ՀԿԴ/0141/15/24
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 133. Գույքի արգելադրման կարգը · Հոդված 294. Սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության նկատմամբ դատական երաշխիքների շրջանակը · Հոդված 295. Սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթի հարուցումըԱմփոփում
թվականի սեպտեմբերի 11-ին քաղաք Երնանում ՀԸ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ՝ նան Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Ս.ԶԻՉՈՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ ԵԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ Դ-ՎԵՔԻԼՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՀԿԴ/0147/15/24 դատական վարույթով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այտւհետ նան՝ Վերաքննիչ դատարան) 2025 թվականի հունվարի 22-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԱՍԱրամյանի հատուկ վերանայման բողոքը, 2 ՊԱՐՔԵՑ Վարույթի դատավ
Ամբողջ Տեքստ
ՀԿԴ/0141/15/24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Վ.Սարգսյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Հովհաննիսյան
2025 թվականի սեպտեմբերի 11-ին
քաղաք Երևանում
ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն
հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝
մասնակցությամբ դատավորներ՝
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՀԿԴ/0141/15/24 դատական վարույթով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2025 թվականի հունվարի 22-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Արամյանի հատուկ վերանայման բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի օգոստոսի 29-ին
նախաձեռնվել է թիվ
քրեական վարույթը՝ 2003
թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով :
1.1. 2024 թվականի նոյեմբերի 25-ին
ավագ քննիչ
(այսուհետ նաև՝ Քննիչ) կողմից
որոշում է կայացվել
ընկերությանը սեփականության
իրավունքով պատկանող՝
հասցեում գտնվող անշարժ գույքն արգելադրելու մասին։
1.2. 2024 թվականի նոյեմբերի 28-ին Քննիչը միջնորդություն է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)՝ 2024 թվականի նոյեմբերի 25-ի որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ։
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ նշված միջնորդության հիման վրա հարուցվել է սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթ։
2.1. Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 13-ին որոշում է կայացրել Քննիչի միջնորդությունը բավարարելու և գույքն արգելադրելու մասին 2024 թվականի նոյեմբերի 25-ի որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ։
3.
ընկերության ներկայացուցիչ
հատուկ
վերանայման բողոքի քննության արդյունքում ՀՀ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2025 թվականի հունվարի 22- ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 29-ի և 2
3
դեկտեմբերի 13-ի որոշումներն ամբողջությամբ բեկանվել են, և Քննիչի միջնորդության հիման վրա վարույթի հարուցումը մերժվել է։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր
դատախազի տեղակալ Ա.Արամյանը հատուկ վերանայման բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի մարտի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող
փաստարկները և պահանջը.
Հատուկ վերանայման բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտումներ՝ կայացնելով դատական ակտ, որը չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ, 132-րդ և 295-րդ հոդվածներով սահմանված իրավակարգավորումներից։
5.1. Ըստ բողոքաբերի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ գույքի արգելադրման փաստն օրենսդիրը կապել է քննիչի կողմից համապատասխան որոշման կայացման հետ։ Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասն ուղղակիորեն սահմանում է, որ գույքի արգելադրումն իրականացվում է քննիչի որոշման հիման վրա։ Ընդ որում, ըստ բողոքաբերի՝ քննիչի որոշումը փաստացի ի կատար ածված լինելը հավաստող որևէ տվյալի առկայություն օրենսդիրը չի պահանջում։ Ինչ վերաբերում է նույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված կարգավորմանը, ապա բողոքաբերի կարծիքով այն պարզապես նախատեսում է քննիչի կողմից կայացված որոշումը
համապատասխան մարմիններին հանձնելու պարտականություն, քանի որ կոնկրետ ոլորտներում քննիչի որոշումն ի կատար է ածվում համապատասխան պետական մարմինների կամ իրավաբանական անձանց միջոցով։ Նշվածն ամենևին չի ենթադրում տվյալ պետական մարմինների կամ իրավաբանական
4
անձանց կողմից փաստացի իրականացված գործառույթից հետո միայն գույքի արգելադրման որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդություն հարուցելու հնարավորություն։
Բողոքաբերը նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածով ևս նախատեսված չէ որևէ դրույթ, որը քննիչին կպարտավորեցներ դատարան ներկայացնել իր կողմից կայացված որոշումը համապատասխան մարմնի կողմից փաստացի կատարած լինելը հավաստող որևէ փաստաթուղթ: 5.2. Բողոքաբերը, անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 29-ի վարույթ հարուցելու մասին որոշումը բեկանելուն, նշել է, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել դատական վերանայման սահմաններից, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով հստակ սահմանված է, որ հատուկ վերանայումն իրականացվում է բողոքում նշված հիմքի և այն հաստատող փաստերի սահմաններում, և որ բացի այդ, Առաջին ատյանի դատարանի նշված որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ բողոքարկման ենթակա չէ և չի բողոքարկվել։ Ըստ բողոքաբերի՝ այն հանգամանքը, որ վիճարկվող դատական ակտում Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը, վարույթ հարուցելը մերժելու մասին որոշում չկայացնելով, թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում՝ ինքնին հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի սահմաններից դուրս գալու՝ իրավասություն չի կարող առաջացնել։ Վերաքննիչ դատարանը, սահմանափակված լինելով բողոքի հիմքի և այն հաստատող փաստերի սահմաններով, իրավասու չէր բողոքի սահմաններից դուրս գալով՝ բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 29-ի դատական ակտը:
6. Արդյունքում բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ:
Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը․ «(…) [Դատարանն արձանագրում է, որ Քննիչի՝ «Գույքն
5
արգելադրելու մասին» 2024 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ արգելադրվել է ընկերությանը պատկանող
հասցեում գտնվող անշարժ գույքը։
1
Հիշյալ որոշման ուսումնասիրությունից երևում է, որ խնդրո առարկա գույքն արգելադրվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով և գույքի հնարավոր բռնագրավումը կամ բռնագանձումն ապահովելու նպատակով:
Դատարանը` սույն որոշմամբ մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների հաշվառմամբ արձանագրում է, որ գույքի արգելադրման նպատակը և հիմքը տվյալ դեպքում առկա են:
Այսպես.
Միջնորդությանը կից ներկայացված նյութերը, մասնավորապես՝
փակ բաժնետիրական ընկերության,
կազմակերպության և
սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված 2022 թվականի փետրվարի 8-ին կնքված անշարժ գույքի գրավի պայմանագիրը,
և
կազմակերպության
սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերության միջև 2022 թվականի օգոստոսի 4-ին կնքված անշարժ գույքի տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագիրը, Էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի տրամադրած տեղեկատվությունը, որի համաձայն՝
հասցեում գտնվող անշարժ գույքի շուկայական մոտավոր կադաստրային արժեքը՝ 2023 թվականի հունիսի 26-ի դրությամբ կազմել է 1.580.979.589 ՀՀ դրամ, համակցության մեջ վկայում են այն մասին, որ
պատասխանատվությամբ
ընկերությանը
սահմանափակ
սեփականության իրավունքով
պատկանող խնդրո առարկա անշարժ գույքը հնարավոր է առաջացել է ենթադրյալ հանցագործության արդյունքում:
Դատարանի նշված հետևությունը բխում է ներկայացված նյութերից, որոնցով առերևույթ փաստվում են, որ խնդրո առարկա անշարժ գույքը ձեռք է բերվել
6
շուկայականից անհամեմատ էժան, այն է՝ 900.000.000 (ինը հարյուր միլիոն) ՀՀ դրամ արժեքով, մինչդեռ՝ Էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հունիսի 26-ի դրությամբ այդ գույքի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմել է 1.580.979.589 ՀՀ դրամ։
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն, որ սույն փուլում ապացույցների, ըստ էության, քննություն և գնահատում չի կարող իրականացվել, Դատարանը գտնում է, որ առկա է ապացույցների գերակշռություն, որով հաստատվում է, որ հիշյալ անշարժ գույքը ստացվել է ենթադրյալ հանցագործության արդյունքում:
Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասն իմպերատիվ կերպով սահմանում է, որ հանցագործության արդյունքում ուղղակի առաջացած կամ ստացված գույքը դատարանի կողմից ենթակա է պարտադիր բռնագրավման, իսկ սույն դեպքում ենթադրյալ հանցագործության արդյունքում առերևույթն ստացվել է՝ [անընթեռնելի] հասցեում գտնվող
անշարժ գույքը, ուստի Դատարանը գտնում է, որ Քննիչի կողմից նշված՝ գույքի արգելադրման նպատակը՝ գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելը, առկա է և իրավաչափ:
Բացի այդ, Դատարանը գտնում է, որ գույքի արգելադրման մասին որոշմամբ պահպանվել` են նաև գույքի արգելադրման կարգին վերաբերող օրենսդրական պահանջները։
Այլ խոսքով, արգելադրումն իրականացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան, և անձի սեփականության իրավունքին միջամտությունն օրինական է, քանզի պահպանված է համաչափության սկզբունքը, ինչպես նաև հանրային և մասնավոր շահերի ողջամիտ հավասարակշռությունը: Անդրադառնալով նաև [անընթեռնելի] ընկերության ներկայացուցիչ [անընթեռնելի] այն պնդմանը, ըստ որի՝ սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության դատական ստուգման վարույթի
հարուցումը սույն դեպքում ենթակա է եղել մերժման, Դատարանը գտնում է, որ այն
7
որ
չի դիմանում որևէ քննադատության: Մասնավորապես՝ ներկայացուցիչ պնդումն шп այն,
քրեադատավարական օրենքի
կարգավորումներից բխում է, թե քննիչը պետք է կայացնի գույքն արգելադրելու մասին որոշում, այնուհետև փաստացի արգելադրի գույքը, որից հետո նոր միայն եռօրյա ժամկետում դատարան ներկայացնի միջնորդություն՝ գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ, ընդունելի համարվել չի կարող։ Դատարանի նշված դատողության հիմքում ընկած է այն գաղափարը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 3-րդ մասը չի սահմանել՝ գույքի փաստացի արգելադրված լինելու հանգամանքը հավաստող տվյալը, ի թիվս մյուս նյութերի, միջնորդությանը կցելու որևէ պահանջ (պայման)։ Ավելին, ինչպես բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 133- րդ հոդվածից, գույքը համարվում է արգելադրված ոչ թե Կադաստրի կոմիտեի առանձին աշխատակցի կողմից համապատասխան շտեմարանում գույքի տվյալները ներառելու պահից, այլ Քննիչի որոշման կայացման պահից։ Վերոգրյալի հիման վրա՝ Դատարանը գտնում է, որ ներկայացուցիչ պնդումը՝ քրեադատավարական նորմերին տրված սուբյեկտիվ
մեկնաբանման արդյունք է, որը չի արտահայտում Օրենսդրի կամքը: Անդրադառնալով նաև գույքի օտարման ռիսկի բացակայության վերաբերյալ ներկայացուցիչ
դատողություններին՝ Դատարանը փաստում է, որ
գույքն արգելադրելու նշված հիմքը չի վկայակոչվել Քննիչի՝ 2024 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ, այլ, ինչպես նշվեց, խնդրո առարկա գույքն արգելադրվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով, որպիսի պայմաններում գույքի սեփականատիրոջ կողմից գույքն օտարելու, թաքցնելու, վնասելու, ոչնչացնելու կամ սպառելու նպատակ չունենալու հանգամանքը սույն դեպքում վճռորոշ նշանակություն ունենալ չի կարող:
Անդրադառնալով նաև խնդրո առարկա գույքի արժեքը փորձագետի կողմից որոշված չլինելու կապակցությամբ ներկայացուցիչ
պնդումներին՝
Դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ խնդրո առարկա գույքի
շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը որոշվել է պետական մարմնի կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա և միաժամանակ հիմք ընդունելով Սամվել Մայրապետյանի գործով Վճռաբեկ դատարանի
արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ մասնագետ-ապրանքագետը պետք է ներգրավվի կամ փորձաքննություն պետք է նշանակվի այն դեպքում, երբ, առանց դրանց, հնարավոր չէ որոշել գույքի արժեքը, գտնում է, որ առկա պայմաններում գույքի արժեքի վերաբերյալ ներկայացված տվյալը չի կարող լինել ոչ բավարար:
Ինչ վերաբերում է
[անընթեռնելի] ընկերության տնօրեն
առարկություններին, ապա դրանք, առհասարակ, վերաբերելի չեն, ուստի դրանց անդրադառնալու անհրաժեշտությունը Դատարանը չի տեսնում:
Վերոգրյալի հաշվառմամբ` Դատարանն արձանագրում է, որ 2024 թվականի նոյեմբերի 25-ի «Գույքն արգելադրելու մասին» որոշումն իրավաչափ է և կայացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-133-րդ հոդվածներով նախատեսված պահանջների պահպանմամբ, ուստի Քննիչի միջնորդությունը հիմնավոր է և ենթակա է բավարարման: (…)'»։
8. Վերաքննիչ դատարանը 2025 թվականի հունվարի 22-ի որոշմամբ արձանագրել է. «(...) Վերաքննիչ դատարանը նախևառաջ անհիմն և գործող իրավակարգավորումներից չբխող է համարում Առաջին ատյանի դատարանի այն դատողությունը, թե ինչպես բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 133- րդ հոդվածից, գույքը համարվում է արգելադրված ոչ թե Կադաստրի կոմիտեի առանձին աշխատակցի կողմից համապատասխան շտեմարանում գույքի տվյալները ներառելու պահից, այլ Քննիչի որոշման կայացման պահից։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ օրենսդիրը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ գույքի արգելադրման ընդհանուր կարգավորումները սահմանող 15-րդ գլխում, մասնավորապես, այդ գլխում ներառված 133-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրելով այն դրույթը, որ որոշումը և այն հիմնավորող նյութերը եռօրյա ժամկետում ներկայացվում են իրավասու 1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 85-97։
դատարանի հաստատմանը, չի սահմանել եռօրյա ժամկետի հաշվարկման սկիզբը: Մինչդեռ գույքի արգելադրման որոշման իրավաչափությունը հաստատելու մասին միջնորդությունների կապակցությամբ վարույթի հարուցման և որոշման կայացման համար հատուկ իրավահարաբերություններ սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ գլխում, մասնավորապես՝ այդ գլխում ներառված 295-րդ հոդվածի 1-ին մասում ուղղակիորեն սահմանվել է, որ սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթը հարուցվում է գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու՝ քննիչի միջնորդության հիման վրա, որը դատարան է ներկայացվում համապատասխան գույքն արգելադրելուց հետո` եռօրյա ժամկետում։ Այսինքն հիշյալ նորմից անմիջականորեն հետևում է, որ եռօրյա ժամկետի սկիզբը պետք է հաշվել գույքի փաստացի արգելադրումից, այլ ոչ թե գույքի արգելադրման մասին քննիչի որոշման կայացումից հետո, երբ այդպիսի որոշման կայացմամբ ինքնին գույքի փաստացի արգելադրում տեղի չի ունենում։ Այլ կերպ՝ խնդրո առարկա նորմից ուղղակիորեն բխում է, որ համապատասխան միջնորդությունը դատարան կարող է ներկայացվել գույքը փաստացի արգելադրելուց հետո եռօրյա ժամկետում: Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշմանը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 3-րդ մասը չի սահմանել գույքի փաստացի արգելադրված լինելու հանգամանքը հավաստող տվյալը, ի թիվս մյուս նյութերի, միջնորդությանը կցելու որևէ պահանջ (պայման), ապա Վերաքննիչ դատարանը փաստում է հետևյալը.
Այսպես, նախ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 1- ին մասում ամրագրված իրավանորմն ինքնին պահանջում է համապատասխան գույքի՝ արգելադրված լինելու հանգամանքի առկայություն։ Միևնույն ժամանակ, նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ միջնորդությանը կցվում են, ի թիվս այլնի, գույքի արգելադրման մասին որոշման հիմնավորվածությունը հաստատող անհրաժեշտ նյութերի պատճենները։ Իսկ գույքը փաստացի արգելադրված լինելու հանգամանքը հավաստող տվյալը գույքի արգելադրման մասին որոշման հիմնավորվածությունը հաստատող անհրաժեշտ նյութ է դիտարկվելը
10
հիմնավորվում է, ի թիվս այլնի, նրանով, որ գույքի արգելադրման անհրաժեշտությունն այն փաստացի արգելադրված չլինելու պայմաններում կարող է բացակայել, քանի որ, ինչպես նշել է նաև բողոքաբերը, այդ գույքը, օրինակ, կարող է արդեն իսկ օտարված կամ այլ վարույթի շրջանակներում արդեն իսկ արգելադրված լինել: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դիտարկումը ևս չի կարող հիմնավոր համարվել։ Հաշվի առնելով վերոգրյալը, և այդ համատեքստում նկատի ունենալով նաև, որ տվյալ դեպքում վարույթի նյութերում բացակայում է գույքը փաստացի արգելադրված լինելու հանգամանքը հավաստող որևէ տվյալ, հիմք ընդունելով նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված այն դրույթը, որ վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ նույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված որևէ պայման՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանը, քննիչի միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում չկայացնելով, թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը վիճարկվող որոշումն ամբողջությամբ բեկանելու և բեկանված մասով դրան փոխարինող դատական ակտ կայացնելու հիմք է: Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ թեև վարույթ հարուցելու մասին որոշումը ինքնուրույն բողոքարկման ենթակա դատական ակտ չէ, սակայն հետաձգված կարգով այն նույնպես կարող է դառնալ քննության առարկա: Այլ կերպ՝ հաշվի առնելով Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված խախտման բնույթը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բեկանման ենթակա է նաև Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 29-ի՝ քննիչի միջնորդության կապակցությամբ վարույթ հարուցելու մասին որոշումը։
Վերոգրյալի պայմաններում` Վերաքննիչ դատարանն առարկայազուրկ է համարում բողոքաբերի մյուս փաստարկներին անդրադառնալը և դրանք գնահատման ենթարկելը (…):
11
Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ընկերության ներկայացուցիչ
հատուկ վերանայման
բողոքը պետք է բավարարել, իսկ Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի նոյեմբերի 29-ի՝ քննիչի միջնորդության կապակցությամբ վարույթ հարուցելու, ինչպես նաև նույն միջնորդությունը քննելու մասին 2024 թվականի դեկտեմբերի 13- ի որոշումները պետք է ամբողջությամբ բեկանել և կայացնել դրանց փոխարինող դատական ակտ, այն է՝ մերժել նախաքննական մարմնի միջնորդության հիման վրա վարույթի հարուցումը: (…)»:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
9. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գույքը փաստացի արգելադրված լինելու մասին տվյալների բացակայության հիմքով սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթ հարուցելու քրեադատավարական կարգավորումների առնչությամբ առկա է նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության ապահովման խնդիր։ Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն վարույթով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղենիշային նշանակություն ունենալ նշված հարցի առնչությամբ միասնական դատական պրակտիկայի ձևավորման համար:
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն առ այն, որ վարույթի նյութերում գույքը փաստացի արգելադրված լինելու հանգամանքը հավաստող տվյալի բացակայության պայմաններում Քննիչի ներկայացրած միջնորդության հիման վրա սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափությունը ստուգելու վարույթի հարուցումը ենթակա էր մերժման։
11. ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝«1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք։
2 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 65-71։
12
(...)
3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով(…)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ գույքի արգելադրման կարգը սահմանող՝ 133-րդ հոդվածի համաձայն՝
«1. Նախաքննության ընթացքում` գույքն արգելադրվում է քննիչի որոշման հիման վրա: Այդ որոշումը և այն հիմնավորող նյութերը եռօրյա ժամկետում ներկայացվում են իրավասու դատարանի հաստատմանը (…):
(...)
6. Եթե գույքի արգելադրման համար անհրաժեշտ է որևէ պետական մարմնի կամ իրավաբանական անձի համապատասխան ակտի կայացում, ապա գույքի արգելադրումն իրականացվում է համապատասխան իրավասու մարմնի կամ իրավաբանական անձի միջոցով:
(...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 294-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սույն օրենսգրքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատարանը քննում է՝
1) գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը.
2) գույքի արգելադրումը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթը հարուցվում է գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու՝ քննիչի միջնորդության հիման վրա, որը դատարան է ներկայացվում համապատասխան գույքն արգելադրելուց հետո՝ եռօրյա ժամկետում:
2. Քննիչի միջնորդությունը պարունակում է՝
1) իրավասու դատարանի անվանումը.
13
2) քննիչի անունը, ազգանունը և պաշտոնը.
3) միջնորդությունը դատարան ներկայացնելու տարին, ամիսը, օրը, ժամը և րոպեն.
4) վարույթի համարը.
5) արգելադրված գույքի սեփականատիրոջ կամ դրա նկատմամբ գույքային շահ ունեցող այլ անձին վերաբերելի անձնական տվյալները և հասցեն.
6) արգելադրված գույքի նկարագրությունը.
7) գույքի արգելադրման անհրաժեշտությունը և իրավաչափությունը հիմնավորող փաստարկները.
8) անհրաժեշտության դեպքում՝ միջնորդության քննությունը դռնփակ անցկացնելու մասին խնդրանք և դրա հիմնավորումները.
9) միջնորդությանը կցվող նյութերի ցանկը։
3. Միջնորդությանը կցվում են քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության, համապատասխան անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման, գույքի արգելադրման մասին որոշման պատճենները, գույքի սեփականատիրոջը կամ դրա նկատմամբ գույքային շահ ունեցող այլ անձի տվյալ միջնորդության պատճենն ուղարկած լինելը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև գույքի արգելադրման մասին որոշման հիմնավորվածությունը հաստատող անհրաժեշտ նյութերի պատճենները:
4. Ոչ ուշ, քան միջնորդությունն ստանալու հաջորդ օրը դատարանը կայացնում է սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության դատական ստուգման վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում: (...)
7. Վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված որևէ պայման։ Վարույթի հարուցման մերժումը խոչընդոտ չէ նոր միջնորդություն ներկայացնելու համար (…)»:
12. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ գույքի արգելադրման կարգը սահմանող վերոնշյալ քրեադատավարական նորմերի վերլուծությունից բխում է, որ գույքը արգելադրվում է քննիչի որոշման հիման վրա։ Այս նորմը գույքի
14
արգելադրման նախնական թույլտվություն չի ենթադրում, և քննիչի համապատասխան որոշման առկայությունն ինքնին հարկադրանքի այդ միջոցի կիրառումն իրավաչափ է դարձնում։ Միաժամանակ, հաշվի առնելով արդեն իսկ կիրառված հարկադրանքի բավականին լուրջ միջամտությունն անձի իրավաչափ շահերին՝ օրենսդիրը դրա նկատմամբ սահմանված հետագա դատական վերահսկողությունը դարձրել է ինքնաշխատ՝ դրա նախաձեռնման վարութային պարտականությունը դնելով քննիչի վրա, այլ ոչ թե շահագրգիռ անձին իրավունք վերապահելով քննիչի որոշումը բողոքարկել դատարան։ Այս կառուցակարգի պայմաններում գույքի արգելադրման մասին քննիչի որոշումն ունի ժամանակավոր բնույթ և իր իրավաբանական ուժը պահպանում է միայն հետևյալ գործողությունների հաջորդական շղթայի պահպանման դեպքում.
1) գույքն արգելադրելու պահից երեք օրվա ընթացքում քննիչի կողմից համապատասխան միջնորդության ներկայացում դատարան,
2) այդ միջնորդության հիման վրա դատարանի կողմից համապատասխան վարույթ հարուցելու մասին որոշման կայացում,
3) նշված վարույթի շրջանակներում քննիչի միջնորդությունը բավարարելու վերաբերյալ դատական որոշման կայացում։
12.1․ Ինչ վերաբերում է գույքի արգելադրումը համապատասխան իրավասու մարմնի կամ իրավաբանական անձի միջոցով իրականացնելու օրենսդրական կանոնին, ապա դա սոսկ ենթադրում է, որ քննիչի կողմից համապատասխան որոշում կայացնելու փաստի ուժով թեկուզ և ժամանակավոր, սակայն արդեն իսկ իրավաբանական ուժ ունեցող հարկադրանքի միջոցը կիրառվելու է իրավասու մարմնի կամ իրավաբանական անձի միջոցով։ Եվ քննիչի դատավարական պարտականությունը հանգում է համապատասխան որոշումը իրավասու մարմնին կամ իրավաբանական անձին ուղարկելուն:
12.2. Անդրադառնալով սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության դատական երաշխիքների երկփուլ կառուցվածքին, պետք է 3 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 19-ի թիվ ՀԿԴ/0069/15/23 որոշումը։
15
փաստել, որ դրա վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արդեն իսկ արձանագրել է, որ վերոնշյալ վարույթի նախնական՝ վարույթի հարուցման փուլում, դատարանը, ըստ էության չանդրադառնալով գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությանը, լուծում է միայն համապատասխան վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու հարցը։ Այսպես, դատարանը քննիչի միջնորդության հիման վրա սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթ հարուցելու մասին որոշում է կայացնում, եթե պահպանված են քննիչի միջնորդության բովանդակության, դրան կցվող դատավարական նյութերի վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պայմանները։ Հակառակ դեպքում՝ դատարանը կայացնում է վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում՝ հստակ նշելով, թե վարույթ հարուցելու համար պարտադիր որ պայմանը չի պահպանվել։ Իսկ հարուցված վարույթով միջնորդության ըստ էության քննության փուլում դատարանը մրցակցային պայմաններում ստուգում է քննիչի՝ գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը (օրինակ՝ արգելադրման հիմնավորվածությունը, ծավալը, համարժեքությունը և այլն)։
13. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ Քննիչի ներկայացրած միջնորդության հիման վրա հարուցել է սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման դատական վարույթ, իսկ դեկտեմբերի 13-ի որոշմամբ հաստատել է Քննիչի՝ գույքն արգելադրելու մասին 2024 թվականի նոյեմբերի 25-ի որոշման իրավաչափությունը։ Միևնույն ժամանակ Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով [անընթեռնելի] ընկերության ներկայացուցիչ [անընթեռնելի] փաստարկներին առ այն, որ սույն դեպքում վարույթի հարուցումը ենթակա էր մերժման, քանի որ գույքն արգելադրելու մասին որոշում կայացնելուց հետո Քննիչն այն փաստացի չի արգելադրել, նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 3-րդ մասը չի սահմանել 4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ վերը հիշատակված թիվ ՀԿԴ/0069/15/23 որոշումը։
16
գույքի փաստացի արգելադրված լինելու հանգամանքը հավաստող որևէ տվյալ, ի թիվս մյուս նյութերի, միջնորդությանը կցելու պահանջ5,
- Վերաքննիչ դատարանը 2025 թվականի հունվարի 22-ի որոշմամբ նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավանորմն ինքնին պահանջում է համապատասխան գույքի՝ արգելադրված լինելու հանգամանքի առկայություն։ Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ միջնորդությանը կցվում են, ի թիվս այլնի, գույքի արգելադրման մասին որոշման հիմնավորվածությունը հաստատող անհրաժեշտ նյութերի պատճենները, իսկ գույքը փաստացի արգելադրված լինելու հանգամանքը հավաստող տվյալը գույքի արգելադրման մասին որոշման հիմնավորվածությունը հաստատող անհրաժեշտ նյութ է, քանի որ գույքի արգելադրման անհրաժեշտությունն այն փաստացի արգելադրված չլինելու պայմաններում կարող է բացակայել. այդ գույքը, օրինակ, կարող է արդեն իսկ օտարված կամ այլ վարույթի շրջանակներում արգելադրված լինել։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ առկա է օրենքով սահմանված պայմանները պահպանված չլինելու հիմքով դատական երաշխիքի վարույթ հարուցելը մերժելու մասին որոշում կայացնելու հիմք։
14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12.2-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ գույքը փաստացի արգելադրված լինելու վերաբերյալ տվյալների բացակայության պայմաններում Առաջին ատյանի դատարանը պետք է սեփականության իրավունքի սահմանափակման
իրավաչափության ստուգման վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում կայացներ գույքի արգելադրման մասին որոշման հիմնավորվածությունը հաստատող անհրաժեշտ նյութերը միջնորդությանը կցած չլինելու հիմքով, թույլ է տվել քրեադատավարական օրենքի պահանջների խախտում, մասնավորապես 5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
6 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
17
սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի կարգավորումները։
14.1. Այսպես, Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ օրենսդիրը գույքի արգելադրումն իրավաբանորեն կապում է քննիչի կողմից համապատասխան որոշում կայացնելու հետ, իսկ սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության դատական ստուգման վարույթի առարկան քննիչի՝ գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափության ստուգումն է։ Ինչ վերաբերում է գույքի փաստացի արգելադրմանը, ապա դա քննիչի կայացրած որոշման իրավական հետևանքն է, որը կամ անմիջականորեն հաջորդում է քննիչի կողմից համապատասխան որոշում կայացնելուն կամ պահանջում է իրավասու պետական մարմնի կամ իրավաբանական անձի կողմից համապատասխան գործողության իրականացում: Գույքի արգելադրման դատավարական կառուցակարգի համատեքստում քննիչի դատավարական պարտականությունը հանգում է գույքն արգելադրելու մասին որոշում կայացնելուն և դրա իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը և կից փաստաթղթերը որոշումը կայացնելուց հետո դատարան ներկայացնելուն։ Ընդ որում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերոնշյալ 295-րդ հոդվածը, որը սահմանում է միջնորդության` ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև կցվող նյութերի շրջանակը, համապատասխան միջնորդությանը գույքը փաստացի արգելադրված լինելու մասին նյութեր կցելու կանոն իրավաչափորեն չի նախատեսում։
15. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գույքի արգելադրման որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդությանը ներկայացվող ձևական և բովանդակային պահանջները նպատակ են հետապնդում ապահովել, որ քննիչի կողմից դատարան ներկայացված նյութերը հնարավորություն ընձեռեն դատարանին լիարժեք և բազմակողմանի ուսումնասիրել որոշման
իրավաչափությունը։
16. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն առ այն, որ վարույթի նյութերում գույքը
18
փաստացի արգելադրված լինելու հանգամանքը հավաստող տվյալի
բացակայության պայմաններում Քննիչի ներկայացրած միջնորդության հիմնա վրա սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափությունը ստուգելու վարույթի հարուցումը ենթակա էր մերժման, հիմնավոր չէ։
17. Ինչ վերաբերում է բողոքաբերի այն պնդմանը, որ սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման դատական վարույթի հարուցման որոշումը ենթակա չէ բողոքարկման, ապա այս առումով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթ հարուցելու որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածով նախատեսված չէ որպես «անմիջական բողոքարկման» ենթակա դատական ակտ, ինչը, սակայն, չի կարող սահմանափակել «հետաձգված բողոքարկման»՝ միջնորդության քննության արդյունքում կայացված դատական ակտի բողոքարկման շրջանակներում այդ որոշման իրավաչափությունը վիճարկելու անձի իրավունքը, ուստի բողոքաբերի նշված փաստարկը հիմնավոր չէ։
18. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված վարույթի հանրայնության սկզբունքի խախտման, հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն` հիմք է Վերաքննիչ դատարանի 2025 թվականի հունվարի 22-ի դատական ակտը բեկանելու համար։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Վճռաբեկ դատարանը, մի կողմից՝ սահմանափակված լինելով վճռաբեկ բողոքի առարկայով և սահմաններով, մյուս կողմից՝ ապահովելով անձի` դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման երաշխիքները, դատական վերանայման սահմանների վերընթաց 7 Տե'ս, mutatis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի` 2015 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1191, Վճռաբեկ դատարանի՝ Գևորգ Ալեքյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ /0109/06/19 ηηηηηιτ:
նվազման սկզբունքի հաշվառմամբ գտնում է, որ վարույթը պետք է ուղարկել Վերաքննիչ դատարան՝
ընկերության ներկայացուցիչ
հատուկ վերանայման բողոքի՝ Վերաքննիչ դատարանի կողմից
գնահատման չարժանացած փաստարկների մասով նոր քննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 281-րդ, 361- 363-րդ, 394-րդ, 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Թիվ ՀԿԴ/0141/15/24 դատական վարույթով ՀՀ Վերաքննիչ
հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունվարի 22-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող՝
Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դատավորներ՝
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
8 Տե՛ս, mutatis mutandis, ՀՀ Վճռաեբկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 և Ավաթ Ամինի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 սեպտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՀԿԴ/0141/15/24
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
