Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մարտիրոսյան — ՀԿԴ1/0019/01/22
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Մարտիրոսյան — ՀԿԴ1/0019/01/22

Վճռաբեկ դատարանՀԿԴ1/0019/01/2223 հունիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ ՀՇ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան 2024 թվականի փետրվարի 13ի դատավճռով ամբաստանյալ Ա.Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՇ նախկին քրեական օրենսգիրք) 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարկլւ մեջ, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել կալանք՝ 2 (երկու) ամիս ժամկետով: Նույն դատավճռով ամբաստանյալ Կ.Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել երկու դրվագով ՀՇ նախկին քրեական օրենսգրքի 31-րդ հոդվածի Լին մասով

Ամբողջ Տեքստ

ՇԿԴԼ/002/01/22

Թ». ՀՏ:

չար ԽՏ 8215

2222Թ Տների ֆ

// 11" 3 "ԴԵՐ Հ

ԱՀ-Ն

ԿՈՅ ՀՏ.

ՀՅ ՏՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության

հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր՝ Մ.Մոսինյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր՝ Ժ.Մելիքսեթյան

դատավորներ՝ Մ.Մակյան

Ա.Հովհաննիսյան

2025 թվականի հունիսի 23-ին քաղաք Երնանում

ՀԸ Վճոաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն

հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ՝ Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

Ո.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան)՝ 2025 թվականի հունվարի 31-ի որոշման դեմ ամբաստանյալ Արմեն Ռուբիկի Մարտիրոսյանի, պաշտպաններ ԳԳալիկյանի ն Ն.Շելելենկյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

Լ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան 2024 թվականի փետրվարի 13ի դատավճռով ամբաստանյալ Ա.Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարկլւ մեջ, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել կալանք՝ 2 (երկու) ամիս ժամկետով:

Նույն դատավճռով ամբաստանյալ Կ.Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել երկու դրվագով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 31-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ, ն դրվագներից յուրաքանչյուրով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ պատիժները մասնակիորեն գումարելով ամբաստանյալ Կ.Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով:

Նույն դատավճռով ամբաստանյալ Ա.Սողբաթյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել կալանք՝ 2 (երկու) ամիս ժամկետով:

2. ՇԸ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Ա.Նշանյանի, ամբաստանյալ ԱՍողբաթյաան՝ պաշտպան Լ.Ղազարյանի, ամբաստանյալ Ա.Մարտիրոսյանի պաշտպաններ Գ.Գալիկյանի ն Ն.Շելելենկյանի ու ամբաստանյալ Կ.Հովհաննիսյանի պաշտպան Ա.Հայրապետյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունվարի 3Լի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 13-ի դատավճիռը որոշակի՝ Կ.Շովհաննիսյանի ն Ա.Մարտիրոսյանի նկատմամբ նշանակված պատիժների մասով, բեկանվել ն փոփոխվել է. ամբաստանյալ ԱՄարտիրոսյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ է նշանակվել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200.000 (երկու հարյուր

3

հազար) ՀՀ դրամի չափով, իսկ Կ.Շովհաննիսյանի նկատմամբ 3 տարի ժամկետով ազատազրկման ձնով նշանակված պատժին հաշվակցվել է նրա՝ 2020 թվականի սեպտեմբերի 25-ից մինչն 2020 թվականի սեպտեմբերի 27ը ներառյալ անազատության մեջ գտնվելու 2 (երկու) օր ժամկետը՝ թողնվելով կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 28 (քսանութ) օր ժամկետով: Միննույն ժամանակ, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով երկու դրվագ հանցավոր արարքներից յուրաքանչյուրի համար Կ.Հովհաննիսյանի նկատմամբ որպես լրացուցի. պատիժ է սահմանվել` հանրային ծառայության ոլորտում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ յուրաքանչյուր դրվագով 1 (մեկ) տարի ժամկետով: Նշանակված լրացուցիչ ն հիմնական պատիժները լրիվ գումարելու միջոցով Կ.Շովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 28 (քսանութ) օր ժամկետով՝ զրկելով հանրային ծառայության ոլորտում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ 2 (երկու) տարի ժամկետով:

Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 13-ի դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

3. Վերաքննիչ Օ6դատարանի վերոնշալ որոշման դեմ ամբաստանյալ Ա.Մարտիրոսյանի պաշտպաններ Գ.Գալիկյանի ն Ն.Շելելենկյանի կողմից բերվել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2025 թվականի հունիսի 2-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

4. Բողոքաբերները գտել են, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական, հիմնավոր ն պատճառաբանված չէ, դրանով թույ է տրվել դատական սխալ՝ նյութական ն դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Մասնավորապես, բողոքաբերները նշել են, որ քրեական գործի քննությամբ չի հիմնավորվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312րդ հոդվածի Լին մասով

4

նախատեսված հանցանքի կատարման մեջ Ա.Մարտիրոսյանի մեղավորությունը, ավելին՝ ապացուցվել է վերջինիս անմեղությունը, ինչի արդյունքում Առաջին ատյանի դատարանը պետք է ոչ թե վերաորակեր ամբաստանյալին մեղսագրվող արարքը ն մեղավոր ճանաչեր նրան, այ կայացներ արդարացման դատավճիռ: Ըստ բողոքաբերների ստորադաս դատարանների կողմից կայացված դատական ակտերում առկա չէ որնէ փաստարկ, որով կհիմնավորվեր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312րդ հոդվածի Լին մասով նախատեսված ենթադրյալ արարքն Ա.Մարտիրոսյանի կողմից կատարված լինելու հանգամանքը:

Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի կողմից Ա.Մարտիրոսյանին մեղսագրվող հանցավոր արարքի իրավական որակման վերաբերյալ կատարված եզրահանգումներին՝ բողոքաբերները փաստարկել են, որ Առաջին ատյանի դատարանը դրանք կատարել է իրարամեր`՝ փաստական հանգամանքների առկայության պայմաններում: Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանն Ա.Մարտիրոսյանի մեղավորության վերաբերյալ արտահայտված դիրքորոշման հիմքում դրել է այնպիսի ապացույցներ, որոնք թե՛ առանձին-առանձին գնահատելու արդյունքում ն թե՛ իրենց ամբողջության մեջ չեն վկայում ԱՄարտիրոսյանի կողմից ինչպես ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման, այնպես էլ՝ նույն հոդվածի Լին մասով նախատեսված հանցանքի կատարման մասին:

5. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերները խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունվարի 3Լի որոշումը ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ ճանաչել ն հռչակել Ա.Մարտիրոսյանի անմեղությունը նրան մեղսագրվող հանցանքի կատարման մեջ:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Ա.Մարտիրոսյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «(...) ՐԵյա պաշփտնատար անձին՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումիիի բաժանմունքի /ՀՀ ՊՆ 43893 զորամաւս/ պետի տեղակալ, մայոր Կարո Արարատի Հովհաննիսյանին, խոստացել ն փիամադրել է խոշոր չափերով կաշառք` վերջինիս կողմից պաշտոնեական դիրքն

5

օգտագործելով իր օգտին գործողություն կատարելուն նպաստելու հաւմար, ինչն արտահայտվել է հետնյալում.

ՀՀ ՊՆ ՈՈ Գյումրիի բաժանմունքի պետի փեղլակալ Կարո Արարատի Հովհաննիսյանը 2020 թվականի զարնանը Գյումրի քաղաքի բնակիչ Արմեն Ռուբիկի Մարտիրոսյանից պահանջել է կաշառք՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ներա օգտին գործողություննե, կատարելու, այն է՝ ՀՀ ՊՆ ոազմական ոստիկանության Գյումրիի բաժանմունքի /ՀՀ ՊՆ 43893 զորամաս քրնական հեզաւյխուզության խմբի պետի պաշտոնում նշանակվելուն նպաստելու համար: Արմեն Մարփտիրոսյաւնը փվել է իր համաձայնությունը, որից հերո պայմանավորվել են կաշառքի գումարը փոխանցել ծառայության նշանակվելուց հերո: 2020թ. սւպրիլի 1 ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնի ժամանակավոր կատարող, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանի թիվ 37-Ա հրամանով Արմեն Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմեւկան ոստիկանության Գյումրիի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պեր, որից հեվտ՝ 2020թ. ապրիլի 17ին՝ ժամը 20:49-ին, Արմեն Մարտիրոսյանը հեռախոսազրույց է ունեցել Կարո Հովհաննիսյանի հետ ն պայմանավորվել հանդիպել վերջինիս բնակության՝ Գյումրիի քաղաքի Լալայան փողոցի 1592 շենքի մոտ, րոպեներ անց Արմեն Մարտիրոսյանը

պայմանավորվածության համաձայն հանդիպել է Կարո Հովհաննիսյանին ն կաշառքի առարկա հանդիսացող խոշոր չափերով 967.920 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար գումարը փոխանցել է նրան: (...)»:

7. Առաջին ատյանի դատարանն իր՝ 2024 թվականի փետրվարի 13-ին կայացված դատավճռով փաստել է հետնյալը. «(...) Արմեն Մարտիրոսյանի կողմից իր օգտին գործողությունների կափարման, այն է՝ ՀՀ ՊՆ 43893 զորամասի քրեական հետախուզության խմիի պետի պաշտոնում իր նշանակմանը նպասրելու համար պաշտոնատար անձ հանդիսացող, ՀՀ ՊՆ 43893 զորամասի հրամանատարի տեղակալ Կաիո Հովհաննիսյանին կաշառք խոսվտաւնալրը ն տալը հաստատվում է վկա Էմիլ Պետրոսյանի ցուցմունքով, որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնի ժամանակավոր կատարող Ա. Աղաջանյանի՝ 2020 թվականի ապրիլի 1՛ի թիվ 37ԼԱ հրամանով, Արմեն ւ Տե'ս վարույթի նյութեր, հատոր 6-րդ, թերթեր 250-251:

6

Մարտիրոսյանի ե Կարո Հովհաննիսյանի կողմից օգտագործված րջջային հեռախոսահամաիներով իրականացված «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հեվաւխուզաւկաւն միջոցառման արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունները զննության ենթարկելու մասին 2020 թվականի դեկտեմբերի 09-ին կազմված արձաւնագրությամը, համապատասխան հեռախոսաւլյին խոսակցությունները (աուդիո ֆայլերը) պարունակող լազերային սկավառակներով, ինչպես նան ՀՀ կենտրոնական բանկից ատացված, Արմեն Մարտիրոսյանի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փաստաթղթերի զննության մասին 2021 թվականի դեկտեմբերի 15-ին կազմված արձանագրությամի:

Ինչ վերաբերում է ամբատրանյալնեն Կարո Հովհաննիսյանի, Արմեն Սողբաթյանի ն Արմեն Մարտիրոսյանի, ինչպես նան վկա Վանուհի Գասպարյանի դատաքննական ցուցմունքներին, ապա Դատարանը դրանք արժանահավատ չի համարում՝ հաշվի առնելով, որ դրանցով ներկայացված տեղեկությունները հակասում են ոչ միայն իրար, այլե այն քրեական գործով ձեռք բերված ն դափտաքննության ընթացքում հետազուրված մյուս ապացույցներին: Մասնավորապես, Դատարանի գնահատմամիը մփտեւցածին են վկա Վանուհի Գասպարյաւնի ն ամբաստանյալ Արմեն Սողրաթյանի հայփնած այն տելեկությունները, որ «Արդշինրանկ» ՓԲԸ-ի կողմից տույժերը զիջելու մասին որոշում կայացնելուց դեռնս 2 ամիս առաջ այդ բեաւնկում ունեցած վարկային պարտավորությունը մարելու հաւմար «Կամուրջ» ՈւՎԿ-ից վարկ են ստացել, 2020 թվականի հունիսի 25-ին վերջիններիս միջն տեղի ունեցած հեռախոսային խոսակցության ընթացքում Արմեն Սողրաթյանի պնդումը, որ այդ օրը պետք է անպայման գումարը վա, վերաբերել է հունիսի 29-ին Վանուհի Գասպարյանի քրոջ ժնենդյան օրը մեքենայի գումարը ոմն Հրաչին փոխանցելուն: Դատարանի գնահատմամբ անարժանահավատ է նան ամիաարանյալ Արմեն Սողրաթյանի այն պնդումը, որ նախաքննության ընթացքում որպես կասկածյալ հարցաքննվելիս ենթարկվել է հոգերանական ճնշման, ցուցմունքում նշված տեղեկությունները գրել է քննիչը, իսկ ինքն առանց կարդալու արորագրել է, քանի որ վերջինս այդ ցուցմունքով հայտնել է այնպիսի տեղեկություններ, որոնք չէին կարող վարույթն իրականացնող քննիչին հայտնի լինել, օրինակ, որ վարչություն գնալիս Կարո Հովհաննիսյանն Արմեն Սողրաթյանին տվել է ավտոմեքենայի պետհամարանիշ Սամվել Բունիաթյանին

7

փոխանցելու համար, վերջինս Կարո Հովհաննիսյանին փվել է ոչ թե 1500 ԱՄՆ դոլար, այլ 500 ԱՄՆ դոլար ն այլն:

Կարո Հովհաննիսյանի, դատաքննական ցուցմունքով հայտնած այն տեղեկությունը, որ ինքը դեմ է եղել Արմեն Մարտիրոսյանի նշանակմանը, հակասում, է վնա Գագիկ Գինոսյանի դավզաքննաւկաւն ցուցմունքին, որով վերջինս հայտնել է, որ Արմեն Մարտիրոսյանի նշանակումը քննարկել է Կարո Հովհաննիսյանի հետ, ն նա կողմ է եղել: Ինչ վերաբերում է Կարո Հովհաննիսյանի պնդմանը, որ Արմեն Մարտիրոսյանի ն Արմեն Սողբաթյանի նշանակման հարցերն իր հեկ չեն քննարկվել, ապա այն հակասում է ինչպես վկա Գագիկ Գինոսյանի նախաքննական ն դատաքննական ցուցմունքներով, այնպես էլ վկա Էմիլ Պողոսյանի դատաքննական ցուցմունքներով հայտնած փտեղեկություններին Մփացածին են նան Կարո Հովհաննիսյանի այն պնդումների, որ Գագիկ Գինոսյանը տեղյակ է եղել Արմեն Սողբաթյանի նշանակման մասին, սակայն իրեն խնդրել է դրա մասին Սողրաթյանին չասել, ինչով պայմանավորված էլ ինքը հեռախոսային խոսակցության ընթացքում Արմեն Սողբաթյանին հորդորել է նշանակման մասին տեղեկացնել նան Գագիկ Գինոսյանին: Ընդ ոլում, Դատարանում հարցաքննվելիս Կարո Հովհաննիսյանը նախ հայտնեց, որ տեղյակ չէ, թե Գագիկ Գինոսյանը տեղյակ եղել է արդյոք Արմեն Սողբաթյանի նշանակման մասին, թն ոչ, այնուհետն պնդեց, որ տեղյակ է եղել:

Դատարանի գնահատմամբ մվացածին են նան Արմեն Մարտիրոսյանի

ցուցմունքով հայտնած տեղեկություններն այն մասին, որ իր ն հոր հեռախոսային խոսակցությունները վերաբերում են ավտոմեքենա գնելու նպավզալկով գումարը ոմն Կարոյին տալուն, որը պետք է մաքսազերծեր ավտոմեքենան, գումարը փոխանցել է այդ անձին, ում հետ ծանոթացել էր նույն օրը առավորյան, րանավոր պայմանավորվածության հիման վրա, հետագայում համաձայնության չեն եկել ն մեքենան չի գնել: Ոմն Կարոյին ։-փոխանցելու նպատակով դրամը դոլարի փոխակերպելը, այդ մասին հոր հետ հեռախոսային խոսեւկցություններ ունենալը, ոմն Կարոյին հանդիպղը նե գումարը փոխանցեը, ըս. Արմեն Մարտիրոսյանի ցուցմունքի, պարզապես համնկել են այդ նույն ժամաւնակահատվածում Կարո Հովհաննիսյանին հանդիպելուն, ինչը Դատարանի գնահատմամբ արժանահավատ չէ:

8

44 Անդրադառնալով ամրատրանյալներին մեղսագրվող արարքների

իրավական որակումներին՝ Դատարանն արձանագրում է, որ (...):

Ինչ վերաբերում է Կարո Հովհաննիսյանի` Արմեն Մարտիրոսյանից կաշառք ստանալու դրվագին, ապա Դատարանը փաստում է, որ րար Կարո Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի՝ վերջինս Արմեն Մարտիրոսյանից որպես կաշառք ստացել Լ խոշոր չափերով` 967.920 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար, մինչդեո այն քրեական գործով ձեռք բերված ն դատաքննության ընթացքում հետազովւված՝ Կարո Հովհաննիսյանի ն Արմեն Մարտիրոսյանի մեղադրանքների հիմքում դրված ապացույցներով չի հաստատվում այդ հանգամանքը, ուստի Կարո Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի 3րդ կերով առաջադրված մեղադրանքը ենթակա է վերաորակման ՀՀ քրեական օրենսգրքի 31էրդ հոդվածի Է ին մասով, իսկ Արմեն Մարտիրոսյանին ՀՀ քրեական օրենսգիքի 312-րդ հոդվածի 2- րդ մասով առաջադրված մեղադրանքը ենթակա է վերառրակման ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի Լին մասով: (...)»

8. Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունվարի 3Լի որոշման համաձայն.«(...) (Ա/ռաջին ատյանի դատարանը լրիվ, բաւզմակողմանի ն օբյեկտիվ ստուգման է ենթարկել դատաքննության ընթացքում հետազոտված սւպացույցների, դրանք գնահատել է վերաբերելիության, թույլափտրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամը՝ գովծի լուծման համար բավարարության տեսանկյունից, ինչի արդյունքում մեղադրյալներ Արմեն Սողբաթյանին ՀՀ քրեական օրենսգրքի (րնդունված 18.04.2003թ. ՀՕ-528-Ն) 312-րդ հողվածի Էին մասով, Արմեն Մարտիրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունված 18.04.2003թ. ՀՕ-528-Ն) 312-րդ հոդվածի Էին մասով ն Կարո Հովհաննիսյանին 2 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունված 18.04.2003թ. ՀՕ-526-Ն) 31-րդ հոդվածի Էին մասով նախատեսված հանցանքները կատարելու մեջ մեղավոր ճանաչելու հարցում հանգել է իրավաչափ եզրահանգման:

Վերաքննիչ դատարանի գնահատմամի` Առաջին ավյանի դատարանն իր համապատասխան հետնությունները կառուցել է քրեական գործով ձեռք բերված ն դափաքննությամը հետազոտված ապացույցների՝ խորը ն րազմարովանդակ » Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 9-րդ, թերթեր 184-186:

9

վերլուծության ու դրանց բարեխիղճ գնահատման վրա: Այլ կերպ՝ Առաջին ատյանի դատարանը կատարել է հետազոտված ապացույցների պափշաճ իրավական վերլուծություն նե արդյունքում հիմնավորված եզրահանգման է եկել այն մասին, որ Արմեն Մարտիրոսյանի ն Արմեն Սողբաթյանի կողմից կաշառք տալը, իսկ Կարո Հովհաննիսյանի կողմից կաշառք արանալն ապացուցված է, ապացուցված է նրանց մեղավորություն, տվյալ հանցանքները կատարելու մեջ: Առաջին ատյանի դատարանի իրավական վերլուծությունները ն դրանց հիման վրա կատարած եզրահանգումն ընդունելի են Վերաքննիչ դատարանի համար, ուարի, դրանց չհամաձայնելու բավարար հիմքեր օրյեկտիվորեն առկա չեն: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ գործով ձեռք բերված ն Առաջին ատյանի դատարանում հերազոտված ապացույցների համակցությունը հնարավորություն է տալիս անհրաժեշտ ու բավարար խորությամբ պարզելու ապացուցման առարկայի բոլոր տարրերը ն հիմնավորված հետնության հանգելու մեղադրյալներ .ԱՍողբաթյանի, Ա.Մարտիրոսյանի ն Կ.Հովհաննիսյանի մեղավորության մասին, ինչն Առաջին ատյանի դատարանի կողմից պավշաճ կերպով կատարվել է:

Վերաքննիչ դատարանը փաստում է, որ մեղադրյալներ՝ Արմեն Մարտիրոսյանի ն Արմեն Սողբաթյանի կողմից կաշառք տալը, իսկ Կարո Հովհաննիսյանի կողմից կաշառք արանալը, այն է՝ Կ.Հովհաննիսյանն իր ապաշտոննական դիրքն օգտագործելով Արմեն Սամվելի Սողբաթյանի ն Արմեն Ռուրինի Մարտիրոսյանի օգտին գործողություննե, կատարելուն ՀՀ ՊՆ 43893 6 զորամասի՝ համապատասխանարար գործավարությաւն պետի ն քրեական հետախուզության խմբի պետի պաշվտններում: նրանց նշանակվելու, նպաստրելու համար նրանցից որպես կաշառք գումարներ պահանջելը ն արանալը, այդ հանցանքների օբյեկտիվ ն սուրյեկտիվ կողմերի հատկանիշների առկայությունը հիմնավորվում է քրեական գործով ձեռքբերված ն Առաջին ատյանի դատարանում հետազովտվաւծ ապացույցների բավարար համակցությամբ:

Այսպես՝

(-.)

Արմեն Ռուբիկի Մարտիրոսյանի կաշառք տալու հանցակազմում վերջինիս մեղավորությունն ապացուցվում է վկա Էմիլ Պետրոսյանի ցուցմունքով, որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի

10

պաշտոնի ժամանակավոր կատարող Ա.Աղաջանյանի` 2020 թվականի ապրիլի 1-ի՝ թիվ 57ԼԱ հրամանով, Արմեն Մարտիրոսյանի ն Կարո Հովհաննիսյանի կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարներով իրականացված «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հերախուզական միջոցառման արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունները զննության ենթարկելու մասին 2020 թվականի դեկտեմբերի 9ին կազմված - արձանագրությաւմը, համապատասխան հեռախոսային խոսակցությունները՝ աուդիո .ֆայլերլ, պարունակող լազերային սկավառակներով, ինչպես նան ՀՀ կենտրոնական բանկից ստացված Արմեն Մարտիրոսյանի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փատրաթղթերի զննության մասին 2021 թվականի դեկտեմբերի 15-ին կազմված արձանագրությամի:

Վերոգրյալի համատեքատում Վերաքննիչ դատարանը փապրում է, որ աոկա չեն հիմքեր չհամաձայնելու քրեական գործով հետազոտված սւպացույցների պատշաճ, վերլուծության ն օրյեկտիվ գնահատման արդյունքում Առաջին ատյանի դատարանի կողմից արված դատողությունների հետ, որոնք Վերաքննիչ դատարանի դիտարկմամբ իրավաչաւի են:

Ը) Անդրադառնալով Պաշտպանների կողմից վերաքննիչ բողոքներով ներկայացված այն դիրքորոշմանը, որ Առաջին ատյանի դատարանը, դատավճիոր կայացնելիս պավփշաւ, հետազովման չի ենթարկել գործում աոռկսւ ապացույցները ն մեղադրական դափտավճիոր կայացրել է առանց ուղղակի ն բավարար ապլացույցների՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ապացույցները բավարարության տեսանկյունից գնահատվում են իրենց համակցությաւն մեջ, այլ ոչ թե մեկր մյուսից անջավ, առանձնացված կերպով, այլ կերպ` ընդունելի չի կարող համարվել հետազոտված ապացույցների զանգվածից վերցված առանձին փաստական տվյալները:

Վերաքննիչ դատարանի դիտարկմամբ դատավճռի հիմքում դրված

ցուցմունքների արժանահավատություն մասին է վկայում նան այե, որ դրանք ձեռք են բերվել ինչպես գործով անցնող վկաների ցուցմունքներով նե այլ վերաբերելի ն թույլատրելի ապացույցներով, այնպես էլ մեղադրյալների ցուցմունքներով, որոնք թեն իրենց մեղավոր չեն ճանաչել, սակայն հայտնել են գործի համար էական նշանակություն ունեցող այնպիսի փատրական հանգամանքներ, տեղեկություններ,

11

որոնք ձեռք են բերվել նան քրեական գործի լրիվ, բազմակողմանի ն օբյեկտիվ քննության արդյունքում հրապարակված ն հետազողտված թույլատրելի ն վերաբերելի այլ ապացույցներով, որպիսի հանգամանքը հաշվի առնելով՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, հետազովելով ն պափշաճ գնահապտմուն ենթարկելով ապացույցների, դրանք գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցները դրանց համակցության մեջ, հանգել է իրավաչափ հերնության:

Վերաքննիչ դատարանը փաստում է նան, որ դատավճոի հիմքում դրված համապատասխան սւպացույցները անարժանահավատ կամ անթույլատրելի դիտելու վերաբերյալ որնէ այնպիսի էական, ծանրակշիռ փատրարկ, որը կարող էր հիմք ծառայել արձանագրելու, ոլր մեղադրյալների մեղավորության հարցի տեսանկյունից Առաջին ատյանի դատարանի կողմից տվյալ դեպքում թույլ է տրվել վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դավական սխալ, առկա չէ, ուարի, բողոքներում: ներկայացված ապնդումները ապացույցների րավարարության, ինչպես նան թույլավտելիության վերաբերյալ անհիմն են. (..)»5

Վճոաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

9. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված առաջին իրավական հարցը հետնյալն է. հիմնավորվա՛ծ են արդյոք ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ ամբաստանյալ ԱՆՄարտիրոսյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:

10. Բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման ն քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս ն լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նան ուսումնասիրութան ն գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն հետնության, որ ստորադաս դատարաններն ամբաստանյալ ԱՄարտիրոսյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետնության::

3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 14-րդ, թերթեր 87-91:

«Տե՛ս սույն որոշման 7-րդ ն 8-րդ կետերը:

12

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ԱՄարտիրոսյանի մեղքը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ հաստատված է, իսկ բողոքաբերի

պատճառաբանությունները հերքված են վկա Է.Պետրոսյանի ցուցմունքով, որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնի ժամանակավոր կատարող Ա.Աղաջանյանի՝ 2020 թվականի ապրիլի 17-ի՝ թիվ 371-Ա հրամանով, Ա.Մարտիրոսյանի ն Կ.Հովհաննիսյանի կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարներով իրականացված «Հեռախոսային

խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունները զննության ենթարկելու մասին 2020 թվականի դեկտեմբերի 9-ի արձանագրությամբ, համապատասխան հեռախոսային խոսակցությունները (աուդիո ֆայլերը) պարունակող լազերային սկավառակներով, ինչպե նա, Ճշ կենտրոնական բանկից ստացված

Ա.Մարտիրոսյանի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փաստաթղթերի զննության մասին 2021 թվականի դեկտեմբերի 15-ին կազմված արձանագրությամբ:

Վերոգրյալից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու մեջ ամբաստանյալ ԱՆՄարտիրոսյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավորված են:

11. Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առերնույթ առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք ն կրկնելով նախկինում արտահայտված դիրքորոշումն առ այն, որ վճռաբեկ վերանայման սահմանները չունեն բացարձակ բնույթ, ն դրանք պետք է դիտարկվեն, ի թիվս այլնի, քրեական հետապնդումը դադարեցնելու ն քրեական գործով վարույթը կարճելու հիմքերը սահմանող հոդվածի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում»՝ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել ամբաստանյալ Ա.Մարտիրոսյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312- 5 Տե՛ս, ասենտ տսնոմտ, Վճռաբեկ դատարանի՝ Մխիթար Էլոյանի ն այլոց գործով 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշումը:

13

րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցնելու հարցը:

11.1. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված երկրորդ իրավական հարցը հետնյայն է. արդյոք ամբաստանյալ Ա'ՆՄարտիրոսյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

11.2. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝

«Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամը կատարված այն արարքները, որոնց համար այն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ փարի ժամկետով ազավազրկումի, ինչպես նան անզգուշությամի կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասր փարի ժամկետով ազավազրկումի»:

ՀԸ նախկին քրեական օրենսգրքի 75րդ հոդվածի համաճայն՝

«ւ. Անձն ազատվում է քրեական պատասխանամտվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվաւնից աւեցել են հեպնյալ ժամկետները.

(-.)

2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանք կատարելու օրվանից.

(-.)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված հաւմարելու օրվանից մինչն դավաւվճոիխ օրինաւկաւն ուժի մեջ մտնելու պահր.: (...)

3 Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչն նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանրը կամ առանձնապես ծունր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համալրելու պահից (..)»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «Պաշտոնատար անձին անձամբ կամ միջնորդի միջոցով դրամի, գույքի, գույքի նկատմամբ իրավունքի, արժեթղթերի կամ գույքային այլ օգուտի ձնով կաշառք տալր, իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշվտնափար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որեէ գործողություն կատարելու կամ չկատարելու

14

կամ պաշտոնատար անձի կողմից իր պաշվտնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկավզարելուն նպասզելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրասյատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով` մեկից երկու փարի ժամկետով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազափազրկմամը՝ առավելագույնը երեք տարի ժամկեվով»:

Քրեական վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները սահմանող քրեադատավարական օրենսդրության վերաբերելի կարգավորումների վերլուծությունից երնում է, որ դրանցում թվարկված են օրենքով սահմանված այն հանգամանքները, որոնք բացառում են ինչպե քրեական հետապնդման հնարավորությունը, այնպես էլ քրեական վարույթը: Նշված հանգամանքներից յուրաքանչյուրի բացահայտման դեպքում քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ քրեական վարույթը՝ կարճման:

113. Վճռաբեկ դատարանը Արամ Սարգսյաւնին վերաբերյալ գործով որոշման մեջ, արձանագրել է, որ թեն քրեական հետապնդումը բացառող հիմքերն իրենց բովանդակությամբ։ կիրառման իրավական հետնանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ ն դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում: Այլ կերպ, եթե վարույթն իրականացնող մարմինը հայտնաբերում է քրեական հետապնդումը բացառող հիմքերից որնէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճման:

12. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է հետնյալը.

-Ա.Մարտիրոսյանն իրեն մեղսագրվող հանցանքը, որը նախաքննության մարմնի կողմից որակվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով, կատարել է 2020 թվականի ապրիլի 17-ին՛,

ճ Տես Արամ Սարգայանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 20-րդ կետը:

Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

15

- Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի փետրվարի 13-ի դատավճռով ԱՄարտիրոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջձ,

- Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունվարի 31-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի փետրվարի 13-ի դատավճիռը, որոշակի, այդ թվում` Ա.Մարտիրոսյանի նկատմամբ նշանակված պատժի մասով, բեկանվել ն փոփոխվել է. ամբաստանյալ Ա.Մարտիրոսյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ է նշանակվել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով",

- Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունվարի 3-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա.Մարտիրոսյանի պաշտպաններ ԳԳալիկյանի ն Ն.Շելելենկյանի կողմից բերված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի հունիսի 2-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել դատական վարույթի գրավոր ընթացակարգ":

13. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 112-113.-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ամբաստանյալ ԱՄարտիրոսյանի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարումն ավարտվել է 2020 թվականի ապրիլի 17- ին, իսկ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը 2025 թվականի ապրիլի 17ի դրությամբ օրինական ուժի մեջ մտած չի եղել, հետնաբար ԱՄարտիրոսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի Լին մասի 2րդ կետով սահմանված վաղեմության ժամկետն անցել է:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ամբաստանյալ Ա.Մարտիրոսյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312- 5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

.Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը:

16

րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

14. Շիշյալ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ Ա.Մարտիրոսյանն արդեն իսկ իրացրել է օրենքով սահմանված կարգով իր մեղավորության հարցը համապատասխան դատական ատյաններում վիճարկելու իրավունքը: Այլ խոսքով՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով ԱՆՄարտիրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում, որ նա արդեն իսկ հնարավորություն ունեցել է ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ վերաքննիչ ն վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում՝ վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, հետնաբար պարտավոր չէ անձից լրացուցիչ ճշտել, թե նա չի առարկում արդյոք, որ իր նկատմամբ քրեական հետապնդում` Օ-դադարեցի քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով":

15. Հետնաբար նկատի ունենալով, որ առկա է քրեական հետապնդումը բացառող

հանգամանք, այն է՝ քրեական գործով անցել է ամբաստանյալ ԱՄարտիրոսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 13-ի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունվարի 3-ի որոշումը մասնակի՝ ԱՄարտիրոսյանի մասով, պետք է բեկանել ն փոփոխել` ամբաստանյալ Ա.Մարտիրոսյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով դադարեցնել:

1 Տես, տակտ ոաոոմչ Վճոաբեկ դատարանի` Անահիտ Սաղաթելյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10, Սիրաժ Ղամբարյանի ն այլոց գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11, Հրանտ Մազմանյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14, Ֆարիդա Ավագիմյանի գործով 2017 թվականի ապրիլի 12ի թիվ ԱՎԴԶ/0016/01/14, Անդրանիկ Գրիգորյանի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԿԴ/0180/01/15 որոշումները:

17

Անդրադառնալով ամբաստանյալ ԱՆՄարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհրաժեշտ է վերացնել:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ,։ 171-րդ հոդվածներով, ՀՃՇայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361363-րդ ն 386-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Թիվ ՀԿԴԼ/0019/01/22 քրեական գործով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 13-ի դատավճիռը ն ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունվարի 31-ի որոշումը մասնակի՝ ամբաստանյալ Արմեն Ռուբիկի Մարտիրոսյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով, բեկանել ն փոփոխել:

2. Արմեն Ռուբիկի Մարտիրոսյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 312րդ հոդվածի Լին մասով քրեական հետապնդումը դադարեցնել քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Յ. Արմեն Ռուբիկի Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը՝ վերացնել:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու պահից:

՞Նախագահող՝ Դ.ՎԵՔԻԼՅԱՆ

Դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ա՛ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

ՌՈ.ՄԽԻԹԱՐՅԱՆ

Ս.ՉԻՉՈՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 հունիսի, 2025 թ.
Գործի #:
ՀԿԴ1/0019/01/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել