ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԸՆԴԵՐՔՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ԿՈՆՑԵՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԸՆԴԵՐՔՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ԿՈՆՑԵՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԸՆԴԵՐՔՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ԿՈՆՑԵՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 16-ին «ԸՆԴԵՐՔՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ԿՈՆՑԵՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-440) 43-րդ հոդվածում «2004 թվականի հուլիսի 1-ից» բառերը փոխարինել «2006 թվականի հունվարի 1-ից» բառերով: Հոդված 2. Օրենքի 44-րդ հոդվածում` ա) առաջին մասի 3-րդ կետի նախավերջին պարբերությունից հանել «հանքարդյունահանման դիմաց» բառերը. բ) երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «2. Շահութաբերության նորման 25 տոկոսը գերազանցելու դեպքում հանքարդյունահանման հատուկ լիցենզառուն և հանքարդյունահանման լիցենզառուն պարտավոր են վճարել տվյալ ժամանակահատվածում իրացված օգտակար հանածոյի համախառն հաշվարկային արժեքի 0.1 տոկոսի չափով ռոյալթի` շահութաբերության նորման 25 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր 0.8 տոկոսի համար:». գ) երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «3. Ռոյալթիներ վճարողների կողմից ռոյալթիների վճարման` լիազոր մարմնի կողմից սահմանած հաշվարկ-հաշվետվությունները երկու օրինակից ներկայացվում են գրանցման լիազոր մարմին` մինչև ռոյալթիների վճարման հաշվետու ժամանակահատվածին հաջորդող ամսվա 25-ը: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ռոյալթիները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 30-ը: Եթե լիազոր մարմինը սույն օրենքի 46-րդ հոդվածի համաձայն սահմանել է պայմանական ռոյալթի, ապա այդ մասին լիազոր մարմինը համապատասխան գրառում է կատարում գրանցված հաշվետվության վրա` նշելով պայմանական ռոյալթիի սահմանված գումարի չափը, որը լիցենզառուն պարտավոր է վճարել սույն հոդվածով սահմանված ժամկետում:»: Հոդված 3. Օրենքի 45-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել: Հոդված 4. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում «քառակուսի կիլոմետր» բառերը փոխարինել «հեկտար» բառով, իսկ 2-րդ կետում «հիսնապատիկը» բառը՝ «հնգապատիկը» բառով: Հոդված 5. Օրենքի 49-րդ հոդվածի առաջին մասում «Հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի» բառերը փոխարինել «Հանքային իրավունքների» բառերով: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2006 թ. հունվարի 14 Երևան ՀՕ-27-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԸՆԴԵՐՔՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ԿՈՆՑԵՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-27-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (04.02.2006-01.01.2012) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2006.01.25/5(460) Հոդ.104 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 16.12.2005 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 14.01.2006 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 04.02.2006 Ուժը կորցրել է 01.01.2012 Հիմնական ակտ 16.12.2005, ՀՕ-27-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 05.11.2002, ՀՕ-440-Ն 05.11.2002, ՀՕ-440-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 դեկտեմբերի, 2005 թ.
- Գործի #:
- ՀՕ-27-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
