ԵԴ2/1609/02/23
Ամփոփում
քննելով ըստ «Քյավառ Սերվիս» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն)՝ որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.09.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Նախարարության բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Նախարարության 2 կողմից 10.03.2023 թվականին հայտարարված թիվ «ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2023/1Ս»
Ամբողջ Տեքստ
Մ: Կ
«Աւ»
Մ/Վ (Հ
«ՊՈ Ն1257
Հարա ջ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/1609/02/23 դատարանի որոշում 2024թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴԶ/1609/02/23
Նախագահող դատավոր՝ Ս. Գրիգորյան
Դատավորներ՝ Հ. Ենոքյան
Ն. Գաբրիելյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
2024 թվականի դեկտեմբերի 19-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Քյավառ Սերվիս» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն)՝ որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.09.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Նախարարության բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Նախարարության
2
կողմից 10.03.2023 թվականին հայտարարված թիվ «ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2023/1Ս» ծածկագրով բաց մրցութի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 10.04.2023 թվականից մինչն 14.04.2023 թվականը տեղի ունեցած նիստի թիվ 2 արձանագրության 4- րդ կետով կայացված՝ 1-ին չափաբաժնի մասով անհատ ձեռնարկատեր Հովհաննես Մարտիրոսյանին որպես գնման ընթացակարգի հրավերի պահանջներին բավարարող մասնակից ճանաձելու մասին որոշումը:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 22.06.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.08.2023 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Վերաքննիչ դատարանի 28.09.2023 թվականի որոշմամբ "Նախարարության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 6Լ-րդ ն 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոեվեեցիայի (այսուհետ' Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, 9րդ հոդվածի Լին մասի 10-րդ կերտի «ժգ» ենթակետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքի 6-10-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը, որոշման պատճառաբանական մասում չհիմնավորելով իր ներքին համոզմունքի ձնավորման օբյեկտիվ հիմքերը, չի կատարել ներկայացված ապացույցների օբյեկտիվ գնահատում` Նախարարությանը զրկելով դատական ակտը վերաքննության կարգով վերանայելու հնարավորությունից:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Նախարարությունը «ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2023/1Ս» ծածկագրով ընթացակարգը կազմակերպել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, ուստի պետական տուրքի չափը պետք է հաշվարկվեր ոչ թե «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «Ժբ», այլ նույն հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «ժգ» ենթակետով սահմանված դրույքաչափով:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ առնվազն մեկ այլ` թիվ ԵԴ/31123/02/22 քաղաքացիական գործով նուն ընթացակարգով իրականացված գնման գործընթացի պարագայում Նախարարության վերաքննիչ բողոքն ընդունվել է վարութ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «ժգ» ենթակետի հիմքով 200.000 ՀՀ դրամ պետական տուրք վճարված լինելու պայմաններում:
Յ
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 28.09.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է՝
1) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ թիվ ԵԴ/31123/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «ժգ» ենթակետը կիրառվել է Վերաքննիչ դատարանի կողմից նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:
2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածների, ինչպես նան Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քնեության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար վճարման ենթակա պետական տուրքի չափը որոշելու հարցիե' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 80-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ նույն գլխում |Սահմանադրության 2-րդ գլուխ| ամրագրված դրույթների էությունն անխախտելի է:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու
4
իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների սահմանափակումներ չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ն անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ Ք(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (ո) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն՝ առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան:: Այն է՝ այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձնավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է բոլոր անձանց քաղաքացիական իրավունքներին լի պարտականություններին վերաբերող յուրաքանչյուր պահանջ դատարանին ներկայացնելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է «դատարանի իրավունքը», որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից, ն որի սահմանափակումը դատարանների կողմից` ընթացակարգային օրենքների զուտ խիստ մեկնաբանման հետնանքով, կառաջացնի իրավունքի խախտում, ու անձի այդ իրավունքը կկրի վերացական բնույթ, հետնաբար՝ քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում, ինչի արդյունքում առհասարակ արժեզրկվում են այդ վարույթի արդար, հրապարակային ն արագ քննության բնորոշումները: Ընդ որում, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի նպատակը ոչ թե տեսական կամ վերացական, այլ գործնական ն արդյունավետ իրավունքների երաշխավորումն է: Դա, մասնավորապես, վերաբերում է դատարան դիմելու իրավունքին՝ նկատի ունենալով այն զգալի դերը, որ արդար դատաքենության իրավունքն իրականացնում է ժողովրդավարական հասարակությունում (տե՛ս Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով (թիվ 28249/95 գանգատ) Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52-56, Գոլդերե ընդդեմ Միացյալ (Թագավորության գործով (թիվ 445170 գանգատ) Եվրոպական դատարանի 21.02.1975 թվականի վճիռը, կետ 34):
Ըստ Եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված
5
իրավունքը չի ներառում վերաքննության իրավունքը: Միննույն ժամանակ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հետնողականորեն արտահայտվում է այն սկզբունքային իրավական դիրքորոշումը, որի համաձայն՝ Կոնվենցիան պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե ստեղծվել են, ապա պետք է ապահովվի, որ շահագրգիռ անձինք այդ դատարաններում նս օգտվեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի երաշխիքներից (տե՛ս Ստարոշչկե ըեդդեմ Լեհաստանի գործով (թիվ 59519/00 գանգատ) Եվրոպական դատարանի 22.03.2007 թվականի վճիռը, կետ 125):
Եվրոպական դատարանը փաստել է, որ որպեսզի դատարանի մատչճչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ ն իրական հնարավորություն ունենա (րե՛ս 8616է մ. Ւղռոօօ գործով (թիվ 23805/94 գանգատ) Եվրոպական դատարանի 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոնյանն ըեդդեմ Հայաստանի գործով (թիվ 25083/05 գանգատ) Եվրոպական դատարանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25):
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ ե կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, ն այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը (ե՛ս էշինգդեյեն ընդդեմ Միացյալ (Թագավորության գործով (թիվ 8225/78 գանգատ) Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57,» Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (թիվ 18139/91 գանգատ) Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59):
Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե կիրառված միջոցների ն հետապնդվող նպատակի միջն չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն՝ գործնական ն արդյունավետ իրավունքների երաշխավորման ապահովմամբ (տես Ա-Ադսանին ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (թիվ 35763/97 գանգատ) Եվրոպական դատարանի 21.11.2001 թվականի վճիռը, կետ 53, Խալֆաուին ըեդդեմ Ֆրանսիայի գործով (թիվ 34791/97 գանգատ) Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետր 35, 36, Ռապոն ընդդեմ Ֆրանսիայի գործով (թիվ 4210/00 գանգատ) Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90, «Պայքար ն հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով (թիվ 21638/05 գանգատ) Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, կետ 44)
Միաժամանակ Եվրոպական դատարանը նշել է, որ թեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է դատարան դիմելու արդյունավետ իրավունքը, այնուամենայնիվ, պետության հայեցողությանն է թողնված նշված նպատակի համար անհրաժեշտ միջոցների ընտրության հարցը (տե՛ս էյրին ընդդեմ Իռլանդիայի գործով (թիվ 6289/73 գանգատ) Եվրոպական դատարանի 09.10.1979 թվականի վճիռը, կետ 26):
6
Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատճելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, ն դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձնականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը` Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ն արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին ու խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (րե՛ս Դումիտրու Գեորգեն ընդդեմ Ռումինիայի գործով (թիվ 33883/06 գանգատ) Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
Սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՌ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 Ա այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար նոն արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ՝
- դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիութան իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռեվի ավելորդ ձաական պահանջներով,
-իրավական որոշակիութան ապահովման պահանջից ելնելով ` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ ն չհանգեցնի իրավունքի էության խախտման:
Սահմանադրական դատարանը 09.04.2007 թվականի թիվ ՍԴՈ-690 որոշմամբ նշել է նան, որ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ՝ օրենսդրորեն նախատեսված, հստակ, ն անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք ն պարտականություն:
Նախկինում կայացրած որոշումներում ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության ն արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարնոր բաղադրիչներից մեկը
7
բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը ն ուղղումը դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (ի թիվս այլեի, տե՛ս «Ջերմուկ Ինթերնեյշել Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ե ընդդեմ «ՍԱԳ» Արտադրական կոոպերատիվի թիվ ԵԴ/17246/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.10.2023 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձնական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց՝ դատական ակտի՝ օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (ի թիվս այլեի, տես Ժաննա Տերյանն ըեդդեմ Վահան Տերյանի ն Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02//6 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին (մասնավորապես՝ 86116: մ. Էղռոօօ գործով (թիվ 23805/94 գանգատ) 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոեյանն ընդդեմ Հայաստանի գործով (թիվ 25083/05 գանգատ) 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25), փաստել է, որ որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ ն իրական հնարավորություն ունենա (տե'ս «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ըեկերությունն ըեդդեմ Մհեր Մուրադյանի թիվ ԿԴԼ2503/03/16. քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.05.2019 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով կիրառման ենթակա իրավական նորմերը ն սույն գործի փաստերը դիտարկել վերը շարադրված ելակետային դրույթների ու դիրքորոշումների լույսի ներքո: Այսպես՝
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Դատական ակտերի բողոքարկումը վերաքննության կարգով» վերտառությամբ 53-րդ գլխում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրացման կարգը ն պայմանները սահմանելու հետ միաժամանակ ամրագրել է ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու, ընդունումը մերժելու ու վարույթ ընդունելու հիմքերը: Այսինքն, օրենսդիրը սահմանել է այն իրավական հետնանքները, որոնք վրա են հասնում կախված այն հանգամանքից, թե որքանով է վերաքննիչ բողոք բերած անձն իր վերաքննիչ բողոքարկման իրավունքն իրականացրել օրենքին համապատասխան: Ըստ այդմ էլ՝ ներկայացված վերաքննիչ բողոքի նկատմամբ կարող են կայացվել ,տարբեր դատավարական հետնանքներ առաջացնող որոշումներ, այն է՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում, վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում կամ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի՝ մինչն 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ 5-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում է օրենքով սահմանված կարգով ն չափով պետական տուրքը վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող
8
համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368- րդ հոդվածի պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը ն վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է դատարան դիմելու իրավունքի ֆինանսական սահմանափակման՝ օրենքով սահմանված կարգով ն չափով պետական տուրք վճարելու պարտականության հետ: Պետական տուրքն ընդգրկված է դատական ծախսերի կազմում, որի հասկացությունը, տեսակները, դրույքաչափերը, պետական տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգն ու պայմանները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: Որպեսզի անձը խախտված իրավունքների պաշտպանության համար կարողանա իրացնել դատարան դիմելու հնարավորությունը, նա պետք է նախնառաջ վճարի օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափով պետական տուրք (տես Հայկ Օհանյանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):
Վերահաստատելով իր իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ անձն իր իրավունքների դատական պաշտպանության համար պետք է կատարի օրենքով սահմանված դատական ծախսեր, որոնք իրենց մեջ ներառում են նան հայցադիմումի, դիմումի, ինչպես նան վերաքննիչ ն վճռաբեկ բողոք ներկայացնելու համար պետական բյուջե վճարվող պետական տուրքի գումարները (տե'ս «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպությունն ընդդեմ Վահագն Հովհաննիսյանի ն այլոց թիվ ԵԴ/24249/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.06.2022 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ օրենսդիրը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանել է պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը ն վճարման կարգը: Մասնավորապես` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սպառիչ ամրագրվել են ինչպես դատարան դիմելու համար պետական տուրքի գանձման օբյեկտները, այնպես էլ՝ գանձվող պետական տուրքի դրույքաչափերը: Ընդ որում՝ օրենսդիրը վերը նշվածը սահմանելիս որոշակի տարբերակված մոտեցում է ցուցաբերել դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատական
9
ակտերի դեմ վերաքննիչ ն վճռաբեկ բողոքների համար՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, ինչպիսիք են՝ ներկայացված հայցապահանջի տեսակը, քննվող գործով վարույթի տեսակը, բողոքարկման ենթակա ակտը ն դրա բողոքարկման ծավալը (տե'ս ըստ «ԱրմեեՏե» փակ բաժեետիրական ընկերության դիմումի թիվ ԱՎԴԶ/116/03/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.07.2019 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ պայմանավորված այն հանգամանքով, թե ինչ վարույթի կարգով է քննվում տվյալ գործը՝ տարբերակվել են հայցային Ա հատուկ վարույթի կարգով քննվող գործերի համար սահմանված պետական տուրքի գանձման դրույքաչափերը: Տարբերակված մոտեցում է ցուցաբերվել նան հայցային վարույթի կարգով քննվող գործերի դեպքում դրամական ն ոչ դրամական պահանջների համար: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր գործով վերաքննիչ բողոքի համար օրենքով սահմանված պետական տուրքի գանձման դրույքաչափը որոշելիս ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից պետք է հաշվի առնվեն վարույթի տեսակը, պահանջի բնույթը, բողոքարկվող դատական ակտի տեսակը ն բողոքարկման ծավալը: Միայն նշված հանգամանքները պարզելու պարագայում է հնարավոր որոշել վերաքննիչ բողոքի համար օրենքով սահմանված ն գանձման ենթակա պետական տուրքի դրույքաչափը, ըստ այդմ՝ լուծել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը (տես Սնակ Արզարունին ընդդեմ Նարեգ ն Սարո Հարթունյանների ու Սարո Հարթունյանն ընդդեմ Սնակ Արզարունու ն Արմեն Ազիզյանի թիվ ԵԿԴ/271/02//0 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.06.2019 թվականի որոշումը):
Ազգային ժողովի կողմից 21.01.2022 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ Ա փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին իրավունք է վերապահվել հատուկ հայցային վարույթի կարգով քննելու ու լուծելու «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ պատվիրատուի ն գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) ն որոշումների բողոքարկման հետ կապված վեճերը՝ միաժամանակ նույն օրենսգիրքը լրացնելով համապատասխան բովանդակությամբ` «Գնումների հետ կապված վեճերով վարույթը» վերտառությամբ 27.2-րդ գլխով:
Դրան զուգահեռ լրացում է կատարվել նան «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, ն նուն օրենքի 9-րդ հոդվածի 1ին մասը լրացվել է համապատասխան բովանդակությամբ 9.1-9.5րդ կետերով, 10-րդ կետը՝ «Ժբ»-«ժզ» ենթակետերով, 11-րդ կետը՝ «ժա»-«ժե» ենթակետերով, որոնցով համապատասխան իրավակարգավորումներ են նախատեսվել դատարաններ տրվող հայցադիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ ն վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի գանձման դրույքաչափերի վերաբերյալ՝ ելնելով հայցապահանջի առանձնահատկություններից: Այսպես՝
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «Ժբ» ենթակետի համաձայն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է
10
հետնյալ դրույքաչափերով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով, բացառությամբ նույն կետի «Ժգ»-«Ժզ» ենթակետերով նախատեսված դեպքերի՝ գնման գնի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 10000-ապատիկից:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «Ժգ» ենթակետի համաձայն՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետնյալ դրույքաչափերով՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15- րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով՝ բազային տուրքի 200-ապատիկի չափով:
Վկայակոչված նորմերի վերլուծությունից բխում է, որ, որպես կանոն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի գանձման դրույքաչափը կազմում է գնման գնի երկու տոկոսը, բայց ոչ ավելի բազային տուրքի 10000- ապատիկը: Միննույն ժամանակ նշված կանոնից բացառություն են կազմում նան «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերը, որոնց վերաբերյալ կայացված դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելիս օրենսդիրը սահմանել է պետական տուրքի գանձման այլ դրույքաչափեր:
Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բացառությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «ժգ»-«ժզ» ենթակետերով նախատեսված վեճերով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված մնացյալ բոլոր վեճերով վերաքննիչ բողոքների համար պետական տուրքի գանձման դրույքաչափը ենթակա է հաշվարկման «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «ժբ» ենթակետի հիմքով: Դրանից ելնելով յուրաքանչյուր դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճի քննության արդյունքում կայացված դատական ակտի դեմ ներկայացվում է վերաքննիչ բողոք, անհրաժեշտ է պարզել՝ արդյոք տվյալ վեճը նախատեսված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով, արդյոք այդ վեճը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի բացառությամբ նույն կետի «ժգ»-«ժզ» ենթակետերով նախատեսված վեճերի վերաբերյալ է, թե ոչ: Ընդ որում, յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է պարզել նան հայցապահանջների քանակը ն բնույթը (հիմնական, ածանցյալ) (տե՛ս «Եռանկյունի-333» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ընդդեմ ՀՀ շրջակա միջավայրի եախարարության անտառային կոմիտեի թիվ ԵԴ2/1748/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.03.2024 թվականի որոշումը):
11
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Նախարարության կողմից 10.03.2023 թվականին հայտարարված թիվ «ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2023/1Ս» ծածկագրով բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 10.04.2023 թվականից մինչն 14.04.2023 թվականը տեղի ունեցած նիստի թիվ 2 արձանագրության 4-րդ կետով կայացված՝ 1-ին չափաբաժնի մասով «Հովհաննես Մարտիրոսյան» անհատ ձեռնարկատիրոջը որպես գնման ընթացակարգի հրավերի պահանջներին բավարարող մասնակից ճանաչելու մասին որոշումը:
Նախարարության կողմից հրապարակված ն գնահատող հանձնաժողովի 09.03.2023 թվականի թիվ 1 որոշմամբ հաստատված բաց մրցույթի մասին հայտարարության համաձայն` «ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2023/1Ս» ծածկագրով բաց մրցույթի «լ(..) ընթացակարգը կազմակերպվում է Գնումների մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա» (հավելված, գ.թ. 127):
Դատարանի 22.06.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է (հավելված, գ.թ. 12-26):
Նախարարության կողմից 18.07.2023 թվականին Դատարանի վերը նշված վճռի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք (հավելված, գ.թ. 130-154):
Վերաքննիչ դատարանի 01.08.2023 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը վերադարձվել է նան այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին չի կցվել պետական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Նույն որոշմամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «Հայցի առարկան գնահատող հանձնաժողովի այն որոշումն անվավեր ճանաչելու պահանջե է, որով «Հովհաննես Մարտիրոսյան» ՍՊԸ-ն ճանաչվել է հրավերի պահանջներին բավարարող մասնակից գնման առարկայի Էին չափաբաժնի մասով: Գործում առկա է մրցույթի հրավերը, որի համաձայե' գեման առարկայի Լին չափաբաժնի գեման գինը կազմում է 79.959.009 դրամ (-): Այսինքե՝ պետական տուրքի չափը 1599.180,18 դրամե է' գեման գնի 2 տոկոսը»: Միաժամանակ վերը նշված որոշմամբ սահմանվել է 15-օրյա ժամկետ՝ որոշումն ստանալուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ն բողոքը կրկին ներկայացնելու համար (հավելված, գ.թ. 129):
Նախարարությունը 01.09.2023 թվականին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ բողոքին կից ներկայացնելով «Բանկային փոխանցում (7101)» վերտառությամբ փաստաթուղթը՝ որպես 200.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքը վճարած լինելու մասին ապացույց (հավելված, գ.թ. 88-117, 123):
Վերաքննի: դատարանի 28.09.2023 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին 01.08.2023 թվականի որոշման մեջ արձանագրվել է նան հեւրնյալ խախտումը. «Վերաքննիչ բողոքին չի կցվել պերական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: (...) պետական տուրքի չափը 1.599.180,18 դրամն է' գնման գեի 2 տոկոսը»: Բողոքաբերը կրկին ներկայացված բողոքին կցել է «Բանկային փոխանցում (7101)» վերտառությամբ փաստաթուղթ, ըստ որի' որպես պետական տուրք վճարվել է 200.000 ՀՀ դրամ: Միաժամանակ վերջիես վերաքենիչ բողոքում եշել է, որ սույն դեպքում
12
կիրառելի է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի Լին մասի 10-րդ կետի «ժգ» ենթակետը, որով պետական տուրքի վճարման չափ է սահմանվել 200.000 ՀՀ դրամը: Այսինքն բողոքաբերը ամբողջությամբ չի վերացրել վերաքենիչ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ արձանագրված խախտումը, ինչն ինքնին հիմք է վերաքենիչ բողոքի ընդունումը մերժելու համար» (հավելված, գ.թ. 170):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով սույն գործի փաստերին ն գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
Վերաքննիչ դատարանը, 01.08.2023 թվականին որոշում կայացնելով վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված կարգով ն չափով պետական տուրքի վճարման փաստը հավաստող ապացույց բողոքին կից ներկայացված չլինելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին, Նախարարությանն ըստ էության առաջադրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքից բխող՝ օրենքով սահմանված կարգով ու չափով պետական տուրքը վճարելու ն վճարման փաստը հավաստող ապացույցը կրկին ներկայացվելիք բողոքին կից ներկայացնելու իրավաչափ պահանջ, որն ինքնին չի սահմանափակում անձի՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորությունը՝ հաշվի առնելով, որ նման պահանջով անձի վրա չի դրվում օբյեկտիվ իրականության մեջ առկա հնարավորությունների հաշվառմամբ անիրագործելի պարտականություն: Ավելին` Վերաքննիչ դատարանը ժամկետ է սահմանել վերը նշված թերությունը վերացնելու ն բողոքը կրկին ներկայացնելու համար:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից նույն որոշման շրջանակներում կատարված արձանագրմանն առ այն, որ «հայցի առարկան գնահատող հանձնաժողովի այն որոշումն անվավեր ճանաչելու պահանջն է, որով «Հովհաննես Մարտիրոսյան» ՍՊԸ-ն ճանաչվել է հրավերի պահանջներին բավարարող մասնակից գեման առարկայի Լին չափաբաժեի մասով: Գործում առկա է մրցույթի հրավերը, որի համաձայե' գեման առարկայի Լին չափաբաժեի գեման գիեր կազմում է 79.959.009 դրամ (...): Այսինքե' պերական տուրքի չափը 1599.180,8 դրամն է' գեման գեի 2 տոկոսը», ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այն չի համապատասխանում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի՝ վերը շարադրված իրավաընկալմանը: Որպես վճարման ենթակա պետական տուրքի հաշվարկի հիմք ընդունելով գնման առարկայի՝ մրցույթի հրավերով նախատեսված գնման գինը՝ Վերաքննիչ դատարանը չի կարնորել սույն գործով վեճի բնույթը՝ անտեսելով, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «ժգ» ենթակետով, որպես նույն կետի «Ժբ» ենթակետով սահմանված ընդհանուր կանոնից բացառություն, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացին վերաբերող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2 գլխով նախատեսված վեճերի համար սահմանված է վճարման ենթակա պետական տուրքի հատուկ դրույքաչափ՝ բազային տուրքի 200- ապատիկի չափով:
Սույն գործի փաստերի հաշվառմամբ նկատի ունենալով, որ Նախարարության կողմից «ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2023/1Ս» ծածկագրով բաց մրցույթի ընթացակարգը կազմակերպվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա՝ Վճռաբեկ
13
դատարանը գտնում է, որ Դատարանի 22.06.2023 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարման ենթակա պետական տուրքի չափը որոշելիս Վերաքննիչ դատարանը պետք է կիրառեր ոչ թե «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «Ժբ», այլ՝ «ժգ» ենթակետը:
Հարկ է նկատել, որ Վերաքննիչ դատարանի 01.08.2023 թվականի որոշման մեջ նշված խախտումը վերացնելու նպատակով Նախարարությունը կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է ֆինանսական կազմակերպությունից էլեկտրոնային եղանակով ստացված` «Բանկային փոխանցում (7101» վերտառությամբ փաստաթուղթը, որը հավաստում է վերաքննիչ բողոք ներկայացնելու համար 200.000 ՀՀ դրամ վճարելու պարտականությունը կատարված լինելու փաստը: Ավելին, կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում բողոքաբերը, Վերաքննիչ դատարանի ուշադրությունը հրավիրելով այն փաստին, որ «ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2023/1Ս» ծածկագրով բաց մրցույթի ընթացակարգը կազմակերպվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա ն բողոքին կից կրկին ներկայացնելով տվյալ փաստը հաստատող մրցույթի հրավերից քաղվածքը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշմանը համահունչ հիմնավորել է, որ վճարման ենթակա պետական տուրքի չափը կազմում է 200.000 ՀՀ դրամ:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 01.08.2023 թվականին կայացված որոշմամբ արտահայտած իր դիրքորոշումը, 28.09.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է՝ ոչ իրավաչափորեն արձանագրելով, որ բողոքաբերն ամբողջությամբ չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ արձանագրված խախտումը (պետական տուրքը չի վճարել իր կողմից սահմանված չափով):
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը հանգել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «Ժգ» ենթակետից չբխող հետնության, ինչի հետեանքով բողոք բերած անձի վրա դրվել է օրենքով չսահմանված անհամաչափ ֆինանսական պարտավորություն:
Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, չկիրառելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «Ժգ» ենթակետը, 28.09.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ ոչ իրավաչափորեն է մերժել Նախարարության վերաքննիչ բողոքի ընդունումը վերջինիս զրկելով Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից՝ միաժամանակ սահմանափակելով նրա՝ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով ն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը: Արդյունքում Վերաքննիչ դատարանը թույլ է տվել այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Անդրադառնալով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված պայմանի առկայությանը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետնյալը:
14
Տվյալ դեպքում բողոք բերող անձի կողմից վկայակոչվել է թիվ ԵԴ/31123/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.02.2023 թվականի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, հիմնավորելով, որ այդ դատական ակտում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «ժգ» ենթակետը կիրառվել է Վերաքննիչ դատարանի 28.08.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, թիվ ԵԴ/31123/02/22 քաղաքացիական գործով, հաշվի առնելով, որ գնման գործընթացն իրականացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, վերաքննիչ բողոք բերելու համար վճարման ենթակա պետական տուրքի չափ է դիտարկել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «Ժգ» ենթակետով նախատեսված բազային տուրքի 200-ապատիկը ն այդ չափով պետական տուրք վճարված լինելու պարագայում վարույթ է ընդունել վերաքննիչ բողոքն ու ըստ էության քննել այն:
Միննույն ժամանակ, սույն գործով Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտում մասնավորապես նշել է. «Բող
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 դեկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ԵԴ2/1609/02/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
