Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Գյուլնազարյան — ԵԴ/0376/11/20
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Գյուլնազարյան — ԵԴ/0376/11/20

Վճռաբեկ դատարանԵԴ/0376/11/2026 մայիսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2001 թվականի հոկտեմբերի 7-ին Էրեբունի ն Նուբարաշեն համայնքների դատախազությունում 1961 թվականի մարտի 7-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 99րդ հոդվածի 4րդ կետի ն 232րդ հոդվածի Լին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 12211801 քրեական գործը: 2001 թվականի հոկտեմբերի 27-ին որոշում է կայացվել Արթուր Նորիկի Գյուլնազարյանին 1961 թվականի մարտի 7-ին ընդունված ՀՀՇ քրեական օրենսգրքի 72-րդ ն 210-րդ հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի ընդհանուր

Ամբողջ Տեքստ

Յ-չ ։ ԵԴ/0376/11/20

ԱՐԵ

(3 ՏՋԱԿ թ-ի

// 85 ՅԵ Ա

ՍԱՆ

ՍԻՐՏ 23

Ն // (Փար 2

ՀՅ «ԱՂԵՐ 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր՝ Ա.Նիկողոսյան

26 մայիսի 2023 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Արթուր Նորիկի Գյուլնազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 14-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2001 թվականի հոկտեմբերի 7-ին Էրեբունի ն Նուբարաշեն համայնքների դատախազությունում 1961 թվականի մարտի 7-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 99րդ հոդվածի 4րդ կետի ն 232րդ հոդվածի Լին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 12211801 քրեական գործը:

2001 թվականի հոկտեմբերի 27-ին որոշում է կայացվել Արթուր Նորիկի Գյուլնազարյանին 1961 թվականի մարտի 7-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ ն 210-րդ հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2001 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ մեղադրյալ ԱԳյուլնազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը ն հայտարարվել է հետախուզում:

2004 թվականի օգոստոսի 10-ին որոշում է կայացվել ԱԳյուլնազարյանին 1961 թվականի մարտի 7-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 72րդ ն 210-րդ հոդվածներով մեղսագրված արարքները 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1Լին մասին ն 317-րդ հոդվածին համապատասխանեցնկլու մասին:

ՀԸ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության ծանը հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Ա.Աբրահամյանի՝ 2020 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ մեղադրյալ ԱԳյուլնազարյանի ն պաշտպան Հ.Ապրեսյանի միջնորդությունը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի Լին մասով ԱԳյուլնազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասով, մերժվել է:

Քննի, -ԱԱբրահամյանի՝ 2020 թվականի փետրվարի 28ի որոշմամբ ԱԳյուլնազարյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:

3

Քննիչ Ա.Աբրահամյանի՝ 2020 թվականի մարտի 4ի որոշմամբ մեղադրյալ ԱԳյուլնազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը փոփոխվել, լրացվել է ն նա ներգրավվել է որպես մեղադրյալ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ մասով:

Երնան քաղաքի դատախազության դատախազ ԱԿՎարդանյանի՝ 2020

թվականի մարտի 26-ի որոշմամբ պաշտպան Հ.Ապրեսյանի բողոքը՝ մեղադրյալ ԱԳյուլնազարյանի ն պաշտպան ՀԱպրեսյանի միջնորդությունը մասնակիորեն մերժելու վերաբերյալ քննիչ Ա.Աբրահամյանի՝ 2020 թվականի փետրվարի 28-ի որոշման դեմ, մերժվել է:

2. Մեղադրյալ ԱԳյուլնազարյանի ն պաշտպան Հ.Ապրեսյանի միջնորդությունը մասնակիորեն մերժելու վերաբերյալ քննիչ ԱԱբրահամյանի՝ 2020 թվականի փետրվարի 28ի ն դատախազ ԱՎարդանյանի՝ 2020 թվականի մարտի 26-ի որոշումների դեմ պաշտպան Հ.Ապրեսյանի բողոքը Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) 2020 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ բավարարել է, վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել ԱԳյուլնազարյանի իրավունքների խախտումը:

3. Դատախազ Ա.Վարդանյանի վերաքննիչ բողոքի քննոթյան արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2020 թվականի դեկտեմբերի 14ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 30-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով «Վերաքննի. դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

4. Վերաքննիչ դատարանի վերոգրյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ վարույթ է ընդունվել: Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի մայիսի 3-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

: Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483- րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի Լը գործող կարգով:

4

Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է ն չպատճառաբանված, այն կայացնելիս թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական ն դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Ըստ բողոքաբերի՝ սույն գործով նախաքննություն իրականացնող քննիչի ն մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի վիճարկվող որոշումները պատկանում են այն որոշումների թվին, որոնց օրինականության ն հիմնավորվածության դատական ստուգումը հնարավոր է միայն գործի ըստ էության քննության ժամանակ, ինչն անհրաժեշտ նախապայման է դատարանի անկողմնակալության ն անմեղության կանխավարկածի սկզբունքների պահպանման համար: Ընդ որում՝ դրանց բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, չէր կարող հանգեցնել անձի իրավունքների ն օրինական շահերի անհամարժեք սահմանափակման, հետնաբար՝ ստորադաս դատարանը թույլ է տվել|լթդատական սխալ՝ արձանագրելով դատավարական իրավունքի նորմերի ենթադրյալ խախտման փաստը:

5. Բողոքաբերն անդրադարձել է նան մեղադրյալ ԱԳյուլնազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու առնչությամբ ստորադաս դատարանների եզրահանգումներին:

6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ն փոփոխել Վերաքննիչ դատարանի որոշումը՝ մերժելով մեղադրյալ ԱԳյուլնազարյանի պաշտպան Հ.Ապրեսյանի բողոքը:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «/...) Տվյալ դեպքում բողոքով վիճարկվում է ոչ թն մեղադրյալ Արթուր Գյուլնազարյանի մեղավորության կամ անմեղության հարցը, այլ գործի քննության ներկա փուլում վերջինի

5

նկատմամբ քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առկայությունը կամ բացակայությունը:

Այսինքն` սույն բողոքով խոսք է գնում, որ հնարավոր է մեղադրյալ Արթուր Գյուլնազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով չդաղարեցնելու արդյունքում խախտված լինի վերջինի իրավունքները ն օրինական շահերը, ինչն էլ օբյեկտիվորեն պետք է արժանանա դատական պաշտպանության: Հեվանաբար, Դատարանը գտնում է, որ բողոքը ենթակա է քննարկման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի ընթացակարգով, քանի որ առարկայազուրկ է այդ հարցի քննարկումը վերապահել բացառապես գործի րար էության քննության սահմաններում:

Այլ կերպ ասած, երբ խնդիրը վերաբերում է անձի նկատմամի քրեական հեզաալնդումն օրենսդրությամբ նախատեսված հիմքերով դադարեցնելու, կոնկրետ այս իրավիճակում՝ վաղեմության ժամկետների հնարավոր անցած լինելու մասին, ապա Դատարանի համար որնէ կերպ ընդունելի չէ նշված հարցի քննարկումը, պարզումը ե դավւական պաշտպանությունն իրականացնել միայն գործի րատ էության քննության ժամանակ: Ավելին՝ ՀՀ քրեական դավաւվարության օրենսգրքի 35-րդ հողվածը հստակ սահմանում է, որ անկախ քրեական գործի քննության փուլից` քրեական գործ չի կարող հարուցվել, քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործով վարույթն էլ ենթակա է կարճման, եթե, ի թիվս այլնի, անցել են վաղեմության ժամկետները:

(.-.) Դատարանը զալիս է այն եզրահանգման, որ 2020 թվականի փետրվարի 28-ի ՀՀ ՔԿ Երնան քաղաքի քննչական վարչության ծանր հանցազործությունների քննության բաժնի պետի տեղակալ Ա.Աբրահամյանի որոշմամբ մեղադրյալ Արթուր Գյուլնազարյանի իրավունքների ն օրինական շահերի խախտում է տեղի ունեցել, ուստի Հ.Ապրեսյանի բողոքը ենթակա է բավարարման (...)»շ:

8. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) Առաջին ատյանի դատարանի կողմից կատարվել է ներկայացված նյութերի լրիվ, օրյեկտիվ ն բազմակողմանի քննություն, իսկ վարույթն իրականացնող մարմնի թույլ վված 2 Տե'ս նյութեր, հատոր 1, թերթեր 146-159:

6

խախտումների վերաբերյալ հետնությունները լիարժեք հիմնավորված են ն բխում են ներկայացված նյութերի համակցությունից:

(...)

Միննույն ժաւմանակ անդրադառնալով դատախազի վերաքննիչ բողոքի այն փատրարկներին, թնե բողոքը ենթակա չէր քննության մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում, քանի որ դրանում արծարծվող հարցերը մտնում էին քրեական գործի րար էության լուծման հարցերի մեջ, ապա Վերաքննիչ դատարանն այդ եզրահանգումը ես ընդունելի չի համարում:

Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը փաստում է, որ քննարկման առարկա է եղել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված՝ քրեական գործով վարույթը ն քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առկայությունը: Ընդ որում հափկանշական է, որ դա եղել է այնպիսի հանգամանք, որի հերքման կամ հաարատման համար հարկավոր չէր գործի րար էության լուծում (այդպիսիք կարող էին լինել օրինակ քրեական հետապնդումը բացառող ոնաբիլիտացիոն հիմքերը): Միննույն ժամանակ պետք է նշել, որ այդ հարցի քննարկումը դատավարության ավելի ուշ փոլլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, անհնար չէր լինի բայց կհանգեցներ անձի իրավունքների ն օրինական շահերի անհամարժեք սահմանափակման, քանի որ մինչն րար էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, անձր շարունակելու էր կրել քրեական հետապնդման ենթարկվելու սահմանավաւկումները (...»:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

9. Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչա՛փ է արդյոք ստորադաս դատարանների հետնությունն առ այն, որ մեղադրյալ ԱԳյուլնազարյանի կողմից հայցվող իրավական պաշտպանությունը հանդիսանում է մինչդատական վարոււթի 0նկատմամբ դատական

վերահսկողության առարկա:

10. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 290-րդ 5 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 50-63:

7

հոդվածի համաձայն «մ. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություննե, իրականացնող մարմինների՝ աույն օրենսգրքով նախատեսված որոշումների ն գործողությունների օրինական ն հիմնավոր չլինելու դեմ բողոքները դավաւրան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, վփուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները ն օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով ն գործողություններով, ն եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նան դատարան րողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի ն դատախազի հրաժարվելը, ինչպես նան քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները սայն օրենսգրքով նախապտեսվեւծ դեպքերում (...)»:

10.1. Մինչդատական վարույթի՝ նկատմամբ հետագա դատական

վերահսկողության առարկայի շրջանակի հստակեցման նպատակով Վճռաբեկ դատարանը մշակել է հետնյալ սկզբունքը. գործի նախնական քննության փուլում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերով նախատեսված որոշումներից զատ, դատարան կարող են

բողոքարկվել քրեական հետապնդման մարմինների այն բոլոր որոշումներն ու գործողությունները (անգործությունը), որոնց բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս անհնար է, կամ այն կհանգեցնի անձի իրավունքների ն օրինական շահերի անհամարժեք սահմանափակման::

11. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝

- Քննիչ ԱԱբրահամյանի՝ 2020 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ մեղադրյալ ԱԳյուլնազարյանի ն պաշտպան Հ.Ապրեսյանի միջնորդությունը՝ 2003 Հ Տես Վճռաբեկ դատարանի՝ Վարուժան Մանուկյանի զործով 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0060/11/10 որոշման 16-րդ կետը, «Էլիւրա էսվե», «Էլիւր էավե» ն «Պրեարիժ լենդ» ՍՊԸՀերի գործով 2021 թվականի սեպտեմբերի 7ի թիվ ԵԴ/0957/1//19 որոշման 111-րդ կետը, Վանիկ Ասատրյանի զործով 2021 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ԵԴ/0732/11/20 որոշման 101-րդ կետը:

8

թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի Լին մասով ԱԳյուլնազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասով, մերժվել է:

- Դատախազ Ա'ԿՎարդանյանի՝ 2020 թվականի մարտի 26ի որոշմամբ պաշտպան Հ.Ապրեսյանի բողոքը՝ քննիչ Ա՛Աբրահամյանի՝ 2020 թվականի փետրվարի 28-ի որոշման դեմ, մերժվել է»:

- Առաջին ատյանի դատարանը քննիչ ԱԱբրահամյանի՝ 2020 թվականի փետրվարի 28ի ն դատախազ ԱՎարդանյանի՝ 2020 թվականի մարտի 26-ի որոշումների դեմ պաշտպան Հ.Ապրեսյանի բողոքը բավարարել է, վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել ԱԳյուլնազարյանի իրավունքների խախտումը:

Ըստ Առաջին ատյանի դատարանի` վիճարկվել է ոչ թե մեղադրյալ ԱԳյուլնազարյանի մեղավորության կամ անմեղության հարցը, այլ գործի քննության ներկա փուլում վերջինի նկատմամբ քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առկայությունը կամ բացակայությունը: Այսինքն՝ բողոքը վերաբերում է նրան, որ հնարավոր է մեղադրյալ ԱԳյուլնազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով չդադարեցնելու արդյունքում խախտված լինեն վերջինի իրավունքները ն օրինական շահերը, ինչն էլ օբյեկտիվորեն պետք է արժանանա դատական պաշտպանության: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ բողոքը ենթակա է քննարկման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի ընթացակարգով»:

- Վերաքննիչ դատարանն օրինական ուժի մեջ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը: Անդրադառնալով դատախազի վերաքննիչ բողոքի այն փաստարկներին, թե բողոքը ենթակա չէր քննության մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում, քանի որ դրանում արծարծվող հարցերը մտնում էին քրեական գործի ըստ էության լուծման հարցերի մեջ, Վերաքննի, դատարանն այդ եզրահանգումն ընդունելի չի համարել: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը փաստել է, որ քննարկման առարկա է 5Տե'ս սույն որոշման 1-ին կետը:

Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:

9

եղել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված՝ քրեական գործով վարույթը ն քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առկայությունը: Վերաքննիչ դատարանը հատկանշական է համարել, որ այդ հանգամանքի հերքման կամ հաստատման համար հարկավոր չէր գործի ըստ էության լուծում: Միննույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ այդ հարցի քննարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, անհնար չէր լինի, բայց կհանգեցներ անձի իրավունքների ն օրինական շահերի անհամարժեք սահմանափակման, քանի որ մինչն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, անձը շարունակելու էր կրել քրեական հետապնդման ենթարկվելու սահմանափակումները՛:

12. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-մ10.1-րդ կետերում վկայակոչված իրավակարգավորման ն իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, ըստ էության քննության առնելով պաշտպան Հ.Ապրեսյանի բողոքը, դուրս են եկել մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության շրջանակներից:

Նախ հարկ է նշել, որ Առաջին ատյանի դատարանն ընդհանրական

ձնակերպում է տվել առ այն, որ «ռողոքով խոսք է գնում, որ հնարավոր է մեղադրյալ Արթուր Գյուլնազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով չդադարեցնելու արդյունքում խախտված լինի վերջինի իրավունքները ն օրինական շահերը, ինչն էլ օբյեկտիվորեն Օ:պեյք է արժանանա դատական պաշտպանության», իսկ Վերաքննիչ դատարանը չի մատնանշել, թե վիճարկվող որոշման բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում` դատարանում գործն ըստ էության քննելիս, մեղադրյալ Ա.Գյուլնազարյանի կոնկրետ ո՞ր իրավունքների կամ օրինական շահերի անհամարժեք սահմանափակման էր հանգեցնելու ինչպես նան քրեական հետապնդման ենթարկվելու ինչ սահմանափակումներ էր մեղադրյալ ԱԳյուլնազարյանը տվյալ դեպքում շարունակելու կրել:

Տե'ս սույն որոշման 8-րդ կետը:

10

Վճռաբեկ դատարանը, ղեկավարվելով սույն որոշման 10.1Լ-րդ կետում նշված սկզբունքով, գտնում է, որ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ քննիչի որոշման բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, ինքնին չի հանգեցնում անձի իրավունքների ն օրինական շահերի անհամարժեք այնպիսի սահմանափակման, որ այդ հանգամանքով պայմանավորված վիճարկվող որոշումը` դիտարկվի մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա: Այլ հարց է, որ անձի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումից ածանցվող, նախաքննության մարմնի որոշ վարույթային ակտերի (օրինակ՝ անձի անձնական ազատության, ազատ տեղաշարժվելու իրավունքները սահմանափակող կամ այլ վարույթային ակտերի) բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս կարող է հանգեցնել անձի իրավունքների ն օրինական շահերի անհամարժեք սահմանափակման, ինչը, սակայն, հիմք է նախաքննության մարմնի այդպիսի կոնկրետ վարույթային ակտերը, այլ ոչ թե քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժելու մասին քննիչի որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա դիտարկելու համար:

Այսպիսով, քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժելու մասին քննիչի որոշման վիճարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, ինքնին չի հանգեցնում անձի իրավունքների ն օրինական շահերի անհամարժեք սահմանափակման: Իսկ անձի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումից ածանցվող նախաքննության մարմնի այլ վարույթային ակտերի (որոնք առանձին կարող են մինչդատական վարույթի՝։ նկատմամբ դատական վերահսկողության առարկա լինել) միջամտությունը անձի իրավունքներին ն օրինական շահերին անկախ միջամտության ինտենսիվությունից, ի հակադրումն սույն որոշման 10.1-րդ կետում նշված սկզբունքի, չի կարող դիտարկվել որպես չափանիշ՝ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժելու մասին քննիչի որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ստուգելու համար:

11

121. Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քննիչ ԱՍԱբրահամյանի վիճարկվող որոշումը գործի նախնական քննության փուլում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության

շրջանակներում չի կարող բողոքարկվել դատարան, քանի որ նախատեսված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1ին ն 2-րդ մասերով, ինչպե նան դրա բողոքարկումը՝ ։0դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, հնարավոր է ն չի հանգեցնի անձի իրավունքների ն օրինական շահերի անհամարժեք սահմանափակման:

12.2. Վճռաբեկ դատարանը փաստում է նան, որ քննիչի վիճարկվող որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չհանդիսանալու պայմաններում, գնահատման ենթակա չէ նան դատախազի՝ 2020 թվականի մարտի 26-ի որոշումը՝:

13. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետնությունն առ այն, որ մեղադրյալ ԱԳյուլնազարյանի կողմից հայցվող իրավական պաշտպանությունը հանդիսանում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա, իրավաչափ չէ:

14. Վերոգրյալ պայմաններում, Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում բողոքաբերի՝ սույն որոշման 5.1-րդ կետում բարձրացված փաստարկներին:

5. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, դատական ակտ կայացնելիս, թույլ են տվել քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ն Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումները բեկանելու ն փոփոխելու համար: Միաժամանակ, վերոշարադրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարան ներկայացված` մեղադրյալ ԱԳյուլնազարյանի պաշտպան Հ.Ապրեսյանի բողոքը, պետք է մերժել:

8 Տես ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ Մասիս Բաղիրյանի գործով 2017 թվականի օգոստոսի 2-ի թիվ ԵՄԴ/0004/1/16 որոշման 12-րդ կետը, Սամվել Ղազարյանի գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵԿԴ/0018/11/17 որոշման 21-րդ կետը:

12

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 171րդ հոդվածներով, ՃՀայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.-րդ, 415.1-րդ, 418.Լրդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումները բեկանել ն փոփոխել: Արթուր Նորիկի Գյուլնազարյանի պաշտպան Հ.Ապրեսյանի բողոքը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 մայիսի, 2023 թ.
Գործի #:
ԵԴ/0376/11/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել