Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հարությունյան — ԵԴ/35035/02/21
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Հարությունյան — ԵԴ/35035/02/21

Վճռաբեկ դատարանԵԴ/35035/02/217 ապրիլի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Սառա Հարությունյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.03.2022 թվականի «Վերաքննիչ բողոքների ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ընկերության վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Սառա Հարությունյանից բռնագանձել 170.000 ՀՀ դրամ, նշված գումարի վրա հաշվեգրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները՝ սկսած հայ

Ամբողջ Տեքստ

տք 9-5 222

Նանին. ի

(ԵՆ

ԱՄԵՐ 2 |

Ալ ե 2 տ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/35035/02/21 դատարանի որոշում 2023թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/35035/02/21

Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

նախագահող ն զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2023 թվականի ապրիլի 07-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Սառա Հարությունյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.03.2022 թվականի «Վերաքննիչ բողոքների ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ընկերության վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Սառա Հարությունյանից բռնագանձել 170.000 ՀՀ դրամ, նշված գումարի վրա հաշվեգրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները՝ սկսած հայցադիմումը ներկայացնելու օրվան հաջորդող օրվանից մինչն պարտավորության փաստացի կատարման օրը, ինչպես նան 50.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար:

Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս. Ուլիխանյան) (այսուհետ՝ Դատարան) 01.12.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 31.03.2022 թվականին որոշել լէ «վճռի բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ հայցվորի անունից Ա պատասխանողի անունից ներկայացված միջնորդությունները մերժել: (Թիվ ԵԴ/35035/02/21 քաղաքացիական գործով, ըստ հայցի

2

Ընկերության ընդդեմ Սառա Հարությունյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, Դատարանի վճռի դեմ հայցվորի ն պատասխանողի անունից բերված վերաքննիչ բողոքների ընդունումը մերժել»:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Արմեն Դավթյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում.

Ս Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ ն 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասիե» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ ն 362-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը դատական ակտի

հրապարակման օր է նշանակել 01.12.2021 թվականը, այն փոստային ծառայությանն է հանձնվել 09.02.2022 թվականին, որը ներկայացուցչի հասցեով ստացվել է միայն 10.02.2022 թվականին: Ընդ որում, 01.12.2021 թվականի դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է միայն 24.01.2022 թվականին: Դատավարության որնէ կողմ չունի պարտավորություն ամենօրյա ռեժիմով հետնելու, թե դատական ակտը երբ է հրապարակվել պաշտոնական կայքում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ դատական ակտը հասանելի լինելու պահից է հնարավոր եղել վերաքննիչ բողոք ներկայացնել:

Վերաքննիչ դատարանի որոշմամբ սահմանափակվել է հայցվորի դատական պաշտպանության իրավունքը, ինչի հետնանքով խախտվել են արդար դատաքննության ն դատարանի մատճելիության սկզբունքները:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը ն վերաքննիչ բողոքը ներկայացնելու ժամանակ գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ' ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք) 368-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ հայցվորը վերաքննիչ բողոքին կից որպես պետական տուրքի վճարումը հավաստող ապացույց դատարան է ներկայացրել «Բանկ հաճախորդ» համակարգի միջոցով կատարված էլեկտրոնային վճարահաշվարկային փաստաթղթի արտատպված օրինակը, որում առկա են հանձնարարականին ներկայացվող բոլոր վավերապայմանները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 31.03.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ն փոփոխել այն՝ կայացնել նոր դատական ակտ:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Յ

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` պայմանավորված նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, քանի որ Վերաքննիչ դատարանը որոշումը կայացնելիս թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի ն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում կրկին անդրադառեալ՝

- դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը դատարանի կողմից դատական ակտը գործին մասնակցող անձին հանձնելու լիազորության պատշաճ կատարում դիտարկելու հարցին այն պարագայում, երբ դատարանը դատական ակտը չի հրապարակել սահմանված ժամկետում, իսկ գործում բացակայում են դատարանի կողմից դատական ակտի օրինակը հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձին ուղարկելու կամ միեչ այդ այե առձեռն երան հանձնած լինելու ապացույցեերը՝ վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները, ինչպես նան

- էլեկտրոնային եղանակով կատարված պետական տուրքի վճարման վերաբերյալ փաստաթուղթը թղթային տարբերակով ներկայացնելիս դրա վավերապայմաններին ն լրացման կանոններին կրկին վերահաստատելով նախկիեում արտահայտած դիրքորոշումները:

Ս Բողոքն առաջին հիմքով հիմնավոր է՝' հետնյալ պարճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ Ֆ(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (ո) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության ն արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարնոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը ն ուղղումը՝ դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության ն արդար դատաքենության հիմնական իրավունքների երաշխավորմանը՝ այդուհանդերձ, օրենսդրի

4

կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ Եվրոպական դատարան), անդրադառնալով բողոքարկման իրավունքի ն դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, ն եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջն չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս Խհզննօս/ մ. Էողռոօօ գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Եվրոպական դատարանը մեկ այլ գործով արձանագրել է, որ պետության կողմից սահմանված՝ բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայցնայնպես այդ կանոններն ու դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս ԽԱջտօոծօժօՄ զոժ օՕէիօհՏ մ. Թաջառ գործով Եվրոպական դատարանի 28.06.2017 թվականի վճիռը, կետ 87):

Բացի այդ, Եվրոպական դատարանը նշել է, որ նան բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետնանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ` բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի ն դատավարության մասնակիցների միջն փոխազդեցություն ստեղծելու համար ն ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նան նրանց՝ այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տես Խռոօռ զոժ Խօզտիօյե 7. աջա գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):

Դատարանի մատչելիության իրավունքի դրսնորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե'ս 207օժուկ ւ. ՏԼՕմծոյօ գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):

Վերոշարադրյալ դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն

5

դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու ն նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով' օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր ն երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվել իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից՝ դատավարական նորմերով սահմանված՝ դատական ակտը հրապարակելու ն գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերըր՝ պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն:

Նույն որոշմամբ ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված վերը նշված դիրքորոշումները ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ թեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի՝ փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ՝ Կոնվենցիան ն դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն՝ դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակության, նե չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը: Դրա հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության ն արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը՝ բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել|իրլ պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները՝ ներառյալ ժամկետայինները, չպետք է խայթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված սկզբունքների լույսի ներքո անհրաժշտ է համակցության մեջ մեկնաբանել նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածը, 119-րդ հոդվածի 4-րդ մասը ն 179-րդ հոդվածը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սուն |ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ| գլխի դրույթներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ նույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում պարզեցված վարույթ կիրառում է մինչն նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձնով կայացված որոշմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման մեջ նշվում է եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը:

6

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ենթակա է հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման հետ մեկտեղ գործին մասնակցող անձին ուղարկվում է գրավոր պարզաբանում` դատարանի որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների ն չկատարելու հետնանքների մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտը կայացնում ն հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացված վճիռը, ինչպես նան գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ են մտնում այն հրապարակելու օրվանից տասնհինգ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճիռը նույն օրենսգրքով սահմանված կարգով հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո՝ 15 օրվա ընթացքում, եթե օրենքով վճռի հրապարակման համար ավելի կարճ ժամկետ սահմանված չէ: Բացառիկ դեպքերում, երբ առկա են դատավորի առողջական վիճակի հետ կապված հարգելի հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում հայտարարված ժամկետում վճռի հրապարակումը, դատարանը կարող է մինչն 15 օրով երկարաձգել վճռի հրապարակման ժամանակը՝ այդ մասին ծանուցելով գործին մասնակցող անձանց:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի եզրափակիչ, իսկ նույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նան այ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի կարգով կայացված գործի վարույթը կարճելու մասին որոշման կամ վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակելու օրվանից տասնհինգօրյա ժամկետում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, Ա բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

7

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասում ն 179-րդ հոդվածում նշված նորմերը, արձանագրել է, որ վճիռը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով ն վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Փաստորեն, եթե վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելուց հետո դրա օրինակը չի հանձնվել անձին, ապա հրապարակման հաջորդ օրն այն պետք է ուղարկվի գործին մասնակցող անձանց: Այսինքն ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգիրքը որդեգրել է այն մոտեցումը, որի համաձայն՝ առձեռն հանձնվելու եղանակի իրագործված չլինելու պայմաններում վճռի օրինակն ուղարկելը դիտարկվում է որպես առաջինին համարժեք, դրան փոխարինող միջոց: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պայմաններում վճռի հրապարակումն իրականացվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, այսինքն՝ դատական նիստ հրավիրելու ն նիստում դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակելու փոխարեն դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում: Հրապարակման նոր կարգ սահմանելն ուղղված է հանրության ավելի լայն շրջանակներին դատական ակտին հաղորդակից դարձնելուն, ինչպե նան դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափմանը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքով սահմանել է նոր կարգ, սակայն դատարաններին չի ազատել դատական ակտի օրինակն անձին առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականությունից: Օրենսդիրը դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը չի դիտարկել դատական ակտին հաղորդակից դարձնելու դատարանի պարտականության պատշաճ իրականացում, քանի որ հակառակ պարագայում իմաստազուրկ է դառնում հրապարակման այդ կարգին զուգահեռ դատական ակտի հանձնման կամ ուղարկման եղանակների պահպանումը: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից բխող հրապարակման նոր կարգը չի բացառում ն չի դադարեցնում դատարանի՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունը, եթե մինչ այդ այն առձեռն նրանց չի հանձնվել:

Բացի այդ, նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով մինչն 27.07.2019 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորմանը, գտել է, որ վերոնշյալ մոտեցումը կիրառելի է նան պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտի նկատմամբ, այսինքն՝ այն դեպքում, երբ առկա է պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտ, դրա օրինակն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն կողմերին չի հանձնվել: Իսկ ինչ վերաբերում է դատական իշխանության կայքի միջոցով պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտի հրապարակմանը, ապա այս եղանակը չի կարող դադարեցնել վճռի օրինակն առձեռն հանձնելու կամ պատվիրված նամակի միջոցով գործին մասնակցող անձանց ուղարկելու դատարանի պարտականությանը՝ հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները (տե՛ս «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

8

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը, 26.08.2021 թվականին որոշում կայացնելով հայցադիմումը վարութ ընդունելու մասին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նան 298-րդ հոդվածի վկայակոչմամբ դրանում որպես դատական ակտի հրապարակման ժամանակ է նշել 0112.2021 թվականը որպես հրապարակման միջոց նշելով ՀՀ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքը (գ.թ. 23): Այդ որոշումն ուղարկվել է նան գործին մասնակցող անձ Ընկերությանը, որը վերջինս ստացել է 15.09.2021 թվականին (գ.թ. 24, 25):

Դատարանի 01.12.2021 թվականի ամսաթվով վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է միայն 24.012022 թվականին (հիմք՝ «Պոտ.ՇՕԱՐԼ.ճող» ինտերնետային կայքը):

Գործում առկա է Դատարանի գրությունը՝ վճիոն Ընկերությանն ուղարկելու մասին (գ.թ. 48), մինչդեռ գործում առկա չեն այդ առաքանին փոստային ծառայությանը հանձնված լինելու, ինչպես նան Դատարանի 01.12.2021 թվականի ամսաթվով վճիռն Ընկերության կողմից ստացված լինելու վերաբերյալ ապացույցներ:

Ընկերությունը ներկայացուցչի միջոցով Դատարանի 01.12.2022 թվականի ամսաթվով վճռի դեմ վերաքննիչ բողոքն առձեռն ներկայացրել է 01.03.2022 թվականին միաժամանակ միջնորդելով վերաքննիչ բողոք բերելու դատավարական ժամկետի բացթողումը համարել հարգելի այն պատճառաբանությամբ, որ Դատարանի վճիռը կայացվել է 01122021 թվականին, այն իրեն ուղարկելու նպատակով փոստային ծառայությանն է հանձնվել 09.02.2022 թվականին, իսկ Ընկերության ներկայացուցչի հասցեով ստացվել է միայն 10.02.2022 թվականին (գ.թ. 60-75):

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ՝

- «Վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է 24.01.2022թ., ուստի դրա բողոքարկման ժամկետի ընթացքն օրենքի ուժով սկսվել է 25.012022թ. ե ավարտվել է 15.02.2022թ.,, որպիսի պարագայում այն կարող էր բողոքարկվել միեչն 15.02.2022թ. եերառյալ՝ անկախ դրա թղթային օրինակը ստանալու պահից»,

- «միջեորդությունների հեղինակները չեն վկայակոչել Վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակված չլինելու կամ 2022թ. հունվարի 24-ից ավելի ուշ. հրապարակված լինելու դատական իշխանության պաշտոնական կայքի հասանելիության հետ կապված իեչ-իեչ խնդիրներ ունեցած լինելու կամ այլ փաստեր, որպիսիք կարող էին ողջամտորեն գնահատվել որպես դատական ակտի բողոքարկման ժամկետի բացթողման հարգելի պատճառներ, իսկ միջնորդություններում վկայակոչած փաստերե ինքնին բավարար չեն այն եզրակացության հանգելու համար, թե բողոք բերած անձինք իրենցից անկախ պատճառներով զիկված են եղել Վճիռը սահմանված ժամկետում բողոքարկելու հնարավորությունից»,

գտել է, որ «Վճռի բողոքարկման բաց թողեված ժամկետը վերակաեգնելու վերաբերյալ բողոք բերած անձանց անունից ներկայացված միջնեորդությունները զուրկ են դատավարական ժամկերի բացթողման որնէ հարգելի պատճառի վկայակոչումից, հիմնավորված չեն ն ենթակա են մերժման»:

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները ն ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետնյալ պատճառաբանությամբ.

Նախկինում կայացված իր որոշումներից մեկով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական նշանակություն ունեն ն՛գործով

9

կայացված վճիռը դատարանի կողմից հայտարարված օրը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու, ն՛' վճիռն օրենքով սահմանված ժամկետում կողմին հանձնված կամ ուղարկված լինելու փաստերը, քանի որ թե' վճռի հրապարակումը, թե' դրա ուղարկումը կողմին նպատակ են հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին, ինչն իր հերթին ուղղված է բողոքարկման իրավունքի իրացումն ապահովելուն: Դատական ակտերի հրապարակման գործող եղանակը, ուղղված լինելով հրապարակայնության սկզբունքի երաշխավորմանը, արդարադատության արդյունավետության բարձրացմանը, առաջնահերթ նպատակաուղղված է բողոքարկման իրավունքի իրականացման համար նախադրյալներ ապահովելուն: Էլեկտրոնային կայքի միջոցով դատական ակտի հրապարակման պայմաններում դատական ակտն անմիջապես հրապարակվելուց հետո կարող է հասանելի լինել գործին մասնակցող անձանց ն. ապահովել վերջիններիս բողոքարկման իրավունքի իրականացման համար իրական երաշխիքներ: Այդուհանդերձ, օրենսդիրը, հաշվի առնելով էլեկտրոնային ռեսուրսի հասանելիության օբյեկտիվ սահմանափակումները (մասնավորապես` միացնող-անջատող կամ ուղղորդող սարքավորումների ն այլ ռեսուրսների ։անհրաժեշտությունը, էլեկտրոնային հաղորդակցության ծառայության վճարովի բնույթը ն այլն), դատական ակտի հրապարակման լիազորությանը զուգահեռ սահմանել է նան գործին մասնակցող անձանց դատական ակտն առձեռն հանձնելու կամ ուղարկելու դատարանի պարտականությունը: Միայն նշված պարտականությունների միաժամանակյա ն օրենքով սահմանված կարգով իրականացման պայմաններում կարող են լիարժեք նախադրյալներ ստեղծվել բողոքարկման իրավունքի իրականացման համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը, արժնորելով դատական իշխանության պաշտոնական կայքում դատական ակտի հրապարակումը՝ որպես դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու միջոց, անհրաժեշտ է համարել ընդգծել, որ բողոքարկման իրավունքի իրականացման լիարժեք նախադրյալներ ստեղծելու տեսանկյունից դատարանի վրա դրված է նան դատական ակտը գործին մասնակցող անձանց առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականություն, որպիսի պայմաններում դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու պարտականության պատշաճ իրականացման մասին կարելի է եզրահանգումներ կատարել միայն այն դեպքում, երբ դատարանը պատշաճ իրագործել է վերոնշյալ հետնյալ պարտականությունները, այն է՝

ա) հայտարարված օրը դատական ակտը հրապարակել է դատական իշխանության պաշտոնական կայքում,

բ) դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկել է գործին մասնակցող անձանց, եթե միեչ այդ այն առձեռն չի հանձեվել երաեց (տե'ս «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ըեդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

Տվյալ դեպքում Դատարանը պատշաճ չի իրականացրել ինչպես դատական ակտի հրապարակման, այնպես էլ այն գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու իր պարտականությունը: Այսպես՝

Դատարանը, կայացնելով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետի պահպանմամբ վճռի հրապարակման օր է նշանակել 01.12.2021 թվականը, մինչդեռ վճիռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակել է միայն 24.01.2022 թվականին:

10

Բացի այդ, տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ չնայած այն հանգամանքին, որ Դատարանի վճիոն Ընկերությանն ուղարկելու համար գրությունը գործում առկա է, սակայն գործում բացակայում է վերը նշված վճռի օրինակն Ընկերությանը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկված լինելու փաստը հավաստող ապացույցը (մինչ այդ այն առձեռն չի հանձնվել նրան): Գործում բացակայում է նան Ընկերության կողմից այդ վճիռն ստացված լինելու վերաբերյալ ապացույցը:

Ընկերությունը, ներկայացնելով վերաքննիչ բողոք, նշել է, որ վճիռն Ընկերության ներկայացուցչի կողմից ստացվել է միայն 10.02.2022 թվականին, իսկ վերաքննիչ բողոքը վերջինիս ներկայացուցիչն առձեռն ներկայացրել է 01.03.2022 թվականին, այսինքն՝ դատական ակտն ուշացումով ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում՝ միաժամանակ հարուցելով վերը նշված միջնորդությունը:

Վերոգրյալ հանգամանքները Վերաքննիչ. դատարանի կողմից պատշաճ հետազոտման ն համարժեք գնահատման չեն արժանացել:

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում բողոքաբերը չի կարող կրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի ն 179-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը Դատարանի կողմից չպահպանելու բացասական հետնանքը: Օրենսդրի կողմից՝ հրապարակված դատական ակտը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականության սահմանումն ինքնանպատակ չէ, այլ կոչված է ապահովելու բավարար երաշխիքներ անձի՝ դատական ակտը բողոքարկելու իրավունքի լիարժեք իրականացման համար: Ավելին, Վերաքննիչ դատարանի վերոշարադրյալ պատճառաբանությունն իմաստազրկում է դատական ակտը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականության առկայությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ վերոշարադրյալ հիմնավորումներով Ընկերության ներկայացուցչի միջնորդությունը ենթակա էր բավարարման, ն բաց թողնված ժամկետը Վերաքննիչ դատարանի կողմից պետք է վերականգեվեր իրավունքի ուժով (6 յսո6), քանի որ առկա է եղել բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Հետնաբար Վերաքննիչ դատարանը, կայացնելով վերը նշված հիմքով Ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում, թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի ն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ ոչ իրավաչափորեն մերժելով Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը ն վերաքննիչ բողոքի ընդունումը Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Ընկերության` բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը՝ արդյունքում զրկելով նրան վերադաս դատարանի մատճելիության իրավունքից:

2) Բողոքը երկրորդ հիմքով անհիմն է' հերնյալ պարճառաբանությամբ.

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-257 ն այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար ն արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման

11

սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատճելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

Եվրոպական դատարանի տեսանկյունից` դատարան դիմելու իրավունքը, սակայն բացարձակ չէ ն կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, ն այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս 1015:6)/ ԽՈԼՕՏԼԱՆՏԹ/ մ. 1հօ Սուօժ Խոջժօտ (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կեր 59: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, ն եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների Ա հետապնդվող նպատակների միջն՝ համաչափության առումով (տե՛ս ԲհօԼռօս/ Մ. ԲՒռոօօ (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 36): Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին Ա խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս Զսոս Շիծօրջիծ մ. Թօտճուռ (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

«Վճարահաշվարկային համակարգերի ն վճարահաշվարկային

կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում վճարահաշվարկային համակարգերի ն վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը, լիցենզավորումը, այդ գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման կարգն ու պայմանները, սահմանում է վճարահաշվարկային կազմակերպությունների ն վճարահաշվարկային համակարգերի կողմից օրենքների ն իրավական այլ ակտերի խախտումները, վճարահաշվարկային համակարգեի ն կազմակերպությունների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները, ինչպես նան հաշվարկների վերջնականության կանոնները:

«Վճարահաշվարկային համակարգերի ն վճարահաշվարկային

կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի «ա», «գ», «ե», «Ժգ», «ժդ» կետերի համաձայն՝ նույն օրենքի իմաստով ն նույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի իմաստով՝

ա) վճարահաշվարկային համակարգը վճարային գործիքների, քլիրինգի իրականացման, միջոցների փոխանցման ն վերջնահաշվարկի կատարման ընդհանուր կանոնների, ընթացակարգերի ն վերջիններս ապահովող տեխնիկածրագրային միջոցների

12

ամբողջությունն է (ընդհանրությունը), որի միջոցով ապահովվում է վճարման կատարումը շահառուին:

Վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոնները հանդիսանում են վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոնակարգի բաղկացուցիչ մասը, որը հաստատում է վճարահաշվարկային համակարգի օպերատորի կառավարման իրավասու մարմինը.

գ) վճարահաշվարկային փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության օրենքներով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով ն դրանց համապատասխան'՝ բանկային կանոններով սահմանված կարգով կազմված Ա հավաստված (վավերացված) ցանկացած թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթն է, որը պարունակում է կարգադրություն վճարահաշվարկային համակարգի մասնակցին` դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու կամ փոխանցելու վերաբերյալ.

ե) վճարային գործիքը թղթային, էլեկտրոնային, ձայնային (կամ այլ եղանակով ներկայացված) հաղորդագրություն է, փաստաթուղթ կամ համաձայնություն, որը, անկախ օգտագործման, կիրառման կամ իրականացման ձնից ու եղանակից, հնարավորություն է ընձեռում դրա տիրապետողին ն (կամ) օգտագործողին կատարելու վճարումներ.

ժգ) միջոցների փոխանցումը վճարման կատարման հետ կապված կանխիկ դրամական միջոցնեի կամ անկանխիկ դրամական միջոցների նկատմամբ սեփականության իրավունքների շարժն է (փոխանցումը) վճարահաշվարկային համակարգի մի մասնակցից մյուսին.

ժդ) վճարումը դրամական պարտավորության կատարումն է միջոցների փոխանցման կամ դրամական պարտավորություն կամ դրամական միջոցներ վճարելու վերաբերյալ կարգադրություն պարունակող վճարահաշվարկային փաստաթղթի տրամադրման միջոցով:

«Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների իրավական ռեժիմը ն վճարման հանձնարարականով միջոցների փոխանցման գործարքի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նան նրանց պատասխանատվությունը՝ պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

«Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վճարման հանձնարարականը (բանավոր, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով) բանկին տրված հանձնարարությունն է: վճարել կամ հանձնարարել այլ բանկի՝ վճարել շահառուին հաստատագրված կամ հաշվարկվող գումար (..):

«Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Կենտրոնական բանկը, վճարահաշվարկային համակարգի գործունեության սահունությունն ապահովելու նպատակով, կարող է սահմանել վճարման հանձնարարականներ, դրանք չեղյալ։ համարելու հանձնարարականների ն տեղեկացումների վավերապայմանները:

««Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները ն դրանց լրացման կանոնները» հաստատելու նե Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 20.05.2004 թվականի թիվ 131--Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նան Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 04.11.2014 թվականի թիվ 300-Ն, 13.01.2015 թվականի թիվ 2-Ն, 01.02.2000 թվականի թիվ 18 ն 25.04.2000 թվականի թիվ 97 որոշումներում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին» ՀՀ

13

կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշման հավելված հանդիսացող «Վճարահաշվարկային գործառնություննեի կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագուն վավերապայմանները ն դրանց լրացման կանոնների» (այսուհետ` Հավելված) 1-ին կետի համաձայն՝ նույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպություններին ներկայացված դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելուչ փոխանցելու կամ վճարելու վերաբերյալ կարգադրություն պարունակող ն (կամ) վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցումը Ա (կամ) գործարքների կատարումը հաստատող, մատուցված ծառայությունների նե (կամ) կատարված գործարքների վերաբե

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 ապրիլի, 2023 թ.
Գործի #:
ԵԴ/35035/02/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել