ՎԴ/11023/05/19
Ամփոփում
քննելով Երեանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.04.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «ՎԱՐՈ» ՍՊԸ-ի տեօրեն Վարազդատ Ուլիխանյանի ընդդեմ -Քաղաքապետարանի՝ -Քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Անդրանիկ Մարտիրոսյանի 23.10.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-40/28 որոշումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1 Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ «ՎԱՐՈ» ՍՊԸ-ի տնօրեն Վարազդատ Ո
Ամբողջ Տեքստ
3. ՀՀ».
2 ՆԻ
ՄԱԲ
ՀՅՆ
Պոր ՈԱ-՛
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ Վարչական գործ թիվ ՎԴ/1023/05/19
դատարանի որոշում 2022թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/1023/05/19
Նախագահող դատավոր` Ա. Թովմասյան
Դատավորներ` Ք. Մկոյան
Կ. Ավետիսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
ն վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝ նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2022 թվականի հունիսի 17-ին
գրավոր ընթացակարգով, քննելով Երեանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.04.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «ՎԱՐՈ» ՍՊԸ-ի տեօրեն Վարազդատ Ուլիխանյանի ընդդեմ -Քաղաքապետարանի՝ -Քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Անդրանիկ Մարտիրոսյանի 23.10.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-40/28 որոշումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1 Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ «ՎԱՐՈ» ՍՊԸ-ի տնօրեն Վարազդատ Ուլիխանյանը պահանջել է անվավեր ճանաչել 23.10.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-40/28 որոշումը:
2
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 22.05.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.04.2021 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 22.05.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը (ներկայացուցիչ Զավեն Սմբատյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոեվեեցիայի 6-րդ հոդվածի Լին մասը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասը, չի կիրառել «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման ն մանկական սենդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի 4-րդ ն 1-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած աեձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Ստորադաս դատարանները չեն կիրառել «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման ն մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի 4-րդ ն 1-րդ հոդվածները, որոնք ենթակա էին կիրառման ն էական նշանակություն ունեին վիճելի իրավահարաբերութան կարգավորման համար, ինչպե նան կատարելով համապատասխան դատողություններ եկել են եզրահանգման, որ վարչական ակտի հասցեատերը «Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրով սահմանված կարգավորումների համաձայն չէր կարող ենթարկվել վարչական պատասխանատվության` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի ՖՑ-րդ հոդվածի 175-րդ մասի հիմքով:
Սակայն ստորադաս դատարանները բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ չեն իրականացրել գործի քննությունը, ճիշտ չեն հետազոտել վարչական վարույթի նյութերում առկա բոլոր ապացույցները, որի արդյունքում կայացրել են սխալ դատական ակտ, ուստի Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է ն ենթակա է բեկանման:
Վերաքննիչ դատարանը՝ իր դատական ակտով, չի հիմնավորել, որ վիճելի միջազգային պայմանագրի ն ՀՀ ներպետական իրավական ակտերի նորմերի միջն առկա է հակասություն կամ անհամապատասխանություն, այսինքն դատական գործի շրջանակներում չի հաստատվել այն փաստական հանգամանքը, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված որնէ իրավական դրույթ հակասում է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային որնէ պարտավորությանը:
Վերոգրյալից հետնում է, որ վիճարկվող վարչական ակտն իրավաչափ վարչական ակտ է, ն հայցվորն իրավաչափորեն է ենթարկվել վարչական պատասխանատվության ն այն անվավեր ճանաձելու որնէ իրավական հիմք առկա չէ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.04.2021 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել, կամ բեկանել որոշումը ն գործն ուղարկել նոր քննության:
Յ
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
1 Քաղաքապետարանի աշխատակազմի առնտրի ն սպասարկումների վարչության առաջատար մասնագետներ Արկադի Ոսկանյանի ն Հայկ Սիմոնյանի կողմից 05.09.2019 թվականին կազմվել է թիվ 003309 արձանագրությունը, որով արձանագրվել է, որ համաձայն Երնանի քաղաքապետի 05.09.2019 թվականի թիվ 121 հանձնարարագրի 05.09.2019 թվականին իրականացվել է հսկողություն «ՎԱՐՈ» ՍՊԸ-ում, որի արդյունքում արձանագրվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի Էին մասի ն 155-րդ մասի խախտումներ. «ՎԱՐՈ» ՍՊԸ-ի տնօրեն Վարազդատ Ուլիխանյանի կողմից Գալշոյան 4-1/2 հասցեում գործող առնտրի օբյեկտում (դեղատանը) իրականացվել է առանց պիտանելիության ժամկետի Չիկո ֆիրմայի մանկական կրեմի, օճառի, շամպունի, մասաժի յուղի ն մինչն 6 ամսեկան մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի վաճառք «Վիննի» ֆիրմայի (հատոր 1-ին, գ.թ. 47):
2 .:-Քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Անդրանիկ Մարտիրոսյանի 23.10.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-40/28 որոշմամբ արձանագրվել է նան, որ գործի փաստական հանգամանքների ն դրանում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման արդյունքում հիմնավորվեց, որ «ՎԱՐՈ» ՍՊԸ-ի տնօրեն Վարազդատ Ուլիխանյանի կողմից Գալշոյան փողոցի 4-12 հասցեում գտնվող առնտրի օբյեկտում /դեղատուն/ իրականացվել է մինչն 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող սննդամթերքի՝ «Ցտոտ» շիլայի իրացում: Արդյունքում` որոշվել է «ՎԱՐՈ» ՍՊԸ-ի տնօրեն Վարազդատ Ուլիխանյանին Վարչական իրավախախտումների վերաբերյաալ՝։ Հայաստանի 0Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվախի 15-րդ մասով ենթարկել վարչական պատասխանատվության՝ նշանակելով տույժ՝' 300.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 48-49):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի Էին կետի իմաստով, այն է` ստորադաս դատարանների կողմից չի կիրառվել «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման ն մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ. օրենքի 4-րդ ն 1-րդ հոդվածները, որը խաթարել է արդարադատության բուն էությունը ն որի առկայություը հիմնավորվում է ստոր, ներկայացված պատճառաբանություններով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի Էին պարբերության համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների ն ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնեձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ աեզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիքի 158-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ մինչ, 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի վաճառքը՝ առաջացնում է
4
տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
«Երեխաներին կրծքով կերակրման խրախուման ն մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետնյալ հիմնական հասկացությունները. մանկական կաթնախառնուրդ` արդյունաբերական եղանակով մշակված, կենդանական կամ բուսական ծագում ունեցող կաթ կամ կրծքի կաթի փոխարինիչ, որը նախատեսված է մանուկների կերակրման համար՝ ծննդյան պահից մինչն 6 ամսական տարիքը:
«Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման ն մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի Արդ հոդվածի Էին մասի 3-րդ կետի համաձայն՝ արգելվում է՝ մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող սննդամթերքը վաճառել կամ ներկայացնել որպես պիտանի 6 ամսականից փոքր մանուկների կերակրման համար:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 245-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն են` յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ ն օբյեկտիվորեն պարզելը, գործն օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը (...):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 25Լրդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունն այն կատարելու մեջ ն գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Քաղաքապետարանի աշխատակազմի առնտրի ն սպասարկումների վարչության առաջատար մասնագետներ Արկադի Ոսկանյանի ն Հայկ Սիմոնյանի կողմից 05.09.2019 թվականին կազմվել է թիվ 003309 արձանագրությունը, որով արձանագրվել է, որ համաձայն Երնանի քաղաքապետի 05.09.2019 թվականի թիվ 121 հանձնարարագրի՝ 05.09.2019 թվականին իրականացվել է հսկողություն «ՎԱՐՈ» ՍՊԸ-ում, որի արդյունքում արձանագրվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի ն 155-րդ մասի խախտումներ. «ՎԱՐՈ» ՍՊԸ-ի տնօրեն Վարազդատ Ուլիխանյանի կողմից Գալշոյան 4-12 հասցեում գործող առնտրի օբյեկտում (դեղատանը) իրականացվել է առանց պիտանելիության ժամկետի Չիկո ֆիրմայի մանկական կրեմի, օճառի, շամպունի, մասաժի յուղի ն մինչե 6 ամսեկան մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի վաճառք «Վիննի» ֆիրմայի: Նշվածի հիման վրա Քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Անդրանիկ Մարտիրոսյանի կողմից 23.10.2019 թվականին ընդունվել է «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-40/28 որոշումը, որով արձանագրվել է նան, որ գործի փաստական հանգամանքների ն դրանում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ Ա օբյեկտիվ հետազոտման արդյունքում հիմնավորվեց, որ «ՎԱՐՈ» ՍՊԸ-ի տնօրեն Վարազդատ Ուլիխանյանի կողմից Գալշոյան փողոցի 4-12 հասցեում գտնվող առնտրի օբյեկտում /դեղատուն/ իրականացվել է մինչն 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող սննդամթերքի՝ «Ցոհուտ» շիլայի իրացում: Արդյունքում՝ որոշվել է «ՎԱՐՈ» ՍՊԸ-ի տնօրե 6Վարազդատ Ուլիխանյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասով ենթարկել վարչական պատասխանատվության՝ նշանակելով տույժ 300.000 ՀՀ դրամի չափով:
5
Դատարանը, բավարարելով հայցադիմումը, արձանագրել է, որ 29.05.2014 թվականին կնքված «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով հիմնադրվել է Եվրասիական տնտեսական միությունը, որը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպությու, է ն ունի միջազգային իրավասուբյեկտություն: Նույն պայմանագրով սահմանվել է, որ այն արտադրանքը, որի մասով ուժի մեջ է մտել Միության տեխնիկական կանոնակարգ, Միության տարածքում շրջանառության մեջ է դրվում՝ պայմանով, որ այն անցել է Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված համապատասխանության գնահատման անհրաժեշտ ընթացակարգերը: Ընդ որում, անդամ պետություններն իրենց տարածքում ապահովում են Միութան տեխնիկական կանոնակարգի պահանջներին 0համապատասխանող արտադրանքի շրջանառությունը առանց ներկայացնելու Միության տեխնիկական կանոնակարգում ներառված՝ այդ արտադրանքին ներկայացվող պահանջներից բացի լրացուցիչ պահանջներ ն առանց իրականացնելու համապատասխանության գնահատման լրացուցիչ ընթացակարգեր:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 21012020 թվականի թիվ 33820 գրության համաձայն՝ Մաքսային միության հանձնաժողովի 09.12.2011 թվականի «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» թիվ 880 ն «Սննդրամթերքի մակնշման մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» թիվ 881 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 15.06.2012 թվականի «Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ ն դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» թիվ 34 որոշումներով սահմանված պահանջներին, այդ թվում՝ անվտանգության ցուցանիշներին, համապատասխանելու դեպքում մանկական սննդի համար նախատեսված սննդամթերքի, այդ թվում՝ 4 ամսական ն դրանից բարձր տարիքի երեխաների համար նախատեսված, վաճառքի ն/կամ ներմուծման արգելք սահմանված չէ:
Վերոգրյալից ելնելով Դատարանը եզրահանգել է, որ սույն գործով քննարկելի՝ «ՎԱՐՈ» ՍՊԸ-ի տնօրեն Վարազդատ Ուլիխանյանի կողմից Գալշոյան փողոցի 4-12 հասցեում գտնվող առնտրի օբյեկտում /դեղատուն/ մինչն 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող սննդամթերքի՝ «Ցտհոտ» շիլայի իրացումը չի կարող առաջացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասով նախատեսված վարչական պատասխանատվությունը, որպիսի հանգամանքը հիմք է գործով -վիճարկվող՝ Քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Անդրանիկ Մարտիրոսյանի 23.10.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-40/28 որոշումն անվավեր ճանաչելու համար:
Վերաքննիչ դատարանը, վերահաստատելով Դատարանի դիրքորոշումը, մերժել է «Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը:
Վճռաբեկ դատարանը, ուսումնասիրելով սուն գործում առկա նյութերը, արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է ն բավարարման ենթական հետնյալ պատճառաբանությամբ.
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի Լին հոդվածի Էին մասի համաձայն` նուն օրենքը կարգավորում է նորմատիվ իրավական ակտի հանրային քննարկման, կարգավորման ազդեցութան գնահատման, փորձաքննության, հրապարակման, ուժի մեջ մտնելու, գործողության, փոփոխման, լրացման ն գործողության
6
դադարեցման, ինչպես նան իրավական հակասությունների (իրավական կոլիզիաների) ն օրենսդրական բացերի դեպքում իրավական ակտերի նորմերի կիրառման, մեկնաբանման, պարզաբանման հետ կապված հարաբերությունները ն օրենսդրական տեխնիկայի կանոնները:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-ին հոդվածի Լին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջն կոլիզիաների դեպքում, ըստ հերթականության, կիրառվում են հետնյալ կանոնները, ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ կանոնը կիրառվում է, եթե կիրառելի չէ նախորդ կանոնը՝
1 ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի նորմը.
2) ընդհանուր նորմի ն հատուկ նորմի միջն կոլիզիաների դեպքում գործում է հատուկ նորմը, սակայն եթե նորմատիվ իրավական ակտն ունի ընդհանուր ն հատուկ մասեր, ապա այդ մասերի նորմերի միջն կոլիզիայի դեպքում գործում են ընդհանուր մասի նորմերը.
3) ավելի ուշ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմերը.
4) ֆիզիկական ն իրավաբանական անձանց համար բարենպաստ նորմատիվ իրավական ակտի նորմը, եթե այդ նորմի կիրառմամբ չեն շոշափվում այլ անձանց իրավունքները կամ օրինական շահերը:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 4Լին հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի ն արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:
Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ իրավական ակտերի համապատասխան նորմերը ենթակա են մեկնաբանման ն(կամ) պարզաբանման միայն այն դեպքում, երբ առկա է իրավական հակասություն (իրավական կոլիզիա) ն(կամ) օրենսդրական բաց: Ընդ որում, նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանելիս պարտադիր պետք է հաշվի առնել նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով այդ նորմում պարունակվող բառերի ն արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի կարգավորման համատեքստից:
Իրավական կոլիզիան օբյեկտիվ ն սուբյեկտիվ գործոններով պայմանավորված միննույն կամ համանման հասարակական հարաբերությունները կարգավորող իրավական նորմերի հակասություն կամ անհամապատասխանությունն է (տարբերությունը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նան, որ եթե իրավակիրառ մարմինը հանդիպում է միմյանց հակասող նորմերի, ապա հարց է առաջանում, թե նա ինչ չափանիշներով (կանոններով) պետք է որոշի՝ որ իրավական նորմին նախապատվություն տալ: Իրավական կոլիզիաների լուծումը գտնվում է իրավունքի մեկնաբանման տիրույթում, այսինքն՝ իրավունքի մեկնաբանման տեսության շրջանակում մշակվել են մեկնաբանման որոշակի չափանիշներ, որոնց օգնությամբ իրավակիրառ մարմինը որոշում էր միմյանց հակասող նորմերից որը կիրառել (կոլիզիոն մեկնաբանման կանոններ): Կոլիզիոն մեկնաբանման կանոններն իրավունքի մեկնաբանման տեսության կողմից մշակված տեսական բնույթի չափանիշներ են, որոնք թեն օժտված չեն պոզիտիվ-իրավական նորմատիվությամբ, սակայն դրանք պատմականորեն կիրառվել են որպես կոլիզիաները լուծելու միջոցներ: Նշենք նան, որ կոլիզիոն նորմը կիրառելուց առաջ անհրաժեշտ է փորձել հաշտեցնել երկու պոտենցիալ հակասող նորմերի բովանդակությունը: Դա կատարվում է
7
կիրառելով այն աքսիոման, որ կառավարությունը չէր կարող կամ դժվար թե ցանկանար ստեղծել երկու հակասող նորմ: Երկու նորմերը հաշտեցնելու համար պետք է ընդունվի այն մեկնաբանությունը, որը վերացնում է այդ հակասությունը: Եվ միայն այն դեպքում, երբ այդ մեկնաբանությունը ողջամիտ չէ, կարող են օգտագործվել կոլիզիոն նորմերի կիրառման նախապատվության կանոնները:
Հատկանշական է նան, որ կոլիզիոն խնդրի էությունը հասկանալու ն դրան լուծում տալու համար նախ անհրաժեշտ է հասկանալ արդոք առկա է սույն իրավիճակում իրավական նորմի կոլիզիա, թե՝ ոչ:
Այսպես, իրավական նորմի կոլիզիան կարող է դրսնորվել իրավական նորմերի դրույթների հակասության կամ անհամապատասխանության ձնով:
Իրավական նորմերի հակասության դեպքում «բախվում են» արգելող ն լիազորող նորմերը, որոնք բացառում են մեկը մյուսին ն հանդիսանում են բնեռային:
Իրավական նորմերի անհամապատասխանության դեպքում նորմերը միննույն բնույթի են, սակայն ունեն տարբեր բովանդակություն, կամ առաջացնում են տարբեր հետնանքներ:
Ուստի, իրավական կոլիզիայի առկայության համար անհարաժեշտ է վերոհիշյալ երկու դրսնորումներից առնվազն մեկի առկայությունը:
Սույն պարագայում Քաղաքապետարանը վարչական տույժ է կիրառել «ՎԱՐՈ» ՍՊԸ-ի տնօրեն Վարազդատ Ուլիխանյանի նկատմամբ այն հիմքով, որ վերջինիս կողմից Գալշոյան փողոցի 4-12 հասցեում գտնվող առնտրի օբյեկտում /դեղատուն/ իրացվել է մինչե 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող սննդամթերքի «Թոոտ» շիլա, որն էլ առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասով նախատեսված վարչական պատասխանատվությունը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստորադաս դատարանները գտել են, որ սույն գործում առկա է իրավունքի կոլիզիա ն ներպետական իրավական ակտը` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասը, հակասում է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին այնքանով, որքանով «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով ն նշված պայմանագրի հիման վրա տրված Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության ցուցանիշներին համապատասխանելու դեպքում մանկական սննդի համար նախատեսված սննդամթերքի, այդ թվում՝ 4 ամսական ն դրանից բարձր տարիքի երեխաների համար նախատեսված, վաճառքի ն/կամ ներմուծման արգելք սահմանված չէ:
Տվյալ դեպքում, «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը չի նախատեսում իրավակարգավորումներ՝ մինչն 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի վաճառքի թույլատրելիություն, ինչպես նան չի նախատեսում իրավակարգավորումներ` դրանց ներմուծման կարգի ն թույլատրելի լինելու վերաբերյալ:
Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման արգելք չսահմանելը չի կարող ինքնաբերաբար հանգեցնել եզրակացության, որ «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման ն մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի 1-րդ հոդվածի Էին մասի 3-րդ կետով չէր կարող սահմանվել մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ապրանքը, որպես մինչն 6 ամսական երեխաների համար նախատեսված սննդամթերք վաճառելու արգելք, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասով՝ այդ արարքի համար վարչական պատասխանատվություն: Ուստի, քննարկվող դեպքում բացակայում են կոլիզիայի
8
դրսնորման ձները, մասնավորապես՝ առկա չէ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասի ն «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի որնէ դրույթի հետ հակասություն կամ անհամապատասխանության հարց:
Ամփոփելով վերոգրյալ իրավական ն փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրն առհասարակ չի նախատեսում վիճելի հարցի վերաբերյալ իրավակարգավորումներ, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասը նախատեսում է արգելք- պատասխանատվություն վիճելի ապրանքների դեղատներում ն առնտրի կետերում վաճառքի համար, որպիսի պայմաններում անհիմն է ստորադաս դատարանների փաստարկնները՝ պայմանագրով արգելքի բացակայության ն դրա հետնանքով իրացման իրավունք ձեռք բերելու հարցի վերաբերյալ:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ ն 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1Էին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետնյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների ն. հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետնաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է
արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նան գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի
9
Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին ն փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նան մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղելՐր դատական ապաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար (...):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշում, որ եթե վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման գործերով պատասխանող վարչական մարմնի վերաքննիչ բողոքի հիման վրա օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտի հայցը վերաքննիչ վարչական դատարանի կողմից մերժվում է, ապա վերջինս չպետք է կրի պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի հատուցման պարտականություն (տես, Գագիկ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1590/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 50.11.2018 թվականի որոշումը):
Հաշվի առնելով, որ ոչ առնտրային կազմակերպությունները ն ֆիզիկական անձինք՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող օրենքի ուժով ազատված են պետական տուրք վճարելու պարտականությունից` դատական բողոքարկման բոլոր փուլերում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումը կիրառելի է նան այն դեպքում, երբ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման գործերով պատասխանող վարչական մարմնի վճռաբեկ բողոքի հիման վրա օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտի հայցը ստորադաս դատարանի դատական ակտի բեկանման ն փոփոխման արդյունքում մերժվում է վճռաբեկ դատարանի կողմից: Այլ կերպ ասած՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտը վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքից հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող օրենքի ուժով ազատված հայցվորի վրա չի կարող դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն անկախ այդ վճռաբեկ բողոքի քննության արդյունքում գործի ելքն ի վնաս հայցվորի փոխվելու հանգամանքից:
Հաշվի առնելով, որ «ՎԱՐՈ» ՍՊԸ-ի տնօրեն Վարազդատ Ուլիխանյանը, հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 6-րդ պարբերության ուժով ազատված է սույն գործով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքի վճարման
պարտավորությունից, նրա կողմից ներկայացված հայցը ենթակա է մերժման, իսկ սույն գործով վերաքննիչ ն վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար Քաղաքապետարանի կողմից վճարված օրենքով սահմանված չափով պետական տուրքի փոխհատուցման պարտականությունը չի կարող դրվել «ՎԱՐՈ» ՍՊԸ-ի տնօրեն Վարազդատ Ուլիխանյանի վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի Լին մասով` Վճռաբեկ դատարանը
10
ՈՐՈՇԵՑ
Լ Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.04.2021 թվականի որոշումը ն այն փոփոխել. «ՎԱՐՈ» ՍՊԸ-ի տնօրեն Վարազդատ Ուլիխանյանի հայցն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի՝ Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Անդրանիկ Մարտիրոսյանի 23.10.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-40/28 որոշումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջի մասին, մերժել:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Զեկուցող Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 հունիսի, 2022 թ.
- Գործի #:
- ՎԴ/11023/05/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
