Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Պետրոսյան — ԱՎԴ1/0049/04/16
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Պետրոսյան — ԱՎԴ1/0049/04/16

Վճռաբեկ դատարանԱՎԴ1/0049/04/1618 դեկտեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Սպարտակ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.05.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի Վարդան Պետրոսյանի՝ Սպարտակ Խաչատրյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Վարդան Պետրոսյանը պահանջել է Սպարտակ Խաչատրյանին ճանաչել սնանկ: ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Հովհաննիսյան) (այսուհետ՝ Դատարան) 06.09.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 23.05.2018 թվականի որոշմամբ Սպարտակ Խաչատրյանի վերաքննիչ բող

Ամբողջ Տեքստ

[

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ԱՎԴ1/0049/04/16

Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան

Դատավորներ՝

Ա. Սմբատյան

Ա. Մկրտչյան

Սնանկության գործ թիվ ԱՎԴ1/0049/04/16

2020թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

նախագահող

զեկուցող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

Ս ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մ ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2020 թվականի դեկտեմբերի 18-ին

գրավոր ընթացակարգով քննելով Սպարտակ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.05.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի Վարդան Պետրոսյանի՝ Սպարտակ Խաչատրյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վարդան Պետրոսյանը պահանջել է Սպարտակ Խաչատրյանին ճանաչել սնանկ:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Հովհաննիսյան) (այսուհետ՝ Դատարան) 06.09.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 23.05.2018 թվականի որոշմամբ Սպարտակ Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.09.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սպարտակ Խաչատրյանը։ Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ բողոք բերած անձը Դատարան է ներկայացրել առարկություն այն մասին, որ անվճարունակ չէ, ունի բավարար միջոցներ

Վարդան

Պետրոսյանի

հանդեպ

իր

դրամական

պարտավորությունները

կատարելու համար: Մասնավորապես, թիվ ԱՎԴ1/0278/02/10 քաղաքացիական գործով ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 24.12.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի կատարման նպատակով կատարողական գործողությունների

արդյունքում

աճուրդի

է

ներկայացվել

բողոք

բերած

անձին

սեփականության իրավունքով պատկանող՝ Վեդի քաղաքի Արարատյան փողոցի թիվ 73/5 հասցեի շինությունը: Նշված կատարողական գործողությունների արդյունքում հնարավոր է ամբողջությամբ

մարել

Վարդան

Պետրոսյանի

հանդեպ

ունեցած

իր

դրամական

պարտավորությունները, քանի որ գույքի արժեքը մի քանի անգամ գերազանցում է պարտավորության չափը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.05.2018 թվականի որոշումը և փոփոխել այն՝ դիմումը մերժել։

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 24.12.2010 թվականի թիվ ԱՎԴ1/0278/02/10 վճռի համաձայն՝ Սպարտակ Խաչատրյանից հօգուտ Վարդան Պետրոսյանի բռնագանձվել է 4.760.000 ՀՀ դրամ, որից 4.600.000 ՀՀ դրամը՝ որպես

փոխառության

գումար,

ՀՀ

քաղաքացիական

օրենսգրքի

411-րդ

հոդվածով

սահմանված բանկային տոկոսներ սկսած կետանցի օրվանից՝ 15.04.2008 թվականից, մինչև պարտավորության փաստացի կատարման օրը՝ գումարի բռնագանձումը տարածելով Սպարտակ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող գրավադրված գույքի՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի թիվ 73/5 շինության վրա, 150.000 ՀՀ դրամը՝ որպես փաստաբանի վարձատրության գումար, 10.000 ՀՀ դրամը՝ որպես պետական տուրքի գումար, Սպարտակ Խաչատրյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձվել է 95.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրք: Վճիռը մտել է օրինական ուժի մեջ և 25.01.2011 թվականին տրվել է կատարողական թերթ (հատոր 2-րդ, գ.թ. 46-52):

2) 05.08.2014 թվականի արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու

մասին

որոշման

համաձայն՝

պարտապան

Սպարտակ

Խաչատրյանին

սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի

73/5

հասցեի

14,6քմ

մակերեսով

էլեկտրոնային աճուրդի (հատոր 1-ին, գ.թ. 8):

շինությունը

ներկայացվել

է

հարկադիր

3

3) 21.12.2015 թվականի կատարողական վարույթն ավարտելու մասին որոշման համաձայն՝ ավարտվել է 02.02.2011 թվականին հարուցված թիվ 00032106 կատարողական վարույթը,

քանի

որ

պարտապան

Սպարտակ

Խաչատրյանի

գտնվելու

վայրը

չի

հայտնաբերվել և վերջինիս նկատմամբ 18.03.2015 թվականին հայտարարվել է հետախուզում (հատոր 2-րդ, գ.թ. 53):

4) 15.08.2016 թվականին Վարդան Պետրոսյանը դիմում է ներկայացրել դատարան՝ Սպարտակ Խաչատրյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին (հատոր 1-ին, գ.թ. 2-3):

5) 09.11.2016 թվականին Սպարտակ Խաչատրյանն առարկություն է ներկայացրել դատարան՝ նշելով, որ ունի բավարար գույք պարտատիրոջ հանդեպ պարտավորությունները կատարելու համար, ուստի առարկել է սնանկության դիմումի դեմ (հատոր 1-ին, գ.թ. 6-7):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ կատարողական վարույթն ավարտելու մասին որոշման առկայության պայմաններում պարտապանին սնանկ ճանաչելու հնարավորության հարցի վերաբերյալ առկա է իրավունքի զարգացման խնդիր,

2) Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ կատարողական վարույթն ավարտելու մասին որոշման առկայության պայմաններում պարտապանին սնանկ ճանաչելու հնարավորությանը: ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք: ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

(Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր

ոք,

երբ

որոշվում

է

նրա

քաղաքացիական

իրավունքները

և

պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով՝ սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ պարտապանը՝ դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել՝ հարկադրված սնանկության

4

դիմումի հիման վրա՝ եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն՝

ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,

բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ՝ պահանջի հաշվանցը),

գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ՝ պահանջի հաշվանցը),

դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

Վերոնշյալ իրավական նորմերի վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտապանին սնանկ ճանաչելու հիմքը նրա անվճարունակությունն է, որը հարկադրված սնանկության դեպքում դրսևորվում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի

հազարապատիկը

գերազանցող

անվիճելի

վճարային

պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանցի առկայության և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվելու հանգամանքով: Ընդ որում, անձին սնանկ ճանաչելու նպատակը քաղաքացիական շրջանառության կայունության ապահովումն է՝ այդ շրջանառության անվճարունակ մասնակիցներին ֆինանսապես առողջացնելու կամ նրանց

քաղաքացիական

շրջանառությունից

դուրս

մղելու

նպատակով,

որպեսզի

վերջիններիս անվճարունակության հետևանքով չոտնահարվեն նաև քաղաքացիական շրջանառության մնացած մասնակիցների շահերը (տեԲս, ըստ դիմումի (ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-

ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲե ՓԲԸ-ն ընդդեմ Հարություն Վարդանյանի թիվ ԵՄԴ/0049/04/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը): Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց

և

քաղաքացիների

համար

ու

ենթակա

է

կատարման

Հայաստանի

Հանրապետության ամբողջ տարածքում:

Իրավահարաբերության ծագման պահին գործող (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների (...) դատական ակտերի (...) հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը (...):

5

Իրավահարաբերության ծագման պահին գործող (Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասինե ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադիր կատարման ենթակա են քաղաքացիական գործերով դատական ակտերը (...):

Իրավահարաբերության ծագման պահին գործող (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է (...): ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ թեև ՀՀ Սահմանադրությունը և Կոնվենցիան ուղղակիորեն չեն ամրագրում դատական ակտերի կատարման իրավունքը՝ որպես արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ, սակայն դատական

ակտերի

կատարումը

դիտարկվում

է

որպես

արդար

դատաքննության

բաղկացուցիչ տարր. այն ունի բացառիկ նշանակություն արդարադատության արդյունավետ կենսագործման

համար,

քանի

որ

մարդու

խախտված

իրավունքների

դատական

պաշտպանության իրավունքը չի կարող երաշխավորված իրացվել, եթե վերջինիս խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ վերջնական դատական ակտը մնում է անկատար:

ՀՀ սահմանադրական դատարանը 24.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1115 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական ակտերի հարկադիր կատարման

ինստիտուտի

վերականգնելու

նպատակը

նկատառումներով

վերջին

հաշվով

արդարադատության

խախտված

իրավունքները

իրականացման

արդյունքում

ընդունված ակտի կատարման ապահովումն է: Այսինքն` դատական ակտերի հարկադիր կատարում պահանջելու իրավունքն ածանցվում է դատարանի մատչելիության և արդար դատաքննության

սահմանադրական

իրավունքներից,

որպիսի

պայմաններում

այդ

իրավունքը պետք է վերապահվի դատավարության այն մասնակցին, որի խախտված իրավունքը վերականգնելու նպատակով ընդունված է համապատասխան դատական ակտ կամ դատական գործառույթներ իրականացնող մարմնի ակտ: Հետևաբար դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքի

բաղադրատարր

և

(իր

գործի

հրապարակային

քննությանե`

որպես

դատավարական գործընթացի փուլ:

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ նշված մոտեցումը համահունչ է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) ձևավորած նախադեպային իրավունքի հետ, որի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը կդառնա երևակայական իրավունք, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ վերջնական և պարտադիր ուժ ունեցող դատական որոշումները մնան անկատար: Ըստ Եվրոպական դատարանի՝ դժվար կլինի պատկերացնել, որ 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները (արդար, հրապարակային և արագ դատաքննություն), չպաշտպաներ դատական որոշումների կատարումը: Դատական ակտերի կատարման նկատմամբ

6-րդ

հոդվածի

գործողության

բացառումը

կհանգեցներ

իրավունքի

գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակների: Ուստի, ցանկացած դատարանի

կողմից

կայացված

որոշման

կատարում

պետք

է

դիտվի

որպես

6

(դատաքննությանե բաղկացուցիչ մաս` 6-րդ հոդվածի իմաստով (տե՛ս, HORNSBY v. GREECE

գործով Եվրոպական դատարանի 19.03.1997 թվականի վճիռը, 40-րդ կետ, MOSTACCIUOLO v. ITALY (No. 2) գործով Եվրոպական դատարանի 29.03.2006 թվականի վճիռը, 85-րդ կետ, RAYLYAN v. RUSSIA գործով Եվրոպական դատարանի 15.02.2007 թվականի վճիռը, 27-րդ կետ, Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 01.12.2009 թվականի վճիռը, 66-րդ կետ):

Այսպիսով, դատական ակտերի հարկադիր կատարման վերաբերյալ Եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ցուցաբերվող հայեցակարգային մոտեցման համաձայն՝ դատական ակտերի հարկադիր կատարումն արդարադատության շարունակությունն է. այն չի կարող առանձնացվել արդարադատությունից: Առանց դատական ակտերի պատշաճ կատարման դատավարությունն արդյունավետ չի լինի և չի հասնի իր նպատակներին, քանի որ իրավունքի խախտումները կարելի է վերացնել միայն սուբյեկտիվ իրավունքներն իրապես վերականգնելու միջոցով, որը տեղի է ունենում կատարողական վարույթի արդյունքում: Վերոգրյալը վկայում է այն մասին, որ չնայած Կոնվենցիայի 6-րդ հոդվածն ուղղակիորեն չի ամրագրում դատական ակտի կատարման իրավունքը, այնուամենայնիվ, այն համարվում է արդար դատաքննության իրավունքի անօտարելի տարրը:

Անդրադառնալով դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի էությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում նշել է, որ դատական ակտի հարկադիր կատարման կառուցակարգն ամբողջական է դարձնում դատավարությունը և ապահովում է շահագրգիռ անձի պահանջների բավարարումը, իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլորի համար և ենթակա է կատարման դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքով նախատեսված կանոններին համապատասխան

(տեԲս, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժինն ընդդեմ Անուշ Իսպիրյանի թիվ ՎԴ6/0076/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը դատական ակտերի հարկադիր կատարման վարույթի հետ կապված հարաբերությունները կարգավորել է (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքով: Նշված օրենքը սահմանում է, որ դատական ակտերի հարկադիր կատարման, այսինքն՝ կատարողական գործողություններ իրականացնելու միակ հիմքն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է, որում նշվում է դատական ակտի եզրափակիչ մասը (տեԲս, (Յունիբանկե ՓԲԸ-ն

(ներկայումս`(Յունիբանկե ԲԲԸ) ընդդեմ (Հրաշք Ապագաե ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը): Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի արդար դատաքննության իրավունքը կվերածվի տեսական, երևակայական, անիրական իրավունքի, եթե Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը թույլ տա, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը մնան անկատար: Ցանկացած իրավական պետություն պարտավոր է երաշխավորել ոչ թե տեսական, երևակայական կամ անիրական իրավունքներ

7

և ազատություններ, այլ գործնականում հնարավոր և արդյունավետ իրավունքներ և ազատություններ:

Այսինքն`

իրավական

պետության

և

իրավունքի

գերակայության

սկզբունքները ենթադրում են դատավարության և դատական ակտի կատարման փուլերի անքակտելիությունը:

Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 24.12.2010 թվականի թիվ ԱՎԴ1/0278/02/10 վճռով Սպարտակ Խաչատրյանից հօգուտ Վարդան Պետրոսյանի բռնագանձվել է 4.760.000 ՀՀ դրամ, որից 4.600.000 ՀՀ դրամը՝ որպես փոխառության գումար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսներ սկսած կետանցի օրվանից՝ 15.04.2008 թվականից, մինչև պարտավորության փաստացի կատարման օրը՝ գումարի բռնագանձումը տարածելով

Սպարտակ

Խաչատրյանին

սեփականության

իրավունքով

պատկանող

գրավադրված գույքի՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի թիվ 73/5 շինության վրա, 150.000 ՀՀ դրամը՝ որպես փաստաբանի վարձատրության գումար, 10.000 ՀՀ դրամը՝ որպես պետական տուրքի գումար, Սպարտակ Խաչատրյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձվել է 95.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրք: Վճիռը մտել է օրինական ուժի մեջ և 25.01.2011 թվականին տրվել է կատարողական թերթ: 05.08.2014 թվականի արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշմամբ պարտապան Սպարտակ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի 73/5 հասցեի 14,6քմ մակերեսով շինությունը ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի: 21.12.2015 թվականի կատարողական վարույթն ավարտելու մասին որոշմամբ ավարտվել է 02.02.2011 թվականին հարուցված թիվ 00032106 կատարողական վարույթը, քանի որ պարտապան Սպարտակ Խաչատրյանի գտնվելու վայրը չի հայտնաբերվել և վերջինիս նկատմամբ 18.03.2015 թվականին հայտարարվել է հետախուզում: 15.08.2016 թվականին Վարդան Պետրոսյանը դիմում է ներկայացրել դատարան՝ Սպարտակ Խաչատրյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին: 09.11.2016 թվականին Սպարտակ Խաչատրյանն առարկություն է ներկայացրել դատարան՝ նշելով, որ ունի բավարար գույք պարտատիրոջ հանդեպ պարտավորությունները կատարելու համար, ուստի առարկել է սնանկության դեմ:

Դատարանը դիմումի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Սպարտակ Խաչատրյանի նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների առկայության փաստը հաստատվում է ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 24.12.2010 թվականի վճռով: Անդրադառնալով Սպարտակ Խաչատրյանի այն պնդմանը, որ իր գույքի արժեքը մի քանի անգամ գերազանցում է առկա պարտավորության չափը, առկա չէ սնանկ ճանաչելու հիմքը և Վարդան Պետրոսյանը կարող է իր պահանջների բավարարումը ստանալ կատարողական վարույթի շրջանակներում, Դատարանը նշել է, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում

է

ոչ

թե

հաշվեկշռային

անվճարունակությանը,

այլ

փաստացի

անվճարունակությանը: Բացի այդ, Դատարանը նշել է նաև, որ 25.01.2011 թվականի կատարողական թերթի հիման վրա ՀՀ ԴԱՀԿ ծառայությունում հարուցված կատարողական վարույթն ավարտվել է :

8

Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, նշել է, որ Սպարտակ Խաչատրյանի

վճարային

պարտավորությունն

անվիճելի

է,

քանի

որ

վճարային

պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով և բացակայում է հաշվանցի հնարավորությունը:

Մինչդեռ վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Իրավահարաբերության ծագման պահին գործող (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կատարողական վարույթը կասեցնելու և վերսկսելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` կասեցված կատարողական վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո` պահանջատիրոջ դիմումով կամ հարկադիր կատարողի նախաձեռնությամբ:

Իրավահարաբերության ծագման պահին գործող (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե անհնարին է պարզել պարտապանի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն:

Իրավահարաբերության ծագման պահին գործող (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կատարողական վարույթն ավարտելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ (...) կատարողական վարույթն ավարտելը և կատարողական թերթը պահանջատիրոջը (նրա ժառանգին) վերադարձնելն արգելք չէ կատարողական թերթը նոր կատարման ներկայացնելու համար:

Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված արգելքի վերացման դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում ավարտված կատարողական վարույթը վերսկսելու մասին:

Իրավահարաբերության ծագման պահին գործող (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ կարճված կատարողական վարույթը չի կարող վերսկսվել, բացառությամբ կատարողական վարույթը կարճելու մասին հարկադիր կատարողի որոշման` վերադասության կամ դատական կարգով վերացման դեպքերի:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը կատարողական վարույթը կասեցնելու,

ավարտելու

և

կարճելու

հետ

կապված

իրավահարաբերությունները

կարգավորել է (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 37-39-րդ, 41-րդ

և

42-րդ

հոդվածներով՝

սահմանելով

կատարողական

վարույթը

կասեցնելու,

ավարտելու և կարճելու հիմքերը և դրանց իրավական հետևանքները: Վկայակոչված հոդվածներում ամրագրված իրավանորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ կատարողական վարույթը կասեցնելը, ավարտելը և կատարողական վարույթը կարճելը՝ որպես ընթացակարգային ինստիտուտներ, առաջացնում են տարբեր իրավական հետևանքներ. կատարողական

9

վարույթը կասեցնելուց հետո կասեցման հիմք հանդիսացած հանգամանքների վերանալու դեպքում կատարողական վարույթը կարող է վերսկսվել, իսկ կատարողական վարույթը կարճելու դեպքում կարճված կատարողական վարույթը չի կարող վերսկսվել, բացառությամբ կատարողական

վարույթը

կարճելու

մասին

հարկադիր

կատարողի

որոշման՝

վերադասության կամ դատական կարգով վերացման դեպքերի: Կատարողական վարույթն ավարտելու դեպքում, որպես ընդհանուր կանոն, այն չի կարող վերսկսվել: Նշված ընդհանուր կանոնից բացառությունը նախատեսված է իրավահարաբերության ծագման պահին գործող (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին պարբերությամբ, որի բովանդակությունը հանգում է հետևյալին. ավարտված կատարողական վարույթը կարող է կրկին վերսկսվել, եթե այն ավարտվել է (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի

2-րդ կետի

հիմքով, այն է՝ անհնարին է պարզել պարտապանի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն:

Փաստորեն, (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքով օրենսդիրը սահմանել է, որ կատարողական վարույթը կարող է վերսկսվել միայն հետևյալ երեք դեպքերում.

1. եթե կատարողական վարույթը կասեցվել է, և կասեցման հիմք հանդիսացած հանգամանքները վերացել են,

2. եթե կատարողական վարույթն ավարտվել է այն հիմքով, որ անհնարին է պարզել պարտապանի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն,

3. եթե վերադասության կամ դատական կարգով վերացվել է կատարողական վարույթը կարճելու մասին հարկադիր կատարողի որոշումը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 24.12.2010 թվականի թիվ ԱՎԴ1/0278/02/10 վճիռը մտել է օրինական ուժի մեջ և 25.01.2011 թվականին տրվել է կատարողական թերթ: 05.08.2014 թվականին հարկադիր կատարողը դատական ակտի հետագա կատարումն ապահովելու նպատակով կայացրել է որոշում արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին և պարտապան Սպարտակ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի 73/5 հասցեի 14,6քմ մակերեսով շինությունը ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի:

21.12.2015 թվականի կատարողական վարույթն

ավարտելու մասին որոշմամբ հարկադիր կատարողն ավարտել է 02.02.2011 թվականին հարուցված թիվ 00032106 կատարողական վարույթը, քանի որ պարտապան Սպարտակ Խաչատրյանի գտնվելու վայրը չի հայտնաբերվել և վերջինիս նկատմամբ 18.03.2015 թվականին հայտարարվել է հետախուզում:

Հիմք ընդունելով վերոնշյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 24.12.2010 թվականի թիվ ԱՎԴ1/0278/02/10 օրինական ուժի մեջ մտած վճիռը փաստացի չի կատարվել,

10

պարտապան Սպարտակ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի 73/5 հասցեի 14,6քմ մակերեսով շինությունն արգելադրված է և գտնվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդի փուլում, կատարողական վարույթն էլ ավարտվել է այն հիմքով, որ անհնարին է պարզել պարտապանի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն: Այսինքն՝ պարտապանին հայտնաբերելու դեպքում ավարտված կատարողական վարույթը կարող է վերսկսվել և արգելադրված գույքն էլ հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելով՝ կապահովվի դատական ակտի կատարումը:

Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճարային պարտավորության հաշվանցի (նվազեցման կամ զրոյացման) հնարավորությունը տվյալ դեպքում պահպանված է, քանի որ կատարողական վարույթի շարունակման դեպքում վճարային պարտավորությունը կարող է նվազել կամ իսպառ դադարել (ակնհայտ է, որ պարտապանն իր պարտքը փակելու համար

անհրաժեշտ

չափի

գույք

ունի,

գույքն

էլեկտրոնային

աճուրդով

իրացման

գործընթացում է և դրա իրացմամբ պարտավորությունը կարող է դադարել)։ Դա նշանակում է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ տվյալ դեպքում անձին սնանկ ճանաչելու համար առկա չի եղել (Սնանկության մասինե ՀՀ օրենքի

3-րդ հոդվածի

2-րդ մասի 1-ին

կետի (աե ենթակետում եղած (, և բացակայում է հաշվանցի հնարավորությունըե պայմանը՝ հաշվանցի հնարավորությունը չի բացակայել, իսկ միայն վճարային պարտավորությունն օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված լինելու հանգամանքը բավարար չէ անձին սնանկ ճանաչելու համար։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, բավարարելով

Վարդան

Պետրոսյանի

դիմումը`

Սպարտակ

Խաչատրյանին

սնանկ

ճանաչելու պահանջի մասին, իսկ Վերաքննիչ դատարանը, մերժելով այդ վճռի դեմ Սպարտակ Խաչատրյանի բերած վերաքննիչ բողոքը, հանգել են սխալ եզրակացության: Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու`

Վճռաբեկ

դատարանի

լիազորությունը

կիրառելու

համար

հետևյալ

հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով

11

վերջնական

դատական

ակտ

կայացնելու

համար

նոր

հանգամանք

հաստատելու

անհրաժեշտությունը բացակայում է։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները,

ինչպես

նաև

գործի

նոր

քննության

անհրաժեշտության

բացակայությունը:

5.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում

է

Հայաստանի

մասնագետներին

և

Հանրապետության

կողմից

թարգմանիչներին

վճարված

վկաներին,

փորձագետներին,

գումարների

հատուցման

պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որի արդյունքում հայցը ենթակա է մերժման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանում դատական ծախսերի բաշխման հարցը պետք էր համարել լուծված, քանի որ Վարդան Պետրոսյանը նախապես վճարել է պետական տուրքը: Բացի այդ, Վարդան Պետրոսյանից հօգուտ Սպարտակ Խաչատրյանի ենթակա է բռնագանձման 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար և 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար: Ելնելով

վերոգրյալից

և

ղեկավարվելով

ՀՀ

քաղաքացիական

օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

դատավարության

12

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.05.2018 թվականի որոշումը և այն փոփոխել՝ դիմումը մերժել։

2. ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:

Վարդան Պետրոսյանից հօգուտ Սպարտակ Խաչատրյանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար և 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 դեկտեմբերի, 2020 թ.
Գործի #:
ԱՎԴ1/0049/04/16
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել