Դերձյան — ԵԴ/11182/02/19
Ամփոփում
քննելով «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.09.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ Մհեր Դերձյանի հայցի ընդդեմ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու, փոխհատուցում վճարելու ն գումար բռնագանձելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Մհեր Դերձյանը պահանջել է Ընկերությանը պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել
Ամբողջ Տեքստ
Ն Ա-- 7 ի
կ ՍԱՎՔ Ց
Աա 102»
ՀԵՏ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/11182/02/19 դատարանի որոշում 2024թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/11182/02/19
Նախագահող դատավոր՝ Դ. Սերոբյան
Դատավորներ՝ Ա. Խառատյան
Գ. (Թորոսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2024 թվականի մարտի 19-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.09.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ Մհեր Դերձյանի հայցի ընդդեմ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու, փոխհատուցում վճարելու ն գումար բռնագանձելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Մհեր Դերձյանը պահանջել է Ընկերությանը պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել վիրավորանքի համար, ինչպես նան բռնագանձել 3.570.000 ՀՀ դրամ, որից 1.000.000 ՀՀ դրամը՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում, 2.000.000 ՀՀ դրամը` որպես զրպարտության համար փոխհատուցում, 500.000 ՀՀ դրամը՝ որպես փաստաբանի վարձատրության գումար, 70.000 ՀՀ. դրամը՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
2
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28.10.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.03.2021 թվականի որոշմամբ Մհեր Դերձյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28.10.2020 թվականի վճիռը բեկանվել է, Ա գործն ուղարկվել է նույն դատարան նոր քննության:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 19.04.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է.
«ԼԼ.«Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերությանը պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել Մհեր Լնոնի Դերձյանից «խաբեություն» ն «ապօրինի գործունեություն» արտահայտությունների համար: Սույն վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ օրվա ընթացքում տեղադրել լրատվական հոդված «Խո.ՁՐՈՒՐ. Ճո» ինտերնետային կայքում հետնյալ վերնագրով՝ «Ընկերությունը ներողություն է խնդրում «Մի կտուրի տակ» ծրագրի ղեկավար Մհեր Դերձյանից», իսկ բովանդակությունը շարադրել հետնյալ կերպ «29.03.2019թ. «Ճո խո.ո» պորտալում լույս է տեսել «Մի կտուրի տակ» բնակարանաշինական ծրագրի ղեկավարը փախե՞լ է Հայաստանից» վերնագրով հրապարակում: Հայտնում ենք, որ հոդվածն իր մեջ պարունակում է վիրավորական արտահայտություններ Մհեր Դերձյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն ենք խնդրում: Միաժամանակ հայտնում ենք, որ Մհեր Դերձյանի հայցն ընդդեմ Ընկերության՝ հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու, հերքում հրապարակելու ն փոխհատուցում վճարելու պահանջների մասին բավարարվել է մասնակի: Ստորն ներկայացվում է դատարանի կայացրած վճռի բովանդակությունն ամբողջությամբ:
Հոդվածը տեղադրել «Պո.ՁՐՈՈԱՐ.Յո» ինտերնետային կայքում առավոտյան ժամը 09:30-12:00 ընկած հատվածում, աշխատանքային օր երկուշաբթիից ուրբաթ օրերից որնիցե մեկը: Հոդվածի բառերի տառերը տեղադրել նույն մեծությամբ, հոդվածը տեղադրել «ՊոՍ.ՅՁՒՈԼԱՐ.Ճո» ինտերնետային կայքում նույն ժամկետով, հոդվածը «Պոոխ.ՁՐՈԱՐ.Յո» ինտերնետային կայքի այցելուներին ցուցադրել նույն եղանակով, հոդվածին այլ լրատվական հոդվածների համեմատ տալ կայքի այցելուներին ցուցադրելու նույն առաջնահերթությունը, ինչ վիրավորական արտահայտություններ պարունակող 29.03.2019թ. լրատվական հոդվածինն է եղել:
12. «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերությանը պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել «տոտտ.ճրո նր. Ճո» կայքում 29.03.2019 թվականին հրապարակված հոդվածում տեղ գտած՝ Մհեր Դերձյանի վերաբերյալ կատարված զրպարտություն համարվող «Հայաստանից փախնել» արտահայտությունը: Նույն կայքում, երկուշաբթիից ուրբաթ օրերից որնիցե մեկ աշխատանքային օր, նույն ժամկետով, նույն եղանակով, ցուցադրման նուն 0առաջնահերթությամբ ինչպիսին «զրպարտություն պարունակող 29.03.2019թ. լրատվական հոդվածինն է եղել տեղադրել «Հերքում» խորագրով հետնյալ հայտարարությունը՝ Ընկերությունը հերքում է 29.03.2019թ. «Հոոխո. ճո» պորտալում ««Մի կտուրի տակ» բնակարանաշինական ծրագրի ղեկավարը փախե՞լ է Հայաստանից» վերնագրով հրապարակման մեջ Մհեր Դերձյանի վերաբերյալ կատարված «Հայաստանից փախնել» արտահայտությունը: Հայտնում ենք որ դա չի համապատասխանում իրականությանը»:
1.3. «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերությունից հօգուտ Մհեր Լնոնի Դերձյանի բռնագանձել 300.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցման գումար:
Յ
1.4. «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերությունից հօգուտ Մհեր Լնոնի Դերձյանի բռնագանձել 500.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցման գումար:
Հայցը մնացած մասով մերժել:(...)»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.07.2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Վերաքննիչ դատարանի 02.09.2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչներ Գարիկ Հախնազարյան ն Քնարիկ Մանուկյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է մինչն 07012023 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհեր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք) 368-րդ հոդվածի 5-րդ մասը, սխալ է մեկեաբանել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշումը:
Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 26.08.2022 թվականին կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կից որպես պետական տուրքի վճարումը հավաստող ապացույց ներկայացել է թիվ 000335 վճարման հանձնարարագիրը: Հանձնարարագրի ուսումնասիրությունից հետնում է, որ ներկայացված վճարահաշվարկային փաստաթղթով պետական տուրքի վճարումը կատարվել է էլեկտրոնային եղանակով՝ «Օնլայն Բանկինգ» համակարգով, իսկ վճարումները հավաստող ապացույցները Վերաքննիչ դատարան են ներկայացվել թղթային `տարբերակներով: (Մասնավորապես նշված վճարման հանձնարարագրում առկա է փաստաթղթի համարը՝ թիվ 000335, վճարման օրը, ամիսը, տարին՝ 17.08.2022 թվական, վճարման գումարի չափը՝ 44.000 ՀՀ դրամ, վճարման նպատակը՝ «վերաքննիչ բողոք ներկայացնելու համար», վճարող ընկերության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)՝ «08211581», շահառուի (ստացող) անվանումը՝ «ՀՀ պետական բյուջե», շահառուի հաշվեհամարը՝ «900005016010»:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ներկայացված թիվ 000335 բյուջետային փոխանցումը պարունակում է վճարող ընկերության հարկ վճարողի հաշվառման համարը: Բացի այդ, «Պոող.ՒՇՋՏե՞.Յո» կայքը ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի պաշտոնական կայքէջն է, որի միջոցով հնարավոր էր ներկայացված թիվ 000335 բյուջետային փոխանցումը հավաստող փաստաթղթի մեջ նշված 08211581 ՀՎՀՀ-ով պարզել վճարող ընկերության՝ բողոքաբերի անվանումը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ պետական տուրքի վճարումն իրականացվել է էլեկտրոնային եղանակով, որի պարագայում գործարքն իրականացնող անձի ն վճարող իրավաբանական անձի իրավասու անձի ստորագրությունները չեն պահանջվում: Վճարման հանձնարարականում ստացող ֆինանսական կազմակերպության իրավասու անձի ստորագրության առկայության վավերապայմանը պարտադիր է միայն այն դեպքում, երբ վճարման հանձնարարականը ֆինանսական կազմակերպությանը ներկայացվում է թղթային եղանակով: Էլեկտրոնային եղանակով վճարում կատարելիս
4
գործարքն իրականացնող անձի ստորագրության վավերապայմանի պահանջը համարվում է կատարված, եթե հաճախորդը տալիս է իր համաձայնությունը գործարքն իրականացնելու համար գործարքի սպասարկումնՆ՝ Օ ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ համապատասխան հրահանգ տալու միջոցով: Սույն գործով պետական տուրքի վճարումը հավաստող վճարման հանձնարարականը ներկայացվել է էլեկտրոնային եղանակով, որպիսի պայմաններում գործարքն իրականացնող անձի ն վճարող իրավաբանական անձի իրավասու անձի ստորագրությունը, որպես վճարահաշվարկային փաստաթղթի (վճարման հանձնարարագրի) վավերապայման, չի պահանջվում:
Կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքին կից ներկայացնելով 17.08.2022 թվականի թիվ 000335 վճարման հանձնարարագիրը պահպանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, այն է՝ վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է պետական տուրքը վճարելու փաստը հաստատող ապացույցը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 02.09.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
Դ Ընկերության ներկայացուցիչը Դատարանի 19.04.2022 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ միջնորդելով պետական տուրքի վճարման գծով տրամադրել արտոնություն (հատոր 4-րդ, գ.թ. 3-14).
2) Վերաքննիչ դատարանը 28.07.2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձրել է, ի թիվս այլնի, նան այն պատճառաբանությամբ, որ «(...)վերաքննիչ բողոքին կից չի ներկայացրել որնէ ապացույց, որով կհիմնավորվեր պետական տուրքը ամբողջությամբ կամ մասնակի վճարելու անկարողության հանգամանքը, որպիսի պայմաններում ներկայացված միջնորդությունը չի կարող բավարարվել' հետնաբար ենթակա է մերժման (...)» (հատոր 4-րդ, գ.թ. 18-20).
3) Ընկերությունը կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ բողոքին կից որպես պետական տուրքը վճարելու մասին ապացույց ներկայացնելով «Բյուջետային փոխանցում 000335» վերտառությամբ փաստաթուղթը (հատոր 4-րդ, գ.թ. 33-56).
4) Վերաքննիչ դատարանը 02.09.2022 թվականի որոշմամբ մերժել է Ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը՝ պատճառաբանելով, որ «(...)/Անդրադառեալով բողոքաբերի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կից ներկայացված 44,000.00 ՀՀ դրամ պետական տուրքի գումարի վճարման վերաբերյալ «Բյուջերային փոխանցում» 000335 փաստաթղթի պատճենին, Վերաքենիչ դատարանն արձանագրում է, որ նշված փաստաթուղթը չի կարող համարվել սույն գործով վերաքննիչ բողոք բերելու համար պետական տուրքի վճարման փաստը հավաստող պատշաճ ապացույց, այն պատճառաբանությամբ, որ այն բնօրինակ ն ամբողջական չէ (պատճենահանվել է «փաստաթղթի» մի մասը) եշված վճարման հանձեարարականում բացակայում է վճարող բեկերության' բողոքաբերի անվանումը, վճարող ընկերության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), վճարող ըեկերության բանկի անվանումը, շահառուի (ստացող) անվանումը, ստացողի բանկի անվանումը, գործարքն իրականացնող անձի ն վճարող իրավաբանական անձի իրավասու անձի ստորագրությունը» (հատոր 4-րդ, գ.թ. 59-63):
5
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է ՝Վերաքննիչ դատարանի կողմից թուլ է . տրվել իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի ն 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ էլեկտրոնային եղանակով՝ հեռահար սպասարկման համակարգերի' բաեկ- հաճախորդ համակարգի, իեւրերնետ բանկիեգի կամ մոբայլ բանկինգի միջոցով պերական տուրքը վճարված լինելու փաստը հաստատելու նպատակով էլեկտրոնային միջավայրից արտատպված ն թղթային ձնով դատարան ներկայացված ապացույցները որպես այդպիսի փաստաթղթի բեօրինակ դիտարկելու հարցիե՝ վերահաստատելով եախկիեում հայտնած դիրքորոշումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու (...) մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե բողոք բերող անձի կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն, որը մերժվել է:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ ն 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո՝ վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, (...) սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, (...):
Վերը նշված հոդվածների բովանդակությունից հետնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նան վերաքննիչ բողոքի ձնին Ա բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետնանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձնին ն բովանդակությանը ներկայացվող պահանջները կամ դատարանը մերժել է բողոք բերող անձի միջնորդությունը՝
6
պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ: Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնելու վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները ն վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական դատավարության մասնակիցների, այդ թվում` ստորադաս դատարանների դատական ակտերի դեմ բողոք ներկայացնող անձանց համար օրենսդիրն առաջադրել է պահանջներ, որոնց պահպանման դեպքում միայն կարող է իրականացվել վերջիններիս իրավունքների պաշտպանությունը: Նման պահանջներից մեկն էլ վերաքննիչ բողոքին սահմանված կարգով ն չափով պետական տուրքը վճարելու փաստը հավաստող ապացույցը կցելու պահանջն է: Նշված պահանջն ուղղված է պետական տուրք վճարողների՝ պետական տուրքի վճարումով ծառայություններ կամ գործողություններ իրականացնող մարմիններին կամ պաշտոնատար անձանց պետական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերը ներկայացնելու, ինչպես նան համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց վրա օրենքով դրված պետական տուրքը ճիշտ հաշվարկված ն ժամանակին վճարված լինելու փաստն ստուգելու պարտականության պատշաճ կատարումն ապահովելուն: Հետնաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետական տուրքը վճարելու փաստը հաստատող ապացույցը պետք է լինի այնպիսին, որ միանշանակորեն հնարավոր լինի եզրահանգում կատարել համապատասխան պարտականությունը կատարված լինելու վերաբերյալ:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 80-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված դրույթների էությունն անխախտելի է:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ն անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձնավորված կայուն
7
նախադեպային իրավունքի համաձայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1ին կետը երաշխավորում է բոլոր անձանց քաղաքացիական իրավունքներին ն պարտականություններին վերաբերող յուրաքանչյուր պահանջ դատարանին ներկայացնելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է «դատարանի իրավունքը», որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից Ա որի սահմանափակումը դատարանների կողմից ընթացակարգային օրենքների զուտ խիստ մեկնաբանման հետնանքով կառաջացնի իրավունքի խախտում, ու անձի այդ իրավունքը կկրի վերացական բնույթ, հետնաբար քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում, ինչի արդյունքում առհասարակ արժեզրկվում են այդ վարույթի արդար, հրապարակային ն արագ քննության բնորոշումները: Ընդ որում, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի նպատակը ոչ թե տեսական կամ վերացական, այլ գործնական ն արդյունավետ իրավունքների երաշխավորումն է: Դա, մասնավորապես, վերաբերում է դատարան դիմելու իրավունքին՝ նկատի ունենալով այն զգալի դերը, որ արդար դատաքննության իրավունքն Օ :իրականացվւմ է ժողովրդավարական հասարակությունում (տես Կրեուզն ընդդեմ Լեհաստանի թիվ 28249/95 գանգատով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52, 53-56, Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 4451/70 գանգատով Եվրոպական դատարանի 21.02.1975 թվականի վճիոը, կեւր 34):
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ թ (95) 5 հանձնարարականի 1-ին հոդվածի (ո) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան: Այն է՝ այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետնաբար, դատարանների կողմից չեն կարող ստեղծվել այնպիսի ձնական խոչընդոտներ, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց՝ դատական ակտի՝ օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը:
Ըստ Եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքը չի ներառում վերաքննության իրավունքը: Միննույն ժամանակ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հետնողականորեն արտահայտվում է այն սկզբունքային իրավական դիրքորոշումը, որի համաձայն՝ Եվրոպական կոնվենցիան պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե ստեղծվել են, ապա պետք է ապահովվի, որ շահագրգիռ անձինք այդ դատարաններում նս օգտվեն 6-րդ հոդվածի երաշխիքներից (.) (րես Ստարոշչկն ըեդդեմ Լեհաստանի, թիվ 59519/00 գանգատով Եվրոպական դատարանի 22.03.2007 թվականի վճիռը, կետ 125):
ՀՀ վճռաբեկ դատարանը, իր հերթին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ դատական ակտերի բողոքարկման իրավունքը անձի՝ Սահմանադրության ն Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված դատական
պաշտպանության իրավունքի կարնոր բաղադրիչներից մեկն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի
8
միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը ն ուղղումը՝ դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս Սուսաննա Արարատի Միրզոյանն ըեդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14. քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ այդ իրավունքը բացարձակ չէ ե կարող է ենթարկվել սահմանափակումների Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, Ա այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը (տե՛ս Աշինգդեյեն ընդդեմ Միացյալ (Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ (Թագավորության թիվ 18139/91 գանգատով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59): Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե կիրառված միջոցների ն հետապնդվող նպատակի միջն չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն գործնական ն արդյունավետ իրավունքների երաշխավորման ապահովմամբ (տե՛ս Ալ-Ադսանին ըեդդեմ Միացյալ Թագավորության թիվ 35763/97 գանգատով Եվրոպական դատարանի 21.11.2001 թվականի վճիռը, կետ 53, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի թիվ 34791//97 գանգատով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 35-36, Ռապոն ըեդդեմ Ֆրանսիայի թիվ 4210/00 գանգատով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90, «Պայքար ն հաղթանակ» ՍՊԸ-ե ըեդդեմ Հայաստանի թիվ 21638/03 գանգատով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, կետ 44):
Միաժամանակ, Եվրոպական դատարանը նշել է, որ թեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է դատարան դիմելու արդյունավետ իրավունք, այնուամենայնիվ, պետության հայեցողությանն է թողնված նշված նպատակի համար անհրաժեշտ միջոցների ընտրության հարցը (տե'ս էյրին ընդդեմ Իռլանդիայի թիվ 6289/73 գանգատով Եվրոպական դատարանի 09.10.1979 թվականի վճիռը, կետ 26):
Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, նե դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձնականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին Ա խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս Դումիւրրու Գեորգն ընդդեմ Ռումինիայի թիվ 33883/06 գանգատով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
Սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192,
9
16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՌՂՎ257 ն այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար ն արդյունավետ դատաքննության իրավունքնեի երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ՝
- դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձնական պահանջներով,
-իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ Ա չհանգեցնի իրավունքի էության խախտման:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով կիրառման ենթակա իրավական նորմերը ն սույն գործի փաստերը դիտարկել վերը շարադրված ելակետային դրույթների ու դիրքորոշումների լույսի ներքո:
«Վճարահաշվարկային համակարգերի ն վճարահաշվարկային
կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում վճարահաշվարկային համակարգերի Ա վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը, լիցենզավորումը, այդ գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման կարգն ու պայմանները, սահմանում է վճարահաշվարկային կազմակերպությունների ն վճարահաշվարկային համակարգերի կողմից օրենքների ն իրավական այ ակտերի լ։խնախտումները, վճարահաշվարկային համակարգերի ն կազմակերպությունների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները, ինչպես նան հաշվարկների վերջնականության կանոնները (...)
«Վճարահաշվարկային համակարգերի ն վճարահաշվարկային
կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի «ա», «գ», «ե», «ժգ» ու «ժդ» կետերի համաձայն` նուն օրենքի իմաստով ն նույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի իմաստով՝
ա) վճարահաշվարկային համակարգը վճարային գործիքների, քլիրինգի իրականացման, միջոցների փոխանցման ն վերջնահաշվարկի կատարման ընդհանուր կանոնների, ընթացակարգերի ն վերջիններս ապահովող տեխնիկածրագրային միջոցների ամբողջությունն է (ընդհանրությունը), որի միջոցով ապահովվում է վճարման կատարումը շահառուին:
Վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոնները հանդիսանում են վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոնակարգի բաղկացուցիչ մասը, որը հաստատում է վճարահաշվարկային համակարգի օպերատորի կառավարման իրավասու մարմինը.
10
գ) վճարահաշվարկային փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության օրենքներով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով ն դրանց համապատասխան՝ բանկային կանոններով սահմանված կարգով կազմված ն հավաստված (վավերացված) լցանկացած թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթն է, որը պարունակում է կարգադրություն 6վճարահաշվարկային համակարգի մասնակցին՝ դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու կամ փոխանցելու վերաբերյալ.
ե) վճարային գործիքը թղթային, էլեկտրոնային, ձայնային (կամ այլ եղանակով ներկայացված) հաղորդագրություն է, փաստաթուղթ կամ համաձայնություն, որը, անկախ օգտագործման, կիրառման կամ իրականացման ձնից ու եղանակից, հնարավորություն է ընձեռում դրա տիրապետողին ն (կամ) օգտագործողին կատարելու վճարումներ.
ժգ) միջոցների փոխանցումը վճարման կատարման հետ կապված կանխիկ դրամական միջոցների կամ անկանխիկ դրամական միջոցների նկատմամբ սեփականության իրավունքների շարժն է (փոխանցումը) վճարահաշվարկային համակարգի մի մասնակցից մյուսին.
ժդ) վճարումը դրամական պարտավորության կատարումն է միջոցների փոխանցման կամ դրամական պարտավորություն կամ դրամական միջոցներ վճարելու վերաբերյալ կարգադրություն պարունակող վճարահաշվարկային փաստաթղթի տրամադրման միջոցով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 931-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վճարման հանձնարարականներով հաշվարկներ կատարելիս բանկը պարտավորվում է վճարողի հանձնարարությամբ նրա հաշվում եղած միջոցներից որոշակի գումարը (..) փոխանցել նույն կամ այլ բանկում վճարողի նշած անձի հաշվին (..):
Նուն հոդվածի 3-րդ կետի համաձայն վճարման հանձնարարականներով հաշվարկների իրականացումը կարգավորվում է օրենքով, ինչպես նան դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով ն բանկային գործունեության մեջ կիրառվող գործարար շրջանառության սովորույթներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 932-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վճարման հանձնարարականի ն դրա հետ ներկայացվող հաշվարկային փաստաթղթերի բովանդակությունը ն դրանց ձենը պետք է համապատասխանեն օրենքով սահմանված ն դրան համապատասխան բանկային կանոններով նախատեսված պահանջներին:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճարման հանձնարարականը սույն հոդվածի 1-ին կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում բանկը կարող է ճշգրտել դրա բովանդակությունը: Վճարողին նման հարցումը պետք է արվի հանձնարարականն ստանալուց հետո անհապաղ: Օրենքով կամ դրան համապատասխան բանկային կանոններով նախատեսված ժամկետում, իսկ նման ժամկետի բացակայության դեպքում՝ ողջամիտ ժամկետում, պատասխան չստանալու դեպքում, բանկը կարող է չկատարել հանձնարարականը ն այն վերադարձնել վճարողին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով կամ բանկի ու վճարողի միջն կնքված պայմանագրով:
«Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների իրավական ռեժիմը ն վճարման հանձնարարականով միջոցների փոխանցման գործարքի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նան նրանց պատասխանատվությունը՝ պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
«Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վճարման հանձնարարականը (բանավոր, գրավոր կամ
11
էլեկտրոնային եղանակով) բանկին տրված հանձնարարությունն է՝ վճարել կամ հանձնարարել այլ բանկի՝ վճարել շահառուին հաստատագրված կամ հաշվարկվող գումար (..):
«Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Կենտրոնական բանկը, վճարահաշվարկային համակարգի գործունեության սահունությունն ապահովելու նպատակով, կարող է սահմանել վճարման հանձնարարականներ, դրանք չեղյա:'։ համարելու հանձնարարականների ն տեղեկացումների վավերապայմանները:
««Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները ն դրանց լրացման կանոնները» հաստատելու ն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 20.05.2004 թվականի թիվ 131--Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նան Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 04.11.2014 թվականի թիվ 300-Ն, 13.01.2015 թվականի թիվ 2-Ն, 01.02.2000 թվականի թիվ 18 ն 25.04.2000 թվականի թիվ 97 որոշումներում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշման հավելված հանդիսացող «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագուն վավերապայմանները ն դրանց լրացման կանոնների» (այսուհետ՝ Հավելված) 1-ին կետի համաձայն` նույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպություններին ներկայացված դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելոււ փոխանցելու կամ վճարելու վերաբերյալ կարգադրություն պարունակող ն (կամ) վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցումը ն (կամ) գործարքների կատարումը հաստատող, մատուցված ծառայությունների ն (կամ) կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի (այսուհետ՝ վճարահաշվարկային փաստաթղթեր) վավերապայմանները ն դրանց լրացման կանոնները:
Հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող վճարահաշվարկային փաստաթղթերի վավերապայմանները ն դրանց լրացման կանոնները սահմանվում են նույն կարգով ն Հայաստանի Հանրապետության այլ նորմատիվ իրավական ակտերով:
Հավելվածի 4-րդ կետի համաձայն վճարահաշվարկային փաստաթղթերի նկատմամբ նույն կարգով սահմանված պահանջները տարածվում ն կիրառվում են ֆինանսական կազմակերպության կողմից վճարումների, փոխանցումների, կանխիկի մուտքագրման ն կանխիկի ելքագրման գործառնությունների իրականացման ժամանակ ձնավորվող վճարահաշվարկային փաստաթղթերի նկատմամբ:
Հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ նուն կարգը սահմանում է հետնյալ վճարահաշվարկային փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները ն դրանց լրացման կանոնները՝
1) վճարահաշվարկային փաստաթղթեր, որոնք պարունակում են կարգադրություն դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, վճարելու, փոխանցելու, վճարումը (փոխանցումը) չեղյալ համարելու վերաբերյալ ն (կամ) հաստատում (հավաստում) են ծառայությունների մատուցումը ն (կամ) գործարքների կատարումը՝
ա. Վճարման հանձնարարական, (...):
12
Հավելվածի 8-րդ կետի համաձայեն՝ նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերը կարող են կիրառվել (ներկայացվել) թղթային ն (կամ) էլեկտրոնային եղանակով, այդ թվում նան՝ հեռահար սպասարկման համակարգերի միջոցով (բանկ-հաճախորդ համակարգի, ինտերնետ բանկինգի, մոբայլ բանկինգի, էլեկտրոնային փողով հաշվարկների իրականացման համակարգի ն այլնի միջոցով), ինչպես նան գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ: (..):
Հավելվածի 9-րդ կետի համաձայն՝ ֆինանսական կազմակերպությունը նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերը գործարքն իրականացնող անձին տրամադրում է հետնյալ միջոցներից առնվազն մեկի միջոցով (..).
7) էլեկտրոնային եղանակով հաճախորդի կողմից նախապես նշված էլեկտրոնային փոստի (6-ոոձ) հասցեին կամ հեռախոսահամարին ուղարկելու միջոցով,
2) էլեկտրոնային եղանակով պահպանելով միայն տվյալ հաճախորդի համար հասանելի տեխնիկածրագրային միջավայրում, որը թույլ է տալիս վճարահաշվարկային փաստաթուղթը տպել ն դուրս բերել արտաքին կրիչի վրա կամ ուղարկել էլեկտրոնային փոստի (6-ոճվ) հասցեին,
3) հաճախորդին թղթային եղանակով տրամադրելու միջոցով:
Հավելվածի՝ «Վճարահաշվարկային փաստաթղթերում վավերապայմանների լրացման ընդհանուր կանոններ» վերտառությամբ 4-րդ գլխում ներառված 12-րդ կետի համաձայն՝ ՀՎՀՀ-ն պարտադիր պետք է լրացվի հաշվառված հարկատու հանդիսացող անձի պարտավորությունների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության բյուջե ուղղված վճարումների ժամանակ, (..):
Հավելվածի՝ նույն գլխում ներառված 14-րդ կետի համաձայն՝ նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերում վավերապայմանների լրացման համար գործում են հետնյալ կանոնները. Վճարահաշվարկային փաստաթղթերի վավերապայմաններում կիրառվող.
1) «համարը» վավերապայմանում լրացվում է տվյալ փաստաթղթի չկրկեվող (ունիկալ) համարը, ընդ որում համարի ունիկալության պահանջը կարող է չպահպանվել, եթե հաճախորդը նույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերը ներկայացնում է թղթային եղանակով,
2) «ամսաթիվ» վավերապայմանը լրացվում է որպես «օր, ամիս, տարի»,
3) «արժույթը (բառերով կամ կոդով)» դաշտում լրացվում է գործարքի գումարի արժույթը բառերով, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը հայերեն է, կամ նշվում է տվյալ արժույթի համար սահմանված կոդը՝ ըստ ԻՍՈ (ՏՕ) 4217 ստանդարտի, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը հայերեն չէ,
4) «գործարքի նպատակ» դաշտում նշվում է տնտեսական գործառնության բովանդակությունը: Այդ նպատակով, օրինակ, կարող է նշվել.
ա. բյուջե. ուղղած վճար, եթե վճարումն ուղղած է բյուջետային պարտավորությունների կատարմանը, կամ
բ. սոցիալական բնույթ ունեցող վճար, եթե վճարվում է սոցիալական ապահովության պետական ծրագրերով նախատեսված կենսաթոշակ, նպաստ, հատուցում, կամ
գ. ապրանքի կամ ծառայության դիմաց վճար, կամ
դ. ֆինանսական կազմակերպության նկատմամբ մարվող պարտավորություն, կամ
ե. վարկի մարում, կամ
զ. կանխիկի մուտքագրում, կամ
է. կանխիկի ելքագրում, կամ
ը. փոխանցում ն այլն:
13
5) «ստորագրություն» վավերապայմանը նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթում լրացվում է.
ա. թղթային եղանակով փաստաթղթերի ներկայացման դեպքում պարտադիր դրվում է հաճախորդի ստորագրությունը, ընդ որում` իրավաբանական անձանց դեպքում դրվում է իրավաբանական անձի իրավասու անձի (անձանց) ստորագրությունը (ները), իսկ ֆիզիկական անձանց դեպքում կարող է դրվել նան լիազոր անձի ստորագրությունը,
բ. էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ներկայացման դեպքում որպես ստորագրություն կիրառվում է ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված՝ գործարքն իրականացնող անձին նույնականացնող ծածկագիր ն (կամ) այլ միջոց: Ընդ որում գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ, առանց վճարային քարտի ն էլեկտրոնային փողի օգտագործման, կանխիկ դրամական միջոցների տրամադրմամբ կանխիկի մուտքագրում, վճարում ն փոխանցում իրականացնելու դեպքում «ստորագրություն» վավերապայմանի պահանջը համարվում է կատարված, եթե հաճախորդը տալիս է իր համաձայնությունը գործարքն իրականացնելու համար՝ գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ համապատասխան հրահանգ տալու միջոցով,
(2,
8) «Անո
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 մարտի, 2024 թ.
- Գործի #:
- ԵԴ/11182/02/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
