Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Շահումյան — 6/2006
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Շահումյան — 6/2006

Վճռաբեկ դատարան6/200625 հուլիսի, 2008 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Երևանի ՛Կենտրոն և ՛Արաբկիր թաղային համայնքների ներկայացուցչի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.01.2008 թվականի վճռի դեմ ըստ հայցի Իրինա Շահումյանի ընդդեմ Երևանի Կենտրոն և Արաբկիր թաղային համայնքների ` գումարի բռնագանձման պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Իրինա Շահումյանը պահանջել է բռնագանձել պատասխանողներից 5.180 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսները: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 01.11.2007 թվականի վճռով հայցը մերժվել է: Վեր

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-4291

Նախագահող դատավոր Կ.Հակոբյան

դատավորներ` Տ.Սահակյան

Տ.Նազարյան

Քաղաքացիական գործ թիվ 3-446(ՎԴ)

2008թ.

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

Վ.ԱԲԵԼՅԱՆԻ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

2008 թվականի հուլիսի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի ՛Կենտրոն և ՛Արաբկիր թաղային համայնքների ներկայացուցչի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.01.2008 թվականի վճռի դեմ ըստ հայցի Իրինա Շահումյանի ընդդեմ Երևանի Կենտրոն և Արաբկիր թաղային համայնքների ` գումարի բռնագանձման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Իրինա Շահումյանը պահանջել է բռնագանձել պատասխանողներից 5.180 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսները:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 01.11.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.01.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Երևանի Կենտրոն և Արաբկիր թաղային համայնքները:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Իրինա Շահումյանը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

2

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53րդ, հոդվածների պահանջները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1242-րդ, 1243-րդ և 1244-րդ հոդվածները,որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել

գործում

եղած

բոլոր

ապացույցները,

մասնավորապես`

Վերաքննիչ

քաղաքացիական դատարանի 05.12.2006 թվականի թիվ 06-941, 06-2576/2006թ. վճիռը, որով դատարանը հաստատված համարելով, որ ՛Կ.Քարամյանը չունի ժառանգներ, վերջինիս մահից հետո նրա գույքի նկատմամբ չի բացվել ոչ ըստ օրենքի և ոչ էլ ըստ կտակի ժառանգություն և վեճի առակա բնակարանը առանց որևէ հիմքի զբաղեցվել էր պատասխանող Պավել Մովսեսի Մովսիսյանի կողմից, վճռել է ՛Հանգուցյալ Կարինե Քարամյանին սեփականությամբ պատկանող` ք. Երևան, Պարոնյան փողոցի 28 շենքի 65 բնակարանը ճանաչել անժառանգ գույք և դրա նկատմամբ ճանաչել Կենտրոն թաղային համայնքի սեփականության իրավունքը: Թաղապետարանը ժառանգ չի կարող լինել, հետևաբար չի կարող կրել այնպիսի պատասխանատվություն, որպիսին ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանվել է բացառապես ժառանգների համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 31.01.2008 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 01.11.2007 թվականի թիվ 2-473/2007թ. վճռին: 2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.

Վճռաբեկ բողոքի դեմ ներկայացված պատասխանում պատճառաբանվել է, որ թաղապետարանները հանդիսանում են ըստ օրենքի ժառանգներ համաձայն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 72-րդ գլխի կանոնների, այսինքն` տվյալ դեպքում տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ժառանգության իրավունքի փոխանցում:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստերը

1) Կարինե Քարամյանին սեփականության իրավունքով պատկանել են Երևանի Պարոնյան փողոցի 28 շենքի թիվ 65 և Գրիբեյեդովի փողոցի 44 շենքի թիվ 28 բնակարանները:

2) Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2006 թվականի վճռով հաստատված է համարվել, որ Կ.Քարամյանը չունի ժառանգներ, վերջինիս մահից հետո գույքի նկատմամբ չի բացվել ոչ ըստ օրենքի և ոչ էլ ըստ կտակի ժառանգություն, որի արդյունքում դատարանը Երևանի Պարոնյան փողոցի 28 շենքի թիվ 65 բնակարանը ճանաչել է անժառանգ գույք և դրա նկատմամբ ճանաչել Կենտրոն թաղային համայնքի սեփականությունը:

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1215-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ըստ օրենքի ժառանգները ժառանգման են հրավիրվում սույն օրենսգրքի 1216-1219 հոդվածներով սահմանված հերթականությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227րդ հոդվածի առաջին մասի համաձայն ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:

Նույն օրենսգրքի 1243-րդ հոդվածի համաձայն` պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները:

3

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1224-րդ հոդվածի համաձայն` եթե չկան ոչ ըստ կտակի և ոչ էլ ըստ օրենքի ժառանգներ կամ դրանք հրաժարվել կամ մեկուսացվել են ժառանգությունից, ապա ժառանգվող գույքը ճանաչվում է անժառանգ: Անժառանգ գույքն անցնում է ժառանգության բացման վայրի համայնքի սեփականությանը: Վերոգրյալ հոդվածներից հետևում է, որ օրենսդիրը սահմանելով ժառանգների ցանկը, որոնք իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ընդունել ժառանգությունը,

միաժամանակ

նույն

ժամկետը

նախատեսել

է

ժառանգատուի

պարտատերերի կողմից իրենց պահանջների ներկայացման համար: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ ժառանգներ չկան կամ նրանք հրաժարվել են ժառանգությունից, ժառանգության ընդունման կամ պարտատերերի կողմից իրենց պահանջների ներկայացման համար օրենքով նախատեսված ժամկետի լրացման փաստի ուժով ժառանգական գույքը ձեռք է բերում մի կարգավիճակ, որով փաստորեն համարվում է որևէ մեկի իրավունքով չծանրաբեռնված գույք` անժառանգ գույք:

Այսինքն համայնքը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1224-րդ հոդվածի ուժով ոչ թե ձեռք է բերում ժառանգի կարգավիճակ, այլ ժառանգների բացակայության, ինչպես նաև ժառանգատուի պարտատերերի կողմից օրենքով սահմանված ժամկետում որևէ պահանջ չներկայացնելու ուժով ձեռք է բերում սեփականության իրավունք ժառանգական զանգվածի նկատմամբ:

Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն հանգուցյալ Կարինե Քարամյանին սեփականության իրավունքով պատկանել են Երևանի Պարոնյան փողոցի 28 շենքի թիվ 65 և Գրիբոյեդովի փողոցի 44 շենքի թիվ 28 բնակարանները: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած 05.12.2006 թվականի վճռով հաստատվել է այն հանգամանքը, որ Կարինե Քարամյանը ժառանգներ չունի և վերջինիս մահից հետո ժառանգական գույքի` Երևանի Պարոնյան փողոցի 28 շենքի թիվ 65 բնակարանի նկատմամբ սահմանված ժամկետում ժառանգություն չի բացվել: Նշվածի հիման վրա հանգուցյալ Կ.Քարամյանի գույքը համարվել է անժառանգ գույք և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1224-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, անցել է ժառանգության բացման վայրի համայնքի սեփականությանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ի.Շահումյանը օրենքով սահմանված կարգով և ժամկետում Կարինե Քարամյանի նկատմամբ ունեցած իր պահանջը չի ներկայացրել ժառանգության բացման վայրի նոտարին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կարինե Քարամյանի ամբողջ գույքը ճանաչվել է անժառանգ գույք և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1224-րդ հոդվածի

2-րդ կետի պահանջներին համապատասխան, անցել է

ժառանգության բացման վայրի թաղային համայնքների սեփականությանը: Վճռաբեկ

դատարանը

հիմնավոր

է

համարում

նաև

վճռաբեկ

բողոքի

պատճառաբանությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի խախտման մասին, քանի որ նշված հոդվածը վերաբերում է ժառանգների պատասխանատվությանը, մինչդեռ սույն դեպքում վերը նշված հիմնավորումներով արդեն իսկ հերքվել է թաղապետարանների` ժառանգ հանդիսանալու փաստը:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված հիմնավորումները հերքվում են պատճառաբանություններով:

վերոգրյալ

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքը հիմնավոր համարելով Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը

4

հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.01.2008 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 01.11.2007 թվականի վճռին:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող

Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դատավորներ

Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Վ.ԱԲԵԼՅԱՆ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 հուլիսի, 2008 թ.
Գործի #:
6/2006
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել