ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է Ազգային ժողովի կողմից 7 հոկտեմբերի 1997 թ. «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածի «թ» կետը լրացնել նոր պարբերությամբ` «- մշակութային արժեքներին ապօրինի տիրապետողից ետ պահանջելու մասին հայց ներկայացնելիս»: Հոդված 2. Օրենքի 30 հոդվածում` 1) «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «ա) արտահանվող մշակութային արժեքների հեղինակները, նրանց ընտանիքի անդամները կամ լիազորած անձինք». 2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր «գ» և «դ» կետեր` «գ) թանգարանները, արխիվները, գրադարանները, մշակութային արժեքների այլ պետական պահոցները` իրենց ֆոնդերում մշտական պահպանության տակ գտնվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման ժամանակ. դ) պետական երաժշտական համույթները, երաժիշտ կատարողները` հյուրախաղերի կամ ուսանելու նպատակով իրենց հետ ժամանակավոր արտահանվող նվագարանների համար». 3) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս` «Այն անձինք, ովքեր պետությանը նվիրաբերում են մշակութային արժեքներ, որոնք գրանցված են կամ ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահպանական ցուցակներում կամ գրանցման մատյաններում` նվիրաբերված յուրաքանչյուր մշակութային արժեքի դիմաց մեկ անգամ օգտվում են արտահանման իրավունքի վկայագիր ստանալու համար գանձվող տուրքի 50 տոկոս զեղչի իրավունքից»: Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան Երևան 30 հոկտեմբերի 1997 թ. ՀՕ-149 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-149 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (22.11.1997-11.01.1998) Կարգավիճակ Չի գործում Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 1997.11.12/25 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 07.10.1997 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 30.10.1997 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 22.11.1997 Ուժը կորցրել է 11.01.1998 Հիմնական ակտ 07.10.1997, ՀՕ-149 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա 27.12.1997, ՀՕ-186 --------- Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 11.06.1996, ՀՕ-74 11.06.1996, ՀՕ-74 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 հոկտեմբերի, 1997 թ.
- Գործի #:
- ՀՕ-149
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
