Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Քաղաքացիական իրավունք — 15.11.2023
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

Քաղաքացիական իրավունք — 15.11.2023

Վճռաբեկ դատարան15 նոյեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 292. Ապացուցողական գործողություն կատարելու կամ գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումը · Հոդված 260. Առարկայական ընդդատությունը
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. լ. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի նոյեմբերի նն ` զ ՝ Սարա մանանան Մ մաման նոթու աաաաանրի| «Թվային, այդ թվում հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» ն տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու ժամկետը երկարաձգելու մասին միջնորդությունը բավարարվել է: 2. 2024 թվականի մարտի 25-ին ՀՇ վերաքննիչ քրեական դատարան է ստացվել վերոնշյալ դատական

Ամբողջ Տեքստ

ΟΣƯ-02/15.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Մ.Մարտիրոսյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր՝ Ա.Մարտիրոսյան

2025 թվականի մարտի 4-ին

քաղաք Երևանում

ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն

հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ՝

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

Ռ. ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ

[անընթեռնելի] վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի հատուկ վերանայման բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ

«Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության

վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու ժամկետը երկարաձգելու մասին միջնորդությունը բավարարվել է։

2. 2024 թվականի մարտի 25-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է ստացվել վերոնշյալ դատական ակտի դեմ մեղադրյալ

և վերջինիս պաշտպան

հատուկ վերանայման բողոքը:

2024 թվականի ապրիլի 8-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է ստացվել վերոնշյալ բողոքի պատասխան:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 9-ի որոշմամբ թիվ ՕՀՄ-02/15.11.2023 վարույթն առարկայական ընդդատությամբ ուղարկվել է Հs վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)։

4. Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ մեղադրյալ և վերջինիս պաշտպան

հատուկ վերանայման

բողոքը բավարարվել է, Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվել է և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության պետ

«Թվային, այդ

թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» համալիր օպերատիվ- հետախուզական միջոցառումներ իրականացնելու ժամկետը երկարաձգելու մասին միջնորդությունը մերժվել է։

5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի կողմից բերվել է հատուկ վերանայման բողոք, որը Վճռաբեկ 2

դատարանի՝ 2024 թվականի հունիսի 17-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի գրավոր ընթացակարգ։

Մեղադրյալ

պաշտպան

կողմից ներկայացվել է

հատուկ վերանայման բողոքի պատասխան։

Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը․ Հատուկ վերանայման բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում․

6. Բողոքաբերի պնդմամբ՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ թիվ ՕՀՄ-02/15.11.2023 վարույթն առարկայական ընդդատությամբ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան ուղարկելու մասին, իրավաչափ չէ, այն չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահին հասցեագրված՝ 2024 թվականի փետրվարի 8-ի գրությամբ կատարված համակարգային վերլուծության արդյունքում արտահայտված իրավական դիրքորոշումից։

6.1 Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 26-ի որոշումն օրինական և հիմնավոր չէ, այն կայացնելով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։ Մասնավորապես, բողոքաբերի պնդմամբ, Վերաքննիչ դատարանը ճիշտ չի կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածով, 292-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև նույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նորմերը։

6.2 Բողոքի հեղինակն իր անհամաձայնությունն է հայտնել Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին առ այն, որ երկու ամսվա ընթացքում Առաջին ատյանի դատարանին չի ներկայացվել համապատասխան

արձանագրություն՝ ամբողջական տեղեկատվությամբ, բացի այդ, նման պայմաններում իրականացվող միջոցառումներն անարդյունավետ չեն գնահատվել և միջոցառումների իրականացումը չի դադարեցվել, ավելին՝ մեկնաբանվել է, որ այլ միջոց առկա չէ, և անհրաժեշտ է շարունակել դրանց իրականացումը։ Այնինչ 3

ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների մասին օպերլիազորի կողմից կազմված տեղեկանքում ներկայացվել են այն արդյունքները, որոնք Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ թույլատրված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում են ստացվել:

6.3 Բողոք բերած անձը փաստել է, որ

նկատմամբ 2 ամիս

ժամկետով տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում», «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» և «Ներքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու ժամկետը 2 ամսով երկարաձգելու թույլտվության վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության պետի միջնորդությանը կից, ի թիվս այլնի, Առաջին ատյանի դատարան են ներկայացվել նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 20-ի որոշումը և տեղեկանք՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների մասին։ Ըստ բողոքաբերի՝ վերը նշվածի կապակցությամբ անընդունելի է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 20-ի որոշումը Վերաքննիչ դատարան ուղարկված նյութերում անհասկանալի հանգամանքներում ընդգրկված չլինելը Վերաքննիչ դատարանի կողմից որպես Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 15-ի որոշումը բեկանելու հիմք դիտարկելը։

7. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 15-ի որոշումը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 26-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ։

Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները․

8. Առաջին ատյանի դատարանն իր՝ 2023 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Դատարան ներկայացված նյութերում առկա են 4

բավարար տեղեկություններ ենթադրելու համար, որ

ապօրինի

գործողության համար, այն է՝ Շիրակի մարզի տարբեր համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացված շինարարական աշխատանքներում առկա

թերությունները չարձանագրելու, ավարտված շինարարական օբյեկտների ավարտական ակտերը ստորագրելու համար` հիշյալ աշխատանքները կատարած ընկերությունների ներկայացուցիչներից պահանջում և ստանում է խոշոր չափերով՝ շուրջ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ կաշառք:

Դատարանն արձանագրում է, որ ներկայացված տվյալները առերևույթ վկայում են ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետով նախատեսված հանցանքի հնարավոր առկայության մասին, որը համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի՝ հանդիսանում է ծանր հանցանք: Միջնորդությունից և ներկայացված նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ օգտագործում է բջջային

հեռախոսահամարները, բնակվում է

, վերջինիս աշխատասենյակը գտնվում է

հասցեի

աշխատասենյակում։ Նա իր՝ վերոգրյալ հնարավոր հանցավոր գործունեությանը վերաբերելի խոսակցությունները վարում է նշված հեռախոսահամարներով և նշված հասցեներից:

Բացի այդ, ըստ ներկայացված նյութերի՝ միջնորդություն ներկայացրած օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինը ձեռնարկել է նաև այլ միջոցներ՝ ձեռնարկվել են «օպերատիվ հարցում» և «օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց արդյունքում հնարավորություն չի ընձեռնվել բավարար չափով հաստատել կամ հերքել ստացված օպերատիվ տեղեկությունները։ Ներկայացված նյութերի համաձայն՝ 2023թ. սեպտեմբերի 20-ի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ, երկու ամիս ժամկետով՝ մինչև 2023թ. նոյեմբերի 20-ը նկատմամբ

5

իրականացվել է «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Համաձայն միջնորդությանը կից ներկայացված՝ ձեռնարկված օպերատիվ– հետախուզական միջոցառումների արդյունքների մասին տեղեկանքի` ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ

2023թ. սեպտեմբերի

25-ին ավարտական ակտերը կնքելու համար կաշառք գումարներ է ստացել Բացի այդ, 2023թ. հոկտեմբերի 19-ին

համար կաշառք գումարներ է ստացել

ավարտական ակտերը կնքելու

Այսպիսով` ներկայացված նյութերը պարունակում են տեղեկություններ՝ կողմից առերևույթ ծանր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման և այդ հանցավոր գործունեությունը վերջինիս կողմից շարունակելու հավանականության մասին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր չի եղել ձեռք բերել ենթադրյալ հանցագործության բացահայտման և նշված անձի հանցավոր գործունեության շարունակումը կանխելու համար անհրաժեշտ բավարար տեղեկատվություն, իսկ այլ եղանակով ողջամտորեն հնարավոր չէ այդ տեղեկատվության ձեռքբերումը։ Դատարանը գտնում է, որ ենթադրյալ հանցանք կատարած անձին հանցանքի կատարման պահին կամ դրանից անմիջապես հետո բացահայտելու, ինչպես նաև նրա կողմից հանցավոր գործունեության շարունակումը հայտնաբերելու և կանխելու նպատակով

նկատմամբ իրականացվող «Թվային, այդ թվում՝

հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության մասին ներկայացվել են բավարար հիմնավորումներ, նշված օպերատիվ-հետախուզական միջոցառումները ևս երկու ամիս ժամկետով իրականացնելը թույլատրելու անհրաժեշտությունը բխում է ենթադրյալ ծանր հանցագործության կատարումը բացահայտելու, ենթադրյալ հանցավոր գործունեության հավանական շարունակումը կանխելու անհրաժեշտությունից, քանի որ տվյալ դեպքում հանրային շահը գերակայում է 6

մասնավոր շահի՝ այդ թվում անձնական կյանքի գաղտնիության

նկատմամբ (...)»:

9. Վերաքննիչ դատարանը, 2024 թվականի ապրիլի 26-ին կայացված որոշմամբ բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, մասնավորապես նշել է. «(...) Ուսումնասիրելով ներկայացված նյութերը, Վերաքննիչ դատարանի համար տեսանելի է դառնում, որ անձի նկատմամբ թույլատրելի համարված օպերատիվ- հետախուզական միջոցառումների իրականացման ժամկետի երկարաձգման համար Առաջին ատյանի դատարանին միջնորդության հետ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության պետ

կողմից փաստացի ներկայացվել է նույն

բովանդակությունը պարունակող տարբեր վերտառություն ունեցող փաստաթղթեր՝ տեղեկանք, արձանագրություն, միջնորդություն պետին և միջնորդություն հասցեագրված Առաջին ատյանի դատարանին: Այս համատեքստում Վերաքննիչ դատարանի համար հատկանշական է, որ բոլոր փաստաթղթերը նույնաբովանդակ են, պարունակում

նույն ձևակերպումները և բացառապես նույն

տեղեկատվությունը, ինչն էլ իր հերթին ամբողջությամբ արտացոլվել է նաև Առաջին են

ատյանի դատարանի դատական ակտում։ Այս համատեքստում Վերաքննիչ դատարանի համար կարևորվում է այն, որ միջնորդության մեջ նշված կից փաստաթղթերում ներառվել է նաև Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 20-ի դատական ակտը, սակայն, ներկայացված վարույթի նյութերում այդ ակտը բացակայում է, այսինքն, ցանկում առկա փաստաթուղթը Դատարանին չի տրամադրվել, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը զրկված է հնարավորությունից՝ ուսումնասիրելու այն և վեր հանելու ի սկզբանե օպերատիվ- հետախուզական միջոցառումների թույլտվություն տալու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունները, որոնք կարող էին էական լինել նաև հայցվող գործողությունների ժամկետի երկարաձգումը թույլատրելի համարելու ժամանակ։

Անդրադառնալով

օպերատիվ-հետախուզական

միջոցառումների

իրականացման իրավաչափության հարցին, Վերաքննիչ դատարանը ողջ վերը 1 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 17-19։

7

վկայակոչած իրավական կարգավորումների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո վերահաստատում է, որ անհատի իրավունքների հարգման և հանրային շահի հակակշռման միջև առկա լուսանցքը յուրաքանչյուր դեպքում գնահատման առարկա դարձնելիս անհրաժեշտ է մշտապես հաշվի առնել, որ որքան էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումն ուղղված է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կանխմանը և բացահայտմանը, այնուամենայնիվ, այն կոշտ միջոց է, իրականացվում է վարույթից դուրս, այլ կերպ՝ մինչև անձի քրեական վարույթով որևէ կարգավիճակ ունենալը և միջամտում է անձի՝ Սահմանադրությամբ և ՄԻԵԿ-ով պաշտպանվող կարևորագույն իրավունքների իրացմանը: Հետևաբար, միջամտությունն անգամ սկզբնական փուլում պետք է բացառապես իրականացվի ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կանխման, բացահայտման շրջանակներում, և այն դեպքում, երբ նախատեսվող միջոցառումը միակ ճանապարհն է։ Ավելին, եթե ի սկզբանե Դատարանից թույլտվություն հայցելու համար հնարավոր

է

ներկայացնել որոշակի

տեղեկատվություն, որը Դատարանը դեռևս առաջին անգամ թույլտվություն տալու համար կարող է բավարար համարել, այնուամենայնիվ, նույն իրավիճակը չի կարող գնահատելի լինել թույլատրված միջոցառումների իրականացման ժամկետի երկարաձգման համար: Մասնավորապես, սույն դեպքում, Վերաքննիչ դատարանի համար ուշագրավ է այն որ, ըստ էության, միջնորդությանը կից Դատարան ներկայացված ամբողջական տեղեկատվությունը՝ զետեղված տարբեր վերտառություններով ակտերում, որևէ նոր տվյալ չի պարունակում։ Այսինքն, Վերաքննիչ դատարանի համար առնվազն անհասկանալի է՝ օրենքով նախատեսված երեք միջոցառումների իրականացման արդյունքում նման ենթադրյալ հանցագործության կատարման պայմաններում, երկու ամսվա ընթացքում ինչպես Դատարանին չի ներկայացվել համապատասխան արձանագրություն՝ ամբողջական տեղեկատվությամբ, այլ միայն երկու անձի անուն է նշվել, որոնք իբրև թե՝ կաշառքի գումարներ են տվել, ավելին՝ որևէ գումարի չափ կամ ամբողջական տեղեկատվություն նշված արձանագրությունում առկա չի եղել: Վերաքննիչ դատարանի համար ուշագրավ է նաև այն, որ այս հանգամանքը չի դիտարկվել որպես իրականացվող միջոցառումների անարդյունավետություն և միջոցառումների իրականացումը չի դադարեցվել, ավելին` մեկնաբանվել է, որ այլ միջոց առկա չէ և անհրաժեշտ է 1

8

շարունակել դրանց իրականացումն, ինչը Վերաքննիչ դատարանի համար իրավաչափ չէ և չէր կարող դրվել ՕՀՄ-ի իրականացման ժամկետն երկարաձգելու թույլտվություն տալու հիմքում:

Անդրադառնալով բողոքի պատասխանում առկա այն դիտարկմանը, որ բացառապես տեղեկանքը չէ, որ դրվել է Դատարանից թույլտվություն հայցելու միջնորդության հիմքում, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ըստ էության, ներկայացվել են տեղեկանք, արձանագրություն, որտեղ երկու ամսվա շրջանակներում 3 տարբեր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ավելացվել է բացառապես երկու անվան հետ կապվող տվյալ, որն անգամ ամբողջական չէ, և նշված չէ նույնիսկ գումարի չափ, ինչը Վերաքննիչ դատարանի գնահատմամբ չի կարող դիտարկվել բավարար, որպիսի դրանց հիման վրա երեք միջոցառումների շարունակական իրականացումը դիտարկվի իրավաչափ: Բացի դա, անդրադառնալով այն պնդմանը, որ առավել տեղեկատվության տրամադրման ժամանակ կարող է բացահայտվել օպերատիվ ծառայություն իրականացնող աշխատակիցների ինքնությունը, Վերաքննիչ դատարանի համար ընդունելի դիտարկում չէ, քանի որ երկու ամիսը բավարար ժամանակ է 3 ՕՀՄ-ի իրականացման պայմաններում առնվազն նախորդող իրավիճակից տարբերվող իրավիճակի մասին վկայող տեղեկություն Դատարանին տրամադրելու համար՝ անուններ, գումարի չափ, տեղ, ժամանակ և այլ մանրամասնություններ, որոնք կառնչվեին ենթադրյալ հանցանքներին և որևէ կերպ՝ աշխատակիցների ինքնությանը:

Նման պայմաններում, Առաջին ատյանի դատարան ներկայացված

միջնորդության և կից փաստաթղթերի հիման վրա անձի իրավունքների շարունակական սահմանափակումն իրավաչափ չի կարող համարվել, ուստի, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, Առաջին ատյանի դատարանը,

բավարարելով ներկայացված միջնորդությունը, հանգել է վարույթի նյութերից և վերաբերելի իրավական կարգավորումներից չբխող հետևության: (…)»: 2 Տե՛ս նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 36-38։

9

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

10. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է․

Իրավաչա՞փ է արդյոք ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից օպերատիվ-հետախուզական

միջոցառումներ իրականացնելու ժամկետը

երկարաձգելու վերաբերյալ որոշման դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքի կապակցությամբ թիվ ՕՀՄ-02/15.11.2023 վարույթն առարկայական ընդդատությամբ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան ուղարկելու մասին:

11. ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք։

(...)»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։ (...)»։

«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «(…) Յուրաքանչյուր ոք իրեն ներկայացված ցանկացած քրեական մեղադրանք քննելու կամ որևէ քաղաքացիական դատավարությունում իր իրավունքներն

պարտականությունները որոշելու

ընթացքում ունի օրենքի հիման վրա ստեղծված իրավասու, անկախ ու անկողմնակալ դատարանի կողմից գործի արդարացի ու հրապարակավ քննության իրավունք: (…)»: NL

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 2.1-ին մասի համաձայն՝ «Դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա 10

ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով»։

«ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 2.1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում դատարանների թույլտվությամբ անցկացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին բոլոր միջնորդությունները քննում են միայն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող զրկվել իր գործն այն դատարանում և այն դատավորի կողմից քննվելու իրավունքից, որոնց ընդդատությանը կամ իրավասությանն այն վերապահված է օրենքով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ 2023 թվականի նոյեմբերի 15-ի խմբագրությամբ գործող 260-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարաններին (այսուհետ՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան) ընդդատյա են առաջին ատյանի կարգով իրականացվող բոլոր վարույթները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթների, որոնք ընդդատյա են հակակոռուպցիոն դատարանին»:

2. Վերաքննիչ քրեական դատարանին ընդդատյա են բոլոր այն վարույթները, որոնցով առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերանայման բողոք է բերվել, բացառությամբ հակակոռուպցիոն դատարանի դատական ակտերի դեմ բերված վերանայման բողոքներով վարույթների, որոնք ընդդատյա են վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանին։

(...)»:

2022 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենքի 2-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերն ուժի մեջ մտնելը, ինչպես նաև սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ գործերով (վարույթներով) առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 11

կայացրած ակտերի դեմ բողոքները ներկայացվում են վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան»:

12. Վերը մեջբերված իրավանորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օպերատիվ–հետախուզական միջոցառումներ իրականացնելու կամ դրանց ժամկետը երկարաձգելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությունների քննության դատական վարույթներն ընդդատյա են միայն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանին՝ անկախ այն հանգամանքից, թե նշված միջնորդությունը ներկայացվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման նպատակով, թե` ոչ։

13. Միևնույն ժամանակ, թեև, ընդհանուր կանոնի համաձայն՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին ընդդատյա են բոլոր այն վարույթները, որոնցով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատական ակտերի դեմ վերանայման բողոք է բերվել, այնուամենայնիվ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը պարունակում է հատուկ նորմ, որը նախատեսում է բացառություն ընդհանուր կանոնից։ Մասնավորապես, համաձայն այդ օրենքի՝ կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ գործերով (վարույթներով) առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած ակտերի դեմ բողոքները ներկայացվում են վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։

14. Վերոգրյալից հետևում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու կամ դրանց ժամկետը երկարաձգելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությունների քննության արդյունքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից կայացված դատական ակտի դեմ ներկայացվող բողոքների քննությունն ընդդատյա է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանին։

15. Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, սույն դատական վարույթն ըստ առարկայական ընդդատության փոխանցելով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, թույլ չի տվել դատական սխալ, մասնավորապես՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որը կարող էր ազդել վարույթի ելքի վրա։

12

16. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ

նկատմամբ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն իրավաչափ չէ։

17. ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք։

2. Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Հաղորդակցության գաղտնիությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ երբ դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության համար

և

պայմանավորված

է

հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք

2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

13

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Վարույթի ընթացքում միջամտությունն անձի նամակագրությանը, հեռախոսային խոսակցություններին և հաղորդակցության այլ ձևերին կարող է կատարվել միայն դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով»:

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեությունը մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պետական և հասարակական անվտանգությունը հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելու նպատակով օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից գաղտնի և բացահայտ մեթոդների ու միջոցների կիրառմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների նախապատրաստումը, իրականացումը և արդյունքների ամրագրումն ու իրացումն է»:

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ «Արտաքին դիտումը առանց բնակարանի անձեռնմխելիության սահմանափակման հատուկ կամ այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց անձանց հետևելը կամ առանձին դեպքերի և իրադարձությունների ընթացքը վերահսկելն է բաց տարածությունում կամ հանրային վայրերում կամ բնակարան չհանդիսացող փակ տարածությունում՝ տեսաձայնագրման, տեսագրման կամ լուսանկարման միջոցով էլեկտրոնային կամ այլ կրիչների վրա դիտման արդյունքների ամրագրմամբ»:

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ «Ներքին դիտումը հատուկ կամ այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց անձին բնակարանում հետևելը կամ առանձին դեպքերի և իրադարձությունների ընթացքը վերահսկելն է տեսաձայնագրման, տեսագրման, ձայնագրման կամ լուսանկարման միջոցով կամ առանց դրանց՝ էլեկտրոնային կամ այլ կրիչների վրա դիտման արդյունքների ամրագրմամբ։ (...)»:

Նույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ «Թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկումը հատուկ կամ այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ` սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տվյալների գաղտնի պարզումը, հավաքումը, ամրագրումն ու պահպանումն է։ (…)»:

14

Նույն օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «[Ներքին դիտում, նամակագրության, և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկում, թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում, ֆինանսական գործարքների վերահսկում] օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ առերևույթ առկա են հիմքեր՝ կասկածելու, որ անձը, որի նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կատարել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն և այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը ողջամտորեն անհնարին է»:

18. Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային որոշումներում բազմիցս նշել է, որ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ որոշումը պետք է լինի պատճառաբանված և հիմնված լինի ներպետական օրենսդրությամբ նախատեսված կոնկրետ իրավական նորմերի վրա։ Բացի այդ, ցանկացած շահագրգիռ անձ պետք է «արդյունավետ» հնարավորություն ունենա այդ որոշումը դատական կարգով բողոքարկելու, քանի որ հեռախոսային գաղտնալսումները հանդիսանում են որպես անձի` Կոնվենցիայով նախատեսված նամակագրությունը հարգելու իրավունքի նկատմամբ լուրջ սահմանափակում:

19. Վճռաբեկ դատարանը Գոռ Սարգսյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0229/01/16 գործով 2019 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ, անդրադառնալով օպերատիվ- հետախուզական միջոցառումների կոնկրետ տեսակն ընտրելիս անձի իրավունքների նկատմամբ իրականացվող միջամտության բնույթին, արձանագրել է, որ օրենսդիրը, հաշվի առնելով, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմամբ լուրջ միջամտություն է տեղի ունենում անձի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքին, ամրագրել է, որ այն կարող է իրականացվել բացառապես երբ`

3 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ HUVIG v. FRANCE գործով 1990 թվականի ապրիլի 24-ի վճիռը, գանգատ թիվ 11105/84, KRUSLIN v. FRANCE գործով 1990 թվականի ապրիլի 24-ի վճիռը, գանգատ թիվ 11801/85, CHARLES MARCHIANI v. FRANCE գործով 2008 թվականի մայիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 30392/03:

15

ա) անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, և

բ) եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ- հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է։

Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ վերջին չափանիշի ամրագրմամբ օրենսդիրն inter alia սահմանել է, որ նշված միջոցառումը կարող է իրականացվել միայն որպես ծայրահեղ (վերջին) միջոց (last resort), երբ այլընտրանքային եղանակով անհնարին է առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը։ Այսինքն` նշված միջոցառումը ոչ միայն պետք է իրականացվի դրա բնույթին և նպատակային նշանակությանը համապատասխան, այլ նաև այն դեպքում, երբ բացակայում են անձի իրավունքների և ազատությունների ոլորտ նվազ միջամտության եղանակով նույն տեղեկությունների ձեռքբերման այլ միջոցներ, այդ թվում՝ քրեական գործով վարույթի շրջանակում քրեական դատավարության օրենսգրքով կոնկրետ տեղեկությունների ձեռքբերման համար նախատեսված միջոցները*։

19.1. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման փաստական հիմքերի ապացուցողական շեմին, Ռուբեն Խլղաթյանի վերաբերյալ թիվ 48/10.06.2021 վարույթով 2023 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ արձանագրել է, որ միայն օպերատիվ աղբյուրից ստացված տեղեկատվության մասին տեղեկանքն ինքնին բավարար չէ հաղթահարված համարելու այն նվազագույն շեմը, որն անհրաժեշտ է անձի սահմանադրական և կոնվենցիոնալ իրավունքի սահմանափակման և դրա նկատմամբ միջամտություն իրականացնելու համար։

19.2. Մեկ այլ՝ թիվ ՕՀՄ-56/12.10.2023 վարույթով 2024 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմամբ, զարգացնելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ 4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Սարգսյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0229/01/16 գործով 2019 թվականի ապրիլի 11-ի որոշման 17.2-րդ կետը:

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Ռուբեն Խլղաթյանի վերաբերյալ 48/10.06.2021 վարույթով 2023 թվականի սեպտեմբերի 15-ի որոշման 11-րդ կետը:

16

Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման թույլտվություն ստանալու միջնորդության հիմնավորվածությունը հաստատող փաստակազմում առկա օպերատիվ տեղեկատվության հավաստիությունը հիմնավորող այլ փաստական տվյալներ ներկայացնելու պահանջը համահունչ չէ օպերատիվ-հետախուզական գործունեության բնույթին u

նպատակային

նշանակությանը, սակայն յուրաքանչյուր դեպքում դատարանին է վերապահված քննարկվող միջնորդության հիմնավորվածությունը ստուգելիս օպերատիվ տեղեկատվության բավարարության գնահատման իրավասությունը։

19.3. Վճռաբեկ դատարանը, թիվ 20/01.12.2023 վարույթով 2024 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ անդրադառնալով օպերատիվ աղբյուրից ստացված տեղեկատվությունը, որպես անձի սահմանադրական և կոնվենցիոն իրավունքի սահմանափակման և դրա նկատմամբ միջամտություն իրականացնելու համար բավարար կամ ոչ բավարար տվյալ լինելուն, արձանագրել է, որ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ դատարանին միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող մարմնի կողմից ներկայացված տեղեկատվությունը ոչ բավարար դիտարկելը միայն այն պատճառաբանությամբ, որ այլ տվյալներ չեն ներկայացվել, խիստ ձևական մոտեցում է և չի բխում

[անընթեռնելի] վերաբերյալ գործով առկա փաստական

հանգամանքների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորած դիրքորոշումներից։

Վերահաստատելով վերոհիշյալ դատական նախադեպերով արձանագրած դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձի իրավունքների նկատմամբ միջամտության անհրաժեշտությունը պետք է դիտարկել ոչ թե ձևական (ֆորմալ), այլ բովանդակային տեսանկյունից։ Նախորդիվ ասվածից հետևում է, որ իրավասու դատարանի կողմից միջնորդության կապակցությամբ կառուցվող դիրքորոշումները պետք է ձևավորվեն ոչ թե միջնորդությանը կից նյութերի, այլ կերպ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացնող մարմնի կողմից ներկայացված տվյալների քանակական, այլ դրանց որակական հատկանիշների 6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ ՕՀՄ-26/12.10.2023 վարույթով 2024 թվականի հոկտեմբերի 12-ի որոշման 14-րդ կետը։

17

հիման վրա։ Այսպես. եթե օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությանը կից ներկայացվել է այնպիսի տվյալ (տվյալներ), որն իր բովանդակությամբ վկայում է այն մասին, որ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, և եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է, ապա դատարանը, քննության առնելով միջնորդությունը, պետք է այն դիտարկի դրա՝ անձի իրավունքների նկատմամբ միջամտությունը հիմնավորելու առումով։

Վճռաբեկ դատարանը փաստել է, որ հակառակ մոտեցումը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակների, երբ դատարանը կբավարարի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ միջնորդությունը միայն դրան կից, քանակապես գերակշռող, սակայն անբովանդակ նյութերի հիման վրա, որն ուղղակիորեն կխեղաթյուրի դատարանի անձի իրավունքների նկատմամբ միջամտության իրավաչափությունն ստուգման ենթարկող իրավական գործառույթի էությունը, ինչպես նաև կհանգեցնի չպատճառաբանված դատական ակտի կայացման՚:

20. Սույն վարույթի նյութերի համաձայն՝

Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ դատարան ներկայացված նյութերում առկա են բավարար տեղեկություններ ենթադրելու համար, որ [անընթեռնելի] Շիրակի մարզի տարբեր համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացված շինարարական աշխատանքներում առկա թերությունները չարձանագրելու, ավարտված շինարարական օբյեկտների ավարտական ակտերը ստորագրելու համար հիշյալ աշխատանքները կատարած ընկերությունների ներկայացուցիչներից պահանջում և ստանում է խոշոր չափերով՝ շուրջ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ կաշառք՞:

Նշված արարքի բացահայտման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման համար իրականացվել են «Օպերատիվ հարցում» և «Օպերատիվ 7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ 20/01.12.2023 վարույթով 2024 թվականի նոյեմբերի 27-ի որոշման 13-13.1- ին կետերը:

8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

18

տեղեկությունների ձեռքբերում» համալիր

օպերատիվ-հետախուզական

միջոցառումներ, որոնց արդյունքում հնարավոր չի եղել բավարար չափով հաստատել կամ հերքել ստացված օպերատիվ տեղեկությունները,

- Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության պետի՝ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու ժամկետը երկարաձգելու թույլտվության մասին միջնորդությունը բավարարվել է:

- Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 26-ի որոշման համաձայն՝ Առաջին ատյանի դատարանին միջնորդության հետ ներկայացվել են նույն բովանդակությունը պարունակող տարբեր վերտառություն ունեցող փաստաթղթեր՝ տեղեկանք, արձանագրություն, միջնորդություն պետին և միջնորդություն հասցեագրված դատարանին, որոնք պարունակում են նույն ձևակերպումները և բացառապես նույն տեղեկատվությունը, երկու ամսվա շրջանակներում 3 տարբեր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ավելացվել է բացառապես երկու անվան հետ կապվող տվյալ, որն անգամ ամբողջական չէ, և նշված չէ նույնիսկ գումարի չափ, ինչը Վերաքննիչ դատարանի գնահատմամբ չի կարող դիտարկվել բավարար, որպեսզի դրանց հիման վրա երեք միջոցառումների շարունակական իրականացումը դիտարկվի իրավաչափ":

21. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 17-19.3-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի որոշումը, հանգել է անհիմն հետևությունների։

Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափությունը գնահատելիս Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ Առաջին ատյանի 9 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

10 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

11 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

19

դատարան ներկայացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ժամկետը երկարաձգելու թույլտվության մասին միջնորդությանը կից ներկայացվել են տեղեկանք, արձանագրություն, միջնորդություն պետին և միջնորդություն հասցեագրված դատարանին, որոնք նույնաբովանդակ են՝ պարունակում են բացառապես նույն տեղեկատվությունը։ Ավելին՝ օպերատիվ- հետախուզական երեք միջոցառումների իրականացման արդյունքում երկու ամսվա ընթացքում Առաջին ատյանի դատարան չի ներկայացվել համապատասխան արձանագրություն՝ ամբողջական տեղեկատվությամբ, ինչը Վերաքննիչ դատարանի գնահատմամբ չի կարող դիտարկվել բավարար՝ դրանց հիման վրա երեք միջոցառումների շարունակական իրականացումն իրավաչափ դիտարկելու համար։ Արդյունքում Վերաքննիչ դատարանն իրականացված միջոցառումները, ըստ էության, համարել է անարդյունավետ և դադարեցման ենթակա:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնող մարմինն արդեն իսկ իրականացրել է «Օպերատիվ հարցում» և «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում ձեռք են բերել այնպիսի փաստական տվյալներ, ինչպիսիք են [անընթեռնելի] կողմից ենթադրյալ ծանր հանցագործության կատարումը, վերջինիս կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարը, բնակության վայրի հասցեն, աշխատասենյակի գտնվելու վայրը, անհատական տվյալները։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել են նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ թույլատրված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզված այն հանգամանքները, որ [անընթեռնելի] 2023 թվականի սեպտեմբերի 25-ին ավարտական ակտերը կնքելու համար կաշառք գումարներ է ստացել [անընթեռնելի] ինչպես նաև 2023 թվականի հոկտեմբերի 19-ին

[անընթեռնելի] ավարտական ակտերը կնքելու համար կաշառք գումարներ է ստացել [անընթեռնելի] Միևնույն ժամանակ, օպերատիվ-

հետախուզական միջոցառումն իրականացնող մարմինն արձանագրել է, որ 20

ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր չի եղել ձեռք բերել ենթադրյալ հանցագործության բացահայտման համար անհրաժեշտ տեղեկատվությունը։ Հետևաբար Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ միջնորդությանը կցված նյութերով այլ բավարար տվյալներ չեն ներկայացվել, որոնք կհիմնավորեն անձի սահմանադրական և կոնվենցիոն իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունը, խիստ ձևական մոտեցում է և չի բխում Վճռաբեկ դատարանի՝ սույն որոշման 19-19.3-րդ կետերում արձանագրված իրավական դիրքորոշումներից։

22. Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև բողոքաբերի փաստարկին առ այն, որ Վերաքննիչ դատարանը որպես Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 15-ի որոշումը բեկանելու հիմք է դիտարկել այն հանգամանքը, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությանը կցված փաստաթղթերում ներառված չի եղել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 20-ի որոշումը։

22.1. Վերը նշվածի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի և «Օպերատիվ- հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի դրույթների համադրված վերլուծությունից հետևում է, որ գաղտնի քննչական գործողություն կատարելու ժամկետը երկարաձգելու միջնորդություններին վերաբերող կարգավորումները էության մեջ վերաբերելի են նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդություններին։

Հետևաբար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունների համար սահմանվում են նույն պահանջները, ինչ գաղտնի քննչական գործողություն իրականացնելու ժամկետի երկարաձգման միջնորդության համար։ Դրա հետ մեկտեղ, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, թվելով համապատասխան վավերապայմանները և գաղտնի քննչական գործողության ժամկետի երկարաձգման միջնորդություններին 21

պարտադիր կցվող նյութերը, դրանց շարքում չի նախատեսել համապատասխան գաղտնի քննչական գործողությունը թույլատրելու մասին դատական ակտը: Միևնույն ժամանակ, հարկ է նաև արձանագրել, որ յուրաքանչյուր դատական ակտի բողոքարկման առարկան ինքնուրույն է և չի կարող նույնացվել դրան նախորդող դատական ակտի հետ կամ փոխկապակցված վերանայվել վերադաս դատական ատյանի կողմից։

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի բողոքարկվող դատական ակտի բեկանումը նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 20-ի որոշումը ներկայացված չլինելու հանգամանքով պայմանավորելը հիմնավոր չէ։

23. Արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ [անընթեռնելի] նկատմամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու ժամկետը երկարաձգելու մասին որոշումը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն։

24. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա, հետևաբար` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է հատուկ վերանայման բողոքը բավարարելու և Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 26-ի որոշումը բեկանելու համար։

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ՝ թույլ չտալով վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 15-ի որոշմանը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի 22

Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ՕՀՄ-02/15.11.2023 դատական վարույթով մեղադրյալ

վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024

թվականի ապրիլի 26-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 15-ի որոշմանը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու պահից։ Նախագահող՝

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դատավորներ՝

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Ռ. ՄԽԻԹԱՐՅԱՆ

Ս.ՉԻՉՈՅԱՆ

Դ. ՎԵՔԻԼՅԱՆ

23

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 նոյեմբերի, 2023 թ.
Գործի #:
—
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել