ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին « ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱ Ս ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱ Ս ԻՆ Հ ոդված 1. «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 37-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետում «դրամական բավարարում» բառերը փոխարինել «ծառայության համար համարժեք վարձատրություն» բառերով: Հ ոդված 2. Օրենքի 40-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հ ոդված 40. Ծառայողի վարձատրությունը 1. Փրկարարական ծառայության յուրաքանչյուր ծառայող ունի ծառայության համար համարժեք վարձատրության իրավունք:
2. Փրկարարական ծառայության ծառայողի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»: Հ ոդված 3. Օրենքի 41-րդ, 42-րդ, 43-րդ, 44-րդ, 72-րդ, 74-րդ և 80-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել: Հ ոդված 4. Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասից հանել չորրորդ և հինգերորդ նախադասությունները: Հ ոդված 5. Օրենքի 47-րդ հոդվածից հանել «վճարվում է հավելավճար ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի կրկնակի չափից ոչ պակաս չափով, կամ աշխատողի ցանկությամբ» բառերը: Հ ոդված 6. Օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասը «կողմից» բառից հետո լրացնել «` հաշվի առնելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները» բառերով: Հ ոդված 7. Օրենքի 59-րդ հոդվածում` 1) 13-րդ մասի «, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով` նա կվնասի ծառայությանը կամ կխոչընդոտի ծառայողական քննությանը: Այդ դեպքում նրան վճարվում է դրամական բավարարում:» բառերը փոխարինել «` վարձատրության պահպանմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով` նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացմանը:» բառերով.
2) 14-րդ մասի «դրամական բավարարումը» բառերը փոխարինել «ծառայողին աշխատավարձ» բառերով: Հ ոդված 8. Օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Փրկարար ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին չորս ամիսների համար ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Այն դեպքում, երբ փրկարար ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում ծառայողն անձնական նախաձեռնությամբ ազատվում է ծառայությունից, ապա փրկարար ծառայության ծառայողի վարձատրությունն իրականացվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակաշրջանին համապատասխան:»: Հ ոդված 9. Օրենքի 8-րդ գլխի վերնագրում, 49-րդ հոդվածի 1-ին մասում, 51-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում, 64-րդ հոդվածի 4-րդ մասում «դրամական բավարարում» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «վարձատրություն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով: Հ ոդված 10. Օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասում «դրամական բավարարման» բառերը փոխարինել «աշխատավարձի» բառով: Հ ոդված 11. Օրենքի 73-րդ հոդվածում` 1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Ծառայողներին դրամական պարգևատրումներ վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:».
2) 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել: Հ ոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2013 թ. դեկտեմբերի 28 Երևան ՀՕ-166-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-166-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.07.2014-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2013.12.28/73(1013).1 Հոդ.1186.28 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 12.12.2013 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 28.12.2013 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.07.2014 Հիմնական ակտ 12.12.2013, ՀՕ-166-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 08.07.2005, ՀՕ-171-Ն 08.07.2005, ՀՕ-171-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 դեկտեմբերի, 2013 թ.
- Գործի #:
- ՀՕ-166-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
