դատական նիստին հանրային մեղադրողի չներկայանալու ն տվյալ նիատում նրան այլ դափաւխազով վտխարինելու անհնարինության դեպքում դատալսումները հետաձգվում են: (...)»:

14

ՃՇՇ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի համաճայն՝

«ւ. Դատալսումները հետաձգվում են՝

(.-.)

2) դատական նիստին սույն օրենսգրքի 272:275-րդ հոդվածներով նախատեսված անձանցից որնէ մեկի չներկայանալու դեպքում, եթն նրա մասնակցությունը պարտադիր է օրենքով կամ դատարանի որոշման հիման վրա.

(:.»:

1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ նան Եվրոպական դատարան) կողմից ձնավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ արդար դատական քննության երաշխիքը, որը «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի նպատակն է, նշված կոնվենցիայի իմաստով ցանկացած ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից է՞:

Եվրոպական դատարանը բազմաթիվ գործերով դիրքորոշում է հայտնել, որ զենքերի հավասարության սկզբունքն արդարացի դատաքննության լայն հասկացության հատկանիշներից մեկն է, որն ընդգրկում է նան այն հիմնարար իրավունքը, որ քրեական վարույթը պետք է մրցակցային լինի: Քրեական գործով մրցակցային դատավարության իրավունքը նշանակում է, որ ն մեղադրանքի, ն պաշտպանության կողմերին պետք է հնարավորություն տրվի տեղեկանալու մյուս կողմի ներկայացրած փաստարկներին ու ապացույցներին, ինչպես նան մեկնաբանելու դրանք»: Հնարավոր են տարբեր եղանակներ, որոնցով ներպետական իրավունքը կարող է երաշխավորել այս պահանջի բավարարումը: Սակայն, անկախ նրանից, թե ինչպիսի միջոց է ընտրվել, պետք է ապահովվի փաստարկների ներկայացման վերաբերյալ մյուս կողմի իրազեկումը, ինչպես նան վերջինիս պետք է իրական հնարավորություն տրվի մեկնաբանելու դրանք:

Հ Տե՛ս Շքոեց ռոգ ԻՇ «հօ Սուգ ԷՅոքգօող, 1984 թվականի հունիսի 28, գանգատներ թիվ 7819/77 ն 7878/77, կետ 69:

5 Տե՛ս Օ«ոթո սույ, 2003 թվականի մարտի 12, գանգատ թիվ 46221/99, կետ 166: Տե՛ս, ի թիվս այլնի, ՕճոԱռ 5» 4. Օծոոճո:, 2001 թվականի փետրվարի 13, գանգատ թիվ 23541/94, կետ 39, 16764. Օօոտճո:, 2001 թվականի փետրվարի Թ, գանգատ թիվ 24479/94, կետ 44:

15

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով քրեական 0դատավարությունում մրցակցության սկզբունքին, իր նախադեպային որոշումներով իրավական դիրքորոշումներ է ձնավորել առ այն, որ մրցակցության սկզբունքն արդար դատաքննության հիմնարար իրավունքի բաղկացուցիչ տարր է: Այդ սկզբունքի իմաստով դատաքննության ժամանակ ն' մեղադրանքի, ն. պաշտպանության կողմերի համար պետք է հավասարապես երաշխավորվի ողջամիտ հնարավորություն իր գործը ներկայացնելու այնպիսի պայմաններում, որը նվազ բարենպաստ չի լինի, քան այն հնարավորությունը, որը տրամադրվում է մրցակից կողմին: Այսինքն՝ մրցակցության սկզբունքն անհրաժեշտ է դիտարկել կողմերի հավասարության հիմնարար պահանջի հետ միասնության մեջ, ինչը, ի թիվս այլոց, ենթադրում է, որ կողմը պետք է հնարավորություն ունենա պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահերը, ծանոթանալու մյուս կողմի ներկայացրած փաստարկներին ն ապացույցներին: Նշվածն արդար դատական քննության իրավունքի ապահովման կարնորագույն նախապայման է, քանի որ քննության իրականացումն առանց կողմերի հավասար տեղեկացվածության նշանակում է մրցակցության ն կողմերի հավասարության հիմնարար դրույթների անհամաչափ ձնականացում ն առարկայազրկում: Այլ խոսքով՝ ինչպես առաջին ատյանի դատարանը, այնպես էլ նշյալ դատարանի կայացրած դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածություն, դատական ստուգման ենթարկելիս` Վերաքննիչ դատարանը, պարտավոր են միջոցներ ձեռնարկել կողմերի հավասարության ն մրցակցային դատավարության ապահովման ուղղությամբ: Այսպիսով, դատական քննությանը մասնակցելը կողմերի քրեադատավարական օրենքով երաշխավորված իրավունքն է, իսկ նշված իրավունքի ապահովման պարտականությունը կրում է դատարանը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդար դատական քննություն իրականացնելու պահանջը ՀՀ ներպետական իրավունքի իմաստով նս հավասարապես վերաբերելի է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում անցկացվող դատական քննությանըձ: 5 Տե՛ս ոսանտ ոստոզտ, Վճռաբեկ դատարանի՝ Հարություն Պետրոսյանի գործով 2018 թվականի ապրիլի 18- ի թիվ ԵԿԴ/0102/11/17, Ամալյա Ղարիբյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԿԴ/0008/06/11, Նոյ

16

12. Քրեական գործով վարույթի շրջանակներում անձի ծանուցման՝ որպես դատավարական գործողություններին վերջինիս մասնակցության ապահովմանն ուղղված ընթացակարգի պատշաճությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից քննարկման առարա է դարձել անձի արդար դատաքննության իրավունքի երաշխավորման շրջանակներում: Մասնավորապես, Գուսակն ընդդեմ Ռուսաարանի գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ արդարադատության իրականացման շահերից ելնելով` դատավարության կողմը դատական նիստի մասին պետք է ծանուցվի այնպես, որ ոչ միայն ունենա նիստի անցկացման ժամի ն վայրի վերաբերյալ տեղեկանալու հնարավորություն, այլն իր գործը նախապատրաստելու ն դատական նիստին մասնակցելու բավարար ժամանակ: Ծանուցագրի պաշտոնական ուղարկումն առանց որնէ համոզմունքի, որ այն անձին կհանձնվի ժամանակին, չի կարող համարվել պատշաճ ծանուցում՛:

13. Սահմանադրական դատարանն իր՝ 2015 թվականի հունվարի 27-ին կայացրած թիվ ՍԴՈ-1189 որոշմամբ ընդգծել է, որ՝ «(...) շառագրգիո սուբյեկտների կողմից (..) պավշաճ ծանուցված լինելը` վերջիններիս իրավունքների պաշտպանության օոճեե0 տտծ զառ ոօո (պայման, առանց որի հնարավոր չէ) կարնոր պայման է, առանց որի հնարավոր չէ երաշխավորել նրանց իրավունքների արդյոււավեր պաշվապանությունը: .Ուարին ծանուցման ինարիտուտի իրավական կանոնակարգումները պեզք է կրեն ոչ թե ձնական բնույթ, այլ պետք է ուղղված լինեն (...) սուրյեկտի (.../ Սահմանադրությամբ ն օրենքներով երաշխավորված իրավունքների պաշտպանությանը: Նշված նպատակն իրագործելու համար օրենսդիրը պետք է նախապտեսի (...) արդյունավետ ծանուցման (...) ընթացակարգ, որը գործնականում կրացառի (...) շահագրգիո անձանց օրյեկտիվորեն ոչ իրազեկված լինելու իրավիճակները»:

14. Վերոգրյալ նորմերի ն իրավական վերլուծությունների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը ոչ միայն սահմանել է կողմի ծանուցման թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԿԴ/0230/01/14, Ռաֆայել Քոթանջյանի գործով 2016 թվականի Կոյեմբերի 1-ի թիվ ԿԴ3/0010/06/15 որոշումները:

7 Տե՛ս Օստոի 7. Քստտո, 2011 թվական հունիսի 7, գանգատ թիվ 28956/05:

17

կարգը ն եղանակները, այլն դրա պատշաճության վերաբերյալ կանոնները, միաժամանակ ամրագրելով, որ եթե ծանուցումը եղել է պատշաճ, իսկ կողմը չի ներկայացել դատական վարույթին, ապա դատարանն իրավունք ունի իրականացնելու բողոքի քննություն՝ առանց պատշաճ կարգով ծանուցված կողմի մասնակցության, հակառակ դեպքում, եթե ծանուցումը պատշաճ չի եղել, ապա դատալսումները պետք է հետաձգել ն ապահովել կողմերի պատշաճ ծանուցումը:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝

- 2023 թվականի փետրվարի 17-ին Վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է թիվ ՇԿԴ/0034/06/23 քրեական վարույթով 2023 թվականի փետրվարի 2-ի՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննելու վերաբերյալ որոշման դեմ մեղադրյալ Կարեն Մկրտչյանի պաշտպաններ Մ.Ալեքսանյանի ն Ա.Մանուկյանի հատուկ վերանայաման բողոքն վարույթ ընդունելու ն դատական վարույթն գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին որոշում, որն ուղարկվել է դատավարության մասնակիցներին (պաշտպաններին, մեղադրյալին, քննիչին ն հսկող դատախազին) ն վիճարկվող դատական ակտը կայացրած դատարանին,

- 2023 թվականի փետրվարի 27-ին Վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթը բանավոր ընթացակարգի փոխակերպելու մասին որոշում ն հատուկ վերանայման բողոքի հիման վրա դատական նիստը նշանակվել է 2023 թվականի մարտի 7-ին՝ ժամը 16:00-ին, որն ուղարկվել է դատավարության մասնակիցներին ն Առաջին ատյանի դատարան",

- 2023 թվականի մարտի 7-ին Վերաքննիչ դատարանի թիվ 3 դատական դահլիճում՝ ժամը 14:43-ին, կայացվել է թիվ ՀԿԴ/0034/06/23 վարույթով դատական նիստը, որին մասնակցել են պաշտպաններ Ա.Մանուկյանը ն Մ.Ալեքսանյանը: Դատական նիստը ավարտվել ն որոշումը հրապարակվել է նույն օրը՝ ժամը 15:37-ին ", 8Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 32-45,

Ց Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 49-60:

10 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 6163:

18

- 2023 թվականի մարտի 15-ին Վերաքննիչ դատարանի կողմից՝ ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Հ.Հարությունյանի գրության, հայտնվել է, որ 2023 թվականի մարտի 7-ին՝ ժամը 16:00-ին նշանակված դատական նիստը տեղափոխվել է նուն օրը՝ ժամը 14:00ին ն դատարանի աշխատակազմը փորձլ է կապ հաստատել վարույթի մասնակիցների հետ: Պաշտպանական կողմի հետ հաջողվել է կապ հաստատել, սակայն մեղադրանքի կողմի հետ կապ հաստատել չի հաջողվել, միննուն ժամանակ հաշվի առնելով, որ պարզաբանման ենթակա հարցերը ուղղված էին պաշտպանական կողմին, Վերաքննիչ դատարանը հնարավոր է համարել առանց դատախազի ներկայության նիստ նշանակել:

16. Վերոշարադրյալ փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-14-րդ կետերում վկայակոչված իրավական նորմերի ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեն Վերաքննիչ դատարանի՝ գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթը բանավոր ընթացակարգի փոխակերպելու մասին որոշումը ն դրան կից գրությունները քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պատշաճ կերպով ուղարկվել են դատավարության մասնակիցներին, սակայն որոշմամբ նշված՝ 2023 թվականի մարտի 7- ին՝ ժամը 16:00-ին կայանալիք դատական նիստը կայացել է նույն օրը՝ ժամը 14:43-ին, որի մասին մեղադրանքի կողմը պատշաճ կերպով ծանուցված չի եղել, իսկ գործի նյութերում բացակայում են հակառակը հավաստող տվյալները: Արդյունքում՝ 2023 թվականի մարտի 7ին՝ ժամը 14:43ին կայացված դատական նիստի ժամանակ դատական նիստի քարտուղարը զեկուցել է, որ ներկայացել են փաստաբանները, իսկ նախագահող դատավորը պարզաբանել է, որ դատախազը պատշաճ ծանուցվել, սակայն չի ներկայացել դատական նիստին: ՃՀամաճձայն բողոքաբերի պնդման՝ դատարանի աշխատակազմի կողմից մեղադրյալի պաշտպաններն իրազեկվել են դատական նիստի ժամի տեղափոխության մասին ն վերջիններիս մասնակցություն, ապահովվել է դատական նիստին: Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ գործի նյութերում առկա՝

19

Վերաքննիչ դատարանի 2023 թվականի մարտի 15-ի գրության համաձայն՝ Վերաքննիչ դատարանի աշխատակազմի կողմից մեղադրյալի պաշտպաններին դատական նիստի ժամի փոփոխության մասին հնարավոր է եղել հայտնել, իսկ դատախազության հետ կապ հաստատել չի հաջողվել, ուստի թիվ ՀԿԴ/0034/06/23 վարույթով 2023 թվականի մարտի 7-ին ժամը՝ 14:43-ին, դատական նիստին փաստացի մասնակցել են միայն պաշտպաններ ԱՄանուկյանը ն Մ.Ալեքսանյանը:

Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով դատախազի պատշաճ կերպով ծանուցված լինելու ն չներկայանալու փաստը, հետամուտ չի եղել պարզելու, թե արդյո՞ք մեղադրանքի կողմում հանդես եկող դատավարության մասնակիցները պատշաճ կերպով ծանուցված են եղել նախապես նշանակված դատական նիստի ժամի փոփոխության մասին:

17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանը չի ապահովել մեղադրանքի կողմի հավասարության ն մրցակցության իրավունքն այն պայմաններում, երբ պաշտպանների վերաքննիչ բողոքի բանավոր քննությունն իրականացրել է առանց մեղադրանքի կողմի մասնակցության՝ Վերաքննիչ դատարանի նախապես նշանակված դատական նիստի ժամանակի փոփոխության մասին պատշաճ ծանուցված լինելը հավաստող ապացույցների բացակայության պարագայում:

8. Ամփոփելով վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջների խախտում, ինչն իր բնույթով էական է, հետնաբար վերոգրյալ հանգամանքը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 354րդ ն 400րդ հոդվածների համաձայն բեկանելու Վերաքննիչ դատարանի որոշումը ն վարույթը փոխանցելու ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան նոր քննության:

11 Տե'ս, ուամուտ ուսռոմչ Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18, Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները

20

19. Ինչ վերաբերում է բողոքում բարձրացված մյուս իրավական հարցին, ապա սույն դեպքում, երբ արդեն իսկ առկա են բողոքարկվող դատական ակտը բեկանելու իրավական հիմքերը Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի գտնում դրան անդրադառնալը:

20. Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, վերացնելով սույն որոշմամբ արձանագրված խախտումը, պետք է քննարկման առարկա դարձնի մեղադրյալ Կարեն Պետիկի Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշմամբ արձանագրված կալանավորման իրավաչափության հարցը մեղադրանքի ն պաշտպանության կողմերի պարտադիր մասնակցությամբ, իսկ արդյունքում հանգի համապատասխան հետնության:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 17-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ, 36Է363-րդ, 386-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Լ Կարեն Պետիկի Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի մարտի 7-ի որոշումը բեկանել ն գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ՉԻՉՈՅԱՆ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 փետրվարի, 2024 թ.
Գործի #:
ՀԿԴ/0034/06/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել