Կարապետյան — ԵԴ/1075/01/22
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 243. Գաղտնի քննչական գործողությունների իրավաչափության երաշխիքները · Հոդված 250. Ֆինանսական գործարքների վերահսկումըԱմփոփում
ՊԱՐԶԵՑ 2 Վարույթի դատավարական նախապատմությունը. 1․ 2022 թվականի մայիսի 16-ին ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 235-րդ հոդվածի 4-ին մասի հատկանիշներով, հարուցվել է թիվ 15873222 քրեական գործը և ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժին: Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի հունիսի 27-ի որոշմամբ Կարեն Արմենի Կարապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր` Ս.Գզոգյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր` Լ.Աբգարյան
դատավորներ` Վ.Մարգարյան
Գ.Ստեփանյան
26 մայիսի 2026 թվական
ԵԴ/1075/01/22
ք.Երևան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝
մասնակցությամբ դատավորներ`
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Կարեն Արմենի Կարապետյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
2
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1․ 2022 թվականի մայիսի 16-ին ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 235-րդ հոդվածի 4-ին մասի հատկանիշներով, հարուցվել է թիվ 15873222 քրեական գործը և ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժին:
Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի հունիսի 27-ի որոշմամբ Կարեն Արմենի Կարապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով: Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի հունիսի 27-ի որոշմամբ Կարեն Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
2022 թվականի հուլիսի 1-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի դեկտեմբերի 18-ի դատավճռով ճանաչվել ու հռչակվել է Կ. Կարապետյանի անմեղությունը՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքում՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ Կ․ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված՝ բացակայելու արգելքը, վերացվել է։
3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի ապրիլի 26-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի դեկտեմբերի 18-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին:
3
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2024 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով․
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում և քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա։
Մասնավորապես՝ բողոքաբերը գտել է, որ ստորադաս դատարանի
դիրքորոշումն առ այն, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չեն առարկան սառը զենք համարելու չափանիշները, հիմնավոր չեն, հակասում են և չեն բխում «Զենքի մասին» և «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքների համապատասխան դրույթներից և մեկնաբանվել են հաշվի չառնելով օրենսդրի նպատակը։ Բողոք բերած անձը, Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո, փաստարկել է, որ ստորադաս դատարանները Կ.Կարապետյանի մեղավորության հարցը քննարկելիս, իրավական որոշակիության սկզբունքի չափազանց խիստ մեկնաբանությամբ և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դրույթն ըստ էության համարելով ոչ որոշակի, նշված հոդվածին տվել են սխալ մեկնաբանություն, ինչի արդյունքում այդ նորմը չի կիրառվել, այն դեպքում, երբ ենթակա էր կիրառման։
5.
1. Ըստ բողոքաբերի, ստորադաս դատարանների կողմից իրականացված արդարադատությունը չի ծառայել իր նպատակներին, որի արդյունքում խախտվել է հանրային և մասնավոր շահերի հավասարակշռությունը և միաժամանակ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասը ստորադաս
4
դատարանների տարբեր դատական ակտերում տարաբնույթ է մեկնաբանվել, ուստի առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 26-ի որոշումը, և կայացնել դրան փոխարինող դատական ակտ, մեղադրյալ Կ.Կարապետյանին մեղավոր ճանաչել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով՝ նշանակելով համաչափ պատիժ՝ տուգանքի ձևով։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Կարեն Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով այն բանի համար, որ. «(...) [Ն]ա, 2022 թվականի մայիսի 7-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, ապօրինի կերպով գոտկատեղի հատվածում կրել է քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող երկկողմանի սահմանափակիչով գործարանային արտադրության գոյատևման դանակ, որը վերջինիս տաբատի աջ գոտկային հատվածից հայտնաբերվել է նույն օրը` ժամը 10:00-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում կատարված անձնական խուզարկության ժամանակ (…)»:
8. Թիվ 1062-22 փորձագիտական եզրակացության համաձայն՝ «(...) Համեմատելով տվյալ դանակի չափային և կառուցվածքային հատկանիշները տեղեկատու աղբյուրների և Ռ 51548 – 2000 ԳՕՍՏ-ի տվյալների հետ պարզվեց, որ այն իր ընդհանուր հատկանիշների համակցությամբ համապատասխանում է սառը զենք հանդիսացող գոյատևման դանակներին ներկայացվող ԳՕՍՏ-ի պահանջներին և հանդիսանում է քաղաքացիական շեղբավոր սառը զենք»:
Փորձագիտական եզրակացությունում որպես օգտագործված
տեղեկատվության աղբյուրներ նշվել են. «1. «криминали muvecкоe uccледование холодного оружия» под редакцией А.Н. Самончика, Москва МВД СССР (для служебного пользования)
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 34:
5
2. ГОСТ Р 51548-2000 «Ножи для выживания»²:
9. Կ.Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելու հետևությունն Առաջին ատյանի դատարանը հիմնավորել է հետևյալ կերպ. «(...) Դատարանը, վերլուծելով մեղադրյալ Կ.Կարապետյանի ներկայացված մեղադրանքի հիմքում դրված և հիմնական դատալսումների ընթացքում հետազոտված վերոգրյալ ապացույցները, դրանք ազատ և բարեխիղճ գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, դրանց համակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, մեղադրյալի մեղավորության վերաբերյալ չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, գտնում է, որ մեղադրյալ Կարեն Արմենի Կարապետյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքը դատարանում չապացուցվեց, և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները, հետևաբար վերջինիս նկատմամբ պետք է կայացնել արդարացման դատավճիռ հետևյալ պատճառաբանությամբ.
(...) Դատատեխնիկական փորձաքննության թիվ 1062-22 եզրակացության համաձայն` փորձաքննության ներկայացված երկկողմանի սահմանափակիչով դանակը գործարանային արտադրության գոյատևման դանակ է, հանդիսանում է քաղաքացիական շեղբավոր սառը զենք։ Փորձաքնության եզրակացության համար օգտագործվել է թվով երկու աշխատություն՝ այն է` TOCT P 51548-2000 «Hoжu dra выживания» и «Криминалистическое исследование холодного оружия»: (...) Դատարանում հարցաքննվելիս փորձագետ Վ.Ռոստոմյանը հայտնել է, որ փորձաքննության համար հիմք է հանդիսացել գօստերը, որի մասին տեղեկատվությունը ռուսերեն գրականությամբ է, հայերեն տարբերակ չկա։ Վերոգրյալից բխում է, որ ստանդարտը, որի հիման վրա կատարվել է փորձաքննությունը և որոշվել է համապատասխան առարկայի սառը զենք լինելը, հասանելի եղանակով պաշտոնական որևէ աղբյուրում հրապարակված չէ, այդ 2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 15։
6
ստանդարտը կարելի է գտնել միայն համացանցային տիրույթում առկա կայքէջերում, այն դեպքում, երբ Դատարանի համար պարզ չէ, թե այդ կայքերը պաշտոնական են, թե ոչ, որպիսի պայմաններում չի երաշխավորում դրանց համապատասխանությունը բնօրինակին և առաջացնում է ողջամիտ կասկած դրանցով սահմանված` սառը զենք հանդիսացող դանակների հատկանիշների արժանահավատության վերաբերյալ:
Ընդ որում, հարկ է նաև ընդգծել, որ այդ կանոններն ի սկզբանե կազմված են ռուսերենով, իսկ դրանց հայերեն թարգմանված օրինակը հասանելի չէ որևէ աղբյուրում։ Ավելին` TOCT P_51548-2000 «Hoи длл вживанил» Ռուսաստանի Դաշնության ստանդարտը ՀՀ պաշտոնական տեղեկագրերում հրապարակված չէ, հետևաբար չի գործում, որպիսի պայմաններում դրա հիման վրա կատարված դատավարական գործողության արժանահավատությունը ողջամտորեն կասկածի տակ է հայտնվում օրինականության սկզբունքի հնարավոր պահպանված չլինելու տեսանկյունից։
1
Ц үрщ ГОСТ Р 51548-2000 «Ножи для выживания» Пиширшир
Դաշնության ստանդարտը
[անընթեռնելի]
չի
բավարարում հասանելիության
կանխատեսելիության չափանիշներին, հետևաբար չի կարող համարվել օրենք, քանի որ չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին: Նման պայմաններում հիշյալ ստանդարտը հնարավոր չէ կիրառել Կարեն Կարապետյանի կողմից հայտնաբերված առարկայի` սառը զենք հանդիսանալու հանգամանքը որոշելիս:
Բացի այդ, ի լրումն վերոհիշյալի Դատարանը փաստում է, որ փորձաքննության ենթարկված զենքը չի համապատասխանում «Զենքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի ժա) կետով սահմանված չափանիշներին։
Այսպիսով՝ Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Կարեն
Կարապետյանի արարքում բացակայում է հանցակազմը, քանի որ ՀՀ ներպետական իրավական համակարգում բացակայում են հաստատված այն ստանդարտները, որոնց հիման վրա հնարավոր է հաստատված համարել հայտնաբերված առարկայի՝ սառը զենք լինելու փաստը։ Հակառակ մոտեցումը խիստ կասկածելի է և նման հետևությունը հիմնված կլինի բացառապես ենթադրության վրա:
7
(...) Այսպիսով` Կարեն Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ պետք է ճանաչել անմեղ և արդարացնել՝ վերջինի արարքում հանցակազմի բացակայության hhúpnų (...)» 3:
1
10. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է. «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման է ենթարկել հիմնական դատալսումների ընթացքում հետազոտված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատել վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության, իսկ
բոլոր ապացույցների համակցությունը` հիմնավոր եզրափակիչ
դատավարական ակտ կայացնելու համար բավարարության տեսանկյունից, ինչի արդյունքում` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, մեղադրյալ Կ.Կարապետյանի մեղավորության մասին չփարատված բոլոր կասկածները մեկնաբանելով նրա օգտին, եկել է իրավաչափ եզրահանգման այն մասին, որ քրեական վարույթով ձեռք բերված և Առաջին ատյանի դատարանում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտված ապացույցները բավարար չեն մեղադրյալ Կարեն Կարապետյանի անմեղության կանխավարկածը հաղթահարելու, նրա կողմից իրեն մեղսագրված արարքը կատարած լինելու մասին հետևության հանգելու և այդպիսով մեղադրյալ Կարեն Կարապետյանի նկատմամբ մեղադրական վերդիկտ կայացնելու համար: Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի նման հետևությունը բխում է քրեական վարույթով ձեռք բերված ապացույցների բովանդակային վերլուծության և այդպիսիք վերաբերելի իրավակարգավորումների համատեքստում գնահատելու արդյունքից, ուստի հակառակի մասին վերաքննիչ բողոքում բերված փաստարկներին համաձայնելու իրավաչափ հիմքեր չկան: Վերաքննիչ դատարանը մասնավորապես հարկ է համարում նկատել, որ Առաջին ատյանի դատարանն իրավաչափորեն արձանագրել է ներպետական իրավական համակարգում ստանդարտների բացակայությունը, որոնց հիման վրա 3 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 148-152։
8
հնարավոր հաստատված համարել Կարեն Կարապետյանի մոտից
հայտնաբերված առարկայի` սառը զենք լինելու փաստը։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանն այս կապակցությամբ հանգել է վարույթի նյութերից բխող իրավաչափ հետևությունների առ այն, որ քննարկվող դեպքում մեղադրյալի մոտից հայտնաբերված առարկայի` սառը զենք հանդիսանալու հանգամանքը որոշելիս կիրառվել են «օրենքին» ներկայացվող պահանջներին չբավարարող ստանդարտներ, որոնք ենթակա չէին կիրառման։ Այսպես, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Կարեն Կարապետյանի զենքի
անձնական խուզարկությամբ հայտնաբերված առարկան սառը
հատկանիշներին համապատասխանելու համար նշանակված դատատեխնիկական փորձաքննության ընթացքում փորձագետն օգտագործել է FOCT P 51548-2000 «Hou для выживания» и «Криминалистическое исследование холодного оружия» վերտառությամբ աղբյուրները: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, пр ГОСТ Р 51548-2000 «Ножи для выживания» ирширшрр һишр[անընթեռնելի]пр 25 [անընթեռնելի] Կարեն Կարապետյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված առարկայի՝ սառը զենք հանդիսանալու հանգամանքը որոշելիս, քանի որ այն ընդունված չի եղել լիազոր մարմնի կողմից, պատշաճ կերպով հրապարակված և հասանելի չի եղել, անգամ հասանելի չի եղել հայերեն թարգմանությամբ, և ըստ այդմ՝ այդ ստանդարտի հնարավոր հասցեատերը, տվյալ դեպքում` մեղադրյալ Կարեն Կարապետյանը, չէր կարող և
պարտավոր չէր իր վարքագիծը
համապատասխանեցնել դրանով սահմանված կանոնների պահանջներին։ Այլ խոսքով, Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ խնդրո առարկա դանակը սառը զենքի հատկանիշներին համապատասխանելու համար նշանակված դատատեխնիկական փորձաքննության ընթացքում կիրառված ստանդարտը չի բավարարում «հասանելիության» և «կանխատեսելիության» չափանիշներին, հետևաբար չի կարող համարվել «օրենք», քանի որ չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին։
Ինչ վերաբերում է բողոքի հեղինակի այն պնդումներին, որ «Զենքի մասին» ՀՀ օրենքով տրվել է սառը զենքի հասկացությունը, ըստ այդմ էլ՝ այն կանխատեսելի է քաղաքացիների համար և սահմանում է նրանց վարքագիծը, ապա Վերաքննիչ
9
դատարանը փաստում է, որ թեև «Զենքի մասին» ՀՀ օրենքով ընդհանուր առմամբ տրվել է սառը զենքի հասկացությունը և նկարագրությունը, սակայն յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անձի մոտից հայտնաբերված առարկայի սառը զենք հանդիսանալու փաստը հաստատվում է բացառապես փորձագետի
եզրակացությամբ, հետևաբար որքանով էլ «Զենքի մասին» ՀՀ օրենքը լինի հասանելի և կանխատեսելի, փորձաքննության ընթացքում անձին վերագրվող հանցագործության առարկայի նկատմամբ, միևնույնն է, կիրառվում են հիշյալ ստանդարտները: Հետևաբար, հակառակի վերաբերյալ բողոքի հեղինակի պնդումները հիմնավոր չեն։
Ամփոփելով վերոշարադրյալը և արձանագրելով, որ մեղադրյալ
Կ.Կարապետյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի (2003 թվականի ապրիլի 18-ի) 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ ճանաչելու և իրեն մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով նրան արդարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունը հիմնավոր է և բխում է վարույթի փաստական հանգամանքներից, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու իրավաչափ հիմքեր չկան, Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չեն տրվել նյութական կամ դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, այսինքն՝ բացակայում են վիճարկվող դատական ակտը բեկանելու կամ փոփոխելու հիմքերը (...)»*:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
11. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ հիմնավորված է արդյո՞ք Կ.Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունը։ 4 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 58-59:
10
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Փորձաքննություն կատարվում է, երբ վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով անհրաժեշտ են գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ այլ բնագավառում, այդ թվում համապատասխան հետազոտությունների մեթոդիկայի բնագավառում հատուկ գիտելիքներ»:
Նույն օրենսգրքի 259-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Փորձագետի եզրակացության մեջ նշվում են՝
1) փորձաքննության կատարման ժամանակը և վայրը.
2) փորձագետի անունը և ազգանունը, նրա մասնագիտական ձեռնհասությունը հավաստող տվյալները.
3) փորձաքննության կատարման հիմքը.
4) փորձաքննության տեսակը.
5) փորձաքննության կատարման ընթացքում օգտագործված՝ քրեական վարույթի նյութերը, այդ թվում` իրեղեն ապացույցները, նմուշները և այլ օբյեկտներ.
6) փորձաքննության կատարմանը մասնակցած անձինք.
7) կատարված հետազոտությունների և կիրառված մեթոդների
նկարագրությունը.
8) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները.
9) հետազոտության ընթացքում ի հայտ եկած այն հանգամանքները, որոնք, փորձագետի կարծիքով, կարող են նշանակություն ունենալ վարույթի համար»: 12.
1. Տվյալ քրեադատավարական նորմի ձևակերպումից հետևում է, որ փորձաքննությունը սերտորեն կապված է ապացուցման գործընթացի, այն է՝ վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքներ հաստատելու կամ հերքելու նպատակով ապացույցներ հավաքելու հետ, որն իրականացվում է հատուկ գիտելիքների կիրառմամբ՝ փորձագիտական եզրակացություն տալու միջոցով, և որը որոշակի պահանջների բավարարման դեպքում ճանաչվում է որպես թույլատրելի ապացույց և դրվում դատավարական ակտի հիմքում։
Փորձաքննության արդյունք հանդիսացող փորձագիտական եզրակացությունը՝ որպես ապացույցի ինքնուրույն տեսակ, գնահատում է վարույթն իրականացնող
11
մարմինը՝ առաջնորդվելով ապացույցների գնահատման ընդհանուր կանոններով և հաշվի առնելով ապացույցի այս տեսակի առանձնահատկությունները։ Վճռաբեկ դատարանը, ապացույցի այս տեսակի գնահատման կապակցությամբ արձանագրել է, որ փորձագետի եզրակացությունն ապացույցների տեսակներից մեկն է ու որպես այդպիսին չունի նախապես հաստատված ապացույցի ուժ, իսկ դրա գնահատման նկատմամբ կիրառելի են ապացույցների գնահատման ընդհանուր կանոնները: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքը ևս ճանաչում է գիտականորեն հիմնավորված փորձագիտական եզրակացությունները որպես ապացույց օգտագործելու հնարավորությունը, ինչը դիտարկվում է արդար դատաքննության իրավունքի սահմաններում:
13. Վերոշարադրյալից բխում է, որ ինչպես ցանկացած ապացույց, այնպես էլ փորձագետի եզրակացությունը ենթակա է գնահատման թույլատրելիության, վերաբերելիության ու արժանահավատության տեսանկյունից՝ հաշվի առնելով ապացույցի այս տեսակի առանձնահատկությունները։
13.
1. Ապացույցի վերոնշյալ հատկանիշների առնչությամբ Վճռաբեկ դատարանը Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «Ապացույցների թույլատրելիության հատկանիշը վերաբերում է դրանց ձևական կողմին։ Դրա էությունը կազմում է ապացույցները ձեռք բերելիս օրենքով նախատեսված դատավարական պահանջների
պահպանվածությունը և ենթադրում է.
- աղբյուրի օրինականություն՝ ապացույցը պետք է ձեռք բերվի միայն օրենքով սահմանված աղբյուրներից (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մաս),
5 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Արայիկ Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԿԴ1/0006/01/14 որոշման 16-րդ կետը:
6 Տե՛ս, inter alia, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Bönisch v. Austria գործով 1985 թվականի մայիսի 6-ի վճիռը, գանգատ թիվ 8658/79 և Brandstetter v. Austria գործով 1991 թվականի օգոստոսի 28-ի վճիռը, գանգատներ թիվ 11170/84, 12876/87 և 13468/87։
12
- ձեռքբերման միջոցների օրինականություն՝ պետք է պահպանված լինեն ապացույցների ձեռքբերմանն ուղղված գործողություններ կատարելուն օրենքով առաջադրված պահանջները,
- դատավարական ձևակերպում՝ ապացույցը, դրա ձեռքբերման գործընթացը պետք է օրենքով սահմանված կարգով ենթարկվեն դատավարական ձևակերպման,
- լիազորված սուբյեկտ` այն պետք է ստացված լինի ապացույց ձեռք բերելու լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից։
Ապացույցն անթույլատրելի ճանաչելու հիմքերը հստակ սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածով»:
13.
2. Վերոշարադրյալ դիրքորոշման հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ փորձագետի եզրակացության թույլատրելիությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել փորձաքննություն նշանակելու և կատարելու դատավարական կարգը պահպանված լինելը, փորձագետի եզրակացությունը կազմելու ճշտությունը և դրա մեջ օրենքով նախատեսված բոլոր ռեկվիզիտների առկայությունը, հետազոտության ներկայացված օբյեկտների ձեռքբերման և պահպանման դատավարական կարգը պահպանված լինելը՞:
14. Անդրադառնալով սույն վարույթի փաստական հանգամանքներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ.
- անձնական խուզարկությամբ Կ.Կարապետյանից վերցված առարկայի՝ սառը զենք լինելու հանգամանքը պարզելու համար նշանակվել է սառը զենքի դատատեխնիկական փորձաքննություն՚,
- պարզելու համար, թե արդյո՞ք անձնական խուզարկությամբ
Կ.Կարապետյանից վերցված առարկան հանդիսանում է սառը զենք՝ այդ թվում դրա տեսակը, փորձագետը ներկայացված առարկայի արտաքին հատկանիշները համադրել է տեղեկատու գրականության տվյալների հետ։ Արդյունքում փորձագետն արձանագրել է, որ համեմատելով տվյալ դանակի չափային և կառուցվածքային 7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 31.1-րդ կետը։ 8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հայկ Պետրոսյանի գործով 2025 թվականի հունվարի 10-ի թիվ ԵԴ/0205/01/20 որոշումը։
9 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 12:
13
հատկանիշները տեղեկատու աղբյուրների և Ռ 51548 – 2000 ԳՕՍՏ-ի տվյալների հետ պարզվեց, որ այն իր ընդհանուր հատկանիշների համակցությամբ համապատասխանում է սառը զենք հանդիսացող գոյատևման դանակներին ներկայացվող ԳՕՍՏ-ի պահանջներին և հանդիսանում է քաղաքացիական շեղբավոր սառը զենք,
- Կ.Կարապետյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրանք է առաջադրվել քաղաքացիական շեղբով սառը զենք հանդիսացող երկկողմանի սահմանափակիչով գործարանային արտադրության գոյատևման դանակ ապօրինի կերպով կրելու համար",
- վերագրվող արարքը կատարելու մեջ Կ.Կարապետյանի մեղավորությունն ապացուցված չլինելու հետևությունն Առաջին ատյանի դատարանը պատճառաբանել է հետևյալ կերպ. այն ստանդարտը, որի հիման վրա կատարվել է փորձաքննությունը և որոշվել է համապատասխան առարկայի սառը զենք լինելը, հասանելի եղանակով պաշտոնական որևէ աղբյուրում հրապարակված չէ, այդ ստանդարտը կարելի է գտնել միայն համացանցային տիրույթում առկա կայքէջերում, այն դեպքում, երբ պարզ չէ այդ կայքերը պաշտոնական են, թե ոչ, որպիսի պայմաններում չի երաշխավորում դրանց համապատասխանությունը բնօրինակին և առաջացնում է ողջամիտ կասկած դրանցով սահմանված՝ սառը զենք հանդիսացող դանակների հատկանիշների արժանահավատության վերաբերյալ։
Առաջին ատյանի դատարանը նաև նշել է, որ «TOCT P 51548-2000 «Ножи дла выживания»» Ռուսաստանի Դաշնության ստանդարտը ՀՀ պաշտոնական տեղեկագրերում հրապարակված չէ, հետևաբար չի գործում, որպիսի պայմաններում դրա հիման վրա կատարված դատավարական գործողության
արժանահավատությունը ողջամտորեն կասկածի տակ է հայտնվում
օրինականության սկզբունքի հնարավոր պահպանված չլինելու տեսանկյունից։ Այլ կերպ՝ այն չի բավարարում հասանելիության և կանխատեսելիության չափանիշներին, հետևաբար չի կարող համարվել օրենք, քանի որ չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին։ 10 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
11 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
14
Բացի այդ, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ փորձաքննության ենթարկված զենքը չի համապատասխանում «Զենքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի ժա) կետով սահմանված չափանիշներին։
Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը եկել է այն եզրահանգման, որ Կ.Կարապետյանի արարքում բացակայում է հանցակազմը, քանի որ ՀՀ ներպետական իրավական համակարգում բացակայում են հաստատված այն ստանդարտները, որոնց հիման վրա հնարավոր է հաստատված համարել հայտնաբերված առարկայի՝ սառը զենք լինելու փաստը: Հակառակ մոտեցումը խիստ կասկածելի է և նման հետևությունը հիմնված կլինի բացառապես ենթադրության վրա2:
Վերաքննիչ դատարանը, մերժելով դատախազի վերաքննիչ բողոքը, ըստ էության համաձայնել է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին”:
15. Սույն որոշման 12-13.2-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով առաջադրված մեղադրանքում Կ.Կարապետյանին արդարացնելու եզրահանգման հիմքում դրված ստորադաս դատարանների փաստարկին առ այն, թե ներպետական իրավական համակարգում բացակայում են այն ստանդարտները, որոնցով պետք է գնահատել անձնական խուզարկությամբ Կ.Կարապետյանից վերցված առարկայի՝ սառը զենք լինելու հանգամանքը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասը բլանկետային է, ուստի այն պետք է դիտարկել Կ.Կարապետյանին վերագրվող արարքի կատարման պահին գործող «Զենքի մասին» ՀՀ օրենքի՝ սառը զենքի հասկացությունը բացահայտող և քաղաքացիական և ծառայողական զենքի շրջանառության վրա տարածվող սահմանափակումները սահմանող դրույթների հետ համակցության մեջ:
Այսպես, Կ.Կարապետյանին վերագրվող արարքի կատարման պահին գործող՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի «գ» կետով սառը զենքը բնութագրվում է որպես «[Մ]արդու մկանային ուժի օգնությամբ, օբյեկտի հետ անմիջական շփման ժամանակ այն խոցելու համար նախատեսված զենք», նույն օրենքի 6-րդ հոդվածի 12 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
13 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
15
1-ին մասի «ժա» կետը սահմանում է, որ «արգելվում է որպես քաղաքացիական և ծառայողական զենք` շրջանառության մեջ մտցնել` 90 մմ-ից ավելի երկարության շեղբով կամ սայրով շեղբավոր սառը զենք և դանակներ, որոնց շեղբը կամ սայրը հատուկ կոճակը կամ լծակը սեղմելու միջոցով ինքնաբերաբար դուրս է գալիս բռնակից և ամրակցվում կամ դուրս է գալիս բռնակից ծանրության ուժի կամ արագացված շարժման ազդեցության տակ և ինքնաբերաբար ամրակցվում»: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի պնդմանն առ այն, որ ՀՀ ներպետական իրավական համակարգում բացակայում են այն ստանդարտները, որոնց հիման վրա հնարավոր է հաստատված համարել Կ.Կարապետյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված առարկայի՝ քաղաքացիական շեղբով երկկողմանի
սահմանափակիչով գործարանային արտադրության գոյատևման դանակի սառը զենք հանդիսանալու փաստը: Վերոշարադրյալից հետևում է, որ սառը զենքի բնութագրիչ հատկանիշները և քաղաքացիական ու ծառայողական զենքի շրջանառության վրա տարածվող սահմանափակումները հստակ օրենսդրական կարգավորում ունեն։ Այլ հարց է, որ այդ բնութագրիչ հատկանիշների առկայությունը պարզելու համար անհրաժեշտ են համապատասխան ոլորտի հատուկ գիտելիքներ։ 15.
1. Սույն վարույթի փաստական հանգամանքներից բխում է, որ կոնկրետ դեպքում նշանակված սառը զենքի փորձաքննության ընթացքում՝ պարզելու համար անձնական խուզարկությամբ Կ.Կարապետյանից վերցված առարկայի՝ սառը զենք լինելու հանգամանքը, ինչպես նաև դրա տեսակն ու բնութագրիչ հատկությունները, փորձագետը ներկայացված առարկայի արտաքին հատկանիշները համադրել է տեղեկատու գրականության տվյալների հետ, որի արդյունքում եզրահանգել է, որ տվյալ առարկան իր ընդհանուր հատկանիշների համակցությամբ
համապատասխանում է սառը զենք հանդիսացող գոյատևման դանակներին ներկայացվող պահանջներին և հանդիսանում է քաղաքացիական շեղբավոր սառը զենք։ Այսինքն՝ ներկայացված առարկայի՝ սառը զենք լինելու հանգամանքը որոշելու համար, փորձագետն օգտվել է գիտական և տեղեկատու աղբյուրներից, դրանք համեմատության մեջ դիտարկելով տվյալ դանակի չափային և կառուցվածքային հատկանիշների հետ։
16
15.
2. Վերոգրյալի հետ մեկտեղ, իրավաչափ համարելով ստորադաս
դատարանների եզրահանգումն առ այն, որ փորձաքննության կատարման ընթացքում օգտագործված՝ Ռուսաստանի Դաշնության ստանդարտը չի բավարարում «հասանելիության» և «կանխատեսելիության» չափանիշներին, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ հիշյալ ստանդարտը, գիտական աղբյուրների հետ մեկտեղ, սույն վարույթով կիրառվել է ոչ թե որպես հանցակազմը սահմանող օրենսդրական ակտ, այլ փորձագետի կողմից օգտագործվել է որպես տեղեկատու գրականություն, հետևապես նշված ստանդարտի օգտագործումը չի ենթադրում փորձաքննության կատարման կարգի էական խախտում, որը կբացառեր փորձագետի եզրակացությունը որպես թույլատրելի ապացույց օգտագործելու հնարավորությունը¹4:
16. Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կ.Կարապետյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունը հիմնավորված չէ։
17. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները, Կ.Կարապետյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչպես նաև պատշաճ գնահատման չենթարկելով սույն գործով ձեռք բերված ապացույցները՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածով սահմանված՝ պատշաճ ապացուցման քրեադատավարական սկզբունքի խախտում։ Նշված խախտումերն իրենց բնույթով էական են և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն` հիմք են Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի դեկտեմբերի 18-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին 14 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հայկ Պետրոսյանի գործով 2025 թվականի հունվարի 10-ի թիվ ԵԴ/0205/01/20 որոշումը։
17
Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 26-ի որոշումը պետք է բեկանել և վարույթը փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության:
Նոր քննության ընթացքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը պետք է սույն վարույթում առկա ապացույցների, այդ թվում՝ թիվ 1062-22 փորձագիտական եզրակացության, համակցությամբ որոշի ներկայացված մեղադրանքում Կ.Կարապետյանի մեղավորության կամ անմեղության հարցը՝ հանգելով համապատասխան հետևության։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Կարեն Արմենի Կարապետյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 18-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի ապրիլի 26-ի որոշումը բեկանել ու վարույթը փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող՝
Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 մայիսի, 2026 թ.
- Գործի #:
- ԵԴ/1075/01/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
