ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 202 6 թվականի հուլիսի 3 - ին «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-17-րդ կետերով. «14) միջազգային առցանց գովազդային հարթակ ՝ առցանց ծառայություն (ներառյալ, բայց չսահմանափակվելով գովազդային ցանցերով, պահանջարկի կամ առաջարկի կառավարման հարթակներով, գովազդային փոխանակման հարթակներով, սոցիալական ցանցերի կամ որոնողական համակարգերի գովազդային ծառայություններով), որը հասանելի է Հայաստանի Հանրապետությունում գտնվող օգտատերերին, կամ որի միջոցով հնարավոր է գովազդի ցուցադրում Հայաստանի Հանրապետության տարածքում, և որի միջոցով հնարավոր է՝ ա) գովազդի տեղաբաշխում և (կամ) տարածում համացանցում, բ) գովազդի թիրախավորում՝ ըստ աշխարհագրական դիրքի, օգտատիրոջ տվյալների, հետաքրքրությունների կամ վարքագծի, գ) գովազդի ցուցադրման կառավարում, չափում կամ օպտիմալացում. 15) գովազդի թիրախավորում ՝ գովազդի ցուցադրման ուղղորդումը կոնկրետ օգտատերերի կամ օգտատերերի խմբերի նկատմամբ՝ ըստ նրանց աշխարհագրական դիրքի, ժողովրդագրական հատկանիշների հետաքրքրությունների, վարքագծի կամ այլ տվյալների, ներառյալ՝ անձնական տվյալների ավտոմատ մշակման կամ պրոֆիլավորման միջոցով. 16) գովազդի ցուցադրման կազմակերպում , չափում կամ օպտիմալացում ՝ գովազդի ցուցադրման գործընթացի կազմակերպումը, վերահսկումը, արդյունավետության գնահատումը և այդ գնահատման հիման վրա գովազդի ցուցադրման պայմանների, ծավալի, հաճախականության, հասցեատերերի կամ տարածման եղանակների փոփոխումը. 17) միջազգային առցանց գովազդային հարթակի ծառայություն մատուցող ՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը շահագործում կամ կառավարում է միջազգային առցանց գովազդային հարթակը և սահմանում է դրա գործառնական կամ տեխնիկական պայմանները:»: Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով. « Հոդված 5.1. Արգելված գովազդի թիրախավորման սահմանափակումը առցանց միջավայրում 1. Արգելվում է սույն օրենքով արգելված գովազդի առցանց թիրախավորումը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օգտատերերի նկատմամբ կամ Հայաստանի Հանրապետության տարածքում դրա ցուցադրման ապահովումը, այդ թվում՝ միջազգային առցանց գովազդային հարթակների միջոցով:
2. Սույն հոդվածով նախատեսված արգելքի կիրառումն ապահովելու նպատակով գովազդատուն, գովազդ արտադրողը, գովազդակիրը, այն դեպքերում, երբ գովազդը վերաբերում է սույն օրենքով կամ այլ օրենքներով արգելված ապրանքներին, ծառայություններին կամ գործունեությանը և որևէ ձևով պարունակում է վերջիններիս կամ նրանց գործունեությունը անհատականացնող որևէ տեղեկություն, պարտավոր են ձեռնարկել ողջամիտ և տեխնիկապես հնարավոր միջոցներ՝ ա) Հայաստանի Հանրապետությունը որպես գովազդային թիրախ բացառելու նպատակով. բ) Հայաստանի Հանրապետության տարածքում դրա ցուցադրումը կանխելու նպատակով:
3. Ընդ որում, ողջամիտ և տեխնիկապես հնարավոր միջոցները ներառում են, բայց չեն սահմանափակում՝ ա) Հայաստանի Հանրապետությունը որպես աշխարհագրական թիրախ բացառելու կամ սահմանափակելու տեխնիկական կարգավորումները, այդ թվում՝ սահմանափակումը՝ ըստ աշխարհագրական դիրքի. բ) Հայաստանի Հանրապետության տարածքում օրենքով արգելված գովազդի ցուցադրումը կանխելու նպատակով գովազդի տարածման ալգորիթմների կամ թիրախավորման կարգավորումների փոփոխումը:»: Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով. «ե) միջազգային առցանց գովազդային հարթակի ծառայություն մատուցողին, իսկ նրա ներկայացուցչի առկայության դեպքում՝ նաև այդ ներկայացուցչին, իսկ ներկայացուցչի բացակայության դեպքում հրապարակված պաշտոնական էլեկտրոնային հասցեին ներկայացնել ծանուցումներ սույն օրենքի 5.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների խախտման դեպքերի վերաբերյալ և պահանջել համապատասխան միջոցների կիրառում գովազդի դադարեցման, սահմանափակման կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ցուցադրման բացառման նպատակով:»: Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 2.2-րդ կետի «ձեռնարկությունների ղեկավարները» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց գործադիր մարմինը, ինչպես նաև գովազդատու և գովազդակիր ֆիզիկական անձինք» բառերով, իսկ նույն կետը «մասերով» բառից հետո լրացնել «և 5.1-ին հոդվածով» բառերով: Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքը գործողության մեջ դրվելու օրվանից: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. հուլիսի 23 Երևան ՀՕ-350-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-350-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.07.20-2026.08.02 Պաշտոնական հրապարակման օրը 24.07.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.07.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 23.07.2026 Հիմնական ակտ 03.07.2026, ՀՕ-350-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 30.04.1996, ՀՕ-55 --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 հուլիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՀՕ-350-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
