ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 202 6 թվականի հուլիսի 3 - ին «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով. «2.1) համայնքի վարչական տարածքում՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա, Կառավարության սահմանած կարգով հաշվառված և Կառավարության հաստատած՝ օրինականացման ենթակա ինքնակամ շինությունների ցանկում ընդգրկված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինականացման համար.»: Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24-րդ կետով. «24) սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետով նախատեսված տեղական տուրքը գանձվում է հետևյալ չափերով. ա․ Երևան քաղաքի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի վարչական տարածքներում գտնվող համապատասխան անշարժ գույքի համար՝ վճարման պահին գործող՝ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու համար սահմանված տեղական վճարի (առկայության դեպքում) եռապատիկի, սույն մասի 1-ին կետով սահմանված շինարարության թույլտվության տրամադրման համար՝ ավագանու որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված տեղական տուրքի եռապատիկի հանրագումարի և հարյուր միլիոն դրամի չափով, բ․ սույն կետի «ա» ենթակետում չնշված մարզերի վարչական տարածքներում գտնվող համապատասխան անշարժ գույքի համար՝ վճարման պահին գործող՝ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու համար սահմանված տեղական վճարի (առկայության դեպքում) եռապատիկի, սույն մասի 1-ին կետով սահմանված շինարարության թույլտվության տրամադրման համար՝ ավագանու որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված տեղական տուրքի եռապատիկի հանրագումարի և հիսուն միլիոն դրամի չափով:»: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. հուլիսի 16 Երևան ՀՕ-332-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-332-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (18.07.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 17.07.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.07.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 16.07.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 18.07.2026 Հիմնական ակտ 03.07.2026, ՀՕ-332-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 26.12.1997, ՀՕ-185 26.12.1997, ՀՕ-185 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 հուլիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՀՕ-332-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
