Դանեշ — ԵԴ/0228/01/22
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2018 թվականի փետրվարի 13-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՇ քրեական օրենսգիրք) 178- րդ հոդվածի 3-րդ մասի Լին կետի հատկանիշներով, հարուցվել է թիվ 14160518 քրեական գործը: Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի փետրվարի 2Լի որոշմամբ Սաիդ Աբդոլխալեղի Թալեզադեհշիրազին ճանաչվել է տուժող: Նախաքննության մարմնի` 2018 թվականի հունիսի 19-ի որոշմամբ Բեհզադ Ասադոլլահի Դանեշի նկատմամբ որպես խա
Ամբողջ Տեքստ
Հ 4215 ԵԴ/0228/01/22
/ջ Հ իճ «4 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Հ.Մանուկան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Լ.Հովհաննիսյան
7 նոյեմբերի 2024 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 202 թվականի մարտի 3ի որոշման դեմ տուժող Սաիդ Աբդոլխալեղի Թալեզադեհշիրազիի ներկայացուցիչ Վ.Բադալյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2018 թվականի փետրվարի 13-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 178- րդ հոդվածի 3-րդ մասի Լին կետի հատկանիշներով, հարուցվել է թիվ 14160518 քրեական գործը:
Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի փետրվարի 2Լի որոշմամբ Սաիդ Աբդոլխալեղի Թալեզադեհշիրազին ճանաչվել է տուժող:
Նախաքննության մարմնի` 2018 թվականի հունիսի 19-ի որոշմամբ Բեհզադ Ասադոլլահի Դանեշի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի հունիսի 2Լի որոշմամբ Բեհզադ Դանեշը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննության մարմնի` 2022 թվականի փետրվարի 3ի որոշմամբ մեղադրյալ Բ.Դանեշին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, ն նրան նոր մեղադրանք է առաջադրվել երկու դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
2022 թվականի փետրվարի 22ին քրեական գործը մեղադրական
եզրակացությամբ ուղարկվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):
Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի մարտի 1-ի որոշմամբ ամբաստանյալ Բեհզադ Դանեշի վերաբերյալ թիվ ԵԴ/0288/01/22 քրեական գործը նշանակվել է դատական քննության:
2022 թվականի հունիսի 30-ի դատական նիստի ընթացքում տուժող Սաիդ Թալեզադեհշիրազի ներկայացուցիչ Վ. Բադալյանը միջնորդություն է ներկայացրել ամբաստանյալ Բ.Դանեշի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու,
3
կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու ն նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ:
2. Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի հուլիսի 1Լի որոշմամբ ամբաստանյալ Բ.Դանեշի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխվել է, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը ն հայտարարվել է հետախուզում:
2022 թվականի սեպտեմբերի Լին Բ.Դանեշը վերցվել է արգելանքի:
Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 2ի դատական նիստի ընթացքում, ամբաստանյալ Բ.ԴԴանեի պաշտպան Ս. Ոսկանյանը միջնորդությոն է ներկայացրել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով փոխարինելու մասին:
Յ. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 3-ի որոշմամբ պաշտպան Ս.Ոսկանյանի միջնորդությունը բավարարվել է, ամբաստանյալ Բեհզադ Դանեշի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոփոխվիլ ն նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել
ստորագրությունը չհեռանալու մասին ն գրավը՝ գրավի չափ սահմանելով 3.000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամի չափով:
4. Վերոնշյալ որոշման դեմ տուժողի ներկայացուցիչ Վ.Բադալյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2023 թվականի մարտի 3-ի որոշմամբ թողել է առանց քննության՝ բողոքարկման իրավունք չունեցող անձի կողմից հատուկ վերանայման բողոք ներկայացված լինելու պատճառաբանությամբ:
5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ տուժողի ներկայացուցիչ Վ.Բադալյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 14ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
4
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճոաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
6. Բողոքի հեղինակի կարծիքով, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:
Մասնավորապես, բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, բողոքարկման իրավունք չունեցող անձի կողմից հատուկ վերանայման բողոք բերելու հիմքով, հատուկ վերանայման բողոքը թողնելով առանց քննության, իր հետնություն, պատճառաբանել է 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգիրք) 285-րդ, 287-րդ, 288-րդ հոդվածներով ն այդ նորմերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի Արտակ Հովհաննիսյանի գործով 2019 թվականի ապրիլի 11ի թիվ ԵԴ/0068/06/18 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներով:
Սակայն, ըստ բողոքաբերի, վերոնշյալ նորմերը ն Վճռաբեկ դատարանի՝ հիշյալ որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները սույն դեպքում կիրառելի չեն, քանի որ դրանք վերաբերում են բացառապես մինչդատական վարույթի վերահսկողության շրջանակներում կայացված դատական ակտի դեմ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վերաքննիչ բողոք բերելու իրավասություն ունեցող սուբյեկտների շրջանակին:
Ըստ բողոքաբերի, հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը բերվել էր ոչ թե մինչդատական վարույթի վերահսկողության շրջանակներում խափանման միջոցի հարցի հետ կապված դատարանի որոշման դեմ, այլ դատաքննության փուլում գտնվող գործով Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, այն էլ՝ ՀՇ նոր քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
7. Վերոշարադրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մարտի 3-ի որոշումը ն վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
5
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. `Վերաքննի, դատարանը, առանց քննության թողնելով տուժողի ներկայացուցիչ Վ.Բադալյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը, դատական ակտը պատճառաբանել է հետնյալ կերպ. «/...) Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի փետրվարի 3-ի որոշման դեմ հատուկ վերանայմեաւն բողոք է բերել այն անձր, ով տվյալ գործի շրջանակներում բողոք բերելու իրավունք չունի: Մասնավորապես, մեջբերված դրույթներից հենում է, ոլր ինչպես բողոք բերելու իրավունք սահմանող ընդհանուր կանոններն, այնպես էլ հավակ կանոնները սահմանել են համապատաւսխան դատաւկան ակտի դեմ հավակ վերանայման բողոք ներկայացնելու իրավասությամը օժտված սուբյեկտների ցանկը, րար որի՝ թիվ 14160548 քրեական գործով (վարույթով) վատժող Սաիդ Արդոլխալեղի Թալեզադեհշիրազինը ն/լամ վերջինի ներկայացուցիչ Վարազդավ Բադալյանը տվյալ դեպքում չունեն հավուկ վերանայմեւն բողոք ներկայացնելու իրավունք:
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետնության, որ Առաջին ավփյանի դափարանի՝ ԵԴ/0228/01/22 գործով 2023 թվականի փետրվարի Յի որոշման դեմ թիվ 14160518 քրեական գործով (վարույթով) փուժող Սախդ Առդոլխալեղի (Թալեզադեհշիրազիի ներկայացուցիչ Վարազդատ Բադալյանի կողմից բերված հատուկ վերանայման բողոքը պետք է թողնել առանց քննության՝ բողոքարկման իրավունք չունեցող անձի կողմից հատուկ վերանայման բողոք բերելու հիմքով (...)»:։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՞ր է արդյոք տուժողի ներկայացուցիչ Վ.Բադալյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետնությունը:
Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 16-19:
6
10. ՀՀ Սահմանադրության 61րդ հոդվածի Լին մասի համաձայն՝
«Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազավաւթյունների արդյունավետ դատական պաշվալանության իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դավարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:
ՃՇՇ Սահմանադրության 81րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «Հիմնական իրավունքնեի ն ազատությունների վերարերյալ . Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդուիրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան»:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նան՝ Եվրոպական կոնվենցիա) 13-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, ում` ասյն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի, պերական մարմինների առջն իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սահմանադրությամի կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները ոտնահարկու դեպքում իրավասու ազգային դատարանների միջոցով արդյունավետ վերականգնելու այդ իրավունքները»:
«Քաղաքացիական ն քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Սույն դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պեվություն պարտավորվում է.
ա) ցանկացած այն անձի համար, որի ասյն դաշնագրում ճանաչվող իրավունքներն ու ազատությունները խախտված են, ապահովել իրավական պաշտպանության արդյունավեվ' միջոց, եթե նույնիսկ այդ խախվումը կատարվել է պաշտոնապես գործող անձի կողմից.
ի) ապահովել, որպեսզի իրավական պաշտպանություն պահանջող ցանկացած անձի համար այդպիսի պաշտպաւնության իրավունք սահմանվի դատական,
7
վարչական կամ օրենսդրական իրավասու իշխանությունների կամ. պետության իրավական համակարգով նախատեսված այլ իրավասու մարմնի կողմից, ն զարգացնել դատեւկան պաշտպանություն հնարավորությունները.
գ) ապահովել իրավատւ 6 իշխանությունների կողմից իրավական
պաշտպանություն միջոցների կիրառումը դրանք տրամադրելու դեպքում»:
1. ՀԸ Մահմանադրական դատարանը, անդրադառնալով դատական
պաշտպանության արդյունավետ միջոցների ն դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքների վերաբերյալ հիմնահարցերին, ձնավորել է հետնյալ իրավական դիրքորոշումները՝
- անձի հիմնական իրավունքներն ու ազատությունները՝ որպես բարձրագույն արժեք, դատարանների կողմից ենթակա են անվերապահ պաշտպանության կոնկրետ գործի ինչպես ըստ էության քննության, այնպես էլ հնարավոր հետագա վերաքննության շրջանակներում,
- դատական բողոքարկումը, որպես դատական պաշտպանության եղանակ, պետք է արդյունավետ միջոց ծառայի վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու ազատությունները 6պահպանելով արդարադատության իրականացման սահմանադրական սկզբունքները,
- դատական բողոքարկման ինստիտուտը, առանց բացառության, պետք է միջոց հանդիսանա հավասարության պայմաններում, օբյեկտիվ, բազմակողմանի, արդար ն հրապարակային դատաքննության արդյունքում, ողջամիտ ժամկետներում բացահայտելու ն շտկելու դատական բոլոր այն սխալները, որոնք թույլ են տրվել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերի խախտման արդյունքում, հետնաբար հանգեցրել են դատական գործի սխալ լուծմանը,
- ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Մահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
8
- դատարանի (արդարադատության) մատչելիություն, կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը»:
12 ` Դատարանի մատչելիութիան իրավունքի սահմանափակումների վերաբերյալ` իրավական դիրքորոշումներ է արտահայտել նան Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նան՝ Եվրոպական դատարան): Մասնավորապես՝ Հիրշհորն ընդդեմ Ռումինիայի գործով վճոում Եվրոպական դատարանը նշել է, որ դատարան դիմելու իրավունքը բացարձակ չէ ն կարող է որոշակի սահմանափակումների ենթարկվել. դրանք թույլատրված են այն կանխադրույթի հիման վրա, որ դատարան դիմելու իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից սահմանված կարգավորման առկայություն: Այս առումով պետություններն ունեն հայեցողության որոշակի սահման, թեն Եվրոպական կոնվենցիայի ապահանջնեի պահպանման կապակցությամբ վերջնական որոշումը կայացնում է Եվրոպական դատարանը: Անհրաժեշտ է հիմնավորել, որ կիրառված սահմանափակումները դատարան դիմելու` անձի իրավունքն այն աստիճան չեն սահմանափակում կամ նվազեցնում, որ դրա արդյունքում խաթարվի իրավունքի բուն էություն: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին, եթե այն օրինական նպատակ չհետապնդի, ն առկա չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն գործադրված միջոցի ն հետապնդված նպատակի միջն՞:
Թ. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարական
կարգավիճակը հնարավորություն է ընձեռում տուժողին հանդես գալու որպես վարույթի մասնավոր մասնակից ն իրականացնելու քրեադատավարական օրենքով սահմանված իր իրավունքնեն ու ՛պլարտականությունները: Դատական վերանայման ընդհանուր պայմաններից մեկը՝ բողոք բերելու իրավունք ունեցող անձանց շրջանակն է, որտեղ վարույթի մասնավոր մասնակցին տրված է դատական Տես ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2011 թվականի փետրվարի 8-ի թիվ ՍԴՈ-936, 2016 թվականի մարտի 10-ի թիվ ՍԴՈ-1257 որոշումների՝ համապատասխանաբար 6-րդ ն 7-րդ կետերը: Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` քՈտիօու ւ. Թռուռուո գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, կետ 50:
9
պաշտպանության իրավունքն իրացնելու նպատակով բողոք բերելու հնարավորութուն ն դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ
Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ Վերաքննիչ դատարանը, 2023 թվականի մարտի 3-ի որոշմամբ, Առաջին ատյանի դատարանի՝ 202 թվականի փետրվար 3ի որոշման դեմ տուժողի ներկայացուցիչ Վ.Բադալյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության՝ պատճառաբանելով, որ այն բերել է բողոքարկման իրավունք չունեցող անձը, քանի որ, ինչպես բողոք բերելու իրավունք սահմանող ընդհանուր կանոնները, այնպես էլ հատուկ կանոնները սահմանել են համապատասխան դատական ակտի դեմ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու իրավասությամբ օժտված սուբյեկտների ցանկը, համաձայն որի՝ տուժողը կամ վերջինիս ներկայացուցիչը տվյալ դեպքում չունեն հատուկ վերանայման բողոք ներկայացնելու իրավունք::
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքը գնահատելով սույն որոշման 1013»րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն իր հետնությունը կառուցել է ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ, 287րդ ն 288-րդ հոդվածների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ Արտակ Հովհաննիսյանի ն Արայիկ Նեյսիսյանի գործերով 2019 թվականի ապրիլի 1-ի թիվ ԵԴ/0068/06/18 ն ԵԴ/0032/06/18 որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումների վրա»:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները տվյալ պարագայում կիրառելի չեն, քանի որ վերաբերում են բացառապես մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու Հ Տե'ս սույն որոշման 8-րդ կետը:
5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 16-19:
10
վերաբերյալ որոշման բողոքարկմանը Մասնավորապես, վկայակոչված որոշումներով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը տուժողին (տուժողի իրավահաջորդին) կամ նրա ներկայացուցչին մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու (այն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին) դատարանի որոշումը բողոքարկելու իրավունք չի վերապահել":
Իսկ սոյն պարագայում տուժողի ներկայացուցիչ Վ.Բադալյանը հատուկ վերանայման կարգով բողոքարկել է դատաքննության փուլում գտնվող գործով Առաջին ատյանի դատարանի կողմից ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը գրավով ն չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու մասին որոշումը:
16. Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանը, տուժողի ներկայացուցչի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելիս, ղեկավարվել է 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսոհետ նան ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգիրք) իրավակարգավորումներով,։ համաձայն որոնց՝ տուժողը ն նրա լիազոր ներկայացուցիչն իրավասու են բողոքարկելու առաջին ատյանի դատարանի կողմից կայացված ն դատական վերանայման ենթակա դատական ակտերը:
Մինչդեռ՝ ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի 353-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «Դատական վերանայման բողոք բերելու իրավունք ունեն՝
1) վարույթի մասնավոր մասնաւկիցր. (...)»:
Նույն օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Սույն օրենսգրքում: օգտագործվող ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետեյալ նշանակությունը
(-.)
«Տես Վճռաբեկ դատարանի` Արչրւսկ Հովհաննիսյանի գործով 2019 թվականի ապրիլի 1-ի թիվ ԵԴ/0068/06/8 ն Արայիկ Ներսիսյանի գործով 2019 թվականի ապրիլի 1-ի թիվ ԵԴ/0032/06/18 որոշումները:
11
Թ) վարույթի մասնավոր մասնակից՝ մալադրյալը, նրա օրինական ներկայացուցիչը, պաշտպանը, տուժողը, գույքային պատասխանողը, տուժողի ն գույքային պատասխանողի օրինական 6 ներկայացուցիչը ն լիազոր ներկայացուցիչը»:
17. Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, տուժողի ներկայացուցիչ Վ.Բադալյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելով, ոջ իրավաչափորեն սահմանափակել է տուժողի՝ դատարան դիմելու իրավունքը, որի արդյունքում խախտվել է անձի դատական պաշտպանության իրավունքը:
18. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տուժողի ներկայացուցիչ Վ.Բադալյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետնությունը հիմնավոր չէ:
19. Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 353-րդ հոդվածի խախտում, որը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված սկզբունքի խախտման, ինչը, նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու ն վարույթը նույն դատարան նոր քննության փոխանցելու համար:
Նոր քննության ընթացքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը պետք է հանգի համապատասխան հետնության, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 171-րդ, ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361Լրդ, 363-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
12
ՈՐՈՇԵՑ
Լ Տուժող Սաիդ Աբդոլխալեղի (Ժալեզադեհշիրազիի ներկայացուցիչ Վ.Բադալյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 3-ի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման օրը:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 նոյեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ԵԴ/0228/01/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
