Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Հակոբյան — ԵԴ/0363/01/19
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Հակոբյան — ԵԴ/0363/01/19

Վճռաբեկ դատարանԵԴ/0363/01/1913 նոյեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի նախադեպային շտեմարանում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 35. Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2019 թվականի փետրվարի 12-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 11161019 քրեական գործը։ 2 2019 թվականի փետրվարի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ս.Ավագյանի որոշմամբ թիվ 11161019 քրեական գործն ընդունվել է վարույթ։ Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի մարտի 11-ի որոշմամբ անչափահաս Արտաշես Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կ

Ամբողջ Տեքստ

ԵԴ/0363/01/19

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

Վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/0363/01/19

Նախագահող դատավոր` Ա.Մնացականյան

Դատավորներ` Կ.Մարդանյան

Ռ.Մխիթարյան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան), նախագահությամբ`

մասնակցությամբ դատավորներ`

2020 թվականի նոյեմբերի 13-ին

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

ք.Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Արտաշես Կարենի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 5-ի որոշման դեմ պաշտպան Լ.Պինգոլցյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2019 թվականի փետրվարի 12-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 11161019 քրեական գործը։

2

2019 թվականի փետրվարի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ս.Ավագյանի որոշմամբ թիվ 11161019 քրեական գործն ընդունվել է վարույթ։ Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի մարտի 11-ի որոշմամբ անչափահաս Արտաշես Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ծնողի հսկողությանը հանձնելը:

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի մարտի 15-ի որոշմամբ Ա.Հակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի մայիսի 29-ի որոշումներով անհայտ անձի կողմից Ա.Հակոբյանին (մարիխուանաե տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 11110719 քրեական գործը և միացվել թիվ 11161019 քրեական գործին։

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի մայիսի 29-ի որոշմամբ 2.74 գրամ հաստատուն չոր քաշով (մարիխուանաե տեսակի թմրամիջոցը և 3 (երեք) հատ ապակյա գլանները ճանաչվել են իրեղեն ապացույց։

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի մայիսի 29-ի որոշմամբ Արտաշես Հակոբյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով։ Նախաքննության մարմնի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ թիվ 11161019 քրեական գործից անջատվել են ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով` անհայտ անձի վերաբերյալ քրեական գործի նյութերը և անջատված քրեական գործին շնորհվել է 11110719 համարը։

2019 թվականի հունիսի 4-ին Արտաշես Հակոբյանի վերաբերյալ թիվ 11161019 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։

1.1. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունիսի 12-ի որոշմամբ Ա.Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ծնողի հսկողությանը

3

հանձնելը, փոփոխվել է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2. Առաջին ատյանի դատարանը, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, 2019 թվականի հուլիսի 9-ի դատավճռով ամբաստանյալ Ա.Հակոբյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման` 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով։ Առաջին ատյանի դատարանի դատավճռով որոշվել է նաև իրեղեն ապացույց ճանաչված 2.74 գրամ հաստատուն չոր քաշով (մարիխուանաե տեսակի թմրամիջոցի տնօրինման հարցին անդրադառնալ թիվ 11110719 քրեական գործով վերջնական որոշում կայացնելիս:

3. Ամբաստանյալ Ա.Հակոբյանի պաշտպան Լ.Պինգոլցյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2019 թվականի նոյեմբերի 5-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 9-ի դատավճիռը՝ թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Լ.Պինգոլցյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի հունիսի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2020 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ: Դատավարության մյուս մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

Վճռաբեկ

բողոքի

քննության

համար

էական

նշանակություն

ունեցող

փաստական հանգամանքները.

5. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հուլիսի 9-ի դատավճռով Արտաշես Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա ((…) առանց իրացնելու նպատակի՝ անձնական

գործածման համար, քննությամբ չպարզված ժամանակահատվածում, ինքնությունը չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել է զգալի չափերով՝ 2.74 գրամ հաստատուն չոր քաշով (մարիխուանաե տեսակի թմրամիջոց,

4

որը

2019

թվականի

փետրվարի

6-ին`

ժամը

14:00-ին

նրա

անձնական

խուզարկությամբ հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության Կ.Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի պահպանության բաժնի աշխատակիցների կողմիցե1:

6. Ամբաստանյալ Արտաշես Հակոբյանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 8-ին2:

7. Ամբաստանյալ Ա.Հակոբյանը չի առարկել, որպեսզի ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի և թիվ

ԵԴ/0363/01/19

քրեական

գործով

վարույթը

կարճվի`

քրեական

պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով3:

8. Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 5-ի որոշումն ուղարկվել է պաշտպան Լ.Պինգոլցյանին 2020 թվականի փետրվարի 1-ով թվագրված ուղեկցական գրությամբ և վերջինս այն ստացել է 2020 թվականի փետրվարի 12-ին4։

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Ըստ բողոքաբերի` սույն քրեական գործով առկա է քրեական հետապնդումը բացառող

հանգամանք՝

ամբաստանյալ

Ա.Հակոբյանին

քրեական

պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցել է, և Վերաքննիչ դատարանի որոշման ի կատար ածումը կհանգեցնի ամբաստանյալի արդար դատաքննության իրավունքի խախտման:

Մասնավորապես, բողոքի հեղինակը նշել է, որ Ա.Հակոբյանը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը կատարել է մինչև տասնութ

տարին

Ա.Հակոբյանին

լրանալը՝

քրեական

2019

թվականի

փետրվարի

պատասխանատվության

6-ին,

ենթարկելու

հետևաբար

վաղեմության

ժամկետը լրացել է 2020 թվականի փետրվարի 6-ին: Միաժամանակ, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը մինչև 2020

1

Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 44-48։

Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 9, հատոր 2, թերթեր 44-48։ 3

Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 11։

4

Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 107-108։

2

5

թվականի փետրվարի 6-ը կողմերին դեռևս տրամադրված չի եղել և ինքն այն ստացել է 2020 թվականի փետրվարի 12-ին:

10. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 9-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը բեկանել, Արտաշես Հակոբյանի նկատմամբ քրեական

հետապնդումը

դադարեցնել

և

քրեական

գործի

վարույթը

կարճել՝

վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված` չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն

է.

արդյո՞ք

ամբաստանյալ

հետապնդումը

ենթակա

է

Ա.Հակոբյանի

դադարեցման՝

քրեական

նկատմամբ

քրեական

պատասխանատվության

ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն`

(1.

Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե` (...)

6) անցել են վաղեմության ժամկետները, (…)

5.

Դատարանը,

հայտնաբերելով

քրեական

հետապնդումը

բացառող

հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը (...)ե:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` (1. Անձն ազատվում է

քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից. (...)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (...)ե: ՀՀ քրեական օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` (Մինչև տասնութ տարին

լրանալը հանցանք կատարած անձին վաղեմության ժամկետներն անցնելու

6

հետևանքով քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելիս սույն օրենսգրքի 75-րդ և 81-րդ հոդվածներով նախատեսված վաղեմության ժամկետները համապատասխանաբար կրճատվում են կիսով չափե:

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն` ((...) 2. Ոչ մեծ ծանրության

հանցագործություններ

են

համարվում

դիտավորությամբ

կատարված

այն

արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը (...)ե:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում թվարկված են օրենքով սահմանված այն հանգամանքները, որոնք բացառում են ինչպես քրեական հետապնդման հնարավորությունը, այնպես էլ քրեական գործի վարույթը։ Այդ հանգամանքներից

յուրաքանչյուրի

բացահայտման

դեպքում

քրեական

գործի

վարույթը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցման։

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառմանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արամ Սարգսյանի գործով որոշմամբ, արձանագրելով՝ ((…) [Թ]եև [ՀՀ քրեական դատավարության

օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված] հիմքերն իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում։ Այլ կերպ, եթե վարույթ իրականացնող մարմինը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճմանե5։

15. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները։

Տե՛ս Արամ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 20-րդ կետը։

5

7

Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա

նկատմամբ

քրեական

հետապնդումը

դադարեցնելու

ընթացակարգի

իրականացման պարտականությունը կրում է դատարանը։ Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում6։

16. Վերոգրյալի հիման վրա, անդրադառնալով վաղեմության ժամկետն անցնելու

հիմքով

ամբաստանյալ

Ա.Հակոբյանին

քրեական

պատասխանատվությունից ազատելու հարցին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (Առանց

իրացնելու

նպատակի

զգալի

չափերով

թմրամիջոցներ

կամ

հոգեմետ

(հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝

պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետովե:

ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված արարքը ոչ մեծ ծանրության դիտավորյալ հանցագործություն է։ Հետևաբար այն կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարվելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի։

Միևնույն ժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 95-րդ հոդվածը սահմանում է, որ մինչև տասնութ տարին լրանալը հանցանք կատարած անձին վաղեմության ժամկետներն

անցնելու

հետևանքով

քրեական

պատասխանատվությունից

ազատելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով նախատեսված վաղեմության ժամկետները կրճատվում են կիսով չափ:

6

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 6-րդ մասի մանրամասն վերլուծությունը տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Անահիտ Սաղաթելյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11, Հրանտ Մազմանյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14 որոշումներում։

8

Վերոնշյալից հետևում է, որ մինչև տասնութ տարին լրանալը անձի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը կատարելու դեպքում, ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկու տարի վաղեմության ժամկետը ՀՀ քրեական օրենսգրքի 95-րդ հոդվածի ուժով կրճատվում է կիսով չափ՝ կազմելով մեկ տարի։

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Ա.Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքն ավարտվել է 2019 թվականի փետրվարի 6-ին7: ՀՀ քրեական օրենսգրքի 268րդ

հոդվածի

1-ին

մասով

որակված՝

Ա.Հակոբյանին

մեղսագրված

արարքը

կատարելու մեջ վերջինիս մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2019 թվականի հուլիսի 9-ին8, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2019 թվականի նոյեմբերի 5-ին 9 : Նշված որոշումը ուղարկվել է պաշտպան Լ.Պինգոլցյանին 2020 թվականի փետրվարի 1-ով թվագրված ուղեկցական գրությամբ և վերջինս այն ստացել է 2020 թվականի փետրվարի 12-ին10: Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Լ.Պինգոլցյանը 2020 թվականի մարտի 9-ին բերել է վճռաբեկ բողոք11, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի հունիսի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ12:

18. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված հանգամանքները գնահատելով սույն

որոշման

արտահայտված

12-16-րդ

կետերում

դիրքորոշումների

շարադրված

վերլուծության

իրավական

լույսի

նորմերի

ներքո`

և

Վճռաբեկ

դատարանն արձանագրում է, որ Ա.Հակոբյանին մեղսագրված ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունն ավարտվել է 2019 թվականի փետրվարի 6-ին, երբ նրա 18 տարին լրացած չի եղել13: Հետևաբար, Ա.Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ և 95-րդ հոդվածների կանոններով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության մեկ 7

Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։

Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը։

9

Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը։

10

Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

11

Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 13։

12

Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը։

13

Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

8

9

տարի ժամկետը լրացել է 2020 թվականի փետրվարի 6-ին: Մինչդեռ, այդ օրվա դրությամբ

Ա.Հակոբյանի

նկատմամբ

կայացված

մեղադրական

դատավճիռն

օրինական ուժի մեջ մտած չի եղել:

19. Նման պայմաններում, Արտաշես Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268րդ

հոդվածի

1-ին

մասով

քրեական

պատասխանատվության

ենթարկելու

վաղեմության ժամկետն անցել է։

20. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Հակոբյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 9-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը պետք է բեկանել,

Ա.Հակոբյանի

նկատմամբ

քրեական

հետապնդումը

դադարեցնել

և

քրեական գործի վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ։

Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ Արտաշես Կարենի Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է վերացնել, իսկ իրեղեն ապացույց ճանաչված` 2.74 գրամ հաստատուն չոր քաշով (մարիխուանաե տեսակի թմրամիջոցը, 3 (երեք) հատ ապակյա գլանները` թողնել քրեական գործում և դրանց վերջնական տնօրինման հարցին անդրադառնալ թիվ 11110719 քրեական գործով:

Ելնելով

վերոգրյալից

և

Սահմանադրության

162-րդ,

Հանրապետության

դատական

սահմանադրական

օրենքի

ղեկավարվելով

163-րդ,

171-րդ

օրենսգիրքե

11-րդ

Հայաստանի

հոդվածով,

Հանրապետության

հոդվածներով,

(Հայաստանի

Հայաստանի

Հանրապետության

Հայաստանի

Հանրապետության

քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արտաշես Կարենի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով Երևան քաղաքի

10

առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 9ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը բեկանել, Արտաշես Կարենի Հակոբյանի

նկատմամբ

պատասխանատվության

քրեական

ենթարկելու

հետապնդումը

դադարեցնել՝

քրեական

ժամկետն

անցնելու

վաղեմության

պատճառաբանությամբ, և քրեական գործի վարույթը կարճել։

2. Արտաշես Կարենի Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:

3. Իրեղեն ապացույց ճանաչված` 2.74 գրամ հաստատուն չոր քաշով (մարիխուանաե տեսակի թմրամիջոցը ու 3 (երեք) հատ ապակյա գլանները թողնել քրեական գործում և դրանց վերջնական տնօրինման հարցին անդրադառնալ թիվ 11110719 քրեական գործով:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դատավորներ`

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 նոյեմբերի, 2020 թ.
Գործի #:
ԵԴ/0363/01/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել