Ղազանչյան — ԵԿԴ/2768/02/12
Ամփոփում
քննելով պատասխանողի միջնորդությունը` գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ, Վերաքննիչ դատարանը մերժել է այն, սակայն 05.09.2013 թվականին դատական նիստում իր նախաձեռնությամբ կրկին անդրադարձել է նշված միջնորդությանը և գործի վարույթը կասեցրել: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 05.09.2013 թվականի (Գործի վարույթը կասեցնելու մասինե որոշումը։ 2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները Տվյալ դեպքում առկա է սույն քաղաքացիական գործի քննության անհնարինությունը, և Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական է: 3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Քն
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2768/02/12
Նախագահող դատավոր՝ Ի. Վարդանյան
Դատավորներ`
Ա. Մկրտչյան
Ն. Բարսեղյան
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2768/02/12
2013թ.
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ
մասնակցությամբ դատավորներ
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ
2013 թվականի նոյեմբերի 27-ին
քննարկելով Մանուկ Ղազանչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.09.2013 թվականի (Գործի վարույթը կասեցնելու մասինե որոշման դեմ՝ ըստ հայցի Մանուկ Ղազանչյանի ընդդեմ Ալինա Չոբանյանի` երեխայի համար դատարանի վճռով սահմանված ալիմենտի չափը փոփոխելու ու այն կայուն դրամական գումարով փոխարինելով` ամսական 200.000 ՀՀ դրամ սահմանելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Մանուկ Ղազանչյանը պահանջել է Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից թիվ ԵԱՆԴ/
2
2317/02/08 վճռով նշանակված ալիմենտի չափը փոխարինել կայուն դրամական գումարով և այն սահմանել ամսական 200.000 ՀՀ դրամ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 26.04.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.09.2013 թվականի որոշմամբ Ալինա Չոբանյանի միջնորդությունը բավարարվել է՝ քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մանուկ Ղազանչյանը։ Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ալինա Չոբանյանի ներկայացուցիչ Լևոն Սահակյանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետը, 144-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետը։ Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով. Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև մեկ այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը, մինչդեռ տվյալ դեպքում նման անհնարինություն առկա չէ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործով հայցի առարկան դատարանի վճռով սահմանված ալիմենտի չափը կայուն դրամական գումարով փոխարինելու պահանջն է, մինչդեռ Մանուկ Ղազանչյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի հիմքով՝ ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու հատկանիշներով: Հետևաբար ինչ հանգամանքներ էլ որ պարզվեն քրեական գործով, դրանք չեն կարող էական նշանակություն ունենալ սույն քաղաքացիական գործի լուծման համար:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի պատճառաբանել իր որոշումը: Ավելին,
18.07.2013
թվականի
դատական
նիստում
քննելով
պատասխանողի
միջնորդությունը` գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ, Վերաքննիչ դատարանը մերժել է այն, սակայն 05.09.2013 թվականին դատական նիստում իր նախաձեռնությամբ կրկին անդրադարձել է նշված միջնորդությանը և գործի վարույթը կասեցրել: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 05.09.2013 թվականի (Գործի վարույթը կասեցնելու մասինե որոշումը։ 2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Տվյալ դեպքում առկա է սույն քաղաքացիական գործի քննության անհնարինությունը, և Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական է:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանն այն գտնում է հիմնավոր հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ
3
գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների՝ օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է գործի վարույթը կասեցնելու հարցին և վկայակոչված իրավադրույթների համակարգային վերլուծության հիման վրա արձանագրել, որ դատարանի պարտականությունն է կասեցնել գործի վարույթը, եթե դրա քննությունն անհնարին է մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը, իսկ գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, օրենքները, այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը հանգել է հետևությունների։ Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պարտավոր է նշել այն կապը, որն առկա է քննվող գործի և այլ դատարանում սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործի միջև, այսինքն` նշել այլ դատավարության կարգով քննվող այն իրավահարաբերությունները կամ փաստերը, որոնք քննվող գործի համար իրավաբանական նշանակություն ունեն, ինչպես նաև պարտավոր է նշել, թե ինչու տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը չի կարող հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում, այսինքն` ցույց տալ գործի քննության անհնարինությունը (տե՛ս թիվ
ԵԱԴԴ/0452/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.01.2010 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նշված դիրքորոշումը, հարկ է համարում ընդգծել, որ դատական ակտը հիմնավորելու պահանջը հավասարապես վերաբերում է ինչպես գործն ըստ էության լուծող, այնպես էլ` միջանկյալ դատական ակտերին: Յուրաքանչյուր դեպքում որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տրվի կիրառման ենթակա նորմը պարունակող նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը: Վերաքննիչ դատարանը (Գործի վարույթը կասեցնելու մասինե որոշմամբ արձանագրել է, որ թիվ 17107711 քրեական գործն անմիջականորեն կապված է սույն քաղաքացիական գործի հետ, և անհնարին է թիվ ԵԿԴ /2768/02/12 քաղաքացիական գործի քննությունը մինչև թիվ 17107711 քրեական գործով վերջնական որոշման կայացումը: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի հիմնավորել գործի վարույթը կասեցնելու հիմքի առկայությունը, մասնավորապես` Վերաքննիչ դատարանը չի նշել թիվ 17107711 քրեական գործով քննվող այն իրավահարաբերությունը կամ փաստը, որը թիվ ԵԿԴ/2768/02/12 քաղաքացիական գործի քննության և լուծման համար իրավաբանական նշանակություն ունի և չի կարող հաստատվել սույն գործի շրջանակներում, ինչով էլ պայմանավորված է գործի քննության անհնարինությունը:
Ավելին, Վերաքննիչ դատարանը 18.07.2013 թվականի դատական նիստում, քննելով պատասխանող Ալինա Չոբանյանի ներկայացուցչի միջնորդությունը` գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ, այն մերժել է` պատճառաբանելով, որ թիվ 17107711 քրեական գործի ընթացքը որևէ կերպ չի խոչընդոտում սույն գործի քննությանը (հատոր 2-րդ, գ.թ. 50, 65), սակայն 05.09.2013 թվականի դատական նիստում իր նախաձեռնությամբ, կրկին
4
անդրադառնալով նույն միջնորդությանը, գործի վարույթը կասեցրել է (հատոր 2-րդ, գ.թ. 63, 65):
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վերաքննիչ դատարանի կողմից սեփական նախաձեռնությամբ նույն միջնորդությանը կրկին անդրադառնալը և այն բավարարելը, Վճռաբեկ դատարանը դիտում է որպես արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած որոշման փոփոխում, ինչն անթույլատրելի է:
Վերոգրյալ պատճառաբանությամբ հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշումն անհիմն է: Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական
օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411-ին հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
դատավարության
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.09.2013 թվականի (Գործի վարույթը կասեցնելու մասինե որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող՝
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Դատավորներ`
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Վ. ԱԲԵԼՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 նոյեմբերի, 2013 թ.
- Գործի #:
- ԵԿԴ/2768/02/12
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
