Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Սահակյան
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Սահակյան

Վճռաբեկ դատարան13 ապրիլի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Տիգրան Սահակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.10.2020 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Տիգրան Սահակյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի` պետական մարմնի անգործությունը վիճարկելու ն խախտված իրավունքը վերականգնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ Լ Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Տիգրան Սահակյանը պահանջել է պարտավորեցնել Երնանի քաղաքապետին Երնանի Աբելյան փողոցի հարակից տարածքում 1850,0քմ ընդհանուր մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձնով օտարել իրեն` հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանելով մինչն ՀՀ կառավարությ

Ամբողջ Տեքստ

| ի «Բ

իր 3 ե Մ իջ)

Հ»: «2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 2-2040

դատարանի որոշում

2022թ.

Քաղաքացիական գործ թիվ 2-2040

Նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան

Դատավորներ` Ա. Մկրտչյան

Հ. Ենոքյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

ն վարչական պալատը (այսուհետ`Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝ նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

2022 թվականի ապրիլի 18-ին

գրավոր ընթացակարգով քննելով Տիգրան Սահակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.10.2020 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Տիգրան Սահակյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի` պետական մարմնի անգործությունը վիճարկելու ն խախտված իրավունքը վերականգնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

Լ Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տիգրան Սահակյանը պահանջել է պարտավորեցնել Երնանի քաղաքապետին Երնանի Աբելյան փողոցի հարակից տարածքում 1850,0քմ ընդհանուր մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձնով օտարել իրեն` հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանելով մինչն ՀՀ կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1746-Ն որոշման ընդունումը գործող կադաստրային գինը:

2

Երնանի Կենտրոն ն Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (դատավոր` Գ. Կարախանյան) (այսուհետ` Դատարան) 09.04.2004 թվականի վճռով դիմումը բավարարվել է` Դատարանը վճռել է վերականգնել Տիգրան Սահակյանի խախտված իրավունքը ն պարտավորեցնել Երնանի քաղաքապետին Երնանի Աբելյան փողոցի հարակից տարածքում 11350,0քմ ընդհանուր մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձնով օտարել գնման նախապատվության իրավունք ունեցող Տիգրան Սահակյանին` վաճառքի գին սահմանելով մինչ, ՀՀ կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1746-Ն որոշման ընդունումը գործող կադաստրային գինը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.10.2020 թվականի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել է Դատարանի 09.04.2004 թվականի վճիռը ն գործն ուղարկվել է Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը ն Տիգրան Սահակյանը (ներկայացուցիչ` | ուսնթագ Բեժանյան):

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 03.03.2021 թվականի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Տիգրան Սահակյանի վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենեիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի Լին կետը, ՀՀ քաղաքացիական օրեեսգրքի 209-րդ, 502-րդ, 61էրդ հոդվածները, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրաեցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ, 66-րդ ն 80-րդ հոդվածները, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեսգրքի 5-րդ, 7-րդ. 18-րդ, 119-րդ, 360-րդ, 36.րդ, 357էրդ ն 372-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետեյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո ն առկա չեն եղել նոր կամ նոր երնան եկած հանգամանքներ, որպիսի պայմաններում միայն վերաքննիչ բողոքը ենթակա կլիներ վարույթ ընդունման կամ քննության: Բացի այդ, ՀՀ գլխավոր դատախազությունը տվյալ դեպքում չէր կարող հանդիսանալ գործին մասնակից չդարձված անձ, որպիսի հիմքով կարողանար բողոք բերել վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

Վերաքննիչ դատարանը, խախտելով դատավարական իրավունքի նորմերը, վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ, թեն վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է եղել մերժման նան այն հիմքով, որ բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի, քանի որ դատախազի մոտ բողոք բերելու իրավունքը, տվյալ դեպքում, ծագում է այն ժամանակ, երբ գործին մասնակցած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը հայտնում է իր մտադրությունը՝ նշված վճռի դեմ բողոք չներկայացնելու մասին:

Յ

Վերաքննիչ դատարանը չի պարզել, թե արդյոք կայացված դատական ակտը վերաբերել է նան բողոք բերող անձի իրավունքներին ն պարտականություններին, ն արդյոք խախտվել են բողոք բերող անձի իրավունքները ն օրինական շահերը: Տվյալ դեպքում, պատասխանող է հանդիսացել ն հանդիսանում Երնանի քաղաքապետարանը, հայցը վերաբերում է քաղաքապետարանի գործողությունների վիճարկմանը, որպիսի պայմաններում այլ անձի, այդ թվում պետական մարմնի ներգրավվածության անհրաժեշտություն չկար, քանի որ պետական մարմինն արդեն իսկ ներգրավված էր գործով:

Ավելին, խախտվել է նան գործի ենթակայության պահանջը, քանի որ թիվ 2-2040/2004 6 քաղաքացիական գործով վեճն իր բնույթով հանրային իրավահարաբերություններից ծագած վեճ է, ն առնվազն 2008 թվականից հետո նշված վեճերը քննության են առնվում մասնագիտացված դատարանների կողմից: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածը նույնպես սահմանում է, որ վարչական դատարանին ընդդատյա վեճերը չեն համարվում քաղաքացիաիրավական վեճեր, իսկ ընդհանուր իրավասության առաջին ատյանում ենթակա են քննության քաղաքացիաիրավական վեճերը: Այսինքն՝ սուն գործով Վերաքննիչ դատարանն իրավասու չէր իրականացնելու քննություն նան այն հիմքով, որ վեճը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ 13.07.2003 թվականի գույքի մասնավորեցման պայմանագրով Տիգրան Սահակյանին են անցել վեճի առարկա հողամասի նկատմամբ այն բոլոր իրավունքները, որոնք ունեցե է «Երեանի քաղաքապետարանի «Երառսպասարկում»» ՓԲԸ-ն, իսկ վերջինս դեռես 2002 թվականի դրությամբ այդ հողամասի նկատմամբ ունեցել է գրանցված վարձակալության իրավունք, ինչով հերքվում են բողոքաբերի այն փաստարկները, որ Տիգրան Սահակյանը գրանցված վարձակալության իրավունք, 2003 թվականի դրությամբ չի ունեցել: Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 302-րդ հոդվածի ն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի դրույթները, որոնք ենթակա չէին կիրառման, քանի որ դեռնս 2002 թվականին հողամասի նկատմամբ կար գրանցված վարձակալության իրավունք: Հետնաբար, շենքի, որով ծանրաբեռնված էր հողամասը, օտարման դեպքում օրենքի ուժով նոր սեփականատիրոջն են անցել նան հողամասի նկատմամբ առկա իրավունքները, այդ թվում՝ վարձակալության իրավունքը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Տիգրան Սահակյանը, պետական գույքի մասնավորեցման պայմանագրով 2003 թվականի հուլիս ամսին ձեռք բերելով ք. Երնան, Աբելյան փող. 8 հասցեում գտնվող արտադրամասը, ձեռք է բերել այդ արտադրամասի սպասարկման համար նախատեսված հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու իրավունք: Ուստի, այդ հողամասի չափի քսան տոկոսից ավելի չափով հողամաս օգտագործելու դեպքում` իրավունք է ստացել ուղղակի վաճառքի ձնով ձեռք բերելու ավել օգտագործվող հողամասը՝ այդ հողամասի կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով:

Միաժամանակ, Տիգրան Սահակյանը նան ավել օգտագործվող` 3880քմ հողամասից 1494քմ հողամասն ուղղակի վաճառքի ձնով` այդ հողամասի կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով սահմանված գնով գնելու իրավունք է ունեցել, ունեցել է նան 3880քմ հողամասի ձեռքբերման նախապատվության իրավունք: Ավելին, նա 2003 թվականի նոյեմբերին դիմել է Երեանի քաղաքապետարան` վեճի առարկա հողամասն իրեն ուղղակի վաճառքով օտարելու խնդրանքով, սակայն Երեանի քաղաքապետարանի անգործության արդյունքում, իրավահարաբերության ծագման պահին գործող «Քաղաքացիների

4

առաջարկությունները, դիմումները ն բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջների խախտմամբ նրա դիմումին օրենքով սահմանված ժամկետներում ընթացք չի տրվել, ինչի արդյունքում նա զրկվել է նշված հողամասը 2003 թվականի գործող կադաստրայի արժեքով գնելու հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանը բողոքի շրջանակներում չէր կարող արձանագրել պետական շահերի խախտում, քանի որ նման հարց չէր քննարկվել առաջին ատյանի դատարանում, պետական շահերի խախտում կարող էր հաստատվել բացառապես այլ գործի քննության շրջանակներում, որից հետո միայն նշված հիմքով սույն գործով վճիռը ենթակա կլիներ վերանայման բացառապես նոր երնան եկած հանգամանքների փաստով: Այսինքն, Վերաքննիչ դատարանը դուրս է եկել իր իրավասությունների շրջանակներից: Արդյունքում` Վերաքննիչ դատարանը խախտել է մրցակցութան ն կողմերի հավասարության սկզբունքները, արդար դատաքենության իրավունքը, դատական ակտերի որոշակիության սկզբունքը, դրանով իսկ ակնհայտորեն ն ուղղակիորեն խախտելով պատասխանողի արդար դատաքննության իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 16.10.2020 թվականի որոշումը ն վերաքննիչ բողոքը մերժել»:

2.1 ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանությունները դատական ակտը բեկանելու մասով հիմնավոր են, իսկ վճռաբեկ բողոքում նշված պատճառաբանություններն անհիմն են ն հիմք չեն դատական ակտը բեկանելու համար:

Տվյալ դեպքում վեճի առարկա հողամասը մինչն օտարումը հանդիսացել է պետական սեփականություն, ուստի դրա օտարումը նախատեսվածից ցածր գնով վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետությանը, հետնաբար` դատական ակտը վերաբերել է պետական շահերին: Միաժամանակ, Երեանի քաղաքապետարանը դատական ակտի դեմ բողոք չի բերել, որի հետնանքով այն մտել է օրինական ուժի մեջ, ուստի բողոքարկման պահին առկա է եղել վերջինիս մտադրությունը դատական ակտը չբողոքարկելու մասին:

Դատական ակտը բողոքարկելիս դատախազությունը հաշվի է առել նան այն հանգամանքը, որ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերաքննիչ բողոք բերելու` օրենքով նախատեսված 20 տարվա ժամկետը սույն գործով չի լրացել. մասնավորապես՝ դատական ակտի կայացման պահից անցել է 16 տարի:

Քննարկվող գործով արդարադատության ոչ պատշաճ իրականացման արդյունքում խախտվել է պետության սեփականության իրավունքը ն հողամասը ձեռք է բերվել ՀՀ կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1746-Ն որոշմամբ սահմանված կադաստրային գներից ավելի ցածր գնով: Ինչ վերաբերում է բողոքի պատճառաբանություններին այն մասին, որ դիմողը գնման նախապատվություն ունեցել է մինչն 2003 թվականը, ուստի նրա նկատմամբ կիրառելի են 2002 թվականին գործող գները, ապա նման իրավունքի առկայության մասին քաղաքացիական գործում բացակայում են տվյալները:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը`

12 Տիգրան Սահակյանը 26.06.2003 թվականին դիմելով Երեանի քաղաքապետին՝ հայտնել է, որ համաձայն ՀՀ կառավարության 23.04.2003 թվականի թիվ 573-Ա որոշման` գնել է Աբելյան 8 հասցեում գտնվող «Աջափնյակ» ունիվերսամը, որը զբաղեցնում է 7470քմ

5

հողամաս: Խնդրել է վերակառուցման, սպասարկման օբյեկտների կառուցման, սպասարկման տարածքի ընդլայնման ավտոկայանատեղի կազմակերպման, բարեկարգման ն կանաչապատման նպատակով իրեն տրամադրել մոտ 3600քմ հողամաս ն ճանաչել հողի սեփականության իրավունքը (հատոր 1ին, գ.թ. 7):

2) Երնանի քաղաքապետի 1Լ09.2003 թվականի թիվ 1730-Ա որոշման 1Էին կետի համաձայն` Աբելյան փողոցի հ. 8Ց հասցեում Տիգրան Սահակյանի զբաղեցրած 7470,0քմ մակերեսով հողամասը տրամադրվել է վերջինիս` վարձակալության իրավունքով, 25 տարի ժամկետով, վարձավճարի չափը սահմանելով տվյալ հողի հարկի տարեկան դրույքաչափով` տալով գնման նախապատվության իրավունք: Որոշման 2-րդ կետի համաձայն` Տիգրան Սահակյանին (հետագայում կառուցապատող) Աբելյան փողոցի հ. 8 հասցեում նույն որոշմամբ տրամադրվող հողամասին կից ունիվերսամի վերակառուցման, սպասարկման, օբյեկտի կառուցման, սպասարկման տարածքի ընդլայնման, ավտոկայանատեղի կազմակերպման ն բարեկարգման ու կանաչապատման նպատակով լրացուցիչ տրամադրվել է 3880,0քմ մակերեսով հողամաս` վարձակալության իրավունքով, 25 տարի ժամկետով, տալով գնման նախապատվության իրավունք (հատոր Լին, գ.թ. 18):

3 Ըստ Հայաստանի Հանրապետության, ի դեմս Երնանի քաղաքապետի (Վարձատու), մի կողմից, ն Տիգրան Սահակյանի (Վարձակալ), մյուս կողմից, միջն Երնանի քաղաքապետի 1109.2003 թվականի թիվ 1730-Ա որոշման հիման վրա «10.02.2003 թվականիե» կնքված Հողամասի վարձակալության մասին պայմանագրի 1ին կետի՝ Վարձատուն Օ 6Վարձակալի, համապատասխան վարձավճարի դիմաց, նրա տիրապետմանը ն օգտագործմանն է տրամադրել Աբելյան փող. հ. 8 վայրում գտնվող 3880քմ մակերեսով հողամասը (..): Պայմանագրի 2-րդ կետի համաձայն` հողամասը տրամադրվել է ավտոկայանատեղի կազմակերպման, բարեկարգման ն կանաչապատման համար: Պայմանագրի 8-րդ կետի համաձայն` հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրայի արժեքի 1 տոկոսը, որը 175.531 ՀՀ դրամ է: Պայմանագրի կնքման պահին 1հա մակերեսով հողամասի կադաստրային արժեքը 1քմ` 4824, 1հա՝ 45.240.000 ՀՀ դրամ է: Պայմանագրի 15-րդ կետի համաձայն` պայմանագիրը կնքվել է 25 տարի ժամկետով ն գործում է մինչն 1-09.2028 թվականը ներառյալ:

Պայմանագրի 29-րդ կետով ձեռագիր մակագրությամբ ավելացվել է` «Գնման նախապատվության իրավունք» (հատոր Դին, գ.թ. 9-10):

4) Ըստ Հայաստանի Հանրապետության, ի դեմս Երնանի քաղաքապետի (Վարձատու), մի կողմից, ն Տիգրան Սահակյանի (Վարձակալ), մյուս կողմից, միջն Երնանի քաղաքապետի 1109.2003 թվականի թիվ 1730-Ա որոշման հիման վրա «10.02.2003 թվականիե» կնքված Հողամասի վարձակալության մասին պայմանագրի 1ին կետի՝ Վարձատուն Օ 6Վարձակալի, համապատասխան վարձավճարի դիմաց, նրա տիրապետմանը ն օգտագործմանն է տրամադրել Աբելյան փող. հ. 8 վայրում գտնվող 7470քմ մակերեսով հողամասը (..): Պայմանագրի 2-րդ կետի համաձայն` հողամասը տրամադրվել է որպես շինության զբաղեցրած տարածք: Պայմանագրի 8-րդ կետի համաձայն` հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրայի արժեքի 1 տոկոսը, որը 337.943 ՀՀ դրամ է: Պայմանագրի կնքման պահին 1հա մակերեսով հողամասի կադաստրային արժեքը 1Քմ՝ 4524 դրամ է: Պայմանագրի 15-րդ կետի համաձայն` պայմանագիրը կնքվել է 25 տարի ժամկետով ն գործում է մինչն 11.09.2028 թվականը ներառյալ:

Պայմանագրի 29-րդ կետով ձեռագիր մակագրությամբ ավելացվել է` «Գնման նախապատվության իրավունք» (հատոր Դին, գ.թ. 1Է5):

6

5) Համաձայն 13.02.2004 թվականի թիվ 1638551 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի` ք. Երնան, Աջափնյակ համայնքի Աբելյան փողոցի 8 հասցեի «Աջափնյակ» ունիվերսամի նկատմամբ գրանցվել է Տիգրան Սահակյանի սեփականության, իսկ ունիվերսամի սպասարկման համար նախատեսված 1135հա հողամասի նկատմամբ՝ վարձակալության իրավունքը (հիմք՝ 10.07.2003 թվականի թիվ 12011 պետգույքի մասնավորեցման պայմանագիր, 10.02.2004 թվականի թիվ 333 ն 10.02.2004 թվականի թիվ 334 հողամասի վարձակալության պայմանագրեր) (հատոր Լին, գ.թ. 3-17):

6) Երնանի քաղաքապետարանի 09.03.2004 թվականի թիվ 2/-044 գրությամբ Տիգրան Սահակյանին տեղեկացվել է, որ Երնանի քաղաքապետարան հասցեագրված դիմումը, Աբելյան փողոցի հարակից տարածքում գտնվող 118350,0քմ մակերեսով հողամասն օտարելու մասին, քննարկվել է: Նշվել է, որ օտարվող հողամասի վաճառքի գինը պետք է հաշվարկվի ՀՀ կառավարության 24.12.2003 թվականի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը տարածագնահատման (գտնվելու վայրի գոտիականության գործակիցները ն սահմանները հաստատելու մասին» հ. 1746-Ն որոշմամբ սահմանված հողերի կադաստրային գնահատման կարգի համաձայն (հատոր Լին, գ.թ. 8):

7) Տիգրան Սահակյանը դիմում է ներկայացրել Դատարան` խնդրելով պարտավորեցնել Երնանի քաղաքապետին Երնանի Աբելյան փողոցի հարակից տարածքում 11350,0քմ ընդհանուր մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձնով օտարել իրեն՝ հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանելով մինչն ՀՀ կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1746-Ն որոշման ընդունումը գործող կադաստրային գինը (հատոր 1-ին, գ.թ. 3-4):

8) Դատարանի 09.04.2004 թվականի վճռով դիմումը բավարարվել է (հատոր 1-ին, գ.թ. 28-30):

9) Սույն գործով Դատարանի 09.04.2004 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը (հատոր 2-րդ, գ.թ. 2-13):

10) Վերաքննիչ դատարանը 29.09.2019 թվականի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ ն քննել է ըստ էության (հատոր 2-րդ, գ.թ. 77):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով եախկիեում հայտնած դիրքորոշումը, անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետեյալ իրավական հարցադրմանը. ո՞ր դատարանին է վերապահված այն վերաքենիչ բողոքի քենությունը, որը բերվել է վարչական ե վերաքննիչ վարչական դատարանների ստեղծումից հետո, սակայն միեչն դրանց ստեղծումը քաղաքացիական գործեր քենող դատարանի կողմից` հանրային իրավահարաբերություններից բխող իրավական վեճով կայացված վճռի դեմ:

7

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

«-Հ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի Էին մասի համաձայն` առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է դատական կարգով քննության ենթակա բոլոր գործերը, բացառությամբ մասնագիտացված դատարանների ենթակայությանը վերապահված գործերի:

«ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին են ենթակա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1ին մասի համաձայն` քաղաքացիական գործերը ենթակա են քննության առաջին ատյանի դատարանում, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

Վերը նշված իրավանորմերի վերլուծությունից հետնում է, որ օրենսդիրն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քննությանն է հանձնել դատական կարգով քննության ենթակա այն բոլոր գործերը, որոնց քննությունը վերապահված չէ մասնագիտացված դատարաններին, այդ թվում` վարչական դատարանին: Միննույն ժամանակ, օրենսդիրը սահմանել է վարչական դատարանի ընդդատության շրջանակը, որում ներառված են հանրային իրավահարաբերություններից բխող վեճերը: Փաստորեն, դատական գործը վարչական դատարանում կամ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննության ենթակա լինելու հարցը որոշվում է հիմք ընդունելով այն իրավահարաբերության բնույթը (մասնավոր կամ հանրային), որից բխող վեճը հանձնվում է դատարանի քննությանը:

Ինչ վերաբերում է վերաքննիչ վարչական ն վերաքննիչ քաղաքացիական դատարանների իրավասությանը վերապահված գործերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նան նույն 1 Հ- վարչական դատավարության օրենսգիրքը վարչական դատարանի ն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի միջն գործերի բաշխումը կատարում է ընդդատության նորմերի միջոցով, մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը միննույն հարցը կարգավորում է ենթակայության նորմերով: Ուստի սույն որոշման մեջ «ռնդդատություն» ն «ենթակայություն» եզրույթները կիրառվում են միննույն իմաստով ն տվյալ դեպքում ցույց են տալիս դատական գործերի բաշխումը վարչական դատարանի ն ընդհանուր իրավասության դատարանի միջն:

8

օրենսգրքի 13-րդ հոդվածով նախատեսված միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն`

1 դատավարության մասնակիցները.

2) դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների ն պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածով սահմանվում են վարչական դատարանի` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի Էին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների ն նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի Լին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակցող անձինք, դատախազը` օրենքով նախատեսված դեպքերում, գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների ն ՛պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ, այն անձինք, որոնց նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառվել է դատական տուգանք` դատական տուգանք կիրառելու մասին որոշման մասով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածով սահմանվում են առաջին ատյանի դատարանի` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա որոշումները:

ՀՀ վճռաբեկ դատարանը Կարո Պատատյաեն ըեդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության գործով արձանագրել է, որ վերաքննիչ վարչական դատարանը վերաքննության կարգով վերանայում է վարչական դատարանի կողմից կայացված դատական ակտերը, իսկ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատական ակտերի դեմ բերված բողոքները ենթակա են քննության վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից: Փաստորեն, եթե առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ն վարչական դատարանի միջն գործերի բաշխումը որոշվում է ենթակայության (ընդդատության) նորմերով ն պայմանավորված է իրավահարաբերության բնույթով (մասնավոր կամ հանրային), ապա վերաքննիչ դատարանների իրավասությունն անմիջականորեն կապված է այն հանգամանքի հետ, թե որ դատարանի կողմից կայացված դատական ակտն է բողոքարկվում:

Միննույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ն վարչական դատարանի միջն գործերի բաշխման անհրաժեշտությունը ծագել է վարչական դատարանի ստեղծումից հետո (վարչական դատարանը սկսել է գործել 01012008 թվականից` համաձայն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի): Մինչն վարչական դատարանի ստեղծումն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում էր նան հանրային իրավահարաբերություններից ծագող վեճեր: Քաղաքացիական գործեր քննող դատարանը քննում էր նան պետական մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմինների ու ոչ :առնտրային կազմակերպությունների միջն վեճերով, ինչպես նան դրանց միջն վեճերով գործեր (մինչն 01012008 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ընդունվել է 17.06.1998 թվականին, ուժի մեջ է մտել 01011999 թվականին, ուժը կորցրել է 09.04.2018 թվականին) 15-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ): Փաստորեն, հանրային իրավահարաբերություններից ծագող Ա քաղաքացիական գործեր քննող դատարանի քննությանը հանձնված վեճերը 01012008 թվականից հետո հանձնվեցին

9

հատկապես այդ բնույթի վեճերի լուծման մեջ մասնագիտացված դատարանին` վարչական դատարանին: 2010 թվականից Հայաստանի Հանրապետությունում սկսեց գործել վերաքննիչ վարչական դատարանը (նախկինում` վարչական վերաքննիչ դատարան), որին վերապահվեց օրենքով նախատեսված դեպքերում վարչական դատարանի դատական ակտերի դեմ բերված բողոքների քննության իրավասություն: «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին» 28.10.2010 թվականին ընդունված ՀՕ-135-Ն օրենքով սահմանվեցին որոշ անցումային դրույթներ` պայմանավորված նոր` վերաքննիչ վարչական դատարանի ստեղծմամբ: Միննույն ժամանակ, նշված անցումային դրույթներով չկարգավորվեց այն հարցը, թե վերաքննիչ որ դատարանի քննությանն է ենթակա այն դատական ակտի դեմ բերված բողոքի քննությունը, որը կայացվել է քաղաքացիական գործեր քննող դատարանի կողմից հանրային իրավահարաբերությունից բխող վեճով՝ մինչն վարչական դատարանի ստեղծումը:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ մինչե վարչական դատարանի ստեղծումը քաղաքացիական գործեր քննող դատարանի կողմից կայացված վճիռների դեմ բերված բողոքները քննելու իրավասություն ունեցող դատարանը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել, թե տվյալ վճիռն ինչ բնույթի իրավահարաբերություններից ծագող վեճին է վերաբերում: Մասնավորապես` եթե քաղաքացիական գործեր քննող դատարանը մինչն վարչական դատարանի ստեղծումը քննել ն լուծել է հանրային

իրավահարաբերություններից ծագող վեճ, ապա այդ գործով կայացված վճիռը ներկայումս ենթակա է բողոքարկման վերաքննիչ վարչական դատարան, իսկ ՛մասնավոր իրավահարաբերություններից ծագող վեճերի կապակցությամբ կայացված վճիռների դեմ բերված բողոքները քննելու իրավասությամբ օժտված է վերաքննիչ քաղաքացիական դատարանը: ՀՀ վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մինչն վարչական դատարանի ստեղծումը քաղաքացիական գործեր քննող դատարանի կողմից հատուկ հայցային վարույթի կարգով քննվել են նան հանրային իրավահարաբերությունից ծագող վեճեր (տե՛ս, Կարո Պատատյանն ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության թիվ 2-1445 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.12.2020 թվականի որոշումը):

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ, ի տարբերություն վերաքննիչ բողոքը վերադարձնելու ն վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշումների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման` անմիջական կարգով վճռաբեկ բողոքարկման իրավական հնարավորություն չի նախատեսում: Անմիջական բողոքարկման ընթացակարգի բացակայությունը, սակայն, չի բացառում նման որոշման բողոքարկման հնարավորությունը գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում: Մասնավորապես, բողոք բերող անձը գործն ըստ էության լուծող դատական ակտի իրավաչափությունը կարող է վիճարկել նան վերաքննության վարույթի ոչ իրավաչափ հարուցված լինելու հիմքով` մասնավորապես փաստարկելով այն հանգամանքը, որ առկա է եղել վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմք, ինչը, սակայն, անտեսվել է վերաքննիչ դատարանի կողմից, ն որն օբյեկտիվ կասկած է հարուցել վերաքննության վարույթի հետագա փուլերի ն դրանք եզրափակող գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինականության վերաբերյալ: Նման դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում, այդուհանդերձ, հիմնավորվում է, որ վերաքննիչ դատարանում առկա է եղել վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմք, ինչն անտեսվել է դատական այս ատյանի կողմից,

10

ապա դատավարական այդպիսի խախտումը պետք է հանգեցնի գործն ըստ էության լուծող դատական ակտի բեկանման, քանի որ թույլ է տրվել այնպիսի դատական սխալ, որը կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման:

Անդրադառնալով վերաքննիչ վարույթի հարուցման իրավաչափության պայմանների չպահպանման հիմքով գործն ըստ էության լուծող դատական ակտի բեկանման իրավական հետնանքներին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն դեպքում վերաքննիչ վարույթը վերադառնում է մեկնարկային կետին, այսինքն` վերաքննության վարույթի հարուցման փու, որի շրջանակներում պետք է կիրառվի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու լիազորությունն այն պատճառաբանությամբ, որ բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վերաքենության կարգով:

Սույն գործի փաստերի համաձայն` Տիգրան Սահակյանի կողմից 25.03.2004 թվականին Երնանի Կենտրոն ն Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան է ներկայացվել հետնյալ դիմումը. պարտավորեցնել Երնանի քաղաքապետին Երնանի Աբելյան փողոցի հարակից տարածքում 11350,0քմ ընդհանուր մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձնով օտարել իրեն` հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանելով մինչն ՀՀ կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1746-Ն որոշման ընդունումը գործող կադաստրային գինը:

Դատարանի 09.04.2004 թվականի վճռով դիմումը բավարարվել է` վերակաեգնվել է Տիգրան Սահակյանի խախտված իրավունքը ն Նպարտավորեցվկլ է Երնանի քաղաքապետին Երնանի Աբելյան փողոցի հարակից տարածքում 11350,0 քմ ընդհանուր մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձնով օտարել Տիգրան Սահակյանին՝ հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանելով մինչն ՀՀ կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1746-Ն որոշման ընդունումը գործող կադաստրային գինը:

Վերաքննիչ դատարանի 16.10.2020 թվականի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել է Դատարանի 09.04.2004 թվականի վճիռը ն գործն ուղարկվել է Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոք բերած անձի կողմից բարձրացվել է Վերաքննիչ դատարանի` սույն գործը քննելու իրավասության հարցը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոք բերած անձը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման` անմիջական բողոքարկման ենթակա չլինելու պայմաններում վճռաբեկ բողոքով ըստ էության վիճարկում է նան վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու որոշման իրավաչափությունը:

Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ սույն գործի կողմերի միջն առկա վեճի հիմքում ընկած իրավահարաբերության բնույթին:

ՀՀ վճռաբեկ դատարանը մի շարք որոշումներում անդրադարձել է հանրային ն մասնավոր իրավահարաբերությունների տարբերակման հարցին: Այսպես, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի բնորոշման` հանրային է այն իրավահարաբերությունը, որում կողմերից մեկի դերում անպայմանորեն հանդես է գալիս հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը, որն այդ հարաբերության ընթացքում հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները: Իրավահարաբերության հանրային լինելու ն դրանից բխող վեճը վարչական դատարանին ընդդատյա լինելու հանգամանքը պարզելու նպատակով պետք է գնահատման առարկա դարձվեն հետնյալ հանգամանքները.

11

Լ արդյո՞ք իրավահարաբերության կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, թե` ոչ,

2. արդյո՞ք այդ իրավահարաբերության բովանդակությունը կազմում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, թե` ոչ,

Յ. արդյո՞ք այդ իրավահարաբերությունը ծագել է հանրային շահի իրացման կապակցությամբ (իրավահարաբերությունն ուղղած է եղել հանրային շահի՝ սոցիալ-իրավական պրակտիկայում իրացմանը ն առարկայացմանը), թե` ոչ:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միայն վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է հնարավոր փաստել իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը, ինչպես նան այդ հարաբերությունից բխող վեճերի ընդդատության հարցը (տես, «Վեստ» ՍՊԸ-ն ըրեդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0823/05/14, թիվ ՎԴ/0830/05/44 ն թիվ ՎԴ/1621/05/44 վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի 2204.2016 թվականի որոշումները):

Տվյալ դեպքում, սուն գործով ներկայացված վերաքննիչ բողոքը քննելու իրավասություն ունեցող վերաքննիչ ատյանին բացահայտելու համար անհրաժեշտ է պարզել սուն գործով ներկայացված հայցապահանջի ենթակայությունը: Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի հարուցման համար հիմք հանդիսացած՝ պետական մարմնի անգործությունը վիճարկելու ն խախտված իրավունքը վերականգնելու պահանջի մասին դիմումը բխում է հանրային իրավահարաբերություններից հետնյալ պատճառաբանությամբ.

Այսպես` սուն գործը հարուցվել է Տիգրան Սահակյանի կողմից 25.03.2004 թվականին ներկայացված դիմումի հիման վրա ընդդեմ Երնանի քաղաքապետարանի, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Երեանի քաղաքապետին Երնանի Աբելյան փողոցի հարակից տարածքում 11350,0քմ ընդհանուր մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձնով օտարել իրեն` հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանելով մինչն ՀՀ կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1746-Ն որոշման ընդունումը գործող կադաստրային գինը:

1995 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 108-րդ հոդվածի համաձայն` Երնան քաղաքն ունի մարզի կարգավիճակ: Երնանի քաղաքապետին վարչապետի ներկայացմամբ նշանակում ն ազատում է Հանրապետության Նախագահը: Տեղական ինքնակառավարումը Երնանում իրականացվում է թաղային համայնքներում:

2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 108-րդ հոդվածի համաձայն` Երնանը համայնք է: Երնան քաղաքում տեղական ինքնակառավարման ն տեղական ինքնակառավարման մարմինների ձեավորման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով (...):

2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 117-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո Երնան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինները կազմավորվում են համապատասխան օրենքի ընդունումից հետո ոչ ուշ, քան երկու տարվա ընթացքում: Մինչ այդ Երնան քաղաքում տեղական ինքնակառավարումը ն տարածքային կառավարումը իրականացվում են գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

«Երնան քաղաքում պետական կառավարման մասին» ՀՀ Նախագահի 06.05.1997 թվականի թիվ ՆՀ-727 հրամանագրի (ուժը կորցրել է 18.06.2009 թվականին) 12-րդ կետի համաձայն` պետական կառավարումը Երնանում ապահովվում է Երնանի տարածքում

12

կառավարության տարածքային քաղաքականության իրականացման ն հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման միջոցով: Երնանի քաղաքապետն օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում Երնանի տարածքում կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացնում է հետնյալ բնագավառներում` ֆինանսներ, քաղաքաշինություն, բնակարանային ն կոմունալ տնտեսություն, տրանսպորտ ն ճանապարհաշինություն, առնտուր, հանրային սնունդ ն սպասարկում, գյուղատնտեսություն ն. հողօգտագործում, կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն, մշակույթ ն սպորտ, բնության ն շրջակա միջավայրի պահպանություն (...):

«Երնան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 26.12.2008 թվականին, ուժի մեջ է մտել 26.012009 թվականին) 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է Երնան քաղաքում (..) տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման ն տեղական ինքնակառավարման մարմինների ձնավորման առանձնահատկությունները:

«Երնան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածից հետնում է, որ Երնանի տեղական ինքնակառավարման մարմիններն են Երնանի ավագանին ն Երնանի քաղաքապետը:

«Երնան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 108-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ավագանու ընտրություններից հետո Երնանի թաղային համայնքները համարվում են վերակազմակերպված՝ որպես Երնան համայնք:

Վերոգրյալ իրավական նորմերի համալիր վերլուծությունից հետնում է, որ ըստ 1995 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության` Երնան քաղաքն ունեցել է մարզի կարգավիճակ, ն Երնան քաղաքում պետական կառավարման իրականացման կարգը սահմանվել է ՀՀ Խախագահի 06.05.1997 թվականի թիվ ՆՀ-727 հրամանագրով (ուժը կորցրելրլթէ 18.06.2009 թվականին), որի համաձայն` Երնանի տարածքում ՀՀ կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացրել է Երնանի քաղաքապետը՝ օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությամբ Երնան քաղաքի կարգավիճակը փոխվել է. Երնանը համայնք է, որի տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով: Ընդ որում, 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության անցումային դրույթներում նախատեսվել է նան, որ մինչ Երնան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորումը Երնան քաղաքում տեղական ինքնակառավարումը ն տարածքային կառավարումն իրականացվում են գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

Այսպիսով, «Երնան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով Երնանի քաղաքապետի` որպես տեղական ինքնակառավարման մարմնի (համայնքի ղեկավարի) ձնավորումից հետո Երնանի քաղաքապետը` որպես տարածքային կառավարման մարմին, դադարել է գոյություն ունենալ: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Երնան քաղաքում տարածքային կառավարման ն տեղական ինքնակառավարման ոլորտում տեղի ունեցած վերը նշված հայեցակարգային փոփոխությունների արդյունքում Երնանի քաղաքապետի` որպես տարածքային կառավարման մարմնի իրավահաջորդ է Հայաստանի Հանրապետությունը, քանի որ մինչն «Երնան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով Երնանի քաղաքապետի` որպես տեղական ինքնակառավարման մարմնի (համայնքի ղեկավարի) ձնավորումը Երնանի քաղաքապետն ունեցել է պետական մարմնի

13

(մարզպետի) կարգավիճակ ն իրականացրել է պետական (տարածքային) կառավարման գործառույթներ` «Երեան քաղաքում պետական կառավարման մասին» ՀՀ Նախագահի 06.05.1997 թվականի թիվ ՆՀ-727 հրամանագրով ն այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լուսի ներքո համադրելով սույն գործի փաստերը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Սույն գործի փաստերից հետնում է, որ պետական մարմնի (տվյալ դեպքում` Երեանի քաղաքապետի) անգործությունը վիճարկելու ն դիմումատուի խախտված իրավունքը վերականգնելու մասին դիմումը ներկայացվել է 25.03.2004 թվականին, այսինքն` այն ժամանակ, երբ Երեանի քաղաքապետարանը դեռնս տարածքային կառավարման մարմին էր:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տարածքային կառավարումը պետության գործադիր իշխանության ոլորտում տարածքային կառավարման մարմինների կողմից իրականացվող գործունեության հատուկ տեսակ է: Գործելով պետության անունից ն իրականացնելով պետական կառավարման գործառույթներ` տարածքային կառ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 ապրիլի, 2022 թ.
Գործի #:
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել