Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Ալավերդյան — ԳԴ3/0011/01/21
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Ալավերդյան — ԳԴ3/0011/01/21

Վճռաբեկ դատարանԳԴ3/0011/01/2129 նոյեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի նախադեպային շտեմարանում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 70. Պատիժը պայմանականորեն չկիրառելը · Հոդված 62. Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները · Հոդված 63. Պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները
PDF

Ամփոփում

Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը . 1. 2021 թվականի հունիսի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 31101621 քրեական գործը: Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի հունիսի 29-ի որոշմամբ Արմեն Սերյոժայի Ալավերդյանը ներգրավվել է որպես մեղադրյալ , և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի հունիսի 29-ի որոշմամբ մեղադրյալ Արմեն Ալավերդյանի նկատմամ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում ԳԴ3/0011/01/21 Նախագահող դատավոր՝ Ն. Հովակիմյան Դատավորներ՝ Կ. Մարդանյան Ռ. բ արսեղյան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Հ. Ա սատրյանի մասնակցությամբ դատավորներ` Ս. Ա վետիսյանի Լ. Թ ադևոսյանի Դ. խ աչատուր յանի Ա. Պ ողոսյանի Ս. Օ հանյանի 29 նոյեմբերի 2023 թվական ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Արմեն Սերյոժայի Ալավերդյանի վերաբերյալ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հունիսի 30- ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ . Ասլանյանի վճռաբեկ բողոքը ,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը .

1. 2021 թվականի հունիսի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 31101621 քրեական գործը: Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի հունիսի 29-ի որոշմամբ Արմեն Սերյոժայի Ալավերդյանը ներգրավվել է որպես մեղադրյալ , և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի հունիսի 29-ի որոշմամբ մեղադրյալ Արմեն Ալավերդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: 2021 թվականի սեպտեմբերի 7-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: 2 . Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2022 թվականի մարտի 18-ի դատավճռով Արմեն Ալավերդյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ, հաշվակցելով անազատության մեջ գտնվելու 3 (երեք) օրը, ամբաստանյալ Արմեն Ալավերդյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով: Նրա նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: 3 . ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2022 թվականի հունիսի 30-ի որոշմամբ ամբաստանյալ Արմեն Ալավերդյանի պաշտպան Վարդան Ղաջոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է և Առաջին ատյանի դատարանի դատավճիռը պատժի մասով բեկանվել և փոփոխվել է. Ա.Ալավերդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չի կիրառվել: Վերջինիս նկատմամբ սահմանվել է փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով, իսկ նրա վարքի նկատմամբ վերահսկողությունը հանձնվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը: Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ: 4 . Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյան ը բերել է վճռաբեկ բողոք 1 , որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի նոյեմբերի 7-ի որոշմամբ վարույթ է ընդունվել: Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Արմեն Ալավերդյան ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա «(...) 2021 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, իր՝ Գեղարքունիքի մարզի Ավազան գյուղի 1-ին փողոցի 9-րդ տան բակում խմելու ջրի ծորակը փակելու շուրջ վիճաբանության մեջ է մտել համագյուղացի Արկադի Ֆրիդոնի Հակոբյանի հետ, որի ընթացքում գնացել է տուն, հյուրասենյակի սեղանի վրայից վերցրել է խոհանոցային դանակ և որից հետո վերադարձել տան բակ, մոտեցել է Արկադի Հակոբյանին և առողջության ծանր մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ հիշյալ դանակով հարվածել է Արկադի Հակոբյանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով որովայնի առաջնային պատի աջ կեսի կտրած–ծակած թափանցող վնասվածք, հեմիպերետոնեում լյարդի պարենխիմիայի վնասվածք, հետորովայնի ամազային տարածության ամբողջականության հեմատուրիա, երիկամի վնասվածք հարցականով ծանր մարմնական վնասվածքներ » 2 : 6 . Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն . «( … ) [ Դ ] ատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը , հանցավորի անձը բնութագրող հանգամանքները , այն , որ նա դատվածություն չունի , բնութագրվում է դրական , տուժողը հաշտվել է նրա հետ : (...) Դատարանը հաշվի է առնում նաև այն , որ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Ա . Ալավերդյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել , տվել է խոստովանական , ճշմարտացի ցուցմունքներ և զղջացել կատարած արարքի համար , բնութագրվում է դրական , ծառայել է ՀՀ ՊՆ - ում 2020 թվականի 28.09 -25.12- ը ներառյալ , որպիսի հանգամանքների համակցությունը , ՀՀ քրեական օրենսգրքի 62- րդ հոդվածի 2- րդ մասի համաձայն , հաշվի է առնում որպես նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ևս մեկ հանգամանք : (...) Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը արձանագրում է այն հանգամանքը , որ Ալավերդյանը ինքնակամ չի ներկայացել / հիմք բերման ենթարկելու մասին 26.06.2021 թվականի արձանագրություն /, դեպքից հետո չի այցելել տուժողին , չի ցուցաբերել որևէ նյութական կամ բարոյական օգնություն : Դատարանը , պատժի անհատականացման սկզբունքի տեսանկյունից ամբաստանյալ Ա . Ալավերդյանի կատարած արարքի հանրային վտանգավորությունը պատշաճ գնահատելիս , ի թիվս վերոգրյալ հանգամանքների՝ հաշվի է առնում . ա ) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն , որ ամբաստանյալը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ , որի խախտումը բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա , բ ) ամբաստանյալի մոտ դանակի առկայության և հանրորեն վտանգավոր արարքը դանակի գործադրմամբ կատարելու հանգամանքը , ինչը կանխորոշում է ամբաստանյալին վերագրվող հանցագործության բարձր հանրային վտանգավորությունը , գ ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ , մասնավորապես այն , որ ամբաստանյալը գիտակցել է , որ իր գործողություններով տուժողի առողջությանը պատճառում է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս , նախատեսել է իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը , դ ) պատճառված մարմնական վնասվածքների քանակը և տեղակայումը , մասնավորապես այն , որ ամբաստանյալը մեկ անգամ հարվածել է տուժող Ա . Հակոբյանի կենսականորեն կարևոր օրգանին՝ վերջինիս որովայնի հատվածին : Հետևաբար , դատարանը գտնում է , որ իր կատարած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112- րդ հոդվածի 1- ին մասով նախատեսված հանցանքի համար ամբաստանյալ Ա . Ալավերդյանը ենթակա է պատժի ազատազրկման ձևով՝ 3 ( երեք ) տարի ժամկետով , որը համաչափ է կատարված արարքին , ինչպես նաև անհրաժեշտ և բավարար է՝ սոցիալական արդարությունը վերականգնելու , Ա . Ալավերդյանին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար : (...) Դատարանն ընդգծում է , որ կատարված արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող վերոնշյալ հանգամանքներն էականորեն բարձրացնում են հանցավորի անձի և կատարված արարքի վտանգավորության աստիճանը , ուստի դատարանը գտնում է , որ ամբաստանյալ Ա . Ալավերդյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու հիմքերը բացակայում են , նշանակված պատիժն ամբաստանյալ Ա . Ալավերդյանը պետք է կրի , իսկ վերջինիս անձը բնութագրող տվյալները , ինչպես նաև առկա մեղմացնող հանգամանքները հիմք են հանդիսանում բացառապես հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն չափ սահմանելու համար : (…) » 3 : 7 . Վերաքննիչ դատարանը , փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը , արձանագրել է հետևյալը . «( … ) [ Ա ] նդրադառնալով պաշտպանի փաստարկներին՝ ամբաստանյալի պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայության մասին , Վերաքննիչ դատարանը գտնում է , որ դրանք հիմնավոր են հետևյալ պատճառաբանությամբ . Դատարանի կողմից որպես ամբաստանյալ Ա . Ալավերդյանի պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ նշվել են ինքնակամ չներկայանալը , դեպքից հետո տուժողին չայցելելը , տուժողին նյութական կամ բարոյական օգնություն չցուցաբերելը , որպիսի հանգամանքներ՝ որպես պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող , ներառված չեն ՀՀ քրեական օրենսգրքի 63- րդ հոդվածում : Հետևաբար պատիժ նշանակելիս Դատարանը չէր կարող այդպիսիք գնահատել որպես ամբաստանյալ Ա . Ալավերդյանի պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ և հաշվի առնել պատիժ նշանակելիս և նշանակված պատժի կրման հարցը լուծելիս : Դատարանն անդրադառնալով ամբաստանյալի անձը բնութագրող , պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներին փաստել է , որ վերջինս բնութագրվում է դրական , դատվածություն չունի , տուժողի հետ հաշտվել է , ծառայել է ՀՀ ՊՆ - ում 2020 թվականի 28.09-25.12- ը , իրեն լիովին մեղավոր է ճանաչել , տվել է խոստովանական ցուցմունքներ , աջակցել գործի բացահայտմանը և զղջացել է կատարած արարքի համար : Վերաքննիչ դատարանն արձանագրում է , որ տվյալ դեպքում , բացի Դատարանի կողմից մատնանշված՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներից , առկա են նաև այլ հանգամանքներ , որոնք պետք է հաշվի առնվեն ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս : Այսպես . Դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք նշել է այն , որ վերջինս ծառայել է ՀՀ ՊՆ - ում 2020 թվականի 28.09-25.12- ը , սակայն չի նշել , թե կոնկրետ ինչ ծառայություն է իրականացրել : Այսպես՝ համաձայն՝ ՀՀ ՊՆ կողմից տրված 02.02.2022 թվականի Վ /57 տեղեկանքի՝ 28.09.2020 թվականից – 25.12.2020 թվականը ամբաստանյալը կամավորական հիմունքներով ծառայել է ՀՀ ՊՆ 75937 զորամասում , ՀՀ ՊՆ կողմից տրված 20.04.2021 թվականի թիվ 462 տեղեկանքի՝ 2021 թ . մարտի 22- ից մինչև ապրիլի 22- ը մարտական հերթապահություն է իրականացրել ՀՀ ՊՆ 16936 զորամասի կազմում : Այսինքն մասնակցել է 44- օրյա պատերազմի մարտական գործողություններին , պատերազմի դադարից հետո շարունակել է իրականացնել մարտական հերթապահություն , որպիսի հանգամանքն էական նշանակություն ունի ամբաստանյալի կողմից պատժի կրման հարցը լուծելիս : Սույն գործով նշանակված պատժի կրման հարցը լուծելիս հարկ է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին , որ Արմեն Ալավերդյանը դանակով մեկ անգամ տուժողին հարվածելուց հետո կամովին դադարեցրել է իր հանցավոր գործողությունները՝ ունենալով այն շարունակելու ռեալ հնարավորություն , դեպքից հետո դանակը կամովին ներկայացրել է նախաքննության մարմնին , փորձել է տուժողի հետ հաշտության եզրեր գտնել իր բարեկամների միջոցով , սակայն չի ստացվել , դատաքննության ընթացքում ներողություն է հայցել տուժողից , այսինքն դրսևորել է հետհանցավոր դրական վարքագիծ , ինչը վկայում է նրա անկեղծ զղջման մասին : Վերը նշված հանգամանքները գնահատելով Դատարանի կողմից մատնանշված՝ պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների ամբողջության մեջ , հաշվի առնելով պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայությունը , ինչպես նաև ամբաստանյալի տարիքը /55 տարեկան է /, այդ ամենը հաշվի առնելով կատարած արարքի բնույթի և վտանգավորության աստիճանի համատեքստում , Վերաքննիչ դատարանը գտնում է , որ առկա են բավարար տվյալներ գալու համոզման , որ տվյալ դեպքում ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով կարելի է հասնել պատժի նպատակների իրագործմանը՝ այն է , սոցիալական արդարության վերականգմանը , պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը : (...) Դատարանը , Արմեն Ալավերդյանի նկատմամբ չկիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70- րդ հոդվածը , թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10- րդ , 48- րդ , 61- րդ հոդվածների պահանջների խախտում , ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397- րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է , որը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395- րդ հոդվածի համաձայն՝ վիճարկվող դատական ակտը պատժի կրման մասով բեկանելու և փոփոխելու հիմք է։ (...) » 4 : Վճռաբեկ բողոքի հիմքերը , հիմնավորումները և պահանջը . Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ՝ ներքոհիշյալ հիմնավորումներով . 8 . Բողոքի հեղինակը փաստարկել է , որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավորված չէ, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն եկել է եզրահանգման , որ Ա .Ալավերդյանը նշանակված ազատազրկման ձևով պատիժը պետք է փաստացի կրի: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը , Ա . Ալավերդյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չ կիրառելիս , պատշաճ չի գնահատել վերջինիս արարքի բնույթը և դրա հանրային վտանգավորության աստիճանը : Բողոք բերած անձն ընդգծել է , որ ՀՀ քրեական օրենսգրքի 70- րդ հոդվածով նախատեսված քրեաիրավական նորմը կիրառելիս դատարանի համոզվածությունը , վստահությունն այն մասին , որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու , պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա , որոնք բնութագրում են արարքը , հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին , ինչը տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի կողմից չի ապահովվել : Ուստի , ըստ բողոքաբերի ` Վերաքննիչ դատարանը , նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով , թույլ է տվել դատական սխալ , որն ազդել է գործի ելքի վրա , ինչն էլ հիմք է կայացված դատական ակտը պատժի մասով բեկանելու և փոփոխելու համար։ 9 . Հիմք ընդունելով վ երոշարադրյալ ը ` բողոքաբերը խնդրել է Վ երաքննիչ դատարանի ` 2022 թվականի հունիսի 30 - ի որոշումն ա մբողջությամբ բեկանել՝ օրինական ուժ տալով Ա ռաջին ատյանի դատարանի ` 2022 թվականի մարտի 18- ի դատավճռին : Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը . 1 0. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմն ավորված են արդյո՞ք ամբաստանյալ Արմեն Ալավերդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չ կիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները: 11 . ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով»։ Վճռաբեկ դատարանն առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքում պատիժ նշանակելու հարցերին անդրադարձել է Արմեն Շահբազյանի գործով որոշման շրջանակներում՝ արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը . «(…) ՀՀ քրեական օրենսգրքի 112- րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում մարդու առողջության դեմ ուղղված հանցագործություններից ամենավտանգավորի ` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար։ Քննարկվող հանցագործության հանրային առավել բարձր վտանգավորությունը պայմանավորված է ոչ միայն նրանով , որ համապատասխան հակաիրավական արարքի արդյունքում մարդուն պատճառվում է վնաս , որը խիստ բացասական է անդրադառնում նրա առողջական վիճակի վրա , այլև նրանով , որ կարող է առաջ բերել ավելի ծանր հետևանքներ՝ ընդհուպ մինչև տուժողի մահ։ Այս հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է դիտավորությամբ , որը կարող է լինել ինչպես ուղղակի , այնպես էլ անուղղակի (…): (…) ՀՀ քրեական օրենսգրքի 112- րդ հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքը կարող է կատարվել տարբեր եղանակներով։ Մասնավորապես , հանցավորը տուժողի առողջությանը ծանր վնաս կարող է պատճառել՝ իր ֆիզիկական հնարավորությունները գործադրելով ( ձեռքով կամ ոտքով հարվածելով , հրել - վայր գցելով , մարմնի որևէ մաս ջարդելով և այլն ), տարբեր գործիքներ , իրեր կամ առարկաներ ( դանակ , կացին , մուրճ , մետաղյա ձող , քար և այլն ) օգտագործելով , զանազան մեխանիզմներ , միջոցներ կամ նյութեր ( հրազեն , թույն , թմրանյութ և այլն ) կիրառելով , տարերային աղետի իրադրությունը կամ առավել վտանգի աղբյուրն օգտագործելով և այլն։ Քննարկվող հանցագործության կատարման նշված եղանակները , ելնելով գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններից , տարբեր կերպ են բնորոշում հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության աստիճանը։ Այսպես՝ տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանում դանակով հարված հասցնելիս հանցավորը ոչ միայն նախատեսում է հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման անխուսափելիությունը , այլև գիտակցում է կամ առնվազն պարտավոր է գիտակցել , որ իր գործողություններով տուժողին պատճառում է առողջության ծանր վնաս , որը վտանգավոր է կյանքի համար և անգամ կարող է հանգեցնել մահվան։ Այլ խոսքով՝ հանցավորը գործում է ուղղակի դիտավորությամբ և հստակ նախատեսում է իր արարքի և վտանգավոր հետևանքների միջև առկա միանշանակ պատճառական կապը և դրա զարգացումը , այդ թվում՝ գիտակցում է կամ պարտավոր է գիտակցել , որ տուժողին կարող է պատճառել մահ , սակայն ինքնավստահությամբ կամ անփութությամբ հույս է ունենում , որ նշված ծանր հետևանքը չի առաջանա։ Վերոգրյալն ինքնին վկայում է հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին , ուստի օբյեկտիվորեն պետք է գնահատվի և հաշվի առնվի դատարանների կողմից պատիժ նշանակելիս։ (…) ՀՀ քրեական օրենսգրքի 112- րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը ճիշտ գնահատելու և որպես արդյունք հանցավորի նկատմամբ քրեաիրավական ներգործության համաչափ միջոց կիրառելու համար դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն արարքի կատարման եղանակին , օգտագործված գործիքներին , միջոցներին , մարմնական վնասվածքների քանակին , բնույթին ու տեղակայմանը։ Համապատասխան գնահատականի պետք է արժանացվի նաև կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը։ (…)» 5 :

12. Վերահաստատելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ քննարկվող հոդվածով նախատեսված հանցանք կատարելու դեպքում պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս, ստորադաս դատարանները պետք է հաշվի առնեն ինչպես խախտվող հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, այնպես էլ արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի և դրա հետևանքների նկատմամբ, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, մարմնական վնասվածքների քանակը, տեղակայումը, բնույթը և այլն: Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կոնկրետ գործի փաստական հանգամանքների շրջանակներում վնաս պատճառելու համար օգտագործված տարատեսակ գործիքները կամ առարկաները (հրազեն, դանակ, կացին, մուրճ, մետաղյա ձող, քար և այլն), կյանքի համար վտանգ ներկայացնող վնասի պատճառումը, հանցավորի պատրաստվածությունը, մեղքի դիտավորյալ ձևը (հատկապես` ուղղակի դիտավորությունը) իրենց ամբողջության մեջ անկանխելի են դարձնում հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացումը, մեծացնում հանցագործությունը հաջողությամբ ավարտին հասցնելու կամ ավելի մեծ վնաս պատճառելու հավանականությունը։ Հետևաբար, նման դեպքերում օբյեկտիվորեն բարձրանում է նաև արարքի հանրային վտանգավորության աստիճանը 6 : 1 3 . Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ. - Արմեն Ալավերդյան ին ՀՀ քրեական օրենսգրքի 112 -րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա 2021 թվականի հունիսի 26-ին, իր տան բակում, խմելու ջրի ծորակը փակելու շուրջ վիճաբանության մեջ է մտել համագյուղացի Արկադի Հակոբյանի հետ, որի ընթացքում գնացել է տուն, հյուրասենյակի սեղանի վրայից վերցրել է խոհանոցային դանակ և վերադառնալով տան բակ, Ա.Հակոբյանի առողջության ը ծանր մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ հիշյալ դանակով հարվածել է վերջինիս՝ նրա առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ 7 , - Առաջին ատյանի դատարա ն ը , գնահատելով կատարված հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը , հանցագործության կատարման հանգամանքները , եղանակն ու գործիքը , պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները , ամբաստանյալ ի անձը բնութագրող տվյալները ` գտել է , որ նրա նկատմամբ որպես պատիժ պետք է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 112- րդ հոդվածի 1- ին մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատի ժը ` ազատազրկ ում ` 3 ( երեք ) տարի ժամկետով , որը նա պետք է կրի 8 : - Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, չհամաձայնելով Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դիրքորոշման հետ և հաշվի առնելով Ա.Ալավերդյանի կողմից կատարած հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, նրա անձը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հանցագործության կատարման ընթացքում և դրանից հետո դրսևորած դրական վարքագիծը, տուժողի դիրքորոշումը, 44-օրյա պատերազմի մարտական գործողություններին նրա մասնակցությունը և պատերազմի դադարից հետո մարտական հերթապահություն իրականացնելը, արձանագրել է, որ Ա.Ալավերդյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցում Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ 9 ։

14. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը նախ իր համաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշման հետ, որ Առաջին ատյանի դատարանի կողմից որպես ամբաստանյալ Ա.Ալավերդյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ դիտված` ինքնակամ չներկայանալը, դեպքից հետո տուժողին չայցելելը, տուժողին նյութական կամ բարոյական օգնություն չցուցաբերելը, ներառված չեն պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների սպառիչ ցանկը սահմանող` ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածում և հետևաբար` Առաջին ատյանի դատարանը չէր կարող դրանք գնահատել որպես ամբաստանյալ Ա.Ալավերդյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ: 14.1. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը որպես ամբաստանյալ Ա.Ալավերդյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ վերջինս դանակով մեկ անգամ տուժողին հարվածելուց հետո կամովին դադարեցրել է իր հանցավոր գործողությունները՝ ունենալով այն շարունակելու ռեալ հնարավորություն 10 : Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հանգամանքը չի կարող համարվել պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, քանի որ այն ողջամտորեն չի նվազեցնում ամբաստանյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը:

15. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Ալավերդյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել ամբաստանյալի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության վրա ազդող հետևյալ գործոնները. ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ ամբաստանյալը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա, բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ ամբաստանյալը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է, որ իր գործողություններով տուժողի առողջությանը պատճառում է ծանր վնաս, նախատեսել է իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը, գ ) հանցագործության գործիքը, մասնավորապես՝ հանրորեն վտանգավոր արարքը դանակի գործադրմամբ կատարելը, դ) հանցագործության եղանակը և իրադրությունը՝ այն, որ Ա.Ալավերդյանն իր տան բակում վիճաբանության մեջ մտնելով համագյուղացի Ա.Հակոբյանի հետ, այդ ընթացքում գնացել է տուն, հյուրասենյակի սեղանի վրայից վերցրել է խոհանոցային դանակ և վերադառնալով տան բակ, առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, հիշյալ դանակով հարվածել է Ա.Հակոբյանին` պատճառելով ծանր վնասվածքներ։ ե) հասցված մարմնական վնասվածքի բնույթն ու տեղակայումը, մասնավորապես այն , որ ամբաստանյալը հարված է հասցրել տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանում` որովայնին և նրա առողջությանը պատճառել ծանր մարմնական վնասվածքներ: 16 . Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Ա.Ալավերդյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեր վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում, իսկ դրանք անտեսելը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացման: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վերը շարադրված` ամբաստանյալ Ա.Ալավերդյանի անձը բնութագրող տվյալները և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, կատարված արարքի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող փաստական տվյալների առկայության պայմաններում, չեն կարող ողջամտորեն նվազեցնել Ա.Ալավերդյանի կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը և նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանալ: Ուստի, նման պայմաններում, Վերաքննիչ դատարանի կողմից ամբաստանյալ Ա.Ալավերդյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ անձը բնութագրող տվյալները և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները բավարար չեն կարող համարվել ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանական չկիրառելու համար:

17. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Ալավերդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված չեն: Նշանակված պատիժը ամբաստանյալի կողմից փաստացի չկրելու պայմաններում պատժի նպատակների իրացվելիության վերաբերյալ հետևությունը պետք է հիմնված լինի գործի կոնկրետ հանգամանքների վրա։ 18 . Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Ա.Ալավերդյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում, այսինքն` թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում: Մինչդեռ, սույն գործով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի անհրաժեշտ է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2022 թվականի հունիսի 30-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի մարտի 18-ի դատավճռին` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361 1 -րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արմեն Սերյոժայի Ալավերդյան ի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հունիսի 30-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2022 թվականի մարտի 18- ի դատավճռին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: ________________________________ 1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483-րդ հոդվածի 8-րդ մասի, սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով: 2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 84-85: 3 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 140-160: 4 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 48-59: 5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13 որոշման 15-17-րդ կետերը: 6 Տե՛ս, mutatis mutandis , Վճռաբեկ դատարանի` Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15 որոշումները: 7 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։ 8 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։ 9 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը: 10 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը: Նախագահող` Հ. Ա սատրյան Դատավորներ` Ս. Ա վետիսյան Լ. Թ ադևոսյան Դ. խ աչատուր յան Ա. Պ ողոսյան Ս. Օ հանյան Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 նոյեմբերի, 2023 թ.
Գործի #:
ԳԴ3/0011/01/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել