ՎԴ/9575/05/21
Ամփոփում
քննելով «ԱՌԳՈ ՖԱՐՄ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22.05.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության (այսուհետ` Նախարարություն) ՀՀ առողջապահության նախարարի 21.07.2021 թվականի թիվ 2776-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Ընկերություն, Օ:պահանջե է անվավեր ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի 21.07.2021 թվականի թիվ 2776-Ա հրամանը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Ներսիսյան) (
Ամբողջ Տեքստ
Տ Վ
ԱՏԱՆԱ Ն ԱԱ Ն,
ՍԱՑ
ՀՀՏ«Յլա ՏՅ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/9575/05/21
դատարանի որոշում 2024թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/9575/05/21
Նախագահող դատավոր՝ Կ. Ավետիսյան
Դատավորներ՝ Հ. Այվազյան
Ռ. Մախմուդյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2024 թվականի դեկտեմբերի 11-ին
գրավոր ընթացակարգով քննելով «ԱՌԳՈ ՖԱՐՄ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22.05.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության (այսուհետ` Նախարարություն) ՀՀ առողջապահության նախարարի 21.07.2021 թվականի թիվ 2776-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերություն, Օ:պահանջե է անվավեր ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի 21.07.2021 թվականի թիվ 2776-Ա հրամանը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 24.03.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:
2
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.05.2023 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 24.03.2022 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ` Հայկ Սահակյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարությունը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Անահիտ Ավանեսյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի Լին մասի 5-րդ կետը, 16-րդ հոդվածի 5-րդ մասը, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի Լին մասը, 8-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի Էին մասի Էին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 8-րդ ն 9-րդ հոդվածների 1-ին մասերը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի Լին մասը, 10-րդ հոդվածի 4րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ ն 27-րդ հոդվածների 1-ին մասերը ն 114-րդ հոդվածի 5-րդ մասը, ՀՀ կառավարության 28.02.2019 թվականի թիվ 162-Ն որոշման թիվ 4 հավելվածի 2-րդ մասի Էին կետը:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նան ՀՀ կառավարության 28.02.2019 թվականի թիվ 162-Ն որոշման թիվ 4 հավելվածի 2-րդ մասի 1-ին կետը, քանի որ գտել է, որ գրանցման հավաստագրի իրավատիրոջ անվանման ն (կամ) հասցեի փոփոխության (եթե իրավաբանական անձը մնացել է անփոփոխ) դեպքում թեն չի իրականացվում նոր գրանցում, բայց դրա փոխարեն սահմանված է հավաստագրի վերաձնակերպում, հետնաբար եթե պետք է կատարվի նոր գրանցում չպահանջող որնէ փոփոխություն, ապա դա կարող է տեղի ունենալ միայն նշված գործընթացից հետո, որի չիրականացմամբ փոփոխությունը` հավաստագրի վերաձնակերպումը, չի կարող իրականացվել, ուստի փոփոխության չենթարկված դեղը չի կարող դիտվել ՀՀ-ում գրանցված:
Տվյալ դեպքում ակնհայտ է, որ ն ներմուծվող դեղերի, ն. այդ պահին ՀՀ-ում գրանցված «Կոդելակ Նեո», «Կոմպլիվիտ Ակտիվ ծամելու դեղահատեր (բանանի համով)», «Կոմպլիվիտ Ակտիվ ծամելու դեղահատեր (բալի համով)», «Կոմպլիվիտ Ակտիվ դեղահատեր թաղանթապատ», «Կոմպլիվիտ Մամա հղիների ն կերակրող կանանց համար դեղահատեր թաղանթապատ», «Կոմպլիվիտ դեղահատեր թաղանթապատ» ն «Նեքստ» առնտրային անվանումներով դեղերի գրանցման հավաստագրերի իրավատերն է «ՕՏՍՖարմ» ՀԲԸ-ն, այսինքն՝ դրանք նույնանում են:
Սույն դեպքում հերքվում է նան հասցեների անհամապատասխանության փաստը, քանի որ երկու դեպքում էլ խոսքը միննույն ընկերության՝ «Ռուսաստանի Դաշնություն,
3
Մոսկվա, Տեստովսկայա փողոց 10» հասցեի մասին է: Ավելին` Ընկերության կողմից ներմուծվող դեղերի փաստաթղթերում հասցեն առավել որոշակիացված է, քանի որ մատնանշված են նան գրանցման հավաստագրի իրավատիրոջ գտեվելու վայրի կոնկրետ շինությունը, հարկը ն սենյակը. «ձՕ ՕոոօոՓճքո», ՔօՇօոճ, ք. /0Շո88, յո. Լ66108Շո28, ո. 10, 5` 12, ոօխ. ||, ԲՕԽ. 29»:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.05.2023 թվականի որոշումը՝ օրինական ուժ տալով Դատարանի 24.03.2022 թվականի վճռին կամ գործն ուղարկել նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած պատասխանի հիմնավորումները.
Վճռաբեկ բողոքն ամբողջությամբ անհիմն է ն ենթակա է մերժման:
ՀՀ առողջապահության նախարարի 10.06.2019 թվականի թիվ 31-Ն հրամանի 1-ին հավելվածով սահմանված է գրանցման հավաստագրում պարտադիր արտացոլվող տվյալների ցանկը, որտեղ, ի թիվս այլնի, պարտադիր տվյալ է համարվում նան դեղերի պետական գրանցման հավաստագրի իրավատերը (անվանում, գտնվելու վայր): Այսինքն՝ գրանցման հավաստագրի իրավատիրոջ գնվելու վայրը համարվում է պարտադիր գրանցման ենթակա տվյալ: Ինչ վերաբերում է գրանցման ենթակա տվյալների ցանկի վերաբերյալ Լիազոր մարմնի ունեցած իրավասությանը, ապա հարկ է նշել, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ մասը պարտավորեցնում է Լիազոր մարմնին հաստատելու գրանցման հավաստագրի ձնը: Ի կատարումն այս պարտականության՝ ընդունվել է ՀՀ առողջապահության նախարարի 10.06.2019 թվականի թիվ 31-Ն հրամանը, որտեղ արտացոլված են պարտադիր գրանցման ենթակա տվյալները: Վերոշարադրյալից բխում է, որ հավաստագրի իրավատիրոջ հասցեն հանդիսանում է պարտադիր գրանցման ենթակա տվյալ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
Ֆ Ընկերության կողմից 17.06.2021 թվականի թիվ 62-3Շ500004910 հաշիվ- ապրանքագրով Ռուսաստանի Դաշնությունից ՀՀ տարածք է ներմուծվել 34 անուն դեղ (հատոր 3-րդ, գ.թ. 58-63):
2) Ընկերությունը 29.06.2021 թվականին թիվ 24573-21 հայտ է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարին` հայցելով ներմուծման հավաստագիր (հատոր 2-րդ, գ.թ. 87):
3 Ըստ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի ն բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 19.07.2021 թվականի թիվ 24573-21 փորձագիտական եզրակացության՝ Նախարարության 29.06.2021 թվականի թիվ 24573-21 հայտի համաձայն «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի ն բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ն իրականացրել է Ընկերության կողմից ՌԴ-ից ըստ 17.06.2021 թվականի թիվ 62-3Շ200004910 հաշիվ-ապրանքագրի
4
Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող դեղերի (ԱՏԳ ԱԱ ծածկագիր՝ 3002, 3004) նմուշառում, նմուշների նույնականացում, փաստաթղթերի ուսումնասիրություն: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ.
1. Ներմուծվող դեղերը գրանցված են Հայաստանի Հանրապետությունում, բացառությամբ ներքոհիշյալ դեղերի.
«Կոդելակ Նեո օշարակ 7.5մգ/5մլ: 100մլ ապակե շշիկ ն չափիչ գդալ» առկա է գրանցման հավաստագրի իրավատիրոջ (անվան, հասցեի) անհամապատասխանություն, մասնավորապես` ՀՀ-ում գրանցված վերոնշյալ դեղի գրանցման հավաստագրի իրավատերն է՝ «ՕՏՍՖարմ ՀԲԸ, 123317, Մոսկվա, Տեստովսկայա փ., 10. Ռուսասատան, մինչդեռ ներմուծվող դեղի գրանցման հավաստագրի իրավատերն է՝ «ՃՕ Օոշոֆճքո», Քօ66յտ, 123112, ո. Բ/օՇԲՑ8, յո. Լ66108ՇոՅ8, ո. 10, 5. 12, ոօմ. ||, ԽօՄ. 29»,
«Կոմպլիվիտ Ակտիվ ծամելու դեղահատեր (բանանի համով)
0.35մգ--5մգ--0.6մգ--0.7մգ--0.8մգ--30մգ--7.5մգ-:100մկգ-1.25մկգ-Է2մգ-1մկգ-Ի25մգ-65մգ-Է 50մկգ: (30) պլաստիկե տարայում» առկա է գրանցման հավաստագրի իրավատիրոջ (անվան, հասցեի) անհամապատասխանություն, մասնավորապես՝ ՀՀ-ում գրանցված վերոնշյալ դեղի գրանցման հավաստագրի իրավատերն է՝ «Օտիսիֆարմ ՀԲԸ, 123317, Մոսկվա, Տեստովսկայա փ., 10. Ռուսասատան, մինչդեռ ներմուծվող դեղի գրանցման հավաստագրի իրավատերն է՝ «ՃՕ Օո/օոՓճքո», ՔօՇօոտ, 123112, ո. Ռ0ՇԵՑ8, յո. ԼՇՇԼՕ8ՇԿՅ8,
ո. 10, 5. 12, ոօա. ||, ԲՕԽ. 29»,
«Կոմպլիվիտ Ակտիվ ծամելու դեղահատեր (բալի համով)
0.35մգ--5մգ--0.6մգ--0.7մգ--0.8մգ--30մգ--7.5մգ-:100մկգ-1.25մկգ-Է2մգ-1մկգ-Ի25մգ-65մգ-Է 5Օմկգ: (30) պլաստիկե տարայում» առկա է գրանցման հավաստագրի իրավատիրոջ (անվան, հասցեի) անհամապատասխանություն, մասնավորապես՝ ՀՀ-ում գրանցված վերոնշյալ դեղի գրանցման հավաստագրի իրավատերն է՝ «Օտիսիֆարմ ՀԲԸ, 123317, Մոսկվա, Տեստովսկայա փ., 10. Ռուսասատան, մինչդեռ ներմուծվող դեղի գրանցման հավաստագրի իրավատերն է՝ «ձՕ Օոճտֆճքո», Քօօօոտ, 123112, ո. Մ/0Շո8Յ, յո. Լ601086եճր,
ո. 10, 5` 12, ոօԽ. ||, ԿՉօԽ. 29»,
«Կոմպլիվիիտ Ակտիվ դեղահատեր թաղանթապատ 0.7912մգ:10մգ-Հ1մգ-1մգ-- 1.5մգ--50մգ-7.5մգ--0.2մգ-10մգ--5մգ-0.003մգ-0.0025մգ«27մգ-10մգՀ1մգՀ1մգ-5մգ-22մ գՒԷ35մգ-0.01մգՒ0.1մգՒ0.5մգ: (30) պլաստիկե տարայում» առկա է գրանցման հավաստագրի իրավատիրոջ (անվան, հասցեի 9անհամապատասխանություն, մասնավորապես` ՀՀ-ում գրանցված վերոնշյալ դեղի գրանցման հավաստագրի իրավատերն է՝ «ՕՏՍՖարմ ՀԲԸ, 123317, Մոսկվա, Տեստովսկայա փ., 10. Ռուսասատան, մինչդեռ ներմուծվող դեղի գրանցման հավաստագրի իրավատերն է՝ «ՃՕ Օոոօոոքո», ՔօՇՇ/8, 123112, ը. ի/0Շո8Ճ, յո. Լ60108Շեճտ, ո. 10, 51. 12, ոօա. ||, ԲօԽ. 29»,
«Կոմպլիվիտ Մամա հղիների ն կերակրող կանանց համար դեղահատեր թաղանթապատ 5675մգ:Է20մգ-Ւ2մգ:Է2մգ-Ւ5մգ-Ւ100մգ-Ւ20մգ-Ւ-0.4մգ--10մգ--0.005մգ--0.00625մգ-Ւ 19մգ-Ւ10մգ-Ւ2.5մգ-Ւ2մգ--10մգ-Ւ25մգ--25մգ: (30) պլաստիկե տարայում»՝ առկա է գրանցման հավաստագրի իրավատիրոջ (անվան, հասցեի 9անհամապատասխանություն, մասնավորապես՝ ՀՀ-ում գրանցված վերոնշյալ դեղի գրանցման հավաստագրի իրավատերն է՝ «ՕՏՍՖարմ ՀԲԸ, 123317, Մոսկվա, Տեստովսկայա փ., 10. Ռուսասատան,
5
մինչդեռ ներմուծվող դեղի գրանցման հավաստագրի իրավատերն է՝ «ձՕ Օոոճտֆճքս», ՔօՇՇ/8, 123112, ը. ի/0Շո8Ճ, յո. Լ60108Շեճտ, ո. 10, 51. 12, ոօա. ||, ԲօԽ. 29»,
«Կոմպլիվիիտ դեղահատեր թաղանթապատ 1.135մգ:-10մգ:-1մգ--1.27մգ--5մգ--50մգ-Ւ 7.5մգ:100մկգ:Ւ25մգ:-5մգ:-12.5մկգ:-2մգ--60մգ--5մգ--2.5մգ:-750մկգ-Ւ2մգ:-16.4մգ--50.5մգ-Ւ100մկ. (60) պլաստիկե տարայում»՝ առկա է գրանցման հավաստագրի իրավատիրոջ (անվան, հասցեի) անհամապատասխանություն, մասնավորապես՝ ՀՀ-ում գրանցված վերոնշյալ դեղի գրանցման հավաստագրի իրավատերն է՝ «ՕՏՍՖարմ ՀԲԸ, 123317, Մոսկվա, Տեստովսկայա փ., 10. Ռուսասատան, մինչդեռ ներմուծվող դեղի գրանցման հավաստագրի իրավատերն է՝ «ՃՕ ՕոճտՓճքխ», ՔօՇատտ, 123112, ո. //00688, ո. Լ60108-եճտ, ո. 10, 5:. 12, ոօ. ||, ԲՕԽ. 29»,
«Նեքստ դեղահատեր թաղանթապատ 400մգ--200մգ: (20/2»40/) բլիստերում»՝ առկա է գրանցման հավաստագրի իրավատիրոջ (անվան, հասցեի)
անհամապատասխանություն, մասնավորապես` ՀՀ-ում գրանցված վերոնշյալ դեղի գրանցման հավաստագրի իրավատերն է «ՕՏՍՖարմ ՀԲԸ, 123317, Մոսկվա, Տեստովսկայա փ., 10. Ռուսասատան, մինչդեռ ներմուծվող դեղի գրանցման հավաստագրի իրավատերն է՝ «ՃՕ ՕոճտՓճքխ», ՔօՇատտ, 123112, ո. //00688, ո. Լ60108-եճտ, ո. 10, 5:. 12, ոօ. ||, ոօՄ. 29» (հատոր 2-րդ, գ.թ. 88-91):
4) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 21.07.2021 թվականի թիվ 2776-Ա հրամանով հիմք ընդունելով «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ ն 7-րդ կետերը՝ որոշվել է, ի թիվս այլնի՝
Ընկերության կողմից ՌԴ-ից թիվ 62-3Շ200004910 առ 17.06.2021 թվականի հաշիվ-ապրանքագրով ներմուծվող՝ «Կոդելակ Նեո օշարակ 7.5մգ/5մլ: 100մլ ապակե շշիկ ն չափիչ գդալ», «Կոմպլիվիտ Ակտիվ ծամելու դեղահատեր ծամելու (բանանի համով) 0.35մգ--5մգ--0.6մգ--0.7մգ--0.8մգ--30մգ--7.5մգ-:100մկգ-1.25մկգ--2մգ-1մկգ--25մգ--65մգ-- 50Օմկգ: (30) պլաստիկե տարայում», «Կոմպլիվիտ Ակտիվ ծամելու դեղահատեր ծամելու (բալի համով) 0.35մգ--5մգ--0.6մգ--0.7մգ--0.8մգ--30մգ --7.5մգ-100մկգ-1.25մկգ-2մգ-1մկգ Հ25մգ- 65մգչԻ50մկգ: (30) պլաստիկե տարայում», «Կոմպլիվիտ Ակտիվ դեղահատեր թաղանթապատ 0.7912մգ--10մգ--1մգ-1մգ-Հ1.5մգ--50մգ--7.5մգ--0.2մգ--10մգ--5մգ--0.003մգ 0.0025մգ -27մգ-410մգ-1մգ-1մգ-5մգՀ22մգ-35մգ--0.01մգ-0.1մգ-0.5մգ: (30) պլաստիկե տարայում», «Կոմպլիվիտ Մամա հղիների ն կերակրող կանանց համար դեղահատեր թաղանթապատ 0.5675մգ--20մգ--2մգ-2մգ--5մգ-100մգ-20մգ-0.4մգ-10մգ--0.005մգ-- 0.00625մգ-Հ19մգ-10մգ-Հ2.5մգ--2մգչ10մգչ25մգՒ25մգ: (30) պլաստիկե տարայում», «Կոմպլիվիտ դեղահատեր թաղանթապատ 1.135մգ--10մգ--1մգ-Հ1.27մգ--5մգ--50մգ--7.5մգ 3100մկգՀ25մգ-5մգՀ12.5մկգ-Ի-2մգ--60մգ-Ի5մգ-2.5մգ-750մկգԻ2մգ-16.4մգ--50.5մգ-100Օմկ գ: (60) պլաստիկե տարայում», «Նեքստ դեղահատեր թաղանթապատ 400մգ--200մգ: (20/2»10/) բլիստերում», դեղերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն (հատոր 1-ին, գ.թ. 12-13):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ
6
հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ ն 27րդ հոդվածների խախտման հետնանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հերազոտման վրա հիմեված ներքին համոզմամբ ապացույցները գնահատելու ն դրա արդյունքում հիմնավորված ու պատճառաբանված դատական ակտ կայացնելու օրենսդրական պահանջի պահպանման հարցին վերահաստատելով նան նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Մինեույե ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նոր գրանցում չպահանջող փոփոխությունների առկայության հիմքով դեղերի ներմուծումը մերժելու իրավաչափության գնահատման առանձեահատկություններին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիքր) 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
Օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձնավորումը:
Օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ:
Օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ ն 124-րդ հոդվածների վերլուծությունից հետնում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու ն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը
7
կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական նե իրավաբանական որակում դրանց վերաբերելիության, թույլատրելիությաան, արժանահավատութան ն 0բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության ն ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:
Վարչադատավարական օրենսդրության համաձայն՝ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտության վրա:
ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել նան, որ թեն ներքին համոզմունքը սուբյեկտիվ կատեգորիա է, այդուհանդերձ, օրենսդիրն այն դիտարկում է որպես ապացույցների գնահատման միջոց, որը հանգեցնում է իրավական գնահատականների, հետնաբար ն դատավարական օրենսդրությամբ նախատեսել է դրա օբյեկտիվության ապահովմանն ուղղված որոշակի երաշխիքներ, մասնավորապես՝
1) որպես դատարանի ներքին համոզմունքի օբյեկտիվ հիմք պետք է հանդիսանա գործում եղած ամեն մի ապացույցի ն ապացույցների համակցության բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտությունը,
2) դատարանն ազատ է ապացույցների գնահատման գործում:
Ներքին համոզմամբ ապացույցնեի ազատ գնահատումը ենթադրում է, որ դատարանը կաշկանդված չէ տվյալ ապացույցին գործին մասնակցող ն այլ անձանց տված գնահատականներով ն արտահայտած կարծիքներով:
Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետնությունները, ինչպես նան այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձնավորման օբյեկտիվ հիմքերը (րես, Միսակ Այանյանե ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0702/05//1 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ գործի ճիշտ լուծման նպատակով դատարանը պետք է ստուգի ապացույցների արժանահավատությունը, քանի որ միայն արժանահավատ ապացույցն է հնարավորություն տալիս հաստատելու կամ հերքելու գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները: Գործով ձեռք բերված որոշ ապացույցների ոչ հավաստիության վերաբերյալ կարող է վկայել դատարանի կողմից միննույն հանգամանքի կամ փաստի վերաբերյալ հակասական, միմյանց բացառող տեղեկությունների, տվյալների ստացումը: Ապացույցի
8
հավաստիության մասին կարելի է դատել՝ առաջին հերթին ելնելով այդ տեղեկատվության աղբյուրի բնույթից (հատկանիշներից), այսինքն՝ ապացույցների արժանահավատությունն առաջին հերթին կախված է տեղեկատվության աղբյուրի որակից: Միննույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացույցների արժանահավատությունը կախված է նան գործով ձեռք բերված տարբեր ապացույցների՝ միմյանց համապատասխանությունից, հավաքված ն հետազոտված բոլոր ապացույցների ընդհանուր գնահատականից, քանի որ գործով ձեռք բերված Ա հետազոտված բոլոր ապացույցների գնահատումը միայն կարող է վերհանել ապացույցների միջն եղած հակասությունները ն արդյունքում որոշել ապացույցների հավաստիությունը: Այլ կերպ ասած, եթե դատարանի մոտ կասկածներ են առաջանում կապված ձեռք բերված ն հետազոտվող ապացույցների հավաստիության վերաբերյալ, ապա այդ կասկածներն անհրաժեշտ է փարատել՝ տվյալ ապացույցներն այլ ապացույցների հետ համադրելու միջոցով (տե՛ս, Զոյա Սիմեոնիդուն ընդդեմ Երնան համայնքի թիվ ՎԴ/10507/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում իրականացվող քաղաքականության բաղկացուցիչ մաս է կազմում դեղային քաղաքականությունը, որի նպատակը բնակչությանն անվտանգ, արդյունավետ, որակյալ, մատչելի դեղերով, ինչպես նան դրանց ռացիոնալ կիրառումն ապահովելն է («Դեղերի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նան՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետ): Առողջապահության բնագավառում դեղային քաղաքականության մշակումն ու իրականացումը դեղերի շրջանառության պետական կարգավորման ուղղություններից մեկն է (Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ):
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում անվտանգ, արդյունավետ ն որակյալ դեղերի մատչելիության ապահովման կարնորությունը ն առանձնահատուկ դերը բնակչության համար՝ օրենսդիրը կարգավորել է Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառությունը, որն ընդգրկում է դրանց արտադրությունը, պատրաստումը, կշռաչափումը, փաթեթավորումը, գրանցումը, որակի հսկողություը ն ալ գործողություններ՝ դեղերի ստացման կամ ոչնչացման նպատակով, դեղերի ձեռքբերումը, պահպանումը, պահեստավորումը, բաշխումը, բացթողնումը, վաճառքը, արտահանումը, ներմուծումը, դրանց մասին տեղեկատվությունը, գովազդը:
Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընդհանուր կանոնի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է արտադրել, ներմուծել, բաշխել, բաց թողնել, իրացնել ն կիրառել այն դեղերը, որոնք գրանցված են «Հայաստանի Հանրապետությունում. նույն Օրենքով կարող են սահմանվել բացառություններ:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում դեղերը գրանցվում են ընդհանուր ընթացակարգով ն պարզեցված ընթացակարգերով: (...)
Նույն հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «Գրանցման ենթակա են դեղերի յուրաքանչյուր անվանում, բաղադրակազմ, դեղաչափ, դեղաձն, թողարկման ձն, նոր ցուցում, արտադրող (ներառյալ՝ յուրաքանչյուր արտադրական գործընթացն իրականացնող), գրանցման հավաստագրի իրավատեր»:
9
Նույն հոդվածի 9-րդ մասը սահմանում է. «Գրանցման նպատակով հայտատու կարող է հանդես գալ արտադրողը կամ արտադրանքի համար պատասխանատու այլ անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ, որը դեղի գրանցումից հետո համարվում է գրանցման հավաստագրի իրավատերը»:
Նույն հոդվածի 18-րդ մասի համաձայն՝ դեղի գրանցման ժամկետը 5 տարի է, որը հաշվարկվում է դեղի գրանցման վերաբերյալ Լիազոր մարմնի հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից: Գրանցման արդյունքում տրվում է գրանցման հավաստագիր, ն գրանցված դեղն ընդգրկվում է գրանցամատյանում: (..):
Նույն հոդվածի 20-րդ մասի համաձայն՝ ՀՀ կառավարությունը սահմանում է գրանցված դեղերին վերաբերող այն փոփոխությունների ցանկը, որի դեպքում չի պահանջվում նոր գրանցում ո կատարվում է դեղի գրանցման հավաստագրի վերաձնակերպում:
Օրենքի 16-րդ հոդվածի 22-րդ մասը սահմանում է. «Դեղի գրանցման հավաստագրի իրավատերը օրենքով նախատեսված պատասխանատվություն է կրում գրանցված արտադրանքի անվտանգության, արդյունավետության, որակի համար ն պարտավոր է Լիազոր մարմնին անհապաղ գրավոր հայտնել դրանց վերաբերյալ յուրաքանչյուր նոր տվյալ ն (կամ) փոփոխություն, որոնք հայտնաբերվել ն (կամ) կատարվել են հետգրանցումային շրջանում, ներառյալ արտադրանքի կիրառման արգելքի կամ սահմանափակման մասին որնէ երկրի իրավասու մարմնի տվյալները: Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է այդ փոփոխությունների ն տվյալների փորձաքննության ու ներկայացման կարգը ն անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Պարզեցված ընթացակարգով գրանցված դեղի փոփոխությունները պետք է հաստատված լինեն Օ։Օ՛Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպության անդամ երկրի իրավասու մարմնի կողմից»:
ՀՀ կառավարության 28.02.2019 թվականի թիվ 162-Ն որոշման (այսուհետ՝ Թիվ 162-Ն որոշում) 1-ին կետով, ի թիվս այնի, հաստատվել են՝ Հայաստանի Հանրապետությունում դեղի պետական գրանցման, վերագրանցման, հավաստագրի ժամկետի երկարաձգման, ինչպես նան գրանցումը, վերագրանցումը, հավաստագրի ժամկետի երկարաձգումը մերժելու, գրանցումը կասեցնելու ն ուժը կորցրած ճանաձելու կարգը, դեղի պետական գրանցման, վերագրանցման, հավաստագրի ժամկետի երկարաձման նպատակով իրականացվող փորձաքննության, ինչպես նան հետգրանցումային փոփոխությունների ներկայացման ն. փորձաքննության կարգը, դեղի պետական գրանցման, վերագրանցման, հավաստագրի ժամկետի երկարաձգման նպատակով իրականացվող փորձաքննության, ինչպես նան հետգրանցումային փոփոխությունների ներկայացման ն փորձաքննության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, գրանցված դեղի նոր գրանցում չպահանջող փոփոխությունների ցանկը:
ՀՀ կառավարության Թիվ 162-Ն որոշման թիվ 2 հավելվածի 52-րդ կետի համաձայն՝ գրանցումից հետո կատարվող բոլոր փոփոխությունները ենթարկվում են փորձաքննության: Նույն հավելվածի 58-րդ կետի համաձայն՝ լիազոր մարմնի կողմից դեղի հետգրանցումային
10
փոփոխություններն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հրամանն ընդունվում է փորձագիտական եզրակացությունը ստանալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում: 60-րդ կետի համաձայն փոփոխություններն ընդունվելու դեպքում գրանցամատյանում կատարվում է լրամշակում՝ նշելով փոփոխության տիպը ն ընդունման ամսաթվերը: Ըստ 61-րդ կետի՝ կազմակերպությունը փորձաքննության ավարտին հաջորդող աշխատանքային օրը հայտատուին գրավոր ծանուցում է փորձաքննության արդյունքների մասին՝ տեղեկացնելով այն փոփոխությունների մասին, որոնք պահանջում են նոր գրանցում (առկայության դեպքում):
Ըստ ՀՀ կառավարության (Թիվ 162-Ն որոշմամբ հաստատված «Գրանցված դեղի նոր գրանցում չպահանջող փոփոխությունների ցանկ»-ի (Հավելված թիվ 4) 2-րդ կետի՝ գրանցված դեղի նոր գրանցում չպահանջվող փոփոխություններն են՝
3 գրանցման հավաստագրի իրավատիրոջ անվանման ն կամ գտնվելու վայրի փոփոխություն, եթե իրավաբանական անձը մնացել է անփոփոխ.
2) դեղի միայն անվանման փոփոխություն՝ առանց որնէ այլ փոփոխության.
3) համընդհանուր անվանման փոփոխություն՝ առանց դեղանյութի փոփոխության.
4) արտադրողի անվանման փոփոխություն` առանց արտադրողի ն նրա գտնվելու վայրի փոփոխության.
5) թողարկման ձնի փոփոխություն, որը կապված է փաթեթում ընդգրկված միավորների քանակային փոփոխությունների հետ:
Վերը նշված փոփոխությունները ՀՀ առողջապահության նախարարի հրամանի համաձայն կցվում են գրանցման փաստաթղթերի փաթեթին՝ կատարելով հավաստագրի վերաձնակերպում՝ լիազոր մարմնի հաստատած կարգով (թիվ 2 հավելվածի 62-րդ կետ): Վերաձնակերպված հավաստագիրը հայտատուին տրվում է փոփոխություններն ընդունելու մասին լիազոր մարմնի հրամանն ուժի մեջ մտնելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում (թիվ 2 հավելվածի 63-րդ կետ):
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գրանցված դեղի «անձնագիրը» գրանցման հավաստագիրն է. գրանցման փաստն ամրագրվում է նան գրանցամատյանում տվյալ դեղի ընդգրկմամբ: Օրենսդիրը սահմանել է դեղերի՝ գրանցման ենթակա տվյալները, այն է՝ դեղի անվանում, բաղադրակազմ, դեղաչափ, դեղաձն, թողարկման ձն, նոր ցուցում ն արտադրող: Գրանցված դեղի անվտանգության, արդյունավետության, որակի համար պատասխանատվություն կրում է դեղի գրանցման հավաստագրի իրավատերը, որպիսի պատասխանատվության շրջանակներում վերջինս պարտավոր է ներկայացնել գրանցված դեղի վերաբերյալ յուրաքանչյուր նոր տվյալ ն (կամ) փոփոխություն, որոնք հայտնաբերվել ն (կամ) կատարվել են հետգրանցումային շրջանում: Միաժամանակ, ՀՀ կառավարությունը սահմանում է գրանցված դեղերին վերաբերող այն փոփոխությունների ցանկը, որի դեպքում չի պահանջվում նոր գրանցում Ա կատարվում է դեղի գրանցման հավաստագրի վերաձնակերպում: Այդ ցանկում չներառված փոփոխությունների դեպքում պահանջվում է դեղի նոր գրանցում:
Անդրադառնալով դեղերի շրջանառության առանցքային տարրերին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ յուրաքանչյուր երկրի ազգային անվտանգության շահերը պահանջում են հավաստիանալ դեղերի արդյունավետության, անվտանգության ն որակի
11
մեջ, որը հնարավոր է միայն դեղերի գրանցման դեպքում: Այս համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում է արտադրել, ներմուծել, պահպանել, բաշխել, իրացնել ն կիրառել այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում: Դեղերի պետական գրանցումը մի քանի փուլերից բաղկացած վարչական գործընթաց է, որը հնարավորություն է տալիս խուսափելու ն բնակչությանը զերծ պահելու անորակ, անարդյունավետ կամ քիչ արդյունավետ, վտանգավոր ն կեղծ դեղերի կիրառումից: Այլ կերպ ասած՝ դեղերի գրանցումն արտադրանքի արդյունավետության, անվտանգության ն որակի ապահովման համակարգի հիմքն է:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դեղի պետական գրանցման ն գրանցման հավաստագրի իրավատիրոջ հետ մշտական կապի պայմաններում ստեղծվում է տվյալների համակարգ, որն օգտագործվում է դեղերի մասին օբյեկտիվ ու հավաստի պաշտոնական տեղեկատվության, ներկրման ու գովազդի հսկողության, շրջանառվող դեղերի տեսչական հսկողության ապահովման, ինչպես նան դեղի անվտանգության մշտադիտարկման համար:
Գրանցման ընդունված փասատթղթերը ն նմուշը հիմք են հանրապետությունում դեղերի շրջանառության բոլոր փուլերում դեղերի նույնականացման, որակի հսկողության ն (կամ) տեղեկատվության համար: Ըստ այդմ՝ ներկրվող դեղերի նմուշները համեմատվում են ն ստուգվում են պետական գրանցում ստացած նմուշների հետ, որը հնարավորություն է տալիս երկրի շուկան զերծ պահելու չգրանցված, անորակ ն կեղծված դեղերի ներթափանցումից ն շրջանառությունից (տես, Եվգենիյա Սարգսյանն ընդդեմ ՀՀ առողջապահական ն աշխատանքի տեսչական մարմեի (իրավանախորդ ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմին) թիվ ՎԴ/1329/05//7 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04032022 թվականի որոշումը):
«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է դեղերի, դեղանյութերի, հետազոտվող դեղագործական արտադրանքի ն դեղաբուսական հումքի ներմուծման Ա արտահանման կարգը: Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածք դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը ն հետազոտվող դեղագործական արտադրանքը ներմուծվում (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու միջոցով դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի ն հետազոտվող դեղագործական արտադրանքի ներս բերում (այսուհետ՝ ներմուծում)) ն. Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվում են (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու միջոցով դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումքի ն հետազոտվող դեղագործական արտադրանքի դուրս բերում (այսուհետ արտահանում) Հայաստանի 8. Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք, հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծել թույլատրվում է ներմուծման հավաստագրի հիման վրա, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի: (..) Ներմուծման կամ արտահանման հավաստագրերը տրվում են համապատասխան
12
փորձագիտական եզրակացության հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի ներմուծման կամ արտահանման համար իրականացվող փորձաքննության կարգը Ա անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
Նույն հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության տարածք կարող են ներմուծվել Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի (..)»:
Նույն հոդվածի 6-րդ մասը Ա 7-րդ մասերը համապատասխանաբար սահմանում են այն դեպքերը, երբ ներմուծման հավաստագրի տրամադրման համար դեղի գրանցված լինելը պարտադիր չէ ն ներմուծման կամ արտահանման հավաստագիր չի պահանջվում:
Նույն հոդվածի 8-րդ մասն սպառիչ կերպով սահմանում է ներմուծումը մերժելու հիմքերը: Ըստ նույն մասի 2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետությունում դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի ներմուծումն ու արտահանումը մերժվում են, եթե ներմուծվող դեղերը Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում չունեն, բացառությամբ նույն օրենքով սահմանված դեպքերի:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքը՝ որպես ընդհանուր կանոն, սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածք միայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի ներմուծման իրավական հնարավորությունը. բացառությունները սահմանվում են օրենքով: Այս ընդհանուր կանոնի խախտման իրավական հետնանքը տվյալ դեղի ներմուծումը մերժելն է: Ընդհանուր կանոնի համաձայն ներմուծել թույլատրվում է համապատասխան փորձագիտական եզրակացության հիման վրա տրված ներմուծման հավաստագրի հիման վրա:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ներմուծվող դեղերի Հայաստանի Հանրապետությունում գրանցված լինելու փաստը կարող է հաստատվել միայն ներմուծվող դեղերի ն Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանում (ռեգիստրում) պետական գրանցում ունեցող դեղերի՝ ներառյալ վերջինիս բոլոր վավերապայմանների համապատասխանության պայմաններում: Հետնաբար՝ ներմուծվող դեղը Հայաստանի Հանրապետությունում գրանցում ունենալու փաստը պարզելու համար անհրաժեշտ է համեմատել ներմուծվող դեղի Ա Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանում (ռեգիստրում) գրանցված դեղի՝ գրանցամատյանում նշված տեղեկությունները: Այլ կերպ ասած, եթե ներմուծվող դեղի վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում դեղերի պետական գրանցամատյանում (ռեգիստրում) գրանցված դեղի վերաբերյալ տեղեկություններին, ապա կարելի է փաստել, որ ներմուծվող դեղը Հայաստանի Հանրապետությունում գրանցում չունի, իսկ եթե ներմուծվող դեղի վերաբերյալ տեղեկությունները համապատասխանում են դեղերի պետական գրանցամատյանում (ռեգիստրում) գրանցված դեղի վերաբերյալ տեղեկություններին, ապա կարելի է փաստել, որ ներմուծվող դեղը գրանցված է Հայաստանի «Հանրապետությունում (տես, Եվգենիյա Սարգսյանն ընդդեմ ՀՀ առողջապահական ն աշխատանքի տեսչական մարմեի (իրավանախորդ ՀՀ
13
առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմին) թիվ ՎԴ/1329/05//7 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04032022 թվականի որոշումը):
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի նոր գրանցում չպահանջող փոփոխությունների առկայության դեպքում հայտատուն կրում է գրանցված արտադրանքի նոր փոփոխության գրանցման ընթացակարգը պահպանելու պարտականություն, ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված արտադրանքի ցանկացած նոր փոփոխության մասին հայտատուն պարտավոր է տեղեկացնել փորձագիտական կենտրոնին՝ սահմանած կարգով ներկայացնելով փոփոխության նպատակը ն պատճառը հիմնավորող, ինչպես նան պետական տուրքի ու փորձաքննության վարձի վճարումները հաստատող փաստաթղթեր, որից հետո ներկայացված փաստաթղթերը ն նյութերը ենթարկվում են փորձաքննության: Հատկանշական է այն հանգամանքը, որ հստակ նախատեսված են նոր գրանցում չպահանջող փոփոխությունների փորձաքննության հետնանքները, մասնավորապես՝ փորձաքննության դրական արդյունքի դեպքում դրանք ընդունվում են ի գիտություն ն կցվում գրանցման փաստաթղթերի փաթեթին՝ եռօրյա ժամկետում գրավոր ծանուցելով հայտատուին, իսկ գրանցման հավաստագրի տվյալների փոփոխությունների դեպքում կատարվում է նան Հայաստանի Հանրապետությունում գրանցված արտադրանքի հավաստագրի վերաձնակերպում՝ գրանցման հավաստագրի համարը թողնելով նույնը ն կոտորակի նշանով ավելացնելով փոփոխության հերթական համարը:
ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ թեն դեղի որոշ փոփոխություններ չեն պահանջում դեղի նոր գրանցում, այդուհանդերձ դրանք ենթադրում են նոր գրանցում չպահանջող փոփոխությունների կատարման ընթացակարգի պահպանում, որի արդյունքում էլ դրանք ընդունվում են ի գիտություն Ա կցվում գրանցման փաստաթղթերի փաթեթին, իսկ գրանցման հավաստագրի տվյալների փոփոխությունների դեպքում կատարվում է նան Հայաստանի Հանրապետությունում գրանցված արտադրանքի հավաստագրի վերաձնակերպում: Այսպիսով, եթե պետք է կատարվի դեղի նոր գրանցում չպահանջող փոփոխություն, ՕՁԺ ապա դա կարող է տեղի ունենալ միայն վերոնշյալ գործընթացից հետո, որը չիրականացնելու արդյունքում փոփոխությունը չի կարող կատարվել, ինչից էլ հետնում է, որ փոփոխության չենթարկված դեղը չի կարող դիտվել Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղ՝ հանգեցնելով դրա ներմուծման մերժմանը, քանի որ նշված դեղը բնութագրող ցուցանիշները չեն կարող համապատասխանել գրանցամատյանում գրանցված ցուցանիշներին (տե'ս, 4899/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը):
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներմուծումը մերժելու հիմք է նան դեղի գրանցումից հետո տեղի ունեցած նոր գրանցում չպահանջող փոփոխությունների առկայությունը, եթե այդ փոփոխությունների արդյունքում սահմանված ընթացակարգին համապատասխան հավաստագրի վերաձնակերպում տեղի չի ունեցել: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե դեղի ներմուծումը մերժվել է այն հիմքով, որ դեղի գրանցումից հետո կատարվել են նոր գրանցում չպահանջող
14
փոփոխություններ, ապա մերժման իրավաչափությունը գնահատելիս դատարանը, ի թիվս այլնի, պետք է թույլատրելի ն վերաբերելի ապացույցների հետազոտման ու գնահատման արդյունքում պարզի նման փոփոխությունների առկայության (բացակայության) փաստը:
Վճռաբեկ դաւյրարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի 21.07.2021 թվականի թիվ 2776-Ա հրամանը:
Դատարանը 24.03.2022 թվականի վճռով հայցը բավարարել է՝ անվավեր ճանաչելով 21.07.2021 (թվականի թիվ 2776-Ա հրամանը: Դատարանը, մասնավորապես, պատճառաբանել է. «(.) հայցվորի կողմից դեղը ներմուծելու հայտը եերկայացնելիս՝ 29.06.2021 թվականիե' ըեդհուպ մինչն Առողջապահության նախարարի կողմից թիվ 2776- Ա հրամանի կայացման օրը' 21.07.2021 թվականը, ՀՀ-ում պահպանված էր արտակարգ դրույթուեը, ն եման պայմաններում (..) պատասխանողն իրավասու չէր մերժելու հայցվորի կողմից ներկայացված հայտում նշված 20 դեղերից 1-ի' (..) եերմուծումե այն հիմքով, որ դրանք գրանցված չեն ՀՀ-ում:
Նման դիրքորոշման համար հիմք է հանդիսանում «Դեղերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը, որի համաձայնե' ներմուծման հավաստագրի տրամադրման համար դեղի գրանցված լինելը պարտադիր չէ արտակարգ իրավիճակների կամ դրանց առաջացման վտաեգի առկայության դեպքում:
(-չ) պատասխանողն իրավասու չէր մերժելու հայցվորի կողմից ներկայացված հայտում եշված 20 դեղերից 8-ի' (.) (ներմուծումն այն հիմքով որ առկա է անհամապատասխանություն' ՀՀ-ում գրանցված դեղի ն եերմուծվող դեղի ներդիր թերթիկում եշված' արտադրողի հասցեի, դեղի բաղադրության, գրանցման հավաստագրի իրավատիրոջ կազմակերպա-իրավական ձնի ն հասցեի միջն»:
Վերաքննիչ դատարանը, 22.05.2023 թվականի որոշմամբ բավարարելով ՀՀ առողջապահության նախարարության վերաքննիչ բողոքը, Դատարանի 24
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 դեկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՎԴ/9575/05/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
