Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Իրիցյան — ՎԴ5/0041/05/22
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Իրիցյան — ՎԴ5/0041/05/22

Վճռաբեկ դատարանՎԴ5/0041/05/2210 դեկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.08.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Վարդանուշ Իրիցյանի ընդդեմ Կոմիտեի՝ 17.12.2021 թվականի թիվ 1093-Ա հրամանը վերացնելու, նախկին աշխատանքում վերականգնելուն ն հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելուն, հայցվորին նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, մինչն դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը

Ամբողջ Տեքստ

ՀՏՆ 2423

22ԹԿ ՏՏ. ն

ԱՏՀ ԱՀՏԱ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ5/0041/05/22

դատարանի որոշում 2024թ.

Վարչական գործ թիվ ՎԴՏ/0041/05/22

Նախագահող դատավոր՝ Կ. Մաթնոսյան

Դատավորներ՝ Հ. Խաչատրյան

Ա. Պողոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2024 թվականի դեկտեմբերի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.08.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Վարդանուշ Իրիցյանի ընդդեմ Կոմիտեի՝ 17.12.2021 թվականի թիվ 1093-Ա հրամանը վերացնելու, նախկին աշխատանքում վերականգնելուն ն հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելուն, հայցվորին նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, մինչն դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով վճարելուն Կոմիտեին պարտավորեցնելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

2

Դիմելով դատարան` Վարդանուշ Իրիցյանը պահանջել է վերացնել Կոմիտեի նախագահի պաշտոնակատարի 17.12.2021 թվականի թիվ 1093-Ա հրամանը, պարտավորեցնել Կոմիտեին իրեն վերականգնել նախկին աշխատանքում ն բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը, նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում իրեն վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչե դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ռ. Մաքեյան) (այսուհետ` Դատարան) 01.06.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 08.08.2023 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 01.06.2022 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Գրիգոր Ամիրյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել|էբ 3Վարդանուշ Իրիցյանը (ներկայացուցիչ՝ Արթուր Հովհաննիսյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1Լին մասը ն 30-րդ հոդվածի Էին մասը, 3-րդ հոդվածի 4-րդ մասը, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, 77րդ հոդվածի 2-րդ մասը, Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի 05.09.2018 թվականի որոշման հավելվածով սահմանված Կոմիտեի կարգապահական հանձեաժողովի աշխատակարգի 30-րդ կետը, 19.10.2021 թվականի փոփոխությամբ աշխատակարգի 26-րդ կետը:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հեւրնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի աշխատակարգի քննարկվող դրույթը բովանդակային որնէ փոփոխության չի ենթարկվել. ն. աշխատակարգի 14.05.2020 թվականի, ն' 19.10.2021 թվականի փոփոխված ակտերում գործել ն գործում է նույն իրավակարգավորումը, ըստ որի՝ 30-օրյա ժամկետը հաշվարկվում է Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի քարտուղարի կողմից գրավոր կամ կապի միջոցներով Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամներին կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդության մասին տեղեկացնելու օրվանից, որպիսի պայմաններում Վարդանուշ Իրիցյանի վերաբերյալ կարգապահական վարույթը հարուցվել է սահմանված կարգով, սահմանված ժամկետներում առանց նշված ժամկետների

Յ

խախտումների: Ընդ որում` քննարկվող դեպքում սկզբունքային նշանակություն չունի այն հանգամանքը, թե հայցվորի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացվել է կարգապահական հանձնաժողովի անդամի՞, թե՞ Կոմիտեի նախագահի կողմից նկատի ունենալով այն, որ 05.09.2018 թվականին ընդունված աշխատակարգի 27րդ կետով հստակ սահմանված է եղել, որ կարգապահական խախտման փաստի առթիվ Կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել կարգապահական հանձնաժողովի որոշմամբ՝ Կոմիտեի նախագահի, նրա տեղակալի կամ կարգապահական հանձնաժողովի որնէ անդամի միջնորդությամբ: Նույն դրույթն ամբողջությամբ մնացել է անփոփոխ նան 19.10.2021 թվականից հետո:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.08.2023 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել:

2.. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Վարդանուշ Իրիցյանի կողմից ներկայացված պատասխանի հիմնավորումները.

Ըստ բողոքաբերի՝ Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի 05.09.2018 թվականի հավելվածով սահմանված Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի աշխատակարգի 30-րդ կետը (ներկայումս՝ 26-րդ կետ) բովանդակային որնէ փոփոխության չի ենթարկվել ն աշխատակարգի բոլոր` 14.05.2020 թվականի ն 19.10.2021 թվականի փոփոխված ակտերում գործել ն գործում է նույն իրավակարգավորումը, մինչդեռ միայն փոփոխված տարբերակն է վերաբերելի նան Կոմիտեի նախագահի միջնորդությամբ հարուցվելիք կարգապահական վարույթներին: Բացի այդ, նշված աշխատակարգի 30-րդ կետով նախատեսված դեպքը՝ Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի կողմից նախնական ուսումնասիրության եզրակացության կամ նյութերի հիման վրա կարգապահական վարութ հարուցելու միջնորդություն ներկայացնելը տարբեր գործընթացներ են, ն դրանք նույնացնելը խեղաթյուրում է նորմի տրամաբանությունը:

Կոմիտեն պնդել է, որ 30-Օրյաա ժամկետը վերաբերում է բացառապես կարգապահական վարույթ հարուցելուն, նշված ժամկետը կատարված արարքի համար պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետ չի կարող համարվել: Մինչդեռ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ կատարված ենթադրյալ խախտման վաղեմության ժամկետի համար սահմանված է 12 ամիս արարքը կատարելու օրվանից հետո, այսինքն՝ 12 ամիսն է համարվում վաղեմության ժամկետ: Ընդ որում` Կոմիտեն իրավասու չէր ներքին իրավական ակտով սահմանել նորմատիվ բնույթի իրավական ակտի կարգավորման առարկա հանդիսացող դրույթ:

Վերոհիշյալի հիման վրա խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել՝ բողոքարկվող դատական ակտը թողնելով անփոփոխ:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

4

7 10.08.2021 թվականին Կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում ստացվել է Կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար Վ. Մ. Մեսրոպյանի միջնորդությունը՝ Կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վ. Իրիցյանի կողմից առանց հարգելի պատճառների աշխատանքից բացակայելու, անմիջական ղեկավարի օրինական պահանջը չկատարելու, ինչպես նան վարույթում քննված քրեական գործերով առերնույթ դատավարական խախտումներ թույլ տալու վերաբերյալ Կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Կ. Հովհաննիսյանի զեկուցագրերում նշված հանգամանքները պարզելու համար նախնական ուսումնասիրություն կատարելու մասին (2-րդ հատոր, գ.թ. 7):

2 Կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Հ. Հայրապետյանի կողմից 14.09.2021 թվականին նախնական ուսումնասիրության արդյունքներով կազմված եզրակացության եզրափակիչ մասի համաձայն՝ Կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, երկրորդ դասի խորհրդական Վարդանուշ Իրիցյանի արարքում՝ նույն եզրակացության մեջ նշված դրվագներով առկա են կարգապահական կոպիտ խախտման հատկանիշները ն կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը (2-րդ հատոր, գ.թ. 212- 231):

Յ) Կոմիտեի նախագահը 15.09.2021 թվականի թիվ 10-285-21 միջնորդությամբ Կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, երկրորդ դասի խորհրդական Վարդանուշ Իրիցյանի նկատմամբ միջնորդել է հարուցել կարգապահական վարույթ (1-ին հատոր, գ.թ. 21):

4) Կոմիտի կարգապահական հանձնաժողովի 04.11.2021 թվականի

«Կարգապահական վարույթ հարուցելու մասին» որոշմամբ Կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վարդանուշ Իրիցյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ (3-րդ հատոր, գ.թ. 25):

5) Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի 22.11.2021 թվականի «ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վարդանուշ Իրիցյանի վերաբերյալ» թիվ ԿՀՈ 28 որոշմամբ Հանձնաժողովը որոշել է, որ նույն որոշման մեջ նշված 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 16-րդ ն 17-րդ դրվագներով առկա է կարգապահական խախտման փաստը ն ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ «Վարդանուշ Իրիցյանի մեղավորությունը, նույն որոշման մեջ նշված 4-րդ, 13-րդ ն 14-րդ դրվագներով կատարված կարգապահական խախտումների մեջ բացակայում է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վարդանուշ Իրիցյանի մեղավորությունը, նույն որոշման մեջ նշված 1-ին Ա 15-րդ դրվագներով բացակայում է կարգապահական խախտման փաստը ն Կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վարդանուշ Իրիցյանի մեղավորությունը (1-ին հատոր, գ.թ. 31-40):

6) Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի 14.12.2021 թվականի ««Պաշտոնից ազատում» կարգապահական տույժի կիրառման հնարավորության հարցի վերաբերյալ միջնորդության քննարկման մասին» թիվ 31 որոշմամբ որոշվել է Կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, երկրորդ դասի խորհրդական Վարդանուշ

5

Իրիցյանի նկատմամբ տվյալ իրավիճակում հնարավոր համարել «պաշտոնից ազատում» կարգապահական տույժի կիրառումը (1-րդ հատոր, գ.թ. 41-42):

7) Կոմիտեի նախագահի պաշտոնակատար Ա. Մելիքյանի 17.12.2021 թվականի թիվ 1093-Ա հրամանով Կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, երկրորդ դասի խորհրդական Վարդանուշ Իրիցյանի նկատմամբ կիրառվել է «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ ն վերջինս ազատվել է զբաղեցրած պաշտոնից (2-րդ հատոր, գ.թ. 258):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը. Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի եկատմամբ ծառայողական քենության գործընթացում ո՛ր պահից է կարգապահական խախտումը համարվում հայտնաբերված:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի` որպես քննչական մարմնի, կազմավորման, գործունեության, դրանում ծառայության անցնելու կարգը ն պայմանները, պաշտոնների ու դասային աստիճանների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականություննեը ն սապատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները ն ծառայության հետ կապված մյուս հարաբերությունները կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ նան՝ Օրենք):

Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քննչական կոմիտեում գործում են կարգապահական ն որակավորման հանձնաժողովներ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից: Հանձնաժողովի կազմում են քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ կոմիտեի նախագահի որոշմամբ, քննչական կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող 3 քննիչ ն Կառավարության նշանակած չորս ներկայացուցիչ (..): Նուն հոդվածի 3-րդ մասի համաձայն` կարգապահական հանձնաժողովը ղեկավարում է հանձնաժողովի կազմում ընդգրկված կոմիտեի նախագահի տեղակալը:

Օրենքի 15-րդ հոդվածի 4.1-րդ կետը սահմանում է. «Կարգապահական հանձնաժողովի աշխատակարգը սահմանում է կարգապահական հանձնաժողովը՝ անդամների ձայների պարզ մեծամասնությամբ»:

Իրավահարաբերության ծագման պահին գործած խմբագրությամբ Օրենքի 29-րդ հոդվածը սահմանում է քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի

6

կարգապահական պատասխանատվության հիմքերը: Այն է քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը կարգապահական պատասխանատվության կարող է ենթարկվել՝

«) իր լիազորություններն իրականացնելիս օրենքը կոպիտ կամ պարբերաբար խախտելու դեպքում.

2) սույն օրենքով նախատեսված պարտականությունները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու դեպքում.

3) սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված անհամատեղելիության կանոնները խախտելու դեպքում»:

Օրենքի 30-րդ հոդվածը սահմանում է կարգապահական տույժերի տեսակները, որոնք, համաձայն նույն հոդվածի 1-ին մասի, կիրառվում են՝ ըստ կարգապահական խախտման ծանրության: Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կարող են կիրառվել հետնյալ կարգապահական տույժերը.

1) զգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով.

5) պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով.

6) պաշտոնից ազատում:

Օրենքի 30-րդ հոդվածի 2.1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը (դասային աստիճանի իջեցում` մեկ աստիճանով, պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով, պաշտոնից ազատում) քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կիրառվում են միայն ծառայողական քննություն անցկացնելուց հետո:

Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը սահմանված է Օրենքի 31-րդ հոդվածով: Նշված հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նուն Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով (իր լիազորություններն իրականացնելիս օրենքը կոպիտ կամ պարբերաբար խախտելու դեպքում): քննչական կոմիտեում ինքնավար ։պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ իրականացվում է ծառայողական քննություն, որի փուլերն են՝ նախնական ուսումնասիրություն ե կարգապահական վարույթ:

Կարգապահական խախտման փաստի առթիվ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել կարգապահական հանձնաժողովի որոշմամբ` քննչական կոմիտեի նախագահի, նրա տեղակալի կամ կարգապահական հանձնաժողովի որնէ անդամի միջնորդությամբ:

Օրենքի 31-րդ հոդվածի 11-ին մասով օրենսդիրը քննչական կոմիտեում կարգապահական վարույթ հարուցելու հարցի լուծման նպատակով նախնական ուսումնասիրություն կատարելու կարգը սահմանելու լիազորությունը վերապահել է քննչական կոմիտեի նախագահին:

7

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կարգապահական վարույթը հարուցվում է կարգապահական խախտում հայտնաբերելու օրվանից հետո՝ 30-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այն կատարելու օրվանից 12 ամիս հետո:

Համաձայն նույն հոդվածի 5-րդ մասի՝ կարգապահական վարույթի տնողությունը չի կարող գերազանցել 3 շաբաթը, բացառությամբ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի բացակայության դեպքերի: Այդ դեպքերում կարգապահական վարույթի տնողությունը կարող է երկարաձգվել քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի բացակայության ժամանակահատվածով:

Օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում կարգապահական տույժը նշանակվում է կարգապահական վարույթի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում:

Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերով նախատեսված դեպքերում կարգապահական վարութի ավարտից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, քննչական կոմիտեի նախագահը հարցը ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի քննարկմանը:

Օրենքի 31-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է. «Կարգապահական հանձնաժողովը կարգապահական խախտման հարցը քննելիս քվեարկությամբ որոշում է կարգապահական խախտման փաստի առկայությունը, կատարված խախտման մեջ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մեղավորության հարցը, իսկ համապատասխան միջնորդության դեպքում՝ նան տվյալ իրավիճակում «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու հնարավորության հարցը»:

Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ կարգապահական տույժի մասին քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը իրազեկվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց հետո՝ եռօրյա ժամկետում:

Վերը նշված իրավակարգավորումների վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացում ծառայողական քննության անցկացումը պայմանավորված է ինչպես կարգապահական պատասխանատվության հիմքով, այնպես էլ կիրառվող տույժի խստությամբ: Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին կարգապահական

պատասխանատվությաան ենթարկելու գործընթացում ծառայողական քննության անցկացումն իմպերատիվ պահանջ է, եթե.

- անձին վերագրվում է իր լիազորություններն իրականացնելիս օրենքի կոպիտ կամ պարբերական խախտում,

- անձի նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական պատասխանատվության ամենախիստ տեսակները, այն է՝ դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով, պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով, պաշտոնից ազատում:

Ծառայողական քննությունը երկու փուլից նախնական ուսումնասիրության փուլ ն կարգապահական վարույթի փուլ, բաղկացած գործընթաց է:

8

Ծառայողական քննության երկրորդ փուլը՝ կարգապահական վարույթը, մեկնարկում է կարգապահական հանձնաժողովի կողմից կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշմամբ: Վերջինս կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում կայացնում է քննչական կոմիտեի նախագահի, նրա տեղակալի կամ կարգապահական հանձնաժողովի որնէ անդամի միջնորդությամբ:

Օրենսդիրը սահմանել է կարգապահական վարույթ հարուցելու ժամկետ ն այդ ժամկետի հաշվարկման կոնկրետ ելակետ. այն է՝ կարգապահական վարույթ կարող է հարուցվել կարգապահական խախտում հայտնաբերելու օրվանից հետո՝ 30-օրյա ժամկետում, իսկ այդ ժամկետի հաշվարկման ելակետը կարգապահական խախտումը հայտնաբերելու պահն է: Այս ժամկետն անցնելու դեպքում անձն այլես չի կարող ենթարկվել կարգապահական սպատասխանատվության։ Սահմանված են նան կարգապահական վարույթի տնողության, կարգապահական տույժը նշանակելու ժամկետներ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կարգապահական վարույթ հարուցելու, կարգապահական վարույթի տնողության, կարգապահական տույժ նշանակելու օրենքով սահմանված վերը նշված ժամկետները քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացում վերջինիս շահերի պաշտպանության ն իրավական որոշակիության ապահովման կարնոր իրավական երաշխիքներ են:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ օրենսդիրը, Օրենքի 31-րդ հոդվածով ինքնաբավ ձնով սահմանելով քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը, այդ գործընթացում միայն քննչական կոմիտեի նախագահին պատվիրակել է նախնական ուսումնասիրություն կատարելու կարգը սահմանելու լիազորությունը. որնէ սուբյեկտի կարգապահական վարույթի, դրա հարուցման առնչությամբ որնէ հարցի կարգավորման, հստակեցման կամ որոշակիացման լիազորություն օրենսդիրը չի պատվիրակել: Ըստ այդմ՝ կարգապահական վարույթի որնէ տարր որնէ այլ իրավական ակտով, քան «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքն է, կարգավորվել չի կարող:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 05.09.2018 թվականի թիվ 147-Լ հրամանով հաստատվել է ՀՀ քննչական կոմիտեում ծառայողական քննություն անցկացնելու նպատակով նախնական ուսումնասիրություն կատարելու կարգը (նշված կարգը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 02.03.2022 թվականի թիվ 42-Լ հրամանով):

Իրավահարաբերության ծագման պահին գործած խմբագրությամբ` ՀՀ քննչական կոմիտեում ծառայողական քննություն անցկացնելու նպատակով նախնական ուսումնասիրություն կատարելու կարգի (այսուհետ՝ Կարգ) 2-րդ կետի համաձայն՝ կոմիտեի ծառայողի կողմից կատարված առերնույթ իրավախախտման առկայությունը պարզելու նպատակով մինչն կարգապահական վարույթի հարուցումը կատարվում է նախնական ուսումնասիրություն: Կարգի 3-րդ կետի համաձայն նախնական ուսումնասիրությունը կատարում է Կոմիտեի ներքին անվտանգության վարչությունը:

9

Ըստ Կարգի 6-րդ ն 7-րդ կետերի՝ նախնական ուսումնասիրություն կատարելու առիթ է Կոմիտեի ծառայողի կողմից առերնույթ իրավախախտում կատարելու մասին ՀՀ գլխավոր դատախազի կամ հսկողություն իրականացնող դատախազի միջնորդությունը, Կոմիտեի ծառայողի կողմից առերնութ իրավախախտում կատարելու մասին՝ պետական կառավարման, Օ-տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական ն իրավաբանական անձանց գրավոր հաղորդումները, դիմումները, լրատվության միջոցի հաղորդումը, Կոմիտեի ծառայողի կողմից վարչական իրավախախտում կատարելու փաստով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն կազմված արձանագրությունները, Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի միջնորդությունը, Կոմիտեում հայտնաբերված իրավախախտման մասին Կոմիտեի ստորաբաժանման ղեկավարի զեկուցագիրը:

Նախնական ուսումնասիրության առիթների առկայության դեպքում Կոմիտեի նախագահը, ինչպես նան՝ Հանձնաժողովի անդամների կողմից նախնական ուսումնասիրություն կատարելու միջնորդություն ներկայացնելու դեպքում՝ Հանձնաժողովի նախագահը, նախնական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով, Կոմիտեի ծառայողի կողմից առերնույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող նյութերն ուղարկում է Կոմիտեի ներքին անվտանգության վարչություն (Կարգի 8-րդ կետ):

Ըստ Կարգի 10-րդ կետի՝ նախնական ուսումնասիրության ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքներն են՝ իրավախախտման օբյեկտիվ հատկանիշները (արարքը, հետնանքը, պատճառական կապը, տեղը, ժամանակը, եղանակը), իրավախախտման սուբյեկտիվ հատկանիշները (մեղքի առկայությունը, շարժառիթը, նպատակը), իրավախախտումներ ծնող պատճառները ն դրանց նպաստող պայմանները:

Կարգի 17-րդ կետը սահմանում է. «Նախնական ուսումնասիրությունն իրականացվում է հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ավելի, քան դրա նշանակումից սկսած 15 օրվա ընթացքում: Սույն կարգի 14-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված միջնորդությունը նախնական ուսումնասիրություն իրականացնող ծառայողի կողմից բավարարելու դեպքում նախնական ուսումնասիրության ժամկետը երկարաձգվում է երեք օրով»:

Նախնական ուսումնասիրութթյան ժամկետը նախնական ուսումնասիրություն իրականացնող ծառայողի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա Կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի կողմից կարող է երկարաձգվել մինչն 15 օրով Կարգով սահմանված դեպքերում (Կարգի 18-րդ կետ):

Կարգի 8-րդ ն 9-րդ գլուխներով սահմանվում են համապատասխանաբար նախնական ուսումնասիրության կասեցման հիմքերը, կասեցման ն վերսկսման կարգը, դադարեցման կարգն ու հիմքերը:

Կարգի 30-րդ կետի համաձայն՝ նախնական ուսումնասիրության արդյունքում կազմվում է եզրակացություն կարգապահական վարութ հարուցելու հիմքերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Եթե առկա է օրենքի խախտում, սակայն դրան, էական կամ պարբերական խախտումներ չեն, ապա արձանագրված խախտումները քննարկվում են օպերատիվ խորհրդակցությունում՝ հետագայում այդպիսիք բացառելու համար:

10

Կարգի 31-րդ կետը սահմանում է եզրակացության բովանդակությանն ու կառուցվածքին ներկայացվող պահանջները: Մասնավորապես,

եզրակացության եզրափակիչ մասում շարադրվում են կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի առկայության կամ բացակայության վերաբերյալ հետնությունները, նախնական ուսումնասիրություն իրականացրած անձի անվան, ազգանվան, զբաղեցրած պաշտոնի, դասային աստիճանի, ինչպես նան եզրակացությունը կազմելու տարվա, ամսվա ն ամսաթվի մասին:

Կարգի 32-րդ կետի համաձայն՝ Կոմիտեի ծառայողի կողմից կարգապահական խախտման առերնույթ հատկանիշների առկայության դեպքում Կոմիտեի նախագահը կամ տեղակալը կարող են Կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությամբ դիմել Հանձնաժողովին:

ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ նան՝ Հանձնաժողով) 05.09.2018 թվականի որոշմամբ հաստատվել է Հանձնաժողովի աշխատակարգը: Վերջինս նոր խմբագրությամբ շարադրվել Ա հաստատվել է Հանձնաժողովի 1910.2021 թվականի որոշմամբ: Արձանագրելով, որ սույն գործի նկատմամբ Հանձնաժողովի 1910.2021 թվականի որոշմամբ նոր խմբագրությամբ շարադրված Ա հաստատված աշխատակարգը կիրառելի չէ՝ Վճռաբեկ դատարանը ստորն հիշատակում է Հանձնաժողովի 05.09.2018 թվականի խմբագրությամբ (14.05.2020 թվականին կատարված լրացմամբ) աշխատակարգի (այսուհետ՝ Աշխատակարգ) նորմերը:

Աշխատակարգի 1-ին կետի համաձայն՝ աշխատակարգով սահմանվում է ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի գործունեության կազմակերպման կարգը: Աշխատակարգի 26-րդ կետի համաձայն՝ կարգապահական վարույթը բաղկացած է կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդության քննարկման, լսումների Ա որոշման կայացման փուլերից:

Աշխատակարգի 27-րդ կետը վերարտադրում է Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը: Ըստ այդ կետի՝ կարգապահական խախտման փաստի առթիվ Կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարութ կարող է հարուցվել կարգապահական հանձնաժողովի որոշմամբ՝ Կոմիտեի նախագահի, նրա տեղակալի կամ կարգապահական հանձնաժողովի որնէ անդամի միջնորդությամբ:

Աշխատակարգի 30-րդ կետը սահմանում է. «Հանձնաժողովի անդամը նախնական ուսումնասիրության եզրակացութան ն կամ նյութերի հիման վրա որոշում է կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացնելու հարցը, որը կարող է հարուցվելՐիՐ կարգապահական ցի խախտումը հայտնաբերելուց հետո 30-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այն կատարելու օրվանից 12 ամիս հետո: Նշված ժամկետը հաշվվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից գրավոր կամ կապի միջոցներով Հանձնաժողովի անդամներին նախնական եզրակացության մասին տեղեկացնելու օրվանից»:

Աշխատակարգի 47-րդ կետի համաձայն Հանձնաժողովն առանձին սենյակում կայացնում է հետնյալ որոշումներից մեկը՝

11

3 կարգապահական խախտման փաստի բացակայության մասին.

2) կարգապահական խախտման փաստի առկայության ն Կոմիտեի ծառայողի մեղքի առկայության մասին.

3) կատարված իրավախախտման մեջ Կոմիտեի ծառայողի մեղքի բացակայության մասին:

Աշխատակարգի 53-րդ կետի համաձայն եթե հարուցված կարգապահական վարույթի տնողությունը, Հանձնաժողովի քվորում չունենալու պատճառով, գերազանցում է Օրենքով սահմանված 3 շաբաթյա ժամկետը, ապա վարույթը թողնվում է անհետնանք:

Վճռաբեկ դատարանն Աշխատակարգի նորմերի ուսումնասիրության արդյունքում նախնառաջ արձանագրում է, որ Աշխատակարգի 30-րդ կետով սահմանված «Նշված ժամկետը հաշվվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից գրավոր կամ կապի միջոցներով Հանձնաժողովի անդամներին նախնական եզրակացության մասին տեղեկացնելու օրվանից» վերաբերում է ինչպես այն դեպքին, երբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ հանդես է գալիս Հանձնաժողովի անդամը, այնպես է 36Իայն դեպքերին, երբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացնելու լիազորությունն -իրացնում են այդ լիազորությամբ օժտված մյուս սուբյեկտները՝ Կոմիտեի նախագահը ն վերջինիս տեղակալը: Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Աշխատակարգի 30-րդ կետը սահմանում է կարգապահական վարույթ հարուցելու ժամկետի օրենքով սահմանված ելակետը՝ կարգապահական խախտումը հայտնաբերելու պահը, որոշելու կանոն: Այդպիսով նշված կանոնով փաստացիորեն Աշխատակարգի 30-րդ կետը սահմանում է կարգապահական վարույթ հարուցելու 30-օրյա ժամկետի հաշվարկման ելակետ, այն է՝ Հանձնաժողովի քարտուղարի կողմից Հանձնաժողովի անդամներին նախնական եզրակացության մասին տեղեկացնելու օրը: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքը կարգապահական վարույթ հարուցելու կարգը սահմանելու, դրա որնէ տարր (կարգավորելու, այդ թվում՝ կարգապահական խախտումը հայտնաբերելու պահը որոշելու լիազորություն չի պատվիրակել Հանձնաժողովին: Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Աշխատակարգի 30-րդ կետով խնդրո առարկա ժամկետի հաշվարկման կանոնի սահմանումը դուրս է Հանձնաժողովի իրավասության տիրույթից Ա Հանձնաժողովի Աշխատակարգի կարգավորման առարկայի շրջանակից. Հանձնաժողովի Աշխատակարգի կարգավորման առարկան Հանձնաժողովի գործունեության կազմակերպման կարգի սահմանումն է:

Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խնդրո առարկա կանոնի սահմանմամբ Հանձնաժողովը ոչ միայն կարգավորել է Աշխատակարգի կարգավորման առարկայի մեջ չմտնող հարց, այլ որպես կարգապահական խախտումը հայտնաբերելու պահ հիմք է ընդունվել մի ելակետ, որն օբյեկտիվորեն չի արտահայտում խախտումը հայտնաբերելու պահը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կարգապահական վարույթ հարուցելու՝ Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված 30-օրյա ժամկետը կարգապահական պատասխանատվության ենթարկվող ծառայողի շահերի պաշտպանության կարնոր

12

իրավական երաշխիք է, ն ըստ այդմ` չի կարող փաստացիորեն սահմանափակվել Աշխատակարգով սահմանված այնպիսի կարգավորմամբ, որը սուբյեկտիվորեն կորոշի կարգապահական խախտումը հայտնաբերելու պահը, հետնաբար նան՝ 30-օրյա ժամկետի ելակետը՝ արհեստականորեն երկարացնելով նշված ժամկետը:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Աշխատակարգի 30-րդ կետի դրույթն առ այն, որ «կարգապահական վարույթ հարուցելու 30-օրյա ժամկետը հաշվվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից գրավոր կամ կապի միջոցներով Հանձնաժողովի անդամներին նախնական եզրակացության մասին տեղեկացնելու օրվանից», հակասում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածին:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վերը նշված եզրահանգումը վերաբերում է նան Աշխատակարգի 19.10.2021 թվականի վերախմբագրված տեքստի 26-րդ կետին, որի համաձայն՝ «Կարգապահական վարույթ կարող է հարուցվել կարգապահական խախտումը հայտնաբերելուց հետո 30-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան կատարելու օրվանից 12 ամիս հետո: Նշված ժամկետը հաշվարկվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից գրավոր կամ կապի միջոցներով Հանձնաժողովի անդամներին կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությունը սույն կետում նշված միջոցով կամ միջոցներով տեղեկացնելու օրվանից»:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները ն այլ իրավական ակտերը, ինչպես նան այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն դեպքում Աշխատակարգի 30-րդ կետը կիրառելի չէ՝ Օրենքի 31-րդ հոդվածին հակասելու պատճառով:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ.

- ըստ Կարգի 10-րդ կետի նախնական ուսումնասիրության ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքներն են իրավախախտման օբյեկտիվ հատկանիշները (արարքը, հետնանքը, պատճառական կապը, տեղը, ժամանակը, եղանակը), իրավախախտման սուբյեկտիվ հատկանիշները (մեղքի առկայությունը, շարժառիթը, նպատակը), իրավախախտումներ ծնող պատճառները ն դրանց նպաստող պայմանները,

- նախնական ուսումնասիրության արդյունքներով կազմվում է եզրակացություն՝ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի առկայության կամ բացակայության վերաբերյալ,

- նախնական ուսումնասիրության արդյունքում կազմված եզրակացության եզրափակիչ մասը բովանդակում է կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի առկայության կամ բացակայության վերաբերյալ հետնությունները՝

Վճռաբեկ 60դատարանը գտնում է, որ կարգապահական խախտումը

հայտնաբերելու պահ է հանդիսանում նախնական ուսումնասիրության արդյունքներով

13

եզրակացությունը կազմելու օրը, ն ըստ այդմ՝ որպես Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված 30-օրյա ժամկետի հաշվարկման ելակետ պետք է հիմք ընդունել նախնական ուսումնասիրության արդյունքներով եզրակացությունը կազմելու օրը:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով Դատարան՝ Վարդանուշ Իրիցյանը պահանջել է վերացնել Կոմիտեի նախագահի պաշտոնակատարի 17.12.2021 թվականի թիվ 1093-Ա հրամանը, պարտավորեցնել Կոմիտեին իրեն վերականգնել նախկին աշխատանքում ն բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը, նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում իրեն վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչե դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով:

Դատարանը 01.06.2022 թվականի վճռով հայցը բավարարել է հետնյալ պատճառաբանությամբ. «Սույն դեպքում Հայաստանի Հանրապետության քենչական կոմիտեի Շիրակի մարզային քնեչական վարչության ավագ քննիչ Վարդանուշ Իրիցյանի եկատմամբ կատարված նախնական ուսումեասիրության արդյունքներով 14.09.2021 թվականին տրվել է եզրակացություն առ այն, որ Հայաստանի Հանրապետության քնեչական կոմիտեի Շիրակի մարզային քնեչական վարչության ավագ քննիչ, երկրորդ դասի խորհրդական Վարդանուշ Իրիցյանի արարքում եզրակացության մեջ եշված դրվագեերոով առկա են կարգապահական կոպիր խախտման հատկանիշները ն կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը: Հաշվի առնելով եշված եզրակացությունը' Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահը 15.09.2021 թվականին միջեորդել է Հայաստանի Հանրապետության քնեչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, երկրորդ դասի խորհրդական Վարդանուշ Իրիցյանի եկատմամբ հարուցել կարգապահական ` վարույթ' միջեորդությանը կցելով եզրակացությունը: Հայաստանի Հանրապետության քենչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը վերջինիս եկատմամբ կարգապահական վարույթը հարուցել է 04.11.2021 թվականիե' Օրենքով սահմանված 30-օրյա ժամկետի խախտմամբ, որից հետո կայացվել են 22.11.2021 թվականի թիվ 28 ն 14122021 թվականի թիվ 31 որոշումներն, իսկ արդյունքում" սույն գործով վիճարկվող 17.12.2021 թվականի թիվ 1093-Ա հրամաեը:

(-) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե կարգապահական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության քենչական կոմիտեի Շիրակի մարզային քնեչական վարչության ավագ քննիչ Վարդանուշ Իրիցյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ, որպիսի պայմաններում հարուցված կարգապահական վարութի քննության արդյունքում Հայաստանի Հանրապետության քնենեչական կոմիտեի կարգապահական հանձեաժողովի կողմից ընդունված 22.11.2021 թվականի թիվ 28 ն 14.12.2021 թվականի թիվ 31 որոշումները չէին

14

կարող դրվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի 17.12.2021 թվականի թիվ 1093-Ա հրամանի ընդունման հիմքում:

Միաժամանակ դատարանը փաստում է, որ տվալ դեպքում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի 19.10.2021 թվականի որոշման հավելվածի 26-րդ կետով սահմանված կարգապահական վարույթ հարուցելու ժամկետի հաշվարկման կարգը, սույն դեպքում կիրառելի չէ այն պատճառով, որ Հայցվորին վերագրվող կարգապահական խախտումները հայտեաբերվել են 14.09.2021 թվականին ն Հայաստանի Հանրապետության քենչական կոմիտեի նախագահը վերջինիս եկատմամբ միջնորդել է հարուցել կարգապահական վարույթ" 15.09.2021 թվականին, այսիեքե' իրավահարաբերության ծագման պահին եշված կարգը չի գործել»:

Վերաքննիչ դատարանը 08.08.2023 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է Դատարանի 01.06.2022 թվականի վճիռը թողնելով անփոփոխ՝ հետնյալ պատճառաբանությամբ. «Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներից բխում է, որ առնվազն իրավասու անձի կողմից կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացնելիս կարգապահական խախտումը հայտնաբերված է նախնական ուսումեասիրության եզրակացության արդյունքների հիման վրա:

Ինչ վերաբերում է այե պնդմանը, որ կարգապահական խախտում հայտնաբերելու օրվանից հետո' 30-օրյա ժամկետում կարգապահական վարույթ հարուցելու կարգավորման առեչությամբ, մասնավորապես այդ ժամկետի հաշվարկման վերաբերյալ, դրույթներ են առկա ինչպես Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձեաժողովի 05.09.2018թ. որոշման հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության քենչական կոմիտեի կարգապահական հանձեաժողովի աշխատակարգի (այսուհետ' Աշխատակարգ) 30-րդ կետով, այեպես էլ նույն որոշման

19. 10.2021թ. խմբագրությամբ (այսուհետ' Փոփոխված աշխատակարգ) 26-րդ կետով, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետնյալը.

Աշխատակարգի 30-րդ կետը վերաբերում է նախնական ուսումնասիրության եզրակացության ն (կամ) նյութերի հիման վրա հանձեաժողովի անդամի կողմից կարգապահական վարույթ հարուցելու միջեորդության ներկայացման հարցին ն այդ համատեքստում Աշխատակարգով սահմանվում է, որ կարգապահական խախտումը հայտնաբերելու ժամկետը հաշվարկվում է հանձնաժողովի անդամներին նախնական եզրակացության մասին տեղեկացնելու օրվանից:

Վերաքննիչ դատարանը փաստում է, որ եշված կարգավորումը սույն գործով կիրառելի չէ, քանի որ սույն դեպքում հայցվորի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացվել է ոչ թե կարգապահական հանձնաժողովի անդամի, այլ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից, որպիսի պարագայում հանձնաժողովի անդամի կողմից կարգապահական վարութ հարուցելու .միջեորդություն ներկայացնելու առեչությամբ սահմանված կարգավորումները վերաբերելի չեն կարող համարվել:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է նան, որ Փոփոխված աշխատակարգի 26-րդ կետով սահմանված կարգավորումը ես սույն գործով կիրառելի չէ, քանի որ սույն գործով վիճարկվող ակտի կայացմանը նախորդող ծառայողական քենությունը իրականացվել է

15

10.08.2021 թվականից, իսկ Փոփոխված աշխատակարգն ընդունվել է 19.10.2021 թվականի, նե հետնաբար այն չի կարող հանդիսանալ 10.08.2021 թվականից իրականացվող ծառայողական քնեութան նկատմամբ կիրառելի կարգավորում: Սույն գործի փաստերի համաձայե, (...) 10.08.2021 թվականից մինչն 14.09.2021 թվականն իրականացվլ է նախնական ուսումեասիրություն, որի արդյունքում կազմված եզրակացության համաձայե' Հայաստանի Հանրապետության քնեչական կոմիտեի Շիրակի մարզային քենչական վարչության ավագ քննիչ, երկրորդ դասի խորհրդական Վարդանուշ Իրիցյանի արարքում" առկա են կարգապահական կոպիտ խախտման հատկանիշները ն կար

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 դեկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՎԴ5/0041/05/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել