Մանուկյան — ԱՎԴ/1301/02/24
Ամփոփում
Գործի համարը: ԱՎԴ/1301/02/24 Հայցվոր Անուն: Հարություն Ազգանուն: Մանուկյան Պատասխանող Անվանում: Արմենակ և Մարիամ Ղադիմյաններ, Նունե Եղիազարյան Դատական ակտի ընդունման ամսաթիվը: 30.09.2026 Քաղաքացիական դատավարություն: Գործին մասնակցող անձինք, Գործի վարույթի կարճումը
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/1301/02/24 դատարանի որոշում 2026թ.
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/1301/02/24
Նախագահող դատավոր` Ն. Գաբրիելյան
Դատավորներ՝ Ժ. Ասատրյան
Տ. Նազարյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Ս. ՄԵՂՐՅԱՆ
զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
2026 թվականի սեպտեմբերի 30-ին
գրավոր ընթացակարգով քննելով Կարինե Այվազյանի՝ որպես Հարություն Մանուկյանի իրավահաջորդի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.07.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ Հարություն Մանուկյանի հայցի ընդդեմ Արմենակ ն Մարիամ Ղադիմյանների ու Նունե Եղիազարյանի՝ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
Լ Գործի դատավարական նախապատմությունը
2
Դիմելով դատարան՝ Հարություն Մանուկյանը պահանջել է «առանձնացնել Արմենակ Արշակի Ղադիմյանի բաժնեմասը 31-01-2000թ. տրված սեփականության իրավունքի թիվ """՞" վկայականով ն 3107-2000թ. տրված թիվ """"- վկայականով Արարատի մարզ գ. Բերդիկում գրանցված պատասխանողների համատեղ սեփականության տնամերձ հողամասով բնակելի տնից ն տնամերձ հողամասից: Արմենակ Արշակի Ղադիմյանի բաժինն առանձնացնելը տեխնիկապես անհնարին լիսելու դեպքում վճիռ կայացնել գուքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին՝ ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջն՝ յուրաքանչյուրի բաժիններին համաչափ»:
Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 09.06.2025 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.07.2025 թվականի որոշմամբ Կարինե Այվազյանի բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարինե Այվազյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 18-րդ, 60-րդ, 6Ւրդ, 63-րդ ու 81- րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-րդ ու 13-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հեւնյալ հիմնավորումներով.
Ստորադաս դատարանները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը կիրառելիս չեն պարզել` արդյո՞ք լրացել է Հարություն Մանուկյանի մահվանից հետո վեցամսյա ժամկետը, ինչպես նան վերջինիս՝ իրավահաջորդներ ունենալու փաստը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով, ըստ էության, ներկայացվել է բաժնեմասը բնեղենով առանձնացնելու ն ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ պահանջ: Այսինքն` հայց է ներկայացվել օրինական ուժի մեջ մտած դատական ակտից բխող պահանջը կատարելու մասին, այլ ոչ անձի հետ անխզելիորեն կապված դրամական պահանջ:
Բացի այդ, ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ քրեական գործով դատարանի կողմից բռնագանձված գումարի ծախսը կատարվել է ընտանիքի բյուջեից` էականորեն վատթարացնելով ընտանիքի ֆինանսական վիճակը: Այսինքն` բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու պահանջն անխզելիորեն կապված չէ Հարություն Մանուկյանի անձի հետ. այն, ըստ
Լ Առկա է անձնական տվյալ:
Հ Առկա է անձնական տվյալ:
3
էության, ընտանիքին պատճառված վնասի վերականգնման պահանջ է, ինչն էլ ենթադրում է իրավահաջորդության թույլատրելիություն:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 24.07.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճոաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
լ) Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԱՎԴ/0040/01/22 քրեական գործով 25.01.2023 թվականին վճռել է. «Արմենակ Արշակի Ղադիմյանին մեղավոր ճանաչել ՀՀ 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի էին մասով ն դատապարտել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի՝ 150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով: Արմենակ Արշակի Ղադիմյանի նկատմամբ ըետրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնել անփոփոխ մինչն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ դրանից հետո՝ վերացնել: Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույց ճանաչված «ՕՔԷԼ 4ՃՏՈԹ4 1.6 յ» մակնիշի """"՝ հաշվառման համարանիշի ավտոմեքենան վերադարձնել սեփականատիրոջը` Գուրգեն Հարազատի Մանուկյանին: Իրեղեն ապացույց չճանաչված «(47 21063» մակնիշի "'''' հաշվառման համարանիշի ավտոմեքենան վերադարձնել սեփականատիրոջը` Հարություն Հայկի Մանուկյանին: Քաղաքացիական հայցը բավարարել մասնակիորեն. Արմենակ Արշակի Ղադիմյանից հօգուր Հարություն Հայկի Մանուկյանի բռնագանձել 687.000 (վեց հարյուր ութսունյոթ հազար) ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում, իսկ մնացած մասով քաղաքացիական հայցը թողնել առանց քննության՝ Հարություն Հայկի Մանուկյանին իրավունք վերապահելով հայց հարուցել քաղաքացիական դատավարության կարգով: Արմենակ Արշակի Ղադիմյանին պատկանող՝ շարժական ն անշարժ գույքի վրա դնել կալանք՝ 687.000 (վեց հարյուր ութսունյոթ հազար) ՀՀ դրամի չափով, որը պահպանել մինչն քաղաքացիական հայցի փաստացի կատարումը, իսկ դրանից հետո վերացնել» (հատոր ին, գ.թ. 69-75).
2) Հարություն Մանուկանին հասցեագրված Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արարատի ն Վայոց ձորի մարզային բաժնի պետ Լ. Դանիելյանի 18.05.2023 թվականի թիվ 17/57 գրությամբ նշվել է, որ «ՀՀ Արարատի ն Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 18.04.2023թ. տրված թիվ ԱՎԴ/0040/01/22 կատարողական թերթի հիման վրա հարուցված թիվ 10576077 կատարողական վարույթով արգելանք է դրվել պարտապան Արմենակ Արշակի Ղադիմյանի համատեղ սեփականության իրավունքով պատկանող "Տ գույքերի վրա: Առաջարկվում է Ձեզ ՀՀ քաղաքացիական օրենագրքի 200-րդ հոդվածի համաձայն դիմել դատարաե՝ պարտապան
3 Առկա է անձնական տվյալ:
Հ Առկա է անձնական տվյալ:
Հ Առկա է անձնական տվյալ:
4
Արմենակ Արշակի Ղադիմյանի անվամբ համատեղ սեփականության իրավունքով գրանցված անշարժ գույքի բաժնեմասն առանձնացնելու ն դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով: Գույքի նկատմամբ 18.05.2023թ. դրությամբ գործող սահմանափակումները պարզված չեն: Կից ուղարկվում է կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը ն կադաստրի հաղոդագրության պատճեն: (.../» (հատոր Էին, գ.թ. 76).
3) Հարություն Մանուկյանը 25.12.2024 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան՝ պահանջելով «առանձնացնել Արմենակ Արշակի Ղադիմյանի բաժնեմասը 31-01-2000թ. տրված սեփականության իրավունքի թիվ """""Տ վկայականով ն 3107-2000թ. տրված թիվ վկայականով Արարատի մարզ գ. Բերդիկում գրանցված պատասխանողների համատեղ սեփականության տնամերձ հողամասով բնակելի տնից ն տնամերձ հողամասից: Արմենակ Արշակի Ղադիմյանի բաժինն առանձնացնելը տեխնիկապես անհնարին լինելու դեպքում վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին՝ ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջն՝ յուրաքանչյուրի բաժիններին համաչափ» (հատոր ին, գ.թ. 2-25).
4յԱրարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 17.03.2025 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ (հատոր 1-ին, գ.թ. 78).
5) Հարություն Մանուկյանը մահացել է 06.04.2025 թվականին (հատոր Էին, գ.թ. 104).
6) Դատարանի 09.06.2025 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթն ըստ Հարություն Մանուկյանի հայցի ընդդեմ Արմենակ ն Մարիամ Ղադիմյանների ու Նունե Եղիազարյանի՝ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, կարճվել է (հատոր ին, գ.թ. 110-112).
7) Կարինե Այվազյանի՝ որպես Հարություն Մանուկյանի իրավահաջորդի կողմից 07.07.2025 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Վերաքննիչ դատարանի 24.07.2025 թվականի որոշմամբ Կարինե Այվազյանի բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 4-9, 26-28):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է' առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 6լրդ ու 63-րդ հոդվածների ն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական
դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 4րդ կետի հիմքով գործի վարույթը կարճելու հարցի քննարկման համատեքստում անհրաժեշտ է համարում անդրադառնալ
ծ Առկա է անձնական տվյալ:
՛ Առկա է անձնական տվյալ:
5
իրավահաջորդի կողմից դատական ակտի դեմ բողոք ներկայացնելու իրավական հնարավորության հարցին:
ՀՀ. քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարությունից գործին մասնակցող անձանցից մեկի դուրս գալու դեպքում (քաղաքացու մահ, իրավաբանական անձի վերակազմակերպում, պահանջի զիջում, պարտքի փոխանցում ն այլն) դատարանը որոշում է կայացնում գործին մասնակցող անձին նրա իրավահաջորդով փոխարինելու վերաբերյալ:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավարությունից հայցվորի դուրս գալու դեպքում հայցվորի փոխարինումը տեղի է ունենում հայցվորի իրավահաջորդի միջնորդությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե գործին մասնակցող անձը մահացել է, ն վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:
Նույն օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին իրեն հայտնի դառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերսկսում է գործի վարույթը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով գործի վարույթը կասեցվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, հայցվորին (դիմողին) փոխարինելու վերաբերյալ միջնորդություն չներկայացվելու դեպքում դատարանը վերսկսում է գործի վարույթը ն կայացնում հայցն առանց քննության թողնելու մասին որոշում:
Նույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե գործին մասնակցող հայցվորի կամ պատասխանողի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը:
ՀՀ. քաղաքացիական օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն՝ պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված իրավունքների՝ ներառյալ ալիմեստի ն կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման պահանջների, անցնելն այլ անձի չի թույլատրվում:
ՀՀՇ վճոաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով գործին մասնակցող քաղաքացու մահվան հիմքով գործի վարույթը կասեցնելու հարցին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գործի վարույթի կասեցումը գործի քննության ընթացքում այնպիսի հանգամանքի ի հայտ գալն է, որն ըստ էության արգելակում է գործի հետագա ընթացքը: Միաժամանակ, օրենքով գործի վարույթի կասեցման համար սախատեսված են երկու խումբ հիմքեր: Դրանցից առաջին խումբը վերաբերում է սպառիչ թվարկված այն հիմքերին, որոնց առկայության դեպքում գործի քննության շարունակումը դառնում է անհնարին, ն դատարանը պարտավոր է դրանցից որնէ մեկի ի հայտ գալուց հետո կասեցնել գործի վարույթը: Այդպիսի հիմքերից է նան գործին մասնակցող քաղաքացու մահը, որի դեպքում գործի կողմերից մեկը դուրս է մնում հետագա դատավարությունից, ինչը բացառում է դրա շարունակումը: Իսկ երկրորդ խումբը վերաբերում է այն հիմքերին, որոնց առկայությունը գործի քննության հետագա շարունակումը կարող է դարձնել անհնարին կամ դժվարացնել, ն դատարանը, ելնելով գործի
6
փաստական հանգամանքներից, յուրաքանչյուր դեպքում պետք է որոշի գործի հետագա քննության շարունակման նպատակահարմարությունը: Այդ իսկ պատճառով երկրորդ խումբ հիմքերն օրենքով սպառիչ թվարկված չեն, այլ դատարանին իրավունք է տրված օրենքով նախատեսված այլ դեպքերում նս կասեցնել գործի վարույթը: Այսինքն` գործի վարույթի կասեցումը չի կարող կրել ձնական բնույթ, իսկ դրա միակ նպատակը գործի շարունակմանը խոչընդոտող հանգամանքների վերացումն է: Մասնավորապես՝ գործին մասնակցող քաղաքացու մահվան դեպքում նրան իրավահաջորդով փոխարինելը հետապնդում է դատավարությունում այդ կողմի ներկայությունն ապահովելու ն դրա միջոցով նրա' Սահմանադրությամբ, օրենքներով ն այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իրավունքների, ազատությունների ն օրինական շահերի պաշտպանության ապահովման նպատակ, որի բացակայության դեպքում գործի վարույթը վկայակոչված հիմքով կասեցվել չի կարող, քանի որ իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացվել միայն շահագրգիռ անձի կողմից որոշակի դատավարական գործողություններ կատարելու դեպքում, այդ թվում նան' վերաքննիչ բողոք ներկայացնելու միջոցով (տե՛ս Սամվել, Սահակ ն Սուլթան Մարկոսյաններե ընդդեմ Լուսիկ Գնորգյանի ու մյուսների թիվ ԵԿԴ/0808/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.11.2013 թվականի որոշումը):
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները (...), ուսի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ. քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք՝ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ն կարգով:
Նույն օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռների ն նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն՝
1) գործին մասնակցող անձինք,
2) դատախազը՝ օրենքով նախատեսված դեպքերում,
3) գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների ն պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ,
7
4) այն անձինք, որոսց նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառվել է դատական տուգանք՝ դատական տուգանք կիրառելու մասին որոշման մասով:
ՀՀ. քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի:
Սահմանադրական դատարանը 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈՒ037 որոշմամբ արձանագրել է, որ դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է: Այս ինստիտուտն այն հիմնական ն էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավուքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես` Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով ն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը: Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին, չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից ն արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ Սահմանադրությամբ երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքի կարնոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը ն ուղղումը դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տես, ի թիվս այլի, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴՅ/0347/05/(3 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, ն դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան: կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձնականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Եվրոպական դատարանի դիրքորոշման համաձայն՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին ն անձին խոչընդոտում են հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տես Զսոււս Շհօօքծհօ (. Քօոճուց գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):
ՀՇ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին (մասնավորապես'՝ ԹօԱՇԼ :. ԷՐռոօօ գործով Եվրոպական դատարանի 04.12.1995 թվականի վճիռը, 36-րդ կետ, հ(ճուօոյցո /. 4ոտոօուց գործով Եվրոպական դատարանի 16.03.2010 թվականի վճիռը, 25-րդ կետ), փաստել է, որ
ծ
որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լիսի արդյունավետ, անձը պետք է ունենա իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ ն իրական հնարավորություն (տե՛ս «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերությունն ընդդեմ Մհեր Մուրադյանի թիվ ԿԴ./2503/03/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.05.2019 թվականի որոշումը):
Վերոգրյալ նորմերի ն իրավական դիրքորոշումների համակարգային վերլուծությունից բխում է, որ դատավարությունից նան մահվան դեպքում գործին մասնակցող անձանցից մեկի, այդ թվում՝ հայցվորի դուրս գալու պայմաններում դատարանը հայցվորի իրավահաջորդի միջնորդության հիման վրա որոշում է կայացնում հայցվորին նրա իրավահաջորդով փոխարինելու վերաբերյալ, եթե վիճեի իրավահարաբերությոնը թուլ է տալիս իրավահաջորդություն: Ընդ որում, նման պայմաններում դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, ինչից հետո մեկ տարվա ընթացքում հայցվորին փոխարինելու վերաբերյալ միջնորդություն չներկայացվելու դեպքում դատարանը պարտավոր է վերսկսել գործի վարույթը ն կայացնել հայցն առանց քննության թողնելու մասին որոշում: Մինչդեռ այն պայմաններում, երբ հայցվորի մահից հետո վիճելի իրավահարարերությունը բացառում է իրավահաջորդությունը, դատարանը պարտավոր է կարճել գործի վարույթը:
Վերը նշվածի համատեքստում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ որպես դատավարական իրավահաջորդության արգելք օրենսդիրը նան նախատեսել է պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված իրավունքների իրացումն այլ անձի կողմից` ի թիվս այլնի սահմանելով, որ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման պահանջի անցնելն այլ անձի չի թույլատրվում: Հետնաբար՝ նշված կանոնի իրավաչափ կիրառման տեսանկյունից դատարանը հայցվորի մահվան'՝ դատավարությունից դուրս գալու յուրաքանչյուր դեպքում պարտավոր է հայցի առարկայի ն հիմքի համադրված գնահատման արդյունքում պարզել` արդյո՞ք նյութաիրավական վեճը ծավալվել է հայցվորի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման պահանջի շուրջ, այսինքն` պաշտպանության ենթակա իրավունքն արդյո՞ք անխզելիորեն կապված է հայցվորի անձի հետ:
Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ այն պայմաններում, երբ վիճելի իրավահարաբերությունը չի բացառում իրավահաջորդությունը, դատարանը պարտավոր է պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ապահովել հայցվորի նյութաիրավական իմաստով իրավահաջորդի՝ նան գործով որպես դատավարական իրավահաջորդ հանդես գալու, դատաիրավական համապատասխան գործիքակազմերից օգտվելու հնարավորությունը՝ գործնականում դատարանի մատչելիության ն արդար դատաքննության իրավունքների երաշխավորման տեսանկյունից:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԱՎԴ/0040/01/22 քրեական գործով 25.01.2023 թվականին վճռել է. «Արմենակ Արշակի Ղադիմյանին մեղավոր ճանաչել ՀՀ 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի Էին մասով ն դատապարտել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի՝ 150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ
9
դրամ գումարի չափով: Արմենակ Արշակի Ղադիմյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնել անփոփոխ միեչն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ դրանից հետո՝ վերացնել: Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույց ճանաչված «ՕԹԲԷԼ ՃՏՈԹՃ4 1.6 Խ» մակնիշի """"Հ հաշվառման համարանիշի ավտոմեքենան վերադարձնել սեփականատիրոջը` Գուրգեն Հարազատի Մանուկյանին: Իրեղեն ապացույց չճանաչված «(47 21063» մակնիշի "5 հաշվառման համարանիշի ավտոմեքենան վերադարձնել սեփականատիրոջը` Հարություն Հայկի Մանուկյանին: Քաղաքացիական հայցը բավարարել մասնակիորեե. Արմենակ Արշակի Ղադիմյանից հօգուր Հարություն Հայկի Մանուկյանի բռնագանձել 687.000 (վեց հարյուր ութսուեյոթ հազար) ՀՀ դրամ' որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում, իսկ մնացած մասով քաղաքացիական հայցը թողնել առանց քննության՝ Հարություն Հայկի Մանուկյանին իրավունք վերապահելով հայց հարուցել քաղաքացիական դատավարության կարգով: Արմենակ Արշակի Ղադիմյանին պատկանող՝ շարժական ն անշարժ գույքի վրա դնել կալանք՝ 687.000 (վեց հարյուր ութսունյոթ հազար) ՀՀ դրամի չափով, որը պահպանել մինչն քաղաքացիական հայցի փաստացի կատարումը, իսկ դրանից հետո վերացնել»:
Հարություն Մանուկյանին հասցեագրված Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արարատի ն Վայոց ձորի մարզային բաժնի պետ Լ. Դանիելյանի 18.05.2023 թվականի թիվ 1/57 գրությամբ նշվել է, որ «ՀՀ Արարատի ն Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 18.04.2023թ. տրված թիվ ԱՎԴ/0040/01/22 կատարողական թերթի հիման վրա հարուցված թիվ 10576077 կատարողական վարույթով արգելանք է դրվել պարտապան Արմենակ Արշակի Ղադիմյանի համատեղ սեփականության իրավունքով պատկանող "Մ գույքերի վրա: Առաջարկվում է Ձեզ ՀՀ քաղաքացիական օրենագրքի 200-րդ հոդվածի համաձայն դիմել դատարաե՝ պարտապան Արմենակ Արշակի Ղադիմյանի անվամբ համատեղ սեփականության իրավունքով գրանցված անշարժ գույքի բաժնեմասն առանձնացնելու ն դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով: Գույքի նկատմամբ 18.05.2023թ. դրությամբ գործող սահմանափակումները պարզված չեն: Կից ուղարկվում է կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը ն կադաստրի հաղոդագրության պատճեն: (...)»:
Հարություն Մանուկյանը 25.12.2024 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան՝ պահանջելով «առանձնացնել Արմենակ Արշակի Ղադիմյանի բաժնեմասը 31-01-2000թ. տրված սեփականության իրավունքի թիվ """"' վկայականով ն 3107-2000թ. տրված թիվ """"Հ վկայականով Արարատի մարզ գ. Բերդիկում գրանցված պատասխանողների համատեղ սեփականության տնամերձ հողամասով բնակելի տնից ն տնամերձ հողամասից: Արմենակ Արշակի Ղադիմյանի բաժինն առանձնացնելը տեխնիկապես անհնարին լինելու դեպքում վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին՝ ստացված գումարը
ծ Առկա է անձնական տվյալ:
ծ Առկա է անձնական տվյալ:
Ց Առկա է անձնական տվյալ:
"Առկա է անձնական տվյալ:
Ք Առկա է անձնական տվյալ:
10
հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջն՝ յուրաքանչյուրի բաժիններին համաչափ»:
Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 17.03.2025 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Հարություն Մանուկյանը մահացել է 06.04.2025 թվականին:
Դատարանի 09.06.2025 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթն ըստ Հարություն Մանուկյանի հայցի ընդդեմ Արմենակ ն Մարիամ Ղադիմյանների ու Նունե Եղիազարյանի՝ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, կարճվել է այն պատճառաբանությամբ, որ «սույն քաղաքացիական գործով հայցվոր Հարություն Հայկի Մանուկյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Արմենակ Արշակի Ղադիմյանի, Մարիամ Կարապետի Ղադիմյանի, Նունե Ալբերտի Եղիազարյանի՝ համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքերից Արմենակ Արշակի Ղադիմյանի բաժիններն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում` անշարժ գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարն ընդհանուր սեփականության մասնակիցների միջն բաշխելու ն Արմենակ Արշակի Ղադիմյանի բաժնեմասերի արժեքի վրա բռնագանձում ւարածելու պահանջների մասին: ՔԿԱԳ տվյալեերի շտեմարանից արտատպված մահվան պետական գրանցման մասին 08.04.2025 թվականի թիվ 7815 ակտի համաձայե՝ Հարություն Հայկի Մանուկյանը մահացել է 06.04.2025 թվականին. տրվել է թիվ ԲԱցՑ2077 մահվան վկայականը: Վերոգրյալի հաշվառմամբ ն եկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն դեպքում վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը՝ Դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործի վարույթը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182- րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով, ենթակա է կարճման»:
Վերաքննիչ դատարանի 24.07.2025 թվականի որոշմամբ Կարինե Այվազյանի՝ որպես Հարություն Մանուկյանի իրավահաջորդի բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ
- «թիվ ԱՎԴ/ՈՅ0./02/24 դատական գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Հարություն Մանուկյանը հայց է ներկայացրել Դատարան՝ Արմենակ Ղադիմյանի, Մարիամ Ղադիմյանի, Նունե Եղիազարյանի՝ համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքերից Արմենակ Ղադիմյանի բաժիններե առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում անշարժ գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարն ընդհանուր սեփականության մասնակիցների միջն բաշխելու ն Արմենակ Ղադիմյանի բաժնեմասերի արժեքի վրա բռնագանձում ւփարածելու պահանջներով: Պահանջի հիմքում մասնավորապես դրվել է այն փաստական հանգամանքը, որ Արմենակ Ղադիմյանի կողմից Հարություն Մանուկյանի առողջությանը վնաս է պատճառվել ն քրեական գործով կայացված դատավճռով որոշվել է, որ հանցագործության հետնանքով տուժողի բուժման համար կատարված որոշակի ծախսերը պետք է հատուցվեն: Այնուհերն, Հարկադիր կատարման ծառայությունը հայցվորին առաջարկել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել դատարան: Այսինքն, նշվածից նախ հետնում է, որ տվյալ դեպքում իրավահարաբերությունը վերաբերում է առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունքի իրացմանը (դատավճռով որոշված հատուցումը ստանալուն), որպիսի իրավունքը համարվում է անձի հեւր անխզելիորեն կապված իրավունք: Այլ կերպ ասած, տվյալ
11
դեպքում բաժիններե առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում` անշարժ գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարե ընդհանուր սեփականության մասնակիցների միջն բաշխելու ն պատասխանողի բաժնեմասերի արժեքի վրա բռնագանձում տարածելու պահանջի իրավահաջորդություն թույլ տալու հարցի պարզման համար առանցքային նշանակություն ունի հայցի փաստական հիմքերի բովանդակությունը, մասնավորապես՝ այե, թե հայցվորը նման պահանջ ներկայացնելով իր որ իրավունքների վերջնական ն արդյունավետ իրականացմանն է ձեռնամուխ եղել, քանի որ ըստ հայցի փաստական հիմքերի հնարավոր են իրավահարաբերություններ, որոնք թույլ կրան նման պահանջի իրավահաջորդություն, իսկ սուն դեպքում` հայցի փաստական հիմքերի ուսումնասիրությունից հետնում է, որ իրավահարաբերությունը թուլ չի փալիս իրավահաջորդություն, քանի որ հայցվորը սույն գործով իր կենդանության օրոք ձեռնամուխ է եղել իր այնպիսի իրավունքի վերջնական ն արդյունավետ իրականացմանը, որն անխզելորեն կապված է եղել իր անձի հետն թույլ չի տալիս իրավահաջորդությամբ փոխանցում այլ անձի»,
- «վերոգրյալ իրավակարգավորումները կիրառելով սույն գործի վերը նշված փաստերի եկատմամբ` Վերաքննիչ դատարանը գտեում է, որ սուն քաղաքացիական գործի շրջանակներում կայացված դատական ակտը բողոքարկելու իրավունք Բողոքաբերը չունի, քանի որ անկախ նրանից Բողոքաբերը հանդիսանում է հայցվորի նյութական իրավահաջորդը, թե ոչ, այն սույն գործով չի հանգեցնում դատավարական իրավահաջորդության: Հիմք րնդունելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքենիչ բողոքը ներկայացվել է վերաքենիչ բողոք բերելու իրավունք չունեցող անձի կողմից, ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի Էին մասի 4-րդ կետի հիմքով վերաքենիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման»:
Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները ն սուն գործի փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետնյալ պատճառաբանությամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ընդհանուր գույքի վրա բռնագանձում տարածելու միջոցով կատարողական վարույթը շարունակելու համար անհրաժեշտ է կատարողական վարույթում պահանջատիրոջ կարգավիճակ ունեցող անձի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածով նախատեսված իրավունքի իրացում, որի դեպքում, թեն օրենսդիրը նախատեսել է հայց ներկայացնելու անհրաժեշտություն, սակայն այդպիսի հայցն ուղղված է ոչ թե դատարան դիմող անձի խախտված կամ վիճարկվող իրավունքի պաշտպանությանը, այլ կատարողական վարույթում դատական կարգով լուծում պահանջող հարցի լուծմանը, կատարողական վարույթում պահանջատիրոջ կարգավիճակ ունեցող անձի՝ այդ կարգավիճակից բխող օրենքով պահպանվող որոշակի շահերի իրացմանը: Համապատասխանաբար ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ քննարկվող հայցատեսակի հիման վրա հարուցված գործի քննության ակնկալվող վերջնարդյունքը ոչ թե դատական պաշտպանության դիմած անձի խախտված կամ վիճարկվող իրավունքի պաշտպանությունն է, վեճի ըստ էության լուծումը, այլ օրինական ուժի մեջ մտած, պարտադիրության ն կատարելիության հատկանիշ ձեռք բերած դատական ակտի հարկադիր կատարման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Այս առումով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ
12
հոդվածով նախատեսված հայցատեսակը դատական ակտի հարկադիր կատարման գործընթացի նկատմամբ ունի օժանդակող նշանակություն: Նման հայցի հիման վրա հարուցվող դատական վարույթն էլ որոշակի առումով հետապնդում է կատարողական վարույթը սպասարկելու, պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու գործընթացում այդ գույքի նկատմամբ այլ անձանց իրավունքների հետ կապված խոչընդոտները դատական կարգով հաղթահարելու, այդ անձանց նախապատվության կամ այլ իրավունքների իրացումն ապահովելու, մեծ հաշվով` կատարողական վարույթի նկատմամբ օրենքով նախատեսված դեպքերում ն չափով դատական հսկողություն իրականացնելու նպատակ:
Տվյալ գործերով առաջին ատյանի դատարանը հիմնականում գործ ունի այնպիսի իրավիճակների հետ, երբ քաղաքացիական շրջանառության մասնակիցների միջն ծագած վեճն արդեն իսկ ըստ էության լուծված է, խախտված կամ վիճարկվող իրավունքը պաշտպանված է, ն առաջացել է կայացված ակտի հարկադիր կատարման ընթացքում ծագած խոչընդոտները վերացնելու անհրաժեշտություն: Այլ կերպ ասած, օրինական ուժի մեջ մրած դատական ակտի առկայության պայմաններում սուբյեկտիվ իրավունքի պաշտպանությունն արդեն իսկ տեղի ունեցած իրողություն է, որպիսի պայմաններում պարտատերն ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին հայց է ներկայացնում դատարան ոչ թե իր իրավունքների պաշտպանության, այլ խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում կայացված ն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանն օժանդակելու նպատակով (տե՛ս «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն ընդդեմ Նորիկ Միքաելյանի թիվ ԵԴ/5019//02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.06.2025 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ դատական ակտերի հարկադիր կատարման իրավահարաբերությունների շրջանակներում պետությունը պարտավոր է ապահովել ոչ միայն պահանջատիրոջ դատական պաշտպանության ն արդար դատաքննության, այլ նան սեփականության իրավունքը: Պահանջի իրավունքը, եթե այն բավականաչափ հիմնավորված է կատարելի լինելու համար, առավել նս, եթե բխում է դատական ակտից, համարվում է սեփականություն Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստով: Վերոգրյալից հետնում է, որ օրեսսդիրը պարտավոր է պատշաճ կերպով կարգավորել դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի հասարակական հարաբերությունները ն ստեղծել կայոն իրավական հիմք դատական ակտերի պարտադիրության ու կատարելիութան սահմանադրական ն կոնվենցիոն սկզբունքների իրացումն ապահովելու համար (տե՛ս, օրինակ, «Յունիբանկ» ՓԲԸ-ն րնդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Սահմանադրության 10-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչֆվում ն հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձները:
Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրավունք:
Եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներում արտահայտել է իրավական այն դիրքորոշումը, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար
13
դատաքննության իրավունքը կդառնա երնակայական իրավունք, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ վերջնական ն պարտադիր ուժ ունեցող դատական որոշումները մնան անկատար (տե՛ս հօքոտեյ /. ՇՐօօօՇօ գործով Եվրոպական դատարանի 19.03.1997 թվականի վճիռը, 40-րդ կե, Խ/(օՏեօՇօյսօԼօ ժ. (օկ: (Խօ. 2) գործով Եվրոպական դատարանի 29.03.2006 թվականի վճիռը, 85-րդ կետ, ԷհօօհօԼդճո '. ձոտօոօ գործով Եվրոպական դատարանի 01.12.2009 թվականի վճիռը, 66-րդ կետ):
Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման համաձայն՝ պահանջի իրավունքը, եթե այն բավականաչափ հիմնավորված է կատարելի լինելու համար, առավել նս, եթե բխում է դատական ակտից, համարվում է սեփականություն՝ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով (տե՛ս Տմճո ՏՒօօ( ԽօՈՈՉօՒԹՏ զոժ Տ(ՐՕՈՏ 4ոժՐօժժ5 /. ՇՐօօՇՉօ գործով Եվրոպական դատարանի 09.12.1994 թվականի վճիռը, 59-62-րդ կետեր, (օՋԱԼօքօս(օս '/. ՇՒՉՇՇՇ գործով Եվրոպական դատարանի 2103.2002 թվականի վճիռը, 22-25-րդ կետեր, հոոօքշյօմ Մ. ԽսՏՏ0 գործով Եվրոպական դատարանի 23.10.2003 թվականի վճիռը, 45-րդ կեւր, Քսւզօց ս. ԽսՏՏ0 (Խօ. 2) գործով Եվրոպական դատարանի 15.01.2009 թվականի վճիռը, 87-րդ կետ):
Եվրոպական դատարանը նշել է, որ դիմումատուի օգտին կայացրած վճռի կատարմանը հասնելու անհնարինությունը բերում է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին նախադասությամբ սահմանված՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքի միջամտության (տե'ս Ճհճօհճէոյ/ճո '. 4ոտօուօ գործով Եվրոպական դատարանի 01.12.2009 թվականի վճիռը, 68-րդ կետ):
Դատական ակտով սահմանված պահանջի իրավունքը ենթակա է պաշտպանության նան սեփականության իրավունքի երաշխավորման համատեքստում, քանի որ կոնվենցիոն նորմի իմաստով գույք է համարվում ոչ միայն գոյություն ունեցող նյութական միջոցը, այլ նան նյութական միջոցը ձեռք բերելու օրինական սպասելիքը (տե՛ս ք՛Քօ Մ. ԸՐօցնօ գործով 11.06.2009 թվականի վճիռը, կետ 44):
Ինչպես արդեն իսկ վերը նշվեց, Հարություն Մանուկյանը, թիվ ԱՎԴ/0040/01/22 քրեական գործի շրջանակներում իրացնելով իր անձի հետ անխզելիորեն կապված` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում ստանալու պահանջի իրավունքը, քաղաքացիական հայցի մասնակիորեն բավարարման արդյունքում այլնս ձեռք է բերել օրինական ուժի մեջ մտած դատական ակտից բխող պահանջի իրավունք, համապատասխան նյութական միջոցն ստանալու օրինական ակնկալիք, ինչը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով ենթակա է պաշտպանության որպես սեփականություն: Միաժամանակ վերը նշված գործի շրջանակներում տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթն ավարտվել է, ն Հարություն Մանուկյանին առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով դիմել դատարան՝ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջով:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ, համապատասխանաբար, սույն գործով հայցի առարկան ընդհանուր գույքում բաժնի վրա բոնագանձում տարածելու պահանջն է, որի քննության ակնկալվող վերջնարդյունքը ոչ թե հայցվորի խախտված, տվյալ դեպքում՝ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունքի պաշտպանությունն է` միջնորդավորված այդ իրավահարաբերության շուրջ ծավալված վեճի ըստ էության լուծմամբ,
14
այլ՝ 25.01.2023 թվականի օրինական ուժի մեջ մտած, պարտադիրության ն կատարելիության հատկանիշ ձեռք բերած դատական ակտի հարկադիր կատարման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, դրա կատարմանն օժանդակելը՝ նկատի ունենալով, որ սուբյեկտիվ իրավունքի պաշտպանությունն այլնս տեղի ունեցած իրողություն է: Ընդ որում, հաշվի առնելով, որ ներկայացված հայցը տվյալ դեպքում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հարկադիր կատարման գործընթացի նկատմամբ ունի օժանդակող նշանակություն, հարուցված դատական վարույթն էլ որոշակիորեն հետապնդում է կատարողական վարույթը «սպասարկելու» նպատակ՝ հարկ է ընդգծել, որ վերը նշված դատական ակտի կատարելիությունը գործնականում ապահովելը, տվյալ դեպքում` ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու եղանակով, սույն դեպքում ծառայում է հայցվորի սեփականության իրավունքի երաշխավորմանն ու պաշտպանությանը:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ
- «իրավահարաբերությունը թույլ չի տալիս իրավահաջորդություն, քանի որ հայցվորը սույն գործով իր կենդանության օրոք ձեռնամուխ է եղել իր այնպիսի իրավունքի վերջնական ն արդյունավետ իրականացմանը, որն անխզելորեն կապված է եղել իր անձի հետն թույլ չի տալիս իրավահաջորդությամբ փոխանցում այլ անձի»
ն եզրահանգելով, որ
3 «Անուն քաղաքացիական գործի շրջանակներում կայացված դատական ակտը բողոքարկելու իրավունք Բողոքաբերը չունի, քանի որ անկախ նրանից Բողոքաբերը հանդիսանում է հայցվորի նյութական իրավահաջորդը, թե ոչ, այն չի սույն գործով չի հանգեցնում դատավարական իրավահաջորդության»,
անտեսել է, որ տվյալ դեպքում թեն իրավահարաբերությունը ծավալվել է 25.01.2023 թվականի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումն ապահովելու նպատակով, այդուհանդերձ պաշտպանության ենթակա իրավունքը տվյալ դեպքում հայցվորի անձի հետ անխզելիորեն կապված՝ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում ստանալու պահանջի իրավունքը չէ` նկատի ունենալով նշված իրավունքն արդեն իսկ պաշտպանված լինելու, դրա իրացման շուրջ ծագած վեճն այլ գործի շրջանակներում այլես լուծված լինելու հանգամանքները:
Հետնաբար՝ ստորադաս դատարանների հետնությունն առ այն, որ տվյալ դեպքում վիճելի իրավահարարերությունը բացառում է իրավահաջորդությունը, հետնաբար՝ գործի վարույթը ենթակա է կարճման, Վճռաբեկ դատարանը գնահատում է անհիմն՝ հաշվի առնելով, որ սույն գործ շրջանակներում ծավալված իրավահարաբերություններում դատավարական իրավահաջորդությունը բացառող կանոն օրենսդիրը չի նախատեսել, որպիսի պայմաններում գործի վարույթը ենթակա էր կասեցման՝ մինչն իրավահաջորդության հարցի` պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում լուծումը:
Համապատասխանաբար, վիճելի իրավահարարերությունում դատավարական իրավահաջորդութան թույլատրելիությունը բացառող հանգամանքի բացակայության պայմաններում անհիմն է նան Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, որ Կարինե Այվազյանը տվյալ դեպքում չուներ դատական ակտը բողոքարկելու իրավական հնարավորություն:
15
Վերոգրյալի հիման վրա Վճոաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածների ու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի այնպիսի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը:
Այսպիսով` վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ. քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի ն 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 24.07.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.07.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ս. ՄԵՂՐՅԱՆ
Զեկուցող է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 սեպտեմբերի, 2026 թ.
- Գործի #:
- ԱՎԴ/1301/02/24
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
