Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-471-Ն16 դեկտեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16 - ին «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒ Ն ՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Օտարերկրացիների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստում, բացառությամբ 8-րդ հոդվածի 6-րդ մասի, 29.1-ին հոդվածի 2-րդ մասի, 34-րդ հոդվածի 2-րդ մասի, 36-րդ և 38-րդ հոդվածների, «Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին», «Հայաստանի Հանրապետության ոստիկանության և միգրացիայի բնագավառներում կառավարության լիազորած պետական մարմիններ», «ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին» բառերով։ Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «, ինչպես նաև միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնին» բառերը.

2) 6-րդ մասի երկրորդ և երրորդ պարբերությունների «ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը,» բառերը փոխարինել «ոստիկանությունը, միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը,» բառերով, իսկ նույն պարբերությունների «, միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը» բառերը հանել։ Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասում և 36-րդ հոդվածում «ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ոստիկանություն» բառով։ Հոդված 4. Օրենքի 38-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի երկրորդ պարբերության և 2-րդ մասի «ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը» բառերը փոխարինել «ոստիկանությունը» բառով.

2) 2-րդ մասը «մերձավոր ազգականներին» բառերից հետո լրացնել «, իսկ միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին՝ արգելանքի վերցնելու պահից հետո անմիջապես» բառերով. 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով. «5. Սույն գլխի իմաստով սահմանված ձերբակալումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը։ Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը փոխանցվում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից՝ սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով գործ հարուցելու մասին տեղեկացնելով։»: Հոդված 5. Օրենքի 42.1-ին հոդվածի 5-րդ մասից հանել «ոստիկանության,» բառը: Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օր հետո։

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված վարույթները շարունակում են իրականացվել այդ վարույթների հարուցման պահին գործող օրենքի դրույթների հիման վրա:

3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի կարգով Հայաստանի Հանրապետության ոստիկանության տրամադրած ժամանակավոր և մշտական թույլտվությունները, Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնի կողմից օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրամադրված կացության ժամանակավոր թույլտվությունները շարունակում են գործել մինչև դրանց ժամկետը լրանալը։ Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2022 թ. դեկտեմբերի 20 Երևան ՀՕ-471-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-471-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (25.03.2023-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 20.12.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 16.12.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 20.12.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 25.03.2023 Հիմնական ակտ 16.12.2022, ՀՕ-471-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 25.12.2006, ՀՕ-47-Ն 25.12.2006, ՀՕ-47-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 14.03.2023, N 270-Լ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 դեկտեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՀՕ-471-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել