Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-96-Ն28 փետրվարի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2024 թվականի փետրվարի 28-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1-ին հոդվածը «հարկային հսկողության շրջանակում բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ ստանալու վերաբերյալ» բառերից հետո լրացնել «և հարկային մարմնի առգրաված էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների զննում կատարելու թույլտվություն ձեռք բերելու վերաբերյալ» բառերով: Հոդված 2. Օրենսգրքի 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով. «8. Հարկային մարմինը վարչական դատարան կարող է դիմել նաև հարկային հսկողության շրջանակում հարկային մարմնի առգրաված էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների զննում կատարելու թույլտվություն ձեռք բերելու վերաբերյալ գործերով` սույն օրենսգրքի 31.9-րդ գլխին համապատասխան:»: Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.9-րդ գլխով. « ԳԼՈՒԽ 31.9 ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՌԳՐԱՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԵՐՈՒՄ ԿԱՄ ԿՐԻՉՆԵՐՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԹՎԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԶՆՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ Հոդված 222.28. Հարկային մարմնի առգրաված էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների զննում կատարելու թույլտվություն ձեռք բերելու վերաբերյալ գործերի քննության ընթացակարգը 1. Հարկային մարմնի առգրաված էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների զննում կատարելու թույլտվություն ձեռք բերելու վերաբերյալ գործերը վարչական դատարանը քննում է գրավոր ընթացակարգով:

2. Սույն գլխով նախատեսված գործերով դիմումը վարչական դատարանը քննում և գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնում է դիմումը վարույթ ընդունելուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Հոդված 222.29. Դատական ակտերը 1. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանը կայացնում է հարկային մարմնի պահանջը բավարարելու մասին դատական ակտ, եթե՝ 1) ներկայացված դիմումով հիմնավորվել է, որ հարկային մարմնի առգրաված էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների զննության կատարումը բխում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային հսկողության շրջանակներից․ 2) զննում կատարելու նպատակով հարկային մարմնի կողմից էլեկտրոնային սարքերի կամ կրիչների առգրավումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ընթացակարգերի համաձայն:

2. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և 10-օրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննության կարգով:

3. Գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան հաջորդ օրն ուղարկվում է հարկային մարմին և այն հարկ վճարողին, որին պատկանող էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների զննման վերաբերյալ կայացվել է դատական ակտը:

4. Վերաքննիչ դատարանը բողոքն ընդունում է վարույթ և գործը քննում է տասնօրյա ժամկետում: Վերաքննիչ դատարանը գործը քննում է միանձնյա՝ գրավոր ընթացակարգով: Վերաքննիչ բողոքի քննության արդյունքով դիմումը բավարարելու կամ մերժելու մասին կայացված որոշումը հրապարակվում է դռնփակ նիստում։ Վերաքննիչ դատարանի դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և 10-օրյա ժամկետում կարող է բողոքարկվել սույն օրենսգրքի 23-րդ գլխով սահմանված կարգով։»: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2024 թ. մարտի 25 Երևան ՀՕ-96-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2024 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-96-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (05.04.2024-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2024.03.18-2024.03.31 Պաշտոնական հրապարակման օրը 26.03.2024 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 28.02.2024 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 25.03.2024 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 05.04.2024 Հիմնական ակտ 28.02.2024, ՀՕ-96-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 05.12.2013, ՀՕ-139-Ն 05.12.2013, ՀՕ-139-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 փետրվարի, 2024 թ.
Գործի #:
ՀՕ-96-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել