Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 279 — Արտոնագրային հարկի հաշվարկման գործակիցները 1. Միայն մեկ հաշվետու ամիս ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար ար
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 279AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 279 — Արտոնագրային հարկի հաշվարկման գործակիցները 1. Միայն մեկ հաշվետու ամիս ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար ար

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 279. Արտոնագրային հարկի հաշվարկման գործակիցները 1. Միայն մեկ հաշվետու ամիս ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար արտոնագրային հարկի հաշվարկման նպատակով արտոնագրային հարկի հաշվարկման գործակիցը սահմանվում է 1.0: Մեկից ավելի հաշվետու ամիսներ ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար արտոնագրային հարկի հաշվարկման գործակիցը որոշվում է` մեկ հաշվետու ամսվա համար սահմանված` 1.0 գործակիցը նվազեցնելով հաշվետու ժամանակաշրջանում ներառված մեկից ավելի հաշվե

Ամբողջ Տեքստ

Հոդված 279. Արտոնագրային հարկի հաշվարկման գործակիցները 1. Միայն մեկ հաշվետու ամիս ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար արտոնագրային հարկի հաշվարկման նպատակով արտոնագրային հարկի հաշվարկման գործակիցը սահմանվում է 1.0: Մեկից ավելի հաշվետու ամիսներ ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար արտոնագրային հարկի հաշվարկման գործակիցը որոշվում է` մեկ հաշվետու ամսվա համար սահմանված` 1.0 գործակիցը նվազեցնելով հաշվետու ժամանակաշրջանում ներառված մեկից ավելի հաշվետու ամիսների քանակի և 0.02-ի արտադրյալի չափով:

2. Արտոնագրային հարկի հաշվարկման համար կիրառվում են նաև հետևյալ լրացուցիչ գործակիցները. 1) ներարտադրական կամ ներտնտեսական նպատակներով հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար` 0.5. 2) հունիս, հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներից բացի, մնացած ամիսներին բացառապես բացօթյա վայրերի միջոցով կազմակերպվող հանրային սննդի գործունեության համար` 0.8. 3) հեստապար և համանման այլ ցուցադրումներ ունեցող հանրային սննդի գործունեության իրականացման վայրերի (օբյեկտների) համար` 5.

4) Երևան քաղաքում վարսավիրական ծառայությունների մատուցման, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտների (բացառությամբ մինչև 50 մ 2 սպասարկման սրահի մակերես ունեցող օբյեկտների), ավտոտեխսպասարկման կայանների (կետերի), ավտոկանգառների, բիլիարդ խաղի, սեղանի թենիս խաղի, մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով առևտրի, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման համար` ա. առաջին և երկրորդ գոտիների համար` 1.4, բ. մյուս գոտիների համար` 1.05.

5) Երևան քաղաքում ատամնաբուժական, ատամնատեխնիկական գործունեության իրականացման համար` ա. առաջին և երկրորդ գոտիների համար` 1.0, բ. մյուս գոտիների համար` 0.75. 6) տոնավաճառների, վերնիսաժների, շուկաների, Երևանի կայարանների (ավտոկայարանների), մետրոպոլիտենի կայարանների կամ դրանց անմիջապես հարող տարածքներում գտնվող ավտոկանգառների գործունեության համար` 2.5. 7) բացառապես գիշերային ժամերին (ժամը 21:00-ից մինչև ժամը 09:00-ն) աշխատող ավտոկանգառների գործունեության համար` 0.5. 8) ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների համար ուղևորափոխադրման գործակից, որը որոշվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ավտոբուսով կամ միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու համար նախատեսված ավտոբուսների և (կամ) միկրոավտոբուսների նստատեղերի քանակների հանրագումարով: Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ուղևորափոխադրման գործակիցը չի կարող նվազեցվել: 3.

Երևան քաղաքի բաշխումը` ըստ տարածքային գոտիների, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել