Բագիրյան — ԿԴ3/0001/01/18
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2017 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական 2 օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետի հատկանիշներով, հարուցվել է թիվ 35100517 քրեական գործը: Նույն թվականի օգոստոսի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետի և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հարուցվել է թիվ 49104417 քրեական գործը: Նույն թվականի օգոստոսի 5-ին ՀՀ ոստիկանության
Ամբողջ Տեքստ
ԿԴ3/0001/01/18
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Ս.Մարաբյան
Դատավորներ՝ Ա Վարդանյան
Ա Դանիելյան
16 օգոստոսի 2023 թվական
ք.Երևան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝
մասնակցությամբ դատավորներ՝
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի ապրիլի 14-ի որոշման դեմ ամբաստանյալ Արսեն Վազգենի Բագիրյանի պաշտպան Լ Սահակյանի և ամբաստանյալ Արամ Արարատի Ալեքսանյանի վճռաբեկ բողոքները,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2017 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական
2
օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 177-րդ հոդվածի 3-րդ մասի
1.1-րդ
կետի հատկանիշներով, հարուցվել է թիվ 35100517 քրեական գործը: Նույն թվականի օգոստոսի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետի և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հարուցվել է թիվ 49104417 քրեական գործը: Նույն թվականի օգոստոսի 5-ին ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, հարուցվել է թիվ 49162917 քրեական գործը և ուղարկվել՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար:
Նույն թվականի օգոստոսի 21-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հարուցվել է թիվ 16192017 քրեական գործը և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար:
Նույն թվականի օգոստոսի 25-ին Կոտայքի մարզային քննչական վարչությունում որոշում է կայացվել թիվ 35100517 քրեական գործը թիվ 49104417 քրեական գործին միացնելու և նախաքննությունը 49104417 համարով շարունակելու մասին: Նույն թվականի սեպտեմբերի 1-ին Կոտայքի մարզային քննչական վարչությունում որոշում է կայացվել թիվ 49162917 քրեական գործը թիվ 49104417 քրեական գործին միացնելու և նախաքննությունը 49104417 համարով շարունակելու մասին: Նույն թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում որոշում է կայացվել թիվ 16192017 քրեական գործը թիվ 49104417 քրեական գործին միացնելու և նախաքննությունը 49104417 համարով շարունակելու մասին:
1 1 2017 թվականի օգոստոսի 24-ին Արսեն Վազգենի Բագիրյանը ձերբակալվել է։ Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ Ա Բագիրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով՝ երկու դրվագով,
324-րդ հոդվածի
1-ին մասով՝ 2 դրվագով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ Ա Բագիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
2017 թվականի դեկտեմբերի 15-ին Ա Բագիրյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, նրան մեղադրանք է առաջադրվել՝ երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ
3
հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի
2-րդ մասի 1-ին
կետով և երկու դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով: 1 2 2017 թվականի օգոստոսի 29-ին Արամ Արարատի Ալեքսանյանը ձերբակալվել է։ Նախաքննության
մարմնի՝
2017
թվականի
սեպտեմբերի
1-ի
որոշմամբ
Ա Ալեքսանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և 324-րդ հոդվածի 1-ին մասով:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2017 սեպտեմբերի 1-ի որոշմամբ Ա Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
2017 թվականի դեկտեմբերի 15-ին Ա Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1ին, 2-րդ, 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով: Թիվ 49104417 քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Գևորգ Մարգարյանին և Ռաֆիկ Ղալեչյանին։
1 3 2018 թվականի հունվարի 10-ին Ա Բագիրյանի, Ա Ալեքսանյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 9-ի դատավճռով ամբաստանյալ Արսեն Բագիրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի
177-րդ
հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 324-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով՝ ազատազրկում 5 (հինգ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով՝ ազատազրկում 5 (հինգ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով՝ ազատազրկում 3 (երեք) տարի ժամկետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2րդ կետերով՝ ազատազրկում 3 (երեք) տարի ժամկետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ ազատազրկում 3 (երեք) տարի ժամկետով: Միևնույն ժամանակ, ամբաստանյալ Ա Բագիրյանն ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով նախատեսված քրեական պատասխանատվությունից` վաղեմության ժամկետն
4
անցած լինելու հիմքով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա, հանցանքների համակցությամբ, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով՝ Արսեն Վազգենի Բագիրյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 9 (ինը) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի հիման վրա, դատավճիռների համակցությամբ, նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թվականի մարտի 31-ի դատավճռով նշանակված՝ 1.200.000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքից 800.000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամը և Արսեն Բագիրյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 9 (ինը) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, և տուգանք՝ 800.000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով՝ պատժի կրման սկիզբը հաշվելով 2017 թվականի օգոստոսի 24-ից: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ։ Նույն դատավճռով ամբաստանյալ Արամ Ալեքսանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 177-րդ հոդվածի
2-րդ
մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 324-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով՝ ազատազրկում 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, 177րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով՝ ազատազրկում 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։ Միևնույն ժամանակ, ամբաստանյալ Ա Ալեքսանյանն ազատվել է ՀՀ քրեական
օրենսգրքի
324-րդ
հոդվածի
1-ին
մասով
նախատեսված
քրեական
պատասխանատվությունից` վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա, հանցանքների համակցությամբ, նշանակված պատիժները
մասնակիորեն
գումարելու
միջոցով,
ամբաստանյալ
Ա Ալեքսանյանի
նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն` նշանակված պատժին հաշվակցվել է 2017 թվականի օգոստոսի 29-ից մինչև 2018 թվականի մայիսի 10-ը և 2018 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի ապրիլի 9-ը Ա Ալեքսանյանի կալանքի տակ գտնվելու ժամկետը և թողնվել է կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 3 (երեք) ամիս 21 (քսանմեկ) օր ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։ Նույն դատավճռով մեղսագրված հանցանքներում մեղավոր են ճանաչվել նաև ամբաստանյալներ Ռ Ղալեչյանը և Գ Մարգարյանը։
3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի
ապրիլի
14-ի
որոշմամբ
ամբաստանյալ
Ա Բագիրյանի
պաշտպան
Մ.Թովմասյանի և ամբաստանյալ Ա Ալեքսանյանի պաշտպան Ա Ղազարյանի վերաքննիչ
5
բողոքները մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 9-ի դատավճիռը հիշյալ ամբաստանյալների մասով թողնելով անփոփոխ։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Ա Բագիրյանի պաշտպան
Լ Սահակյանը՝ 2022 թվականի
սեպտեմբերի
2-ին և ամբաստանյալ
Ա Ալեքսանյանը՝ 2022 թվականի հոկտեմբերի 10-ին, բերել են վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ ընդունվել են վարույթ1: Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքների քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Ամբաստանյալ Ա.Բագիրյանի պաշտպան Լ.Սահակյանի պնդմամբ, Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ, 70-րդ հոդվածները, ինչն էլ ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա:
5.1 Մասնավորապես, ստորադաս դատարանները հաշվի չեն առել ամբաստանյալ Ա.Բագիրյանի անձը բնութագրող տվյալները, մի շարք մեղմացնող հանգամանքներ, ինչպես նաև այն, որ վերջինս շուրջ հինգ տարի է գտնվում է կալանքի տակ: Ըստ բողոքաբերի, թվարկված հանգամանքները հաշվի առնելու դեպքում, ստորադաս դատարանները պետք է որոշում կայացնեին Ա.Բագիրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:
5.2 Ըստ բողոքաբերի, Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չի դարձրել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված այլընտրանքային պատժատեսակների կիրառման հարցը: 5.3 Բացի այդ, պաշտպան Լ.Սահակյանը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի
177-րդ
հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով ամբաստանյալ Ա.Բագիրյանին մեղսագրված հանցանքներով անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները:
6. Վերոշարադրյալի հիման վրա, պաշտպան Լ.Սահակյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 14-ի որոշումը և ամբաստանյալ Ա.Բագիրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել կամ բեկանված մասով գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը, ինչպես նաև քրեական պատասխանատվության ենթարկելու Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքները քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով: 1
6
վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ամբաստանյալ Ա.Բագիրյանին ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի
2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 177-րդ
հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքների համար քրեական պատասխանատվությունից:
7. Ամբաստանյալ Արամ Ալեքսանյանը բողոքում նշել է, որ Առաջին ատյանի դատարանը կայացրել է չպատճառաբանված ակտ, իսկ Վերաքննիչ դատարանն անտեսել է այդ հանգամանքը, ինչով ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ագդել են գործի ելքի վրա: 7.1 Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ գործում առկա ապացույցները բավարար չեն իրեն առաջադրված մեղադրանքը ապացուցված համարելու համար, և դրանցով հաստատվում է միայն հանցագործության դեպքը, սակայն ոչ իր առնչությունը դեպքին: 7.2 Բացի այդ բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել այն կարևոր հանգամանքը, որ հանդիսանում է ընտանիքի միակ կերակրողը, խնամքին է գտնվում անչափահաս որդին, ուստի անազատության մեջ գտնվելու դեպքում, ընտանիքը կհայտնվի ծանր կացության մեջ: Նշել է, որ կինը հղի է և ունի առողջական խնդիրներ՝ ողնաշարի հետ կապված: Խնդրել է հաշվի առնել, որ երիտասարդ է, իսկ նորաստեղծ ընտանիք ունենալու հանգամանքը վկայում է այն մասին, որ արդեն գտնվում է ուղղման փուլում:
8. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել և փոփոխել ստորադաս դատարանների դատական ակտերը՝ ճանաչելով և հռչակելով իր անմեղությունը, կամ գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը, կամ իր նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. Արսեն Բագիրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի
1.1-
րդ կետով՝ երկու դրվագով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 324-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. ([Ն]ա 2017 թվականի հուլիսի 31-ին, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով ընկերների՝ Երևան քաղաքի բնակիչներ՝ Ռաֆիկ Ղալեչյանի և Գևորգ Մարգարյանի հետ, նախապես վարձավճարով վերցված (Միցուբիշիե մակնիշի մեքենայով Երևան քաղաքից մեկնել է Ջերմուկ քաղաք: Արդեն օգոստոսի 01-ի գիշերը, չպարզված ժամին, հասնելով Ջերմուկ քաղաք՝ գնացել են (Օլիմպիաե առողջարանի տարածք,
7
մեքենան կանգնեցրել են առողջարանի կողքը, Ռաֆիկ Ղալեչյանը և Գևորգ Մարգարյանը Արսեն Բագիրյանի կողմից գողության կատարմանը օժանդակելու դիտավորությամբ մնացել են մեքենայի մեջ, իսկ Արսեն Բագիրյանը իջնելով մեքենայից գնացել է առողջարանի շենքի հետնամաս, որտեղ նկատելով նույն առողջարանի առաջին հարկի 123 սենյակում բնակվող՝ Երևան քաղաքի բնակիչ՝ Գեղամ Պետրոսյանի սենյակի բաց պատուհանը, նշված պատուհանով ապօրինի մուտք է գործել Գեղամ Պետրոսյանի սենյակ, որտեղից գաղտնի հափշտակել է խոշոր չափի՝ 500.000 ՀՀ դրամ արժողության մեկ հատ ոսկյա ժամացույց, 250.000 ՀՀ դրամ արժողության մեկ հատ ոսկյա շղթա, 200.000 ՀՀ դրամ արժողության (Այֆոն 5ե մոդելի և 170.000 ՀՀ դրամ արժողության (Սամսունգ գալաքսի 5 Cե մոդելի բջջային հեռախոսներ, 550.000 ՀՀ դրամ արժողության (Այֆոնե մոդելի դյուրակիր համակարգիչ, Գեղամ Պետրոսյանին պատկանող (Լեքսուզ 330ե մակնիշի 31 PP 333 հ/հ ավտոմեքենայի բանալին և նույն ճանապարհով դուրս է եկել սենյակից, վերադարձել է ընկերների մոտ և նրանց է փոխանցել հափշտակված դյուրակիր համակարգիչը:
Այնուհետև, նշված գողությունը ավարտելուց հետո, նույն պահին, Արսեն Բագիրյանի առաջարկով,
երեքով
նախնական
համաձայնության
են
եկել
առողջարանի
ավտոկայանատեղիում կայանված Գեղամ Պետրոսյանին պատկանող (Լեքսուզ 330ե մակնիշի 31 PP 333 հ/հ ավտոմեքենայից գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ, որից հետո, Արսեն Բագիրյանը, իրենց հանցավոր մտադրությունը կատարելու նպատակով, մինչ այդ առողջարանի 123-րդ սենյակից գողացված բանալին օգտագործելով (Լեքսուզ 330ե մակնիշի մեքենան վարելով տարել է Ջերմուկ քաղաքի վարչական տարածքում գտնվող հանդամաս, որտեղ Ռաֆիկ Ղալեչյանի հետ մեքենայի միջից հափշտակել են կաշվե դրամապանակ, Գեղամ Պետրոսյանի (Արարատե բանկի պլաստիկ քարտը, վերջինիս անձնագիրը, (Լեքսուզ 330ե մակնիշի 31 PP 333 հ/հ
ավտոմեքենայի
տեխանձնագիրը,
Գեղամ
Պետրոսյանի
վարորդական իրավունքի
վկայականը, աշխատանքային վայրի և պաշտոնի վերաբերյալ վկայականը, բնակարանի 2 բանալիները, տարբեր խանութների զեղչերի քարտեր, բեռնախցիկի մեջ դրված մեքենայի գործիքները, ինչպես նաև ապամոնտաժել և հափշտակել են խոշոր չափի՝ 1.740.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության մեքենայի առջևի հայելիները, առջևի թափարգելը, թափարգելի լուսարձակները, առջևի 2 լուսարձակները, սրահի հետին տեսանելիության հայելին՝ լուսային համակարգով, տեսանկարահանող սարքը, էլեկտրական մարտկոցը, նավիգատորը, որոնք միասին տեղափոխել և Գևորգ Մարգարյանի օգնությամբ տեղավորել են իրենց (Միցուբիշիե մակնիշի մեքենան և հեռացել:
Բացի այդ, Արսեն Բագիրյանը 2017 թվականի օգոստոսի 03-ին նախնական համաձայնության գալով ընկերների՝ Երևան քաղաքի բնակիչներ Արամ Ալեքսանյանի և Գևորգ Մարգարյանի հետ, վարձավճարով վերցված (Մերսեդեսե մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքից մեկնել է Ծաղկաձոր քաղաք և օգոստոսի լույս 04-ի գիշերը, չպարզված ժամին, գնացել
8
են Ծաղկաձոր քաղաքում գտնվող ԵՊՀ-ի ուսումնաարտադրական բազա, որտեղ մեքենան կանգնեցրել են բազայի դարպասների մոտ, Գևորգ Մարգարյանը Արսեն Բագիրյանի և Արամ Ալեքսանյանի կողմից գողության կատարմանը օժանդակելու դիտավորությամբ մնացել է մեքենայի մեջ, իսկ ինքը և Արամ Ալեքսանյանը իջնելով մեքենայից՝ մոտեցել են բազայի հետնամասի 1-ին հարկում գտնվող բար–սրճարանի մետաղապլաստե պատուհանին և իրենց մոտ գտնվող պտուտակահանով բացել են պատուհանը, որից հետո Արամ Ալեքսանյանը մնացել է դրսում՝ պատուհանի մոտ, իսկ ինքը ապօրինի մուտք է գործել բար–սրճարան, որտեղից գաղտնի հափշտակել և Արամ Ալեքսանյանին է փոխանցել ԵՊՀ-ի ուսումնաարտադրական բազային պատկանող խոշոր չափի՝ 591.767 ՀՀ դրամ ընդհանուր արժողության 2 հատ ուժեղացուցիչներ, Նորայր Միրզոյանին պատկանող՝ 458.233 ՀՀ դրամ ընդհանուր արժողության մեկ հատ (Տոշիբաե տեսակի նոթբուք համակարգիչ, մեկ հատ մոնիտորով համակարգիչ, երեք հատ բարձրախոս՝ ուժեղացուցիչով, (Ախթամարե, (Անիե, (Ընտիրե, (Տոնականե տեսակների կոնյակներ, (LGե տեսակի երաժշտական կենտրոն, (Ռեվելե տեսակի օծանելիք, (Բակարդիե տեսակի ոգելից խմիչք, 20 հատ բնական հյութեր, վեց հատ (Կիլիկիաե տեսակի գարեջուր, չորս հատ չիպս, որոնք միասին տեղափոխել և տեղավորել են դարպասների մոտ կանգնած վերը նշված մեքենայի մեջ և հափշտակելով դրանք՝ հեռացել:
Այնուհետև, Արսեն Բագիրյանը ձեռք բերված նախնական համաձայնության, նույն օրը, ընկերների՝ Գևորգ Մարգարյանի և Արամ Ալեքսանյանի հետ (Մերսեդեսե մակնիշի ավտոմեքենայով, չպարզված ժամին, գնացել է գրողների (Ծաղկաձորի ստեղծագործական տունե հյուրանոցային համալիր, որտեղ մեքենան կանգնեցրել են հյուրանոցային համալիրի հետևի մասում, Գևորգ Մարգարյանը Արսեն Բագիրյանի և Արամ Ալեքսանյանի կողմից գողության կատարմանը օժանդակելու դիտավորությամբ մնացել է մեքենայի մեջ, իսկ Արսեն Բագիրյանը և Արամ Ալեքսանյանը մոտեցել են հյուրանոցային համալիրի 1-ին հարկում գտնվող 227 սենյակի պատշգամբի բաց պատուհանին, որտեղ Արամ Ալեքսանյանը մնացել է դրսում՝ պատուհանի մոտ, իսկ Արսեն Բագիրյանը բաց պատուհանով ապօրինի մուտք է գործել 227 սենյակ, որտեղից գաղտնի հափշտակել և Արամ Ալեքսանյանին է փոխանցել Մեծամոր քաղաքի բնակչուհիներ՝ Լիլիթ Մնացականյանին պատկանող զգալի չափի՝ 30.000 ՀՀ դրամ արժողության էլեկտրական ֆենը, 18.000 ՀՀ դրամ արժողության սև գույնի կաշվե պայուսակը, որի մեջ եղել են 25.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության կոսմետիկ պարագաներ, 30.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, անձնագիր, սոցիալական քարտ, բանկային պլաստիկ քարտ: Աննա Մնացականյանին պատկանող զգալի չափի՝ 20.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության պայուսակը, որի մեջ եղել է 30.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության կոսմետիկ պարագաներ, 45.000 ՀՀ դրամ արժողության (Շանելե տեսակի օծանելիք, 3000 ՀՀ դրամ կանխիկ գումար, սոցիալական քարտ, անձնագիր և աշխատավայրի անցագիր: Ժաննա Մաթոսյանին պատկանող զգալի չափի՝ 28.000 ՀՀ դրամ արժողության պայուսակը, որի մեջ եղել է 20.000 ՀՀ դրամ արժողության
9
դրամապանակ, 100.000 ՀՀ դրամ արժողության արծաթյա ժամացույց, երկու հատ ընդհանուր 5.000 ՀՀ դրամ արժողության արևային ակնոցներ, 20.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, (Նուռե բանկային պլաստիկ քարտ, խաղային ավտոմատ սարքավորումների քարտեր և նույն սենյակում գտնվող (Գրողների ստեղծագործական տունե հյուրանոցային համալիրին պատկանող՝ զգալի չափի՝ 250.000 ՀՀ դրամ արժողության (Սամսունգե մոդելի հեռուստացույցը, որոնք միասին տեղափոխել և Գևորգ Մարգարյանի օգնությամբ տեղավորել են հյուրանոցի հետևում կայանված վերը նշված մեքենայի մեջ և հափշտակելով դրանք՝ հեռացել:
Բացի այդ, 2017 թվականի օգոստոսի 11-ին, նախնական համաձայնության գալով գործով չպարզված անձի հետ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, գնացել է Երևան քաղաքի (Դալմա մոլե առևտրի կենտրոնի (Փուլ ընդ բիեռե հագուստի խանութ, որտեղ տղամարդկանց սրահից վերցրել է վաճառքի համար նախատեսված 19.900 ՀՀ դրամ արժողության
պայուսակ,
պոկել
է
պայուսակի
վրա
ամրացված
անվտանգության
ձայնաազդանշանային սարքը, որի մեջ տեղավորել է 13.900 ՀՀ դրամ արժողության ջինսե տաբատ, 19.900 ՀՀ դրամ արժողության ջինսե տաբատ, 8.900 ՀՀ դրամ արժողության ներքնազգեստ, 8.900 ՀՀ դրամ արժողության շապիկ, 5.900 ՀՀ դրամ արժողության սև գույնի գոտի՝ դրանց վրայից նախապես պոկել է անվտանգության ձայնաազդանշանային սարքերը, որից հետո վերը նշված պայուսակը թողել է խանութի տաղավարներից մեկի մոտ և դուրս եկել խանութից, իսկ գործով չպարզված անձը մոտեցել է Արսեն Բագիրյանի կողմից տաղավարի մոտ թողնված պայուսակին, վերցրել այն և դուրս եկել խանութից, որից հետո երկուսով միասին հափշտակելով վերը նշված պայուսակն ու հագուստները՝ հեռացել ենե2: Արամ Ալեքսանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի
1.1-րդ
կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 324-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. ([Ն]ա նախնական համաձայնության գալով ընկերների՝ Երևան քաղաքի բնակիչներ՝ Արսեն Բագիրյանի և Գևորգ Մարգարյանի հետ Ծաղկաձոր քաղաքում ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ, 2017 թվականի օգոստոսի 03-ին Գևորգ Մարգարյանի կողմից վարած (Մերսեդեսե մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքից մեկնել են Ծաղկաձոր քաղաք և օգոստոսի լույս 04-ի գիշերը, չպարզված ժամին, գնացել են Ծաղկաձոր քաղաքում գտնվող ԵՊՀ ուսումնաարտադրական բազա, որտեղ մեքենան կանգնեցրել են բազայի դարպասների մոտ, Գևորգ Մարգարյանը մնացել է մեքենայի մեջ Արսեն Բագիրյանի և Արամ Ալեքսանյանի կողմից գողության կատարմանը օժանդակելու դիտավորությամբ, այն է՝ հսկել է տարածքը, որ վտանգ զգալու դեպքում այդ մասին տեղեկացնի նրանց, իսկ Արամ Ալեքսանյանը և Արսեն Բագիրյանը իջնելով մեքենայից՝ մոտեցել են բազայի հետնամասի 1-ին հարկում գտնվող բար-սրճարանի մետաղապլաստե պատուհանին
2
Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 276-296
10
և իրենց մոտ գտնվող պտուտակահանով բացել են պատուհանը, որից հետո Արամ Ալեքսանյանը մնացել է դրսում՝ պատուհանի մոտ, իսկ Արսեն Բագիրյանն ապօրինի մուտք է գործել բարսրճարան, որտեղից գաղտնի դուրս է հանել և Արամ Ալեքսանյանին է փոխանցել ԵՊՀ-ի ուսումնաարտադրական բազային պատկանող խոշոր չափի՝ 591.767 ՀՀ դրամ ընդհանուր արժողության 2 հատ ուժեղացուցիչներ, Նորայր Միրզոյանին պատկանող՝ 458.233 ՀՀ դրամ ընդհանուր արժողության մեկ հատ (Տոշիբաե տեսակի նոթբուք համակարգիչ, մեկ հատ մոնիտորով համակարգիչ, երեք հատ բարձրախոս՝ ուժեղացուցիչով, Ախթամարե, (Անիե, (Ընտիրե, (Տոնականե տեսակների կոնյակներ, (LGե տեսակի երաժշտական կենտրոն, (Ռեվելե տեսակի օծանելիք, (Բակարդիե տեսակի ոգելից խմիչք, 20 հատ բնական հյութեր, վեց հատ (Կիլիկիաե տեսակի գարեջուր, չորս հատ չիպս, որոնք միասին տեղափոխել և Գևորգ Մարգարյանի օգնությամբ տեղավորել են դարպասների մոտ կանգնած վերը նշված մեքենայի մեջ և հափշտակելով դրանք՝ հեռացել:
Բացի այդ, Արամ Ալեքսանյանը 2017 թվականի օգոստոսի լույս 04-ի գիշերը, չպարզված ժամին, ընկերների՝ Գևորգ Մարգարյանի և Արսեն Բագիրյանի հետ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ձեռք բերված նախնական համաձայնությամբ նույն
(Մերսեդեսե
ստեղծագործական
մակնիշի
ավտոմեքենայով
տունեհյուրանոցային
գնացել
համալիր,
որտեղ
է
գրողների
մեքենան
(Ծաղկաձորի
կանգնեցրել
են
հյուրանոցային համալիրի հետևի մասում, Գևորգ Մարգարյանը մնացել է մեքենայի մեջ՝ Արսեն Բագիրյանի
և
Արամ
Ալեքսանյանի
կողմից
գողության
կատարմանը
օժանդակելու
դիտավորությամբ, այն է՝ հսկել է տարածքը, որ վտանգ զգալու դեպքում այդ մասին տեղեկացնի նրանց, իսկ Արամ Ալեքսանյանը և Արսեն Բագիրյանը մոտեցել են հյուրանոցային համալիրի 1ին հարկում գտնվող 227 սենյակի պատշգամբի բաց պատուհանին, որտեղ Արամ Ալեքսանյանը մնացել է դրսում՝ պատուհանի մոտ, իսկ Արսեն Բագիրյանը բաց պատուհանով ապօրինի մուտք է գործել 227 սենյակ, որտեղից գաղտնի դուրս է հանել և Արամ Ալեքսանյանին է փոխանցել Մեծամոր քաղաքի բնակչուհիներ՝ Լիլիթ Մնացականյանին պատկանող զգալի չափի՝ 30.000 ՀՀ դրամ արժողության էլեկտրական ֆենը, 18.000 ՀՀ դրամ արժողության սև գույնի կաշվե պայուսակը, որի մեջ եղել են 25.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության կոսմետիկ պարագաներ, 30.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, անձնագիր, սոցիալական քարտ, բանկային պլաստիկ քարտ: Աննա Մնացականյանին պատկանող զգալի չափի՝ 20.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության պայուսակը, որի մեջ եղել է 30.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության կոսմետիկ պարագաներ, 45.000 ՀՀ դրամ արժողության (Շանելե տեսակի օծանելիք, 3000 ՀՀ դրամ կանխիկ գումար, սոցիալական քարտ, անձնագիր և աշխատավայրի անցագիր: Ժաննա Մաթոսյանին պատկանող զգալի չափի՝ 28.000 ՀՀ դրամ արժողության պայուսակը, որի մեջ եղել է 20.000 ՀՀ դրամ արժողության դրամապանակ, 100.000 ՀՀ դրամ արժողության արծաթյա ժամացույց, երկու հատ ընդհանուր 5.000 ՀՀ դրամ արժողության արևային ակնոցներ, 20.000 ՀՀ դրամ կանխիկ գումար,
11
(Նուռե բանկային պլաստիկ քարտ, խաղային ավտոմատ սարքավորումների քարտեր և նույն սենյակում
գտնվող
ստեղծագործական
(Գրողների
տունե
հյուրանոցային
համալիրին
պատկանող՝ զգալի չափի՝ 250.000 ՀՀ դրամ արժողության (Սամսունգե մոդելի հեռուստացույցը, որոնք միասին տեղափոխել և Գևորգ Մարգարյանի օգնությամբ տեղավորել են հյուրանոցի հետևում կայանված վերը նշված մեքենայի մեջ և հափշտակելով դրանք՝ հեռացելե3։
9. Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի ապրիլի 9-ի դատավճռով ամբաստանյալ Ա Ալեքսանյանի մեղավորությունը նրան մեղսագրված արարքներում հաստատված է համարել, ի թիվս այլ փաստական տվյալների, հետևյալ ապացույցներով՝ տուժողներ Աննա Մնացականյանի, Ժաննա Մաթոսյանի, տուժողի ներկայացուցիչ Մ.Մանուկյանի ցուցմունքներով, տուժող Լիլիթ Մնացականյանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքով, վկա Հայկազ Անանյանի նախաքննական ցուցմունքով, ամբաստանյալ Գևորգ Մարգարյանի նախաքննական ցուցմունքով, Արսեն Բագիրյանի և Գևորգ Մարգարյանի առերես հարցաքննության արձանագրությամբ, Գևորգ Մարգարյանի և Արամ Ալեքսանյանի առերես հարցաքննության արձանագրությամբ, ամբաստանյալ Ա.Ալեքսանյանին՝ վկա Հայկազ Անանյանի ճանաչմանը ներկայացնելու արձանագրությամբ, ամբաստանյալներ
կատարված
Արսեն
քննչական
Բագիրյանի
և
Գևորգ
փորձարարությունների
Մարգարյանի
մասնակցությամբ
արձանագրություններով,
Գևորգ
Մարգարյանի բնակարանի խուզարկության արձանագրությամբ, 2017 թվականի օգոստոսի 4-ի գիշերը Ծաղկաձոր քաղաքի գրողների (Ծաղկաձորի ստեղծագործական տունե հյուրանոցի
227
սենյակից
կատարված
գողության
դեպքի
վայրի
զննության
արձանագրությամբ, 2017 թվականի օգոստոսի 4-ի գիշերը Ծաղկաձոր քաղաքի (ԵՊՀե-ի ուսումնաարտադրական բազայի բար-սրճարանից կատարված գողության դեպքի վայրի զննության արաձանագրությամբ։
Վերոգրյալի հիման վրա, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է նաև հետևյալը՝ ((...) Որպես ամբաստանյալ Արսեն Վազգենի Բագիրյանի անձը բնութագրող հանգամանք, դատարանը հաշվի է առնում այն, որ նա ՀՀ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի հաշվառումներով անցնում է որպես դատվածություն ունեցող և դատվածությունը չմարված անձ: (...) ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի համաձայն` դատարանը ամբաստանյալ Արսեն Բագիրյանի պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք է դիտում հանցանք կատարելու ռեցիդիվը:
(...)
Որպես ամբաստանյալ Արամ Արարատի Ալեքսանյանի անձը բնութագրող հանգամանք, դատարանը հաշվի է առնում այն, որ նա ՀՀ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի
3
Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 276-296։
12
հաշվառումներով անցնում է որպես դատվածություն ունեցող և դատվածությունը չմարված անձ: (...) Դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 2-րդ մասի համաձայն՝ ամբաստանյալ Արամ Արարատի Ալեքսանյանի արարքում նրա պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում պատիժ նշանակելու պահին վերջինիս խնամքի տակ մինչև տասնչորս տարեկան երեխայի՝ Հայկ Արամի Ալեքսանյանի /ծնված՝ 11.09.2013թ.-ին/ առկայությունը: ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի համաձայն` դատարանը ամբաստանյալ Արամ Արարատի Ալեքսանյանի պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք է դիտում հանցանք կատարելու ռեցիդիվը:
(...)
[Դ]ատարանը գտնում է, որ ամբաստանյալներ Արսեն Բագիրյանի, (...) և Արամ Ալեքսանյանի կողմից կատարված արարքների համար ենթակա են պատժի, որը պետք է կրեն: (...)
Դատարանն, անդրադառնալով Արամ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի` կալանավորման հարցին, գտնում է, որ այն պետք է փոփոխել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը և նրան ազատել կալանքից` դատական նիստի դահլիճում և ընտրված խափանման միջոցը թողնել անփոփոխ մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը, քանի որ վերացել են ամբաստանյալին կալանքի տակ պահելու հիմքերըե4։
10. Վերաքննիչ դատարանը՝ 2022 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. ((...) [Գ]նահատելով (...) Ա.Ալեքսանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով առաջադրված մեղադրանքների ապացուցվածության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունները՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևության, երբ հաստատված է ճանաչել ամբաստանյալների կողմից
քրեական
օրենքով
չթույլատրված
արարքներ
կատարելու
փաստը,
որպիսի
պայմաններում ակնհայտ անհիմն են բողոքաբերների պնդումները՝ մեղադրանքն ապացուցված չլինելու մասով:
(...) Վերաքննիչ դատարանի հետևությունը՝ ամբաստանյալներ (...)
Ա.Ալեքսանյանի
կողմից իրենց մեղսագրված արարքները կատարելու փաստն ապացուցված լինելու վերաբերյալ, հիմնված է սույն քրեական գործով ձեռք բերված, Առաջին ատյանի դատարանում հետազոտված և դատավճռի հիմքում դրված ապացույցների բազմակողմանի, օբյեկտիվ վերլուծության և գնահատման վրա:
4
Տե՛ս քրեական գործ, հատոր 13, թերթեր 81-105։
13
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ ամբաստանյալներին մեղսագրված արարքները հաստատվում են մասնավորապես՝ ամբաստանյալներ Արսեն Բագիրյանի և Գևորգ Մարգարյանի, Գևորգ Մարգարյանի և Արամ Ալեքսանյանի, Գևորգ Մարգարյանի և Ռաֆիկ Ղալեչյանի առերես հարցաքննություններով, վկա Հայկազ Անանյանի ցուցմունքներով, անձին ճանաչման
ներկայացնելու
արձանագրություններով,
մասին,
լուսանկարով
խուզարկություն
ճանաչման
կատարելու
ներկայացնելու
մասին
մասին
արձանագրությամբ,
փորձարարության արձանագրություններով, իրեղեն ապացուցներով և այլն: (...) Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ քրեական գործում առկա ապացույցների բովանդակային վերլուծությունից և համադրությունից ուղղակիորեն հետևում է, որ դրանք ունեն ներքին միասնություն,
ամբաստանյալներին
լրացնում են միմյանց
առաջադրված
և համակցության մեջ
մեղադրանքների
փաստական
բավարար են
հանգամանքները
հաստատված ճանաչելու համար, անկախ այն հանգամանքից, որ ամբաստանյալներ Ա.Բագիրյանը, (...) և Ա.Ալեքսանյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները: Այլ կերպ ասած՝ գործում առկա ապացույցների համակցությունը հաղթահարում է Ա.Բագիրյանի, (...) և Ա.Ալեքսանյանի անմեղության կանխավարկածը և հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին
համապատասխան
համոզվածություն
ձևավորում
նրանց
մեղավորության
վերաբերյալ:
(...) [Ա]նդրադառնալով և գնահատելով սույն գործով ամբաստանյալ Ա.Բագիրյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատժի իրավաչափությունը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, (...) որ Առաջին ատյանի դատարանը բավարար չափով ստուգման և գնահատման է ենթարկել ինչպես Ա.Բագիրյանի կողմից կատարած ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը /Ա.Բագիրյանը կատարել է բազմադրվագ, համասեռ արարքներ/, գործի կոնկրետ
հանգամանքները,
նրա
անձը
բնութագրող
տվյալները,
այնպես
էլ
նրա
պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքի՝ հանցագործությունների ռեցիդիվի առկայությունը, և արդյունքում նշանակել է արդարացի և համաչափ պատիժ, որը բավարար է ինչպես նրան ուղղելու, այնպես էլ պատժի այլ նպատակների իրականացումն ապահովելու համար:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր չէ առանց պատիժը փաստացի կրելու և այդ կերպ հնարավոր չէ հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին:
Ինչ վերաբերում է Մ.Թովմասյանի մյուս խնդրանքին՝ Ա.Բագիրյանի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը,
կատարված
հանցագործությունների,
Ա.Բագիրյանի
անձի,
նրա
պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքի բազմակողմանի գնահատման
14
արդյունքում, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներին համապատախան ամբաստանյալի նկատմամբ նշանակել է արդարացի պատիժ, որով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրագործմանըե5:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանված են արդյո՞ք ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին,
2-
րդ և 3-րդ կետերով մեղսագրված արարքներում ամբաստանյալ Ա.Ալեքսանյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
12. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները ամբաստանյալ Ա.Ալեքսանյանին մեղսագրված արարքներում վերջինիս մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության։
13. Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Ալեքսանյանի մեղավորությունը նրան մեղսագրված արարքներում հաստատվում է տուժողներ Աննա Մնացականյանի, Ժաննա Մաթոսյանի, տուժողի ներկայացուցիչ Մ.Մանուկյանի ցուցմունքներով, տուժող Լիլիթ Մնացականյանի
նախաքննության
ընթացքում տված ցուցմունքով, վկա Հայկազ Անանյանի նախաքննական ցուցմունքով, ամբաստանյալ Գևորգ Մարգարյանի նախաքննական ցուցմունքով, Արսեն Բագիրյանի և Գևորգ Մարգարյանի առերես հարցաքննության արձանագրությամբ, Գևորգ Մարգարյանի և Արամ Ալեքսանյանի առերես հարցաքննության արձանագրությամբ, ամբաստանյալ Ա.Ալեքսանյանին՝ վկա Հայկազ Անանյանի ճանաչմանը ներկայացնելու արձանագրությամբ և քրեական գործով ձեռք բերված այլ վերաբերելի ու արժանահավատ ապացույցներով6: Ուստի, ստորադաս դատարանների հետևություններն այդ մասով կառուցվել են գործի
փաստական
հանգամանքներից
վերլուծությունների հիման վրա:
5
6
Տե՛ս քրեական գործ, հատոր 16, թերթեր 110-148։
Տե՛ս սույն որոշման 9-րդ և 10-րդ կետերը։
բխող՝
հստակ,
որոշակի
և
համոզիչ
15
14. Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, րդ
կետերով
ամբաստանյալ
Ա.Ալեքսանյանի
մեղավորության
մասին
2-րդ և 3ստորադաս
դատարանների հետևությունները հիմնավորված և պատճառաբանված են:
15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ Ա Բագիրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ ամբաստանյալ Ա.Ալեքսանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով քրեական հետապնդումները ենթակա են դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:
16. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 35-րդ հոդվածի համաձայն` (1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե` (...)
6) անցել են վաղեմության ժամկետները (...)ե:
Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` (Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցըե:
Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:
17. ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` (Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը (…)ե: ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` (1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
16
2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից. (…)։
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (…)ե:
ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` (Գողությունը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) խոշոր չափերով,
3) պա
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 օգոստոսի, 2023 թ.
- Գործի #:
- ԿԴ3/0001/01/18
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
