ՎԴ/1244/05/22
Ամփոփում
քննելով «Սուրբ (Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Համալսարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.01.2023 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ Համալսարանի հայցի ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ն սպորտի նախարարության (այսուհետ` Նախարարություն) 18.02.2022 թվականի թիվ 291-Ա/2 հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան 6Համալսարան՝ տպահանջլ է անվավեր ճանաչել Նախարարության՝ 18.02.2022 թվականի թիվ 291-Ա/2 հրամանը: ՀՀ վարչական դատարանի (դ
Ամբողջ Տեքստ
28 ԱԱՊ ե
ԱՐԴ Ն 2 ՀՆ
ՀՏՅՅՎԻՆ ԻԵ՛
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/1244/05/22
դատարանի որոշում 2024թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/1244/05/22
Նախագահող դատավոր` Կ. Ավետիսյան
Դատավորներ՝ Հ. Այվազյան
Ռ. Մախմուդյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող ն զեկուցղ Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
2024 թվականի մարտի 22-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Սուրբ (Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Համալսարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.01.2023 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ Համալսարանի հայցի ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ն սպորտի նախարարության (այսուհետ` Նախարարություն) 18.02.2022 թվականի թիվ 291-Ա/2 հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան 6Համալսարան՝ տպահանջլ է անվավեր ճանաչել Նախարարության՝ 18.02.2022 թվականի թիվ 291-Ա/2 հրամանը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) (այսուհետ՝ Դատարան) 25.04.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.01.2023 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 25.04.2022 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համալսարանը (ներկայացուցիչ՝ Վազգեն Թադնոսյան):
2
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նախարարությունը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Ժաննա Անդրեասյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 1-ին ն Յրդ մասերը, 6-րդ հոդվածի Լին մասը, 63րդ հոդվածի Լին մասը, «Մարդու իրավունքեերի ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասինե» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը ն 13-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ ն 27-րդ հոդվածները, 124-րդ հոդվածի 2-րդ մասը, 144-րդ հոդվածի Լին մասը, 145-րդ հոդվածի Լին մասի 3րդ կետը, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1Լիեն մասը, 24-րդ հոդվածի Լին մասի «ե» կետը, 25-րդ հոդվածի ին մասի «ա», «բ» ն «դ» կետերը, 26-րդ հոդվածի ին մասը, 36-րդ հոդվածի 1ին մասը, 43-րդ հոդվածի Էին ն 3-րդ մասերը, 46-րդ, 47-րդ ն 63-րդ հոդվածների 1-ին մասերը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ Աշոտ Արշակյանը Ա Վարուժան Խաչատրյանը նախ մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի Ա սպորտի նախարարի (այսուհետ՝ ՛Նախարար)՝ 23.11.2021 թվականի թիվ 1875-Ա հրամանով իրականացված ուսումնասիրությանն ու մասնակցել են դրա արդյունքում արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկանքի կազմմանը ապա Աշոտ Արշակյանը նույն տեղեկանքի հիման վրա տվել է եզրակացություն, որից հետո Աշոտ Արշակյանը ն Վարուժան Խաչատրյանը մասնակցել են նիստի, քվեարկել են, ինչպես նան մասնակցել են դրա արդյունքում թիվ 138/2 Եզրակացության կազմմանը նս, որպիսի փաստաթղթերի հիման վրա արդեն Նախարարն ընդունել է վիճարկվող հրամանը: Մինչդեռ, «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 24-րդ ն 25-րդ հոդվածների ուժով վարչական մարմնի պաշտոնատար անձն իրավունք չունի քննարկելու ն լուծելու գործը, եթե նա նախկինում մասնակցել է տվյալ գործի քննարկմանը, մինչն գործի քննարկման ավարտը տվյալ պաշտոնատար անձը կամ կոլեգիալ կազմի անդամը հրապարակայնորեն արտահայտվել է գործի հնարավոր ելքի մասին կամ գնահատական է տվել գործի փաստական հանգամանքներին կամ մինչն ապացույցների հետազոտումը կանխավ գնահատական է տվել դրանցից որնէ մեկին, առկա են այլ հանգամանքներ, որոնք վկայում են գործի ելքով՝ տվյալ պաշտոնատար անձի կամ կոլեգիալ կազմի անդամի ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված լինելու մասին կամ կասկած են հարուցում տվյալ գործի առնչությամբ նրա անաչառության նկատմամբ:
Այն պարագայում, երբ Համալսարանը չի մասնակցել հանձնաժողովի նիստին ն փաստացի զրկված է եղել լսված լինելու վարչական վարույթին մասնակցելու ն իր դիրքորոշումը հայտնելու իրավունքից, ուստի վարչական վարույթի շրջանակներում, մասնավորապես, հանձնաժողովի՝ 18.02.2022 թվականի նիստի ընթացքում ն դրա հիման վրա կազմված եզրակացության շրջանակներում որնէ կերպ չի արծարծվել Համալսարանի դիրքորոշումը (արձանագրված «խախտումների» մասին առարկությունները, դրանք հիմնավորող ապացույցները ն այլն), հետնաբար Նախարարը փաստացի ն ուղղակիորեն կաղապարված է եղել եզրակացության մեջ արտահայտված՝ հանձնաժողովի որոշմանը համահունչ հրաման ընդունելով, քանի որ իր տիրապետման տակ պարզապես չի ունեցել ն նման պայմաններում չէր էլ կարող ունենալ հանձնաժողովի եզրակացությունից տարբերվող, բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննության հիման վրա, այդ թվում, Համալսարանի իրավունքները ն օրինական շահերը պաշտպանող հրաման ընդունելու
Յ
որնէ փաստարկ կամ հիմնավորում: Նման պայմաններում խախտվել է Համալսարանի՝ ՀՀ Սահմանադրությամբ ն օրենքներով ամրագրված պատշաճ վարչարարության իրավունքի բուն էությունը:
Այսպես, տվյալ պարագայում, եթե Նախարարության նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի իրականացման ժամանակային տիրույթը, որը հաշվարկվում է 24.01.2022 թվականից, սահմանափակված է 30-օրյա ժամկետով, վարչական մարմինը պետք է ոչ թե մերժեր Համալսարանի միջնորդությունը՝ զուտ այն հիմքով, որ դրանից առաջ երկու անգամ արդեն նիստերը հետաձգվել են, այլ բավարարեր այն` նիստը հետաձգելով օրենքով թույլատրելի վարչական վարույթի առավելագույն՝ 30-օրյա ժամկետի սահմաններում: Այլ կերպ, վարչական մարմինը կարող էր Ա տվյալ պարագայում (հաշվի առնելով անձի լսված լինելու իրավունքի երաշխիք-նորմերի պահանջները) պարտավոր էր բավարարել Համալսարանի միջնորդությունը, սակայն, նիստը հետաձգել ոչ թե հայցվող 10 օրով, այլ, օրինակ՝ 5 օրով, այն է՝ նիստը հրավիրել 23.02.2022 թվականին, որը թե՛ համահունչ կլիներ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` վարչական վարույթի առավելագույն՝ 30-օրյա ժամկետի մասով օրենսդրական պահանջի հետ (դուրս չէր գա Նախարարության նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի իրականացման՝ 30-օրյա ժամանակային տիրույթից), թե՛ պատշաճ կերպով կապահովեր Համալսարանի՝ ՀՀ. Սահմանադրությամբ, օրենքներով ն միջազգային պայմանագրերով սահմանված` պատշաճ վարչարարության ն մասնավորապես, Համալսարանի՝ լսված լինելու իրավունքի իրացման հնարավորությունը:
Անձի լսված լինելու իրավունքի ապահովումը ձնական պահանջ չէ, այլ այն հանդիսանում է սահմանադրական այնպիսի իրավունք, որի միջոցով երաշխավորվում է նրա իրավական պաշտպանության արդյունավետ միջոցը, ինչն էլ տվյալ պարագայում Համասարանի համար չի ապահովվել, քանի որ հանձնաժողովի՝ 18.02.2022 թվականի նիստում Համալսարանի բացակայությամբ փաստացի լուծվել է նրա վերաբերյալ հարուցված վարչական վարույթը, ն տրվել է վերջինիս իրավունքներին միջամտող եզրակացություն, որն էլ հիմք է հանդիսացել վիճարկվող հրամանի ընդունման համար:
Ոչ դատաքննության ընթացքում, ոչ էլ Դատարանի 25.04.2022 թվականի վճռով համարժեք անդրադարձ չի կատարվել Համալսարանի կողմից բակալավրի ն մագիստրոսի կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման պարտադիր պահանջների ու պայմանների «խախտումներին» ն չեն գնահատվել դրանց առկայությունը հաստատող (կամ հերքող) ապացույցները:
Հաշվի առնելով վերոգրյալ իրավական ն փաստական հիմքերը՝ Վերաքննիչ դատարանը չէր կարող ղեկավարվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով ն բեկանել ու փոփոխել Դատարանի վճիռոը՝ կայացնելով նոր դատական ակտ, քանի որ Դատարանի կողմից չէին հաստատվել մի շարք փաստական հանգամանքներ (մասնավորապես, խախտումների առկայության ն դրանց հիմնավորվածության վերաբերյալ), ուստի այն փաստական հանգամանքները, որոնք հաստատվել էին Դատարանի կողմից, չէին կարող հնարավորություն տալ Վերաքննիչ դատարանին կայացնելու իր՝ 09.01.2023 թվականի որոշումը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.01.2023 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 25.04.2022 թվականի վճռին կամ գործն ուղարկել նոր քննության:
4
2.1. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Նախարարության կողմից ներկայացված պատասխանի հիմնավորումները.
Վարչական վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքի իրացումը ոչ միայն չի խոչընդոտվել, այլ նան հիշյալ իրավունքի իրացման համար ապահովվել են լիարժեք հնարավորություններ Ա չեն ստեղծվել անհիմն, ոչ ողջամիտ սահմանափակումներ, այդուհանդերձ Համալսարանը չի օգտվել լսված լինելու իր իրավունքից:
Պետք է փաստել, որ փորձագիտական եզրակացություն տալու, փոխօգնության կարգով միջոցներ ձեռնարկելու, վարչական ակտի ընդունմանը մի քանի վարչական մարմինների մասնակցելու, ինչպես նան վարչական վարույթի մնացած ժամկետում ըստ էության որոշում ընդունելու անհնարինության հիմքերի բացակայության պայմաններում առկա չի եղել վարչական վարույթը երկարաձգելու համար անհրաժեշտ ն բավարար որնէ հիմք, ինչի հետնանքով վարչական մարմինը կաշկանդված է եղել վարչական վարույթը 30 օրում ավարտելու պարտականությամբ:
Հարկ է նշել, որ կազմված տեղեկանքով արձանագրված 21 խախտումների առկայության պայմաններում Նախարարությունը չէր կարող չդադարեցնել Համալսարանի գործունեության լիցենզիան: Նշված խախտումները կրել են էական ն առանցքային նշանակություն, որոնց առկայությամբ ուղղակի հնարավոր չէր ապահովել օրենսդրության պահանջներին համապատասխան կրթական գործունեություն ն պատրաստել որակյալ մասնագետներ:
Վերաքննիչ դատարանն իրավացիորեն փաստել է, որ Աշոտ Արշակյանը ն Վարուժան Խաչատրյանը փաստացի չեն իրականացրել վիճարկվող գործի քննությունը ն չեն լուծել այն, այլ գործը քննել ն լուծել է Նախարարը: Վերաքննիչ դատարանը նան արձանագրել է, որ չբավարարելով արդեն 18.02.2022 թվականին նշանակված նիստը հետաձգելու մասին Համալսարանի միջնորդությունը՝ վարչական մարմինը չի դրսնորել ոչ իրավաչափ վարքագիծ, այլ վիճահարույց վարույթի շրջանակներում ապահովել է վարույթին մասնակցելու Համալսարանի գործնական հնարավորությունը, որից սակայն, սեփական նախաձեռնությամբ Համալսարանը չի օգտվել՝ դրսնորելով չարդարացված անգործություն:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
1) Նախարարության կողմից 27.08.2014 թվականին Համալսարանին տրվել են սերիա Բ թիվ 0007 լիցենզիան՝ բակալավրի կրթական ծրագիր իրականացնելու համար, ն սերիա Մ թիվ 0007 լիցենզիան՝ մագիստրոսի կրթական ծրագիր իրականացնելու համար (հատոր 1-ին, գ.թ. 38-39):
2) Նախարարի 23.11.2021 թվականի թիվ 1875-Ա հրամանով Համալսարանում միջին մասնագիտական, բակալավրի ն մագիստրոսի կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման պարտադիր պահանջների ու պայմանների պահպանման նպատակով ուսումնասիրություն իրականացնելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ հետնյալ կազմով. (ի թիվս այլ անձանց) Աշոտ Արշակյան՝ Նախարարության լիցենզավորման գործակալության պետ (ղեկավար), Վարուժան Է Խաչատրյան՝ Նախարարության լիցենզավորման գործակալության լիցենզավորման բաժնի պետ (անդամ) (հատոր 1-ին, գ.թ. 63-65):
3) Նախարարի 23.11.2021 թվականի թիվ 1875-Ա հրամանով իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմվել է «Տեղեկանք» վերտառությամբ փաստաթուղթը, որում արձանագրվել են նան Համալսարանի բակալավրի ն մագիստրոսի կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման պարտադիր պահանջների ու պայմանների մի շարք խախտումներ, իսկ նշված տեղեկանքը կազմած անձանց ցանկում ներառված են նան
5
Աշոտ Արշակյանը՝ Նախարարության լիցենզավորման գործակալության պետ (ղեկավար), ն Վարուժան Խաչատրյանը` Նախարարության լիցենզավորման գործակալության լիցենզավորման բաժնի պետ (անդամ) (հատոր 1-ին, գ.թ. 14-37):
4) Նախարարության լիցենզավորման գործակալության պետ Աշոտ Արշակյանի կողմից կազմվել է եզրակացություն, որում նշվել է, որ, հիմք ընդունելով, ի թիվս այլնի, նան Նախարարի 23.11.2021 թվականի թիվ 1875-Ա հրամանի հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքների մասին տեղեկանքը, լիցենզավորման գործակալությունն առաջարկում է Համալսարանին տրված բակալավրի սերիա Բ թիվ 0007 ն մագիստրոսի սերիա Մ թիվ 0007 կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաների գործողությունը դադարեցնել (հատոր 2-րդ, գ.թ. 101-127):
5) Նախարարի տեղակալի 17.01.2022 թվականի թիվ 02/28.2/887-2022 գրությամբ Համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանը 24.01.2022 թվականին հրավիրվել է Նախարարություն՝ քննարկելու Համալսարանի միջին մասնագիտական, բակալավրի ն մագիստրոսի կրթական ծրագրերով լիցենզավորման պարտադիր պահանջների ն պայմանների պահպանման նպատակով իրականացված ուսումնասիրությունների արդյունքների մասին հարցը (հատոր 2-րդ, գ.թ. 8-9):
6) Համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանը 24.01.2022 թվականին Նախարարի տեղակալին ուղղված գրությամբ խնդրել է 10 օրով հետաձգել հրավիրված լսումները՝ պատճառաբանելով, որ ունի առողջական խնդիրներ ն չի կարող ներկա գտնվել նիստին, բացի այդ, դիմել է փաստաբանի՝ Համալսարանի շահերը ներկայացնելու համար, ուստի անհրաժեշտ է առնվազն 10 օր նյութերին ծանոթանալու համար (հատոր 2-րդ, գ.թ. 18):
7) Նախարարի տեղակալի 24.01.2022 թվականի թիվ 02/282/1437-2022 գրությամբ Համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանին հայտնվել է, որ, ընդառաջելով վերջինիս խնդրանքը, կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստը տեղափոխվել է, ն այն տեղի կունենա 08.02.2022 թվականին՝ ժամը 9:30-ին (հատոր 2-րդ, գ.թ. 20-21):
8) Համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանի ներկայացուցիչ (փաստաբան) Վազգեն (Թադնոսյանը 07.02.2022 թվականի դիմումով հայտնել է, որ իրեն է դիմել Համալսարանը՝ իրավունքների ն շահերի արդյունավետ պաշտպանության նպատակով, որի իրականացման համար անհրաժեշտ է ողջամիտ ժամկետ, որպեսզի կարողանա ամբողջովին ծանոթանալ գործի հանգամանքներին, նյութերին ն ներկայացնել հակափաստարկներ՝ միաժամանակ նշելով, որ հանձնաժողովի կողմից կազմված տեղեկանքում արձանագրված խախտումները չեն համապատասխանում իրականությանը, ն խնդրել է 08.02.2022 թվականին հրավիրված քննարկումն առնվազն 15 օրով հետաձգել, ինչպես նան հայտնել է, որ Համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանը նս չի կարող ներկայանալ քննարկմանը, քանի որ առողջական լուրջ խնդիրներ ունի, որպիսի գրությանը կից ներկայացրել է նան լիազորագիր՝ տրված 07.02.2022 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 22-32):
9) Նախարարի տեղակալի 08.02.2022 թվականի թիվ 08/28.1/2543-2022 գրությամբ Համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանին Օ` ն, փաստաբան Վազգեն (Թադնոսյանին հայտնվել է, որ, հաշվի առնելով 07.02.2022 թվականի դիմումով ներկայացված խնդրանքը, Համալսարանի միջին մասնագիտական, բակալավրի ն մագիստրոսի կրթական ծրագրերով լիցենզավորման պարտադիր պահանջների ն պայմանների պահպանման նպատակով իրականացված ուսումնասիրության արդյունքների մասին հարցի քննարկումը տեղի կունենա 18.02.2022 թվականին՝ ժամը 16:00-ին (հատոր 2-րդ, գ.թ. 34-35):
6
10)՞`59Համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանի ներկայացուցիչ
(փաստաբան) Վազգեն Թադնոսյանը 18.02.2022 թվականի միջնորդությամբ հայտնել է, որ 18.02.2022 թվականի հանձնաժողովի նիստին ո՛չ ինքը, ո՛չ էլ Լարիսա Համբարձումյանը չեն կարող ներկայանալ, քանի որ Լարիսա Համբարձումյանը ծանր հիվանդ է, նրա մոտ հայտնաբերվել է չարորակ բնույթի ուռուցք, որով պայմանավորված՝ վերջինս գտնվում է ուռուցքաբանի հսկողության ներքո ն նրան արգելվել է 10-15 օր զբաղվել աշխատանքային բնույթի որնէ գործունեությամբ, վերջինս տվյալ պահին զբաղվում է առողջական բնույթի հարցերով, որոնք անհետաձգելի են:
Ինչ վերաբերում է իր ներկայանալուն, ապա վերջինս 18.02.2022 թվականին՝ ժամը 15:30-ին, Երեան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում պետք է մասնակցի շատ ավելի վաղ նշանակված նիստի՝ որպես Արմեն Յուխանյանի փաստաբան, ուստի չի կարող ներկայանալ հանձնաժողովի նիստին, ն նշվածի հիման վրա խնդրել է 18.02.2022 թվականի ժամը 16:00-ի նիստը հետաձգել՝ հարգելի համարելով Համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանի ն իր բացակայությունը, ն հնարավորության դեպքում նիստը նշանակել 10-15 օր հետո, քանի որ դա այն ժամանակահատվածն է, որ բժիշկները Լարիսա Համբարձումյանին թուլ են տվել զբաղվել առօրյա աշխատանքային գործունեությամբ, բացի այդ, Լարիսա Համբարձումյանը ցանկանում է ներկա գտնվել նիստին, ուստի անհրաժեշտ է ապահովել վերջինիս լսված լինելու իրավունքը, որպիսի գրությանը կից ներկայացրել է նան բժշկական տեղեկանքներ, Արմեն Յուխանյանի կողմից իրեն տրված լիազորագրի պատճենը ն դատական ծանուցագիրը, որից հետնում է, որ Արմեն Յուխանյանի վերաբերյալ դատական նիստը նշանակված է 18.02.2022 թվականին՝ ժամը 15:30-ին, իսկ ծանուցագիրը կազմվել է 08.12.2021 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 39-45):
ղ) Նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» 18.02.2022 թվականի թիվ 138 նիստի արձանագրության օրակարգի թիվ 2 կետով քննարկված Համալսարանի բակալավրի ն մագիստրոսի կրթական ծրագրերով լիցենզիաների գործողությունը դադարեցնելու մասին հարցով կազմվել է թիվ 138/2 եզրակացությունը, որով որոշվել է դադարեցնել Համալսարանի բակալավրի ն մագիստրոսի կրթական ծրագրերով լիցենզիաների գործողությունը, որպիսի եզրակացությունը, ի թիվս այլ անձանց, ստորագրվել է նան հանձնաժողովի նախագահի տեղակալ Աշոտ Արշակյանի ն հանձնաժողովի քարտուղար Վարուժան Խաչատրյանի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 59):
12. Նախարարի 18.02.2022 թվականի թիվ 291-Ա/2 հրամանով դադարեցվել է Համալսարանի բակալավրի ն մագիստրոսի կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաների գործողությունը՝ լիցենզավորման կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պայմանների ն պահանջների կատարված խախտումների՝
պրոֆեսորադասախոսական կազմի, ուսումնական Օ`տարածի ն լաբորատոր ապահովվածության, ուսումնամեթոդական ապահովվածության, ուսումնաարտադրական պրակտիկայի, հաշվետվության ներկայացման, բարձրագույն ուսումնական հաստատության գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջները խախտելու ն սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվի կատարված խախտումների հիմքերով՝ ուժը կորցրած ճանաչելով ՀՀ կրթության ն գիտության նախարարի 2014 թվականի օգոստոսի 27-ի թիվ 308-Ա/Ք հրամանը ն դրա հիմքով տրված բակալավրի սերիա Բ թիվ 0007 ն մագիստրոսի սերիա Մ թիվ 0007 լիցենզիաները (հատոր 1-ին, գ.թ. 60-61):
13) Նախարարի տեղակալի 21.02.2022 թվականի թիվ 02/28.2/3719-2022 գրությամբ Համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանին Օ` ն, փաստաբան Վազգեն Թադնոսյանին հայտնվել է, որ երկու անգամ նիստերը հետաձգվել են 10-ական օրով, իսկ
7
18.02.2022 թվականի նիստը կայացել է, որի ընթացքում որոշվել է դադարեցնել Համալսարանին տրված սերիա Բ թիվ 0007 լիցենզիայի ն սերիա Մ թիվ 0007 լիցենզիայի գործողությունը Ա կասեցնել միջին մասնագիտական ծրագրով գործունեության թիվ 176 լիցենզիայի գործողությունը՝ մինչն խախտման պատճառների վերացումը (հատոր 2-րդ, գ.թ. 48-50):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի խախտում թույլ տալու հետնանքով առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը.
- կարող է արդյո՛ք Վերաքննիչ դատարանը բողոքի քենության արդյունքում կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի Լին մասի 3-րդ կետով նախատեսված վարչական դատարանի դատական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու ն փոփոխելու լիազորությունը, այեպիսի պայմաններում, երբ հայցում ներկայացված բոլոր փաստարկների վերաբերյալ համապատասխան եզրահանգում ՀՀ վարչական դատարանը չի կատարել:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("624 օքիօլօ"):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով ն առարկություններով ն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ՝ կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար:
Նուն հոդվածի 3-րդ մասի համաձայն դատարանը մատնանշում է
հայցադիմումներում առկա ձնական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական ն ածանցյալ պահանջները, համալրել ոջ բավարար փաստական տվյալները, ինչպես նան պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու ն գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրությամբ ն «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրացման հիմնական սկզբունքներից է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքը, որն անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ ն օրենքով նրան տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական ն դատավարական իրավունքները ն դրանց պաշտպանության եղանակները: Տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքն անձանց հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել՝ դիմել, թե չդիմել դատարան իրենց իրավունքների, ազատությունների ն
8
օրինական շահերի պաշտպանության համար, այսինքն իրականացնել, թե չիրականացնել իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքը: Անձինք իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքն իրացնելիս, ինչպես նան դատարաններն արդարադատություն իրականացնելիս պետք է առաջնորդվեն վերը նշված սկզբունքով:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("54 օքՈօօ") պարզելու վարչական դատարանին ուղղված օրենսդրական պահանջը նպատակաուղղված է վարչական արդարադատության առջն դրված առանձնահատուկ խնդիրների լուծմանը ն հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով ֆիզիկական, իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի -կենսագործունեության ապահովմանը: Վարչադատական գործընթացում գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրավական ամրագրումը հետապնդում է դատավարությունում ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները վերացնելու նպատակ: Քննարկվող իրավական սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական ն իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը (տե'ս, Ալեքսաեդրը Կարալովե ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("64 օքիօլօ") սկզբունքը վերաբերում է բացառապես գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելուն, այլ խոսքով, կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ` հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելուն. այս դատավարական սկզբունքը վերաքննիչ դատարանին հնարավորություն չի ընձեռում սեփական նախաձեռնությամբ ն ինքնուրույն լրացնել վերաքննիչ բողոքի իրավական հիմքերը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ թեն վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար, սակայն չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ առաջին ատյանի դատարանում գործի քննության շրջանակներից, մասնավորապես՝ փոխել հայցի հիմքը Ա կայացնել դատական ակտ այն իրավական ն փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել (տես, ՀՀ առողջապահության նախարարությունն ըեդդեմ «Ռեվերդի» ՍՊԸի թիվ ՎԴ/32717/05/2 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Զարգացնելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("Թ օքոօօ") սկզբունքի բովանդակությունը որոշակիորեն տարբերվում է գործի դատաքննության փուլում այդ սկզբունքի ունեցած բովանդակությունից: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (" օքոօօ") սկզբունքի
9
բովանդակությունը հանգում է հետնյալին. վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերաքննիչ դատարանը, մի կողմից՝ չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից, այսինքն` առանց վերաքննիչ բողոքում համապատասխան հիմքի առկայության կայացնել դատական ակտ այն իրավական ն փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել: Իսկ մյուս կողմից՝ վերաքննիչ բողոքում վարչական դատարանի կողմից քննության առարկա չդարձված հիմքի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը պարտավոր է ըստ էության քննության առարկա դարձնել նան վերաքննիչ բողոքի այդ հիմքը՝ այս պարագայում չսահմանափակվելով վարչական դատարանում գործի քննության շրջանակներով:
Փաստորեն, վարչական դատավարությունում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("»« օքոօլօ") սկզբունքի ուժով վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար՝ անկախ այն հանգամանքից, թե վերաքննիչ բողոքում վկայակոչված այս կամ այն հիմքը վարչական դատարանում քննարկվել է, թե՝ ոչ (տե'ս Ա/Ջ Գնորգ Դավթյանն ըեդդեմ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության թիվ ՎԴ/2976/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):
Անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի «Վարչական դատարանի դատական ակտերին ներկայացվող պահանջները» վերտառությամբ 123-րդ հոդվածին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող Ա միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների, դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների Աե թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ վճռի կայացման, վճռի պարզաբանման վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:
Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս՝
1) գնահատում է ապացույցները.
2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, ն որոնք չեն պարզվել.
3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները ն այլ իրավական ակտերը, ինչպես նան այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն.
4) որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սահմանել է դատական ակտի բովանդակությանը նե կառուցվածքին ներկայացվող հստակ պահանջներ, որոնց պահպանումը երաշխավորում է դատական ակտի տրամաբանորեն միասնական, հաջորդական ու համակարգված լինելը, ինչն էլ հանգեցնում է դատական ակտի պատճառաբանվածության չափանիշի ապահովմանը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանի վճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական ն եզրափակիչ մասերից:
10
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վճռի պատճառաբանական մասը բովանդակում է՝
1) գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.
2) գործի լուծման համար նշանակություն չունեցող փաստերը՝ շարադրելով դատարանի եզրահանգումները յուրաքանչյուր փաստի ապացուցված լինելու վերաբերյալ ն գնահատելով տվյա փաստի հաստատման կամ մերժման համար պիտանի՝ դատավարության մասնակիցների ներկայացրած յուրաքանչյուր ապացույցը.
3) եզրահանգում՝ կիրառելի իրավունքի վերաբերյալ՝ միջազգային պայմանագրերի, օրենքների ն այլ իրավական ակտերի այն նորմերի, սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների վկայակոչմամբ, որոնք դատարանը վերաբերելի է համարում.
4) եզրահանգում որնէ ամպացույց անթույլատրելի ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող համարելու մասին՝
ա. հղում կատարելով այն իրավանորմերին, որոնց հիման վրա ապացույցը ճանաչվել է անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող,
բ. շարադրելով այն փաստերը, որոնց հիման վրա դատարանը եկել է նման եզրահանգման.
5) եզրահանգում՝ դատավարության մասնակիցների պահանջների ն առարկությունների հիմնավորվածության վերաբերյալ.
6) դատարանի դիրքորոշումը՝ դատավարության մասնակիցների միջն դատական ծախսերի բաշխման վերաբերյալ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռի պատճառաբանական մասի բաղադրատարրերը ըստ էության հանդիսանում են եզրահանգումներ՝ որնէ ապացույց անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող համարելու մասին, դատավարության մասնակիցների պահանջների ն առարկությունների հիմնավորվածության վերաբերյալ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի պատճառաբանական մասի բովանդակությունը կանխորոշում է դատական ակտի եզրափակիչ մասի բովանդակությունը, մասնավորապես՝ յուրաքանչյուր պահանջ լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու մասին կամ գործի վարույթը կարճելու մասին դատարանի եզրահանգումը:
Անդրադառնալով դատարանի՝ վճռի պատճառաբանական մասում դատավարության մասնակիցների պահանջների ն առարկությունների հիմնավորվածության վերաբերյալ եզրահանգում կատարելու պարտականության իրացմանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում վկայակոչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական ակտին ներկայցվող պահանջների վրա տարածվում են նա. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման ն իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը ն դրանից բխող եզրահանգումները:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե այլ բան սահմանված չէ նույն օրենսգրքով, ապա դատարանը պարտավոր է դատական ակտում անդրադառնալ գործին մասնակցող անձանց կողմից դատավարական փաստաթղթերում, բանավոր բացատրություններում, հարցերին տրված պատասխաններում ներկայացված բոլոր էական փաստարկներին,
11
վկայակոչված իրավական հիմքերին ն ներկայացված ապացույցներին, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայացված փաստարկները կամ իրավական հիմքերն առերնույթ սխալ են, կամ կիրառման է ենթակա հայցային վաղեմության կամ որնէ դատավարական ժամկետ, նե այդ փաստարկներին, իրավական հիմքերին կամ ապացույցներին անդրադառնալն անհրաժեշտ չէ տվյալ դատական ակտի կայացման համար:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ Եվրոպական դատարան) իր մի շարք վճիռներում ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտելով որպես անձի արդար դատական քննության իրավունքի խախտում, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանների կողմից կայացվող որոշումները պետք է ողջամտորեն պարունակեն այդ դատական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած պատճառաբանություններ՝ կողմերի լսված լինելու հանգամանքը ցույց տալու, ինչպես նան արդարադատության իրականացման նկատմամբ հրապարակային հսկողություն ապահովելու նպատակով, սակայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը չի կարող ընկալվել որպես պահանջ՝ մանրամասնորեն պատասխանելու կողմերի ներկայացրած բոլոր փաստարկներին: Ըստ այդմ, այն հարցը, թե դատարանը պատշաճորեն կատարել է, արդյոք, դատական ակտը պատճառաբանելու իր պարտականությունը, կարող է պարզվել միայն յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքների լուսի ներքո (տես, օրինակ, Սալովն ընդդեմ Ուկրաինայի գործով Եվրոպական դատարանի 06.09.2005 թվականի վճիռը, 89-րդ կետ, Գարսիա Ռուիզն ընդդեմ Իսպանիայի գործով Եվրոպական դատարանի 21.01.1999 թվականի վճիռը, 26-րդ կետ):
Դատարանները պարտավոր են քննել հետնյալը. հայցվորների հիմնական փաստարկները (8սշօ5օս-ն ընդդեմ Ռումինիայի, 2005, Տ 67: Սօոռմշօն ընդդեմ Վրաստանի, 2006, Տ 35), առանձնահատուկ, համապատասխան ն կարնոր կետերը (Խ/Թոէ ՑլզոՇ 1ճժոջ Լէմ զոժ Ճոէոօջ 1ռուստ 1Ւճժյոջ Լէ-ն ընդդեմ Ուկրաինայի, 2021, 8 82ն 84):
Այսպիսով, Եվրապական դատարանի կողմից ներկայացված դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի պատճառաբանվածության չափանիշի պահպանվածությունը ի թիվս այլնի դրսնորվում է նան հայցի հիմք հանդիսացող բոլոր էական ն կարնոր փաստարկներին անդրադառնալով ն համապատասխան եզրահանգում կատարելով, որպիսի պարտականության չկատարումը դատարանի կողմից հանգեցնում է դատական ակտի ոչ լիարժեք պատճառաբանվածության:
ՀՀ սահմանադրական դատարանը 09.04.2007 թվականի թիվ ՍԴՈ-690 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որի համաձայն՝ պատճառաբանվածության վերաբերյալ նորմատիվ պահանջը կարնոր երաշխիք է ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետությունն ապահովելու համար:
Ներկայացված իրավական դիրքորոշումների լուսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանված լիազորությունների իրացման առանձնահատկություններին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում վկայակոչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածը: Այսպես՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը՝
12
1) մերժում է վերաքննիչ բողոքը՝ դատական ակտը թողնելով անփոփոխ, իսկ այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն վարչական դատարանի կայացրած՝ գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.
2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով վարչական դատարանի դատական ակտը՝ բեկանված մասով գործն ուղարկելով վարչական դատարան` նոր քննության, ն սահմանելով նոր քննության ծավալը, իսկ չբեկանված մասով դատական ակտը թողնելով անփոփոխ.
3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում ն փոփոխում է վարչական դատարանի ակտը՝ կայացնելով նոր դատական ակտ, եթե վարչական դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, ն եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, իսկ բողոքարկված ն չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ.
4) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը ն կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, իսկ բողոքարկված ն չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի վերաքննության արդյունքում Վերաքննիչ դատարանն իրացնում է վարչական դատարանի դատական ակտը բեկանելու ն փոփոխելու լիազորությունը ն կայացնում է նոր դատական ակտ, եթե վարչական դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, ե եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, այսինքն՝ նշված երկու պայմանների միաժամանակյա առկայությունը կարող է հանդիսանալ բավարար ն անհրաժեշտ պայման ՀՀ վարչական դատարանի դատական ակտը փոփոխելու համար:
Անդրադառնալով նոր քննության լիազորության իրացմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որոշ դեպքերում, անձի` դատարանի մատչելիության ն դատական պաշտպանության իրավունքների արդյոււավետ իրականացման երաշխիքների պաշտպանությունը, ինչպես նան դատարանների միջն ձնավորված գործառութային կապի սկզբունքի արդյունավետ կենսագործումը կարող է ապահովվել միայն վերադաս դատարանի կողմից գործը նոր քննության ուղարկելու արդյունքում՝ երաշխավորելով նան վերադասության կարգով դատական ակտերի օրինականության վերահսկման սկզբունքի անխախտելիությունը:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարանի կողմից հայցի հիմք հանդիսացող որնէ փաստարկին չանդրադառնալը ն քննության առարկա չդարձնելը դատական ակտի բողոքարկման փուլում բացառում է Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատարանի դատական ակտը բեկանելու ն փոփոխելու լիազորության իրացման համար օրենսդրի կողմից սահմանված պայմաններից մեկը, հետնաբար՝ նշված պարագայում Վերաքննիչ դատարանը պարտավոր է բեկանել ՀՀ վարչական դատարանի դատական ակտը ն հայցի հիմք հանդիսացող մնացած փաստարկները քննարկման առարկա դարձնելու նպատակով գործն ուղարկել նոր քննության:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն վարչական գործը հարուցվել է Համալսարանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս
13
պահանջել է անվա
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 մարտի, 2024 թ.
- Գործի #:
- ՎԴ/1244/05/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
