Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Կարապետյան
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

Կարապետյան

Վճռաբեկ դատարան25 օգոստոսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) 2019 թվականի մարտի 1Լի որոշմամբ բավարարվլ է ՀՇ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության ն ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի պետի ժամանակավոր պաշտոնակատարի միջնորդությունն ու թույլատրվել երկու ամիս ժամկետով Երվանդ Աշոտի Կարապետյանի նկատմամբ իրականացնել «Արտաքին դիտում», «Ներքին դիտում», «Նամակագրության, փոստային, հեռագրական ն այլ հաղորդումների վերահսկում» ու «Հեռախոսային խոս

Ամբողջ Տեքստ

Ի: , ՀԱՐ ի 36110319

/ ե: 3 Բ.2186/21

Լ 7 ՀԲ Ին) Մ-8590/21

ԳՈՂՊՔ (Է`

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր՝ Ս.Համբարձումյան

25 օգոստոսի 2023 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով դիմող Երվանդ Աշոտի Կարապետյանի ներկայացուցիչ Ա.Սիրունյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 1-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) 2019 թվականի մարտի 1Լի որոշմամբ բավարարվլ է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության ն ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի պետի ժամանակավոր պաշտոնակատարի միջնորդությունն ու թույլատրվել երկու ամիս ժամկետով Երվանդ Աշոտի Կարապետյանի նկատմամբ իրականացնել «Արտաքին դիտում», «Ներքին դիտում», «Նամակագրության, փոստային, հեռագրական ն այլ հաղորդումների վերահսկում» ու «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

2 Դիմող Երվանդ Կարապետյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2021 թվականի սեպտեմբերի Լին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մարտի 1Լի որոշումը բեկանելու ն օպերատիվ-հետախուզական նշված միջոցառումներն իրականացնելու թույլտվությունը ստանալու մասին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հիշյալ ստորաբաժանման ներկայացուցչի միջնորդությունը մերժելու մասին:

3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի հունվարի 17-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն 2023 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

' Շամաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 485րդ հոդվծի 8-րդ մասի, սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի Լը գործող

Յ

4. Բողոքի հեղինակի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Բացի այդ, ստորադաս դատարանի դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի Ֆրունզիկ Գալարյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշմանը:

Մասնավորապես, բողոքաբերը՝ փաստարկել է, որ 0օպերատիվ-

հետախուզական միջոցառումն իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը ն դրա քննության արդյունքում ընդունված դատական ակտը չեն կարող պարունակել ծավալուն փաստական տվյալների համակցություն՝ նկատի ունենալով, որ միջնորդության հիմքում դրված տեղեկատվությունը նախնական է, ենթադրելի ն օպերատիվ-հետախուզական գործունեության ճանապարհով ենթակա է ստուգման, ինչին էլ միտված է «Օպերատիվ-հետախուզական գործունեության» մասին ՀՀ օրենքի նպատակը:

Նշվածի ներքո անդրադարձ կատարելով սույն գործի փաստական

հանգամանքներին, բողոքի հեղինակը նշել է, որ հարուցված միջնորդությամբ դատարան էր ներկայացվել անհրաժեշտ նվազագույն տեղեկատվությունը, որը բավարար էր Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը կայացնելու համար: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, չվիճարկելով հայցվող միջամտությունը թույլատրելու համար անհրաժեշտ նյութեր ն հիմնավորումներ ներկայացված լինելու հանգամանքը, սահմանել է օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրող դատական ակտի պատճառաբանվածության առավել բարձր չափանիշ:

Ամփոփելով կատարված վերլուծությունը, բողոքաբերը եզրահանգել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ այնքանով, որքանով պայմանավորված է վարութային առանձնահատկությամբ, պատճառաբանված է:

Միննույն ժամանակ, բողոքի հեղինակը գտել է, որ միջնորդվող օպերատիվ- հետախուզական միջոցառումներից յուրաքանչյուրը պետք է դիտարկել առանձին ն մեկի կապակցությամբ արված եզրահանգմամբ չի կարող պայմանավորվել մյուսների թույլատրելիությունը: Հետնաբար, Վերաքննի, Օ։-դատարանն արձանագրելով, որ ներկայացված միջնորդությամբ քննարկվել է միայն

4

հեռախոսային խոսակցությունների վերահսկման անհրաժեշտությունը, սակայն միջնորդվլ ն թույլատրվլ է չոր, տեսակի օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացում, բողոքարկված դատական ակտը կարող էր բեկանել բացառապես այդ մասով:

5. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 1-ի որոշումը ն կայացնել նոր դատական ակտ՝ բավարարելով Ե.Կարապետյանի նկատմամբ «Հեռախոսային

խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. Առաջին ատյանի դատարանի որոշման նկարագրական-

պատճառաբանական մասի համաձայն՝ «(.) ՐՇյերկայացված նյութերից ն միջնորդությունից երնում է, որ ՀՀ ԱԱՇ-ում տվյալներ են արացվել, որ Երնան քաղաքի բնակիչ, 20121977 թ. ծնված Երվանդ Աշոտի Կարապարյանը (..) ք. Երնան, Նար-Դոսի փող, Լին նրբ. տուն 43 հասցեում կազմակերպում է ապօրինի խաղատան գործունեությունը:

Նույն տեղեկությունների համաձայն` Եւ.Կարապետյանն օգտագործում: է (..) բջջային հեռախոսահամարը:

() Եւ. Կարապաերյանի կողմից օգվաւգործվող բջջային հեռախոսահամարով կայանալիք խոսակցությունները կարող են պարունակել հիշյալ

տեղեկավվություն, հիմնավորող տվյալներ, որոնց օգտագործումը կնպատրի հանցագործություն բացահայտմանն ու ապացույցների ձեռք բերմանը, քանզի առկա են հանցագործության հատկանիշներ` նախատեսված |2003 թվականի ապրիլի 16-ին ընդունված) ՀՀ քրեական օրենսգիքի 188-րդ հոդվածի 5-րդ մասի Էին կետով (-)»»

7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(.) /Մյիջնորդության նկարագրական-պամճառարբանական մասում անդրադարձ է կատարվել) միայն 2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 6:

5

ԵւԿարապետյանի կողմից օգմագործվող րջջային Օ »հեռախոսահամարով կայանալիք խոսակցությունների վերահսկման անհրաժեշտությանը, մինչդեո, (..) եզրափակիչ մասում միջնորդություն է հարուցվել Առաջին ատյանի դատարան՝ թույլատրելու 2 ամիս ժամկետով Ե.Կարապեպյանի կողմից օգտագործվոլ` (-) բջջային հեռախոսահամարով իրականացնել «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում», «Նամակագրության, փտարային, հեռագրայան ն այլ հաղորդումների վերահսկում» ե «Արտաքին դիտում ու ներքին դիտում» օպերատիվ-հետախուզակաւն միջոցառումներ:

Առաջին Օ`ատյանի դատարանն էլ նույնությամբ բավարարել է

միջնորդությունը` որոշման նկարագրական-պատճառարանական մասում չնշելով, թն ինչ հիմքերով է ըավարարում միջնորդության այն մասը, որը վերաբերում է «Նամակագրության, փոստային, հեռագրական ն այ հաղորդումների վերահսկում» են «Արտաքին դիտում ու ներքին դիտում» օպերատիվ- հեզավխուզաւկան միջոցառումներ իրականացնելու թույլվվություն տալուն:

Այսինքն, (..) Առաջին ատյանի դատարանը (..) որեէ կերպ չի անդրադարձել (հիշյալ օպերատիվ-հետախուզեաւկան միջոցառումներ իրականացնելու թույլվվություն տալու հաւմար բսւվարար հիմքերին ն հիմնավորումներին:

Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը բավարարելով միջնորդության այն մասը, որի վելաբերում է «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն տալուն, որեէ կերպ չի անդրադարձել տվյալ ՕՀՄ-ի իրականացման փաստական հիմքերի առկայությանը, չի բերել դրանց վերաբերելիության, արժանահավավության ն բավարարության վերաբերյալ հիմնավորումները, ինչը բովանդակազրկել է քննարկվող օպերատիվ-հերախուզական միջոցառման նկատմամբ դատական վերահսկողության էությունը՝ այն դարձնելով ձնական: Այլ խոսքով՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը պափճառարաւնված չէ:

Հիմք ընդունելով վերոգրյալի ն նկատի ունենալով, որ Առաջին ատյանի դատարանի որոշում, հիմնավորված ե պատճառարանված չէ, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետնության, որ բերված վերաքննիչ բողոքը ենթակա է

6

բավարարման, իսկ դատարանի որոշումը պետք է բեկանել մերժելով քննիչի միջնորդությունը:

Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի այ, պատճառաբանությանը, որ` «(..) որոշումը ն դրան կցվող նյութերր դավարան է ներկայացվում օպերատիվ- հետալխուզաւկաւն գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից, ԱԱԾ տնօրենը հիշյալ որոշումը չի կայացրել, վերջինս կամ նրա տեղակալը դափտարուն չեն դիմել (.) դատարան է դիմել նման լիազորություն չունեցող ՀՇ ԱԱԾ ԱԿՊ ն ԱՊԴ պել», ապա այն հիմնավորված չԼ՝ հեպնյալ պատճառարանությամի:

Ը.)

Տվյալ դեպքում, սաւհմանադրական կարգի պահպանության ն ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտը /ՍԿՊ ն ԱԴՊ/ հանդիսանում է օպերատիվ- հետախուզական գործունեություն իրականացնող ՀՀ ԱԱԾ կենտրոնական մարմին, որի ղեկավարը` տվյալ դեպքում պետի ժամանակավոր պաշվտնաւկավարը, իրացնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284րդ հոդվածի 3րդ մաստվ իրեն վերապահված լիազորությունները, իրավասու է օպերատիվ- հետախուզական միջոցառում իրականացնելու թույլվվություն արանալու համար միջնորդությամբ դատարան դիմելու»:

Վճոաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

8. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներկայացված վճռաբեկ բողոքով վիճարկվւմ է ԵԿարապետյան՝ նկատմամբ «Հեռախոսային

խոսակցություններիի վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու մասով միջնորդությունը մերժելու իրավաչափությունը, ուստի սուն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչափ է արդյո՛ք Առաջին ատյաի դատարաի դատական ակտը պատճառաբանված չլինելու

հիմնավորմամբ Ե.Կարապետյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու 5Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 43-58:

7

թույլտվություն ստանալու մասով ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցչի միջնորդությունը մերժելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունը:

9. ՇԸ Սահմանադրության 172րդ հոդվածի համաձայն` «Վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դավաւկան ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են»:

1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Դատարանը քննում է քննչական, (.) գործողություններ կատարու (..) վերաբերյալ միջնորդությունները:

Ը.)

3. Դատարանի սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում ընդունվող որոշումները կարող են վերանայվել վերադաս դատաւլրաւնի կողմից՝ դատախազի, միջնորդություն հարուցած մարմնի, այն անձանց կամ նրանց ներկայացուցիչների բողոքի հիման վրա, որոնց շահերը շոշափվում են:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի համաճայն՝ «Վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանն ավփուզում է գործի փաստական հանգամանքների բացահայտման ն քրեական օրենքի կիրառման ճշտությունը, ինչպես նան գործը քննելիս ն լուծելիս քրեական դատավարական օրենքի նորմերի պահպանումը»:

Դատական վերանայման իրավունքի համատեքստում դատարանների

գործառութային տարանջատման առնչությամբ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ. անդրադառնալով օպերատիվ- հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրող առաջին ատյանի դատարանի որոշման վերաքննիչ վերանայման առանձնահատկություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե առաջին ատյանի դատարանը լրիվ ծավալով քննության է առնում միջնորդությունը ն կայացված որոշմամբ լուծում ներկայացված պահանջի հիմնավորվածության ու իրավաչափության հարցը, ապա 4 Տե՛ս, ումոհջ ուսլոոմ տ, Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

8

վերաքննի, դատարանը, որպես կանոն, վերաքննիչ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանի կողմից միջնորդության առնչությամբ տրված լուծման հիմնավորվածությունն ու իրավաչափությունը կայացնելով դատական ակտն անփոփոխ թողնելու, միջնորդությունը մերժելու կամ բավարարելու մասին որոշում: Ընդ որում, դատական ակտի պատճառաբանվածության չափանիշի իմաստով, որպես կանոն, նախատեսված որոշումներից մեկը կայացնելիս, վերաքննիչ դատարանը պարտավոր է պատճառաբանել, թե ինչու՛ է եկել այս կամ այն հետնության, ն ո՞ր իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս:

Պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված ն գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի ն համոզիչ

հետնությունների վրա»:

10. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝

-` ՇԸ ազգային անվտանգութան ծառայության ներկայացուցչի

միջնորդությունը Ե.-Կարապետյանի նկատմամբ, ի թիվս այնի, նան «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ, Առաջին ատյանի դատարանը բավարարել է՝ այն պատճառաբանությամբ, որ առկա են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը ենթադրյալ կատարելու մասին վկայող փաստեր,։ միաժամանակ հիմքե կան ենթադրելուՆւ որ հեռախոսային խոսակցությունների վերահսկման արդյունքում կարող է ձեռք բերվել տվյալ վարույթի համար նշանակություն ունեցող տեղեկատվությունճ,

- Նշված որոշման դեմ ներկայացված բողոքի քննության արդյունքում, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վիճարկվող դատական ակտում բացակայում են «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ- հետախուզական միջոցառումն իրականացնելու թույլտվություն տրամադրելու 5 Տե'ս, ռամռտ ոանոմ Տ, Վճռաբեկ դատարանի՝ Էրիկ Մարգարյանի գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ՍԴՅ/0045/0113 ն Արսեն Մակարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/01/5 որոշումները:

6 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

9

փաստական հիմքերի առկայության հիմնավորումներ: Այլ կերպ ասած` Առաջին ատյանի դատարանի որոշումը պատճառաբանված չէ, ինչը, վիճարկվող դատական ակտը բեկանելու ն ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցչի միջնորդությունը նան հիշյալ օպերատիվ-հետախուզական միջոցառման մասով մերժելու հիմք է: Միննույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ բողոքի հեղինակի փաստարկն այն մասին, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությունը ներկայացվել է ոչ պատշաճ սուբյեկտի կողմից, հիմնավոր չէ՛:

1. Սույն որոշման 9-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշումը կիրառելով նախորդ կետում վկայակոչված փաստերի նկատմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, ի թիվս այլնի, նան քննարկել է Ե.Կարապետյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը ն դատարան ներկայացված նյութերի ուսումնասիրությամբ գտել, որ դրանք բավարար են ներկայացված միջնորդությունը բավարարելու համար, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, փաստելով, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը պատճառաբանված չէ, մերժել է նախաքննության մարմնի վերոնշյալ միջնորդությունը առանց ստուգման ենթարկելու մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ միջամտությանն առաջադրվող պայմանները հաղթահարված լինելու առնչությամբ Առաջին ատյանի դատարանի հետնությունները Փաստորեն, սույն գործով, օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու թույլտվություն ստանալու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնված է ոչ թե գործի նյութերի բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման ու վերլուծության վրա՝ Մյ -օոօ600 փաստական հանգամանքների գնահատմամբ հայցվող միջամտության՝ իր բնույթին, նպատակային նշանակությանն ու օրենսդրությամբ առաջադրվող համաչափության պայմաններին

7 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:

10

համապատասխանելու առումով, այ զուտ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը պատճառաբանված չլինելու վերաբերյալ հետնության վրա:

Վերոգրյալի առնչությամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օպերատիվ- հետախուզական գործունեություն, տվյալ դեպքում՝ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու վերաբերյալ ներկայացված միջնորդության ն այդ միջնորդության քննության արդյունքում ստորադամ դատարանի կայացրած որոշման օրինականութան ն հիմնավորվածության ստուգումը` Օ։:քրեադատավարական ինքնուրույն կառուցակարգեր են, պայմանավորված չեն մեկը մյուսով: Ուստի այն դեպքում, երբ միջնորդության հիմնավորվածությունը կասկածի տակ չի դրվում, օպերատիվ-հետախուզական միջոցառում կատարելու նկատմամբ դատական վերահսկողության արդյունքում կայացված դատական ակտի թերի կամ սխալ պատճառաբանված լինելու վերաբերյալ վերադաս դատարանի եզրահանգումն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ այդ միջոցառման կատարման թույլտվություն հայցելու միջնորդությունն անհիմն համարելու ն մերժելու համար: Տվյալ դեպքում, միայն ստորադաս դատարանում ներկայացված միջնորդության ն այն հիմնավորող նյութերի շրջանակներում «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն տրամադրելու փաստական հիմքերի ստուգման արդյունքում, Վերաքննիչ դատարանը կարող էր մերժել ներկայացրած միջնորդությունը:

Շիմք ընդունելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը պատճառաբանված չլինելու հիմնավորմամբ Ե.Կարապետյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու մասով ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցչի միջնորդությունը մերժելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունն իրավաչափ չէ:

2. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թուլ է տվել

քրեադատավարական օրենքի պահանջների խախտում, որն իր բնույթով էական է,

1

քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ն համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 1-ի որոշումը բեկանելու համար:

Միննույն ժամանակ, հաշվի առնելով այն, որ Ե.Կարապետյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդութան փաստական հիմքը ոչ բողոքաբերի, ոչ էլ Վերաքննիչ դատարանի կողմից» չի վիճարկվել ն կասկածի տակ չի դրվել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է մասնակիորեն՝ Ե.Կարապետյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու մասով օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մարտի 11-ի որոշմանը:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361-րդ, 415.Էրդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 1Լի որոշումը մասնակիորեն Երվանդ Աշոտի Կարապետյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերալ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության ն ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ն.Մարգարյանի միջնորդությունը մերժելու մասով, բեկանել ն այդ մասով օրինական ուժ տալ Ց Տե՛ս նյութեր, հատոր 1, վերաքննիչ բողոքը, թերթեր 9-15:

5 Տեն սույն որոշման 7-րդ կետը:

12

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի մարտի 11-ի որոշմանը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն

ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 օգոստոսի, 2023 թ.
Գործի #:
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել