Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Խաչատրյան — ՎԴ/5599/05/20
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Խաչատրյան — ՎԴ/5599/05/20

Վճռաբեկ դատարանՎԴ/5599/05/2025 հունիսի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ հայցի Սոֆիա Խաչատրյանի և Սիրվարդ Խաչատրյանի (այսուհետ՝ Համահայցվորներ) ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձ Աղավնի Տոլմաջյանի` Ծառայության 13.08.2020 թվականի (Հարկադիր վտարելու մասինե որոշումը վերացնելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.10.2020 թվականի (Վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու մասինե որոշման դեմ Աղավնի Տոլմաջյանի վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են վերացնել Ծառայության 13.08.2020 թվականի (Հարկադիր վտարելու մասինե որ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/5599/05/20

Նախագահող դատավոր` Կ. Ավետիսյան

Վարչական գործ թիվ ՎԴ/5599/05/20

2021թ.

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

նախագահող

զեկուցող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

2021 թվականի հունիսի 25-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Սոֆիա Խաչատրյանի և Սիրվարդ Խաչատրյանի (այսուհետ՝ Համահայցվորներ) ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձ Աղավնի Տոլմաջյանի` Ծառայության 13.08.2020 թվականի (Հարկադիր վտարելու մասինե որոշումը վերացնելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.10.2020 թվականի (Վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու մասինե որոշման դեմ Աղավնի Տոլմաջյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են վերացնել Ծառայության 13.08.2020 թվականի (Հարկադիր վտարելու մասինե որոշումը:

2

Վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Ղազարյան) (այսուհետ՝ Դատարան) 27.08.2020 թվականի որոշմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ Համահայցվորների միջնորդությունը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 29.10.2020 թվականի որոշմամբ Աղավնի Տոլմաջյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի։ Դատարանի (Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասինե 27.08.2020 թվականի որոշումը` Սոֆիա Խաչատրյանի և կատարողական

վարույթով

պարտապաններ

Սևակ

Խաչատրյանին,

Սուրեն

Խաչատրյանին և Սեյրան Խաչատրյանին վերաբերող մասով, վերացվել է, իսկ Սիրվարդ Խաչատրյանի մասով վերաքննիչ բողոքը մերժվել է՝ (Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասինե Դատարանի 27.08.2020 թվականի որոշումը այդ մասով թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աղավնի Տոլմաջյանը: Վճռաբեկ

բողոքի

պատասխան

են

ներկայացրել Համահայցվորները

և

Ծառայությունը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչի արդյունքում կայացրել է սխալ որոշում։ Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը գտել է, որ բնակարանը, որտեղից պետք է վտարվի Սիրվարդ Խաչատրյանը, վերջինիս համար վիճահարույց բնակարան է: Վերաքննիչ դատարանը, ըստ էության, կասկածի տակ է դրել թիվ ԿԴ1/2362/02/18 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով բնակարանի նկատմամբ Սիրվարդ Խաչատրյանի բոլոր հավակնությունները քննվել ու պարզվել են։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանի կողմից առանց հիմնավորումների, ապօրինի կերպով դատավարության կողմին շնորհվել են իրավունքներ, որոնք կասկածի տակ են դնում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի օրինականությունը։

Վերաքննիչ դատարանն իր (հիմնավորումներիե համար ղեկավարվել է միայն ենթադրություններով, որոնք ոչ մի փաստական հանգամանքով պայմանավորված չեն։ Այդ ենթադրությունները, ողջամտորեն, հակասում են թիվ ԿԴ1/2362/02/18 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջին ու պարտադիր կատարման անհրաժեշտությանը։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.10.2020 թվականի (Վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու մասինե որոշումը:

2.1

Վճռաբեկ

բողոքի

վերաբերյալ

Համահայցվորների

պատասխանի

հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ Ծառայության աշխատակիցները ցուցաբերելով շտապողականություն խախտել են (Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասինե ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը, 35-րդ հոդվածի

3

1-ին մասը, (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, վարույթի ընթացքում չեն կատարել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկում, չեն բացահայտել գործի բոլոր, այդ թվում՝ տան սեփականատիրոջ օգտին առկա հանգամանքները և 13.08.2020 թվականին կայացրել են ակնհայտ ոչ իրավաչափ որոշում և առանց Սոֆիա Խաչատրյանի համաձայնության որոշել են վերջինիս ընտանիքի մյուս անդամներին, այդ թվում անչափահաս երեխաներին վտարել այդ տնից և վտարման օր են նշանակել 02.09.2020 թվականը։

2.2 Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Ծառայության պատասխանի հիմնավորումները ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 24.07.2020 թվականին տրված կատարողական թերթի պահանջները կատարելու համար Ծառայությունը, որպես վարչական մարմին, պարտավոր էր հարուցել և կատարել համապատասխան կատարողական գործողություններ։ Դատարանի 27.08.2020 թվականի (Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասինե

որոշմամբ

կատարողական

վարույթներով

կայացված

որոշումների

գործողությունները կասեցվել են:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումը բացառող հանգամանքների առկայության պայմաններում վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենա նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

- Վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը չբավարարելը ո՞ր դեպքերում հայցվորին կպատճառի զգալի վնաս կամ կհանգեցնի նրա իրավունքների պաշտպանության անհնարինությանը:

4

- Օրենսդիրը, իրավունքների պաշտպանության անհնարինություն սահմանելով, նկատի է ունեցել միայն ա՞յդ գործով դատական պաշպանության, թե՞ հայցվորին տրված իրավական պաշպանության բոլոր միջոցների անհնարինությունը:

- Ո՞րն է (հիմնավոր կասկածե եզրույթի բովանդակությունը, և ինչպիսի՞ ապացուցողական չափանիշի դեպքում դատարանը կարող է հաստատված համարել հիմնավոր կասկածի առկայությունը:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

(Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի

կողմից

ողջամիտ

ժամկետում

արդարացի

և

հրապարակային

դատաքննության իրավունք:

Դատական

պաշտպանության

իրավունքի

իրականացումը

հիմնված

է

տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի վրա, որն անձի՝ օրենքով տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական ու դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները, անձն ինքն է որոշում իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար դիմել, թե չդիմել դատարան, իրականացնել, թե չիրականացնել իր դատական պաշտպանության իրավունքը, ինքնուրույն որոշել հարուցված հայցով իր պահանջների առարկան՝ ծավալը, հիմքը և այլն:

Միաժամանակ անձն իր դատական պաշտպանության հիմնարար իրավունքն իրացնելիս, ինչպես նաև դատարաններն արդարադատություն իրականացնելիս, պետք է առաջնորդվեն տվյալ դատական պաշտպանության ձևի համար օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ՝ այն դեպքերի, երբ վիճարկվում է կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտ։

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ նույն

5

հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4.1-ին և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կանոնի համաձայն` դատարան ներկայացված վիճարկման հայցի վարույթ ընդունելու իրավական հետևանքը վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումն է՝ մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Նշված ընդհանուր կանոնից սահմանվել են բացառություններ։ Մասնավորապես, կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտը վիճարկելու դեպքում իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ վարչական ակտի կատարումը կասեցնող կանոնը նույն իրավանորմի 3-րդ կետի հիմքով չի գործում։ Միևնույն ժամանակ, նման դեպքերի համար օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելու իրավական հնարավորություն՝ համապատասխան միջնորդության առկայության պարագայում:

ՀՀ վճռաբեկ դատարանը միևնույն ժամանակ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրվել է վարչական դատարանի հայեցողական լիազորություն՝ նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում ևս ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը։ Ընդ որում, վարչական ակտի կատարումը կարող է կասեցվել համապատասխան հիմքերի առկայության պարագայում միայն, հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին հայցվորի միջնորդությունը պետք է պարունակի այնպիսի փաստարկներ և դրանք հիմնավորող ապացույցներ, որոնց հիման վրա դատարանի մոտ կարող է ձևավորվել հիմնավոր կասկած առ այն, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միջնորդությամբ ներկայացված փաստարկներն ու դրանք հիմնավորող ապացույցները պետք է վերաբերեն վարչական ակտի կատարման հետևանքով հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու հավանականությանը

(տե՛ս, Երևան համայնքն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/0850/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.12.2020 թվականի որոշումը)։ Վերոգրյալ իրավանորմերի և նախկինում կայացրած որոշումներով արտահայտած դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը վարչական ակտի կատարումը կասեցնելու դատարանի լիազորության կիրառման համար

6

սահմանել է երկու վավերապայման, որոնցից առնվազն մեկի առկայությունը պարտադիր է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Այսինքն,

վարչական

ակտի

կատարումը

կասեցվում

է,

եթե

-առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, կամ

-անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ պայմանների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել հայցվորի ներկայացրած այնպիսի փաստարկներով, որոնք իր իրավունքի պաշտպանությունը և կարգավիճակը վատթարացնում են։ Այսինքն, դատարանը վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնում է այն դեպքում, երբ դատավարության որևէ փուլում, ի հայտ են գալիս հիմքեր, որոնք առաջացնում են հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու վերաբերյալ հիմնավոր կասկած։ Ընդ որում, վերոնշյալ հիմքերից որևէ մեկի հնարավոր առկայութունը բավարար հիմք է դատարանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշում ընդունելու համար։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտականությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապակցված հարցեր: Առաջին` առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, և երկրորդ` անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Մասնավորապես՝ (վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառիե եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրավիճակի, երբ տվյալ գործով հայցի առարկայի շրջանակներում մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվոր կողմի համար կստեղծի այնպիսի բացասական (վնաս պատճառող) հետևանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը: Իսկ (վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունըե եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրողության, երբ մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարման պայմաններում այլևս անհնարին կարող է դառնալ հայցվորի իրավունքի (իրավունքների) պաշտպանությունը: Այս դեպքում, (անհնարինե եզրույթը վերաբերում է բացառապես տվյալ գործով ներկայացված և քննության առնված հայցի առարկայի շրջանակներում հայցվորի իրավունքների դատական պաշտպանությանը, ոչ թե հայցվորի իրավունքների պաշտպանությանն ընդհանրապես: Այսինքն, դատարանի կողմից վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը չբավարարելը և գործի քննության արդյունքում նույն վարչական ակտն անվավեր ճանաչելը միանշանակորեն չի հանգեցնում հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը նախատեսել է հիմնավոր կասկածի ենթադրությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու հնարավորություն, եթե այն հայցվորին զգալի վնաս կհասցնի, կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

7

Վճռաբեկ դատարանն անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված (հիմնավոր կասկածե եզրույթի բացահայտմանը՝ հայտնում է հետևյալը.

Այսպես, Հրաչյա Աճառյանի (Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանումե (հիմնավորե բառի իմաստային բացատրությունը տրվում է որպես (ամուր հիմք ունեցողե, իսկ (կասկածե բառի բացատրությունը՝որպես (երկմտության վիճակ, տարակուսանքե (տե՛ս Հ.Աճառյանի (Ժամանակակից հայոց լեզվի բացատրական

բառարան, էջ 61, 351):

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ (հիմնավոր կասկածե եզրույթը կարելի է մեկնաբանել որպես մտքի վիճակ, որը համոզմունքից տարբերվում է նրանով, որ մտորման առարկան դեռևս միանշանակ չի համարվոմ։ Այսինքն՝ (հիմնավոր կասկածե եզրույթի ներքո պետք է նկատի ունենալ այնպիսի ծանրակշիռ փաստարկներ, որոնց առկայության պարագայում դատարանի մոտ կձևավորվի ողջամիտ կասկած։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ (հիմնավոր կասկածե եզրույթի օգտագործումն ինքնանպատակ չէ, և այն պետք է հաղթահարված համարել ոչ միայն այն դեպքերում, երբ միջնորդությամբ ներկայացված փաստական տվյալներով միանշանակ հիմնավորվում է անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքը, այլև այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցների կողմից ներկայացված փաստական տվյալներով ողջամիտ կասկած է ձևավորվում վիճարկվող ակտի կատարման պարագայում անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքի վերաբերյալ: Այլ կերպ ասած՝ (հիմնավոր կասկածե եզրույթը ենթակա է մեկնաբանման կոնկրետ գործողության հնարավոր վրա հասնելու և իրավական հետևանք առաջացնելու առումով։ Ընդ որում, (կասկածե եզրույթի օգտագործումն արդեն իսկ նշանակում է, որ խոսքը չի գնում ապացույցներով հաստատվելիք փաստի մասին։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ քննարկվող նորմի իմաստով (հիմնավոր կասկածե եզրույթը ենթադրում է, որ հայցվորի կողմից ներկայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը պետք է պարունակի փաստեր կամ փաստարկներ (օրինակ՝ գույք չունենալը, անվճարունակ լինելը, բնակության վայր չունենալը և այլն), որպիսիք դատարանին թույլ կտան գալ այնպիսի հետևության, որ վարչական ակտի կատարումը չկասեցնելը հայցվորին կպատճառի զգալի վնաս կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

Նման պայմաններում հարց է առաջանում, թե, ի վերջո, կասկածի ողջամտության ինչ աստիճան պետք է հիմք ընդունի դատարանը: Կասկածի ողջամտությունը չի կարող լինել վերացական կամ հայեցողական, այլ պետք է գնահատվի գործի հանգամանքների համատեքստում: Փաստի վերաբերյալ կասկածը ողջամիտ է, եթե հաստատված այլ հանգամանքները հնարավորություն չեն տալիս հետևության հանգել այդ փաստի՝ սովորականից բարձր հավանականության մասին, կամ հակառակ փաստը նույնքան ողջամիտ և հավանական է։ Այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ ի հայտ է գալիս (կասկածե, այն պետք է լինի ողջամիտ, այսինքն՝ պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված:

8

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անրադառնալ նաև վերոնշյալ իրավակարգավորմանը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պարտադիրության և կատարելիության ապահովման անհրաժեշտության տեսանկյունից: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև ՀՀ Սահմանադրությունը և Կոնվենցիան ուղղակիորեն չեն ամրագրում դատական ակտերի կատարման իրավունքը որպես արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ, սակայն դատական ակտերի կատարումը դիտարկվում է որպես արդար դատաքննության բաղկացուցիչ տարր. այն ունի բացառիկ նշանակություն արդարադատության արդյունավետ կենսագործման համար, քանի որ մարդու խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքը չի կարող երաշխավորված իրացվել, եթե վերջինիս խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ վերջնական դատական ակտը մնում է անկատար: ՀՀ սահմանադրական դատարանը 24.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1115 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նպատակը վերջին հաշվով խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում ընդունված ակտի կատարման ապահովումն է: Այսինքն` դատական ակտերի հարկադիր կատարում պահանջելու իրավունքն ածանցվում է դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքներից, որպիսի պայմաններում այդ իրավունքը պետք է վերապահվի դատավարության այն մասնակցին, որի խախտված իրավունքը վերականգնելու նպատակով ընդունված է համապատասխան դատական ակտ կամ դատական գործառույթներ իրականացնող մարմնի ակտ: Հետևաբար դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքի բաղադրատարր և (իր գործի հրապարակային քննությանե` որպես դատավարական գործընթացի փուլ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված մոտեցումը համահունչ է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) ձևավորած նախադեպային իրավունքի հետ, որի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը կդառնա երևակայական իրավունք, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ վերջնական և պարտադիր ուժ ունեցող դատական որոշումները մնան անկատար: Ըստ ՄԻԵԴ-ի՝ դժվար կլինի պատկերացնել, որ 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները (արդար, հրապարակային և արագ դատաքննություն), չպաշտպաներ դատական որոշումների կատարումը: Դատական ակտերի կատարման նկատմամբ 6-րդ հոդվածի գործողության բացառումը կհանգեցներ իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակների: Ուստի ցանկացած դատարանի կողմից կայացված որոշման կատարում պետք է դիտվի որպես (դատաքննությանե բաղկացուցիչ մաս` 6-րդ հոդվածի իմաստով (տե՛ս, HORNSBY v.

GREECE գործով ՄԻԵԴ-ի 19.03.1997 թվականի վճիռը, 40-րդ կետ, MOSTACCIUOLO v. ITALY (No. 2) գործով ՄԻԵԴ-ի 29.03.2006 թվականի վճիռը, 85-րդ կետ, RAYLYAN v. RUSSIA գործով ՄԻԵԴ-ի 15.02.2007 թվականի վճիռը, 27-րդ կետ, Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ի 01.12.2009 թվականի վճիռը, 66-րդ կետ): Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ դատական ակտերի հարկադիր կատարման իրավահարաբերությունների շրջանակներում պետությունը պարտավոր է ապահովել ոչ միայն պահանջատիրոջ դատական պաշտպանության և արդար դատաքննության, այլ նաև սեփականության իրավունքը: Այսպես, ՄԻԵԴ-ի իրավական

9

դիրքորոշման համաձայն` պահանջի իրավունքը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1ին հոդվածի իմաստով կարող է ընկալվել որպես գույքային իրավունք, եթե բավարար չափով հիմնավորված է, որ այն կարող է իրավաբանորեն իրացվել (տե՛ս, BURDOV v.

RUSSIA գործով ՄԻԵԴ-ի 07.05.2002 թվականի վճիռը, 40-րդ կետ, RAYLYAN v. RUSSIA գործով ՄԻԵԴ-ի 15.02.2007 թվականի վճիռը, 36-րդ կետ):

Փաստորեն, ՄԻԵԴ-ը մի շարք վճիռներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պահանջի իրավունքը, եթե այն բավականաչափ հիմնավորված է կատարելի լինելու համար, առավել ևս, եթե բխում է դատական ակտից, համարվում է սեփականություն Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով (տե՛ս

նաև, STRAN GREEK REFINERIES AND STRATIS ANDREADIS v. GREECE գործով ՄԻԵԴ-ի 09.12.1994 թվականի վճիռը, 59-62-րդ կետեր, VASILOPOULOU v. GREECE գործով ՄԻԵԴ-ի 21.03.2002 թվականի վճիռը, 22-25-րդ կետեր, TIMOFEYEV v. RUSSIA գործով ՄԻԵԴ-ի 23.10.2003 թվականի վճիռը, 45-րդ կետ, BURDOV v. RUSSIA (No. 2) գործով ՄԻԵԴ-ի 15.01.2009 թվականի վճիռը, 87-րդ կետ): Մասնավորապես` Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում ՄԻԵԴ-ը նշել է, որ դիմումատուի օգտին կայացրած վճռի կատարմանը հասնելու անհնարինությունը բերում է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին նախադասությամբ սահմանված՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքի միջամտության (տե՛ս, Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ի 01.12.2009 թվականի վճիռը, 68-րդ կետ):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՄԻԵԴ-ի դիրքորոշումը միանշանակ է այն հարցում, որ դատական ակտով սահմանված պահանջի իրավունքը պետության կողմից ենթակա է պատշաճ պաշտպանության ոչ միայն դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների, այլ նաև սեփականության իրավունքի ապահովման շրջանակներում: Վերոգրյալից հետևում է, որ օրենսդիրը պարտավոր է պատշաճ կերպով կարգավորել դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի հասարակական հարաբերությունները և ստեղծել կայուն իրավական հիմք` դատական ակտերի պարտադիրության և կատարելիության սահմանադրական և կոնվենցիոն սկզբունքների իրացումն ապահովելու համար:

Անդրադառնալով դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի էությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում նշել է, որ դատական ակտի հարկադիր կատարման կառուցակարգն ամբողջական է դարձնում դատավարությունը և ապահովում է շահագրգիռ անձի պահանջների բավարարումը, իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլորի համար և ենթակա է կատարման դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքով նախատեսված կանոններին համապատասխան (տեԲս, ՀՀ արդարադատության նախարարության

դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժինն ընդդեմ Անուշ Իսպիրյանի թիվ ՎԴ6/0076/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 83-րդ հոդվածի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրորեն սահմանվել է ընդհանուր կանոն, ըստ որի՝ վիճարկման հայց ներկայացնելու միջոցով դատական պաշտպանության հիմնարար իրավունքն իրացնելիս, հայցը դատարանում վարույթ ընդունվելու պարագայում ինքնաբերաբար` օրենքի ուժով, կասեցվում է վիճարկվող

10

վարչական ակտի կատարումը։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը նախատեսել է բացառություններ այդ ընդհանուր կանոնից. հատուկ դեպքերում վարույթ ընդունելուց հետո վարչական ակտը (մեխանիկորենե չի կասեցվում, և որոշակի փաստակազմի առկայության պարագայում հայցվորի միջնորդության հիման վրա դատարանը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վիճարկվող վարչական ակտի կատարումը՝ տվյալ միջնորդության բավարարումը պայմանավորելով հետևյալ երկու ինքնուրույն պայմաններով՝ եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Օրենսդրորեն ամրագրված հիմքերից է նաև կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտի վիճարկման դեպքը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոնշյալ իրավակարգավորումը սահմանելու օրենսդրի նպատակն է եղել, ըստ էության, ապահովել, որ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ողջամիտ ժամկետներում կատարվի, ու հարկադիր կատարման գործողություններն անհարկի չերկարաձգվեն, որոնք անհամատեղելի կլինեն ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված արդար դատաքննության իրավունքի համատեքստում ողջամիտ ժամկետներում քննության հետ, քանի որ ՄԻԵԴ-ը իր մի շարք որոշումներում կարևորել է նաև կատարողական վարույթների ողջամիտ ժամկետներում իրականացումը, հակառակ պարագայում՝ անհարկի ձգձգումը կարող է կասկածի տակ դնել դրան նախորդած՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափությունը, ինչն անթույլատրելի է:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրորեն ամրագրված վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումը բացառող պայմաններից որևէ մեկի առկայության կամ բացակայության հարցի գնահատումը դատարանի կողմից պետք է լինի հնարավորինս հստակ, որոշակի և հիմնավորված: Մասնավորապես, տվյալ դեպքում վարչական ակտի կատարմամբ հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ նրա իրավունքների պաշտպանությունը անհնարին դառնալու հանգամանքը դատարանի կողմից պետք է ստանա համարժեք հիմնավորում, լինի պատճառաբանված, փաստարկված, որպեսզի մյուս կողմի համար հստակ և որոշակի լինեն իր սեփականության իրավունքի ժամանակավոր սահմանափակման պատճառներն ու հիմքերը:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Ծառայության կողմից 13.08.2020 թվականին կայացվել է (Հարկադիր վտարելու մասինե որոշում, որտեղ նշված է, որ թիվ ԿԴ1/2362/02/18 կատարողական թերթի համաձայն պետք է Սևակ Խաչատրյանին, Սուրեն Խաչատրյանին, Սեյրան Խաչատրյանին և Սիրվարդ Խաչատրյանին, ինչպես նաև այլ անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով, վտարել ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Նոր Գեղի, Ցոլակ Ղազարյան փողոց, թիվ 8 հասցեից։ Հարկադիր գործողությունների սկիզբ է նշանակվել 02.09.2020 թվականի ժամը 11։00-ը (հավելված, գ.թ. 14)։

Համահայցվորների կողմից հայցադիմումին կից Դատարան է ներկայացվել վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն, որով խնդրել են կասեցնել հարկադիր կատարումն ապահովող ծառայության 13.08.2020

11

թվականի (Հարկադիր վտարելու մասինե որոշման կատարումը, այն է՝ կասեցնել ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Նոր Գեղի, Ցոլակ Ղազարյան փողոց, թիվ 8 հասցեից Սևակ Խաչատրյանին, Սուրեն Խաչատրյանին, Սեյրան Խաչատրյանին և Սիրվարդ Խաչատրյանին վտարելու գործողությունները (հավելված, գ.թ. 11-13)։ Դատարանը 27.08.2020 թվականին կայացրել է (Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասինե որոշում այն հիմնավորմամբ, որ (վիճարկվում է բնակարանի հարկադիր վտարման մասին որոշում, ինչով հայցվորները նպատակ են հետապնդում կանխելու ենթադրաբար ոչ իրավաչափ վտարումը, իսկ վարչական ակտի կատարումը կասեցնելու դեպքում վտարումը կարող է իրականացվել և այդ տեսանկյունից հայցվորների իրավունքների պաշտպանությունն անհնարին կդառնա (վտարումը այլևս հնարավոր չի լինի կանխել), հետևաբար, դատարանը գտնում է որ միջնորդությունը պետք է բավարարելե: Վերաքննիչ դատարանի 29.10.2020 թվականի (Վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու մասինե որոշմամբ Աղավնի Տոլմաջյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի այն պատճառաբանությամբ, որ ( … բնակարանն ազատելու պայմաններում հայցվորն այլևս կորցնում է վտարման մասին որոշումն անվավեր ճանաչելու

պահանջով

դատական

պաշտպանության

իրավունքի

իրացման

հնարավորությունը: Ըստ այդմ, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ վիճարկվող ակտի կատարումը չկասեցվելու պայմաններում, այլևս անհնարին և առարկայազուրկ կդառնա ներկայացված ու քննության համար պահպանված հայցով հայցվոր Սիրվարդ Խաչատրյանի իրավունքների դատական պաշտպանությունըե:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Ծառայության կողմից 13.08.2020 թվականին կայացվել է (Հարկադիր վտարելու մասինե որոշում, որտեղ նշված է, որ թիվ ԿԴ1/2362/02/18 կատարողական թերթի համաձայն պետք է Սևակ Խաչատրյանին, Սուրեն Խաչատրյանին, Սեյրան Խաչատրյանին և Սիրվարդ Խաչատրյանին, ինչպես նաև այլ անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով, վտարել ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Նոր Գեղի, Ցոլակ Ղազարյան փողոց, թիվ 8 հասցեից։ Հարկադիր գործողությունների սկիզբ է նշանակվել 02.09.2020 թվականի ժամը 11։00-ը (հավելված, գ.թ. 14)։ Համահայցվորների կողմից հայցադիմումին կից Դատարան է ներկայացվել վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն, որով խնդրել են կասեցնել հարկադիր կատարումն ապահովող ծառայության 13.08.2020 թվականի (Հարկադիր վտարելու մասինե որոշման կատարումը, այն է՝ կասեցնել ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Նոր Գեղի, Ցոլակ Ղազարյան փողոց, թիվ 8 հասցեից Սևակ Խաչատրյանին, Սուրեն Խաչատրյանին, Սեյրան Խաչատրյանին և Սիրվարդ Խաչատրյանին վտարելու գործողությունները (հավելված, գ.թ. 11-13)։ Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում ուշադրության արժանացնել այն հանգամանքը, որ սույն գործով երրորդ անձ Աղավնի Տոլմաջյանը 24.09.2020 թվականին Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքի և 11.11.2020 թվականին ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքում դրել է այն փաստը, որ Դատարան չի ներկայացվել ոչ մի փաստ, տեղեկություն, որով հնարավոր է բացահայտել Սիրվարդ Խաչատրյանի իրավունքները խախտելու հիմնավոր կասկածը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն, ըստ էության, վերահաստատել է Դատարանի կողմից տրված

12

մեկնաբանությունը՝ օրինական ուժի մեջ թողնելով Սիրվարդ Խաչատրյանի մասով (Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասինե որոշումը, միաժամանակ նշելով, որ Սիրվարդ Խաչատրյանը (կորցնում է վտարման

մասին

որոշումն

անվավեր

ճանաչելու

պահանջով

դատական

պաշտպանության հնարավորությունըե: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Սիրվարդ Խաչատրյանը վարչական ակտը կասեցնելու իր միջնորդությունը հիմնավորել է այնպիսի փաստով, որը դատարանի համար ակնհայտ է, այն

է`

կատարողական

վարույթի

ընթացքում

իրականացվելիք

վտարման

գործողությունները չկասեցվելու դեպքում իբրև իր դատական պաշպանության իրավունքի իրացման անհնարինությունը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, ինքնին դատական քննության ընթացքում վարչական ակտի կատարումը չի կարող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված դատական պաշպանության իրավունքի իրացման անհնարինություն հանդիսանալ, քանի որ օրենսդիրը սահմանել է այն կանխավարկածը, որ վարչական ակտը պետք է կատարվի, և որոշ բավարար հիմնավորումների և ապացույցների առկայության պարագայում միայն դատարանը կարող է միջնորդությունը բավարարելով կասեցնել վարչական ակտի կատարումը: Իսկ տվյալ գործով հայցադիմումի բավարարման պարագայում Սիրվարդ Խաչատրյանը չի զրկվում իր իրավունքների պաշտպանության ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված հնարավորությունից:

Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայցվորի կողմից չի վկայակոչվել որևէ ծանրակշիռ փաստարկ կամ չի ներկայացվել ապացույց առ այն, որ վարչական ակտի կատարումը չկասեցնելու պայմաններում զգալի վնաս կպատճառվի իրեն, կամ անհնարին կդառնա իր իրավունքների պաշտպանությունը, ուստի Վերաքննիչ դատարանը Սիրվարդ Խաչատրյանի մասով բողոքը նույնպես պետք է բավարարեր: Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ Համահայցվորների ներկայացրած միջնորդությունը 13.08.2020 թվականի (Հարկադիր վտարելու մասինե որոշման կատարումը կասեցնելու վերաբերյալ անհիմն է, քանի որ վերջիններս չեն ներկայացրել որևէ հիմնավորում և գործի փաստերով ևս չի հաստատվում այն հիմնավոր կասկածը, որ վիճարկվող որոշման կատարումը զգալի վնաս կպատճառեր նրանց կամ անհնարին կդարձներ նրանց իրավունքների պաշտպանությունը: Հետևաբար, կասեցնելով 13.08.2020 թվականի (Հարկադիր վտարելու մասինե որոշման կատարումը՝ Դատարանը կայացրել է ոչ իրավաչափ դատական ակտ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 29102020 թվականի (Վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու մասինե որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

13

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.10.2020 թվականի (Վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու մասինե որոշումը՝ Սիրվարդ Խաչատրյանի մասով վերաքննիչ բողոքը մերժելու մասով, և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 27.08.2020 թվականի (Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասինե որոշումը՝ Սիրվարդ Խաչատրյանի միջնորդությունը բավարարելու մասով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

Ն ա խ ա գ ա հ ող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 հունիսի, 2021 թ.
Գործի #:
ՎԴ/5599/05/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել