Դանիելյան — ԵԴ/19367/02/18
Ամփոփում
քննելով Աղասի Դանիելյանի դատական ակտի վերանայման բողոքը՝ քաղաքացիական գործով ըստ հայցի Աղասի Դանիելյանի ընդդեմ Հեղուշ Գալստյանի, Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի, Էմիլ Զուլոյանի, Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի, Սուսաննա Գասպարյանի, երրորդ անձինք Մարիաննա Գրիգորյանի, «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ), «ՖԼՈՐԵՍ» ԱՃՈՒՐԴԻ ՏՈՒՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) ն ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երնան տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կոմիտե)՝ պայմանագրերը մասնակիորեն անվավեր ճանաչելու, դրանցով ն
Ամբողջ Տեքստ
որ
Աչ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/19367/02/18 ն վարչական պալատի որոշում 2023թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/19367/02/18
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ
զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2023 թվականի հունվարի 20-ին
գրավոր ընթացակարգով քննելով Աղասի Դանիելյանի դատական ակտի վերանայման բողոքը՝ քաղաքացիական գործով ըստ հայցի Աղասի Դանիելյանի ընդդեմ Հեղուշ Գալստյանի, Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի, Էմիլ Զուլոյանի, Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի, Սուսաննա Գասպարյանի, երրորդ անձինք Մարիաննա Գրիգորյանի, «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ), «ՖԼՈՐԵՍ» ԱՃՈՒՐԴԻ ՏՈՒՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) ն ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երնան տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կոմիտե)՝ պայմանագրերը մասնակիորեն անվավեր ճանաչելու, դրանցով նախատեսված իրավունքները փոխանցելու, սեփականության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը գրանցելու, գումար բռնագանձելու ն բռնագանձումը գույքի վրա տարածելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 17.02.2021 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու վերաբերյալ,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Աղասի Դանիելյանը պահանջել է գնորդ Հեղուշ Գալստյանի մասով անվավեր ճանաչել 15.07.2014 թվականին իր ն Հեղուշ Գալստյանի միջն կնքված անշարժ գույքի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիրը (այսուհետ Պայմանագիր) այդ գործարքով գնորդ Հեղուշ Գալստյանի իրավունքները փոխանցելով Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին նե անչափահաս Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի «օրինական ներկայացուցիչներ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին ու Սուսաննա Գասպարյանին, գնորդ Էմիլ Զուլոյանի մասով անվավեր ճանաչել 29.05.2015 թվականին երրորդ անձինք Բանկի, Ընկերության ն Էմիլ Զուլոյանի միջն կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը՝ այդ գործարքով վերջինիս ստանձնած իրավունքները փոխանցելով Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին նե անչափահաս Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի օրինական ներկայացուցիչներ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին ն Սուսաննա Գասպարյանին, ուժը կորցրած ճանաչել անշարժ գույքի նկատմամբ կատարված համապատասխան իրավունքների պետական գրանցումների ուժով Երնանի Վրթ. Փափազյան փողոցի թիվ 2/5 բնակելի տուն հասցեում գտնվող՝ Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կազմում ներառված` վերջինիս սեփականության իրավունքով պատկանող Երնանի Վրթ. Փափազյան փողոցի թիվ 2/7 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքի՝ 854,56քմ մակերեսով տան, 70,6քմ մակերեսով օժանդակ շինության ն 126,3քմ մակերեսով խաղասրահի նկատմամբ 17.06.2015 թվականին կատարված իրավունքի պետական գրանցման ուժով Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը ն Երնանի Վրթ. Փափազյան փողոցի թիվ 2/7 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցել Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի ն անչափահաս Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի օրինական ներկայացուցիչներ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի ու Սուսաննա Գասպարյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը, Վլադիմիր Սերգեյի Գասպարյանից ն անչափահաս Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի օրինական ներկայացուցիչներ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանից ու Սուսաննա Գասպարյանից բռնագանձել Պայմանագրի 4-րդ կետով նախատեսված անշարժ գույքի գինը՝ 900.000.000 ՀՀ դրամը Ա այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները սկսած հայցադիմումը դատարան ներկայացնելու օրվան հաջորդող յոթերորդ օրվանից մինչե պարտավորության դադարման օրը՝ բռնագանձումը տարածելով վերը նշված անշարժ գույքի վրա, իսկ դրա անբավարարության դեպքում՝ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին ն անչափահաս Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի օրինական ներկայացուցիչներ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին ու Սուսաննա Գասպարյանին պատկանող այլ գույքի վրա՝ բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքին համապատասխան բռնագանձում չի տարածվում:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Մկրտչյան) (այսուհետ՝ Դատարան) 10.04.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Ն. Կարապետյան, դատավորներ Ա. Մխիթարյան, Գ. Խանդանյան) (այսուհետ Վերաքննիչ դատարան) 29.09.2020 թվականի որոշմամբ Հեղուշ Գալստյանի, Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի, Էմիլ
3
Զուլոյանի, Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի ն Սուսաննա Գասպարյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 10.04.2020 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը մերժվել է: Դատավոր Գ. Խանդանյանը ներկայացրել է հատուկ կարծիք: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 25.11.2020 թվականի որոշմամբ Աղասի Դանիելյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է ն սահմանվել է հնգօրյա ժամկետ՝ որոշումն ստանալու պահից վճռաբեկ բողոքում առկա թերությունը շտկելու ու վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 17.02.2021 թվականի որոշմամբ Աղասի Դանիելյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է: Սահմանադրական դատարանի 01.02.2022 թվականի թիվ ՍԴՈ-1627 որոշմամբ՝ Աղասի Դանիելյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ ն 9-րդ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով, նշված նորմերը ճանաչվել են Սահմանադրությանը համապատասխանող` այն մեկնաբանությամբ, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու որոշումը՝ դրա հիմքում դրված եզրահանգման հետ մեկտեղ պետք է պարունակի դրան հանգեցրած պատճառաբանությունը:
Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոք է ներկայացրել Աղասի Դանիելյանը:
2. Դատական ակտի վերանայման բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը. Դատական ակտի վերանայման բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք:
Բողոք բերած անձը նշված պեդումը պատճառաբանել է հեպնյալ հիմեավորումներով. Նոր հանգամանք է Սահմանադրական դատարանի 01.02.2022 թվականի թիվ ՍԴՈ- 1628 որոշումը, որում անդրադառնալով սուն քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.02.2021 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ կիրառված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ ն 9-րդ հոդվածների սահմանադրականության հարցին, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «(Լ.) եռաստիճան դատական համակարգում նույնիսկ այլ դատական ատյանների համեմատ առանձին դատական ակտերի ձնով կայացվող որոշումների պատճառաբանվածությանն առաջադրվող պահանջի ապահովման առնչությամբ պատճառաբանությունների ծավալը ն խորությունը որոշելու հարցում Վճռաբեկ դատարանին վերապահված լայն հայեցողությամբ հանդերձ, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշմամբ պատճառաբանությունների կամ դատողությունների կամ հիմնավորումների սոսկ եզրահանգումների արձանագրումը չի կարող համարվելի դատական ակտի պատճառաբանություն, եթե դատական ակտում շարադրված չէ նման եզրահանգման համար հիմք ծառայած դատողությունների ընթացքը», ինչի արդյունքում հանգել է այն եզրակացության, որ «(...) դիմողի նկատմամբ դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ Օրենսգրքի 6-րդ ն 9-րդ հոդվածները կիրառվել են այն մեկնաբանությամբ, որ դատական ակտի պատճառաբանությունների փոխարեն այն պարունակում է միայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի անբավարարության մասին եզրահանգում»:
4
Սահմանադրական դատարանը նշված որոշմամբ շարադրել է նան բողոք բերած անձի այն փաստարկները, որոնց ՀՀ վճռաբեկ դատարանը չի անդրադարձել, բայց պետք է անդրադառնար պատճառաբանված դատական ակտ կայացնելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 17.02.2021 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, բեկանել Վերաքննիչ դատարանի 29.09.2020 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ վերաքննիչ բողոքը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
1) Դատարանի 10.04.2020 թվականի վճռով բավարարվել է Աղասի Դանիելյանի հայցն ընդդեմ Հեղուշ Գալստյանի, Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի, Էմիլ Զուլոյանի, Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի, Սուսաննա Գասպարյանի, երրորդ անձինք (Մարիաննա Գրիգորյանի, Բանկի, Ընկերության ն Կոմիտեի՝ պայմանագրերը մասնակիորեն անվավեր ճանաչելու, դրանցով նախատեսված իրավունքները փոխանցելու, սեփականության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը գրանցելու, գումար բռնագանձելու ն բռնագանձումը գույքի վրա տարածելու պահանջների մասին (հատոր 10, գ.թ. 1-108):
2) Վերաքննիչ դատարանը 29.09.2020 թվականի որոշմամբ բավարարել է Դատարանի 10.04.2020 թվականի վճռի դեմ Հեղուշ Գալստյանի, Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի, Էմիլ Զուլոյանի, Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի Ա Սուսաննա Գասպարյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ նշված վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը մերժվել է (առկա է հատուկ կարծիք) (հատոր 15, գ.թ. 94-133):
3) Աղասի Դանիելյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական Ա վարչական պալատի 17.02.2021 թվականի որոշմամբ մերժվել է այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում նյութական ն դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու համար (հատոր 16-րդ, գ.թ. 143-148):
4) Աղասի Դանիելյանի դիմումի հիման վրա հարուցված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6րդ ն 9րդ հոդվածներ Սահմանադրությանը համապատասախանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանի 01.02.2022 թվականի թիվ ՍԴՈ-1628 որոշման եզրափակիչ մասի.
1-ին կետով արձանագրվել է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ ն 9րդ հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանմամբ, համաձայն որի՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու որոշումը՝ դրա հիմքում դրված եզրահանգման հետ մեկտեղ, պետք է պարունակի նան դրան հանգեցրած պատճառաբանությունը»,
2-րդ կետով արձանագրվել է, որ ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է
5
վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ ն 9-րդ հոդվածները դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ» (ներկայացվել է բողոքին կից):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում՝ պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի ն վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նան Վճռաբեկ դատարանի՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին ն վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ ն Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ւ, անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
Ելնելով վերը նշված իրավանորմերի բովանդակությունից՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է, երբ Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ն անվավեր, կամ տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը թեկուզն ճանաչում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտնում է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
6
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք ն նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված
իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է՝ նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1ին մասի 1ին կետով նախատեսված դեպքում՝ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածում նշված գործերով՝ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող ն անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նան այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով:
Այսպիսով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով ն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69րդ հոդվածի 10-րդ մասով ամրագրված իրավադրույթների հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործին մասնակցող անձինք, ինչպես նան նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն հետնյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝
- գործին մասնակցող անձի նկատմամբ կայացված դատական ակտը վերջնական է,
- տվյա՝։ դատական ակտով դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանն ընդունել է որոշում, որով օրենքի այդ դրույթը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող ն անվավեր, կամ Սահմանադրական դատարանը, օրենքի այդ դրույթը ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող ն միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ,
- համապատասխան հիմքն ի հայտ գալուց հետո նոր հանգամանքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու դրությամբ 3 ամսվա ժամկետը չի լրացել:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 19.01.2000 թվականի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին» թիվ ԽՃ (2000)2 հանձնարարականում անդրադառնալով Րօտիխեօ ո ութցոսոտ սկզբունքի արդյունավետ երաշխավորման միջոցներին, դրանց թվում մատնանշվել է գործի վերաքննությունը, նոր
7
քննությունը, իսկ որպես գործի վերաքննության հատուկ միջոց դիտարկվել է գործի նորոգումը, այն է՝ գործի վարույթի վերաբացումը:
Նշված հանձնարարականի համաձայն՝ անհատական միջոցառումների ձեռնարկումը, մասնավորապես` գործի վերաբացումը, անհրաժեշտ է հետնյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, երբ գործի վերաբացման անհրաժեշտությունը գերակայում է իրավական որոշակիության սկզբունքի մաս կազմող՝ դատական ակտերի վերջնական լինելու 65 յս օձ սկզբունքի նկատմամբ.
1) նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ,
2) դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա վարույթի ելքը որոշող դատական ակտի բացասական հետնանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ ն չեն կարող վերացվել այլ կերպ, քան տվյալ դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ:
Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-701, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114) անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին՝ առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ Սահմանադրական դատարան դիմելու անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: Սահմանադրական դատարանը գտել է նան, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատճելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյոււավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի նկատմամբ.
(Ա) Դատարանի 10.04.2020 թվականի վճռով բավարարվել է Աղասի Դանիելյանի հայցն ընդդեմ Հեղուշ Գալստյանի, Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի, Էմիլ Զուլոյանի, Վլադիմիր Վլադիմիի Գասպարյանի, Սուսաննա Գասպարյանի, երրորդ անձինք Մարիաննա Գրիգորյանի, Բանկի, Ընկերության ն Կոմիտեի՝ պայմանագրերը մասնակիորեն անվավեր ճանաչելու, դրանցով նախատեսված իրավունքները փոխանցելու, սեփականության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը գրանցելու, գումար բռնագանձելու ն բռնագանձումը գույքի վրա տարածելու պահանջների մասին:
8
Վերաքննիչ դատարանը 29.09.2020 թվականի որոշմամբ բավարարել է Դատարանի 10.04.2020 թվականի վճռի դեմ Հեղուշ Գալստյանի, Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի, Էմիլ Զուլոյանի, Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի Ա Սուսաննա Գասպարյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ նշված վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը մերժվել է (առկա է հատուկ կարծիք):
Աղասի Դանիելյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 17.02.2021 թվականի որոշմամբ մերժվել է այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում նյութական Ա դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու համար:
Աղասի Դանիելյանը 16.08.2021 թվականին դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ ն 9-րդ հոդվածներով նախատեսված դատական ակտերի պատճառաբանվածության պահանջի՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումների մասով իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ Սահմանադրության 63-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:
Վերահաստատելով արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ հանդիսացող դատական ակտի 0պատճառաբանվածութան պահանջի մասին 6արտահայտած դիրքորոշումներն ու դրանք կիրառելով խնդրո առարկա վեճի նկատմամբ՝ Սահմանադրական դատարանն արձանագրել է հետնյալը.
«(...) թիվ ԵԴ/19367/02/18 քաղաքացիական գործի ուսումեասիրությամբ պարզվում է, որ վիճարկվող դրույթները դիմողի նկատմամբ կիրառվել են այն մեկնաբանմամբ, որ Վճռաբեկ դատարանի 2021 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ' որպես դիմողի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքում, ի թիվս այլեի, եշված' (1) վերաքենիչ քաղաքացիական դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 29-ի որոշման կայացման ն հրապարակման հարցում. ենթադրյալ խախտումեերի ն այդ կապակցությամբ Վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած դիրքորոշումների կիրառության, (2) վիճարկվող գործարքում դիմողի կողմից վկայակոչված իր շահագրգոության, (3) դիմողի ներկայացրած ապացույցների' իր պեդմամբ բավարարության (4) ն խնդրո առարկա ապացույցի արժանահավատության, (5) վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից դիմողի ներկայացրած ապացույցներից դիմողի պեդմամբ ընտրողաբար մեկի գնահատման, միաժամանակ` մյուսների անտեսման, (6) վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից քենվող վերաքնեիչ բողոքի սահմաններից դուրս գալու մասին փաստարկներին ի պատասխան' 2021 թվականի փետրվարի 19-ի որոշումը պարունակում է միայն դատական ակտի հնարավոր պատճառաբանության եզրահանգումների արձանագրումն առ այն, որ ներկայացված հիմնավորումները բավարար չեն եղել վճռաբեկ բողոքը վարույթ բեդունելու հենության հանգելու համար' առանց շարադրելու այդ եզրահանգման հիմքում ըեկած դատողությունների ընթացքը: Այսինեքե' առանց անդրադառնալու դիմողի կողմից վճռաբեկ բողոքում նույն բողոքը վարույթ ընդունելու համար նեշված փաստարկների վերաբերելիության ն. բավարարության մասին Վճռաբեկ դատարանի կողմից 2021 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ (կատարված եզրահանգումեեի 6 իրավաչափությանը' Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի նկատմամբ դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ Օրենսգրքի 6-րդ ն 9-րդ հոդվածները կիրառվել են այն
9
մեկեաբանությամբ,։ որ դատական ակտի պամփտճառաբանությունների փոխարեն այն պարունակում է միայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի անբավարարության մասին եզրահանգում: Հետնաբար' դիմողի գործով Վճռաբեկ դատարանի կողմից դատական ակտի պյատճառաբանվածության վերաբերյալ վիճարկվող իրավական դրույթները մեկեաբաեվել ն կիրառվել են Սահմանադրական դատարանի սույն որոշմամբ նախատեսված դիրքորոշումների հիման վրա տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ»:
Սահմանադրական դատարանի 01.02.2022 թվականի թիվ ՍԴՈ-628 որոշման եզրափակիչ մասի.
1-ին կետով արձանագրվել է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ ն 9րդ հոդվածներ համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանմամբ, համաձայն որի՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու որոշումը՝ դրա հիմքում դրված եզրահանգման հետ մեկտեղ, պետք է պարունակի նան դրան հանգեցրած պատճառաբանությունը»,
2-րդ կետով արձանագրվել է, որ ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ ն 9-րդ հոդվածները դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ»:
(ԱԴ) Սահմանադրական դատարանի եզրահանգումը համադրելով սույն գործի փաստական հանգամանքների հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
Սահմանադրության 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյանը, բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի, Վճռաբեկ դատարանն է, իսկ 2-րդ մասի համաձայն` վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով՝
1) ապահովում է օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.
2) վերացնում է մարդու իրավունքների Ա ազատությունների հիմնարար խախտումները:
Սահմանադրական դատարանն իր 09.04.2007 թվականի թիվ ՍԴՈ-690 որոշմամբ անդրադարձել է ՀՀ Վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակով պայմանավորված՝ վերջինիս լիազորությունների ն դրանց իրականացման ընթացակարգերի գնահատմանը: Սահմանադրական դատարանը մասնավորապես արձանագրել է, որ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ՝ օրենսդրորեն նախատեսված, հստակ, ն անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք ն պարտականություն:
Վկայակոչելով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ Ք (95) 5 հանձնարարականը՝ Սահմանադրական դատարանը նույն որոշմամբ նան արձանագրել է, որ երրորդ ատյանի դատարանում բողոքները պետք է վերաբերեն այնպիսի գործերի, որոնք բխում են այդ դատական ատյանի դերից, օրինակ, այնպիսի գործեր, որոնք «...կարող են նպաստել իրավունքի զարգացմանը կամ կարող են նպաստել օրենքի միատեսակ մեկնաբանմանը: Այդ շրջանակը կարող է սահմանափակվել
10
այնպիսի գործերով բողոքարկումներով, որոնք առնչվում են ամբողջ հասարակության համար նշանակություն ունեցող իրավունքի հարցերին» (հոդվ. 7): Դիմողից պետք է պահանջվի հիմնավորել, թե ինչով է իր գործը նպաստելու հասնել այդ նպատակներին:
Արդյունքում Սահմանադրական դատարանը հանգել է այն եզրակացության, որ «(..) ՀՀ վճռաբեկ դատարանի խնդիրը չէ քննության ընդունել ցանկացած բողոք, այլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (...) պահանջներին համապատասխան պարզել ու գնահատել բողոքատու անձանց փաստարկների բեույթը, իրավական նշանակությունը ն կայացնել պատճառաբանված որոշում: Վճռաբեկ վարույթում բողոքատու անձանց առջն ՀՀ վճռաբեկ դատարանի կարգավիճակով պայմանավորված իրավական պահանջների առաջադրումը' կապված բողոքի բովանդակության, դրա հիմեավորման ն ներկայացման կարգի հետ, իրենց հիմեական բովանդակությամբ տարբերվում են վերաքենիչ վարույթում գործող կարգից: Այդ պահանջներն առնչվում են իրավունքի, դրա մեկնաբանման ու իրացման, այլ ոչ թե փաստերի ձեռքբերման, նախնական հետազոտման ու գնահատման հետ»:
Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը նս ընդգծում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու ն մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու սահմանադրաիրավական կարգավիճակը վերջինիս համար չի առաջացնում ցանկացած բողոք վարույթ ընդունելու ն քննելու պարտականություն: Նշված կարգավիճակով պայմանավորված՝ ՀՀ վճռաբեկ դատարանն ունի անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք ն պարտականություն, որը վերջինս պետք է կատարի պաւրճառաբանված դատական ակտ կայացնելու միջոցով:
(Ա.2) Նախքան դատական ակտին ներկայացվող պատճառաբանվածության պահանջին անդրադառնալը՝ Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում անդրադառնալ ներկայացված վճռաբեկ բողոքների կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացվող որոշումներին:
Անդրադառնալով նշված հարցին՝ Սահմանադրական դատարանը 18.04.2017 թվականի թիվ ՍԴՈ-1363 որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը կայացնում է երկու տեսակի որոշումներ: Առաջինն այն որոշումներն են, որոնք կայացվում են առանց բողոքն ըստ էության քննելու: Դրանք են՝ բողոքը վերադարձնելու մասին, 2) բողոքն առանց քննության թողնելու մասին, 3) բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին, 4) բողոքը վարույթ ընդունելու մասին: Երկրորդն այն որոշումներն են, որոնք Վճռաբեկ դատարանը կայացնում է բողոքը վարութ ընդունելու ն քննելու արդյունքում իրացնելով օրենքով սահանված իր լիազորությունները:
Վճռաբեկ դատարանը նշում է, որ ինչպես արձանագրել է Սահմանադրական դատարանը, ՀՀ վճռաբեկ դատարանը բողոքն ըստ էության քննում է միայն բողոքը վարույթ ընդունելուց հետո՝ իրացնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածով սահանված իր լիազորությունները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝ 1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար. 2) առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում:
11
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու, այն վերադարձնելու կամ առանց քննության թողնելու հիմքերը:
Նշվածից բխում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում կայացվում է այն դեպքում, երբ բացակայում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու, այն վերադարձնելու կամ առանց քննության թողնելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերը: Ընդ որում, ինչպես վճռաբեկ բողոքը վերադարձնելու (395-րդ հոդվածի 1-ին մաս), առանց քննության թողնելու (396-րդ հոդվածի 1-ին մաս), այնպես էլ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը սպառիչ թվարկված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում:
Անդրադառնալով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու որոշում կայացվում է հետնյալ երկու դեպքերում՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, ն երբ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում: Ընդ որում, օրենսդիրը հստակեցրել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու վերոհիշյալ երկու հիմքերի դրսնորումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի իմաստով՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե՝ 1) առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միննույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ. 2) բողոքարկվող դատական ակտում որնէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը. 3) դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նուն հոդվածի իմաստով'։ առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, եթե՝ 1) բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը. 2) առկա է նոր կամ նոր երնան եկած հանգամանք:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցի քննարկման ժամանակ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքում նշված բողոքը վարույթ ընդունելու հիմքերի ն հիմնավորումների շրջանակում պարզում է, թե արդյոք առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միննույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ, կամ արդյոք բողոքարկվող դատական ակտում որնէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, կամ արդյոք դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր: Միաժամանակ վճռաբեկ բողոքում նշված՝ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի ն հիմնավորումների շրջանակում Վճռաբեկ դատարանը պարզում է նան, թե արդյոք բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ
12
դատավարական իրավունքի նորմերի այնպիսի (խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը կամ արդյոք առկա է նոր կամ նոր երնան եկած հանգամանք:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոհիշյալ հարցերից որնէ մեկի դրական պատասխանի դեպքում միայն Վճռաբեկ դատարանն իրավունք ունի կայացնել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում, հակառակի դեպքում՝ ՀՀ վճռաբեկ դատարանը կայացնում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոոշում:
Վերոգրյալի հիման Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքի ընդունելիության փուլում կայացվող՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու կամ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումների մեջ պետք է արտացոլվեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին ՀՀ վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները:
Այսինքն՝ մինչ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ՀՀ վճռաբեկ դատարանի քննության առարկան վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքի Ա հիմնավորումների գնահատումն է:
Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ «վճռաբեկ բողոքի հիմքեր ն հիմնավորումներ» ն «վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք ն հիմնավորում» հասկացություններին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 4-6-րդ կետերի համաձայն՝ վճռաբեկ բողոքում պետք է նշվեն վճռաբեկ բողոքի հիմքերը՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումները, որոնք ազդել են կամ կարող էին ազդել գործի ելքի վրա, վճռաբեկ բողոքի հիմնավորումները` վճռաբեկ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նան գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը ն դրա հիմնավորումը:
Այսպես, վճռաբեկ բողոքի հիմքերն ու հիմնավորումները նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումներն ու գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ բողոք բերած անձի հիմնավորումներն են: Այլ կերպ ասած՝ դրանք ստորադաս դատարանի կողմից ենթադրաբար թույլ տրված իրավունքի նորմերի խախտումներն ու դրանց մասին բողոք բերած անձի՝ վճռաբեկ բողոքում շարադրված փաստարկներն են: Մինչդեռ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը սպառիչ թվարկված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածում: Բողոք բերած անձը յուրաքանչյուր դեպքում վճռաբեկ բողոքում պետք է նշի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ այն վարույթ ընդունելու հիմք(եր)ը, նույն հոդվածի 2-րդ Ա/կամ 3-րդ մասով սահմանված՝ այդ հիմք(երյի դրսնորման եղանակներն ու ներկայացնի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու իր վկայակոչած հիմք(երյի առկայության մասին հիմնավորումներ: Այսինքն՝ բողոք բերած անձը պետք է հիմնավորի, որ իր ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը նպաստելու է ՀՀ վճռաբեկ դատարանի՝ որպես դատական ատյանի, առջն դրված նպատակներին հասնելուն. կարող է նպաստել օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառմանը կամ մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտումները վերացնելուն:
Ըստ այդմ՝ բողոքի ընդունելիության փուլում ՀՀ վճռաբեկ դատարանը քննում է վճռաբեկ բողոքում նշված՝ բողոքը վարույթ ընդունելու հիմքը ն հիմնավորումը՝ պարզելով արդյո՞ք առկա է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի
13
միատեսակ կիրառությունն ապահովելու կամ մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու անհրաժեշտությունը: Մինչդեռ արդեն վարույթ ընդունված վճռաբեկ բողոքների քննության ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը քննում է վճռաբեկ բողոքի հիմքերը ն հիմնավորումները, այսինքն` բողոք բերած անձի կողմից ստորադաս դատարանին վերագրված իրավական նորմերի մասին սխալներն ու դրանց հիմնավորումները, ինչի արդյունքում պարզում է դրանց հիմնավորվածությունն ու համապատասխանաբար կիրառում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածով սահմանված իր լիազորությունները:
Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պետք է արտացոլի ՀՀ վճռաբեկ դատարանի հետնությունը՝ վճռաբեկ բողոքում նշված՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքի ն հիմնավորման մասին: Մասնավորապես այն միայն պետք է պարունակի ՀՀ վճռաբեկ դատարանի հիմնավորումներն այն մասին, թե ինչու վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքեր առկա չեն՝ օրենքների ն այ իրավական ակտերի վկայակոչմամբ: Բողոքի ընդունելիության փուլում վճռաբեկ բողոքի հիմքերը ն հիմնավորումները ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից չեն քննարկվում, հետնաբար դրանց մասով պատճառաբանություններ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը չի կարող պարունակել:
(Ա.3) Նշված համատեքստում անդրադառնալով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման պատճառաբանվածության պահանջին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի օրինական:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի հիմնավորված Ա պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված Հէ նույն օրենսգրքով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 հունվարի, 2023 թ.
- Գործի #:
- ԵԴ/19367/02/18
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
