Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՏԴ/0065/06/23
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

ՏԴ/0065/06/23

Վճռաբեկ դատարանՏԴ/0065/06/2323 օգոստոսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 116. Խափանման միջոցի կիրառման իրավաչափությունը
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2023 թվականի օգոստոսի 18-ին ՏՍ | հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով նախաձեռնվել է ՏՈՍ | քրեական վարույթը՝ ՀՇ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ն երկու դրվագ՝ ՀՇ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ն 6-րդ կետերով նախատեսված արարքների հատկանիշներով: 2023 թվականի օգոստոսի 21-ին ՆՈ | քրեական վարույթով նախաքննության շրջանակներում ձեռք բերված տվյալների հիման վրա նախաձեռնվել է արը, ւս վարութը՝ երկու դրվագ՝ ՀՇ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ

Ամբողջ Տեքստ

ՌԴ/0065/06/23

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Տավուշի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Ս.Մխիթարյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ա.Մաթևոսյան

23 օգոստոսի 2024 թվական

ք.Երևան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝

մասնակցությամբ դատավորներ`

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ

[անընթեռնելի]

վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի

նոյեմբերի 23-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

2

Պ Ա Ր Զ Ե Ց

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1․ 2023 թվականի օգոստոսի 18-ին [անընթեռնելի] հաղորդման

հիման վրա նախապատրաստված նյութերով նախաձեռնվել է [անընթեռնելի] քրեական վարույթը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և երկու դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով նախատեսված արարքների հատկանիշներով։

2023 թվականի օգոստոսի 21-ին [անընթեռնելի] քրեական վարույթով նախաքննության շրջանակներում ձեռք բերված տվյալների հիման վրա նախաձեռնվել է [անընթեռնելի] քրեական վարույթը՝ երկու դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված արարքների հատկանիշներով։

Նույն օրը որոշում է կայացվել [անընթեռնելի] քրեական վարույթը քրեական վարույթին միացնելու մասին:

2023 թվականի օգոստոսի 21-ին [անընթեռնելի]

ձերբակալվել է:

Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել [անընթեռնելի] տուժող

ճանաչելու մասին:

Տավուշի մարզի դատախազության դատախազ [անընթեռնելի] 2023

թվականի օգոստոսի 23-ի որոշմամբ [անընթեռնելի] նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 6-րդ կետերով և 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով, և նույն օրը նրան մեղադրանք է ներկայացվել:

1.1. 2023 թվականի օգոստոսի 23-ին նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան) մեղադրյալ

3

նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց 2 (երկու)

ամիս ժամկետով կիրառելու մասին, որն Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ ամբողջությամբ բավարարվել է՝ կալանքի սկիզբը հաշվելով 2023 թվականի օգոստոսի 21-ից։

2. Մեղադրյալ

նկատմամբ կիրառված խափանման միջոց

կալանքի ժամկետը 2 (երկու) ամսով երկարաձգելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունն Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմամբ մերժվել է։

3. Դատախազի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի նոյեմբերի 23-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 19-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2024 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ու սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով․

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի, մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ, 43-րդ, 116-119-րդ և 288-րդ հոդվածների պահանջների էական խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա։

6. Ի հիմնավորումն վերոնշյալի` բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարաններն անտեսել են մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս և խափանման միջոցի ժամկետը երկարացնելիս նրան վերագրվող

4

արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը հաշվի առնելու կարևորության կապակցությամբ Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումները։

7. Բողոք բերած անձը փաստարկել է, որ նոր հանցանք կատարելու հավանականության կապակցությամբ Վերաքննիչ դատարանն իրավաչափ է համարել Առաջին ատյանի դատարանի այն հետևությունը, որ թեև սկզբնական կալանքի ժամանակ այն գնահատվել է բարձր, սակայն տվյալ փուլում, հաշվի առնելով կատարված քննչական և դատավարական գործողությունների ծավալը, քննության արդյունքում ձեռք բերված տվյալները, հաշտության վերաբերյալ տուժողների դիրքորոշումը, նվազել է մեղադրյալի կողմից քրեական օրենքով արգելված նոր արարք կատարելու հավանականությունը։

8. Բացի այդ, ըստ բողոքաբերի, ստորադաս դատարանների կողմից անտեսվել է ՀՀ քրեադատավարական օրենսդրության ուղիղ պահանջը, մասնավորապես՝ Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, իսկ Վերաքննիչ դատարանը, ըստ էության, հիմնավոր է համարել, որ մեղադրյալին շարունակական կալանքի տակ պահելը չի կարող պայմանավորվել զուտ հանցանք կատարելու հավանականությամբ, մինչդեռ նման պնդումը չի կարող բխել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներից, քանի որ մեղադրյալի կողմից հանցանք կատարելը կանխելու նպատակը խափանման միջոց կիրառելու, խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու ինքնուրույն հիմք է։

9. Բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով մեղադրյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը հիմնավորող՝ վարույթն իրականացնող մարմնի փաստարկներին, չի վերլուծել

կողմից նրան մեղսագրվող արարքները տարբեր ժամանակահատվածներում կատարված լինելու և պարբերաբար, կրկնվող բնույթ կրելու, ինչպես նաև՝ մեղադրյալի՝ ալկոհոլից կախվածության վերաբերյալ փաստարկները: Ըստ բողոքաբերի, ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքները, որ ենթադրյալ հանցագործությունները կատարվել են ալկոհոլի ազդեցության տակ, մեղադրյալն ունի կախվածություն ալկոհոլից, նա շարունակաբար դրսևորել է ենթադրյալ հանցավոր վարքագիծ և, կալանքից ազատվելով ու գտնվելով ազատության մեջ՝ շարունակում է միևնույն հարկի տակ ապրել տուժողների, ինչպես

5

նաև մոր` նույն քրեական վարույթով մյուս մեղադրյալի հետ, ում հետ խմբի կազմում նույն հարկի տակ ապրող 10 տարեկան անչափահաս՝ անօգնական վիճակում գտնվող

նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան

ուժեղ տառապանք պատճառելու համար ներկայացվել է մեղադրանք։

10. Բողոքաբերի պնդմամբ, ստորադաս դատարանների կողմից

քրեադատավարական օրենքի էական խախտմամբ կայացված հիշյալ դատական ակտերի ընդունման արդյունքում ընտանիքում ենթադրաբար բռնութուն կատարած անձը՝ ըստ էության գերազանցապես հաշտության հանգամանքի վկայակոչմամբ, ներկայումս բնակվում է բռնությունից տուժածների հետ, որպիսի հանգամանքը, նաև ընտանիքում բռնության դեպքերի լատենտային բնույթի հաշվառմամբ, նպաստավոր պայման է ստեղծել ապագա դատական վարույթում հակադիր շահեր ներկայացնող մասնակիցների վրա մեղադրյալի ապօրինի ազդեցության առումով։ Բացի այդ, մեղադրյալի կողմից ընտանիքում պարբերաբար իրականացված բռնության լույսի ներքո, ստորադաս դատարանների կողմից մատնանշված՝ մեղադրյալի և տուժողների հաշտության վերաբերյալ տվյալը մեղադրյալի կողմից նոր հանցանք կատարելու վերաբերյալ հանգամանքը հերքող կամ դրա հավանականությունը նվազեցնող գործոն որևէ պարագայում դիտարկվել չի կարող։ Ըստ բողոքաբերի, ընտանեկան բռնության գործերով հաշտության առկայությունը իրականում կրճատում է հաջորդիվ սպառնացող բռնության կատարման ժամանակահատվածը։

11․ Բողոք բերած անձը նաև փաստարկել է, որ ստորադաս դատարաններն անտեսել են հանցագործության տևական բնույթը, բռնության շղթան, որի անբաժան մասն է կազմում հենց խոցելի վիճակում գտնվող բռնության զոհերի հետ հաշտությունը, որին վճռորոշ նշանակություն տալով՝ ստորադաս դատարանները Հայաստանի Հանրապետությանը զրկել են ընտանիքում բռնության ենթարկված անձի կյանքին կամ առողջությանը սպառնացող իրական, անմիջական վտանգի առկայության պայմաններում այդ վտանգը չեզոքացնելու պոզիտիվ պարտավորությունը կատարելու հնարավորությունից։ Ըստ բողոքաբերի, օրենսդրի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 4-րդ մասում հստակ դրսևորված կամքն է առ այն, որ ընտանիքում բռնության հատկանիշներով

հանցանքներով, ինչպես նաև տուժողի անօգնական վիճակի կամ ենթադրյալ վնաս պատճառողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով իր իրավաչափ շահերը պաշտպանելուն անկարող անձանց պարագայում մասնավոր մեղադրանքի գործերով քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կարգով` անկախ տուժողների դատավարական դիրքորոշումից։ Մինչդեռ, ըստ բողոքաբերի, սույն վարույթով հաստատված հանգամանք է հանդիսանում տուժողների խոցելի վիճակը, քանի որ մեղադրյալի՝ տուժող հանդիսացող կինը չունի աշխատանք, 4 (չորս) երեխաներն էլ անչափահաս են և մեղադրյալից գտնվում են կախվածության մեջ, այդ թվում՝ նյութական։

12. Բողոքաբերը, նշելով, որ Եվրոպական դատարանի իրավական

դիրքորոշումների համաձայն, ընտանեկան բռնության գործերով մեղադրյալի իրավունքները չեն կարող վեր դասվել տուժողների իրավունքների նկատմամբ, և, փաստարկելով, որ գործով դեռևս անհրաժեշտ է կատարել մի շարք քննչական գործողություններ, իսկ վարույթով քննության՝ ամենասկզբնական փուլում չգտնվելը ինքնին հիմք չէ մեղադրյալի կողմից վկաների վրա ազդեցությունը բացառելու համար, եզրահանգել է, որ նման ազդեցության վտանգը շատ մեծ է, քանի որ կոնկրետ սույն իրավիճակում քննության ոչ սկզբնական, սակայն դեռևս ակտիվ փուլում, չեն ավարտվել նաև հարցաքննությունները, իսկ մեղադրյալի կալանքի ժամկետը չերկարաձգելու արդյունքում վերջինս շարունակում է միևնույն հարկի տակ ապրել տուժողների և մյուս մեղադրյալի հետ, որոնց լրացուցիչ հարցաքննելու անհրաժեշտությունն առկա է։

13. Արդյունքում, ըստ բողոքաբերի, Առաջին ատյանի դատարանը, [անընթեռնելի] նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժելով, իսկ Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, անտեսել են կալանավորման հիմքերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները, չեն ապահովել հանրային և մասնավոր շահերի համաչափ և հավասարակշռված պաշտպանությունը, պատշաճ գնահատման չեն ենթարկել ենթադրաբար խախտված հասարակական հարաբերությունների բնույթն ու կարևորությունը, անտեսել են [անընթեռնելի] մեղսագրվող

հանցագործությունների բնույթը, ծանրության աստիճանը և, վճռորոշ նշանակություն տալով խոցելի վիճակում գտնվող տուժողների՝ հաշտվելու մասին արված կամահայտնությանը, էլ ավելի են թիրախավորել նրանց՝ և' որպես ընտանեկան բռնության նոր հանցավոր դրսևորումների զոհերի, և´ որպես գործով հետագայում հարցաքննվելիք անձանց՝ արդյունքում թույլ տալով քրեադատավարական օրենքի էական խախտում։

14. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել մեղադրյալ

վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական

դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 23-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ բավարարելով հսկող դատախազի հատուկ վերանայման բողոքը՝ քննիչի միջնորդությունը՝ մեղադրյալ

նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, բավարարել։

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

15.

ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի

6-րդ կետով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 6-րդ կետերով և 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ

16. Անչափահաս տուժող

17. Տուժող

ընթացքում

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 77-78 և 82։

2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 41։

8

իր ցուցմունքում հայտնել է, որ

և սույն վարույթով մյուս մեղադրյալ՝

միջև առերես հարցաքննության

18. Որպես ձերբակալված անձ հարցաքննված

ցուցմունքում նշել է՝

9

իր

19. Սույն վարույթով տուժող անչափահաս

2023

թվականի սեպտեմբերի 2-ի հարցաքննության ժամանակ՝ որպես հոգեբան փորձագետ հրավիրված

հայտարարել է, որ՝ «(...) նախորդ

հարցաքննության ժամանակ հարցաքննվողը առանց կաշկանդվելու պատասխանել է հարցերին և ցուցմունք է տվել և որևէ խնդիր չի ունեցել կապի դուրս գալու, իսկ 3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթ 40-42։

4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 70։

5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 80։

6 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթ 36:

7 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթ 49։

այժմ դրսևորված վարքագիծը հնարավոր է պայմանավորված է այն հարցերով, որի շուրջ պետք է հարցաքննվի, կամ ընտանիքի անդամների կամ այլ անձի կողմից անօրինական ազդեցության հետևանքով չի պատասխանում հարցերին (…)»՞:

20. Մեղադրյալ [անընթեռնելի] նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը 2 (երկու) ամսով երկարաձգելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 19-ի որոշման համաձայն՝ «Միջնորդությանը կից Դատարան ներկայացված նյութերով առկա է և չի վերացել հիմնավոր կասկածն առ այն, որ մեղադրյալն առնչություն ունի իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքների կատարմանը: Նշվածը հիմնավորվում է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունում նշված և Դատարան ներկայացված նյութերով: (...) Անդրադառնալով քննիչի կողմից առաջին հիմքով նշված

պատճառաբանությանը՝ մեղադրյալի փախուստը կանխելուն, [Առաջին ատյանի դատարանն արձանագրում է հետևյալը: [անընթեռնելի] նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին 2023թ. օգոստոսի 24-ի որոշմամբ Դատարանն արձանագրել է.

«(...) Անդրադառնալով այն հիմքին, որ մեղադրյալ [անընթեռնելի] մնալով ազատության մեջ, կարող է դիմել փախուստի, Դատարանն արձանագրում է, որ Քննիչի կողմից չներկայացվեցին այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք կարող էին բավարար ամբողջությամբ հիմնավորել մեղադրյալի կողմից փախուստի դիմելու հավանականությունը: (...)»:

(...) Դատարանը ներկայումս էլ արձանագրում է, որ վարույթ իրականացնող մարմինը մեղադրյալ [անընթեռնելի] կողմից փախուստի դիմելու և վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու վերաբերյալ չի ներկայացրել որևէ նոր փաստական տվյալ, ինչը հիմք կհանդիսանար հանգելու հետևության, որ մեղադրյալը ազատության մեջ գտնվելու պարագայում կարող է փախուստի դիմել և թաքնվել քննությունից, իսկ ներկայումս վարույթն իրականացնող մարմինը չի բերել որևէ հիմնավորում, որը կարող է կասկածի տակ դնել 2023 թվականի օգոստոսի 24- ի դատական ակտում արտահայտված վերոգրյալ դիրքորոշումը:

8 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթ 54։

11

(...) Ինչ վերաբերում է մեղադրյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությանը, ապա (...) կալանավորման նշված հիմքի մոտավոր և կանխատեսական բնույթը դեռևս չի նշանակում, որ մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականության գնահատման հիմքում կարող են դրվել սոսկ ենթադրություններ: Այդպիսի ռիսկը, թեև սկզբնական կալանքի ժամանակ [Առաջին ատյանի դատարանի կողմից գնահատվել է բարձր, սակայն սույն պարագայում՝ կատարված քննչական և դատավարական գործողությունների ծավալը, քննության արդյունքում ձեռք բերված տվյալները, մեղադրյալի արգելանքի տակ գտնվելու տևական ժամանակը, ինչպես նաև տուժողների դիրքորոշումը, հաշտության վերաբերյալ հայտարարությունները, իր համակցության մեջ նվազեցնում է մեղադրյալի կողմից քրեական օրենքով արգելված նոր արարք կատարելու հավանականությունը:

[Առաջին ատյանի դատարանը հարկ է համարում նշել, որ առանց

խափանման միջոցի կիրառման նշված հիմքի առկայությունը հավաստող այլ ողջամիտ փաստական տվյալների առկայության, քննության այս փուլում չի կարող բավարար գնահատվել անձի հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումն իրավաչափ համարելու համար:

(...) Առաջին ատյանի դատարանի համար ընդունելի չէ նաև քննիչի պատճառաբանությունը, որ մեղադրյալը ազատության մեջ կարող է խոըչնդոտել գործի քննությանը դատավարության մասնակիցների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով, քանի որ ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների անձի վրա ազդելու հավանականությունը կարող է գնահատվել մինչև անձի հարցաքննվելը և այդ մտավախությունը չի կարող գերակայել անձի ազատության իրավունքի նկատմամբ:

Այսինքն՝ ստեղծված իրավիճակում, երբ առկա է միայն վերը նշված մտավախությունը, որը քննության սկզբնական փուլի համամետությամբ նվազ է, Դատարանը չի կարող փաստել, որ մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը չի կարող լինել արդարացված: [Առաջին ատյանի դ]ատարանը նաև արձանագրում է, որ մեղադրյալի ազատության մեջ հայտնվելու պայմաններում, նա որևէ ազդեցություն չի կարող

12

ունենալ քննիչի կողմից միջնորդությունում նշված դատաբժշկական, դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունից բխող անհրաժեշտ գործողություններ կատարելու, բջջային հեռախոսում ջնջված տեղեկատվությունը վերականգնելու, թվային խուզարկության արդյունքներից բխող քննչական և վարույթային գործողություններ կատարելու, դեպքերին ականատես անձանց շրջանակը պարզելու, մեղադրյալի արարքներին վերջնական իրավական գնահատական տալու կամ քրեական վարույթի նյութերը կողմերին ծանոթացման ներկայացնելու վրա:

(...) [Առաջին ատյանի դ]ատարանը գտնում է, որ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար կարող է ընտրվել նաև այլընտրանքային խափանման միջոց կամ միջոցներ, քան կալանքը, այլ խափանման միջոցի կամ միջոցների կիրառումն այլևս Դատարանի գնահատմամբ հնարավոր է և թույլատրելի, քանի որ գործի այս փուլում դրանցից որևէ մեկի կիրառմամբ ևս հնարավոր է զսպել մեղադրյալի այն հավանական գործողությունների կատարումը, որոնք հիմք են հանդիսացել նրա նկատմամբ ամենախիստ խափանման միջոցը կիրառելու համար՝ այլընտրանքային խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցության կիրառման անհրաժեշտության և հնարավորության հարցը թողնելով վարույթի համապատասխան հանրային մասնակիցների՝ իրենց իրավասության սահմաններում լուծմանը:

Մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Դատարանը գտնում է, որ սույն գործի փաստական տվյալներն իրենց համակցության մեջ քրեական վարույթի տվյալ փուլում բավարար չեն մեղադրյալի ազատության իրավունքի կանխավարկածը հաղթահարելու համար:

[Առաջին ատյանի դ]ատարանը գտնում է, որ մեղադրյալին շարունակական կալանքի տակ պահելը չի կարող պայմանավորվել զուտ սպառնացող պատժի խստությամբ և հանցանք կատարելու հավանականությամբ, քանզի որքան երկար է մեղադրյալը գտնվում կալանքի տակ, այնքան ավելի կարևոր է դառնում նրան ազատ արձակելու իրավունքը: Հակառակ պարագայում կարելի է անվերջ սահմանափակել անձի ազատության իրավունքը՝ մինչև նախաքննության

13

ընթացքում օրենքով սահմանված կալանքի տակ պահելու ժամկետի ավարտը: Ընդ որում` Դատարանի կողմից մատնանշված հանգամանքերը պարզապես փաստեր են, դրանք չեն կարող վերանալ, հետևաբար կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու միջնորդության դեպքում պետք է ներկայացվեն նոր հիմքեր, ինչը սույն դեպքում առկա չէ (...)»:

21. Վերաքննիչ դատարանը, 2023 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետևյալը. «(...) [Ա]նդրադառնալով հատուկ վերանայման բողոքում վիճարկվող կալանավորման հիմքերին, այն է՝ նոր հանցանք կատարելու, իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունները չկատարելու, փախուստի դիմելու հավանականությանը՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը հանգել է մեղադրյալի հնարավոր վարքագծին վերաբերող տվյալներից բխող իրավաչափ հետևության:

Մասնավորապես՝ անդրադառնալով մեղադրյալ

կողմից

փախուստի դիմելու հավանականությանը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից այս մտավախության առկայության վերաբերյալ ներկայացված միակ փաստարկը մեղադրյալին վերագրվող արարքների բնույթը և վտանգավորության աստիճանն են: Այսինքն` վարույթն իրականացնող մարմինը մեղադրյալի կողմից փախուստի դիմելու

հավանականությունն առավելապես կապել է արարքի վտանգավորթյամբ: Հարկ է նշել, որ վերագրվող արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը կարող են ազդեցություն ունենալ մեղադրյալի հետագա վարքագծի կանխորոշման հարցում, սակայն ինքնին առանց այլ փաստական տվյալների բավարար չեն հիշյալ մտավախության առկայությունը հաստատված համարելու համար: Բացի այդ մեղադրյալ

ձերբակալվելու ժամանակ դիմադրություն չի

ցուցաբերել, իսկ ձերբակալման առավելագույն ժամկետի լրանալու հետևանքով ազատ է արձակվել, որից հետո ներկայացել է իր նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության քննարկմանը, ինչն 9 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 37, 41-44 և 46-47։

14

արդեն իսկ բավարար և վերաբերելի գործոն է մեղադրյալի կողմից փախուստի դիմելու հավանականությունը էական չհամարելու համար:

Անդրադառնալով մեղադրյալի կողմից իր վրա ՀՀ քրեական

դատավարության օրենսգրքով դրված պարտականությունները չկատարելու մտավախությանը` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քրեական վարույթի շրջանակներում արդեն իսկ կատարվել են անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողություններ, իրականացվել է տուժողների, վկաների հարցաքննություններ, այդ թվում նաև առերեսումներ, այլ կերպ ասած՝ կարելի է արձանագրել, որ քրեական վարույթը չի գտնվում սկզբնական փուլում։ Հիշյալ հանգամանքը ևս վկայում է մեղադրյալի՝ ազատության մեջ գտնվելու պայմաններում իրավաչափ վարքագիծ դրսևորելու բարձր հավանականության մասին, իսկ Քննիչի կողմից մատնանշված կատարման ենթակա վարութային գործողություններին մեղադրյալի կողմից խոչընդոտելու հավանականության մասին փաստարկները համոզիչ չեն։

Ինչ վերաբերում է նոր հանցանք կատարելու հավանականությանը, ապա Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի այն հետևությանը, որ ռիսկը, թեև սկզբնական կալանքի ժամանակ գնահատվել է բարձր, սակայն այս փուլում, կատարված քննչական և դատավարական գործողությունների ծավալը, քննության արդյունքում ձեռք բերված տվյալները, ինչպես նաև տուժողների դիրքորոշումը, այն է՝ հաշտության վերաբերյալ հայտարարությունները, իրենց համակցության մեջ նվազեցնում են մեղադրյալի կողմից քրեական օրենքով արգելված նոր արարք կատարելու հավանականությունը:

Այսպիսով` Վերաքննիչ դատարանն առաջնորդվելով այն կանոնով, որ կալանքը պետք է լինի որպես վերջին միջոց և որ այն պետք է կիրառել միայն այն դեպքում, երբ խափանման այլ միջոցների կիրառմամբ հնարավոր չէ ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, գտնում է, որ մեղադրյալ

կողմից վարույթի քննության ընթացքում հնարավոր ոչ պատշաճ վարքագիծ

15

դրսևորելու ռիսկի նվազ լինելու պայմաններում արդարացված չի լինի նրա նկատմամբ ամենախիստ խափանման միջոցի՝ կալանքի կիրառումը»: Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

22. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք [անընթեռնելի] նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։

23. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով՝

(…) 4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով (…)»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 5-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

(...) ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝

իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Վարույթի ընթացքում անձի նկատմամբ հարկադրանքի միջոցները 10 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթ 69։

16

կարող են կիրառվել ոչ այլ կերպ, քան սույն օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով (…)»:

Նույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է՝

1) մեղադրյալի փախուստը կանխելու համար կամ

2) մեղադրյալի կողմից հանցանք կատարելը կանխելու համար կամ

3) մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար»:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները»:

23.1. Մեջբերված նորմերի վերլուծության շրջանակներում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի ազատության իրավունքի հիմնարար ու անօտարելի բնույթը և հետևողականորեն ամրապնդել ու զարգացրել քրեական դատավարության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս անձի ազատության իրավունքի կամայական կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքները։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ կալանավորման օրինականության և հիմնավորվածության ապահովման տեսանկյունից կարևոր է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-ին մասում թվարկված՝ կալանավորման հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի վերաբերյալ դատական ակտում ողջամիտ հետևությունների առկայությունը հիմնավորված վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ":

23.2. Ընդ որում, Վճռաբեկ դատարանն Արամ Ճուղուրյանի վերաբերյալ գործով որոշմամբ փաստել է. «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը սահմանել

t

կալանավորման

կիրառման օրինականությունն

NL

հիմնավորվածությունն ապահովող մի շարք երաշխիքներ, որոնց մեջ առաջին 11 Տե՛ս, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի` թիվ ՎԲ-132/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10, _ՏԴ/0052/06/14, ԵԱՔԴ/0386/06/15 և այլ գործերով կայացված որոշումները։

17

հերթին կարևորվում ու առանձնանում են կալանավորման հիմքերը: Դրանք օրենքով նախատեսված այն հանգամանքներն են, որոնք հաստատվում են ապացույցների որոշակի ամբողջությամբ և հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել այն մասին, որ անձը, կալանքի տակ չգտնվելով, կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և խոչընդոտել քրեական դատավարության խնդիրների իրականացմանը:

(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված՝ մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա: Դա նշանակում է, որ կալանավորման կիրառման հիմքում բոլոր դեպքերում պետք է դրվեն որոշ փաստական տվյալներ»2:

24. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող

վերաբերմունքի կամ պատժի»:

Այս համատեքստում մասնավոր անձանց կողմից դրսևորած վերաբերմունքի առումով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարբերաբար նշել է, որ 3-րդ հոդվածը կիրառելի է դիտավորյալ վատ վերաբերմունք ներառող գործերում, ինչպես օրինակ՝ բռնաբարությունը, սեռական ոտնձգությունը կամ բռնությունը, ներառյալ՝ ընտանեկան բռնությունը կամ վնասվածքները՝ պատճառված կռվի ընթացքում, որը ենթադրում է վարքագիծ՝ ունակ տուժողի մոտ առաջացնելու նսեմացման կամ նվաստացման զգացումներ”։

25. «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր մասնակից պետություն ձեռնարկում է օրենսդրական, վարչական, դատական կամ այլ արդյունավետ միջոցներ՝ իր իրավազորության ներքո ցանկացած գտնվող տարածքում խոշտանգումների դեպքերը կանխելու համար»: 1

12 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արամ Ճուղուրյանի գործով 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ- 132/07 որոշումը։

13 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Nicolae Virgiliu Tanase v. Romania գործով 2019 թվականի հունիսի 25-ի վճիռը, գանգատ թիվ 41720/13, կետեր 115 և 119։

18

«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի (այսուհետ՝ նաև Միջազգային դաշնագիր) 7-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ էլ դաժան, անմարդկային կամ իր արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

26. Ընտանիքում բռնության դեպքերի կանխարգելման ու պատշաճ քննության ապահովման՝ պետության պոզիտիվ պարտավորությունների համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների համաձայն․

ընտանեկան բռնության բոլոր գործերով արդյունավետ քննություն իրականացնելու պարտավորությունը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո ստանձնած՝ պետության պարտավորության առանցքային բաղադրիչ է։ Հատուկ ջանասիրություն է պահանջվում ընտանեկան բռնության գործերը քննելիս, և ներպետական ընթացակարգերում պետք է հաշվի առնվի ընտանեկան բռնության առանձնահատուկ բնույթը14,

իշխանությունները կրում են պարտավորություն՝ ձեռնարկելու

պաշտպանության միջոցներ ընտանիքի անդամի կամ զուգընկերոջ կողմից անձի անձնական անձեռնմխելիության դեմ լուրջ խախտումները կանխարգելելու ուղղությամբ15,

անձնական և ընտանեկան կյանքին իշխանությունների միջամտությունը կարող է անհրաժեշտ լինել որոշակի հանգամանքներում պաշտպանելու տուժողի առողջությունն ու իրավունքները կամ կանխելու քրեական արարքները16, իրական և անմիջական սպառնալիքի վտանգը պետք է գնահատվի` հաշվի առնելով ընտանիքում բռնության կոնկրետ համատեքստը։ Այս իրավիճակում, ոչ միայն հասարակության ընդհանուր պաշտպանությունն ապահովելու, այլև ամենից 14 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Volodina v. Russia գործով 2019 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 41261/17, կետ 92:

15 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ M. and Others v. Italy and Bulgaria գործով 2012 թվականի հուլիսի 31-ի վճիռը, գանգատ թիվ 40020/03, կետ 105, 31 և Օփուզն ընդդեմ Թուրքիայի (Opuz v. Turkey) գործով 2009 թվականի հունիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 33401/02, կետ 176։ 16 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Օփուզն ընդդեմ Թուրքիայի գործով վճիռը, կետ 144, և Eremia v. the Republic of Moldova գործով 2013 թվականի մայիսի 28-ի վճիռը, գանգատ թիվ 3564/11, կետ 52:

19

առաջ ընտանիքում բռնության հաջորդական դրվագների կրկնությունը հաշվի առնելու պարտավորության հարց է առաջ գալիս 17,

- անգամ այն դեպքերում, երբ իշխանությունները բացարձակ անգործության մատնված չեն եղել, այդուհանդերձ, կգնահատվի, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունները չեն կատարել՝ այն առումով, որ ձեռնարկված միջոցները չեն կանխել տուժողի նկատմամբ հետագա բռնարարքները¹8,

- ընտանեկան բռնության դեպքերում մեղադրյալների իրավունքները չեն կարող ավելի բարձր դասվել, քան զոհերի կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքները¹9,

- որքան ծանր է հանցանքը և որքան մեծ է հետագա հանցանքների վտանգը, այնքան ավելի նպատակահարմար է, որ քրեական հետապնդումը շարունակվի՝ հանրության շահերից ելնելով²0,

- այն պահից սկսած, երբ իրավիճակը ներկայացվում է ազգային մարմինների ուշադրությանը, ազգային մարմինները չեն կարող վկայակոչել տուժողի դիրքորոշումը՝ ի հիմնավորում նրա, որ իրենք չեն ձեռնարկել այնպիսի բավարար միջոցներ, որոնք կարող էին կանխել բռնարարի կողմից տուժողի ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ արված սպառնալիքներն ի կատար ածելու հավանականությունը²1։

17 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Talpis s v. Italy գործով 2017 թվականի մարտի 2-ի վճիռը, գանգատ թիվ 41237/14, կետ 122:

18 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Volodina v. Russia գործով 2019 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 41261/17, կետ 86, ինչպես նաև Bevacqua and S. v. Bulgaria գործով 2008 թվականի հունիսի 12-ի վճիռը, գանգատ թիվ 71127/01, կետ 83, Օփուզն ընդդեմ Թուրքիայի գործով վճիռը, կետեր 166-67, Eremia v. the Republic of Moldova գործով 2013 թվականի մայիսի 28-ի վճիռը, գանգատ թիվ 3564/11, կետեր 62-66 և B. v. the Republic of Moldova գործով 2013 թվականի հուլիսի 16-ի վճիռը, գանգատ թիվ 61382/09, կետ 53:

19 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Օփուզն ընդդեմ Թուրքիայի գործով վճիռը, կետ 147, ԿԽՎԿ կոմիտեի որոշումները՝ Yildirum v. Austria հաղորդագրություն թիվ 06/2005, ԿԽՎԿ /C/39/D/6/2005, 12.1.5-դ կետ և A.T. v. Hungary, Հաղորդագրություն թիվ 2/2003, ԿԽՎԿ/C/36/D/2/2003, կետ 9.3:

20 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Օփուզն ընդդեմ Թուրքիայի գործով վճիռը, կետ 139։

21 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Օփուզն ընդդեմ Թուրքիայի գործով վճիռը կետ 153:

20

27. Միևնույն ժամանակ, ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելման ու պատշաճ քննության պետության պոզիտիվ պարտականությունների

համատեքստում անդրադառնալով կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառության իրավաչափությանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի լույսի ներքո թույլատրելի համարվելու համար ազատությունից ցանկացած զրկում պետք է օրինական լինի թե՛ ներպետական օրենսդրությամբ, թե՛ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասում կալանավորման՝ սպառիչ ամրագրված հիմքերի տեսանկյունից։ Անգամ այս համատեքստում, Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների ներքո կյանքի և առողջության իրավունքների ծանր խախտումներից անձի պաշտպանության պոզիտիվ պարտավորությունը կարող է առաջ բերել ներպետական օրենսդրական շրջանակին ներկայացվող որոշակի պահանջներ՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն ընձեռելու առումով, եթե կոնկրետ հանգամանքները պահանջում են դա։ Միևնույն ժամանակ, ցանկացած միջոց, որը կհանգեցնի ազատությունից զրկման, պետք է բավարարի ներպետական օրենսդրության պահանջներին, ինչպես նաև Կոնվենցիայի 5-րդ հոդվածով ամրագրված առանձնահատուկ պայմաններին ու դրանից բխող նախադեպային իրավունքին։

28. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նաև արձանագրել է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի ներքո «վերաբերելի և բավարար» պատճառ համարվող՝ հետագա հանցագործությունների ռիսկը պետք է լինի իրատեսական, իսկ միջոցը՝ համապատասխան՝ գործի հանգամանքների և մասնավորապես, անձի նախապատմության ու անհատականության լույսի ներքո22:

29. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերոշարադրյալ դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ընտանեկան բռնության դեպքերով առանձնահատկությունն այն է, որ տուժողը հաճախ գտնվում է խոցելի վիճակում, նյութական կամ այլ կախվածություն ունի բռնություն գործադրողից, և անկախ տուժողի դիրքորոշումից՝ արդյունավետ քննություն 22 Տե՛ս Վճռաբեկ դատարանի Հայկ Հակոբյանի գործով 2023 թվականի մարտի 17-ի թիվ ՇԴ/0047/01/22 որոշումը:

21

իրականացնելը պետությանը հայտնի վտանգի նյութականացումը կանխելու պարտավորության դրսևորումն է։ Նշված առանձնահատկության բերումով՝ ընտանիքում բռնության` խոցելի վիճակում գտնվող զոհերի կամահայտնությանը վճռորոշ նշանակություն տալը՝ քրեական վարույթի ընթացքի, խափանման միջոցի ընտրության և այլ հարցերը լուծելիս՝ էլ ավելի է թիրախավորում այդ անձանց՝ ենթադրյալ բռնարարի համար բարենպաստ դիրքորոշում արտահայտելուն պարտադրված լինելու տեսանկյունից։ Բացի այդ, ընտանեկան բռնության գործերով նոր հանցանք կատարելու հավանականության պատշաճ գնահատումը առանձնահատուկ կարևորություն ունի՝ բռնությունը կրկնվելու հնարավորությամբ պայմանավորված։

30. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի

6-րդ կետով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 6-րդ կետերով և 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել՝ մերձավոր ազգականի կողմից բռնի գործողություններ կատարելու (մեկ դրվագ) և մի խումբ անձանց կողմից անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար (երկու դրվագ)”,

Առաջին ատյանի դատարանը՝

նկատմամբ խափանման

միջոց կալանքի ժամկետը 2 (երկու) ամսով երկարաձգելու միջնորդությունը մերժելու մասին 2023 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմամբ արձանագրել է, որ կալանավորման՝ նոր հանցանք կատարելու հավանականության հիմքի մոտավոր և կանխատեսական բնույթը դեռևս չի նշանակում, որ մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականության գնահատման հիմքում կարող են դրվել սոսկ ենթադրություններ։ Այդպիսի ռիսկը, թեև սկզբնական կալանքի ժամանակ Առաջին ատյանի դատարանի կողմից գնահատվել է բարձր, սակայն սույն պարագայում ՝ կատարված քննչական և դատավարական գործողությունների ծավալը, քննության արդյունքում ձեռք բերված տվյալները, մեղադրյալի արգելանքի տակ գտնվելու տևական ժամանակը, ինչպես նաև տուժողների դիրքորոշումը, հաշտության վերաբերյալ հայտարարությունները, իր համակցության մեջ 23 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 77-78։

նվազեցնում են մեղադրյալի կողմից քրեական օրենքով արգելված նոր արարք կատարելու հավանականությունը: Նույն որոշմամբ Առաջին ատյանի դատարանը նշել է, որ մեղադրյալին շարունակական կալանքի տակ պահելը չի կարող պայմանավորվել զուտ սպառնացող պատժի խստությամբ և հանցանք կատարելու հավանականությամբ, քանզի որքան երկար է մեղադրյալը գտնվում կալանքի տակ, այնքան ավելի կարևոր է դառնում նրան ազատ արձակելու իրավունքը24, Վերաքննիչ դատարանը՝ 2023 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ, անդրադառնալով մեղադրյալի վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունները նրա կողմից չկատարելու մտավախությանը, արձանագրել է, որ քրեական վարույթի շրջանակներում արդեն իսկ կատարվել են անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողություններ, իրականացվել են տուժողների, վկաների հարցաքննություններ, այդ թվում՝ նաև առերեսումներ, այլ կերպ ասած՝ կարելի է արձանագրել, որ քրեական վարույթը չի գտնվում սկզբնական փուլում։ Վերաքննիչ դատարանը հիշյալ որոշմամբ իր համաձայնությունն է հայտնել Առաջին ատյանի դատարանի այն հետևության հետ, որ նոր հանցանք կատարելու ռիսկը, թեև սկզբնական կալանքի ժամանակ գնահատվել է բարձր, սակայն այս փուլում, կատարված քննչական և դատավարական գործողությունների ծավալը, քննության արդյունքում ձեռք բերված տվյալները, ինչպես նաև տուժողների դիրքորոշումը, այն է՝ հաշտության վերաբերյալ հայտարարությունները, իրենց համակցության մեջ նվազեցնում են մեղադրյալի կողմից քրեական օրենքով արգելված նոր արարք կատարելու հավանականությունը25:

31. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 23-29-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ

նկատմամբ կիրառված խափանման

միջոց կալանքի ժամկետը 2 (երկու) ամսով երկարաձգելու միջնորդությունը մերժելու 24 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթեր 42 և 44։

25 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթ 69։

23

վերաբերյալ և հետևության հանգելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատման չեն ենթարկել մի շարք հանգամանքներ։

Մասնավորապես, մեղադրյալի և տուժողի հաշտվելը դիտարկելով իբրև նոր արարք կատարելու հավանականությունն էապես նվազեցնող հանգամանք՝ ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ մեղադրյալն իրեն վերագրվող արարքը ենթադրաբար կատարել է տարբեր ժամանակահատվածներում, և այն կրել է պարբերական բնույթ։ Բացի այդ տուժողները գտնվում են նյութական կախվածության մեջ մեղադրյալից և ներկայումս էլ շարունակում են նույն հարկի տակ բնակվել մեղադրյալի հետ, իսկ ենթադրյալ բռնության զոհերից առավել տարիքով՝ անչափահաս տուժող [անընթեռնելի] իր ցուցմունքում հայտնել է, որ այլևս չի ցանկանում իր բնակարան գնալ, քանի որ այնտեղ իրեն ծեծում են, և չի ուզում այնտեղ ապրել։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում նշել, որ խոցելի վիճակում գտնվող անձանց կամահայտնության արժանահավատության վերաբերյալ կասկածների՝ նրանց խոցելիությամբ պայմանավորված ընդհանուր հիմքերից զատ, սույն վարույթում առկա է հոգեբան-փորձագետ [անընթեռնելի] ցուցմունքն այն մասին, որ տուժող [անընթեռնելի] նախկինում անցկացված հարցաքննության համեմատ, 2023 թվականի սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած հարցաքննության ընթացքում դրսևորված փոփոխված վարքագիծը կարող է պայմանավորված լինել ընտանիքի անդամների կամ այլ անձի կողմից անօրինական ազդեցությամբ։ Նշված կարծիքը հատուկ գիտելիքներ ունեցող փորձագետ [անընթեռնելի] մոտ ձևավորվել է անչափահաս տուժողի՝ ցուցմունք տալու ժամանակ դրսևորած վարքագիծն անմիջականորեն դիտարկելու ընթացքում։ Արդյունքում, տուժողի հետ հաշտվելու հանգամանքն իբրև վճռորոշ գործոն դիտարկելիս՝ ստորադաս դատարանները հաշվի չեն առել [անընթեռնելի] մեղսագրվող ենթադրյալ արարքների՝ որպես ընտանիքում բռնության դեպքերի առանձնահատկությունները, մասնավորապես, գնահատման առարկա չեն դարձրել այն հանգամանքը, թե կոնկրետ գործի փաստական հանգամանքների պայմաններում տուժողի հետ հաշտվելը, որքանո՞վ է օբյեկտիվորեն նվազեցնում քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու ռիսկերը։

24

Անդրադառնալով ստորադաս դատարանների կողմից վկայակոչված այն հանգամանքին, որ մեղադրյալին շարունակական կալանքի տակ պահելը չի կարող պայմանավորվել զուտ սպառնացող պատժի խստությամբ և հանցանք կատարելու հավանականությամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղսագրվող հանցանքների ծանրությունը (սույն դեպքում ոչ մեծ ծանրության և ծանր հանցագործություններ), մեղսագրվող հանցանքների բնույթի, դրանց վտանգավորության աստիճանի, սպառնացող հնարավոր պատժի խստության (ազատազրկում՝ երեքից յոթ տարի ժամկետով) համակցությունը գործի նյութերից բխող մյուս՝ սույն որոշմամբ արձանագրված հանգամանքների հետ միասին հնարավորություն է տալիս հիմնավորված ենթադրություններ անել առ այն, որ մեղադրյալ [անընթեռնելի] մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել նախաքննությանը, ինչպես նաև կատարել հանցանք՝ բռնություն գործադրել ընտանիքի անդամների նկատմամբ:

32. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, մերժելով մեղադրյալ [անընթեռնելի] նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը, իսկ Վերաքննիչ դատարանը՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումը, հաշվի չեն առել և պատշաճ վերլուծության չեն ենթարկել վերոնշյալ հանգամանքները, որոնք համակցության մեջ ծանրակշիռ էին՝ եզրահանգելու, որ մեղադրյալի կողմից գործի քննությանը խոչընդոտելու և քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու բարձր հավանականությունը շարունակում է առկա լինել և չի կարող չեզոքացվել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցների կիրառմամբ:

33. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ իրավիճակում Վերաքննիչ դատարանի եզրահանգումը՝ այնպիսի ծանրակշիռ և իրական փաստական հանգամանքների բացակայության վերաբերյալ, որոնք

հնարավորություն կտային գալ [անընթեռնելի] կողմից քրեական օրենքով չթույլատրված նոր ենթադրյալ արարք կատարելու և դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով

25

գործի քննությանը խոչընդոտելու բարձր ռիսկի վերաբերյալ ողջամիտ և հիմնավոր հետևության, հիմնավոր չէ։

34. Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել նաև, որ Վերաքննիչ դատարանը՝ 2023 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ, մեղադրյալի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները չկատարելու մտավախության փարատված լինելը հիմնավորելով այն հանգամանքով, որ քրեական վարույթի շրջանակներում արդեն իսկ կատարվել են անհետաձգելի վարութային և ապացուցողական

գործողություններ, իրականացվել են տուժողների, վկաների հարցաքննություններ, այդ թվում` նաև առերեսումներ, և քրեական վարույթը չի գտնվում սկզբնական փուլում, հանգել է ոչ իրավաչափ հետևության։ Մինչդեռ սույն գործի փաստական հանգամանքները վկայում են, որ ենթադրաբար բռնություն է գործադրվել անչափահաս, այդ թվում` մանկահասակ երեխաների նկատմամբ, իսկ բռնության համար նպաստավոր բոլոր պայմանները (մեղադրյալի՝ ալկոհոլից կախվածություն ունենալը, զոհերի մեղադրյալից նյութական և այլ կախվածության, արդյունքում՝ խոցելի վիճակում գտնվելը) պահպանվել են։ Ավելին՝ խոցելի վիճակում գտնվող տուժողները, ովքեր ցուցմունք են տվել ենթադրյալ բռնարարի դեմ, այժմ ստիպված են բնակվել իրենց նկատմամբ ենթադրաբար պարբերաբար բռնություն գործադրած անձի հետ՝ թե իրենց արդեն իսկ տրված, և թե նախկինում տրվելիք հնարավոր ցուցմունքների համար վրեժխնդրության զոհ դառնալու ողջամտորեն առկա սպառնալիքի և վախի պայմաններում։

35. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-119-րդ և 288-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են վարույթի ելքի վրա, ինչպես նաև հանգեցրել են վարույթի հանրայնության սկզբունքի խախտման, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ և 362-րդ հոդվածների համաձայն, հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 19-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2023

թվականի նոյեմբերի 23-ի որոշումը բեկանելու և քննիչի միջնորդությունը բավարարելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 288-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 385-388-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1.

վերաբերյալ Տավուշի մարզի առաջին

ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 19-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 23-ի որոշումը բեկանել և

նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը

երկարաձգելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը բավարարել և կալանքի ժամկետը երկարաձգել 2 (երկու) ամիս ժամկետով՝ կալանքի սկիզբը հաշվելով սույն որոշումն ի կատար ածելու պահից։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։

Նախագահող՝

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 օգոստոսի, 2024 թ.
Գործի #:
ՏԴ/0065/06/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել