Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ադամյան — ՀԿԴ/0154/01/22
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Ադամյան — ՀԿԴ/0154/01/22

Վճռաբեկ դատարանՀԿԴ/0154/01/2221 հոկտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2021 թվականի հունիսի 26-ին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 1542րդ հոդվածի Լին ն 2րդ մասերի հատկանիշներով հարուցվել է թիվ 37157621 քրեական գործը: 2021 թվականի հոկտեմբերի 2Լին Գարիկ Մանվելի Ադամյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Նույն օրը մեղադրյալ Գ.Ադամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու

Ամբողջ Տեքստ

Թ 97.--

ՒՐ Մ Կ հ ՀԿԴ/0154/01/22

ՄՐ Վ

ՍԱՎ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության

հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր Ս.Խաչատրյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր Կ.Ամիրյան

դատավորներ Ա.Նահապետյան

Ա.Մարտիրոսյան

2025 թվականի հոկտեմբերի 21-ին քաղաք Երնանում

ՀԸ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն

հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նան՝ Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ՝ Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով Գարիկ Մանվելի Ադամյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նան՝

2

Վերաքննիչ դատարան|՝ 2024 թվականի սեպտեմբերի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2021 թվականի հունիսի 26-ին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 1542րդ հոդվածի Լին ն 2րդ մասերի հատկանիշներով հարուցվել է թիվ 37157621 քրեական գործը:

2021 թվականի հոկտեմբերի 2Լին Գարիկ Մանվելի Ադամյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նույն օրը մեղադրյալ Գ.Ադամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2021 թվականի նոյեմբերի 2-ին մեղադրյալ Գ.Ադամյանը ձերբակալվել է:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ մեղադրյալ Գ.Ադամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 1 (մեկ) ամիս ժամկետով:

2021 6թվականի նոյեմբերի 16ին քրեական գործը մեղադրական

եզրակացությամբ ուղարկվել է Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր

իրավասության դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ Գ.Ադամյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը թողնվել է անփոփոխ:

Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր

իրավասության դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 24ի որոշմամբ Գ.Ադամյանի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցը փոխարինվել է գրավով:

2022 թվականի հոկտեմբերի 26-ին քրեական գործն ըստ ընդդատության ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան):

3

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 23-ի դատավճռով Գ.Ադամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Նշանակված պատժին հաշվակցվել է Գ.Ադամյանի անազատության մեջ գտնվելու ժամկետը՝ 1 (մեկ) ամիս 23 (քսաներեք) օրը, ն թողնվել է ազատազրկում՝ 3 (երեք) տարի 4 (չորս) ամիս 7 (յոթ) օր ժամկետով: 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ գործող քրեական օրեմսգիրք) 84-րդ հոդվածի կիրառմամբ` նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ն սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով:

Յ ՇՇԸ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Մ.Անտոնյանի ն պաշտպան Վ.Սարգսյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանն իր՝ 2024 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել է անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5... Բողոքաբերը փաստարկել է, որ Գ.Ադամյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը համարելով իրավաչափ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա, մասնավորապես՝ կիրառվել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման:

Բողոքաբեր`՝ պնդմամբ ստորադաս դատարանները համակողմանի

գնահատման չեն ենթարկել տվյալ դեպքում խախտված հասարակական հարաբերությունների բնույթը, հանցանքի վտանգավորության աստիճանը ն

4

կատարման եղանակը, ինչպես նան հաշվի չեն առել, որ Գ.Ադամյանը չի ընդունել իրեն մեղսագրված արարքը, չի համագործակցել քրեական հետապնդման մարմինների հետ, հերքել է իր կողմից ընտրակաշառք տալու հանգամանքը:

Ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանները նան չեն մատնանշել որնէ փաստական հանգամանք, որը, նվազեցնելով կատարված հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը, հնարավորություն կտար եզրահանգելու, որ տվյալ պարագայում արդարացված է նշանակված պատիժը Գ.Ադամյանի կողմից պայմանականորեն կրելը:

Բողոքերը միաժամանակ գտել է, որ վիճարկվող դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի՝ Դավիթ Ալեքսանյանի, Դավիթ Հովհաննիսյանի, Վանյա Բեգյանի նե Նարեկ Սարգսյանի վերաբերյալ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին:

5.2. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 18-ի որոշումը բեկանել ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ:

Վճռաբեկ բոդոքի պատասխանը.

6. Ըստ Գ.Ադամյանի պաշտպան Վ.Սարգսյանի՝ վճռաբեկ բողոքն անհիմն է ն ենթակա է մերժման:

Պաշտպան Վ.Սարգսյանի պնդմամբ՝ Գ.Ադամյանի պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանքները, նրա անձը բնութագրող տվյալները ն ծանրացնող հանգամանքների բացակայությունն էականորեն նվազեցնում են կատարված հանցագործության հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը ն հիմք են տալիս եզրահանգելու, որ ազատազրկման ձնով նշանակված պատիժն առանց նրա կողմից փաստացի կրելու՝ հնարավոր է հասնել պատժի նպատակների իրացմանը:

Վճռաբեկ բոդոքի քննության համար էական նշանակություն ունեցոդ փաստական հանգամանքները.

7. Գ.Ադամյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել, ն նա մեղավոր է ճանաչվել այն արարքի համար,

5

որ. «(...) (Կյուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողին անձամը տվել է կաշառք, որպիսի գործողությունն արտահայտվել է հեվնյալում.

Ժորա: րրրզի "ո համայնքի """"""" բնակավայրի բնակիչ Գարիկ Ադամյանը, հանդիսանալով ՀՀ նախագահի՝ 2021 թվականի մայիսի 10-ի հրամանագրով 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընփրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու ն ընդգրկված լինելով դաշինքի պատգամավորի թեկնածուների ցուցակի 226-րդ համարում՝ 2021 թվականի հունիս ամսվա ընթացքում ծնուլների հետ այցելել է իր ինտանիքի հեւր մրերիմ հարաբերությունների մնջ գին Մ" մարզի" համայնքում հաշվառված, բնակվող ն ընտրելու իրավունք ունեցող ԱՎ-ի տուն, որտեղ, ԱՎ-ին ն նրա ըերանիքի անդամներին հայտնելով իր կողմից «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքով որպես պատգամավորի թեկնածու առաջադրվելու մասին՝ խնդրել է 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ընտրություններում քվեարկկ 6-րդ համարի քվեաթերթիկում նշված «Պատիվ ունեմ» կուսաւկցությունների դաշինքի օգտին: Միաժամանակ, նպատակ ունենալով ընտրության արդյունքների ամփոփման, այն է` քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում ատուգել նշված անձանց կողմից «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկելու հանգամանքը` առաջարկել է ընտրված քվեաթերթիկի վերին աջ անկյունային հավփվածը ծալելու, այնուհետն ուղղելու միջոցով թողնել այդ փաստր հաստատող՝` ծալվածքի տեսքով հատուկ նշան, ինչի մասին հետագայում` 2021 թվականի հունիսի 19-ին՝ ժամի 22:38-ին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, նրնին հայտնել է ԱՎ-ի հարս1.Ժին:

Այնուհետն՝ 2021 թվականի հունիսի 1718ն ընկած ժամանակահատվածում՝ ժամը 18-19-ի սահմաններում, Գարիկ Ադամյանը միայնակ գնացել է ԱՎ-ի տան բակ ն «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Ա.Վ-ին առձեռն տվել է 20.000 ՀՀ դրամ կաշառք»:

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 338-339:

6

8. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 23-ի դատավճռի համաձայն` «(...) Ամբաստանյալ Գարիկ Մանվելի Աղամյանի նկատմամբ պատժի տեսակը որոշելիս դատարանը հաշվի է առնում հեպտեյալը.

- նրա կողմից ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 124.2 հոդվածի 2-րդ մատով կատարված հանցագործության բնույթը ն հանրության համար վտանգավորության աստիճանը, մասնավորապես` այն, որ նրան վերագրվում է մարդու ն քաղաքացու սահմանադրաւկան իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված միջին ծանրության հանցագործություն,

Ը խախրված հասարակական 6հարաբերությունների սռցիալական

նշանակությունը,

-` պատասխանատվություւն ն պատիժը մեղմացնող հանգամանքները, մասնավորապես՝ այն, որ երա խնամքին են գտնվում երկու մանկահասակ երեխաները, աշխատավայ իի Դ մարզի" հաայնքապետարանից,

ներկայացրել է դրական բնութագիր, նախկինում դատված չի եղել, ընդունել է իր արարքի փասվական կողմի,

- զվատասխանատվություն, կամ պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը:

Դատարանը, հաշվի առնելով Գարիկ Մանվղի Ադամյանի կատարած

հանցանքի հանգամանքները, նրա անձ, բնութագրող 6 փվյալները, պատասխանամվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը, պատասխանատվությունը ն պատիժը ծանրացնող հանգամանքների

բացակայությունը, գտնում է, որ ՀՀ քրեական նոր օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով, նրա նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 124.2 հոդվածի 2-րդ մասով (համապատասխաւնում է ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի Լին մասին) նախատեսված արարք կատարելու համար որպես պատիժ պեւրք է նշանակել ազատազիկումը՝ 3 (երեք) փարի 6 (վեց) ամիս ժաւմկեվով:

Հիմք ընդունելով ՀՀ քրեական նոր օրենսգրքի 79-րդ հոդվածի 3րդ մասր՝ դատարունր գտնում է, ոլ, ամիաարանյալ Գարիկ Մանվելի Ադամյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատժին պետք է հաշվակցել աւյն քրեական

7

գործով անազավության մեջ գտնվելու 1 (մեկ) ամիս 23 (քսաներեք) օրր ն նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկումը՝ 3 (երեք) փարի 4 (չորս) ամիս 7 (յոթ) օր ժամկեվով:

(-.)

Ամբաստանյալ Գարիկ Մանվելի Ադամյանի կողմից իր նկատմամբ նշանակված պատիժը կրելու հարցրի լուծելիս, դատարանը հաշվի է առնում հետեյալ հանգամանքները`

-Աամրաարանյալ Գարիկ Մանվելի Ադամյանի կատարած հանցանքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին,

- ամբաստանյալ Գարիկ Մանվելի Ադամյանի պատասխանատվությունը ն պատիժը ծանրացնող հանգամանքները բացակայում են, նրա անձր բնութագրող, պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանքների համաձայն՝ երա խնամքին են գտնվում երկու մանկահասակ երեխաները, ներկայացրել է դրական ծառայողական բնութագիր, նախկինում դատված չի եղել, ընդունել է իր արարքի փաստական կողմը:

Մեջբերված ն վերլուծված փաարական տվյալների համակցությունը դատարունի գնաւհապտմաւմը վկայում է ամիաարանյալ Գարիկ Մանվելի Ադամյանին ազավությունից զրկելու աննպատակահարմարության ն առանց պատիժը փաստացի կրելու պատժի նպատակներին հասնելու հնարավորության մասին, որը ոխում է նան պատիժ նշանակելու կարնորագույմ մարդասիրության ակզբունքի պահանջներից:

Դատարանն ընդգծում է, որ վերոնշյալ հանգամանքներն էականորեն նվազեցնում են հանցավորի անեի ն նրա կատարած արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը ն վկայում են նշանակված պատիժն առանց փասվացի կրելու ամբաարանյալի ուղղվելու հնարավորության մասին:

Այլ կերպ, դատարանը գտնում է, որ ՀՀ քինական նոր օրենսգիքի 55-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց Գարիկ Մանվելի Ադամյանի կողմից իր նկատմամբ ազատազիկման ձնով նշանակված պատիժը կրելու, հետնարբար՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրաոմամը նշանակված պատիժը պեղմք է պայմանականորեն չկիրառել:

8

ՀՀ քրեական նոր օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ Գարիկ Մանվելի Ադամյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու պայմաններում, դատարանը գտնում է, որ Գարիկ Մանվելի Ադամյանի նկատմամիը պետք է սահմանել փորձաշրջան 3 (երեք) տարի ժամկերով՝ փորձաշրջանի ընթացքում նրա վրա դնելով պարտականություններ՝

- առանց դատապարվյալի վարքագծի նկատմամբ վերահակողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության չլքել Հայաստանի Հանրապետության տարածքը,

- բնակության վայրը փոխելու դեպքում սեղմ ժամկետում իր նոր բնակության վայրի հասցեն հայտնել դատասւպարմյալի վարքագծի նկատմամի վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին: (...)»

9. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, նշել է. «(...) /Այխդրադառնալով ամբաարանյալ Գարիկ Ադամյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը կրելու անհրաժեշտությանը (ազատազրկման ձեռվ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառկլու հնարավորությանը) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանի դատավճռում վկայակոչված ամիասվտաւնյալի անձր բնութագրող տվյալները, պատասխանամվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, բավարար է գալու այն եզրահանգման, որ ամբաարանյալ Գարիկ Ադամյանի ուղղումը հնարավոր է առանց ոնալ (իրական) պատիժ նշանակելու:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալի նկատմամը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով Դատարանը գործել է արդարության քրեաիրավական ակզբունքի շրջանակներում` ապահովելով ինչպես կիրառվող օրենսդրության, այնպե էլ 6պետական հակազդեցության համաչափությունը կատարված հանցանքին, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանի դատավճռում վկայակոչված հանգամանքների վկայում են այն մասին, որ ամբաստանյալ Գարիկ Ադամյանի նկատմամի ազատազիկման ձնով նշանակված

2 Տես քրեական գործ, հատոր 6, թերթեր 192-237:

9

պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքով ամրագրված պազտժի նպատակներին:

952 Վերաքննիչ դավփարանը, ի թիվս այլնի, հաշվի է առնում հետնյալ հանգամանքները`

- ամբաստանյալ Գարիկ Ադամյանի պատասխանավպվությունը ն պատիժը ծանրացնող հանգամանքները բացակայում են,

-ամմբաարանյալի խնամքին են գտնվում երկու մանկահասակ երեխաները,

-ամմբրաարանյալն ունի դրական ծառայողական բնութագիր,

-Վամրաարանյալը նախկինում դատված չի եղել,

-ամրաարանյալն ունի բարձրագույն կրթություն,

բ րեր Հ "Հ համայնքի ղեկավարի առաջին տեղակալի կողմից

տրված տեղեկանքի՝ ամբաարանյալն աշխատում է" համայնքապետարանի աշխատակազմում: որպես քաղաքաշինությաւն, հողաշինության,

գյուղափտնպտեսության ն բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ,

- 2024 թվականի օգոսվտսի 26-ին Վերաքննիչ դատարանում տեղի ունեցած դատական նիատի ընթացքում Պաշվպաւնը նշեց, որ ամբաստանյալի խնամքին են նան հաշմանդամություն կարգ ունեցող ծնողները, որի հեր կապված Դատախազը առարակություն չներկայացրեց: Ընդ որում, գործի նյութերում առկա են ամբաարանյալի ծնողների հաշմանդամության կարգ ունենալը հավաստող փատրաթղթեր:

Վերոշարադրյալի լույսի ներքո Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելով հնարավոր է հասնել պատժի նպատակների իրացմանը, այդ թվում ապահովել հասարակությունում ամբաստանյալի վերասոցիալականացումը:

9.6. Ինչ վերաբերում է խախտված հասարակական հարաբերությաւն բնույթի ու կարնորության ն վերջիններիս հեր կապված մնացյալ հանգամանքների վերաբերյալ Դատախազի փաարարկին` Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ներկայացված փաստարկը պետք է դիտարկել ինչպես արարքի, այնպես էլ` անձի հանրային վտանգավորության փեսանկյունից: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը չի անտեսում արարքի բնույթն ու խախտված հասարակական հարաբերության

10

սոցիալական նշանակությունը: Միաժամանակ, Վերաքննի։ Օ։»դատարանն արձանագրում է, որ այն որոշման 95րդ կետում նշված հանգամանքները նվազեցնում են ամբաստանյալ Գարիկ Ադամյանի վտանգավորության աստիճանը, իսկ արարքի ծանրության աստիճանը (արարքը ոչ թե միջին ծանրության է, այլ՝ ծանր) բնույթն ու անձի վտանգավորության աարիճանը պետք է գնահատվեն հավասարակշոված: Արարքի ծանրության աստիճանը սույն դեպքում չի կարող ինքնին չեզոքացնել այն որոշմամի ն Դատարանի դատավճոռվ փաստարկված հանգամանքների իրավաչափությունն այնքան, որ բացառի անձի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրատելի, հեւտնարբար` նշյալ փաստարկը չի չեզոքացնում Դավաւրանի իրավաչափ հեզնությունները:

97. Ինչ վերարերում է Դատախազի մնացյալ փաստարկներին, ապա դրանք առավելապես կազմում են մեղադրանքի փաստական կողմի ն չեն արտափայտում կոնկրետ քննության առարկա գործի առանձնահապկություններից բխող իրավիճակը, հետնաբար դրանք պատիժը պայմանականորեն չկիրաոկուն խոչընդոտող առարկայական փաստարկներ չեն ն քննարկվող հարցի տեսանկյունից որոշիչ նշանակություն չեն կարող ունենալ:

10. Այսպիսով, քննարկվող դեպքում հաղթահարվում է պատիժը

պայմանականորեն չկիրառելու ինստիտուտի կիրառման հիմքում ընկած անհրաժեշտ պայմանը, այն է՝ դատարանի համոզվածությունն ու վատահությունն առ այն, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առաւնց իրական պատիժ կրելու:

Ամփոփելով: Վերաքննիչ դատարանը (..) հանգում է հետնության, որ Դատարաւեր եկել է իրավաչափ եզրահանգման:

Վերաքննիչ դատարանը փաստում է, որ (..) պատիժը պայմանականորեն չկիրառելը համապավզտասխաւնում է վերջինիս էությանը, հետնաբար ներկայացված վերաքննիչ բողոքները ենթակա են մերժման, իսկ վիճարկվող դատավճիոր պեվք է թողնել անմովտխ: (...)»:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 7, թերթեր 58-93:

11

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՞ր են արդյոք Գ.Ադամյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2րդ մասով ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:

11. ՀՀ գործող քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն՝

«Լ Եթե դատարանը հանցանք կատարած անձի նկատմեաւմը կարճաժամկետ: ազատազրկման, կարգաւպահական գումարտակում պահելու կամ ազատազիկման ձեռով պատիժ նշանակելիս հանգում է հենության, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց պատիժը կրելու ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մեւսին:

(-.)

4. Պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պետք է հաշվի աոնի հետնյալ հանգամանքները.

1 անձին մեղսագրվող հանցանքի բնույթն ու վփանգավորությունը,

2) պատիժը մեղմացնող ն ծանրացնող հանգամանքները,

3) հանցանք կատարածի անձը,

4) պատճառած վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պահանջի բացակայությունը կամ այն հազտուցած կամ այլ կերպ հարթած լինելու հանգամանքը, եթե հանցագործությամբ վնաս է պատճառվել:

(:-.)»:

111. Վճռաբեկ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն

չկիրառելու հարցերին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում, որոնցով արտահայտված իրավական

4 Տե՛ս, ի թիվս այլնի, Վճռաբեկ դատարանի` Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/01:3/01/13, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյսուի ն Ռուբեն Գուլգույյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի զործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴՉ/0026/01/19 որոշումները:

12

դիրքորոշումները վերաբերելի մասով (աճոջ ուսնճոճ ւ) շարունակում են կիրառելի լինել նան գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ»:

11.2. Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական

դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը վերստին փաստում է, որ դատարանի համոզվածություն, ն վստահությունն այն մասին, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվորեն գոյություն ունեցող այնպիսի տվյալնեի համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը ն վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ թեն պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որնէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետնությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նան հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի Ա բնույթի ամբողջական գնահատման վրաշ՝ հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, հանցանքի սուբյեկտիվ կողմի ձենը ն տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները ն այլն՛:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը նս մեկ անգամ փաստում է նան, որ արարքի հանրային վտանգավորության բնույթի որոշման հարցում կարնոր նշանակություն ունն խախտված քրեաիրավական նորմով պաշտպանվող

5 Տես Վճռաբեկ դատարանի` Նարեկ Ադամյանի ն Անդրանիկ Ավագյանի գործով 2025 թվականի մարտի 21-ի թիվ ԳԴԼ/0036/01/23, Կարեն Խաչատրյանի գործով 2025 թվականի ապրիլի 10- ի թիվ ՀԿԴ/0053/01/24 որոշումները:

օ Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանին բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Առարատ Ավագյանի ն Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 3Լի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:

7 Տես Վճռաբեկ դատարանի՝ Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրւրչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհանիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննիսյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 ն այլ որոշումները:

13

հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, ն որ պատիժ նշանակելիս ու պատժի կրման նպատակահարմարության հարցը լուծելիս դատարանները պարտավոր են հաշվի առնել տվյալ ժամանակահատվածում քրեական օրենսդրությամբ պահպանվող կոնկրետ հասարակական հարաբերության սոցիալական նշանակություն, ադ ոլորտոմ ապետութան քրեական

քաղաքականության ուղղվածությունը::

12 ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

«Թեկնածուներից, կուսակցություններից (կուսաւկցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաճձեռնություններից որեէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընփրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողի կամ այլ անձի համար կաշառք տալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որնէ այլ առավելություն առաջարկելը, խոարանալը կամ փրամադրելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց փարի ժամկետով»:

121 ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հանցակազմը դասվում է սահմանադրական իրավունքների ն ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների շարքին ն բնութագրվում որպես հանցավոր արարք, որը ոտնձգում է քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացման դեմ: Ուստի օժտված է հասարակական ն հանրային բարձր վտանգավորությամբ, քանի որ ընտրական իրավունքի ազատ իրականացումը հանդիսանւմ է սահմանադրական կարգի հիմունքնեից մեկը ն

ժողովրդավարության առանցքային հենասյուն::

Միննույն ժամանակ, տվյալ հանցակազմի՝ հասարակական ն հանրային բարձր վտանգավորությունը պայմանավորվում է նան հանցագործության սուբյեկտիվ կողմի հատկանիշով, մասնավորապես այն հանգամանքով, որ հանցանք կատարող անձը գործում է ուղղակի դիտավորությամբ:

Հ Տես Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի ԵՇԴ/0029/01/08 որոշման 14-րդ կետը:

5 Տե՛ս ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածը:

14

Ընդ որում, նշված հանցավոր արարքը դասվում է կոռուպցիոն հանցանքների շարքին, որի առումով հատկանշական է նան ՀՀ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումն առ այն, որ հանրային իշխանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարը ոչ միայն պետք է արդյունավետորեն իրականացվի, այլ պետք է համոզիչ կերպով տեսանելի լինի նան ողջ հանրության համար՝ հանգեցնելով հավաքականորեն հասարակության ն դրա առանձին անդամի մոտ կոռուպցիայի հաղթահարման, ինչպես նան հետագայում կոռուպցիոն դրսնորումների դեմ հստակ իրավական գործիքների առկայությամբ անմիջապես հակազդելու հարցերում վստահության ամրապնդմանը: Հասարակության ն դրա յուրաքանչյուր անդամի մոտ կոռուպցիայի դեմ պայքարի գործում հանրային իշխանության մարմինների կամքի բացակայության,։ նման պայքար` 0անարդյունավետության վերաբերյալ ընկալումները հղի են այդ հարցում հանրային վստահության պակասի արմատավորմամբ, ինչն ինքնին հանրային գիտակցության մեջ կոռուպցիայի դեմ պայքարի անարդյունավետության մտայնության թելադրմամբ, կոռուպցիայի հետ գոյատնելու դատապարտվածության զգացումով դրա նկատմամբ հանրային գիտակցության մեջ հանդուրժողականություն ծնող հիմնական պատճառներից է:

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

-ԳԱդամյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ Ազգային ժողովի՝ 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու, այդ դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողին անձամբ տվել է կաշառք",

- Առաջին ատյանի դատարանը, հաստատված համարելով

Գ.Ադամյանի մեղավորությունն իրեն մեղսագրվող արարքում ն գնահատելով կատարած հանցանքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանքներն ու պատասխանատվությունը ն պատիժը ծանրացնող հանգամանքի բացակայության փաստը, գտել է, որ ԳԱդամյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը նրա կողմից

Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 16-ի թիվ ՍԴՈ1776 որոշումը:

"Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

15

կրելու՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի դրույթների կիրառման միջոցով:

Ընդ որում, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ ԳԱդամյանի կատարած հանցանքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, իսկ որպես նրա անձը բնութագրող, այդ թվում՝ պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտել խնամքին երկու մանկահասակ երեխաների առկայությունը, աշխատանքի վայրից դրական բնութագիր ներկայացնելը, նախկինում դատված չլինելն ու իր արարքի փաստական կողմն ընդունելը»,

- Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ Գ.Ադամյանի արարքը դասվում է ոչ թե միջին, այլ ծանր հանցագործությունների շարքին, այդուհանդերձ անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի դատավճիոր՝ գտնելով, որ դրանում վայակոչված՝ Գ.Ադամյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները ն ծանրացնող հանգամանքների բացակայությունը բավարար են գալու այն եզրահանգման, որ նրա ուղղումը հնարավոր է առանց իրական պատիժ նշանակելու:

14. ` Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները

գնահատելով սույն որոշման 11-112.1ին կետերում շարադրված նորմերի ն իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից Գ.Ադամյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները բավարար չեն ողջամիտ հետնության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է ԳԱդամյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը: Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից Գ.ՆԱդամանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում նրա անձի կամ կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ:

ռ Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

16

15. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ԳԱդամյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել հանցավորի անձի ն նրա կողմից կատարված արարքի բնույթի ու հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող հետնյալ գործոնները.

ա) կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, մասնավորապես այն, որ ԳՆԱդամյանը մեղավոր է ճանաչվել քաղաքացու սահմանադրական իրավունքների ն ազատությունների դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի ծանր հանցանք կատարելու մեջ,

բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ, մասնավորապես այն, որ Գ.Ադամյանը գործել է ուղղակի դիտավորությամբ՝ գիտակցել է իր համար ցանկալի քվեարկություն կատարելու համար ընտրողին ընտրակաշառք տալու փաստը, նախատեսել է հանրության համար դրա վտանգավոր հետնանքները ն ցանկացել է դրանց վրա հասնելը,

գ՝'`՞ խախտված հասարակական հարաբերության կարնորությունն ու սոցիալական նշանակությունը, մասնավորապես այն, որ ընտրական իրավունքի ազատ իրականացումը հանդիսանում է սահմանադրական կարգի հիմունքներից մեկ ն ժողովրդավարության կարնոր հենասյուն, որի առումով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նս մեկ անգամ կրկնել, որ ընտրական իրավունքի իրացման հետ կապված հանցագործությունների համար նշանակված պատիժն առանց հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը նվազեցնող փաստական հանգամանքների առկայության պայմանականորեն չկիրառելը չի կարող ապահովել պատժի նպատակների արդյունավետ կենսագործումը ն իր բացասական ազդեցություն, կունենա երկրում ընտրական գործընթացների կազմակերպման ու անցկացման բնականոն ընթացքի վրա",

դ) լ3տվալ ոլորտում պետութան քրեական քաղաքականության

ուղղվածությունը, այդ թվում՝ այն, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 154.2-րդ

Կ Տե'ս Վճռաբեկ դատարանի՝ Դավիթ Ալեքսանյանի գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ ՇԴՅ/0037/01/17, Հովհաննես Ղազարյանի գործով 2018 թվականի սեպտեմբերի 20ի թիվ ԵԱՆԴ/0037/01/17 ն Կարեն Խաչատրյանի գործով 2025 թվականի ապրիլի 10-ի թիվ ՀԿԴ/0053/01/24 որոշումները:

17

հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, որի կատարման մեջ մեղավոր է ճանաչվել Գ.Ադամյանը, ծանր հանցանքների շարքին է դասվել հենց ՀՀ Ազգային ժողովի` 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախաշեմին՝ 2021 թվականի ապրիլի 28-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-18Լ-Ն օրենքի ուժով, որի արդյունքում մինչ այդ այլընտրանքային պատժներ նախատեսող նե ըստ տիպային բնութագրի ու հանրության համար

վտանգավորության աստիճանի՝ միջին ծանրության հանցանքների շարքին դասված հիշյալ արարքը վերածվել է ծանր հանցանքի՝ պատիժ նախատեսվելով բացառապես ազատազրկման ձնով՝ երեքից վեց տարի ժամկետով, որպիսի մոտեցում է դրսնորվել նան ՀՀ գործող քրեական օրենսգրքի պարագայում»:

16. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետերում կատարված վերլուծությունները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Գ.ՆԱդամյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների՝ իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանների՝ Գ.Ադամյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրած հանգամանքները բավարար չեն կարող համարվել ողջամիտ հետնության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Գ.Ադամյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը: Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում Գ.Ադամյաի կա նրա կատարած արարքի հանրային

վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ:

Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գ.Ադամյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ

5 Տե՛ս ՀՀ գործող քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասը:

18

մասով ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավորված չեն:

17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Գ.Ադամյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 84րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում, այլ կերպ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում, ուստ. անհրաժեշտ է ԳՆԱդամյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը ՀՀ գործող քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել ն թողնել կրելու Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 23-ի դատավճռով նշանակված 3 (երեք) տարի 4 (չորս) ամիս 7 (յոթ) օր ժամկետով ազատազրկումը:

Պատժի կրման սկիզբը պետք է հաշվել Գ.Ադամյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից, իսկ մնացած մասով` ստորադաս դատարանների դատական ակտերը պետք է թողնել անփոփոխ:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281Լրդ, 361-րդ, 363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Գարիկ Մանվելի Ադամյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 23-ի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 18-ի որոշումը փոփոխել:

Գարիկ Մանվելի Ադամյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով ազատազրկման ձնով նշանակված պատիժը 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել ն

19

թողնել կրելու նրա նկատմամբ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 23-ի դատավճռով նշանակված 3 (երեք) տարի 4 (չորս) ամիս 7 (յոթ) օր ժամկետով ազատազրկումը:

Պատժի կրման սկիզբը հաշվել Գարիկ Մանվելի Ադամյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՏՈ ԱԿՐԿՅԱՇԱՂԱՆ

ՏՕ), :ՍԶՉԻՉՈՅԱՆ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 հոկտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՀԿԴ/0154/01/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել