Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Բագդասարյան — ՎԴ/0326/05/20
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Բագդասարյան — ՎԴ/0326/05/20

Վճռաբեկ դատարանՎԴ/0326/05/2021 մայիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 13.10.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Վազգեն Բագդասարյանի ընդդեմ Կոմիտեի՝ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Վազգեն Բագդասարյանը խնդրել է վերացնել Կոմիտեի 19.12.2019 թվականի թիվ ԱԿ/9637-19 որոշումը, ե պարտավորեցնել Կոմիտեին ընդունելու բարենպաստ վարչական ակտ` Կոմիտեի կողմից ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված 1.600.908 ՀՀ դրամ վնասն իրեն հա

Ամբողջ Տեքստ

ր.

21 ԱՎ ի

ՄԵՋ

) ՊԱԼ 3 5)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/0326/05/20

դատարանի որոշում 2024թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/0326/05/20

Նախագահող դատավոր՝ Կ. Բաղդասարյան

Դատավորներ՝ Ա. Սարգսյան

Կ. Ավետիսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ք. ՄԿՈՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

2024 թվականի մայիսի 21-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 13.10.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Վազգեն Բագդասարյանի ընդդեմ Կոմիտեի՝ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Վազգեն Բագդասարյանը խնդրել է վերացնել Կոմիտեի 19.12.2019 թվականի թիվ ԱԿ/9637-19 որոշումը, ե պարտավորեցնել Կոմիտեին ընդունելու բարենպաստ վարչական ակտ` Կոմիտեի կողմից ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված 1.600.908 ՀՀ դրամ վնասն իրեն հատուցելու մասին:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Մ. Մելքումյան) (այսուհետ՝ Դատարան) 22.09.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:

2

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.10.2022 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 22.09.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Նվեր (Թունյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վազգեն 0Բագդասարյանը (ներկայացուցիչ Մամիկոն Մանուկյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի Ւին ն 3-րդ կետերը, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 59-րդ հոդվածի Էին ն 2-րդ մասերը, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 17-րդ, 18-րդ, 20-րդ, 2-րդ, 43րդ հոդվածները, ՀՀ կառավարության 31.12.1998 թվականի «Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասինե» թիվ 867 որոշմամբ հաստատված կարգը, որոնք պետք է կիրառեր, խախտել է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի Լին մասը, 95-րդ հոդվածի Լին մասը, 96-րդ ն 97-րդ հոդվածները, 99-րդ հոդվածի 1-ին մասը, 100-րդ հոդվածի Լին ն 2-րդ մասերը, ՀՀ վճռաբեկ դատարանի 28.09.2006 թվականի թիվ 3-1640/ՎԴ/2006, 26.12.2016 թվականի թիվ ՎԴ/1761/05/14 ն 30.03.2007 թվականի թիվ 3-739/ՎԴ որոշումները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի Լին ն 2-րդ մասերը, 25-րդ հոդվածի ին մասը, 27-րդ ն 65-րդ հոդվածները, 114-րդ հոդվածի 5-րդ մասը ն 124-րդ հոդվածի Լին մասի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ հիմեավորումներով.

Տվյալ դեպքում բացակայել են պետական գրանցումը մերժելու «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված հիմքերը, իսկ պետական գրանցում կատարելու համար «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ «օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված իրավահաստատող փաստաթղթերն առկա են եղել, ըստ այդմ պետական գրանցումը համապատասխանում է վերոգրյալ նորմերի պահանջներին Ա ՀՀ վճռաբեկ դատարանի 28.09.2006 թվականի թիվ 3-1640/ՎԴ/2006 որոշմանը: Կոմիտեն, որպես իրավունք գրանցող մարմին, պարտավոր է եղել ն կատարել է Ջուլիետա Մանուկյանի անվամբ սեփականության իրավունքների պետական գրանցումը Ուստի, առկա չ Կոմիտեի կողմից պարտականությունների (խախտում, ինչպե նան բացակայում է իրականացված վարչարարության ն պատճառված ենթադրյալ վնասի միջն պատճառահետնանքային կապը՝ համաձայն ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի թիվ ՎԴ/1761/05/14 որոշման:

Վերաքննիչ դատարանի կողմից սուն գործով կայացված դատական ակտով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին կետի ն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 21-րդ, 24-րդ, 43-րդ հոդվածների վերաբերյալ տրված մեկնաբանությունը հակասում է 28.09.2006 թվականի թիվ 3-1640/ՎԴ/2006, իսկ

Յ

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասի, 96-րդ ն 97-րդ հոդվածների, 98-րդ հոդվածի 1-ին մասի, 99-րդ հոդվածի 1-ին մասի, 100-րդ հոդվածի 1-ին մասի, 102-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ տրված մեկնաբանությունը հակասում է 26.12.2016 թվականի թիվ ՎԴ/1761/05/14 որոշումներում ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած մեկնաբանություններին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով վնասի հատուցման պարտադիր պայման հանդիսացող ոչ իրավաչափ վարչարարության ն վնասի միջն պատճառահետնանքային կապը հաստատված չէ: Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել նան վնասի հատուցման չափի որոշման խախտում: Չնայած հայցվորը վիճելի գույքի արժեքը գնահատել է 712.908 ՀՀ դրամ, այդուհանդերձ, Դատարանը, հիմք ընդունելով փորձագիտական եզրակացությամբ նշված Գառնի գյուղում բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի 1քմ մակերեսի միջին արժեքը, ինչպես նան՝ դրանում նշված ավտոտնակի ն գոմի վերարտադրման ընդհանուր արժեքը, վճռել է պարտավորեցնել Կոմիտեին ընդունել բարենպաստ վարչական ակտ՝ հայցվորին՝ որպես ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված նյութական վնաս, 1.600.908 ՀՀ դրամի չափով փոխհատուցում տրամադրելու մասին:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորի կողմից վիճելի գույքի բարեկարգման շինարարական աշխատանքներն իրականացվել են ապօրինի, հետնաբար՝ հետնանքների ռիսկը կրում է հայցվորը: Ընդ որում, 26.3 քմ ավտոտնակի ն 24.9 քմ գոմի նկատմամբ հայցվորի անվամբ իրավունքի պետական գրանցում երբնէ չի կատարվել, նշված գույքը սեփականության իրավունքով գրանցված է Վոլոդյա, Լալա, Ծաղիկ, Լիանա, Սուրեն, Սարգիս Հովհաննիսյանների անվամբ:

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.10.2022 թվականի որոշումը ն գործն ուղարկել նոր քննության, կամ այն փոփոխել՝ հայցը մերժել:

2.. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Վազգեն Բագդասարյանի կողմից ներկայացված պատասխանի հիմքերը ն հիմնավորումները.

Կոմիտեն հաշվի չի առել, որ վիճելի անշարժ գույքի նկատմամբ Ջուլիետա Մանուկյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը ն դրա հիման վրա թիվ 1733071 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի տրամադրումն իր կողմից իրականացված վարչարարություն է, որի հետեանքով Վազգեն Բագդասարյանին պատճառվել է ընդհանուր առմամբ 1.600.908 ՀՀ դրամի նյութական վնաս: Նշվածից ակնհայտ է, որ հայցվորին պատճառված վնասը պատասխանողի ոչ իրավաչափ վարչարարության ուղղակի արդյունքն է, այսինքն՝ Վազգեն Բագդասարյանը վնաս չէր կրի, եթե չլիներ պատասխանողի ոչ իրավաչափ վարչարարությունը (թիվ 1733071 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը), իսկ նշվածը փաստում է ոչ իրավաչափ վարչարարության ն պատճառված վնասի միջն անմիջական պատճառահետնանքային կապի առկայության մասին:

Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ խնդրահարույց անշարժ գույքում շինարարական աշխատանքներն իրականացվել են ապօրինի, հետնաբար հետնանքների

4

ռիսկը կրում է հայցվորը, ապա հայցվորը, համաձայն ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի՝ «Ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման կարգը հաստատելու մասին» 912-Ն որոշման, ուներ դրանք օրինականացնելու օրինական ակնկալիք, սակայն Կոմիտեի ոչ իրավաչափ վարչարարության հետնանքով զրկվել է դրանից:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

Ց Համաձայն 02.06.2004 թվականին տրված Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի թիվ 1836217 վկայականի՝ Կոտայքի մարզի գյուղ Գառնիում 07-021-087-068 կադաստրային համարի 0.2340 հա մակերեսով տնամերձ հողամասի ն 087-068-001 կադաստարային համարի 212.8 քմ մակերեսով բնակելի տան՝ սանհանգույցի (14.8 քմ), ծածկարանի (5.7 քմ), մառանի (9.5 քմ), ավտոտնակի (26.3 քմ) ն գոմի (24.9 քմ) նկատմամբ 02.06.2004 թվականին գրանցվել է Վոլոդյա, Լալա, Ծաղիկ, Լիանա, Սուրեն ն Սարգիս Հովհաննիսյանների ընդհանուր համատեղ սեփականությունը (հատոր 1-ին, գ.թ. 59-62):

2) Ջուլիետա Մանուկյանի Ա Վազգեն Բագդասարյանի միջն 03.12.2004 թվականին կնքվել է «Անշարժ գույքի բնակելի տան ն բնակավայրերի նշանակության տնամերձ հողամասի առուվաճառքի» պայմանագիր, որի համաձայն՝ Ջուլիետա Մանուկյանը վաճառել, իսկ Վազգեն Բագդասարյանը, որպես սեփականություն, ձեռք է բերել ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղում գտնվող 181.5 քմ մակերեսով անշարժ գույքը՝ բնակելի տուն, շինություններ ն 0.074 հա մակերեսով բնակավայրի նշանակության տնամերձ հողամաս (հատոր 1-ին, գ.թ. 9):

3) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 06.12.2004 թվականին տրված ամփոփ հաշվարկի համաձայն՝ Գառնի գյուղում Վազգեն Բագդասարյանին պատկանող շինությունը գնահատվել է 2.903.153 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 17):

4) Համաձայն 07.12.2004 թվականին տրված Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի թիվ 1148150 վկայականի՝ Կոտայքի մարզ, գյուղ Գառնի, Մ. Նալբանդյան փողոց 1-ին փակուղի, թիվ 3 բնակելի տան ն տնամերձ հողամասի նկատմամբ գրանցվել է Վազգեն Վանիկի Բագդասարյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 63-66):

5) Թիվ ՎԴ/5211/05/5 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած 21.02.2018 թվականի վճռի համաձայն՝ անվավեր է ճանաչվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից Վազգեն Բագդասարյանի անվամբ 07.12.2004 թվականին ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի Մ. Նալբանդյան փողոց թիվ 3 բնակելի տան ն տնամերձ հողամասի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումը՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 02.06.2004 թվականին տրված թիվ 1836217 սեփականության իրավունքի վկայականի համաձայն համատեղ սեփականության իրավունքով հայցվորներին պատկանող ավտոտնակի (26.3 քմ) ն գոմի (24.9 քմ) զբաղեցրած հողամասի մասով:

Վճոով ՀՀ վարչական դատարանն արձանագրել է, որ «(. վիճելի գույքը իրավահաստատող փաստաթղթերով պատկանել է հայցվորներին ն վերջիններիս սեփականության իրավունքի գրանցված լինելու պայմաններում /02.06.2004թ. թիվ 1836217

5

վկայական/ պատասխանող ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի կողմից 07.12.2004թ.-ին Վազգեն Բագդասարյանի սեփականության իրավունքի գրանցումը՝ վիճելի ավտոտնակի (26.3 քմ) ն գոմի (249 քմ) զբաղեցրած հողամասի չափով, իրավաչափ չէ ն չի բխում վերոգրյալ իրավանորմերի պահանջներից, հանգեցրել է հայցվորների՝ ՀՀ Սահմանադրությամբ ն օրենսդրությամբ պաշտպանվող հիմնարար իրավունքների խախտմանը, ուստի Վազգեն Բագդասարյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը` համատեղ սեփականության իրավունքով հայցվորներին պատկանող ավտոտնակի (26.3 քմ) ն գոմի (24.9 քմ) զբաղեցրած հողամասի մասով, ենթակա է անվավեր ճանաչման» (հատոր 1-ին, գ.թ. 10-16):

6) Թիվ ԿԴԼ/1421/02/17 քաղաքացիական գործով ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած 17.09.2019 թվականի վճռի համաձայն՝ «Վազգեն Վանիկի Բագդասարյանի հայցն ընդդեմ պատասխանողներ Վոլոդյա Սուրենի Հովհաննիսյանի, Լալա Սուրենի Հովհաննիսյանի, Լիանա Վոլոդյայի Հովհաննիսյանի, Սուրեն Վոլոդյայի Հովհաննիսյանի ն Սարգիս Վոլոդյայի Հովհաննիսյանի՝ Վազգեն Վանիկի Բագդասարյանի սեփականության իրավունքի խախտումները վերացնելու, դադարեցնելով Վոլոդյա, Լալա, Լիանա, Սուրեն ն Սարգիս Հովհաննիսյանների սեփականության իրավունքը ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղ հասցեում գտնվող 087-068-005 կադաստրային համարով 26.3 քմ մակերեսով ավտոտնակի ն 087-068-006 կադաստրային համարով 24.9 քմ մակերեսով գոմի նկատմամբ, ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղ հասցեում գտնվող 087-068-005 կադաստրային համարով 26.3 քմ մակերեսով ավտոտնակի ն 087-068-006 կադաստրային համարով 24.9 քմ մակերեսով գոմի նկատմամբ ճանաչելու դրանց զբաղեցրած հողամասի սեփականատեր Վազգեն Վանիկի Բագդասարյանի սեփականության իրավունքը ն Վոլոդա, Լալա, Լիանա, Սուրեն ն Սարգիս Հովհաննիսյանների ապօրինի տիրապետումից հետ պահանջելու Գառնի գյուղ հասցեում գտնվող 087-068-005 կադաստրային համարով 263 քմ մակերեսով ավտոտնակի ն 087-068-006 կադաստրային համարով 24.9 քմ մակերեսով գոմը՝ այն հանձնելով Վազգեն Վանիկի Բագդասարյանին, պահանջի մասին, մերժել:

2. Հակընդդեմ հայցը բավարարել մասնակիորեն. պարտավորեցնել պատասխանող Վազգեն Վանիկի Բագդասարյանին՝ վերացնելու հակընդդեմ հայցվորների սեփականության իրավունքի խախտումները, այն է՝ քանդելու իր շինությունները 02.06.2004 թվականի թիվ 18362177 սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականով հակընդդեմ հայցվորներին պատկանող 26.3 քմ մակերեսով ավտոտնակի ն 249 քմ մակերեսով գոմի տանիքին կառուցված պատերը ն ազատել այդ տարածքը» (հատոր 1-ին, գ.թ. 40-45):

7) Կոմիտեի 19.12.2019 թվականի թիվ ԱԿ/9637-19 գրությամբ՝ ի պատասխան Վազգեն Բագդասարյանի 09.12.2019 թվականի դիմումի հայտեվել է, որ չափագրվել է նան Ջուլիետա Մանուկյանին չպատկանող անշարժ գույքը, որից ծագել է ամբողջ խնդիրը, ուստի թիվ ՎԴ/5211/0515 վարչական գործով վճիռը չի կարող հանգեցնել վնասի հատուցում տրամադրելու պահանջի բավարարմանը:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի, 38-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի պահանջներով՝ Վազգեն Բագդասարյանի խնդրանքը չի բավարարվել (հատոր 1-ին, գ.թ. 27-28):

6

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 95-րդ, 96-րդ, 97-րդ, 99-րդ ն 100-րդ հոդվածների խախտում թուլ տալու հետնանքով առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ վարչական մարմեի կողմից իրականացրած վարչարարության ն պատճառված վեասի միջն առկա պատճառահետնանքային կապին' վերահաստատելով նախկինում հայտնած դիրքորոշումները:

ՀՀ. Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի պետական ն տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նան իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք: Վնասի հատուցման պայմանները ն կարգը սահմանվում են օրենքով:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նուն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները ն անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նան վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված՝ վարչական մարմինների ն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (այսուհետ՝ անձինք) միջն ծագած հարաբերությունները:

«Վարչարարության հիմունքների նե վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարության հետնանքով անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման նույն օրենքի 7-րդ բաժնի դրույթներին համապատասխան:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ոչ իրավաչափ վարչարարության (...) հետնանքով անձանց պատճառված վնասի համար պատասխանատվությունը կրում է՝

ա) Հայաստանի Հանրապետությունը՝ նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» Ա «բ» ենթակետերում նշված վարչական մարմինների դեպքում.

բ) համապատասխան համայնքը՝ նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետում նշված վարչական մարմինների դեպքում:

«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել (...):

7

«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցումն իրականացվում է վարչարարությամբ առաջացած հետնանքները վերացնելու կամ դրամական միջոցներով հատուցելու եղանակով:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 99-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանատվություն կրողը վնասը հատուցում է դրամական միջոցներով, եթե հետնանքների վերացումը հնարավոր կամ բավարար չէ, կամ հետնանքների վերացման համար անհրաժեշտ են ավելի մեծ ծախսեր, քան պատճառված գույքային վնասը:

«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 100-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վնասի հատուցման պահանջը պետք է ներկայացվի այն վարչական մարմին, որի վարչարարության հետնանքով պատճառվել է դա:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վնասի հատուցման պահանջը ներկայացվում է դիմումի միջոցով, որի նկատմամբ կիրառվում են նույն օրենքի 31-րդ հոդվածի կանոնները:

«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմնում վնասի հատուցման պահանջը քննարկվում ն լուծվում է դիմումի քննարկման համար՝ նույն օրենքով սահմանված ընդհանուր կանոններին համապատասխան:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վնաս կրած անձը վարչական մարմնի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է դա բողոքարկել վարչական ակտը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը բողոքարկելու համար՝ նույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ, անդրադառնալով վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունքի էությանը, արտահայտել է այն դիրքորոշումը, որ իրավական պետությունը պահանջում է արդյունավետ իրավական պաշտպանության ապահովում, ինչը նշանակում է, որ մասնավոր անձինք պետք է պետության ոչ իրավաչափ գործողություններից կամ անգործությունից պաշտպանվելու հնարավորություն ունենան: Ընդ որում, իրավական պաշտպանությունը ոչ միայն ենթադրում է, որ հետագայում հնարավոր կլինի վերստուգել 3Նպետության գործողություններ կամ անգործության իրավաչափությունը, այլ նան այդպիսի գործողության կամ անգործության հետնանքով առաջացած վնասը կհատուցվի: Արդյունավետ իրավական պաշտպանության ապահովման նպատակով օրենսդիրն ամրագրել է ոչ իրավաչափ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նան իրավաչափ վարչարարության հետնանքով անձանց պատճառված վնասի հատուցման իրավական հնարավորություն՝ սահմանելով վարչական մարմինների պատասխանատվությանը վերաբերող այնպիսի իրավակարգավորում, որի միջոցով ապահովվում է անձանց կրած վնասների հատուցումը: Վարչական մարմինների պարտականությունների խախտման հետնանքով անձանց կրած վնասների հատուցման վերաբերյալ դրույթներ ամրագրելով օրենսդիրը ոչ միայն երաշխավորել է պետության ոչ իրավաչափ գործողություններից պաշտպանվելու իրական հնարավորություն, այլ նան՝ այդ գործողությունների հետնանքով պատճառված վնասի հատուցման պահանջ ներկայացնելու ն օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում հատուցում ստանալու իրական հնարավորություն (տես, Աշոր Մարտիրոսյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր

8

անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետնանքով պատճառված վնասի հատուցման իրավունքի իրականացման կառուցակարգին, իր նախկին որոշումներում ձնավորել է այն կայուն նախադեպային դիրքորոշումը, որի համաձայն՝ ոչ իրավաչափ վարչարարության հետնանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը: Դրանից հետո միայն անձը պարտավոր է ոչ իրավաչափ վարչարարության հետնանքով վնասի հատուցման պահանջով նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տես, Ժորա Սարգսյանն ընդդեմ Երնանի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի թիվ ՎԴ/0277/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2010 թվականի որոշումը):

Աշոր Մարտիրոսյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առըեթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/1761/05/4 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանը 26.12.2016 թվականի որոշմամբ անդրադարձել է նան վարչարարության հետնանքով պատճառված վնասի հատուցման պայմաններին` նշելով, որ պետության կամ համայնքի պատասխանատվությունը ծագում է հետնյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝

1) իրականացվել է ոչ իրավաչափ (իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նան իրավաչափ) վարչարարություն,

2) պատճառվել է վնաս,

3) իրականացված վարչարարության ն պատճառված վնասի միջն առկա է պատճառահետնանքային կապ:

Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության կամ համայնքի պատասխանատվության պայմաններն են վնասի առկայություն ն դրա վրա հասնելը (պատճառվելը՝ ոչ իրավաչափ վարչարարության հետնանքով: Այսինքն վարչական մարմինների պարտականությունների խախտման ն վնասի պատճառման միջն պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետնանքային կապ: Այլ կերպ ասած՝ վարչարարության արդյունքը ոչ իրավաչափ ճանաձելը դեռնս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց այդ վարչարարության հետնանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության ն պատճառված վնասի միջե առկա լինի անմիջական պատճառահետնանքային կապ: Պատճառահետնանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, ն դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետնանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի ն անմիջական արդյունքն է: Հետնաբար ոչ իրավաչափ վարչարարության ն առաջացած վնասների միջն պատճառահետնանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ Ա ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետնանքները կարող էին առաջանալ նան առանց ոչ

9

իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նան իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջե պատճառահետնանքային կապը բացակայում է: ՀՀ վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է վնասի հատուցման պահանջի բավարարման հնարավորությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել հավելել, որ պատճառական կապն արտացոլում է երնույթների անհրաժեշտ ծագումնաբանական կապը, երբ մի երնույթը՝ պատճառը, որոշակի պայմանների առկայության դեպքում անհրաժեշտաբար առաջացնում է մյուսը՝ հետնանքը: Ընդ որում, կոնկրետ ոչ իրավաչափ վարչարարությամբ վնաս պատճառելու իրավահարաբերությունում վնասի հատուցման նախապայմանների առկայության հարցը լուծելիս էական է իրավական նշանակություն ունեցող պատճառական կապի առկայության հարցը պարզելը: Իսկ պատճառական կապն ունի իրավական նշանակություն, երբ վնաս պատճառողի վարքագիծը վնասակար հետնանքի հնարավորությունը դարձրել է իրականություն կամ պայմանավորել է այդ հետնանքի առաջացման կոնկրետ հնարավորությունը: Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման համար պատճառական կապի առկայության հարցում էական է այն հանգամանքը, թե վարչական մարմնի ոչ իրավաչափ վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունն արդյո՞ք անմիջականորեն հանգեցրել են ֆիզիկական կամ իրավաբանական անձին հասցված վնասի առաջացմանը, թե՝ ոչ (ե'ս, Աիդա Հարությունյանն ըեդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/0832/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է, որ թեն պատճառահետնանքային կապը վնասի հատուցման վերաբերյալ վեճերում հանդիսանում է ապացուցման առարկայի տարր, այդուհանդերձ օրենսդիրը չի սահմանել պատճառահետնանքային կապի կոնկրետ հասկացությունը կամ վեճում դրա հաստատման չափանիշները: Միննույն ժամանակ, խուսափելու համար այն տարընկալումներից, որ պատճառահետնանքային կապը ոչ իրավաչափ (օրենքով նախատեսված դեպքերում` նան իրավաչափ) վարչարարության ն պատճառված վնասի առաջացման անմիջական ն անխուսափելի հետնանք է, ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ, որպես վնասի կազմի առանձին բաղադրատարր, պատճառահետնանքային կապը ենթակա է ինքնուրուն 0ամպլացուցման: Այսինքն, պատճառահետնանքային կապի առկայության հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է առանձին գնահատման առարկա դառնա: Ըստ այդմ, ոչ իրավաչափ (օրենքով նախատեսված դեպքերում` նան իրավաչափ) վարչարարության ն պատճառված վնասի միջն պատճառահետնանքային կապի առկայության փաստն ապացուցված կհամարվի, երբ հիմնավորվի, որ վնասը հանդիսացել է ոչ իրավաչափ (օրենքով նախատեսված դեպքերում՝ նան իրավաչափ) վարչարարության ուղղակի, անմիջական հետնանք: 6Հակառակ պարագայում, երբ վնասը չի առաջացել ոչ իրավաչափ (կամ իրավաչափ) վարչարարության արդյունքում, կամ ոչ իրավաչափ (կամ իրավաչափ) վարչարարության ն վնասի միջն կապն անուղղակի է, ապա վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետնանքային կապի պայմանը չի կարող համարվել առկա ն հիմք հանդիսանալ վնասի հատուցման պահանջը բավարարելու համար: Ուստի, բոլոր դեպքերում նմանատիպ վեճերով հարցերի լուծման համար անհրաժեշտ է՝ պարզել, բացահայտել ն հիմնավորել, թե արդյոք վարչարարության ն

10

վնասի միջն առկա է անմիջական, ուղղակի պատճառահետնանքային կապ, որից հետո միայն հանգել համապատասխան եզրակացության վնասի հատուցման պահանջը բավարարելու կամ մերժելու համար (տես, Գագիկ Գրիգորյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/2157/05//9 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.10.2023 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ վարչական մարմինների կողմից իրականացված ոչ իրավաչափ (օրենքով նախատեսված դեպքերում նան՝ իրավաչափ) վարչարարության, ինչպես նան անձին վնաս պատճառված լինելու պայմաններում վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման հարցի քննարկման շրջանակում անհրաժեշտ է պարզել՝ արդյոք անձին պատճառված վնասը ոչ իրավաչափ (օրենքով նախատեսված դեպքերում նան՝ իրավաչափ) վարչարարության անմիջական, փաստացի հետնանքն է, այսինքն` վնասը պատճառվել է անձին անմիջապես վարչական մարմնի ոչ իրավաչափ (օրենքով նախատեսված դեպքերում նան՝ իրավաչափ) վարչարարության արդյունքում առանց այ անձանց կողմից վարչարարությանը հաջորդող միջնորդավորված գործողությունների:

Հակառակ մեկնաբանության պարագայում, անձին պատճառված վնասը վարչարարությանը հաջորդող միջնորդավորված գործողություններիի արդյունքում պատճառված լինելու, ըստ այդմ՝ վնասի ն ոչ իրավաչափ (օրենքով նախատեսված դեպքերում նան՝ իրավաչափ) վարչարարության միջն անմիջական, ուղղակի պատճառահետնանքային կապի բացակայության պայմաններում խաթարվում է վարչարարությամբ պատճառված վնասի փոխհատուցման ինստիտուտի գաղափարը, այն է `փոխհատուցել հենց անմիջականորեն վարչարարությամբ փաստացի պատճառված վնասը:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Վազգեն Բագդասարյանի ներկայացրած հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է վերացնել Կոմիտեի 19.12.2019 թվականի թիվ ԱԿ/9637-19 որոշումը, Ա պարտավորեցնել Կոմիտեին ընդունելու բարենպաստ վարչական ակտ՝ Կոմիտեի կողմից ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված 1.600.908 ՀՀ դրամ վնասն իրեն հատուցելու մասին:

Դատարանը 22.09.2021 թվականի վճռով բավարարել է Վազգեն Բագդասարյանի հայցը՝ պատճառաբանելով, որ «(...) Դատարանը գտնում է, որ ոչ իրավաչափ վարչարարության հետնանքով այն հողամասի նկատմամբ, որի վրա գտեվել են նան վերը նշված շինությունները, գրանցվել է Ջուլիետա Մանուկյանի սեփականության իրավունքը, իսկ այնուհեփն վերջինիս ն Վազգեն Բագդասարյանի միջն 03.12.2004 թվականին կեքված բնեակեի տան ն բնակավայրերի եշանակության տնամերձ հողամասի առուվաճառքի պայմանագրի հիման վրա գրանցվել է Վազգեն Բագդասարյանի իրավունքը, ինչի արդյունքում հայցվորը ոչ միայն զրկվել է հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից, այլ նան պարտավորեցվել է քանդել 26.3 քմ մակերեսով ավտոտնակի ն 24.9 քմ մակերեսով գոմի տանիքին կառուցված պատերը:

Նկատի ունենալով, որ փորձաքննության ընթացքում հնարավոր չի եղել պարզել վիճելի հողամասի փաստացի շուկայական արժեքը, Դատարանը վիճելի հողամասի 1 քմ մակերեսի

11

շուկայական արժեքը պայմանական ընդունում է փորձագետների կողմից հաշվարկված ն փորձագիտական եզրակացությամբ եշված Կոտայքի մարզի Գառեի գյուղում բնակավայրերի նպատակային եշանակության բեակելի կառուցապատման հողամասի 1քմ մակերեսի միջին արժեքը, որը կազմել է 4.718 ՀՀ դրամ: Միաժամանակ, ըստ եզրակացության, ավտոտեակի ն գոմի վերարտադրման ըեդհանուր արժեքը 2020 թվականի դեկտեմբերի Լի դրությամբ կազմել է 1.521.000 ՀՀ դրամ:

Վերոգրյալի հիման վրա դատարանը գտեում է, որ Հայցվորի կողմից վկայակոչված գույքային վնասի չափը հաստատվել է սույն վեճի շրջանակներում:

Դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ վնասի հատուցման մյուս եղանակը' հետնանքների վերացումը, հնարավոր չէ, քանի որ վնասը, այդ թվում" գույքի նկատմամբ իրավունքների դադարեցումը տեղի է ունեցել դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով:

Այսպիսով Դատարանն արձանագրում է, որ գործի քննությամբ հաստատվել է Կադաստրի կոմիտեի կողմից ոչ իրավաչափ վարչարարությամբ Վազգեն Բագդասարյանին պատճառված վեասը, ուստի հայցը ենթակա է բավարարման:

Միաժամանակ դատարանը գտնում է, որ պարտավորեցման հայցի բավարարման պայմաններում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի երկրորդ մասի իմաստով Կադաստրի կոմիպեի 19.12.2019 թվականի թիվ ԱԿ/9637-19 գրությունը ենթակա է վերացման»:

Վերաքենիչ դատարանը 13.10.2022 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժել է, ն Դատարանի 22.09.2021 թվականի վճիռը թողել է անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ, որ «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ոչ իրավաչափ վարչարարության հետնանքով այն հողամասի նկատմամբ, որի վրա գտեվել են եան վերը նշված շինությունները, գրանցվել է Ջուլիետա Մանուկյանի սեփականության իրավունքը, իսկ այնուհերն վերջինիս ն Վազգեն Բագդասարյանի միջն 03.12.2004 թվականին կեքված բնակելի տան ն բնակավայրերի եշանակության տնամերձ հողամասի առուվաճառքի պայմանագրի հիման վրա գրանցվել է Վազգեն Բագդասարյանի իրավունքը, ինչի արդյունքում հայցվորը ոչ միայն զրկվել է հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից, այլ նան պարպտավորեցվել է քանդել 26.3 քմ մակերեսով ավտոտնակի ն 249 քմ մակերեսով գոմի տանիքին կառուցված պատերը, հետնաբար, Վերաքննիչ դատարանի գեահատմամբ, գործում առկա ապացույցներով հաստատվում է, որ ՀՀ կադաստրի կոմիտեի ոչ իրավաչափ վարչարարության հետնանքով Վազգեն Բագդասարյանը կրել է վնաս, որի փոխհատուցման պարտականությունը կրում է վարչական մարմինը:

Անդրադառնալով Բողոքաբերի փաստարկին առ այն, որ Հայցվորը վիճելի գույքի արժեքը գնահատել է 712.908 ՀՀ դրամ, մինչդեռ Դատարանը բավարարել է 1.600.000 ՀՀ դրամի չափով վնասի փոխհատուցում, Վերաքենիչ դատարանը փասփում է, որ Դատարանը վիճելի հողամասի 1քմ մակերեսի շուկայական արժեքը որոշելիս իրավաչափորեն առաջեորդվել է փորձագետների կողմից հաշվարկված ն փորձագիտական եզրակացությամբ եշված Կուրայքի մարզի Գառեի գյուղոմ բեակավայրեի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի 1 քմ մակերեսի միջին արժեքով:

Արդյունքում, Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ ներկայացված բողոքն անհիմն է ն ենթակա մերժման:

12

Այսպիսով Վերաքենիչ։ դատարանը կատարված վերլուծության արդյունքում արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարանի սույն գործով կայացված վճռում առկա չեն Բողոքաբերի կողմից վերաքենիչ բողոքում եշված կամ չեշված իրավունքի նորմերի կիրառման, չկիրառման կամ սխալ մեկնաբանության հեր կապված այեպիսի խախտումներ, որպիսիք հաեգեցնեին գործի սխալ լուծմանը»:

Վճռաբեկ դատարանը, համադրելով սույն գործի փաստերը վերը նշված իրավանորմերի ն ՀՀ վճռաբեկ դատարանի` նախկինում կայացված որոշումներում Ա սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հետ, գտնում է, որ սույն գործով վեճին իրավաչափ լուծում տալու տեսանկյունից անհրաժեշտ է առաջին հերթին բացահայտել, թե արդյո՞ք առկա են «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված հատուցման ընթացակարգով հայցվորին վնասի հատուցում տրամադրելու միաժամանակյա պայմանները, այն է՝ 1) իրականացվել է ոչ իրավաչափ (իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նան իրավաչափ) վարչարարություն, 2) պատճառվել է վնաս, 3) իրականացված վարչարարության նե պատճառված վնասի միջն առկա է պատճառահետնանքային կապ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման նե գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որնէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձնավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ն 2-րդ կետերի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս՝

1) գնահատում է ապացույցները.

2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, ն որոնք չեն պարզվել:

Վերոգրյալ իրավանորմերի համադրումից հետնում է, որ օրենսդրի իմպերատիվ պահանջն է, որ որնէ գործով իրավաչափ եզրակացության հանգելու ն գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով դատարանը համապատասխան գործի բոլոր փաստերը պետք է պարզի գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման ն գնահատման միջոցով: Ընդ որում, դատարանն ապացույցները գնահատում է

13

դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունը ն արժանահավատությունը որոշելու, արդյունքում գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարության տեսանկյունից:

Այսպես, սույն գործի նյութերով հիմնավորվել է, որ Վազգեն Բագդասարյանը 03.12.2004 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա, որպես սեփականություն, ձեռք է բերել վիճելի հասցեում գտնվող անշարժ գույքը: Առուվաճառքից ծագած իրավունքները 07122004 թվականին գրանցվել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից, որի արդյունքում Վազգեն Բագդասարյանին տրվել է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի վկայական:

Թիվ ՎԴ)/5211/05/15 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած 21.02.2018 թվականի վճռով հաստատվել է այն փաստը, որ ՀՀ. կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ոչ իրավաչափ գործողությունը՝ վիճելի հասցեում գտնվող ավտոտնակի (26.3 քմ) ն գոմի (24.9 քմ) զբաղեցրած հողամասի մասով Վազգեն Բաղդասարյանի անվամբ կատարված պետական գրանցումը եղել է ոչ իրավաչափ, ըստ այդմ` ավտոտնակի (26.3 քմ) ն գոմի (249 քմ) զբաղեցրած հողամասի մասով անվավեր է ճանաչել վերջինիս անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը:

Գործում առկա նյութերի՝ թիվ ԿԴԼ/421/02/17 քաղաքացիական գործով ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած 17.09.2019 թվականի վճռի, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 20.04.2021 թվականի թիվ 20-0025Վ փորձագիտական եզրակացության, ինչպես նան հայցադիմումի համալիր ուսումնասիրությունից հետնում է նան, որ Վազգեն Բագդասարյանը, վիճելի հասցեում գտնվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումից հետո, 24.9 քմ գոմի ն 263 քմ ավտոտնակի վրա իրականացրել է բարեկարգման աշխատանքներ: Միաժամանակ, նույն վճռով Վազգեն Բագդասարյանին պարտավորեցվել է քանդելու իր շինությունները` 02.06.2004 թվականի թիվ 1836217 սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականով տվյալ գործով հակընդդեմ հայցվորներին պատկանող 26.3 քմ մակերեսով ավտոտնակի ն 24.9 քմ մակերեսով գոմի տանիքին կառուցված պատերը, ն ազատել այդ տարածքը:

Դիմելով դատարան՝ Վազգեն Բագդասարյանը, որպես ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ոչ իրավաչափ վարչարարության հետնանքով կրած վնաս, պահանջել է հօգուտ իրեն բռնագանձել 1.600.908 ՀՀ դրամ, որից 712.908,8 ՀՀ դրամը՝ որպես գնված անշարժ գույքի համար ավել վճարված գումար, 546.000 ՀՀ դրամը՝ որպես վերադարձված գույքում կատարված բարեկարգման շինարարական աշխատանքների գումար, 300.000 ՀՀ դրամը՝ որպես դատարանում պատշաճ պաշտպանություն իրականացնելու համար փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, 42.000 ՀՀ դրամը՝ որպես ապրանքագիտական փորձաքննություն իրականացնելու համար «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ին վճարված գումար:

Գործի նյութերով հիմնավորվում է, որ.

1. թիվ ՎԴ/5211/05/15 վարչական գործով ՀՀ վարչական դատար

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 մայիսի, 2024 թ.
Գործի #:
ՎԴ/0326/05/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել