Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Գրիգորյան — ՎԴ/2157/05/19
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Գրիգորյան — ՎԴ/2157/05/19

Վճռաբեկ դատարանՎԴ/2157/05/192 հոկտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.07.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Գագիկ Գրիգորյանի ընդդեմ Կոմիտեի, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարություն (այսուհետ` Նախարարություն) Գագիկ Գրիգորյանին ապօրինի վարչարարությամբ պատճառված վնասը դրամական միջոցներով հատուցելու մասին վարչական ակտ ընդունելուն Կոմիտեին պարտավորեցնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Գագիկ Գրիգորյանը պահանջել է պարտավորեցնել Կոմիտեին ընդունել վարչական ակտ՝ իրեն ապօրինի

Ամբողջ Տեքստ

ՀԱԱ 4425

2» 28 ՀԱ Ց:

ՆԱՑ

ՄՈԿՔ Տ-

22

ՀՀՏռղթաա՛

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/2157/05/19

դատարանի որոշում 2023թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/2157/05/19

Նախագահող դատավոր՝ Ա. Բաբայան

Դատավորներ՝ Կ. Մաթնոսյան

Ա. Առաքելյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

նախագահող ն զեկուցող -Ք. ՄԿՈՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

2023 թվականի հոկտեմբերի 02-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.07.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Գագիկ Գրիգորյանի ընդդեմ Կոմիտեի, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարություն (այսուհետ` Նախարարություն) Գագիկ Գրիգորյանին ապօրինի վարչարարությամբ պատճառված վնասը դրամական միջոցներով հատուցելու մասին վարչական ակտ ընդունելուն Կոմիտեին պարտավորեցնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Գագիկ Գրիգորյանը պահանջել է պարտավորեցնել Կոմիտեին ընդունել վարչական ակտ՝ իրեն ապօրինի վարչարարությամբ պատճառված վնասը դրամական միջոցներով հատուցելու մասին:

2

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Ծատուրյան) (այսուհետ՝ Դատարան) 26.02.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 07.07.2021 թվականի որոշմամբ Կոմիտեի ն Նախարարության վերաքննիչ բողոքները մերժվել են, ն Դատարանի 26.02.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ի պաշտոնե ներկայացուցիչ Նարինե Ավագյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 96-րդ, 100-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ կետը, 226-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:

Վերաքննիչ դատարանը, քննարկելով պատճառահետնանքային կապի առկայությունը, ոչ միայն սխալ է գնահատել «անխուսափելի ն անմիջական արդյունք» եզրույթի կիրառելիությունը, այլ նան չի անդրադարձել, թե արդյո՞ք բացասական հետնանքները կարող էին առաջանալ նան առանց ոչ իրավաչափ վարչարարության:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սուն գործի շրջանակներում Գագիկ Գրիգորյանը զրկվել է սեփականության իրավունքից ոչ թե ինքնին գրավի իրավունքի առկայության ուժով, այլ գրավառուի հանդեպ պարտավորությունը չկատարելու ուժով: Ընդ որում, հիշյալ փաստը չի հերքվել թե՛ Դատարանի, թե՛ Վերաքննիչ դատարանի կողմից: Այսինքն, դատարաններն անդրադարձել են միայն գրավի, որպես իրային իրավունքի, առկայության իրավաչափությանը, առանց քննարկելու դրա մյուս կարնորագույն բաղադրատարրը՝ պարտավորաիրավական բնույթը: Մինչդեռ, գրավն ապահովման միջոց է ն գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ կա պարտավորություն: Հետնաբար, Վերաքննիչ դատարանի եզրահանգումը տրամաբանական չէ, չի բխում գրավի հասկացությունից, դրա էությունից ն դերից քաղաքացիաիրավական շրջանառությունում: Ավելի, հենց գրավի իրավունքի առկայությունն ինքնին հավաստում է պատճառահետնանքային կապի ոչ անմիջական ն ոչ անխուսափելի լինելու մասին, քանի որ եթե գրավառուի հանդեպ պարտավորությունները պատշաճ կատարված լինեին սեփականության իրավունքի դադարեցման հարց երբնէ չէր կարող լիներ: Եթե նույնիսկ պարտավորությունն ապահովված չլիներ գրավով, պարտատերը՝ բանկը, կդիմեր դատարան գումարի բռնագանձման պահանջով, գուցե, որպես հայցի ապահովման միջոց՝ պահանջելով արգելանք կիրառել հայցվորին պատկանող գույքի նկատմամբ: Ավելին, եթե նույնիսկ արգելանք չկիրառվեր, ն հայցը բավարարվեր, դրամական միջոցներ չունենալու դեպքում, բռնագանձումը տարածվելու էր սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա: Այսինքն, պարտավորության առկայության դեպքում հայցվորի համար անբարենպաստ հետնանքներն անխուսափելի են: Եթե չլիներ որնէ պարտավորություն կամ

3

պարտավորությունը կատարված լիներ, գրավի իրավունքը կդադարեր: Մինչդեռ թե՛ ՎԴ/6893/05/15 վարչական գործով, թե' սույն գործով դատարանները չեն անդրադարձել այս հարցին, որը տվյալ գործում պատճառահետնանքային կապը պարզելու համար միակ ն բավարար նյութաիրավական փաստն է:

Հայցվորը 2011 թվականից իմացել է բանկի՝ գրավի իրավունքի առկայության մասին, չի վիճարկել դրա իրավաչափությունը, անգամ բռնագանձման ծանուցման հետ կապված որնէ առարկություն չի ներկայացրել Կոմիտե: Այսինքն՝ անձը, իմանալով իր իրավունքների ենթադրյալ խախտումների մասին, կարող էր դրանք կանխել՝ չկորցնելով բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը: Ավելին` գրավի իրավունքի առկայության ոչ իրավաչափության հարցը կարող էր քննարկվել նան թիվ ԵՄԴ/0035/04/13 սնանկության գործի շրջանակներում, ինչը չի արվել շահագրգիռ անձի՝ հայցվորի կողմից:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը նախադատելի է համարել թիվ ՎԴ/6893/05/15 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված փաստերը՝ անտեսելով բողոք բերողի կողմից ներկայացված նոր փաաստարկները, ինչպես նան թիվ ԵՄԴ/0035/04/13 սնանկության գործով հաստատված փաստերը: Կոմիտեի ներկայացուցիչը ներկայացրել էր «Նոր ապացույցները ՀՀ վարչական դատարանում գործի քննության ժամանակ պատասխանողի կամքից անկախ չներկայացնելու ն այդ ապացույցների՝ գործի լոծման համար էական նշանակություն ունենալու վերաբերյալ հիմնավորումներ» վերտառությամբ փաստաթուղթ, որով կասկածի տակ է դրվել Վերաքննիչ դատարանի կողմից որպես նախադատելի համարվող դատական ակտի հիմքում դրված փաստերը, մասնավորապես այն, որ Գագիկ Գրիգորյանը փայավճարը չի վճարել (ընդ որում հատկանշանական է, որ փայավճարը չմուծելու վերաբերյալ տեղեկատվությունը հայտնել է հենց Գագիկ Գրիգորյանը): Նշված փաստը կարնորվում է այն պատճառով, որ Դատարանը թիվ ՎԴ/6893/05/15 վարչական գործով ոչ իրավաչափ վարչարարության հիմքում դրել է միայն այդ փաստը:

Չանդրադառնալով այն հարցին, որ թիվ ՎԴ/6893/0515 վարչական գործով Դատարանը քննարկման առարկա պետք է դարձներ ոչ թե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի իմաստով գրավը պահպանելու հիմքերի բացակայությունը, այլ գրավը դադարելու հիմքերը նուն օրենսգրքի 247-րդ հոդվածի իմաստով, ն համապատասխանաբար «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի դրույթները, այդուհանդերձ Վերաքննիչ դատարանը սույն գործի շրջանակներում պարտավոր էր իրավական գնահատական տալ ներկայացված նոր ապացույցին, այլ ոչ թե հղում կատարեր թիվ ՎԴ/6893/05//5 վարչական գործով հաստատված հանգամանքներին: Չնայած նրան, որ Վերաքննիչ դատարանն առաջնորդվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշը պահպանելու սկզբունքով, այդուհանդերձ անհասկանալի է, թե ինչու նման վերաբերմունք չի դրսնորել թիվ ԵՄԴ/0035/04/13 սնանկության գործով օրինական ուժի մեջ մտած որոշման նկատմամբ, որով հաստատվել է, որ բնակարանը համարվում է կոոպերատիվի պարտավորությունների համար բանկում գրավադրված գույք: Ավելին, նշված բնակարանը թիվ ԵՄԴ/0035/04/13 սնանկության գործով 23.02.2015 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ թույլատրվել է հրապարակային սակարկություններով վաճառել: Տվյալ

4

իրավիճակում Վերաքննիչ դատարանը պետք է անդրադարձ կատարեր այս երկու իրար հետ մրցակցող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին ն նախադատելիություն կիրառելիս հիմնավորեր, թե ինչով է պայմանավորված, որ մեջբերելով ԵՄԴ/0035/04/13 սնանկության գործով որոշումը` որնէ իրավական գնահատական չի տրվել այդ գործով հաստատված փաստերին:

Վերաքննիչ դատարանի կողմից «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 96-րդ ն 100-րդ հոդվածները կիրառվել են ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/1761/05/4 գործով տրված մեկնաբանություններին հակասական մեկնաբանությամբ: Մասնավորապես, սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից պատճառահետնանքային կապի վերաբերյալ եզրահանգումները հակասում են ՀՀ վճռաբեկ դատարանի վերոգրյալ որոշմամբ տրված մեկնաբանություններին:

Վերաքննիչ դատարանը, նան անդրադառնալով գրավի իրավունքի առկայության ն սեփականության իրավունքի զրկման կապին, գրավի իրավունքին վերաբերող նորմերը մեկնաբանել է ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի թիվ ԵԿԴ/0169/02/15 քաղաքացիական գործով գրավի իրավունքի վերաբերյալ տրված մեկնաբանություններին հակասող մեկնաբանությամբ: Վերաքննիչ դատարանը սեփականության իրավունքից զրկումը դիտել է որպես գրավի իրավունքի անմիջական հետնանք: Մինչդեռ գրավը, բացի իրային իրավական բնույթ ունենալուց, նան պարտավորաիրավական բնույթ ունի, ինչը նշանակում է, որ գրավի իրավունքի իրացումը հնարավոր է միայն պարտավորությունները չկատարելու արդյունքում:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.07.2021 թվականի որոշումը ն այն փոփոխել՝ հայցը մերժել, կամ գործն ուղարկել համապատասխան դատարահ՝ նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

9) 9«Թիվ ԵՄԴ/003504/3 քաղաքացիական գործով Երնան քաղաքի

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 30.01.2014 թվականի վճռով «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) դիմումն ընդդեմ «Նոր շենք» ԲՇՈԱԿ-ի (այսուհետ՝ Կոոպերատիվ)՝ պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, բավարարվել է՝ Կոոպերատիվը ճանաչվել է սնանկ:

Թիվ ԵՄԴ/0035/04/13 քաղաքացիական գործով կայացված վճռով, որպես «Դիմումի քննության համար էական նշանակություն ունեցող փաստեր», ի թիվս այլնի, հաստատվել է, որ.

«Լ. Բանկի ն Կոոպերատիվի միջն 15.10.2009 թվականի կնքված թիվ 58/09ՀՎ վարկային պայմանագիրը, համաձայն որի՝ վերջինիս տրամադրվել է 450.000 ԱՄՆ դոլար վարկ տարեկան 16 (տասնվեց) տոկոսով, վարկը մաս առ մաս, սկսած 15.04.2010 թվականից, յուրաքանչյուր ամսվա 15-ին վարկից 18.000 ԱՄՆ դոլար մարելու ն վարկն ամբողջությամբ մինչն 16.04.2012 թվականը վերադարձնելու պայմանով:

5

2. Վարկային պայմանագրով ծագած պարտավորությունների կատարումն ապահովվել է գրավով՝ համաձայն Բանկի ն Կոոպերատիվի, Հասմիկ Ավդալյանի միջն 15.10.2009 թվականին կնքված երրորդ անձի անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) թիվ 58/09ՀՎ պայմանագրի, Բանկի (գրավառու), Կոոպերատիվի (պարտապան), Լալա Քոչարյանի (գրավատու) միջն 15.10.2009 թվականին կնքված երրորդ անձի անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) թիվ 59/09ՀՎ պայմանագրի, Բանկի (գրավառու), Կոոպերատիվի (պարտապան), Սիրանուշ ՒԽԽալաթյանի, Վահրամ Ավագյանի ն Գոհար Ավագյանի (գրավատուներ) միջն 15.10.2009 թվականին կնքված երրորդ անձանց անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) թիվ 60/09ՀՎ պայմանագրի:

3. Բանկի Ա Կոոպերատիվի միջն 25.12.2009 թվականին կնքված թիվ 74/09ՀՎ վարկային պայմանագիրը, որի համաձայն՝ վերջինիս տրամադրվել է 220.000 ԱՄՆ դոլար վարկ տարեկան 16 տոկոսով, վարկը մաս առ մաս, սկսած 15.06.2010 թվականից, յուրաքանչյուր ամսվա 15-ին վարկից 9.565 ԱՄՆ դոլար մարելու ն վարկն ամբողջությամբ մինչն 16.04.2012 թվականը վերադարձնելու պայմանով:

4. Վարկային պայմանագրով ծագած պարտավորությունների կատարումն ապահովվել է գրավով՝ համաձայն Բանկի ն Կոոպերատիվի, Հասմիկ Ավդալյանի միջն 25.12.2009 թվականին կնքված երրորդ անձի անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) թիվ 74/09ՀՎ պայմանագրի, Բանկի (գրավառու), Կոոպերատիվի (պարտապան), Լալա Քոչարյանի (գրավատու) միջն 25.12.2009 թվականին կնքված երրորդ անձի անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) թիվ 75/09ՀՎ պայմանագրի, Բանկի (գրավառու), Կոոպերատիվի (պարտապան), Սիրանուշ ՒԽնԽալաթյանի, Վահրամ Ավագյանի ն Գոհար Ավագյանի (գրավատուներ) միջն 25.12.2009 թվականին կնքված երրորդ անձանց անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) թիվ 76/09ՀՎ պայմանագրի:

5. Բանկի Ա Կոոպերատիվի միջն 29.06.2010 թվականին կնքված թիվ 65/10ՀՎ վարկային պայմանագրի վերջինիս տրամադրվել է 695.000 ԱՄՆ դոլար վարկ՝ տարեկան 16 տոկոսով, վարկը մաս առ մաս՝ 29.07.2011 թվականին, 29.09.2011 թվականին, 31.10.2011 թվականին ն 29.12.2011 թվականին 115.833-ական ԱՄՆ դոլար մարելու, իսկ 29.08.2011 թվականին ն 29.11.2011 թվականին 115.834-ական ԱՄՆ դոլար մարելու, վարկն ամբողջությամբ մինչն 29.12.2011 թվականին վերադարձնելու պայմանով:

6. Վարկային պայմանագրով ծագած պարտավորությունների կատարումն ապահովվել է գրավով՝ համաձայն Բանկի ն Կոոպերատիվի, Հասմիկ Ավդալյանի միջն 29.06.2010 թվականին կնքված երրորդ անձի անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) թիվ 65//0ՀՎ պայմանագրի:

7. Բանկի ն Կոոպերատիվի միջն 19.11.2010 թվականին կնքված թիվ 183/10ՀՎ վարկային պայմանագիրը, որի համաձայն՝ վերջինիս տրամադրվել է 875.000 ԱՄՆ դոլար վարկ տարեկան 16 տոկոսով, վարկը մաս առ մաս 20.08.2012 թվականին, 20.09.2012 թվականին, 22.10.2012 թվականին, 21.11.2012 թվականին ն 19.12.2011 թվականին 175.000-ական ԱՄՆ դոլար մարելու Ա այն ամբողջությամբ մինչն 19.12.2012 թվականը վերադարձնելու պայմանով:

6

8. Վարկային պայմանագրով ծագած պարտավորությունների կատարումն ապահովվել է գրավով՝ համաձայն Բանկի ն Կոոպերատիվի միջն 19.11.2010 թվականին կնքված անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) թիվ 183/10ՀՎ պայմանագրի:

9. Կոոպերատիվի վարկային պարտավորությունների չափի մասին տեղեկանքը, որի համաձայն՝ նրա պարտքը Բանկի նկատմամբ 02.06.2013թ. դրությամբ կազմում է 1.346.977,66 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

(..)

1. 28.10.2009 թվականին տրված գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման թիվ 0126564 վկայականը, 28.10.2009 թվականին տրված գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման թիվ 0126563 վկայականը, 16.06.2009 թվականին տրված գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման թիվ 0146123 վկայականը, 22.01.2010 թվականին տրված գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման թիվ 0146438 վկայականը, 22.01.2010 թվականին տրված գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման թիվ 0146437 վկայականը, 29.06.2010 թվականին տրված գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման թիվ 0221241 վկայականը:

(..)

14. Պարտապանի անվիճելի վճարային պարտավորությունը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը ն առկա է 60 օրից ավելի ժամկետով կետանց» (հիմք՝ մճէոյթ».ատ դատական տեղեկատվական համակարգ):

2) Թիվ ԵՄԴ/0035/04/13 սնանկության գործով Երնան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 23.02.2015 թվականի ««Նոր Շենք» ԲՇՈԱԿ-ի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու թույլտվության մասին» որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հ. Ղամբարյանին թույլատրվել է հրապարակային սակարկություններով `վաճառել՝իր ,պարտապան Կոոպերատիվի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքերը՝ 10 լոտով, որոնցից լոտ 1ն իրենից ներկայացնում է Կոոպերատիվի պարտավորությունների դիմաց գրավադրված ք. Երնան, Ռիգայի փ., թիվ 126/4 շենք, թիվ 7 բնակարանը, մեկնարկային գինը՝ 47.000.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 50-52):

3) «Նոր Շենք» ԲՇՈԱԿ-ի սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանի (այսուհետ` Վաճառող) ն «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Գնորդ) միջն 02.06.2015 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով Վաճառողը, ղեկավարվելով Երնան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.02.2015 թվականի թիվ ԵՄԴ/0035/04/13 «Նոր Շենք» ԲՇՈԱԿ-ի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու թույլտվության մասին որոշմամբ Ա 03.042015 թվականի աճուրդի արդյունքների մասին արձանագրությամբ, Գնորդին որպես սեփականություն հանձնել է Գագիկ Գրիգորյանին պատկանող ք. Երնան, Ռիգայի փողոց, թիվ 126/4 շենք, թիվ 7 բնակարան հասցեում գտնվող բնակարանը (հատոր 3-րդ, գ.թ. 124-125):

4) Թիվ ՎԴ/6893/05//5 վարչական գործով 23.10.2017 թվականին կայացված ն 12.12.2018 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռով Գագիկ Գրիգորյանի հայցն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, երրորդ անձինք «Արդշինբանկ» ՓԲԸ ն Կոոպերատիվ, բավարարվել է՝ ոչ իրավաչափ է ճանաչվել

7

Բանկի վարչության նախագահի 03.02.2012 թվականի թիվ 05-92 դիմումի հիման վրա 08.02.2012 թվականին կատարված ք. Երնան, Ռիգայի փ., թիվ 126/4 շենք, թիվ 7 բնակարան հասցեում գտնվող բնակարանի Ա բազմաբնակարան շենքի հողամասի ն ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ Բանկի գրավի իրավունքի պետական գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 24-40):

5) Թիվ ՎԴ/6893/05/5 վարչական գործով 23.10.2017 թվականին կայացված Ա 12.12.2018 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռով, որպես «Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստեր», ի թիվս այլոց, հաստատված են համարվել հետնյալ փաստերը.

«Լ 1110.2010 թվականի թիվ 3 արձանագրության համաձայն՝ 11.10.2010 թվականին տեղի է ունեցել Կոոպերատիվի ընդհանուր ժողովը: Օրակարգում եղել է Կոոպերատիվի անդամներին իրենց փայի դիմաց տարածքների փոխանցման հարցը: Օրակարգի հարցի վերաբերյալ ելութ ունեցած ժողովի նախագահ Արտակ Ավդալյանն առաջարկել է տարածքների բաշխումը կոոպերատիվի անդամների միջն կատարել վիճակահանությամբ ըստ ցուցակի: Նույն ցուցակի 7-րդ տողի համաձայն՝ «Ռիգայի փ., 126/4 2., թիվ 7 բնակարան՝ Գագիկ Գրիգորյան»:

2. Բանկի «Մալաթիա» մասնաճյուղի կառավարիչ Կ. Գյուլնազարյանի կողմից 18.01.2011 թվականին Կադաստրի «Արաբկիր» տարածքային ստորաբաժանման ղեկավար Յուրի Հայրապետյանին ուղղված թիվ 25-031 գրության համաձայն՝ ««Նոր Շենք» բնակարանաշինարարական ոչ առնտրային կոոպերատիվի պարտավորությունների դիմաց «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ում գրավադրված քաղաք Երնան, Արաբկիր համայնք, Ռիգայի 126/4 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի ստորն նշված բնակելի տարածքների նկատմամբ, որպես առանձին միավորներ, խնդրում ենք կատարել սեփականության իրավունքի գրանցում, պայմանով, որ յուրաքանչյուր միավորի նկատմամբ գրանցվի ն պահպանվի բանկի` որպես գույքային իրավունքի իրավատեր, գրավի իրավունքը: Ստորն նշված բնակարանի սեփականության իրավունքի գրանցումը խնդրում ենք կատարել կոոպերատիվի հետնյալ անդամի` թիվ 7 բնակարան՝ Գագիկ Գրիգորյանի անունով, թողնելով այն գրավի տակ»:

3. 23.02.2011 թվականի թիվ 2653563 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ Երնանի Արաբկիր ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 27.10.2010 թվականի թիվ ԵԱՔԴ/1579/02/2010 վճռի, 07.07.2010 թվականի շին.շահ-նն փաստ-ն ակտի, 11.10.2010 թվականի թիվ 3 արձանագրության, 08.11.2010 թվականի կանոնադրության հիման վրա ք.Երնան, Ռիգայի փողոց, 126/4 շենք, թիվ 7 բնակարան հասցեի նկատմամբ գրանցվել է Գագիկ Համբարձումի Գրիգորյանի սեփականության իրավունքը, 0,12464 հա մակերեսով հողամասը բաժնային սեփականության իրավունքով, իսկ 12 քմ բնակարանը՝ սեփականության իրավունքով:

4. 05.05.2011 թվականի թիվ 007 հաշվի համաձայն՝ վճարող Գագիկ Համբարձումի Գրիգորյանը մատակարար Կոոպերատիվի հաշվին «ք.Երնան, Ռիգայի 126/4 բն. թիվ 7»-ի համար կատարել է 17.341.630 ՀՀ դրամի վճարում (նշված փաստաթղթի պատճենն առկա է նան սույն գործում, հիմք՝ հատոր 1-ին, գ.թ. 62-ում առկա թիվ 007 հաշիվ):

8

5. 05.05.201 թվականի «Ք. Երնան, Ռիգայի 126/4 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանների» հանձնման-ընդունման ակտի համաձայն «Համաձայն 01.09.2010 թվականին կայացած ընդհանուր ժողովի արձանագրության «Նոր շենք» ԲՇՈԱԿ-ն ի դեմս կոոպերատիվի նախագահ Արտակ Ավդալյանի, հանձնեց ք.Երնան, Ռիգայի 126/4 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի համար 7 բնակարանը 112,0 քմ մակերեսով Գագիկ Համբարձումի Գրիգորյանին, որով հաստատվեց Գագիկ Համբարձումի Գրիգորյանի փայի ետգնումը «Նոր շենք» ԲՇՈԱԿ-ից»: Ակտում առկա են հանձնող Կոոպերատիվի նախագահ Արտակ Ավդալյանի ն ընդունող Գագիկ Համբարձումի Գրիգորյանի ստորագրությունները:

6. Բանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանի կողմից 03.02.2012 թվականին Կադաստրի աշխատակազմի «Արաբկիր» սպասարկման գրասենյակի պետ Յուրի Հայրապետյանին ուղղված թիվ 05-192 «Դիմումի» համաձայն՝ «Համաձայն «Նոր Շենք» բնակարանաշինարարական ոչ առնտրային կոոպերատիվի ընդհանուր ժողովի 11.10.2010 թվականի որոշման կոոպերատիվի սեփականությունը հանդիսացող «ՀՀ, քաղաք Երնան, Ռիգայի փողոց, թիվ 126/4» հասցեում գտնվող (գրանցված) բազմաբնակարան շենքի բնակարանները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 118-րդ ն 172-րդ հոդվածների հիման վրա բաժանվլ են կոոպերատիվի անդամների միջն: Միաժամանակ վերոհիշյալ բազմաբնակարան շենքը՝ իր զբաղեցրած ն սպասարկման համար հատկացված 0,13 հեկտար հողամասով հանդերձ, համաձայն 04.02.2008 թվականի թիվ 34/08ՀՎ երրորդ անձի անշարժ գույքի հաջորդող գրավի, 30.04.2008 թվականի թիվ 217/08ՀՎ, 20.08.2008 թվականի թիվ 367/08ՀՎ երրորդ անձի անշարժ գույքի հաջորդող գրավի, 14.05.2009 թվականի թիվ 21/09ՀՎ երրորդ անձի անշարժ գույքի հաջորդող գրավի, 15.10.2009 թվականի թիվ 58/09ՀՎ երրորդ անձի անշարժ գույքի հաջորդող գրավի, 25.12.2009 թվականի թիվ 74/09ՀՎ երրորդ անձի անշարժ գույքի հաջորդող գրավի, 29.06.2010 թվականի թիվ 65/10ՎՀ երրորդ անձի անշարժ գույքի հաջորդող գրավի պայմանագրերի, գրավադրված է եղել ն ներկայումս էլ գրավադրված է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ում: Բազմաբնակարան շենքի բաժանումը կատարվել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի գրավի իրավունքների պահպանմամբ: Բազմաբնակարան շենքի բաժանման արդյունքում, Գագիկ Համբարձումի Գրիգորյանին որպես կոոպերատիվի անդամի, սեփականության իրավունքով անցել է «ՀՀ, քաղաք Երնան, Ռիգայի փողոց, թիվ 126/4 շենք, 7 բնակարան» հասցեում գտնվող բնակարանը: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին կետի՝ գրավ դրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանում է իր ուժը: Գրավատուի իրավահաջորդը զբաղեցնում է գրավատու տեղ՝։ նռն կրում նրա բոլոր պարտականությունները, եթե այ բան նախատեսված չէ գրավառուի հետ համաձայնությամբ: Համաձայն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ գ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ կետի՝ հիփոթեքով ապահովված պարտավորության ծավալի, կատարման ժամկետի, հիփոթեք դրված անշարժ գույքի սեփականատիրոջ փոփոխման կամ գրավառուի հիփոթեքի պայմանագրից բխող իր իրավունքներն այլ անձի փոխանցելու դեպքում, իսկ պայմանագրով նախատեսված

9

դեպքերում` գրավառուի համաձայնությամբ, գրավառուի ներկայացմամբ կատարվում է գրավի իրավունքի փոփոխման պետական գրանցում: Ելնելով վերոգրյալից խնդրում եմ «ՀՀ, քաղաք Երնան, Ռիգայի փողոց, թիվ 126/4 շենք, 7 բնակարան» հասցեում գտնվող (գրանցված) բնակարանի ն հողամասի ու բազմաբնակարան շենքի ընդհանուր գույքի բաժնային սեփականության իրավունքում համապատասխան բաժնի նկատմամբ կատարել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի գրավի իրավունքի փոփոխման պետական գրանցում»:

7. 08.02.2012 թվականի «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման» վկայականի համաձայն՝ գրավի 04.02.2008 թվականի թիվ 34/08, 30.04.2008 թվականի թիվ 217/08, 20.08.2008 թվականի թիվ 367/08, 14.05.2009 թվականի թիվ 21/09, 15.10.2009 թվականի թիվ 58/09, 25.12.2009 թվականի թիվ 74/09 ն 29.06.2010 թվականի թիվ 65/10 պայմանագրերի հիման վրա Երնան, Արաբկիր, Ռիգայի 126/4 շենք, 7 բնակարան հասցեի անշարժ գույքի՝ 112 քմ մակերեսով բնակարանի նկատմամբ գրանցված է Բանկի գրավի իրավունքը: Նուն վկայականի «Լրացուցիչ նշումներ ն տեղեկություններ» հատվածում առկա է գրառում «Գրավի առարկա է հանդիսանում նան բազմաբնակարան շենքի հողամաի ն ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ սեփականատիրոջ, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, բաժնեմասը: Գրավատու Գագիկ Համբարձումի Գրիգորյան»:

8. 22.06.2015 թվականի «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման» վկայականի համաձայն՝ նոտարի 02.06.2015 թվականի թիվ 2574 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա Երնան, Արաբկիր, Ռիգայի 126/4 շենք, 7 բնակարան հասցեի անշարժ գույքը՝ 0,1246 հա մակերեսով հողամասը՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, իսկ 112 քմ բնակարանը՝ սեփականության իրավունքով, պատկանում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ին» (հատոր 1-ին, գ.թ. 24-40):

6) Գագիկ Գրիգորյանի ներկայացուցիչ Տիգրան Գալստյանը 12.02.2019 թվականին դիմում է ներկայացրել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե՝ խնդրելով ընդունել Գագիկ Գրիգորյանին վարչական մարմնի ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասը դրամական միջոցներով հատուցելու մասին վարչական ակտ (հատոր 1-ին, գ.թ. 15-20):

7) ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի 13.03.2019 թվականի թիվ ԱՄ/1966-19 գրությամբ' Գագիկ Գրիգորյանի ներկայացուցիչ Տիգրան Գալստյանի դիմումի կապակցությամբ, մասնավորապես` հայտնվել է հետնյալը. «(...) Երնանի Ռիգայի փողոց 126/4 շենք, 7 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ Կ ՎԴ/6893/05/15 վարչական գործով ոչ իրավաչափ վարչարարության ն քաղաքացուն պատճառված վնասի միջե պատճառահետնանքային կապը բացակայում է, ուստի (...) դիմումով ներկայացված պահանջն անհիմն է» (հատոր 1-ին, գ.թ. 21-22):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների Ա ազատությունների հիմնարար խախտում, քանի

10

որ Վերաքննիչ դատարանի կողմից թույ է տրվել «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 96-րդ, 100-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ կետի, 226-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչը, սակայն, հերքվում է ստորն ներկայացվող պատճառաբանությամբ:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման դեպքերին ն կարգին' վերահաստատելով նախկինում հայտնած դիրքորոշումերը:

ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի պետական ն տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում նան իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք: Վնասի հատուցման պայմանները ն կարգը սահմանվում են օրենքով:

«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը (...) կարգավորում է (...) վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված վարչական մարմինների ն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (...) միջն ծագած հարաբերությունները:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարության հետնանքով անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման նույն օրենքի 7-րդ բաժնի դրույթներին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ոչ իրավաչափ վարչարարության (...) հետնանքով անձանց պատճառված վնասի համար պատասխանատվությունը կրում է՝ (ա) Հայաստանի Հանրապետությունը՝ նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ն «բ» ենթակետերում նշված վարչական մարմինների դեպքում. (բ) համապատասխան համայնքը՝ նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետում նշված վարչական մարմինների դեպքում:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել (...):

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 100-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վնասի հատուցման պահանջը պետք է ներկայացվի այն վարչական մարմին, որի վարչարարության հետնանքով պատճառվել է դա: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վնասի հատուցման պահանջը ներկայացվում է դիմումի միջոցով, որի նկատմամբ կիրառվում են նույն օրենքի 31-րդ հոդվածի կանոնները:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական մարմնում վնասի հատուցման պահանջը քննարկվում ն լուծվում է դիմումի քննարկման համար՝ նուն օրենքով սահմանված ընդհանուր կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վնաս կրած անձը վարչական մարմնի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ

11

մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է դա բողոքարկել՝ վարչական ակտը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը բողոքարկելու համար՝ նույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ, անդրադառնալով վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունքի էությանը, արտահայտել է այն դիրքորոշումը, որ իրավական պետությունը պահանջում է արդյունավետ իրավական պաշտպանության ապահովում, ինչը նշանակում է, որ մասնավոր անձինք պետք է պետության ոչ իրավաչափ գործողություններից կամ անգործությունից պաշտպանվելու հնարավորություն ունենան: Ընդ որում, իրավական պաշտպանությունը ոչ միայն ենթադրում է, որ հետագայում հնարավոր կլինի վերստուգել պետության գործողությունների կամ անգործության իրավաչափությունը, այլ նան այդպիսի գործողության կամ անգործության հետնանքով առաջացած վնասը կհատուցվի: Արդյունավետ իրավական պաշտպանության ապահովման նպատակով օրենսդիրն ամրագրել է ոչ իրավաչափ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նան իրավաչափ վարչարարության հետնանքով անձանց պատճառված վնասի հատուցման իրավական հնարավորություն` սահմանելով վարչական մարմինների պատասխանատվությանը վերաբերող այնպիսի իրավակարգավորում, որի միջոցով ապահովվում է անձանց կրած վնասների հատուցումը: Վարչական մարմինների պարտականությունների խախտման հետնանքով անձանց կրած վնասների հատուցման վերաբերյալ դրույթներ ամրագրելով՝ օրենսդիրը ոչ միայն երաշխավորել է պետության ոչ իրավաչափ գործողություններից պաշտպանվելու իրական հնարավորություն, այլ նան՝ այդ գործողությունների հետնանքով պատճառված վնասի հատուցման պահանջ ներկայացնելու ն օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում հատուցում ստանալու իրական հնարավորություն (տե'ս, Աշոր Մարտիրոսյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առըեթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետնանքով պատճառված վնասի հատուցման իրավունքի իրականացման կառուցակարգին, իր նախկին որոշումներում ձնավորել է այն կայուն նախադեպային դիրքորոշումը, որի համաձայն՝ ոչ իրավաչափ վարչարարության հետնանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը: Դրանից հետո միայն անձը պարտավոր է ոչ իրավաչափ վարչարարության հետնանքով վնասի հատուցման պահանջով նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, Ժորա Սարգսյանն ընդդեմ Երնանի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի թիվ ՎԴ/0277/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2010 թվականի որոշումը):

Աշոտ Մարտիրոսյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանը 26.12.2016 թվականի որոշմամբ անդրադարձել է վարչարարության

12

հետնանքով պատճառված վնասի հատուցման պայմաններին՝ նշելով, որ պետության կամ համայնքի պատասխանատվությունը ծագում է հետնյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝

1) իրականացվել է ոչ իրավաչափ (իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նան իրավաչափ) վարչարարություն,

2) պատճառվել է վնաս,

3 իրականացված վարչարարության ն պատճառված վնասի միջն առկա է պատճառահետնանքային կապ:

Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության կամ համայնքի պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը Ա դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետնանքով: Այսինքն վարչական մարմինների պարտականությունների խախտման ն վնասի պատճառման միջն պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետնանքային կապ: Այլ կերպ ասած՝ վարչարարության արդյունքը ոչ իրավաչափ ճանաչելը դեռնս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց այդ վարչարարության հետնանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության ն պատճառված վնասի միջն առկա լինի անմիջական պատճառահետնանքային կապ: Պատճառահետնանքային կապի հարցը յուրաքանչյուժ կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, ն դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետնանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի ն անմիջական արդյունքն է: Հետնաբար ոչ իրավաչափ վարչարարության Ա առաջացած վնասների միջե, պատճառահետնանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ ն ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետնանքները կարող էին առաջանալ նան առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նան իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջն պատճառահետնանքային կապը բացակայում է: ՀՀ վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է վնասի հատուցման պահանջի բավարարման հնարավորությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել հավելել, որ պատճառական կապն արտացոլում է երնույթների անհրաժեշտ ծագումնաբանական կապը, երբ մի երնույթը՝ պատճառը, որոշակի պայմանների առկայության դեպքում անհրաժեշտաբար առաջացնում է մյուսը` հետնանքը: Ընդ որում, կոնկրետ ոչ իրավաչափ վարչարարությամբ վնաս պատճառելու իրավահարաբերությունում վնասի հատուցման նախապայմանների առկայության հարցը լուծելիս էական է իրավական նշանակություն ունեցող պատճառական կապի առկայության հարցը պարզելը: Իսկ պատճառական կապն ունի իրավական նշանակություն, Օ:եր.Ք։ վնաս պատճառողի վարքագիծ, վնասակար հետնանքի հնարավորությունը դարձրել է իրականություն կամ պայմանավորել է այդ հետնանքի առաջացման կոնկրետ հնարավորությունը: Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման համար պատճառական կապի առկայության հարցում էական է այն հանգամանքը, թե վարչական մարմնի ոչ

13

իրավաչափ վարչական ակտը, գործողություը կամ անգործությունն արդյո՞ք անմիջականորեն հանգեցրել են ֆիզիկական կամ իրավաբանական անձին հասցված վնասի առաջացմանը, թե՝ ոչ (տես, Աիդա Հարությունյանն ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության թիվ ՎԴ/0832/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30112018 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ թեն պատճառահետնանքային կապը վնասի հատուցման վերաբերյալ վեճերում հանդիսանում է ապացուցման առարկայի տարր, այդուհանդերձ օրենսդիրը չի սահմանել պատճառահետնանքային կապի կոնկրետ հասկացությունը կամ վեճում դրա հաստատման չափանիշները: Միննույն ժամանակ, խուսափելու համար այն տարընկալումներից, որ պատճառահետնանքային կապը ոչ իրավաչափ (օրենքով նախատեսված դեպքերում` նան իրավաչափ) վարչարարության ն պատճառված վնասի առաջացման անմիջական ն անխուսափելի հետնանք է, հարկ է ընդգծել, որ, որպես վնասի կազմի առանձին բաղադրատարր, պատճառահետնանքային կապը ենթակա է ինքնուրույն ապացուցման: Այսինքն, ։»պատճառահետնանքային կապի առկայության հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է առանձին գնահատման առարկա դառնա: Ըստ այդմ, ոչ իրավաչափ (օրենքով նախատեսված դեպքերում նան իրավաչափ) վարչարարութան նե պատճառված վնասի միջն պատճառահետնանքային կապի առկայության փաստն ապացուցված կհամարվի, երբ հիմնավորվի, որ վնասը հանդիսացել է ոչ իրավաչափ (օրենքով նախատեսված դեպքերում՝ նան իրավաչափ) վարչարարության ուղղակի, անմիջական հետնանք: Հակառակ պարագայում, երբ վնասը չի առաջացել ոչ իրավաչափ (կամ իրավաչափ) վարչարարության արդյունքում, կամ ոչ իրավաչափ (կամ իրավաչափ) վարչարարության ն վնասի միջե կապն անուղղակի է, ապա վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետնանքային կապի պայմանը չի կարող համարվել առկա ն հիմք հանդիսանալ վնասի հատուցման պահանջը բավարարելու համար: Ուստի, բոլոր դեպքերում նմանատիպ վեճերով հարցերի լուծման համար անհրաժեշտ է՝ պարզել, բացահայտել ն հիմնավորել, թե արդյոք վարչարարության ն վնասի միջն առկա է անմիջական, ուղղակի պատճառահետնանքային կապ, որից հետո միայն հանգել համապատասխան եզրակացության վնասի հատուցման պահանջը բավարարելու կամ մերժելու համար:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Գործի նյութերով հիմնավորվել է, որ Բանկի Ա Կոոպերատիվի միջն կնքվել են մի շարք վարկային պայմանագրեր, որոնցով ծագած .պարտավորությունների կատարումն ապահովվել է գրավով, այդ թպվում՝ գրավադրվել է գրավատուին սեփականության իրավունքով պատկանող Երնանի Արաբկիր համայնքի Ռիգայի փողոցի 126/4 հասցեում գտնվող 9226,7քմ մակերեսով բազմաբնակարան բնակելի շենքը ն 0,3 հա մակերեսով հողամասը:

Ըստ 11.10.2010 թվականի թիվ 3 արձանագրության՝ նույն օրը տեղի է ունեցել Կոոպերատիվի ընդհանուր ժողովը, որի օրակարգում եղել է Կոոպերատիվի անդամներին

14

իրենց փայի դիմաց տարածքների փոխանցման հարցը: Նախագահ Արտակ Ավդալյանի առաջարկությամբ տարածքների բաշխումը Կոոպերատիվի անդամների միջն կատարվել է վիճակահանությամբ՝ ըստ ցուցակի: Համաձայն նշված ցուցակի՝ ք. Երնան, Ռիգայի փ., 126/4 2., թիվ 7 բնակարանը հատկացվել է Գագիկ Գրիգորյանին:

Բանկի «Մալաթիա» մասնաճյուղի կառավարիչ Կ. Գյուլնազարյանը 18.01.2011 թվականին Կադաստրի «Արաբկիր» տարածքային ստորաբաժանման ղեկավար Յուրի Հայրապետյանին ուղղված թիվ 125-031 գրությամբ խնդրել է Կոոպերատիվի պարտավորությունների դիմաց Բանկում գրավադրված քաղաք Երնան, Արաբկիր համայնք, Ռիգայի փողոց 126/4 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի համապատասխան բնակելի տարածքներ նկատմամբ,։ որպես առանձին միավորներ, կատարել սեփականության իրավունքի գրանցում, պայմանով, որ յուրաքանչյուր միավորի նկատմամբ գրանցվի ն պահպանվի Բանկի՝ որպես գույքային իրավունքի իրավատեր, գրավի իրավունքը: Միաժամանակ, խնդրել է թիվ 7 բնակարանի նկատմամբ գրանցել Գագիկ Գրիգորյանի սեփականության իրավունքը՝ բնակարանը թողնելով գրավի տակ:

Համաձայն 23.02.2011 թվականի թիվ 2653563 սեփականության

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 հոկտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՎԴ/2157/05/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել