Խաչունց — ԵԱՆԴ/2065/02/17
Ամփոփում
քննելով (Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոե իրավաբանական անձանց միության (այսուհետ` Բյուրո) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.06.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Բյուրոյի ընդդեմ Արամ Խաչունցի` գումարի բռնագանձման պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Բյուրոն պահանջել է Արամ Խաչունցից բռնագանձել 941.000 ՀՀ դրամ, որից 911.000 ՀՀ դրամը` որպես տուժողների գույքին պատճառված և Բյուրոյի կողմից 2 հատուցված վնասի գումար, 30.000 ՀՀ դրամը` որպես նշանակված փորձաքննությունների դիմաց Բյուրոյի կողմից վճարված գումար, ինչպես նաև տրամադրված ժամկետն
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/2065/02/17
դատարանի որոշում
2021թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/2065/02/17
Նախագահող դատավոր`
Ա. Սմբատյան
Դատավորներ`
Մ. Հարթենյան
Կ. Չիլինգարյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող
զեկուցող
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
2021 թվականի փետրվարի 23-ին
գրավոր ընթացակարգով քննելով (Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոե իրավաբանական անձանց միության (այսուհետ` Բյուրո) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.06.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Բյուրոյի ընդդեմ Արամ Խաչունցի` գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Բյուրոն պահանջել է Արամ Խաչունցից բռնագանձել 941.000 ՀՀ դրամ, որից 911.000 ՀՀ դրամը` որպես տուժողների գույքին պատճառված և Բյուրոյի կողմից
2
հատուցված վնասի գումար, 30.000 ՀՀ դրամը` որպես նշանակված փորձաքննությունների դիմաց Բյուրոյի կողմից վճարված գումար, ինչպես նաև տրամադրված ժամկետների ավարտից` 17.05.2017 թվականից սկսած պատասխանողի կողմից ապօրինի պահված 631.000 ՀՀ դրամի և 01.06.2017 թվականից սկսած պատասխանողի կողմից ապօրինի պահված 280.000 ՀՀ դրամի նկատմամբ մինչև պարտավորության դադարման օրը ՀՀ քաղաքացիական
օրենսգրքի
411-րդ
հոդվածով
սահմանված
կարգով
հաշվեգրվող
տոկոսների գումարը և նախապես վճարված 18.820 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Բադիրյան) (այսուհետ` Դատարան) 28.12.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է Արամ Խաչունցից հօգուտ Բյուրոյի բռնագանձել 911.000 ՀՀ դրամ` որպես հատուցված վնաս, 30.000 ՀՀ դրամ` որպես նշանակված փորձաքննությունների դիմաց Բյուրոյի կողմից վճարված գումար, ինչպես նաև 18.220 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Հայցապահանջը` մնացած մասով, մերժվել է` մնացած մասով դատական ծախսերի հարցը համարելով լուծված: Միաժամանակ վճռվել է դատական ակտի կատարումից հետո Դատարանի 29.05.2017 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը` հայցագնի` 911.000 ՀՀ դրամի չափով Արամ Խաչունցին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա դրված արգելանքը, վերացնել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.06.2019 թվականի որոշմամբ Բյուրոյի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 28.12.2018 թվականի վճիռը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով հաշվեգրվող տոկոսները բռնագանձելու պահանջը մերժելու մասով, մասնակիորեն բեկանվել է և փոփոխվել հետևյալ կերպ` (Արամ Խաչունցից հօգուտ (Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոե իրավաբանական անձանց միության սկսած վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարումը բռնագանձել 911.000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով
սահմանված
կարգով
հաշվարկվող
տոկոսի
գումարները։
(Հայաստանի
ավտոապահովագրողների բյուրոե իրավաբանական անձանց միության հայցը` 631.000 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 17.05.2017 թվականից, իսկ 280.000 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 01.06.2017 թվականից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսի գումարները բռնագանձելու մասով, մերժել: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 29.05.2017 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը, այն է` հայցագնի` 911.000 ՀՀ դրամի չափով Արամ Խաչունցին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա դրված արգելանքը, պահպանել մինչև սույն դատական ակտի կատարումըե: Դատական ծախսերի հարցը համարել լուծվածե: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բյուրոն:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
3
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածը, 352-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ հոդվածները, 66-րդ հոդվածի 1-ին մասը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի վճռով ոչ թե ստեղծվել է պատասխանողի պարտավորությունը Բյուրոյի նկատմամբ, այլ հաստատվել է օրենքի ուժով վաղուց առկա, պատասխանողի կողմից կատարման ենթակա, սակայն չկատարված պարտավորությունը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Բյուրոն պարտավորությունը կատարելու համար պատասխանողին տրամադրել է երկու ամիս ժամկետ` առանց որևէ տոկոսների վճարման: Այդ ժամկետը Բյուրոյի ներքին իրավական ակտերով նախատեսված ողջամիտ ժամկետն
է,
որը
շատ
ավելի
երկար
է,
քան
ՀՀ
քաղաքացիական
օրենսգրքի
352-րդ հոդվածով սահմանված ժամկետն է:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ կետանցի օրը չի կարող կապվել վճիռն օրինական ուժի մեջ մտնելու հետ, քանի որ կետանցի առկայությունը, ըստ էության, վճիռը կայացնելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի` տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից: Բյուրոյի համոզմամբ
կետանցի
օրը
սկսվում
է
պարտավորությունը
կատարելու
համար
տրամադրված ողջամիտ ժամկետի ավարտի օրվան հաջորդող օրը:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է (մասնակիորեն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման պահանջի մերժման մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 28.06.2019 թվականի որոշումը և փոփոխել այն` ամբողջությամբ բավարարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման հայցվորի պահանջը, ինչպես նաև անդրադառնալ դատական ծախսերի բաշխմանըե:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) ՀՀ ոստիկանության (Ճանապարհային ոստիկանությունե ծառայության կողմից 20.02.2017 թվականին կազմված եզրակացության համաձայն` 14.02.2017 թվականին ժամը 00:30-ի սահմաններում Երևան քաղաքի Քանաքեռ 14-րդ և Զ. Քանաքեռցու փողոցների խաչմերուկում Արամ Խաչունցին պատկանող և նրա վարած (Մերսեդեսե մակնիշի 34 FL 407 հաշվառման համարանիշով ավտոմոբիլը բախվել է սեփականության իրավունքով Վանիկ Հակոբյանին պատկանող և նրա վարած (Մերսեդեսե մակնիշի 35 CF 669 հաշվառման համարանիշի ավտոմոբիլին: Բախման հետևանքով վերջինս կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և դեպի ձախ գնալով` դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և առջևի մասով բախվել է խանութի պատին և գազատար խողովակին: Վթարի հետևանքով պատճառվել է գույքի վնասում (գ.թ. 8):
2) Տուժող Վանիկ Հակոբյանի կողմից 24.02.2017 թվականին ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմում է ներկայացվել Բյուրո (դիմումի հերթական համարը` 2155) (գ.թ. 15-16):
4
3)
Տուժող
(Գազպրոմ
Արմենիաե
ՓԲԸ-ի
կողմից
16.03.2017
թվականին
ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմում է ներկայացվել Բյուրո (դիմումի հերթական համարը` 2176) (գ.թ. 17-18):
4) (Ալտա Վիպե ՍՊԸ-ի կողմից 09.03.2017 թվականին տրված ավտոմեքենային պատճառված
վնասի
գնահատման
թիվ
ՇԳՀ/03/078
հաշվետվության
համաձայն`
(Մերսեդեսե մակնիշի, 35 CF 669 հ/հ-ի թեթև մարդատար մեքենային պատճառված վնասի արժեքը կազմել է 631.000 ՀՀ դրամ (գ.թ. 27-31):
5) (Ար Վի Էմ Քոնսալտե ՍՊԸ-ի կողմից 27.03.2017 թվականին տրված` գույքին պատճառված վնասի գնահատման թիվ Հ046 հաշվետվության համաձայն` ք. Երևան, Սարկավագի թիվ 12, 2-րդ շենքի դիմաց գտնվող, (Գազպրոմ Արմենիաե ՓԲԸ-ին պատկանող գազատարին պատճառված վնասը 27.03.2017 թվականի դրությամբ գործող շուկայական գներով կարող է կազմել (կլորացված) 280.000 հազար ՀՀ դրամ, որն էլ տվյալ դեպքում դիտվել է որպես սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափ (գ.թ. 35-37):
6) Բյուրոն 16.03.2017 թվականի թիվ ՀՈ/17-078 (Հատուցում վճարելու վերաբերյալե որոշմամբ բավարարել է Վանիկ Հակոբյանի կողմից ներկայացված հատուցում ստանալու վերաբերյալ դիմումը` որոշելով նրան վճարել 631.000 ՀՀ դրամ (գ.թ. 42):
7) Համաձայն 23.03.2017 թվականի թիվ 170323037306053 մեմորիալ օրդերի` Բյուրոյի կողմից Վանիկ Հակոբյանին է փոխանցվել 631.000 ՀՀ դրամ (գ.թ. 44):
8) Բյուրոն 31.03.2017 թվականի թիվ ՀՈ/17-098 (Հատուցում վճարելու վերաբերյալե որոշմամբ բավարարել է (Գազպրոմ-Արմենիաե ՓԲԸ-ի կողմից ներկայացված հատուցում ստանալու վերաբերյալ դիմումը` որոշելով վերջինիս վճարել 280.000 ՀՀ դրամ (գ.թ. 43): 9)
Համաձայն
05.04.2017
թվականի
թիվ
170405030505001-121245
վճարման
հանձնարարագրի` Բյուրոյի կողմից (Գազպրոմ-Արմենիաե ՓԲԸ-ին է փոխանցվել 280.000 ՀՀ դրամ (գ.թ. 45):
10) Բյուրոյի կողմից 646.000 ՀՀ դրամ պարտավորության վերաբերյալ Արամ Խաչունցին ուղղված 16.03.2017 թվականի թիվ Բ/17-01414 (Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացմանե ծանուցման 2-րդ կետի համաձայն` Բյուրոն
երաշխավորման
ֆոնդի
միջոցների
հաշվին
հատուցել
է
այն
ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ պատճառված վնասը, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր` համապատասխանաբար հետադարձ պահանջի իրավունք ստանալով վնաս պատճառած անձի և ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ,
որոնք
Բյուրոյի
նկատմամբ
հանդես
են
գալիս
որպես
համապարտ
պարտապաններ:
Նույն ծանուցման 7-րդ կետի համաձայն` որպես պարտավորության մարման հնարավոր 1-ին տարբերակ` առաջարկվել է հատուցումը վճարելու որոշման ամսաթվից հետո` առավելագույնը 2 ամսվա ընթացքում, վճարել պարտավորության ամբողջ գումարը` առանց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների: Որպես պարտավորության մարման հնարավոր 2-րդ տարբերակ` առաջարկվել է հատուցումը վճարելու որոշման ամսաթվից հետո` առավելագույնը 2 ամսվա ընթացքում, վճարել առնվազն 161.500 ՀՀ դրամ և Բյուրոյի հետ կնքել համաձայնագիր` պարտավորության մնացորդային գումարը` ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով
5
սահմանված տոկոսները, առավելագույնը 12 ամսվա ընթացքում` ամսական առնվազն 1/12 չափով հավասարաչափ մարումներ կատարելու միջոցով վճարելու վերաբերյալ (գ.թ. 46):
11) Բյուրոյի կողմից 295.000 ՀՀ դրամ պարտավորության վերաբերյալ Արամ Խաչունցին ուղղված 04.04.2017 թվականի թիվ Բ/17-01798 (Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացմանե ծանուցման 2-րդ կետի համաձայն՝ Բյուրոն
երաշխավորման
ֆոնդի
միջոցների
հաշվին
հատուցել
է
այն
ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ պատճառված վնասը, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր` համապատասխանաբար հետադարձ պահանջի իրավունք ստանալով վնաս պատճառած անձի և ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ,
որոնք
Բյուրոի
նկատմամբ
հանդես
են
գալիս
որպես
համապարտ
պարտապաններ:
Նույն ծանուցման 7-րդ կետի համաձայն` որպես պարտավորության մարման հնարավոր 1-ին տարբերակ առաջարկվել է հատուցումը վճարելու որոշման ամսաթվից հետո` առավելագույնը 2 ամսվա ընթացքում, վճարել պարտավորության ամբողջ գումարը` առանց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների: Որպես պարտավորության մարման հնարավոր 2-րդ տարբերակ` առաջարկվել է հատուցումը վճարելու որոշման ամսաթվից հետո` առավելագույնը 2 ամսվա ընթացքում, վճարել առնվազն 75.000 ՀՀ դրամ և Բյուրոյի հետ կնքել համաձայնագիր` պարտավորության մնացորդային գումարը` ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները, առավելագույնը 6 ամսվա ընթացքում` ամսական առնվազն 1/6 չափով հավասարաչափ մարումներ կատարելու միջոցով վճարելու վերաբերյալ (գ.թ. 47): 12)
Բյուրոյի
կողմից
Արամ
Խաչունցին
ուղարկված
ծանուցումները
հետ
են
վերադարձվել (Տեղափոխվածե և (Չպահանջվածե նշումներով (գ.թ. 48-49):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. ո՞ր պահից սկսած է կիրառելի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցն ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի իրավունքի հիման վրա վերջինիս վճարման ենթակա գումարի նկատմամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով
ու
այլ
իրավական
ակտերով
նախատեսված
հիմքերից,
ինչպես
նաև
6
քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության
սկզբունքների`
առաջացնում
են
քաղաքացիական
իրավունքներ
և
պարտականություններ: Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են` այլ անձին վնաս պատճառելու հետևանքով: ՀՀ
քաղաքացիական
քաղաքացիական
օրենսգրքի
իրավունքների
14-րդ
հոդվածի
պաշտպանությունն
10-րդ
կետի
իրականացվում
համաձայն`
է`
վնասներ
հատուցելով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: (...): (Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասինե ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ հարուցված լինելու դեպքում գույքին պատճառված վնասների չափը գնահատվում է, և դրանում անձի մեղավորության աստիճանը որոշվում է գործն ըստ էության լուծող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, իսկ այդպիսի գործ հարուցված չլինելու կամ այդպիսի գործն ըստ էության
լուծող
դատական
ակտ
չընդունվելու
դեպքում`
Բյուրոյի
որակավորած
փորձագետների (այսուհետ` փորձագետ) կողմից, բացառությամբ նույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի, որոնց համար Բյուրոյի կանոններով կարող է նախատեսվել ապահովագրական ընկերության կողմից մեղավորության որոշման և (կամ) վնասի չափի գնահատման պարզեցված կարգ:
(Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասինե ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն`
բացառությամբ
նույն
հոդվածի
3-րդ
մասով
սահմանված
դեպքերի,
Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին տուժած անձանց պատճառված վնասները սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գումարների սահմաններում և սույն օրենքի 8-րդ
հոդվածի
2-րդ
մասով
և
11-18-րդ
հոդվածներով
սահմանված
դրույթներին
համապատասխան հատուցվում են, եթե վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր: Վճռաբեկ
դատարանը,
անդրադառնալով
վնաս
պատճառելու
հետևանքով
հարաբերությունների ծագման համար անհրաժեշտ պայմանների առկայության հարցին, արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ
7
օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տեԲս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը): Զարգացնելով նշված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական իրավունքները և պարտականությունները, ի թիվս այլ դեպքերի, կարող են ծագել
այլ
անձին
վնաս
պատճառելու
հետևանքով:
Ընդ
որում,
օրենսդիրը
ՀՀ
քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետով ոչ միայն հստակեցրել է (վնասե հասկացությունը և սահմանել դրա շրջանակները, այլ նաև նույն հոդվածի 1-ին կետով ամրագրել է, որ իր իրավունքների խախտման դեպքում անձը կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում: Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածների բովանդակային վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար անհրաժեշտ է, որպեսզի միաժամանակ առկա լինի իրավաբանական փաստերի հետևյալ կազմը.
1. վնասի առկայությունը,
2. պատասխանող կողմի անիրավաչափ գործողությունը,
3. պատճառական կապը:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոգրյալ կարգավորումները կիրառելի են նաև ապահովագրության ոլորտում` վնասից ծագած իրավահարաբերությունների նկատմամբ: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետով հստակեցվում է, որ ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով, որից ելնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածի 1-ին կետով հստակեցվում է, որ եթե այլ բան նախատեսված
չէ
ապահովագրության
պայմանագրով,
ապա
ապահովագրական
պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովադրին (ապահովագրված անձին) պատճառված վնասից բխող նրա (կամ շահառուի) պահանջի իրավունքը վնասը պատճառած անձի նկատմամբ անցնում է ապահովագրողին` նրա կողմից հատուցված գումարի մասով: (...): Այսինքն` ապահովագրական հատուցումը պատահարի դեպքում ապահովագրողի
կողմից
տուժողին
վճարման
ենթակա
գումարն
է:
Ընդ
որում,
ապահովագրական հատուցում է նաև (Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասինե ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին Բյուրոյի կողմից` տուժած անձանց պատճառված վնասների հատուցումը: Հարկ է նշել նաև, որ ապահովագրական
շրջանակներում
հատուցումը
վնաս
տրամադրելու
պատճառած
անձից
պահից
հետադարձ
սկսած
այդ
պահանջի
գումարի
իրավունքն
անմիջականորեն փոխանցվում է ապահովագրողին: Օրենսդիրը նման պայման է նախատեսել
նաև
այն
դեպքերի
համար,
երբ
վնասը
պատճառվել
է
այն
ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր, և որոնց նկատմամբ ապահովագրական հատուցումն իրականացվում է Երաշխավորման ֆոնդի հաշվին:
Այսպիսով, այն դեպքերում, երբ ապացուցվում է, որ ավտոտրանսպորտային պատահարի արդյունքում այլ անձանց պատճառվել է վնաս, վնասը պատճառվել է այն
8
ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր, ապա տուժած անձանց վնասների հատուցումն իրականացվում է Բյուրոյի կողմից:
Նման
պարագայում,
Բյուրոն
հետագայում
վնաս
պատճառած
ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ հետադարձ պահանջի իրավունք է ստանում:
Անդրադառնալով
այն
դեպքերին,
երբ
արդեն
իսկ
հաստատվել
է
վնասի
առկայությունը, Երաշխավորման ֆոնդի հաշվին հատուցվել է տուժողին պատճառված վնասը և Բյուրոյի մոտ ծագել է հետադարձ պահանջի իրավունք, այն է` հաստատվել է վնաս պատճառած անձի պարտավորությունը Բյուրոյի հանդեպ, սակայն վիճելի է մնացել, թե որ պահից սկսված պետք է այդ պարտավորության նկատմամբ կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի դրույթները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի համաձայն` 1. պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:
2.
Պարտավորությունները
ծագում
են
պայմանագրից,
վնաս
պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների: Նույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Եթե օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար, ապա նույն կետով նախատեսված կարգը չի գործում միայն տվյալ ժամանակահատվածում: (...): ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ պարտավորությունը պետք է կատարվի պատշաճ: Այսպես` պարտավորության ուժով պարտապանը պարտավոր է պարտատիրոջ օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Հակառակ դեպքում` պարտավորությունը խախտողի նկատմամբ առաջանում են որոշակի բացասական հետևանքներ: Մասնավորապես, եթե այդ պարտավորական հարաբերություններն ունեն
9
դրամային բնույթ, և դրա ուժով պարտապանը պարտավոր է վճարել դրամ, ապա այդ դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու համար այդ գումարին վճարվում են նաև տոկոսներ (տե՛ս, (Դվին կոնցեռնե ՓԲԸ-ն
ընդդեմ Հայկանուշ Գրիգորյանի և մյուսների թիվ ԵԿԴ/1060/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի վերլուծությանը` մասնավորապես նշելով, որ դրամական պարտավորությունը չկատարելու համար գումարին տոկոսներ վճարելու պարտավորության ծագման հիմքն ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելն է
(տե՛ս, Արամ Հայրապետյանն ընդդեմ Նորիկ Գզիրյանի և մյուսների թիվ 3-502/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2008 թվականի որոշումը): Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը վրա է հասնում հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
- ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում, և
- եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով կամ օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար:
Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման, եթե առկա է դրամային պարտավորություն, որի կատարումը խախտվել է, կամ այն չի կատարվել (տե՛ս,
(Գագարինե սերմնաբուծական սպառողական կոոպերատիվն ընդդեմ (Նաիրի Ինշուրանսե ապահովագրական
սահմանափակ
պատասխանատվությամբ
ընկերության
թիվ
ԵԿԴ/0735/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Զարգացնելով վերոգրյալ դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ նույն հոդվածով նախատեսված տոկոսները հաշվարկվում են օրենսդրի կողմից սահմանված կոնկրետ պահանջների դեպքում: Մասնավորապես, 1. երբ պարտավորությունն ունի դրամական բնույթ, 2. երբ անձն ապօրինի պահել է ուրիշի դրամական միջոցները, 3. երբ խուսափել է դրանք վերադարձնելուց, 4. երբ օգտագործել է դրանք վճարման այլ կետանցով, կամ 5. երբ այլ անձի հաշվին անհիմն ստացել կամ խնայել է գումար: Միաժամանակ օրենսդիրը հստակեցրել է, որ տոկոսների հաշվարկը պետք է կատարել սկսած կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` սահմանելով նաև, որ նույն հոդվածով նախատեսված կարգը կիրառելի է բացառապես այն դեպքերի համար, երբ հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Այսինքն` վիճարկվող գումարը վերադարձնելու պարտավորության ծագման պահից սկսած, երբ անձը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում այդ պարտավորությունը, առաջ է գալիս ՀՀ քաղաքացիական
օրենսգրքի
411-րդ
հոդվածով
նախատեսված
պարտավորության
10
կատարման կետանցում: Նման պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգավորումները կիրառելու համար էական նշանակություն ունի այն հարցերի պարզաբանումը, թե որ դրամական հարաբերությունների նկատմամբ է կիրառելի նշված իրավանորմի կանոնը և որ պահից է դրամական պարտավորությունը որակվում կետանցված:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը` տոկոսների հաշվարկը և բռնագանձումը, կիրառելի է այնպիսի իրավահարաբերությունների նկատմամբ, որտեղ պարտապանը պարտատիրոջը պարտավոր է վերադարձնել իր մոտ առկա` վերջինիս պատկանող դրամական
միջոցը,
պարտավորությունը
սակայն
խուսափում
կատարում
է
է
անպատշաճ։
դրանք
վերադարձնելուց
Նշվածից
հետևում
է,
կամ
որ
ՀՀ
քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսների բռնագանձումը պարտավորության կատարման ապահովման եղանակ է, որը կիրառելի է պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում: Ընդ որում, նշված հոդվածով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման պարտավորության կատարման ժամկետի ավարտից սկսած մինչև գումարը վերադարձնելու օրը։ Հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերության դրույթը կիրառելու համար հարկ է պարզել, թե որ պահից սկսած է պարտապանի մոտ առաջացել պարտավորության կետանցը, որի արդյունքում վերջինիս մոտ պահվել կամ խնայվել կամ այլ անձի հաշվին անհիմն ստացվել կամ խնայվել է գումար:
Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ և 409-րդ հոդվածներով սահմանվել են պարտավորության խախտման հասկացությունը և պարտավորության խախտմամբ առաջացած վնասները հատուցելու կարգը: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածով արձանագրվել է, որ պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը: Նույն օրենսգրքի 409-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով ամրագրվել է, որ 1. պարտավորությունը խախտած պարտապանը պարտավոր է հատուցել պարտատիրոջը պատճառած վնասները, 2. վնասները որոշվում են նույն օրենսգրքի
17-րդ
Միաժամանակ
ՀՀ
հոդվածով
նախատեսված
քաղաքացիական
օրենսգրքի
կանոններին
421-րդ
համապատասխան:
հոդվածը
սահմանել
է
պարտապանին պարտավորության կետանցող որակելու փաստական հանգամանքների կազմը: Ըստ այդմ` նույն հոդվածի 1-ին կետի համաձայն` կատարման կետանց թույլ տված պարտապանը
պարտատիրոջ
առաջ
պատասխանատվություն
է
կրում
կետանցով
պատճառված վնասների և կետանցի ժամանակ պատահաբար առաջացած կատարման անհնարինության հետևանքների համար:
Քննարկվող պարագայում նկատի ունենալով, որ սույն քաղաքացիական գործով Բյուրոյի փաստարկը պարտավորության ժամկետանց վերադարձման վերաբերյալ եղել է Արամ
Խաչունցի
կողմից
վիճելի
գումարը
համապատասխան
ժամկետներում
չվերադարձնելու հանգամանքը, ուստի վերը ներկայացված իրավանորմերի համադրմամբ, հարկ է բացահայտել, թե վիճելի իրավահարաբերության մեջ պարտապանի մոտ որ պահից
11
սկսած է ծագել պարտավորության կետանցը: Նշված հանգամանքը սույն վեճի լուծման համար ունի էական նշանակություն, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածում ամրագրված դրույթների կիրառությունն ուղղակիորեն պայմանավորված է պարտապանի կողմից կետանցման պահի բացահայտմամբ:
Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածով օրենսդիրն անդրադարձել է պարտավորության
կատարման
ժամկետներին`
ամրագրելով,
որ
1.
եթե
պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին: 2. Այն դեպքերում, երբ պարտավորությունը կատարման ժամկետ չի նախատեսում և ժամկետի որոշման պայմաններ չի պարունակում, այն պետք է կատարվի պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում: 3.
Ողջամիտ
ժամկետում
պարտավորությունը,
որի
չկատարված
կատարման
պարտավորությունը,
ժամկետը
որոշվում
է
ինչպես
նաև
պահանջի
այն
պահով,
պարտապանը պարտավոր է կատարել այդ մասին պարտատիրոջ պահանջի ներկայացման օրվանից հետո` յոթնօրյա ժամկետում, եթե պարտավորության կատարման այլ ժամկետ չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության պայմաններից, գործարար շրջանառության սովորույթներից կամ պարտավորության էությունից: Ընդ որում, բոլոր այն դեպքերում, երբ պարտավորության կատարման համար որևէ ժամկետ նախատեսված չէ կամ նախատեսված է ցպահանջ, ապա պարտավորության ծագումը կախման մեջ է դրվում պարտատիրոջ կողմից պահանջ ներկայացնելու իրավաբանական
փաստով
(փաստի
ծագմամբ):
Նման
պայմաններում
օրենսդիրը
հստակեցրել է, որ պարտավորությունները պետք է կատարվեն պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում: Հակառակ պարագայում` նշված ժամկետում պարտավորության չկատարման դեպքում, կիրառելի է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը:
Այսպիսով, պատասխանելով վերոգրյալ հարցադրմանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված պարտավորության կատարման կետանցումն առաջ է գալիս վիճարկվող գումարը վերադարձնելու պարտավորության ծագման պահից սկսած, երբ անձը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում այդ պարտավորությունը: Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածում ամրագրված դրույթների կիրառությունն ուղղակիորեն պայմանավորված է
պարտապանի
կողմից
կետանցման
պահով:
Ընդ
որում,
այն
դեպքում,
երբ
պարտավորության կատարման համար ժամկետ նախատեսված չէ` այն պետք է կատարվի պարտավորության
ծագումից
հետո`
ողջամիտ
ժամկետում:
Միաժամանակ`
այդ
ժամկետում պարտավորության չկատարման դեպքում օրենքով սահմանված կարգով կիրառվում
է
ՀՀ
քաղաքացիական
օրենսգրքի
411-րդ
հոդվածով
նախատեսված
կարգավորումը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` տուժող Վանիկ Հակոբյանը 24.02.2017 թվականին և (Գազպրոմ Արմենիաե ՓԲԸ-ն 16.03.2017 թվականին ապահովագրական հատուցում
12
ստանալու վերաբերյալ դիմումներ են ներկայացրել Բյուրո: Բյուրոն 16.03.2017 թվականի թիվ ՀՈ/17-078 և 31.03.2017 թվականի թիվ ՀՈ/17-098 (Հատուցում վճարելու վերաբերյալե որոշմներով բավարարել է Վանիկ Հակոբյանի և (Գազպրոմ Արմենիաե ՓԲԸ-ի կողմից ներկայացված հատուցում ստանալու վերաբերյալ դիմումները` որոշելով նրանց վճարել համապատասխան 631.000 ՀՀ դրամ և 280.000 ՀՀ դրամ: Համաձայն 23.03.2017 թվականի թիվ 170323037306053 մեմորիալ օրդերի` Բյուրոյի կողմից Վանիկ Հակոբյանին է փոխանցվել 631.000 ՀՀ դրամ, իսկ 05.04.2017 թվականի թիվ 170405030505001-121245 վճարման հանձնարարագրի` (Գազպրոմ-Արմենիաե ՓԲԸ-ին է փոխանցվել 280.000 ՀՀ դրամ: Բյուրոյի կողմից 646.000 ՀՀ դրամ պարտավորության վերաբերյալ Արամ Խաչունցին ուղղված 16.03.2017 թվականի թիվ Բ/17-01414 (Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացմանե ծանուցման 7-րդ կետի համաձայն` որպես
պարտավորության
մարման
հնարավոր
1-ին
տարբերակ
առաջարկվել
է
հատուցումը վճարելու որոշման ամսաթվից հետո առավելագույնը 2 ամսվա ընթացքում վճարել պարտավորության ամբողջ գումարն առանց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների: Որպես պարտավորության մարման հնարավոր 2-րդ տարբերակ
առաջարկվել
է
հատուցումը
վճարելու
որոշման
ամսաթվից
հետո
առավելագույնը 2 ամսվա ընթացքում վճարել առնվազն 161.500 ՀՀ դրամ և Բյուրոյի հետ կնքել
համաձայնագիր`
պարտավորության
մնացորդային
գումարը`
ներառյալ
ՀՀ
քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներն առավելագույնը 12 ամսվա ընթացքում` ամսական առնվազն 1/12 չափով հավասարաչափ մարումներ կատարելու
միջոցով
վճարելու
վերաբերյալ:
Բյուրոյի
կողմից
295.000
ՀՀ
դրամ
պարտավորության վերաբերյալ Արամ Խաչունցին ուղղված 04.04.2017 թվականի թիվ Բ/17-01798 (Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացմանե ծանուցման 7-րդ կետի համաձայն` որպես պարտավորության մարման հնարավոր 1-ին տարբերակ առաջարկվել է հատուցումը վճարելու որոշման ամսաթվից
հետո առավելագույնը 2 ամսվա ընթացքում վճարել պարտավորության ամբողջ գումարն առանց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների: Որպես պարտավորության մարման հնարավոր 2-րդ տարբերակ առաջարկվել է հատուցումը վճարելու որոշման ամսաթվից հետո առավելագույնը 2 ամսվա ընթացքում վճարել առնվազն 75.000 ՀՀ դրամ և Բյուրոյի հետ կնքել համաձայնագիր` պարտավորության մնացորդային գումարը` ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներն առավելագույնը 6 ամսվա ընթացքում` ամսական առնվազն 1/6 չափով հավասարաչափ մարումներ կատարելու միջոցով վճարելու վերաբերյալ: Բյուրոյի կողմից Արամ Խաչունցին ուղարկված ծանուցումները հետ են վերադարձվել (Տեղափոխվածե և (Չպահանջվածե նշումներով:
Դատարանը 28.12.2018 թվականի վճռով, գործում առկա ապացույցների գնահատման արդյունքում, հանգել է հետևության, որ Արամ Խաչունցի կողմից տուժողներ Վանիկ Հակոբյանին և (Գազպրոմ Արմենիաե ՓԲԸ-ին պատճառված վնասը Բյուրոյի կողմից հատուցելու պայմաններում վերջինիս հայցը` հատուցված վնասի պահանջի մասով, ենթակա է մասնակիորեն բավարարման: Նույն վճռով Դատարանը Բյուրոյի պահանջը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների հաշվեգրման և բռնագանձման մասով, մերժել է` պատճառաբանելով, որ ((...) պահանջվող գումարը /911.000
13
ՀՀ դրամ/ չի համընկնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածում շարադրված պայմաններին: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով պատասխանատվություն է նախատեսվում ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու,
դրանք
չվերադարձնելու
համար,
մինչդեռ
տվյալ
դեպքում
նման
իրավահարաբերությունը բացակայում է, և խոսքը գնում է ապահովագրական դեպքից բխող և պատճառված վնասի հատուցման իրավահարաբերությունների մասին, որոնց նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը կիրառելի չէե:
Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ մասնակիորեն բավարարել է Բյուրոյի բողոքը` արձանագրելով, որ ((...) տվյալ դեպքում Արամ Խաչունցի հայցվորին դրամական միջոցներ վճարելու պարտավորության ծագումը կախված է հայցվորի հետադարձ պահանջը բավարարման ենթակա լինելու կամ չլինելու հարցի դատական լուծումից, ուստի այդ պարտավորությունը չի կարող ծագած և կետանցված համարվել նախքան այդ հարցի դրական լուծումը, և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված
տոկոսներն
համապատասխան
Արամ
դատական
Խաչունցին
ակտն
չեն
օրինական
կարող
ուժի
հաշվեգրվել
մեջ
մտնելն
մինչև
ընկած
ժամանակահատվածի համար, այսինքն` տոկոսների հաշվեգրումը չի կարող սկսվել հայցվորի մատնանշած օրվանից (631.000 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 17.05.2017 թվականից, իսկ 280.000 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 01.06.2017 թվականից), և տվյալ ժամանակահատվածին
վերաբերող
մասով
հայցը
բավարարելու
վերաբերյալ
նոր
դատական ակտ կայացնելու մասին բողոք բերած անձի պահանջը ենթակա է մերժման: Խնդրո առարկա տոկոսները կարող են հաշվեգրվել միայն նրան համապատասխան դրամական պարտավորություն վերագրող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կամովին և անհապաղ չկատարվելու դեպքում` այդ ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող և մինչև պարտավորության կատարման օրն ընկած ժամանակահատվածի համարե:
Սույն գործի փաստերի հաշվառմամբ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դիրքորոշման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը: Իրավահարաբերության
ծագման
պահին
գործող
ՀՀ
քաղաքացիական
դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր
ապացույց
գնահատում
է
գործում
եղած
բոլոր
ապացույցների
բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Տվյալ դեպքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառման համար հիմք է դրամային պարտավորության առկայությունը, և այդ հոդվածով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվարկման պարտավորության կետանցի օրվանից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունի այն հարցի պարզաբանումը, թե Արամ Խաչունցի մոտ երբ է առաջացել վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի ի
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 փետրվարի, 2021 թ.
- Գործի #:
- ԵԱՆԴ/2065/02/17
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
