Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱԾԿՈՒՅԹԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱԾԿՈՒՅԹԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-156-Ն10 հունիսի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱԾԿՈՒՅԹԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱԾԿՈՒՅԹԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2009 թվականի հունիսի 10-ին ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱԾԿՈՒՅԹԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1 . Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը` նրանց գործունեության հետևանքով դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող փոխադրումների դեպքերում երրորդ անձանց, ուղևորներին, ուղեբեռին կամ բեռին պատճառված հնարավոր վնասները փոխհատուցելու համար: Հոդված 2. Դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում թռիչքներ իրականացնող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա օդանավ շահագործողների (այսուհետ՝ օդանավ շահագործող) գործունեության հետևանքով պատճառած հնարավոր վնասների, ներառյալ` երրորդ անձանց, ուղևորներին, ուղեբեռին կամ բեռին պատճառված հնարավոր վնասները միասին (այսուհետ՝ համակցված պատասխանատվություն), ապահովագրության նվազագույն ծածկույթը յուրաքանչյուր առանձին ապահովագրական պատահարի համար, սահմանել ըստ օդանավերի առավելագույն թռիչքային քաշերի` համաձայն հավելվածում ներկայացված սահմանաչափերի: Հոդված 3. Համակցված պատասխանատվության մաս հանդիսացող փոխհատուցման ապահովագրության նվազագույն ծածկույթները, ըստ պատճառված վնասների, հետևյալն են` 1) ուղևորներին, թռիչքային և սպասարկող անձնակազմի (ավիացիոն ինժեներներ, տեխնիկներ, բորտօպերատորներ և ուղեկցորդներ) անդամներին պատճառած մարմնական վնասվածքների կամ մահվան դեպքում օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափը` յուրաքանչյուր փոխադրվող ուղևորի, օդանավում գտնվող թռիչքային և սպասարկող անձնակազմի (ավիացիոն ինժեներներ, տեխնիկներ, բորտօպերատորներ և ուղեկցորդներ) յուրաքանչյուր անդամի նկատմամբ սահմանվում է ոչ պակաս, քան 128 821 (հարյուր քսանութ հազար ութ հարյուր քսանմեկ) Հատուկ փոխառելիության իրավունքի (այսուհետ՝ ՀՓԻ (SDR) միավոր. 2) ուղեբեռների փոխադրման ժամանակ դրանց ոչնչացման, կորչելու կամ վնասվելու դեպքում օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափը յուրաքանչյուր ուղևորի համար սահմանվում է 1288 (հազար երկու հարյուր ութսունութ) ՀՓԻ միավոր, բացառությամբ այն դեպքերի, երբ ուղևորն ուղեբեռի ձևակերպման և փոխադրողին հանձնելու ժամանակ կազմել է հայտարարագիր` ուղեբեռի տեղափոխման հարցում իր առանձնակի շահագրգիռ լինելու մասին և անհրաժեշտության դեպքում փոխադարձ համաձայնությամբ դրա համար փոխադրողին մուծել լրացուցիչ վճար: Այդ դեպքում ավիափոխադրողը հատուցում է ուղևորի կողմից հայտարարագրված գումարը չգերազանցող գումար, եթե չի ապացուցում, որ հայտարարագրված գումարն ավելին է, քան ուղևորի ուղեբեռը ժամանակին ստանալու շահագրգռվածությունը. 3) բեռների փոխադրման ժամանակ, դրանց ոչնչացման, կորչելու կամ վնասվելու դեպքում օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափը սահմանվում է 22 (քսաներկու) ՀՓԻ (SDR) յուրաքանչյուր կիլոգրամի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ ուղևորը կամ բեռ առաքողը բեռի ձևակերպման և փոխադրողին հանձնելու ժամանակ կազմել է հայտարարագիր` բեռի տեղափոխման հարցում իր առանձնակի շահագրգիռ լինելու մասին և անհրաժեշտության դեպքում փոխադարձ համաձայնությամբ դրա համար փոխադրողին մուծել լրացուցիչ վճար: Այդ դեպքում ավիափոխադրողը հատուցում է ուղևորի կամ բեռ առաքողի կողմից հայտարարագրված գումարը չգերազանցող գումար, եթե չի ապացուցում, որ հայտարարագրված գումարն ավելին է, քան ուղևորի կամ բեռ առաքողի բեռը ժամանակին ստանալու շահագրգռվածությունը. 4) օդային փոխադրումն ուշացնելու հետևանքով ուղևորին պատճառած վնասի դեպքում օդանավ շահագործողների պատասխանատվությունը սահմանափակվում է 5346 (հինգ հազար երեք հարյուր քառասունվեց) ՀՓԻ հանրագումարով, եթե նրանք չեն ապացուցում, որ ձեռնարկվել են բոլոր հնարավոր անհրաժեշտ միջոցները` ուշացումից խուսափելու համար: (3-րդ հոդվածը փոփ. 16.12.21 ՀՕ-432-Ն) Հոդված 4. Փոստային առաքումների փոխադրման ժամանակ օդանավ շահագործողը պատասխանատվություն է կրում համապատասխան փոստային ծառայություն մատուցող կազմակերպության առջև, փոխադրողների և փոստային ծառայություն մատուցողների միջև հարաբերությունների նկատմամբ կիրառվող կանոնների երկուստեք պայմանավորվածության համաձայն, ընդ որում, մի քանի հաջորդական փոխադրողների միջոցով իրականացման ենթակա փոխադրման դեպքում ապահովագրական ծածկույթի սահմանաչափերը գործում են որպես օդանավ շահագործողների կողմից իրականացվող մեկ գործողություն: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2009 թ. հուլիսի 2 Երևան ՀՕ-156-Ն Հավելված «Օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» ՀՀ օրենքի Ս Ա Հ Մ Ա Ն Ա Չ Ա Փ Ե Ր դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում թռիչքներ իրականացնող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա օդանավ շահագործողների գործունեության հետևանքով պատճառած հնարավոր վնասների համակցված պատասխանատվության փոխհատուցման ապահովագրության նվազագույն ծածկույթի` յուրաքանչյուր առանձին ապահովագրական պատահարի համար Օդանավի սերտիֆիկացված առավելագույն թռիչքային քաշը (կգ) Օդանավ շահագործողի համակցված պատասխանատվության ապահովագրության նվազագույն սահմանաչափը` յուրաքանչյուր առանձին ապահովագրական դեպքի համար Հատուկ փոխառելիության իրավունքի (SDR) միավոր Մինչև 500 750.000 501-ից մինչև 2.000 1.500.000 2001-ից մինչև 6.000 3.000.000 6001- ից մինչև 9.000 6.000.000 9001- ից մինչև 12.000 18.000.000 12001-ից մինչև 25.000 80.000.000 25001-ից մինչև 50.000 150.000.000 50.001- ից մինչև 100.000 200.000.000 100.001- ից մինչև 200.000 300.000.000 200.000-ից ավելի 500.000.000 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱԾԿՈՒՅԹԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-156-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Պաշտոնական Ինկորպորացիա (06.01.2022-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2009.07.08/34(700) Հոդ.791 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 10.06.2009 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 02.07.2009 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 18.07.2009 Հիմնական ակտ 10.06.2009, ՀՕ-156-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա 16.12.2021, ՀՕ-432-Ն 10.06.2009, ՀՕ-156-Ն Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 հունիսի, 2009 թ.
Գործի #:
ՀՕ-156-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել