Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-51-Ն8 դեկտեմբերի, 2004 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 8-ին «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-410, այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածում` ա) 1-ին մասի առաջին և երկրորդ նախադասություններում «Կուսակցությունը» բառը փոխարինել «Պետական գրանցման պահին կուսակցությունը» բառերով. բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 1 1 -րդ մաս. «1 1 . Պետական գրանցման պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո, կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս, քան 2000 անդամ, ընդ որում, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում ոչ պակաս, քան 100 անդամ, և տարածքային ստորաբաժանումներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, ներառյալ` Երևան քաղաքում, որի մասին գրավոր տեղեկացնում է պետական լիազորված մարմնին:»: Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածում` 1) 1-ին մասից հանել «Սահմանադրությանը և» բառերը.

2) 2-րդ մասից հանել «Սահմանադրության և (կամ)» բառերը: Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածում` ա) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով` «4) եթե պետական լիազորված մարմինը չի ծանուցվել սույն օրենքի 5-րդ հոդվածի 1 1 -րդ մասի պահանջների կատարման մասին:». բ) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «4. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված դեպքում կուսակցության լուծարումից հետո մնացած գույքը կանոնադրությամբ նախատեսված դեպքում համագումարի որոշմամբ կարող է փոխանցվել Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի կամ Հայաստանի Հանրապետությանը: Կուսակցության դատական կարգով լուծարումից հետո մնացած գույքը փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը:»: Հոդված 4. Օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1 1 -րդ մասով` «1 1 . Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գրանցված կուսակցությունների վրա սույն օրենքի 31-րդ հոդվածի երկրորդ մասի 4-րդ կետը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո, որի ընթացքում այդ կուսակցությունները պարտավոր են իրենց տարածքային ընդգրկումը և անդամների թվաքանակը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին` դրա մասին կամ դրա անհրաժեշտության բացակայության մասին գրավոր տեղեկացնելով պետական լիազորված մարմնին:»: Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2005 թ. հունվարի 15 Երևան ՀՕ-51-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-51-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (05.02.2005-01.04.2017) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2005.01.26/7(379) Հոդ.125 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 08.12.2004 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 15.01.2005 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 05.02.2005 Ուժը կորցրել է 01.04.2017 Հիմնական ակտ 08.12.2004, ՀՕ-51-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 03.07.2002, ՀՕ-410-Ն 03.07.2002, ՀՕ-410-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 դեկտեմբերի, 2004 թ.
Գործի #:
ՀՕ-51-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել