Մելիք — ՎԴ/0325/05/19
Ամփոփում
քննելով Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.04.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Դավիթ Մելիք-Ստեփանյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ ուղղակի վաճառքով հողամասն օտարելու վերաբերյալ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Դավիթ Մելիք-Ստեփանյանը պահանջել է պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին ընդունելու բարենպաստ վարչական ակտ՝ Երևան քաղաքի Կենտրոն 2 վարչական շրջանի Մաշտոցի պողոտա 15/5 հասցեում գտնվող 32.35 քմ սեփական տարածքի անմիջապես մուտքի դիմաց գտնվող՝ լրացուցիչ 28 քմ մակերեսով հ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական
Վարչական գործ թիվ ՎԴ/0325/05/19
դատարանի որոշում
2021թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/0325/05/19
Նախագահող դատավոր
Ա. Առաքելյան
Դատավորներ
Կ. Մաթևոսյան
Ա. Բաբայան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող
զեկուցող
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա ՄԿՐՏՉՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
2021 թվականի հոկտեմբերի 22-ին
գրավոր ընթացակարգով քննելով Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.04.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Դավիթ Մելիք-Ստեփանյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ ուղղակի վաճառքով հողամասն օտարելու վերաբերյալ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Դավիթ Մելիք-Ստեփանյանը պահանջել է պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին ընդունելու բարենպաստ վարչական ակտ՝ Երևան քաղաքի Կենտրոն
2
վարչական շրջանի Մաշտոցի պողոտա 15/5 հասցեում գտնվող 32.35 քմ սեփական տարածքի անմիջապես մուտքի դիմաց գտնվող՝ լրացուցիչ 28 քմ մակերեսով հողամասն (այսուհետ նաև՝ Հողամաս) ուղղակի վաճառքով Դավիթ Մելիք-Ստեփանյանին օտարելու վերաբերյալ, և որպես հետևանք վերացնել 11.12.2018 թվականի թիվ 18-06/118-10513 որոշումը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր Կ. Զարիկյան) (այսուհետ՝ Դատարան) 25.02.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 11.12.2018 թվականի թիվ 18-06/1-Մ-10512 մերժումը, և պարտավորեցվել է Երևանի քաղաքապետին ընդունելու բարենպաստ վարչական ակտ՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտա 15/5 հասցեում գտնվող 32.35 քմ տարածքին կից 28 քմ մակերեսով հողամասը (ըստ ՛Քաղաքաշինություն փակ բաժնետիրական ընկերության 07.05.2019 թվականի հատակագծի) Դավիթ Մելիք-Ստեփանյանին ուղղակի վաճառելու մասին: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 06.04.2021 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.02.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը (ներկայացուցիչ Անդրանիկ Մուրադյան):
Վճռաբեկ
բողոքի
պատասխան
է
ներկայացրել
Դավիթ
Մելիք-Ստեփանյանը
(ներկայացուցիչ Կարեն Սարդարյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածը, (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 4-րդ և 66-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 02.04.2001 թվականի թիվ 286 որոշման 3-րդ կետի (զե ենթակետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը չի հետազոտել Երևանի քաղաքապետարանի ներկայացրած հետևյալ ապացույցները՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 08.02.2019 թվականի թիվ ԱՏ06/02/2019-1-0441
տեղեկանքը,
Երևանի
քաղաքապետարանի
աշխատակազմի
ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 26.02.2019 թվականի թիվ 1806/162 և 26.02.2019 թվականի թիվ 18-06/162 գրությունները, Կենտրոն վարչական շրջանի գոտևորման նախագծից կատարված հատվածները:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ արդարադատության նախարարության (Փորձագիտական կենտրոնե պետական ոչ առևտրային կազմակերպության 03.12.2019 թվականի թիվ 21421907 փորձագիտական եզրակացությամբ (այսուհետ՝ Եզրակացություն) անդրադարձ չի կատարվել Հողամասը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներում ներառված լինելու կամ չլինելու վերաբերյալ և փորձագետին էլ չի առաջադրվել Հողամասը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ներառված լինելու վերաբերյալ հարցադրում: Ավելին՝ Եզրակացությամբ չի հերքվել
3
Դավիթ Մելիք-Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից Հողամասը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ներառված լինելու հանգամանքը, մինչդեռ Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ Հողամասն
ընդգրկված
չէ
ՀՀ
հողային
օրենսգրքի
60-րդ
հոդվածով
նախատեսված
սահմանափակումների ցանկում: Ստացվում է՝ Հողամասը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում
չգտնվելու փաստը Վերաքննիչ
դատարանը հաստատված է համարել ոչ վերաբերելի ապացույցի՝ Եզրակացության հիման վրա:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հողամասը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված
սահմանափակումների ցանկում ընդգրկված լինելու փաստն ինքնին
բացառում է դրա օտարումը ՀՀ օրենսդրությամբ նախատեսված որևէ միջոցով՝ անկախ Եզրակացությամբ նշված այն հանգամանքից, որ Հողամասը ((...) նպատակահարմար է բացառապես օգտագործել՝ Երևան քաղաքի, Մաշտոցի պողոտայի թիվ 15/5 հասցեում գտնվող շինության համար, (...)ե:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Եզրակացությունը չի հանգեցնում այն բանին, որ Հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, քանի որ դրանում նշված չափանիշներով չէ, որ որոշվում է Հողամասի՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ներառված լինելու կամ չլինելու հանգամանքը: Այդ մասին տեղեկատվությանը տիրապետող և այն տրամադրող իրավասու մարմինը Երևան համայնքի ղեկավարն է (այդ կապակցությամբ
իր իրավական դիրքորոշումն է հայտնել նաև ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/4566/05/11 վարչական գործով 04.10.2013 թվականին կայացված որոշմամբ): Եթե անգամ 26.02.2019 թվականի թիվ 18-06/162 գրությամբ հայտնած տեղեկատվության հավաստիության վերաբերյալ առկա էին կասկածներ, ապա Դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածին համապատասխան, իրավասու էր լրացուցիչ ապացույց ձեռք բերելու նպատակով ձեռնարկելու համապատասխան միջոցներ և նշանակված փորձաքննության շրջանակներում փորձագետին առաջադրելու նաև այն հարցադրումը, թե արդյոք Հողամասն ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, թե ոչ: Նշվածն անելու փոխարեն հիմք ընդունելով միայն փորձագետի կողմից այլ հարցերի շրջանակներում կատարված փորձաքննության արդյունքում տրված Եզրակացությունը, Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ Հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում:
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել էր Հողամասի՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված լինելու փաստը հաստատող ապացույցները, իսկ ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով դատարանին վերապահված չէ Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող հողամասի՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներում ներառված լինելու կամ չլինելու կապակցությամբ եզրահանգումներ կատարել, այն էլ՝ այդ փաստը հիմնավորող թույլատրելի ապացույցի բացակայության պայմաններում: Նշվածի հետևանքով Երևանի քաղաքապետարանի վրա է դրվել ոչ իրավաչափ վարչական ակտ ընդունելու պարտականություն:
4
Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.04.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության: 2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Երևանի քաղաքապետարանը չի ներկայացրել ապացույցներ առ այն, թե ինչու է Հողամասն ընդգրկվել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի վկայակոչել փաստական, իրավական և քաղաքաշինական այնպիսի հանգամանքներ, որոնք
վկայում
են
այն
մասին,
որ
Հողամասը
ենթակա
չէ
օտարման:
Երևանի
քաղաքապետարանը, որպես հիմնավորում ներկայացրել է միայն ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պնդումներն այն մասին, որ Հողամասը գտնվում է բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման բակային տարածքում և Կենտրոն վարչական շրջանի նախագծով գտնվում է բարձրահարկ բնակելի կառուցապատման գոտում, որպիսիք Հողամասի՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում ընդգրկված լինելու փաստը հաստատող մասնագիտական կամ իրավական հիմնավորումներ համարվել չեն կարող: Ավելին՝ Դատարանն իրականացրել է տեղազննություն և առկա է փորձագիտական եզրակացություն,
որոնց
արդյունքներով
հերքվել
է
Հողամասը
օգտագործման
տարածք
օգտագործելու
հնարավորությունը,
որպես
առավել
ևս,
ընդհանուր
որ
այն
սահմանազատված է ցանկապատով: Հայցվորին սեփականության իրավունքով պատկանող հողամասն օտարվել է Երևանի քաղաքապետարանի կողմից, իսկ վիճելի Հողամասը, որպես ընդհանուր
օգտագործման
տարածք
օգտագործելու
ուղղությամբ
Երևանի
քաղաքապետարանը հավակնություններ չի ունեցել:
Հողամասը չի համապատասխանում ընդհանուր օգտագործման հող համարվելու՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված պայմաններին: Երևանի քաղաքապետարանը չի հիմնավորել իր այն պնդումը, թե ինչու Եզրակացությամբ չի կարող հաստատվել Հողամասի՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների շարքում լինելու փաստը:
Հողամասն ուղղակի վաճառքի ենթակա լինելու վերաբերյալ իր եզրակացության հիմքում Վերաքննիչ դատարանը դրել է ոչ միայն Եզրակացությունը, այլև գործում եղած ապացույցների համակցությունը: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Հողամասը հայցվորից բացի այլ անձի օտարելն անհնարին է ՀՀ կառավարության 26.05.2016 թվականի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ, 3-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերում նշված հիմքերով: Վերոգրյալի հիման վրա՝ Դավիթ Մելիք-Ստեփանյանը խնդրել է մերժել վճռաբեկ բողոքը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Երևան, Կենտրոն, Մաշտոցի պողոտա 15/5 տարածքը սեփականության իրավունքով պատկանում է Դավիթ Մելիք-Ստեփանյանին (սեփականության իրավունքի գրանցման թիվ 30102017-01-130 վկայական) (հատոր 1, գ.թ. 6):
2)
Երևանի
քաղաքապետարանի
աշխատակազմի
ճարտարապետության
և
քաղաքաշինության վարչության պետ Մ. Աղաբեկյանը 11.12.2018 թվականին Դավիթ ՄելիքՍտեփանյանին հասցեագրված թիվ 18-06/1-18-10513 գրությամբ տեղեկացրել է, որ Մաշտոցի պողոտա 15/5 հասցեին կից գտնվող լրացուցիչ հողամասը բազմաբնակարան բնակելի շենքերի
5
ընդհանուր օգտագործման բակային տարածքում է և ոչ մի սուբյեկտի, այդ թվում նաև՝ Դավիթ Մելիք-Ստեփանյանին, տրամադրվել չի կարող (հատոր 1, գ.թ. 5): 3)
Երևանի
քաղաքապետարանի
աշխատակազմի
ճարտարապետության
և
քաղաքաշինության վարչության պետ Մ. Աղաբեկյանը 26.02.2019 թվականի թիվ 18-06/162 գրությամբ հայտնել է, որ Դավիթ Մելիք-Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Մաշտոցի պողոտա 15/5 հասցեում գտնվող հողամասին կից՝ 28 քմ մակերեսով հողամասը (Հողամաս) ՀՀ կառավարության 15.12.2005 թվականի թիվ 2330-Ն որոշմամբ հաստատված՝ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով բնակավայրերի նպատակային նշանակության (կատեգորիայի) խառը կառուցապատման գոտում է, որն իր մեջ ներառում է և՛ բնակելի, և՛ հասարակական կառուցապատում՝ ընդհանուր օգտագործման տարածքների հավասարաչափ համադրությամբ: Հողամասն ընդհանուր օգտագործման է, ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում (6-րդ կետ) և ենթակա չէ օտարման (մասնավորեցման): Ընդ որում, Հողամասը ներառված չէ Մաշտոցի պողոտա 15 բազմաբնակարան բնակելի շենքի զբաղեցրած հողամասի սահմաններում, և գտնվում է Մաշտոցի պողոտա 15 և 18 բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքում: Գրությանը կից ներկայացվել են Հողամասի տեղադրության վերաբերյալ հատակագծերը, հետագայում նաև Կենտրոն վարչական շրջանի գոտիավորման նախագծից հատվածներ՝ Հողամասի նշագրմամբ (հատոր 1, գ.թ. 27-29, 31, 32, 59-61):
4) 11.12.2018 թվականին կայացած դատական նիստի ընթացքում Դատարանը որոշել է Մաշտոցի պողոտա 15/5 հասցեում նշանակել տեղազննություն, որը իրականացվել է 27.03.2019 թվականին՝ ժամը 18:00-ին:
Տեղազննության արդյունքում Դատարանն արձանագրել է ՛(...) այդ տարածքը չի կարող ծառայել որպես հրապարակ, փողոց, ճանապարհ, զբոսայգի, պուրակ, այգի կամ համանման այլ ընդհանուր օգտագործման տարածք: Այն տվյալ պահին փաստացի սահմանազատված է ցանկապատով, իսկ, (...) Երևանի քաղաքապետարանը մինչ օրս միջոցներ չի ձեռնարկել տարածքն այլ նպատակներով օգտագործելու ուղղությամբ, ՛(...) տվյալ տարածքը, այսպես թե այնպես, փաստացի օգտագործվելու է հայցվորի կողմից (հատոր 1, գ.թ. 37-41, 138, 139):
5) Արդարադատության նախարարության (Փորձագիտական կենտրոնե պետական ոչ առևտրային
կազմակերպության
03.12.2019
թվականի
թիվ
21421907
Եզրակացության
համաձայն՝ ՛(...) կախված հողամասի օգտագործման կարգավիճակի վերաբերյալ իրավասու մարմնի կողմից կայացված որոշման պայմաններից, ելնելով զուտ շինարարատեխնիկական տեսանկյունից, նպատակահարմար է բացառապես օգտագործել՝ Երևան քաղաքի, Մաշտոցի պողոտայի թիվ 15/5 հասցեում գտնվող շինության համար, (2) (...) Երևան քաղաքի, Մաշտոցի պողոտայի 15/5 հասցեում գտնվող հողամասին (վկայական թիվ 30102017-01-0130) կից գտնվող 07.05.2019 թվականի հատակագծում նշված 32,35քմ մակերեսով հողամասի դիրքի ռելիեֆի առանձնահատկություններից ելնելով, Երևան քաղաքի, Մաշտոցի պողոտայի 15/5 հասցեում գտնվող հողամասին (վկայական թիվ 30102017-01-0130) տրանսպորտային միջոցներով մոտեցման որևիցե այլընտրանքային հնարավորություն առկա չէ, բացի Մաշտոցի պողոտայի 15/5 հասցեում գտնվող հողամասին (վկայական թիվ 30102017-01-0130) կից գտնվող 07.05.2019 թվականի հատակագծում նշված 32,35քմ հողամասից (...) 32,35քմ մակերեսով հողամասը չի հանդիսանում կառուցապատման գոտի: Ուստի, այն չի կարող կառուցապատվել, թե՝ Դավիթ Մելիք-Ստեփանյանի կողմից, թե՝ այլ անձի կողմից, (...) նշված 32,35քմ մակերեսով
6
հողամասում այլ անձի կողմից որևէ քաղաքաշինական գործունեության իրականացումը կհանգեցնի՝ Երևան քաղաքի, Մաշտոցի պողոտայի 15/5 հասցեում գտնվող հողամասի (վկայական թիվ 30102017-01-0130) սահմաններում գտնվող 32,35քմ արտաքին և 28,0 քմ ներքին մակերեսով
շինության
սպասարկման
համար
շահագործման,
անհրաժեշտ
անվտանգության,
Հայաստանի
սեյսմակայունության
Հանրապետության
կամ
օրենսդրությամբ
սահմանված նորմերի խախտման կամ ըստ նպատակային (գործառնական) նշանակությամբ շինության օգտագործելու հետագա անհնարինության (հատոր 1, գ.թ. 83-88):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի կապակցությամբ, առկա է իրավունքի զարգացման խնդիր։
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը՝ որևէ հողամասի՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում ընդգրկված լինելու հարց քննարկելիս արդյո՞ք դատարանն իրավասու է ինքնուրույն որոշելու դրա նպատակային նշանակությունը կամ գնահատելու
սահմանված
նպատակային
նշանակությամբ
այն
օգտագործելու
հնարավորությունը:
ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ իրավական պետությունում ի թիվս այլնի՝ պետական մարմինների գործունեության հիմնարար սկզբունք է հանդիսանում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասությունը կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են ՀՀ Uահմանադրությամբ կամ օրենքներով:
Այս սկզբունքն
ամրագրված է օրինականության
հիմնարար
սկզբունքը
սահմանող՝ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասում:
ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հողային հարաբերությունների
կարգավորման
բնագավառում
տեղական
ինքնակառավարման
մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում և հաստատում են համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը (այսուհետ՝ գլխավոր հատակագիծ), քաղաքաշինական գոտիավորման նախագիծն ու հողերի օգտագործման սխեման, ինչպես նաև սահմանում և փոփոխում են հողերի նպատակային և գործառնական նշանակությունը՝ կառավարության սահմանած կարգով:
ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ հողերի նպատակային նշանակությունը, հողատեսքերն ու գործառնական նշանակությունը և հողերի
7
օգտագործման
նկատմամբ
սահմանափակումները
նշվում
են
համայնքների
հողերի
օգտագործման սխեմաներում, գլխավոր հատակագծերում:
Շարադրված նորմերի բովանդակությունից բխում է, որ համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը, քաղաքաշինական գոտիավորման նախագիծը, հողերի օգտագործման սխեման կազմելու և հաստատելու, ՀՀ կառավարության սահմանած կարգին համապատասխան՝ հողերի նպատակային և գործառնական նշանակությունը սահմանելու և փոփոխելու իրավասությամբ օժտված են տեղական ինքնակառավարման մարմինները: Ընդ որում, հողերի նպատակային նշանակության, հողատեսքերի և գործառնական նշանակության, հողերի օգտագործման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ նշումներն արվում են համայնքների հողերի օգտագործման սխեմաներում և գլխավոր հատակագծերում: ՛Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում:
Նույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմիններն են համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը (…): ՛Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝
համայնքի
ղեկավարը
քաղաքաշինության
և
կոմունալ
տնտեսության
բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները՝ Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ
քաղաքաշինական
ծրագրային
հատակագիծը
և
սահմանված
փաստաթղթերը՝
քաղաքաշինական
կարգով
համայնքի
գոտիավորման
կազմում
է
համայնքի
(բնակավայրի)
գլխավոր
նախագիծը
կամ
դրանց
փոփոխություններն ու նախագծման առաջադրանքները:
Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կամ դրանց փոփոխությունների, ինչպես նաև նախագծման առաջադրանքների նախագծերը, (Քաղաքաշինության մասինե Հայաստանի Հանրապետության
օրենքի
պահանջներին
համապատասխան,
Հայաստանի
Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը:
՛Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը հողօգտագործման բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով կազմում է համայնքների հողերի օգտագործման սխեմաներն ու քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը և ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը: ՛Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի համաձայն՝ համայնքի ավագանին նույն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով որոշում է ընդունում համայնքի հողերի օգտագործման սխեմաները հաստատելու մասին: Նշված նորմերից բխում է, որ համայնքի ղեկավարը կազմում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի վարչական տարածքում գտնվող հողերի նպատակային նշանակության, հողատեսքերի և գործառնական նշանակության, հողերի օգտագործման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ նշումներ պարունակող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, այն է՝ համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը, քաղաքաշինական գոտիավորման նախագիծը և հողերի օգտագործման սխեմաները, իսկ համայնքի ավագանին ընդունում է դրանք հաստատելու մասին որոշում:
8
Համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը հաստատելու մասին համայնքի ավագանու որոշմամբ են հաստատվում այդ համայնքի վարչական տարաքում գտնվող հողերի նպատակային
նշանակությունը
և
դրանց
օգտագործման
նկատմամբ
նախատեսված
սահմանափակումները: Հետևաբար համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը կազմելու, ինչպես նաև համայնքի վարչական տարածքում գտնվող հողերի նպատակային նշանակությունը,
հողատեսքերը
և
գործառնական
նշանակությունը
իրավասությունը վերապահված է համայնքի ղեկավարին,
սահմանելու
իսկ դրանք հաստատելու
իրավասությունը՝ համայնքի ավագանուն: Պետական և տեղական ինքնակառավարման որևէ այլ մարմին կամ պաշտոնատար անձ այդ իրավասությամբ օժտված չէ, հետևաբար չի կարող իրականացնել այդ իրավասության հետ կապված գործողություններ: (Տեղական ինքնակառավարման մասինե ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են
(Երևան
քաղաքում
տեղական
ինքնակառավարման
մասինե
Հայաստանի
Հանրապետության օրենքով:
(Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասինե ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններն են՝ Երևանի ավագանին (այսուհետ՝ ավագանի):
(Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասինե ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ և 20-րդ կետերի համաձայն՝ ավագանին որոշում է ընդունում Երևան քաղաքի գլխավոր հատակագծի, դրա փոփոխությունների, ինչպես նաև նախագծման առաջադրանքի վերաբերյալ, որոշում է ընդունում Երևան քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան մշակված՝ Երևան քաղաքի առանձին տարածքների գոտիավորման նախագծերի, ինչպես նաև նախագծման առաջադրանքի վերաբերյալ:
(Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասինե ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 10-րդ կետերի համաձայն՝ ավագանու հետ հարաբերություններում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները՝ ավագանուն է ներկայացնում Երևան քաղաքի գլխավոր հատակագծի և դրա փոփոխությունների, ինչպես նաև
նախագծման
օրենսդրությամբ
առաջադրանքի
սահմանված
նախագծերը՝
կարգով,
Երևան
Հայաստանի
քաղաքի
Հանրապետության
գլխավոր
հատակագծին
համապատասխան մշակված Երևանի առանձին տարածքների գոտիավորման, ինչպես նաև նախագծման առաջադրանքի նախագծերը:
Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման և հաստատման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասության կապակցությամբ շարադրված կանոնակարգումները
Երևան
քաղաքում
տեղական
ինքնակառավարման
առանձնահատկությունների ներքո մեկնաբանելու արդյունքում պարզ է դառնում, որ Երևան քաղաքի գլխավոր հատակագծի վերաբերյալ որոշումն ընդունվում է ավագանու կողմից՝ Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված նախագծի հիման վրա: Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա և դրան համապատասխան՝ մշակվում են Երևանի առանձին
տարածքների
նախագծերը:
գոտիավորման,
ինչպես
նաև
նախագծման
առաջադրանքի
Երևան համայնքի տարածքների գոտիավորումն իրենից ենթադրում է այդ
համայնքի կամ դրա առանձին հատվածների տարածքների, հողամասերի և այլ անշարժ գույքի օգտագործման
պարտադիր
պահանջների
սահմանում՝
դրանց
իրավական
ռեժիմին,
9
նպատակային
ու
գործառական
նշանակությանը,
թույլատրված
օգտագործումներին
համապատասխան՝ ՛Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն: Երևան
համայնքի
գործառնական
վարչական
նշանակությունը
սահմանափակումներ
տարածքում
որոշելու
սահմանելու
և
գտնվող
հողերի
դրանց
օգտագործման
իրավասությունը
նպատակային
վերապահված
և
նկատմամբ
է
Երևանի
քաղաքապետին և ավագանուն:
ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ հողային հարաբերությունների
կարգավորման
բնագավառում
տեղական
ինքնակառավարման
մարմինները գլխավոր հատակագծին, քաղաքաշինական գոտիավորման նախագծին և հողերի օգտագործման
սխեմային
համապատասխան՝
Հայաստանի
Հանրապետության
օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրում ու հետ են վերցնում համայնքին և պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերը: ՀՀ հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետության և համայնքների սեփականության հողամասերը տրամադրվում են սեփականության, կառուցապատման կամ օգտագործման իրավունքով: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման նպատակով կարող են տրամադրվել այլ անձանց միայն սեփականության իրավունքով, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված՝ պետական և
համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերի, որոնց տրամադրումը սեփականության իրավունքով արգելված է (…):
Ըստ
նույն
հոդվածի
2-րդ
մասի՝
տեղական
ինքնակառավարման
մարմինները
հողամասերը տրամադրում են նույն օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերին, քաղաքաշինական գոտիավորման նախագծերին ու հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան:
Վերոգրյալ իրավակարգավորումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համայնքի սեփականությանը պատկանող որևէ հող այլ անձի կարող է փոխանցվել այն դեպքերում միայն, եթե այն սեփականության իրավունքով տրամադրելն արգելված չէ օրենքով: Քանի որ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանն է վերապահված կազմելու և հաստատելու քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, իրենց վարչական տարածքում գտնվող որևէ հողի նկատմամբ նախատեսելու սահմանափակումներ, հողն ի սեփականություն այլ անձի հանձնելու հարցի լուծումը ևս վերապահվել է այդ մարմիններին: Մինչ համայնքին կամ պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերն այլ անձի փոխանցելը, տեղական ինքնակառավարման մարմինները կրում են իրենց կազմած և տիրապետման ներքո գտնվող գլխավոր հատակագիծը, քաղաքաշինական գոտիավորման նախագիծը ու հողերի օգտագործման սխեմաները հետազոտելու պարտականություն: Այդպիսի
պարտականություն
սահմանափակումներ
առկա
սահմանելը
չլինելու
կապված
փաստը
է
պարզելու
հողամասի
նկատմամբ
անհրաժեշտությամբ,
իսկ
սահմանափակումների մասին նշումներ պարունակում են հենց քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը: Եթե համայնքի վարչական տարածքում գտնվող որևէ հողի նկատմամբ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով նախատեսված է որևէ սահմանափակում, ինչը ՀՀ հողային օրենսգրքով արգելում է այն սեփականության իրավունքով այլ անձանց տրամադրելը, ապա տեղական ինքնակառավարման մարմինն արդեն կաշկանդված է ՀՀ հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արգելքով և այդ հողը չի
10
կարող տրամադրել որևէ քաղաքացու կամ իրավաբանական անձի: Մինչ հողն այլ անձի տրամադրելը
քաղաքաշինական
ծրագրային
փաստաթղթերն
ուսումնասիրելու
պարտականություն սահմանելով օրենսդիրը հետապնդում է որոշակի նշանակություն ունեցող հողամասերի պահպանությունն ապահովվելու նպատակ:
ՀՀ հողային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը, ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների), դասակարգվում է նաև բնակավայրերի:
ՀՀ հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բնակավայրերի հողեր են համարվում բնակավայրերի զարգացման, կենսագործունեության համար բարենպաստ միջավայրի ստեղծման, կառուցապատման, բարեկարգման համար նախատեսված հողերը: ՀՀ հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բնակավայրերի հողերը, ըստ
գործառնական
նշանակության,
դասակարգվում
են
բնակելի
կառուցապատման,
հասարակական կառուցապատման, խառը կառուցապատման, ընդհանուր օգտագործման հողերի և այլ հողերի:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բնակավայրերի հողերի դասակարգումը, ըստ գործառնական նշանակության, սահմանվում է գլխավոր հատակագծերով և քաղաքաշինական գոտիավորման նախագծերով:
ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն՝ արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական
անձանց
սեփականության
իրավունքով
փոխանցել
պետական
և
համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք՝
1) պատմական և մշակութային արժեքների օբյեկտներ են, բացառությամբ Հայաստանյայց Առաքելական
Սուրբ
Եկեղեցուն
(Մայր
Աթոռ
Սուրբ
Էջմիածնին)
սեփականության
իրավունքով փոխանցված և փոխանցվող եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների կառուցապատման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի.
2) բնության հատուկ պահպանվող տարածքներից պետական բնական արգելոցներ են, բնության պետական արգելավայրեր, բնության հուշարձաններ, ազգային զբոսայգիներ, ծառաբանական զբոսայգիներ, բուսաբանական այգիներ, ինչպես նաև այդ նպատակների համար պահեստավորված տարածքներ.
3) օրենքով պաշտպանվող սանիտարական պահպանության տարածքների սահմանների շրջանում բուժիչ-առողջարանային վայրեր են, որոնց ցանկը սահմանում է կառավարությունը.
4) զբաղեցված են պետական սեփականություն հանդիսացող անտառով.
5) պետական մելիորատիվ համակարգերի կամ ջրային ֆոնդի կազմի մեջ մտնող ջրային օբյեկտների հողեր են, որոնց ցանկը սահմանում է կառավարությունը.
6) բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողեր են (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր և ընդհանուր օգտագործման այլ տարածքներ).
7)
պետության
կողմից
հաշվառված
և
գրանցված
օգտակար
հանածոների
տեղադրվածություններ են.
8) ենթարկված են ռադիոակտիվ և քիմիական աղտոտման, կենսածին վարակման. 9)
կառավարության
սահմանած
ցանկով
տրամադրված
են
պետական
գիտահետազոտական կազմակերպություններին (կրթական, սելեկցիոն և այլն)՝ մինչև սահմանված կարգով դրանց լուծարումը.
11
10)
զբաղեցված
անցատեղերով,
են
ընդհանուր
ճանապարհներով,
օգտագործման
բնական
արոտավայրերով,
ջրհորներով,
աղբյուրներով
անասունների
և
տեղական
ինքնակառավարման մարմինների որոշմամբ, այլ օբյեկտներով.
11) ջրային օբյեկտների և ավազանների առափնյա շերտերի, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային, երկաթուղային ճանապարհների, խողովակաշարային և այլ տրանսպորտի համար
առանձնացված
շերտերի,
էլեկտրահաղորդիչ
գծերի,
մայրուղային
ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, գազատարների, ջրանցքների, ինչպես նաև դրանց հեռանկարային զարգացման համար առանձնացված (պահեստավորված) հողեր են.
12) վիճելի տարածքներ են՝ մինչև վեճերի լուծումը.
13) հատուկ նշանակության հողեր, պետական կամ համայնքային գերեզմանատներ են, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի (…):
ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում հստակ թվարկված են պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողերը, որոնք քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցվել չեն կարող: Այդպիսի սահմանափակում նախատեսելը պայմանավորված է այդ հողերի՝ հանրային, մշակութային, էկոլոգիական, սանիտարական, գիտահետազոտական կամ այլ հատուկ նշանակությամբ, ինչպես նաև հանրության առողջության պաշտպանության կամ կենդանական և բուսական աշխարհի պահպանության անհրաժեշտությամբ:
Վերը նշված իրավանորմերի համակարգային վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը
եզրահանգում
է,
որ
քաղաքացիներին
և
իրավաբանական
անձանց
սեփականության իրավունքով փոխանցման ենթակա չեն նաև բնակավայրերում ընդհանուր օգտագործման
հողերը,
այդ
թվում՝
հրապարակները,
փողոցները,
ճանապարհները,
գետափերը, զբոսայգիները, պուրակները, այգիները, լողափերը և ընդհանուր օգտագործման այլ տարածքները: ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետում օգտագործված՝ ՛ընդհանուր օգտագործման հողեր բառակապակցությունից պարզ է, որ դրանք ընդհանուր՝ հանրության լայն շերտերի կողմից օգտագործման ենթակա հողեր են, և նախատեսված են բնակավայրերի
զարգացման,
կենսագործունեության
համար
բարենպաստ
միջավայրի
ստեղծման, կառուցապատման և բարեկարգման համար: Հանրային կարևոր նշանակություն ունենալու
պատճառով
էլ
դրանք
քաղաքացիներին
և
իրավաբանական
անձանց
սեփականության իրավունքով փոխանցման և նրանց կողմից միանձնյա տիրապետման ու օգտագործման ենթակա չեն:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում թվարկված հողերը քաղաքացիներին
և
իրավաբանական
անձանց
սեփականության
իրավունքով
փոխանցելու սահմանափակումը նույն օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արգելքներից է, որը տեղական ինքնակառավարման մարմիններին կաշկանդում է այլ անձանց
սեփականության
իրավունքով
տրամադրել
դրանք:
Եթե
քաղաքաշինական
ծրագրային փաստաթղթերն ուսումնասիրելիս տեղական ինքնակառավարման մարմինը պարզում է, որ քաղաքացին կամ իրավաբանական անձը ցանկանում է սեփականության իրավունք ձեռք բերել բնակավայրերում ընդհանուր օգտագործման հող սահմանված հողերի, օրինակ՝ հրապարակի կամ պուրակի նկատմամբ, ապա վերջինս ՀՀ հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արգելքի ուժով պարտավոր է մերժել այդ դիմումը՝ նույն
12
օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետով այդպիսի հողերի նկատմամբ սահմանափակում նախատեսված լինելու պատճառաբանությամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում անդրադարձել է հողամասի՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված լինելու կամ չլինելու մասին համապատասխան տեղեկատվությունը տրամադրելու իրավասու սուբյեկտի հարցին և արտահայտել իրավական այն դիրքորոշումը, որ ՛(...) հողամասի՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված լինելու
կամ
չլինելու
վերաբերյալ
համապատասխան
տեղեկատվությունը
կարող
է
տրամադրվել համայնքի ղեկավարի (կամ վերջինիս աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման) կողմից: Նշված տեղեկատվությունը յուրաքանչյուր դեպքում պետք է բովանդակի ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի համապատասխան կետը, որին վերաբերում է սահմանափակումը (տե՛ս, Գևորգ Քիշոյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն
առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևան տարածքային ստորաբաժանման, երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4566/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.09.2013 թվականի որոշումը): Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը և զարգացնելով այն, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տեղական ինքնակառավարման մարմինները, իրականացնելով համայնքի գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծի մշակման և հաստատման,
համայնքի
վարչական
տարածքում
գտնվող
հողերի
նպատակային
և
գործառնական նշանակությունը սահմանելու գործընթացներ, հողամասերի տեղադրության, դրանց
նպատակային
նշանակության
և
ՀՀ
հողային
օրենսգրքի
60-րդ
հոդվածով
նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված լինելու կամ չլինելու վերաբերյալ հավաստի և արժանահավատ տեղեկատվություն տրամադրող վարչական մարմիններ են: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով։ Ինչպես նշվեց, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով և ՛Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի մի շարք հոդվածներով համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը, քաղաքաշինական գոտիավորման նախագիծն ու հողերի օգտագործման սխեման կազմում և հաստատում, նաև հողերի նպատակային և գործառնական նշանակությունը սահմանում և փոփոխում են տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ Երևան համայնքում՝ (Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասինե ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ և 20-րդ կետերի և (Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասինե ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 10-րդ կետերի համաձայն՝ Երևանի քաղաքապետն ու ավագանին: Նշված նորմերով սպառիչ և հստակ սահմանված է այն մարմինը (պաշտոնատար անձը), որը լիազորված է կազմելու և հաստատելու կոնկրետ համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը և այդ փաստաթղթերով սահմանելու հողերի նպատակային և գործառնական նշանակությունը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանները, հանդիսանալով դատական իշխանություն իրականացնող մարմին, ՀՀ Սահմանադրությամբ կամ որևէ օրենքով իրավասու չեն որոշելու որևէ հողի նպատակային և գոռծառնական նշանակությունը կամ գնահատելու
այդ
նպատակային
նշանակությամբ
հողամասն
օգտագործելու
նպատակահարմարությունը: Հողամասի նպատակային նշանակությունը, ուստիև ՀՀ հողային
13
օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված լինելու փաստը կարող է հաստատվել տեղական ինքնակառավարման մարմնի կողմից ներկայացված ապացույցներով՝ գլխավոր հատակագծերով, քաղաքաշինական գոտիավորման նախագծերով, հողերի օգտագործման սխեմաներով: Դատարանն իրավասու է ստուգելու ՀՀ հողային օրենսգրքի
60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում
հողամասն ընդգրկված լինելու փաստի վերաբերյալ մարմնի կողմից տրված փաստաթղթի օրինականությունը, ինչպես նաև դրա վերաբերելիությունը և արժանահավատությունը վերաբերելի փաստին։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը
սույն
օրենսգրքով
սահմանված
կարգով
ձեռք
բերված
ապացույցների
հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պացույցներ են վկայի ցուցմունքը, փորձագետի եզրակացությունը (ցուցմունքը), գրավոր ապացույցները, իրեղեն ապացույցները։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով
դատարանը
կարող
է
կողմի
(կողմերի)
միջնորդությամբ
կամ
իր
նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել, որը կարող է հանձնարարվել կա՛մ մասնագիտացված փորձագիտական հաստատությանը, կա՛մ փորձագետին։ Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որով սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե փորձագետը փորձաքննություն կատարելիս պարզում է գործի համար նշանակություն ունեցող այնպիսի հանգամանքներ, որոնց կապակցությամբ նրան հարցեր չեն առաջադրվել, ապա նա իրավունք ունի այդ հանգամանքների վերաբերյալ հետևություններն արտացոլելու իր եզրակացությունում։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փորձագետի եզրակացությունը հրապարակվում է, հետազոտվում դատական նիստում և գնահատվում մյուս ապացույցների հետ։ Շարադրված նորմերի բովանդակությունից բխում է, որ դատարա
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 հոկտեմբերի, 2021 թ.
- Գործի #:
- ՎԴ/0325/05/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
